Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքների ներքին շարժերի դեպքում

Minas. Ուշադիր եղեք ԱԱՀ-ի մասին 8-րդ հոդվածի 12 կետին: Ապրանքների ներքին շարժերի դեպքում անպայման լրացրեք ուղեկցող փաստաթղթեր, որտեղ նշված լինեն մանրածախ վաճառքի գները: Կոմիսիոն վաճառքի հարկային փաստաթղթավորումը փոփոխվել է, և դեռևս անհասկանալի է, թե ինչպես պետք է ձևակերպել վաճառքից հասույթը (նոր օրենքում հարկվող շրջանառություն է համարվում մատակարարված ապրանքի արժեքը):
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթղթեր պետք է լրացնել

Վահե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. եթե ընկերությունը գնել է անվադողեր և տեղադրել ընկերությանը պատկանող ավտոմեքենայի վրա, ի՞նչ փաստաթղթեր պետք է լրացնի կամ կազմի ընկերությունը (եթե կատարողական ակտ չկա), որպեսզի հիմնավորվի, որ տվյալ անվադողերը տեղադրվել են վերը նշված ավտոմեքենայի վրա:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքի լրացման վերաբերյալ

Թեհմինա. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Կազմակերպությունը ունի 2 պահեստ որոնք միմիանցից գտնվում են որոշակի հեռավորության վրա: Առաջին պահեստից նյութերը պետք է տեղափոխել երկրորդ պահեստ: Ապրանքի տեղափոխման ժամանակ մեքենան անցնում է ճանապարհով, որը չի պատկանում տվյալ կազմակերպությանը: Կարիք կա՞ առաքման գրքում գրանցել, և ի՞նչ փաստաթուղթ պետք է լրացնել: Կանխավ շնորհակալություն: Հարգանքներով, Թեհմինա:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշվի մատակարարման և դուրս գրման ամսաթվերի վերաբերյալ

Դավիթ Աատրյան. Ալֆա ՍՊԸ-ն դուրս է գրել հարկային հաշիվ, ասենք 600.0 հազ.դրամ` ներառյալ ԱԱՀ, Բետա ՍՊԸ-ին: Մատակարարման ամսաթիվը 29.12.2011թ., իսկ դուրս գրման ամսաթիվը 09.01.2012թ.: Բետա ՍՊԸ-ն 600.0 հազ. դրամը վճարել է 10.01.2012թ.-ին: Երկուսն էլ ԱԱՀ վճարող են: Հարց 1: Ալֆա ՍՊԸ-ն 2011թ. 4-րդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկում ի նկատի է ունենում այդ հաշիվը` որպես հարկային պարտավորություն: Հարց 2: Բետա ՍՊԸ-ն 2011թ. 4-րդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկում ի նկատի է ունենում այդ հաշիվը` որպես հաշվանցման ենթակա հետաձգված ԱԱՀ: Հարց 3: Ալֆա ՍՊԸ-ն շահութահարկի 2011թ. հաշվարկում ի նկատի է ունենում որպես եկամուտ 500.0 հազ. դրամը: Հարց 4: Բետա ՍՊԸ-ն շահութահարկի 2011թ. հաշվարկում ի նկատի է ունենում որպես ծախս 500.0 հազ. դրամը: Տեսեք, թե ինչ խնդիրներ է առաջացնում մի օրենքի փոփոխությունը: Ու՞մ է պետք երկու ամսաթիվ, էդ ի՞նչ պրոբլեմ է, որ օրենք են փոխում... Կանխավ շնորհակալ եմ:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԼՂՀ – ում գրանցված ընկերությունից ստացված հաշիվների վերաբերյալ

Վահե. Արդյո՞ք կա որևէ պաշտոնական պարզաբանում Լեռնային Ղարաբաղում գրանցված ընկերության կողմից ներկայացված հաշիվ ապրանքագրերի` ՀՀ-ում կիրառման հետ կապված: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պայմանագրի փոփոխում

Ata. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ես սկսնակ հաշվապահ եմ և հետևաբար խնդրում եմ օգնեք ինձ: Եթե հիմնադիրն ու տնօրենն է փոխվում (երկուսն էլ նույն մարդն է), ֆիզ. անձից տարածք է վարձակալել, իհարկե վարձակալության պայմանագրով, որը նոտարով կնքված է, այդ դեպքում պարտադի՞ր է, որպեսզի փոխվի պայմանագիրը, և տարբերություն կա՞ անհատույց օգտագործման է, թե վարձակալած: Եվ եթե պայմանագրի ժամկետը լրացել է, ինչպե՞ս պետք է վարվել: Կանխավ շատ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվ դուրս գրելու հետ կապված

Հայկուհի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել գտնելու օրենք, որոշում կապված այն հարցի հետ, որ եթե հաց եմ մատակարարում կազմակերպությանը ամեն օր, ապա պե՞տք է հաշիվ գրեմ ևս ամեն օր, նույնիսկ մեկ հացի համար: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Որքա՞ն ժամանակ պետք է պահել հաշվապահական փաստաթղթերը

Արմեն. Խնդրում եմ օգնեք: Եթե կազմակերպությունը մի քանի տարի գործունեություն չի իրականացրել, որքա՞ն ժամանակ պետք է պահի դրամարկղային քիրքը և հաշվապահական փաստաթղթերը: Ո՞ր օրենքով է այն կարգավորվում: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գիրք վարելու հետ կապված

Arsen. Ողջույն: Ըստ օրենքի ԱՁ-ն պարտավոր չէ վարել դրամարկղային գիրք: Այդ դեպքում որտե՞ղ է երևում իմ վճարած վարձավճարը, կամ երբ եմ տվել աշխատավարձը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքի լրացման վերաբերյալ

Arno. Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը ունի խանութներ, ունենք ապառիկով վաճառք, ներքին տեղաշարժ ենք անում, նաև հարկային հաշվով վաճառք, մենք առաքումների գիրքը պիտի՞ լրացնենք: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք անհրաժեշտ է հրամանագիրք ունենալը

Անուշ. Խնդրում եմ պատասխանեք, Ա/Ձ տաքսի ծառայությանը անհրաժե՞շտ է ունենալ հրամանագիրք, թե՞ միայն աշխատանքային պայմանագիրը բավարար է: Այդ դեպքում անհատական հաշիվ բացելու մասին հայտի աշխատանքի ընդունման հրամանի համարը մասում ի՞նչ պետք է գիվի:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Զինապարտների գրանցամատյան

Ժաննա. Խնդրում եմ արձագանքել: Ես տեղյակ չեմ զինապարտների գրանցամատյանից: Ի՞նչ գիտեք այս մասին, որտե՞ղ կարդամ դրա լրացման մասին և որտեղի՞ց ձեռք բերեմ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՍՊԸ ֆիզիկական անձի հետ կնքել է պայմանագիր

Ալեքս. Խնդրում եմ օգնել: ՍՊԸ ֆիզիկական անձի հետ կնքել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, այս դեպքում սոցապին պե՞տք է արդյոք ներկայացնել հաշվետվություն: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պարտադիր է հրամանագիրք վարելը

Լենա. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ պատասխանել: Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում եմ աշխատում: Վարում եմ հրամանապանակ, գրանցում եմ ներքին և անհատական իրավական ակտերի հաշվառման գրքում, բայց ինձ ասում են, որ պարտադիր է նաև վարել հրամանագիրք: Խնդրում եմ ինձ օգնել: Ինչքանո՞վ է անհրաժեշտ նույն հրամանը գրանցել նաև հրամանագրքում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվը անվավեր ճանաչվելու դեպքում

A. Գրանցվու՞մ է արդյոք էլ. ծրագրում 24 ժամ չանցած և անվավեր ճանաչված հաշիվները, և արդյո՞ք դա պետք է գրքում գրառել և հետո ջնջել գրքից:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի գործառնություններ

Lina. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, եթե հաստատագրված հարկ վճարելու համար դրամարղային ելքի օրդերով ելք է եղել 300.0 դրամ գերազանցող գումար, արդյո՞ք դա համարվում է սահմանափակումների խախտում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշվի դուրսգրում ֆիզ. անձի անունով

Կամո. Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց ունենք. ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է, զբաղվում է բացառապես մեծածախ առևտրով: Ենթադրենք, ԱՁ չհանդիսացող ֆիզ. անձը ցանկանում է գնում կատարել, և մենք իրեն հարկային հաշիվ ենք դուրս գրում, ի՞նչ եք կարծում, խնդիր կա՞:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ո՞ր դեպքում պետք է տրամադրվի հարկային հաշիվ

Արմեն. ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է: Խնդրում եմ պատասխանեք, թե կազմակերպություններին կամ ֆիզ. անձանց ծառայություն մատուցելիս ո՞ր դեպքում պետք է տրամադրվի հարկային հաշիվ, հաշիվ-ապրանքագիր կամ միայն ՀԴՄ կտրոն, և ո՞ր դեպքում է պարտադիր ՀԴՄ կտրոնի տրամադրումը: