
Փաստաթղթերի կազմում
Lili.
Բարև Ձեզ, ես նոր եմ սկսում աշխատել որպես գործավարուհի նոր բացվող ՍՊԸ-ում: Կուզենայի մի քանի բաներ ճշտել, որ միանգամից ճիշտ աշխատեմ: Կան հիմնադիրներ 75 և 25 տոկոս բաժնեմասերով: Արձանագրությունով նշանակել եմ տնօրեն: Տնօրենին հրաման կամ աշխատանքային պայմանագիր չեմ տվել ու սկսել եմ աշխատողներին ընդունել տնօրենի հետ պայմանագրեր կնքելով: Բերել են դիմում, դիմումի հիման վրա տվել եմ հրաման ընդունման մասին, հետո պայմանագիր: Չգիտեմ, արդյո՞ք ճիշտ եմ դրանք արել: Իսկ հետո պե՞տք է հրամաններ տամ, որ օրինակ պահելու եմ հրամանագիրք մուտքի, ելքի մատյաններ, արձակուրդային գրքույկ և ստուգման գրքույկ: էլի ինչ որ մատյան կա՞, որ պետք է պահեմ: Անչափ շնորհակալ եմ կանխավ:

Ծառայության մատուցման պայմանագիր
Գայանե.
Խնդրում եմ օգնեք ինձ գտնել հետևյալ հարցի պատասխանը: Արդյո՞ք ՍՊԸ-ն իրավունք ունի ծառայության մատուցման պայմանագիր կնքել ֆիզիկական անձանց հետ: Անչափ շնորհակալ կլինեմ, եթե ստանամ արագ պատասխան:
Լավագույն մաղթանանքերով,
Գայանե:

Հարկային հաշիվներ դուրս գրելու հետ կապված
Թերեզա.
Բարև բոլորին: Ես չեմ համարվում ԱԱՀ վճարող, սակայն հարկային հաշիվներ դուրս գրում եմ հաճախակի: Հարցս հետեվյալն է` ե՞ս էլ պետք է հարկայինից վերցնեմ հարկային հաշիվները:

Դրամարկղային գրքի վերաբերյալ
Tatev.
Հարգելի հաշվապահներ, դրամարկղի գրքի վրա անփութությամբ թափվել է թանաք (կնիքի համար նախատեսված), արդյո՞ք ես այն պետք է տանեմ հարկային տեսչություն, որպեսզի նոր գիրքը հաստատեն, և արդյո՞ք դրա համար ինչ որ տույժ հասնում է, թե՞ ոչ: Շնորհակալություն:

ԱԱՀ-մասին ՀՀ Օրենքի 43.2 կետ
Դավիթ Ասատրյան.
ԱԱՀ-մասին ՀՀ Օրենքի 43.2 կետը ուժի մեջ է մտել 2010թ. հուլիսի 1-ից,
Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգի խախտմամբ կամ ապօրինի ձեռք բերված կամ պատճենահանված ձևերի լրացմամբ հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում հարկային հաշիվ դուրս գրողը վճարում է տուգանք` հարկային հաշվի լրիվ արժեքով հատուցման գումարի (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը) կրկնակիի չափով, բայց ոչ պակաս 5 միլիոն դրամից:
Սակայն 1504-Ն որոշումը ուժի մեջ է մտել 2011թ. հունվարի 1-ից, հետաքրքիր է Մանրամասն

Հարկային հաշվի վերաբերյալ
Դավիթ Ասատրյան.
Խնդրում եմ ասեք, հարկային հաշվի ձևը ո՞ր օրենքով է սահմանված կամ որոշմամբ: Խոսքը չի վերաբերում 1502Ն որոշմանը, որովհետև այդտեղ միայն տեքստ է, իսկ ձև չկա: Միգուցե ԱՅՈՒՆԵԹՎՈՐՔ ՍՊԸ-ի կողմից է սահմանված, ապա այդ դեպքում ինչու՞ է դիտվում որպես պարտադիր ձև: Ընդհանրապես ցանկացած ձևի վերևի մասում պետք է հղում կատարվի տվյալ ձևն սահմանած իրավական ակտին: Բայց հարկային հաշվի ձևում չկա այդպիսի հղում: Ես համեմատել եմ ՏՀՏ-ից ստացված ձևաթուղթը e-invoice ծրագրով տպված ձևի հետ, և կան որոշակի տարբերություններ, ասացեք խնդրեմ, սա օրենքի խախտում չէ՞: Եվ ո՞րն է համարվում բիլինգային հաշիվ: Ո՞վ կարող է ՏՀՏ-ից ստացված հարկային հաշվի ձևաթղթի ընդամենը գումար վանդակում տեղավորել ութ նիշանոց թիվ: Սրանով ես արտահայտում եմ իմ դժգոհությունը տվյալ ռեֆորմի նկատմամբ:

Ապրանքի վաճառքի պայմանագրի օրինակելի ձև
Կարեն.
Մեր կազմակերպությանը անհրաժեշտ է ապրանքի վաճառքի պայմանագրի օրինակելի ձև, խնդրում եմ օգնեք այն ունենալ, կանխավ շնորհակալ եմ:

Կանխիկ վճարում ապրանքի դիմաց
Arpine.
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք, եթե կազմակերպությունը հաշիվ ապրանքագրով ձեռք է բերել ապրանք և վճարումը կատարել է կանխիկ ձևով իր աշխատակցի միջոցով (եթե չեմ սխալվում` միանգամից դիմացի կազմակերպության աշխատակցին վճարում ցույց տալու դեպքում նրա անձնագրային տվյալներն են պետք), այս դեպքում դրամարկղի ելքի օրդերում վճարման հիմքը և նպատակը տողում պե՞տք է գրել հ.ֆ, թե՞ դիմացի կազմակերպության մուտքի անդորրագրի տվյալները: Եվ ի՞նչ ձևակերպում պետք է տալ:

Հաշվի դուրսգրում ֆիզ. անձի անունով
Դիանա.
Հնարավո՞ր է արդյոք ԱԱՀ-ով հաշիվ-ապրանքագիր դուրս գրել ֆիզիկական անձի անունով:

Առաքման գրքում սխալ թույլ տալու դեպքում
Լուսինե.
Հարգելի կոլեգաներ, առաքման գրքում տողերի սխալ եմ թույլ տվել, հին օրենքով տողի վրա գիծ էր քաշվում և ստորագրվում, նորով չգիտեմ, խնդրում եմ օգնել:

Պայմանագրի կնքում հրամանի հիման վրա
Կարինե.
Կարո՞ղ է արդյոք կազմակերպության բաժնի պետը կնքել պայմանագիր հրամանի հիման վրա, այլ ոչ թե կազմակերպության տնօրենի լիազորագրի:

Դրամարկղային գործառնությունների վերաբերյալ
Տիրուհի.
Բարև ձեզ, կարո՞ղ եմ արդյոք անհատ ձեռներեցի համար լրացնել 300 գերազանցող դրամարկղի մուտքի օրդեր և եթե այո, խնդրում եմ նշեք օրդերի գումարի առավելագույն չափը, շնորհակալ եմ:

Աշխատանքային պայմանագիր
mariana.
Հարգելի հաշվապահներ, նոր աշխ. օրենսգրքի համաձայն աշխատանքային պայմանագրի նոր տիպային օրինակ, եթե ունեք, խնդրում եմ, ուղարկեք ինձ: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ
Tatev.
Հարգելի կոլոգաներ, ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ, որպեսզի կազմակերպվի և ֆինանսավորվի երգաչախմբի համերգ: Գուցե՞ պայմանագիր կամ այլ փաստատթուղթ, ինչը կհիմնավորի իմ կատարած ծախսերը և նրանց կատարված փոխանցումները:

Պահեստ ունենալու հետ կապված
Ֆլորա.
Հարգելի հաշվապահներ, փորձում եմ օրինական և գրագետ աշխատել, արդյո՞ք Ա/Ձ-ն պարտավոր է հասույթի և առաքման գրքեր վարել, եթե արտադրության շենքին կից ունենք միայն գրասենյակ, պահեստ չունենք, չնայած պահեստի ստեղծման խնդիր էլ չունենք: Եվ այս դեպքում առաջնայի՞ն է պահեստի ստեղծումը:

Հատուկ հարկային հաշիվների վերաբերյալ
Satenik.
Ինչպե՞ս կարող եմ գտնել հատուկ հարկային հաշիվների մասին օրենքը, եթե կարող եք, խնդրում եմ ուղարկեք Satenbek շնիկ mail.ru հասցեին:

Ո՞ր գրքերն են պարտադիր
Մկրտչյան.
Հաշվապահական հաշվառման ո՞ր գրքերն են պարտադիր: Նախապես շնորհակալություն:

Ապրանքի առաքում ԼՂՀ
Լուսինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, կազմակերպությունը մթերային ապրանքներ է արտադրում և առաքում ՀՀ տարածքում, առաքման գիրք վարում ենք, արդյո՞ք կարող ենք նույն կերպ առաքել նաև ԼՂՀ տարածք (ասեմ, որ կազմակերպությունը ԱԱՀ չվճարող է) նույն Հ/Ֆ-ով, թե՞ դրա համար որևէ փոփոխություններ պետք է կատարվեն: Խնդրում եմ, եթե հնարավոր է, թող պատասխանեն փորձառու հաշվապահները, որոնք հնարավոր է առընչվել են այսպիսի դեպքի հետ: Կանխավ շնորհակալություն:

Եթե հարկատուն հաշիվները գրում է բացառապես էլեկտրոնային եղանակով
Գարիկ.
Եթե ԱԱՀ վճարող հարկատուն հարկային հաշիվները գրում է բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ նրա գնորդները չունեն համապատասխան հնարավորություն, որպեսզի ստանան այդ հաշիվները էլեկտրոնային ձևով, դա արդյո՞ք ստիպում է հարկային հաշիվ դուրս գրող սուբյեկտին անցնել թղթային եղանակի:

Ներքին և իրավական ակտերի հաշվառման մատյան
Melanya.
Ինչպե՞ս պետք է լրացնել ներքին և անհատական իրավական ակտերի հաշվառման մատյանը: Կանխավ շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ