.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ պայմանագիր կնքել աշխատողների հետ

202 Սուսաննա. Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: 1. ՍՊԸ-ն 3 ամսով էներգետիկ ոլորտի աշխատանքներ կատարելու համար աշխատակիցների հետ նպատակահարմար է կնքի աշխատանքի ընդունման պայմանագիր, թե՞ ծառայությունների մատուցման պայմանագիր: Վերջինիս դեպքում խնդրում եմ պարզաբանել` կուտակային սոց. վճարի և այլ պահումների կատարման կարգն ինչպիսի՞ն կլինի, և ի՞նչ պայմաններ են պարտադիր այդ դեպքում 2. Մեկ այլ գործատուի մոտ 8 ժամյա օրական և 40 ժամյա շաբաթական աշխատանքի ներգրավված անհատին համատեղությամբ աշխատանքի ընդունելու համար կա՞ն խոչընդոտներ, սահմանափակումներ, թե՞ ոչ, ինչպիսի՞ն պիտի լինի աշխատանքի ընդունման հրամանն ու պայմանագիրը: Խնդրում եմ հնարավորինս մանրամասն պատասխանել, իսկ հարցերին վերաբերող այլ օգտակար նյութերն ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին` hsuska շնիկ mail.ru: Նախապես` շնորհակալություն, Սուսաննա:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քաղաքացու հետ կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր

Սիլվա. Հարգելի հաշվապահներ, գործատուն քաղաքացու հետ կնքել է Ծառայությունների մատուցման պայմանագիր տասնօրյա աշխատանքի դիմաց: Գրանցման հայտում չկան նմանատիպ աշխատանքային հարաբերություններ: Ծառայությունների մատուցման և քաղաքացիաիրավական պայմանագրերը ինչո՞վ են իրարից տարբերվում: Եկամտային հարկ պահվում է գործատուի՞, թե՞ քաղաքացու կողմից: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Մարդատար և բեռնատար մեքենաների ուղեթերթ

Հայուհի. Խնդրում եմ ուղարկել մարդատար և բեռնատար մեքենաների ուղեթերթ (путевой лист): Նախապես մերսի: arp.margaryan շնիկ mail.ru
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք անհրաժեշտ է փաստաթղթավորել պահեստի շարժը

Սամվել. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ, հարկվում շրջանառության հարկով: Ասացեք խնդրեմ` արդյո՞ք անհրաժեշտ է փաստաթղթավորել պահեստի շարժը: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՍՊԸ կանոնադրության նմուշի ձև անգլերեն թարգմանությամբ

Մարիամ. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ձեզ, եթե հնարավոր է, ինձ օգնեք գտնել ՍՊԸ-ի կանոնադրության նմուշի ձև անգլերեն թարգմանությամբ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Միակողմանի գնման ակտի վերաբերյալ

Meri. Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք` շուկայից ապրանք ձեռք բերելու դեպքում հնարավո՞ր է ձևակերպել միակողմանի գնման ակտ, եթե այո, ապա տվյալ դեպքում շրջանառության հարկով հարկվող ՍՊԸ-ն բացի շրջհարկից ի՞նչ հարկային վճարումներ պետք է կատարի:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պարտադիր է պայմանագրի կնքումը

Լևոն. Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպության տնօրենը իր անձնական միջոցներից (ՍՊԸ) կազմակերպության դրամարկղ մուտքագրում է գումար, ապա պարտադի՞ր է կազմակերպության և տնօրենի միջև փոխառությանը պայմանագրի կնքումը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Սրճարան բացելու համար

Արմինե. Բարև ձեզ: Ես որոշ հարցեր ունեմ լիցենզիայի հետ կապված, հուսով եմ արձագանք կլինի: Ուզում եմ սրճարան բացել և ուզում եմ իմանալ` լիցենզիա ստանալու համար որտե՞ղ պետք է դիմեմ, որքա՞ն գումար է պետք, ինչպե՞ս նաև նարգիլեյի, սնունդի, ալկոհոլի համար որտեղի՞ց ստանամ լիցենզիա և կրկին որքա՞ն գումար է անհրաժեշտ դրանց համար: Հ.Գ. Ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը: Նախապես շնորհակալ եմ:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս ձևակերպել գործուղման ծախսերը

225 Վարդան. Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպության մարքեթինգի բաժնի աշխատակիցը մեկնել է գործուղման և այդ նպատակով դրամարկղից ստացել 500 000 դրամ: Գործուղումից վերադառնալուց հետո Պետրոսյանը հաշվապահություն է ներկայացրել հաշվետվություն կատարած 400 000 փաստացի ծախսերի վերաբերյալ, որին կցվել են տրանսպորտային տոմսերը, հյուրանոցային վճարների անդորրագրերը, ներկայացուցչական ծախսերն ապացուցող կտրոնները: Գործուղման նպատակով չծախսված 100 000 դրամ գումարի մնացորդը նա հետ է վերադարձրել դրամարկղ: Խնդրում եմ պարզաբանել, թե ինչպես ձևակերպեմ դա փաստաթղթերով: Հարգանքով` Վարդան vxanumyan շնիկ mail.ru
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս պայմանագրում նշել գումարը

Anush. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. A կազմակերպությունը պետք է ծառայություն մատուցի B կազմակերպությանը, տվյալ ծառայությունը մատուցելու համար A կազմակերպությանը պետք է օգնի մի C կազմակերպություն: A և B կազմակերպությունները ԱԱՀ-ով հարկվող են, իսկ C կազմակերպությունը շրջանառության հարկով է հարկվում: Հիմա ինչպե՞ս վարվել C կազմակերպության հետ: Ինչպե՞ս պայմանագրում նշել նրան հասանելիք գումարը, ԱԱՀ-ո՞վ, թե՞ առանց: Արդյո՞ք կլինի, որ A կազմակերպությունը իր բաժին գումարից ԱԱՀ վճարի, իսկ C կազմակերպությունը շրջանառության հարկ (5%):
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպության հիմնադիրը փոխառություն է տվել կազմակերպությանը

Մարգարիտա. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել և պատասխանել հարցիս: Կազմակերպության հիմնադիրը փոխառություն է տվել կազմակերպությանը 1 տարի ժամկետով, սակայն կրկին ուզում ենք փոխառություն վերցնել: Արդյո՞ք կարող է կազմակերպությունը նույն անձի հետ կնքել նոր փոխառության պայմանագիր, եթե առաջին պայմանագիրը դեռ գործում է: Եվ կխնդրեի ինձ ուղարկել փոխառության ետ վերադարձի պայմանագրի օրինակ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Նոր հրամանագիրքը գործածության մեջ դնելու համար

Սոնա. Բարև ձեզ: Սկսում եմ նոր հրամանագիրք: Արդյո՞ք անհրաժեշտ է տնօրենի հրամանը նոր հրամանագիրքը գործածության մեջ դնելու համար: Եթե այո, խնդրում եմ հրամանի նմուշը:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքի տեղափոխում` առանց առաքման գրքում նշում կատարելու

241 Արթուր. Կազմակերպությունը վարձակալել է պահեստ: Կարո՞ղ է արդյոք առանց առաքման գիրք ունենալու տվյալ հասցեում ապրանք տեղափոխել կազմակերպության հիմնական պահեստ էլեկտրոնային տեղափոխման բեռնագրի միջոցով:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքների գույքագրման ցուցակի հաստատված ձև

astxik. Հարգելիներս! Որտեղի՞ց գտնեմ 08.09.2014թ. ֆին. նախարարի 588-Ն հրամանը, ապրանքների գույքագրման ցուցակի հաստատված ձևն է: Արլիսում և մի քանի կայքերում ես չկարողացա գտնել, եթե կարող եք, օգնեք: Հարկայիններում կա՞ն, եթե գնել եք, խնդրում եմ սկան տարբերակով ուղարկեք s.arpik շնիկ mail.ru հասցեին, նախապես շնորհակալություն եմ հայտնում:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման պայմանագիր

223 Սոնա. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, մեր ընկերությունը ծավալում է գործունեություն հանրային սննդի ոլորտում և բանջարեղեն ձեռք է բերում գյուղացուց, ով ներկայացրել է փաստաթուղթ, որ ինքը զբաղվում է գյուղատնտեսական արտադրությամբ: Այժմ ուզում եմ կազմել պայմանագիր այդ ֆիզիկական անձի հետ: Հնարավո՞ր է ինչ որ մեկը ունենա նման պայմանագրի օրինակ` ճիշտ կազմված: Կանխավ շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Օրենսդրական փոփոխությունների հետ կապված

236 Արտակ. Հարգելի գործընկերներ, օրենսդրական փոփոխությունների` ուժի մեջ մտնելու հաշված օրեր են մնացել: Ո՞վ է տեղյակ` ի՞նչ ենք անելու ներմուծված թուրքական ապրանքների հետ, որոնց համար ձեռքբերման հիմնավորման ոչ մի փաստաթուղթ չկա:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Միակողմանի գնման ակտի հետ կապված

Արմեն. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք "միակողմանի գնման ակտ" հասկացությունը այլևս ուժի մեջ չի լինելու 2014թ. հոկտեմբերի 1-ից հետո` օրենսդրական փոփոխությունների կիրառման արդյունքում: Նախապես շնորհակալություն: