Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ո՞ր օրենքն է խախտված

Արմեն. Հարգելիներ մի հարց.....Ընկերությունը ստեղծվել է 4,11,09-ին դրամարկղի գիրքը հարկայինի կողմից հաստատվել է 2,12,09-ին դրամարկղի գրքում հետին ամսաթվով 10,11,09-ին ցույց է տված փոխառության մուտքագրում...դրամարկղի ո՞ր օրենքն է խախտված, խնդրում եմ հուշեք:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՍՊԸ հիմնադրում

Արմեն. Բարև ձեզ,խնդրում եմ ասեք, թե ինչ փաստաթղթեր են պետք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն բացելու համար ու որտեղից կարող եմ գտնել դրանք,մեկ էլ ուրիշ ինչ է անհրաժեշտ այն բացելու համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱԱՀ վճարող համարվող Ա/Ձ

Meri. Ողջույն ,բոլորին, Ունեմ այսպիսի հարց, ԱԱՀ-ով աշխատող Ա/Ձ-ը, որը իրականացնում է ներմուծում , ծավալում է առևտրային գործունեություն, ունի երկու աշխատող, դրամարկային գիրք պարտադիր է, որ ունենա, ավելացնեմ նաև, որ հասույթի և առաքումերի գիրք ունի, հաստատված հարկայինի կողմից:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ղարաբաղի հարկային հաշիվների վերաբերյալ

Արտյոմ. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք հարցիս Ղարաբաղի հարկային հաշիվների վերաբերյալ...ո՞ր դեպքում է լրացվում Ղարաբաղի հարկային հաշիվները և կա արդյոք որևէ սահմանային չափ, որ մինչև այդ չափը կարողանանք գրել սովորական հարկային հաշիվ...պատասխանի դեպքում կխնդրեյի ասեիք, թե որտեղ կա նման բան գրված...նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Լիազորագիր

Tereza. Բարև բոլորին, ես ուզում եմ իմանալ, տնօրենը ում կարող է տալ լիազորագիր իր փոխարեն լիիրավ գործունեություն իրականացնելու համար եվ պարտադիր է նոտարի հաստատումը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Միակողմանի գնման ակտերով կատարված գնումներ

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել, եթե Ա/Ձ-ն հասույթի գիրք չի լրացնում, գործունեություն է իրականացնում հանրային սննդի ոլորտում, նյութերի ի՞նչ հաշվառում պետք է վարի: Ինչպե՞ս կարող են վերահսկել միակողմանի գնման ակտերով կատարված գնումների չափը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առհաշիվ գումարի տրամադրում

Արփինե. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք, թե որքան է օրենքով թույլատրելի միանվագ առհաշիվ տրվող գումարի չափը, օրվա և ամսվա կտրվածքով: Կանխավ շնորհակալություն: Մի առաջարկություն, եթե հնարավոր է, Ձեր կայքի փաստաթղթեր կամ հաշվետվություն բաժնում տեղադրեք առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվության ձևը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քանի՞ առաքման գիրք է հարկավոր

Հասմիկ. Բարև Ձեզ.Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցին. Ընկերությունը իր կողմից արտադրած արտադրանքը պահեստից իրեն պատկանող 2 ավտոմեքենաներով առաքում է տարբեր խանութներ.տվյալ դեպքում քանի առաքման գիրք պետք է լինի (պահեստի համար առանձին, մեքենաների համար առանձին, թե մեկ առաքման գիրք, քանի որ նույն հասցեից են մեքենաները ապրանքը առաքում): Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքի վաճառք զեղչով

Կամո. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաններ: Ունեմ մեկ հարց, շատ շնորհակալ կլինեմ, եթե հղում տաք, թե որտեղից կարդամ: Եթե ապրանքը վաճառում ենք զեղչով (գների գրանցման գրքում ֆիքսված գնից եժան,) ԱԱՀ-ի և շահութահարկի հարկման բազան որ գինն է հանդիսանում` փաստացի վաճառքի, թե գրանցված: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գույքի վարձակալության պայմանագիր

Աննա. Բարև Ձեզ. Ուզում էի ճշտել, կարող եք ինձ օգնել. ինձ շտապ հարկավոր է գույքի վարձակալության պայմանգրի լուծարման օրինակելի ձև, եթե այդպիսին կա: Պարզապես չգիտեմ, թե ինչպես այն ճիշտ կազմեմ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքի գրանցում հասույթի գրքում

N.N. Հարգելի մասնագետներ, ներմուծված ապրանքների ինքնարժեքի որոշման և հասույթի գրքում գրանցելու հետ կապված հարց ունեմ: Ենթադրենք ներմուծվել է ապրանք, ինքնարժեքը որոշվում է սեփականության փոխանցման օրվա կուրսով գումարած մաքսային վճարներ գումարած տեխափոխման տրանսպորտային ծախսեր: Հասույթի գրքում որպես ապրանքի գնման արժեք նշվում է հենց այդ գումարը, թե՞ միայն ինվոյսում նշված գումարը արտահայտված ՀՀ դրամով: Նաև ինձ ասել են, որ հասույթի գրքում ներմուծված ապրանքի արժեքի սխալ գրանցումը ոչ մի պատասխանատվության չի հանգեցնում: Արդյո՞ք դա այդպես է: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կանխիկ գնումների դեպքում

Armen. Բարև ձեզ հարգելի հաշվապահներ: Կանխիկ գնումների դեպքում կարո՞ղ է կազմակերպությունը տալ հաշիվ ֆակտուրա, որին կցել դրամարկղի մուտքի օրդեր: Մի հարց ևս` հ/ֆ կարո՞ղ ենք տալ ֆիզ անձին, թե միայն իրավաբանական անձանց: Շնորակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գլխավոր գրքի վարում

Ռուզաննա. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել`արդյոք գլխավոր գրքի վարումը պարտադիր է բոլոր կազմակերպությունների համար և դա չունենալու դեպքում հարկային ինչպիսի տուգանք է նախատեսվում : Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվ-ապրանքագիր օտար լեզվով

Անուշիկ. Կարող է կազմակերպությունը օտարերկրացի քաղաքացուն տրամադրել անգլերեն լեզվով հաշիվ ապրանքագիր, որտեղ գնանշումը կատարված է դոլարով: Շնորակալություն
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տնօրեն փոխվելու դեպքում

Աննա. ՍՊԸ-ում տնօրեն փոխվելու դեպքում անհրաժեշտ գորրծողությունները որո՞նք են (ի՞նչ փաստաթղթեր պետք է ձևակերպվեն):Իսկ եթե հիմնադիրներից մեկն է դառնում տնօրեն: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Անհրաժե՞շտ է արդյոք որևէ փաստաթուղթ դուրս գրել

Անուշիկ. Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում, կազմակերպության բանկային հաշվին գնորդների կողմից որոնք հանդիսանում են ֆիզ անձ, պարբերաբար գումարներ են փոխանցվում առանց հաշիվ ապրանքագրի, անհրաժեշտ է արդյոք որևէ փաստաթուղթ դուրս գրել:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Եթե կազմակերպությունը գործարքներ է իրականացնում ՀՀ դրամով և արտարժույթով

Մելինե. Եթե կազմակերպությունը գործարքներ է իրականցնում ՀՀ դրամով, եվ արտարժույթով, պահում է 2 դրամարկղային գիրք, ինչպես է կատարվում մուտքի եվ ելքի օրդերների համարակալումը. Յուրաքանչյուր արժույթինը տարվա սկզբից սկսվում է 1-ին համարից, թե տարվա սկզբից համարակալվում է 1-ից, բայց ոչ յուրաքանչյուր գրքի համար, այլ ըստ ամսաթվերի հերթականության, նայած թե որ արժույթով երբ է գործարք կատարվել
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արտասահմանյան գործուղումների ժամանակ

Հայկ. Հարգելի հաշվապահներ խնդրում եմ ինձ հուշել,արտասահմանյան գործուղումների ժամանակ ինչպիսի՞ փաստաթղթեր են կազմվում:Ի՞նչ փաստաթղթեր են պետք այդպիսի գործուղումները ձևակերպելու համար:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի վերաբերյալ

Նարինե. Դրամարկղային գիրքը ջնջումով կամ ավելի ճիշտ սխալ կապիրովկան տեղադրելու պատճառով, ինչ է սպասվում հարկայինի կողմից: Նախապես շնորհակալություն պատասխանների համար: