Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Մարդատար և բեռնատար ավտոմեքենաների ուղեգրեր

Մարինա. Խնդրում եմ իմ էլեկտոոնային հասցեին ուղարկեք մարդատար և բեռնատար ավտոմեքենաների ուղեգրերը (Путевой лист): Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ հիմնադրման կարգ

Nona. Բարև բոլորին: Ցանկանում եմ ՀԿ բացել, սակայն չգիտեմ կարգը. ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, և որտե՞ղ եմ ներկայացնելու դրանք: Խնդրում եմ օգնել, նախապես անչափ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քանի՞ տարի պահպանել փաստաթղթերը

Լիանա. Հաշվապահական փաստաթղթերը, դրամարկղի գիրքը, առաքման գրքերը և այլն, քանի՞ տարի պետք է գրասենյակում պահպանվեն ըստ օրենքի:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Որքա՞ն տուգանք կնշանակվի

Lusin. ՍՊԸ-ն ամեն օր ՀԴՄ ֆիսկալ է հանում: Դրամարկղի գիրքն վերջացել էր, և ինչ-ինչ պատճառներով նորը չէր վերցվել: 22 օր է արդեն գումարները մուտք չեն արվում դրամարկղ: Եթե հարկայինի կողմից կնքվելուց հետո այդ քսաներկու օրվանն միանգամից մուտք անեմ դրամարկղ, որքա՞ն տուգանք կարող է հասնել դրա համար:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Բեռնատար ավտոմեքենայի երթուղային թերթիկ

Մարգարիտա. Խնդրում եմ ուղարկել բեռնատար ավտոմեքենայի երթուղային թերթիկի (ուղեթերթի) ձևը և տվյալներ` այն լրացնելու համար margo-nig շնիկ mail.ru
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք անհրաժեշտ է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը

Աննա. Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը կնքում է անշարժ գույքի վարձակալության պայմանագիր: Արդյո՞ք անհրաժեշտ է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը: Չգրանցելու դեպքում ի՞նչ հետևանքներ կարող են առաջանալ: Կանխավ շնորհակալ եմ:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք անհրաժեշտ է պայմանագրի նոտարական վավերացում

Արսեն. Հարգելի հաշվապահներ, ապրիլի 25-ին պետք է ֆիզ. անձից վարձակալեմ բնակարան: Բնակարանը շահագործվելու է որպես հյուրատուն: Վարձակալության պայմանագիրը կնքվեոլու է ֆիզ. անձի և ԱՁ-ի միջև: Խնդրում եմ պատասխանել, թե արդյո՞ք անհրաժեշտ է պայմանագրի նոտարական վավերացում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը դադարել է համարվել ԱԱՀ վճարող

Նարինե. Սիրելի հաշվապահներ, Ա/Կ-ը այս տարի ԱԱՀ-ն փոխարինել է շրջանառության հարկով: Խնդրում եմ օգնեք` եթե մինչ այդ հարկային հաշիվները գրվում էր էլեկտրոնային եղանակով, ապա ԱԱՀ-ից ազատվելու դեպքում ինչպե՞ս պետք է գրվեն այժմ հաշիվ-ապրանքագրերը, նկատի ունեմ` էլեկտրոնայի՞ն տարբերակով, թե՞ ձեռքով:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ուղեկցող փաստաթղթին ներկայացվող պահանջներ

Հարություն. Հարգելի գործընկերներ, "Հարկերի մասին" օրենքի հավելված 4-ի համաձայն ուղեկցող փաստաթղթում պետք է առկա լինի տեղափոխվող ապրանքի գինը (արժեքը): Կազմակերպությունը տեղափոխում է ապրանքը իր մի պահեստից մյուս պահեստ, որոնք նույն առաքման վայրում չեն գտնվում: Լրացվել է տեղափոխման բեռնագիր հաշվապահական ծրագրի միջոցով, որտեղ երևում են ապրանքի քանակը, միավորի արժեքը, ընդհանուր արժեքը, սակայն այդ արժեքները ապրանքի ինքնարժեքն են: Հարցը հետևյալն է` արդյո՞ք օրենքում "արժեք" ասելով` հասկացվում է հենց ինքնարժեքը, և խախտում չի՞ համարվի ուղեկցող փաստաթղթում ապրանքի ինքնարժեքի արտացոլումը: Առհասարակ, հաշվապահական փաստաթղթերում որտե՞ղ են երևում վաճառվող ապրանքի վաճառքի գները: Իմ կարծիքով` չեն երևում:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Որտե՞ղ պետք է գրանցվեն հաշիվ-ապրանքագրերը

arman. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: "Շրջանառության հարկի մասին" օրենքով հարկ վճարողները առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գրքեր չեն վարում, սակայն իրենց կողմից առաքվող, տրամադրվող, վաճառվող ապրանքների և մատուցվող ծառայությունների գծով գնորդներին (ծառայություններից օգտվողներին) դուրս են գրում հաշվարկային փաստաթղթեր (հաշիվ-ապրանքագրեր): Հարց` որտե՞ղ պետք է գրանցվեն հաշիվ-ապրանքագրերը, և ինչպե՞ս պետք է որոշվի հարկվող օբյեկտը: Նախապես շնորհակալություն եմ հայտնում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ գրքեր են անհրաժեշտ

Հարութ. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել մի հարցի: Ես նոր եմ ընդունվել աշխատանքի, և ինձ հետաքրքում է, թե ինչ փաստաթղթեր և գրասենյակային գրքեր են ինձ անհրաժեշտ հաշվապահությունը վարելու համար: Կազմակերպության գործունեությունը նույնպես նոր է սկսվել: Այն գրանցված է որպես ՍՊԸ և զբաղվելու է արտադրությամբ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք կարելի է կնքել հավատարմագրային պայմանագիր

Եդվարդ. Արդյո՞ք կարելի է կնքել հավատարմագրային պայմանագիր, եթե ձեռնարկությունը իրականացնւմ է նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներ և չունի գույք, այլ ընդամենը 10 հատ 5000 դրամ արժողությամբ բաժնետոմս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պայմանագրի ձևեր

Նարինե. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ ուղարկեք գլխավոր տնօրենի տեղակալի և կազմակերպության իրավաբանի պայմանագրի ձևեր, կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գիրքը հաստատված չէ

rena. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել: Եթե դրամարկղի գրիքը ավարտվել է 2009 –ին, և ես նոր գիրքը լրացրել եմ առանց հակային մարմնի հաստատման, ստացվում է, որ գիրքը կնքած չէ: Հիմա հանձնում եմ գործը այլ հաշվապահի: Ինչպե՞ս վարվեմ և ի՞նչ տուգանք պետք է վճարեմ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գիրք վարելու հետ կապված

Ani. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնել: Ես ԱՁ եմ և վարում եմ առաքման գիրք: 2013 հունվար ամսից վարելու՞ եմ առաքման գիրք, թե՞ ոչ: Եվ ևս մեկ հարց` ես վճարում էի 11% առանց հիմնավորող փաստաթղթի ձեռքբերման դեպքում, այս նոր տարում ի՞նչ պետք է վճարեմ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հիմնադիրը փոխառություն է տրամադրել ընկերությանը

Թամարա. Հարգելի հաշվապահներ, եթե ես հանդիսանում եմ ՍՊԸ հիմնադիր և տնօրեն (որպես տնօրեն պայամանագիր չկա կնքված և աշխատավարձ սահմանված չէ), վճարելու՞ եմ եկամտային հարկ: Եթե ընկերությանը ես որպես տնօրեն տալիս եմ փոխառություն, պե՞տք է արդյոք ձևակերպել ինչ որ փաստաթուղթ, փոխառության պայմանագիր: Շնորհակալություն` Թամարա
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ա/Ձ-ն զբաղվելու է հացի արտադրությամբ

Նարինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում են ինձ օգնել հետևյալ հարցում: Ա/Ձ-ն զբաղվելու է հացի արտադրությամբ, ունենալու է պահեստ, որտեղից իր ապրանքը պետք է տեղափոխվի իր իսկ խանութ, ինչպես նաև ուրիշ խանութներ: Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն 2 դեպքում (եթե կարելի է, օրինակելի ձևերը ուղարկեք)՝ 1. իր պահեստից՝ իր իսկ խանութ (պահեստը լինելու է այլ հասցեում, խանութը՝ այլ), 2. իր պահեստից՝ ուրիշ խանութներ: Եվ արդյո՞ք նոր օրենքով առաքման գիրք պետք է վարեմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք առաքման գիրքը դուրս է եկել գործածությունից

Գագիկ. Խնդրում եմ պատասխանեք մի հարցի: Առաքվող կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման) գիրքը ԱԱՀ չվճարողների համար գործածությունից դու՞րս է եկել, թե՞ ոչ: