Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քաղաքացիաիրավական պայմանագրի ձև

Լիանա Պողոսյան. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ինձ ուղարկեք քաղաքացիաիրավական պայմանագրի ձև՝ բուժհաստատությունում աշխատոող ընդունելու համար: Կա՞ն տարբերություններ քաղաքացիաիրավական պայմանագրերի մեջ, թե որ հաստատությունում ես գործի ընդունում աշխատողին: Կանխավ շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք էլեկտրոնային հաշիվները պետք է պարտադիր ստորագրել

235 Lyudmila. ԱԱՀ-ով եմ աշխատում, հարցս հետևյալն է. 2015-ին ստացված հարկային հաշիվները պարտադիր էլեկտրոնային պե՞տք է ստորագրել, թե՞ ոչ, եթե գիտեք` շտապ արձագանքեք և համապատասխան օրենքին կամ որոշումանը հղում արեք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Աննա. Հարգելի գործընկերներ, Խնդրում եմ նշեք, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ տնօրենի պայմանագրում փոփոխություն կատարելու համար, մասնավորապես աշխատավարձի փոփոխության դեպքում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը գրքեր է տպագրում և մատակարարում գրախանութներին

ARMNAVASARDYAN. Կազմակերպությունը գրքեր է տպագրում և մատակարարում գրախանութներին: Խնդրում եմ բացատրեք` ինչպիսի՞ փաստաթղթերով է կատարվում վերը նշված գործընթացը (կոմիսիո՞ն, թե՞ գործակալական պայմանագիր պետք է կնքել) և ամեն անգամ գրքեր առաքելիս (պայմանագիր կնքելուց հետո) ինչպիսի՞ փաստաթղթեր են անհրաժեշտ:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քանի՞ տարի պետք է պահպանել փաստաթղթերը

accountant.1985. Խնդրում եմ ասեք, թե ՀՀ որ օրենքում է նշված, որ հաշվապահական հաշվառման փաստաթղթերը պահպանվում են 3 տարի: Ըստ ՀՀ կառավարության 2006թ մարտի 9-ի 351-Ն որոշման հաշվապահական փաստաթղթերը պահպանվում են 5 տարի: Կա՞ արդյոք այլ որոշում: Եվ եթե ասում ենք 3 կամ 5 տարի, արդյո՞ք ի նկատի ունենք, որ այդքան տարի հետո կարելի է փաստաթղթերը հանձնել արխիվ, թե այդքան տարի հետ կարելի է փաստաթղթերը ոչնչացնել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք ԱՁ պետք է վարի դրամարկղային գիրք

Լիանա. Բարև ձեզ: Նորաբաց ԱՁ զբաղվում է ավտոտեխսպասարկման գործունեությամբ: Ունի ՀԴՄ, պե՞տք է դրամարկղի գիրք վարի, թե` ոչ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպության իրավաբանական հասցեի փոփոխություն

Կարինե. Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Կխնդրեի նշել, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ՍՊԸ-ի իրավաբանական հասցեի փոփոխության համար, և որտեղի՞ց կարող եմ վերցնել նմուշային ձևերը: Նախապես շնորհակալ եմ:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ընկերության կողմից դուրս է գրվել հարկային հաշիվ

204 Arsine. Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ն զբաղվում է մեծածախ առևտրով և աշխատում է ԱԱՀ-ով: Ընկերության կողմից դուրս է գրվել հարկային հաշիվ մի ԱՁ-ի (խանութ) անվամբ, որն այլևս չի գործում, և տվյալ խանութը գործում է մեկ այլ ԱՁ-ի անվան տակ: Նշեմ, որ դուրս գրված հարկային հաշվի հիմքով կատարվել է վճարում ընկերության բանկային հաշվին տվյալ ԱՁ-ի անունից: Եթե անվավեր ճանաչեմ դուրս գրված հարկային հաշիվը և դուրս գրեմ ներկայումս գործող ԱՁ անվամբ, ապա կատարված վճարումը կմնա չփակված: Ինչպե՞ս վարվեմ նման պարագայում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ արժույթով կազմել պայմանագիրը

Գոհար. Ասացեք խնդրեմ, եթե պայմանագիր եմ կազմում ռուսական ընկերության հետ և ունեմ ռուբլու հաշիվ, ապա ի՞նչ արժույթով կազմել պայմանագիրը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ցեսիայի պայմանագրի օրինակ

HasmikSed. Բարև ձեզ: Ինձ հարկավոր է ցեսիայի պայմանագրի օրինակ: Կխնդրեի օգնել այս հարցում: Խնդրում եմ առկայության դեպքում ուղարկել hasmik52005 շնիկ yandex.ru էլ-փոստով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Միևնույն հաշիվ ապրանքագիրը չեղյալ համարելու համար

Tereza. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել` որևէ քանակական սահմանափակում կա՞ միևնույն հաշիվ-ապրանքագիրը չեղյալ համարելու համար: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Փոխառության վերադարձ

Մարգարիտա. Բարև ձեզ, կասե՞ք` եթե հիմնադիրը կազմակերպությանը փոխառություն է տվել պայմանագրով, հիմա պետք է հետ վերադարձնենք, պե՞տք է փոխառության հետ վերադարձի պայմանագիր կնքենք: Եթե ոչ, ապա ինչպե՞ս է արվում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև

Էմիլ. Ողջույն, կարո՞ղ եք հուշել` որտեղից կարելի է գտնել ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև և հիմնադիրների ժողովի արձանագրության օրինակելի ձև: Եթե ունեք, խնդրում եմ ուղարկել emilord շնիկ mail.ru էլ. հասցեով: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային օրենսգրքի 95 հոդվածի հետ կապված

Ռիմա. Հարգելի իրավաբաններ, Աշխատանքային օրենսգրքի 95 հոդված. 1. Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե սույն oրենսգրքով կամ oրենքներով այլ բան նախատեսված չէ: 2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել որոշակի ժամանակահատվածով կամ oրացուցային ժամկետի սահմանումով կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտման սահմանումով: Հոդվածում նշում չկա, որ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալուց հետո պետք է կնքվի գրավոր համաձայնագիր կողմերի միջև, սրանից կարող եմ հետևություն անել, որ Ընկերությունը աշխատողի հետ կարող է համաձայնագիր չկնքել, փոխարենը կազմել հրաման` աշխատանքային պայմանագրի ժամկետի երկարացման վերաբերյալ, որտեղ կստորագրեն բոլոր աշխատողները: Արդյո՞ք դա չի հակասի օրենքին, և իչքանո՞վ է այն կիրառելի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը զբաղվում է տուր-փաթեթների և ավիատոմսերի վաճառքով

Ani. Կազմակերպությունը զբաղվում է տուր-փաթեթների և ավիատոմսերի վաճառքով: Ավիատոմսերի վաճառքի ենթագործակալության պայմանագրի համաձայն տասն օրը մեկ հաշվետվություն պետք է կազմել, որը ներառում է աուդիտ, ագենտ և չիրացված թռիչքային կուպոնները: Կարող եք իմ էլ. պոստի հասցեին( larush-ani շնիկ mail.ru ) ուղարկել նման հաշվետվության ձև կամ օրինակ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի գրանցում

Նարինե. Հարգելի կոլեգաներ, եթե հասարակական կազմակերպությունը նոր է գրանցվել, ապա ինչպե՞ս պետք է վարվի, որ ունենա դրամարկղային գիրք, ինչպե՞ս է այդ գործընթացը իրականացվում հիմա: Նախապես շնորհակալ եմ հարցիս պատասխանելու համար: