
ԱԱՀ վերադարձ
Կարեն․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ի վերադարձի համար ցանկանում եմ լրացնել 261 ձևի հաշվետվությունը։ 2022 թվականին ներկայացված ԱԱՀ-ի հաշվետվություններից առաջացել է․
2022-Հունվար՝ 550 000 դեբետ
2022-Փետրվար 250 000 կրեդիտ
2022-Մարտ 300 000 դեբետ
2022-Ապրիլ 400 000 կրեդիտ
2022-Մայիս 600 000 դեբետ
Կասե՞ք՝ 261 ձևի հաշվետվության մեջ ամիսները ի՞նչ գումարներով լրացնեմ, որ 800 000 դեբետային գումարը վերադարձնեն։

Ներմուծման ձևակերպումներ
Կարինե․
ՍՊԸ-ն ՌԴ-ից սարքավորումներ գնելու նպատակով 26.09.2022թ. ՌԴ մատակարարի ներկայացրած հաշիվ-ապրանքագրի համաձայն նրան է վճարել 1.462.000 ռուբլի: 13.10.2022թ. ներմուծվել են սարքավորումները, և ՍՊԸ-ի կողմից ներկայացվել է ներմուծման հարկային հայտարարագիր 9.298.320 դրամ հարկման բազայով , ԱԱՀ-ն՝ 1.859.664 դրամ: 25.20.2022թ. վճարվել է ԱԱՀ-ն: Սարքավորումները տեղափոխելու համար բեռնափոխադրողին 25.10.2022թ. վճարվել է 690.200 դրամ: 12.12.2022թ. ՊԵԿ-ի կողմից վերադարձվել է միասնական հաշվում եղած գերավճարի գումարը՝ 1.844.900 դրամ: Խնդրում եմ օգնել հաշվապահական ձևակերպումների հարցում: Կանխավ՝ շնորհակալություն:

Գործատուն միայն ցերեկային է վարձատրում
Հասմիկ․
Բարև Ձեզ։ Ես աշխատում եմ հերթափոխով (8ժամյա)։ Բայց գործատուն ցերեկային է վարձատրում: Արդյո՞ք օրենքով է։ Եվ ի՞նչ պետք է անել այդ դեպքում։

Շրջանառության հարկի վերաբերյալ
Կարեն․
Ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների համար շրջանառության հարկը փոխարինում է ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին: Շրջանառության հարկի մեջ շահութահարկի հաշվարկային մեծությունն ընդունվում է 40 տոկոս, իսկ ԱԱՀ-ի հաշվարկային մեծությունը` 60 տոկոս:
Հարց․ կասե՞ք՝ ի՞նչ է նշանակում այս միտքը։ Եթե կարելի է՝ օրինակ կբերե՞ք։

Ներկայացվել է ԱԱՀ հաշվետվություն
Կիմա․
2022 թվականին շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն է ներկայացվել, հիմա տեսնում եմ, որ հաշվապահը ԱԱՀ-ի հաշվետվություն է ներկայացրել, խնդրում եմ կասե՞ք՝ դա արդյոք ինչի հետևանքով կարող է լինել, հնարավո՞ր է արդյոք փոխել դա։

Կանաչապատման աշխատողներ
Աննա․
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է՝ կանաչապատման ծրագրով կազմակերպությունը ապրիլից մինչև սեպտեմբեր ամիսը ներառյալ ընդունում է աշխատանքի աշխատողներ ծառայություններ մատուցելու համար: Ո՞նց է ճիշտ նրանց ընդունել՝ քաղաքացիաիրավական պայմանագրով որպես ծառայություն մատուցող, թե՞ գնումների փաթեթով, քանի որ նրանք վարձատրվելու են ոչ թե աշխատավարձի հոդվածով, այլ ծառայության:

Նպաստի հաշվարկ
Շուշանիկ․
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Եթե հիվանդության նպաստի հաշվարկած միջին աշատարվարձը 80 տոկոսն էլ հաշվարկած կազմում է 47 970, դա դիտարկվու՞մ է նվազագույն աշխատավարձից ցածր։ Եթե հաշվի առնենք, որ նվազագույն աշխատավարձը 01․01․23-ից հարկերը ներառյալ 104 000 է: Եթե հնարավոր է՝ ուղղորդեք հաշվարկման կագի մեջ: Կանխավ շնորհակալ եմ։

Անուղղակի արտադրական ծախսումների վերլուծություն
Արթուր․
Բարև Ձեզ։ Դիպլոմայինի աշխատանքիս թեման "Անուղղակի արտադրական ծախսումների վերլուծությունն"-է, որ խնդրեմ կնշե՞ք՝ արդյո՞ք 2003թ․ գրքից վերցված այս մեկնաբանությունները հիմա արդիական են տվյալ թեմայի համար։
Ելնելով կատարված ծախսումների նպատակից հաշվեգրվում են համապատասխան անուղղակի ծախսումներ հաշվառող հաշիվները։
Դտ 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ»
Կտ 527 «Պարտքեր աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների գծով»
Կտ 112 «Հիմնական միջոցների մաշվածություն»
Կտ 211 «Նյութեր»
Կտ 252 «հաշվարկային հաշիվ»
Այնուհետև հաշվետու ժամանակաշրջանի վերջում 813 «Անուղղակի արտադրական ծախսումներ» հաշվի դեբետում կուտակված ծախսումները պետք է բաշխվեն ըստ կալկուլյացիայի կամ հաշվառման օբյեկտների և ներառվեն դրանց ինքնարժեքում։

ԱՁ-ն անցել է ԱԱՀ շեմը
Թամարա․
Հարգելի հաշվապահներ, ունեմ 1 հարց. ԱՁ -ը (ռեստորան) աշխատել է շրջ. հարկով: 2022թ․ նոյեմբերի 30 ից անցել է 115 մլն. շեմը և համարվել է ԱԱՀ վճարող։ Նոյեմբերի 1 օրվա համար ուղարկել ենք ԱԱՀ հաշվետվություն: Ասացեք խնդրեմ՝ շահութահարկի հաշվարկում պետք է ներառվի ամբո՞ղջ նոյեմբերի տվյալները, թե միայն նոյեմբեր 30 -ի տվյալները՝ դեկտեմբերի հետ միասին, և այդ ամիսներին ձեռք բերված ՀԴՄ կտրոնները (Սիթի) կարո՞ղ են համարվել ծախս՝ շահութահարկի հաշվարկում: Շնորհակալություն:

Экспорт мебельной продукции
Давид.
Здравствуйте! Пишу на русском, но можно отвечать на армянском:
1. Какие сертификаты нужны для экспорта мебельной продукции из Армении в Германию?
2. Есть ли компании, которые занимаются помощью в сборе документов и подаче заявлений на получение таких лицензий? Если да - то прошу обозначить какие. Спасибо!

Լիզինգի ԱԱՀ հաշվանցում
Արթուր․
ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն Լիզինգով մեքենա է ձեռք բերել սերվիսից, և Լիզինգը դուրս է գրում հաշիվ, արդյո՞ք կարող ենք ԱԱՀ-ն հաշվանցել։

Ատամնատեխնիկը որպես միկրոձեռնարկատիրություն
Լուսինե․
Բարև ձեզ։ ԱՁ-ն տեխնիկի ծառայություն է մատուցում ատամնաբուժարանին, պատրաստում է օրինակ պրոթեզներ, կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության հարկման դաշտում։

Տոկոսի արտացոլում հաշվարկի մեջ
Ալինա․
Բարև Ձեզ։ Երբ կազմակերպությունը իր հաշվարկային հաշվում եղած ազատ գումարները դնում է բանկում որպես ավանդ, արդյունքում ստացված տոկոսները շրջանառության հակի հաշվարկի մեջ պե՞տք է ներառվի, թե՞ ոչ։ Եթե այո՝ խնդրում եմ ասեք օրենքի ո՞ր հոդվածով և հաշվարկի ո՞ր տողում։ Ասեմ նաև, որ բանկը եկամտային հարկը պահել է։ Կանխավ շնորհակալություն։

Ծառայությունների արտահանում
Աննա․
Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Ա/Ձ-ն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում, ծառայություններն արտահանում է (0-ական ԱԱՀ) և պետք է դուրս գրի հաշիվ վավերագիր: Եթե ճիշտ եմ հասկանում՝ հաշիվ վավերագիրն դուրս է գրվում ծառայության մատուցումն ավարտելուց, իսկ հարկերն պետք է հաշվել վավերագիրն դուրս գրելու ԿԲ օրվա փոխարժեքով:
Հարցերս հետևյալն են․
1) Կարելի՞ է հաշիվ վավերագիր դուրս գրել նախորդ ամիսների ծառայությունների համար, եթե վարձատրությունն խմբավորված են փոխանցելու
2) Պե՞տք է մանրամասնել հենց որ ամիսների աշխատանքի համար է, թե՞ բավար է պարզապես նշել ծառայության տեսակն ու գումարի չափն
3) ԱԱՀ հաշվետվությունը ներկայացնելուց փաստաթուղթն դուրս է գրելու՞ օրն է էական, թե՞ գումարն հաշվին նստելու: Օրինակ, եթե հաշիվ վավերագիրն դուրս գրվի ամսվա վերջում, սակայն գումարն հաշվին նստի հաջորդ ամիս:

Տնօրեն նշանակելու համար
Բարև ձեզ։ ՍՊԸ-ի փոխտնօրենին տնօրեն նշանակելու դեպքում ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ պետռեգիստր ներկայացնելու համար:

Ապրանքների առաքում
Նելլի.
Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ կասե՞ք, եթե կազմակերպությունը զբաղվում է ապրանքների առաքմամբ (օրինակ՝ դեղատնից վերցնում է ապրանքը, առաքում է հաճախորդին) ո՞ր հարկման դաշտում կարող է աշխատել։
Կանխավ շնորհակալ եմ

Հաշիվ փոխտնօրենի անունով
Վահան․
Արդյոք իրավունք կա՞ կազմակերպության փոխտնօրենի անունով հարկային հաշիվ դուրս գրելու, և ի՞նչ է դրա համար անհրաժեշտ։

Գյուղատնտեսական կոոպերատիվ
Արմինե․
Բարև Ձեզ։ Գյուղատնտեսական կոոպերատիվները հարկային ո՞ր դաշտով պետք է աշխատեն։

Արձակուրդայինի հաշվարկ
Թինա․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է․ եթե աշխատղն ընդունվել է աշխատանքի որևէ ամսվա կեսից, ապա այդ կիսատ ամսվա աշխատավարձը մտնու՞մ է արդյոք արձակուրդայինի հաշվարկի մեջ, թե՞ ոչ։ Ըստ ԱՕ 195 հոդվածի այն պատճառները, որոնց համար աշխատանքը համարվում է ոչ լրիվ, չի ներառում ամսվա կեսից աշխատանքի ընդունվելու պայմանը։ Խնդրում եմ հիմնավորել Ձեր պատասխանը։ Շնորհակալ եմ։

Հաշվապահական խնդիրներ
Կարեն․
Բարև Ձեզ: Ի՞նչ հաշվապահական խնդիրների համար նախատեսված գրքեր կառաջարկեք։
Վերջին մեկնաբանություններ