.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքերը էլեկտրոնային եղանակով վարելու վերաբերյալ

Արթուր. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք դրամարկղային գրքերը պարտադիր էլեկտրոնային եղանակով վարելու պահանջը արդեն ուժի մեջ է: Արդյո՞ք ընդունվել է համապատասխան որոշումը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տրանսպորտային միջոցների վարձակալության պայմանագիր

Աննա. Բարև ձեզ: Խնդրում եմ տրամադրել տրանսպորտային միջոցների վարձակալության պայմանագիր ծառայությունների մատուցմամբ և առանց ծառայությունների մատուցման: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը չունի առաքման գիրք

Հ.Ա.. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. ի՞նչ հարկային հետևանք կարող է ունենալ որևէ հասցեում առաքման գիրք չունենալը, եթե ԱԱՀ վճարող կազմակերպությունը հարկային հաշիվները դուրս է գրում բացառապես էլեկտրոնային եղանակով և իրականացրել է ապրանքի վաճառք մի հասցեից, որի համար չունի առաքման գիրք, ինչպես նաև նշված հասցեից իրականացրել է տեղափոխում կազմակերպության այլ հասցեներ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային գրքույկի վերաբերյալ

Marine. Բարև Ձեզ, շատ կարևոր է, խնդրում եմ հնարավորին շուտ արձագանքել: Անձն իր աշխատանքային գրքույկը տվել է կարիքի մեջ գտնվող այլ անձի, որ դրանով ձևակերպեն աշխատանք ու կարիքի մեջ գտնվողի եկամուտն աշխատավայրում չկրճատեն (դրանով կարողանա ավելի շատ աշխատավարձ ստանալ): Գրքույկը ժամանակավոր տրամադրած անձը ինչպե՞ս կարող է այն հետ ուզել` առանց այդ անձին վնասելու ու ավելորդ քաշքշուկների: Իր գրքույկը տրամադրած անձը խնդրել է վերադարձնել այն, բայց ապարդյուն: Այն վերցնողն ասում է, թե հաշվապահությունից գրքույլը վերցնելը (ժամանակավոր) ու դրանում այլ տվյալներ ներառելը իրեն կվնասի: Գրքույկի տերը կասկածում է, որ աշխ. գրքույկը կորցրել են: Որևէ կերպ հնարավո՞ր է ճշտել` կորցրել են, թե` ոչ (առանց այն կիրառող անձին քաշքշուկների մեջ ներառելու և ավելորդ խնդիրների): Եթե ոչ, ապա աշխատանքային գրքույկի տվյալները որևէ կերպ հնարավո՞ր է վերականգնել:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ցանկանում է գինի արտահանել Ուկրաինա

Լուսինե. Եթե կարող եք օգնեք խնդրում եմ. կազմակերպությունը, որը զբաղվում է ծառայություններ մատուցելով ընդհանուր հարկման դաշտում, այժմ ցանկանում է գինի արտահանել Ուկրաինա: Նշեմ, որ կազմակերպությունը չունի պահեստ և առաքման գիրք: Արդյո՞ք օրենքը հնարավորություն է տալիս այդ կազմակերպությանը իրականացնել արտահանում՝ ապրանքը մատակարար հանդիսացող գործարանի հասցեից անմիջապես մաքսատուն տեղափոխելու ճանապարհով: Եվ ընդհանրապես հարկային առումով ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ: Պատասխանը շտապ է հարկավոր: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քաղաքացիաիրավական պայմանագրի կնքում աշխատակցի հետ

Անի. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. արդյո՞ք կազմակերպությունը կարող է քաղ. իրավական պայամանգիր կնքել իր մոտ աշխատանքային պայմանագրով աշխատող աշխատակցի հետ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Վճարված նպաստի փոխհատուցում

Ռոմա. Խնդրում եմ ասել` ի՞նչ փաստաթղթեր (տեղեկանքի և այլ բլանկների ձևեր) են պետք հարկային տեսչություն ներկայացնելու և գործատուին փոխհատուցում տալու համար` հղիության և ծննդաբերության նպաստի ավել վճարելու դիմաց, և որտե՞ղ կարող եմ գտնել այդ տեղեկանքի-բլանկների ձևերը: Եթե կարելի է, այդ ձևերն ուղարկել իմ հասցեին` romik.martirosyan շնիկ mail.ru:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ-ն իրականացնում է արտադրություն

Ռաֆիկ. Բարև ձեզ, ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը. ԱՁ-ն իրականացնում է արտադրություն, ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրի պատվիրատուին, և ֆակտուրայի ոչ լիարժեք լրացնելու համար ինչպիսի՞ վարճական տույժեր են նափատեսվում, և արդյո՞ք անհատ ձեռնարկատերը պետք է պահի որևիցե գիրք: Հարցը տալուց առաջ ուսումնասիրել եմ օրենսգիրքը` ԱՁ-ների և շրջանառության հարկ վճարողների վերաբերյալ, և ակնկալում եմ առավել բավարար պատասխան, նախապես շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պարտադիր է ուղեկցող փաստաթղթի առկայությունը

Նաիրի. ԱՁ-ն շրջանառության հարկ վճարող է, հետևաբար առաքման գիրք չի վարում, բայց մեքենայով պահեստից խանութ տարվող ապրանքների համար պարտավո՞ր է ուղեկցող փաստաթուղթ (բեռնագիր) ունենալ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտեր

Վարդուհի. Խնդրում եմ ուղարկել հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտի՝ Ձև ՀՄ-9, դուրսգրման ակտի՝ Ձև ՀՄ-8, շահագործումից հանման ակտի՝ Ձև ՀՄ-6, և Ձև ՀՄ-1, Ձև ՀՄ-3 ձևաթղթերը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հիմնադիրը և տնօրենը նույն անձն է

Վահան. Բարև Ձեզ: Հարցս կապված է կազմակերպության (ՍՊԸ) տնօրենի հետ: Եթե Համահիմնադիրը և տնօրենը նույն մարդն է, պե՞տք է արդյոք ինքն իր հետ կնքի պայմանագիր: Իսկ եթե չկնքի, կարո՞ղ է հիմնադիրը (սեփականատեր) իրականացնել տնօրենի գործառույթները:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ-ն ցանկանում է ապրանք արտահանել ԼՂՀ

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. ԱՁ-ն զբաղվում է արտադրությամբ, աշխատում է շրջանառության հարկով և ցանկանում է իր արտադրանքը արտահանել ԼՂՀ և առաջարկել խանութներին: Նման պարագայում. 1. ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ 2. ի՞նչ հաշիվ-ապրանքագիր պետք է դուրս գրվի և քանի՞ օրինակից 3. ԼՂՀ խանութներին տրված հաշիվ-ապրանքագրերում նշված գումարի 3,5%-է արդյոք հաշվարկվում որպես շրջանառության հարկ Եթե հնարավոր է` նաև հղում կատարեք, թե որ օրենքով է դա կարգավորվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պարտադի՞ր է կազմակերպության հրամանները գրել բլանկի վրա

Մարիանա. Բարև Ձեզ: Ցանկանում եմ իմանալ` պարտադի՞ր է կազմակերպության հրամանները գրել կազմակերպության բլանկի վրա: Ավելացնեմ, որ մեր կազմակերպությունը հանդիսանում է ՓԲԸ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ կանոնադրություն

Քրիստինա. Խնդրում եմ ինձ ուղարկել հասարակական կազակերպության կանոնադրության, արձանագրության տիպային նմուշ և այլ անհրաժեշտ փաստաթղթերի նմուշներ, որոնք անհրաժեշտ են ՀԿ գրանցելու համար: Շնորհակալություն, 099 38 74 30:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հրամանագրքում սխալ գրառում է կատարվել

Մարիամ. Խնդրում եմ ինձ հուշել. երբ հրամանագրքում սխալ գրառում է արվում, տվյալ դեպքում ամիսը սխալ է գրվում, ինչպե՞ս պետք է ուղղում կատարել: Հատկապես ջնջում չանելու համար: Կանխավ շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվը անվավեր ճանաչելու համար

Lilit. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. ունեմ էլեկտրոնային եղանակով դուրս գրված հաշիվ և ցանկանում եմ այն անվավեր ճանաչել, սակայն 24 ժամը լրացել է: Ինձ հետաքրքրում է` այն անվավեր ճանաչելուց ու ծրագրի համապատասխան կոճակով տեղեկություն ուղարկելուց բացի անհրաժե՞շտ է արդյոք անվավեր ճանաչման պատճառը հիմնավորող երկկողմանի ստորագրված բացատրագիր: Խնդրում եմ պատասխանը հիմնավորեք որևէ հղումով: Կամ կա՞ արդյոք այլ ընթացակարգ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս տեսնել ստացված էլեկտրոնային հաշիվները

Աննա. Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպության տնօրենը ունի էլեկտրոնային ստորագրություն, սակայն չի դուրսգրում էլեկտրոնային հաշիվներ, ինչպե՞ս կարող է տեսնել իրեն դուրս գրված էլեկտրոնային հաշիվները:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի լրացման հետ կապված

Ալբերտ. Հարգելի հաշվապահներ, դրամարկղային գիրքը լրացնելիս արդյո՞ք կարելի է մեկ էջի վրա լրացնել ամբողջ տարվա մուտքի և ելքի օրդերները, դրանք այդքան էլ շատ չեն, ամեն ամիս մեկ կամ երկու փաստաթուղթ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ-ն դասընթացներ է կազմակերպում

Անահիտ. ՀԿ-ն դասընթացներ է կազմակերպում և հրավիրված դասախոսների հետ պետք է պայմանագիր կնքի և վճարի։ Ի՞նչ տիպի պայմանագիր պետք է դա լինի, եթե նա ամսվա մեջ ընդամենը 1-2 օր կամ մի քանի ժամ է դասավանդում: Ի՞նչ հարկեր է հաշվարկվում: