Category: Այլ

ՍՊԸ-ն լուծարվում է

Դավիթ.

ՍՊԸ-ն լուծարվում է: Երեկ զանգահարեցին հարկային տեսչությունից և ասացին, որ գնանք լուծարման մասին որոշումը վերցնենք, որից հետո պետք է ստուգում իրականացնեն: Ի՞նչ ստուգման մասին է խոսքը, և ինչի՞ն պատրաստ լինել: Նախապես շնորհակալություն:

Հաշվապահը կարո՞ղ է նշանակվել գնումների համակարգող

Գայանե.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Դպրոցի հաշվապահը կարո՞ղ է նշանակվել դպրոցի գնումների համակարգող:

Նվազագույն աշխատավարձի տասնապատիկը

Արմեն.

Որքա՞ն է նվազագույն աշխատավարձի տասնապատիկը:

Ակցիզային դրոշմանիշների վերաբերյալ

Սիրանուշ.

Հարգելի իրավասու պատասխանող, հանրային սննդի օբյեկտներում կարելի՞ է արդյոք ամբողջովին պոկել ալկոհոլի ակցիզը (թե՞ մասամբ այն պիտի մնա շշի վրա), և ի՞նչ ժամանակահատված կարելի է պահել առանց ակցիզի շիշը (որոշակի պարունակությամբ):

Հաշվապահական տերմինների թարգմանություն

Հաշվապահ.

Ինչպե՞ս են հայերեն թարգմանվում “наряд”, “накладной” բառերը:

Եթե գնման առարկան չի գերազանցում 1 միլիոն դրամը

Սուսաննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին. եթե գնման առարկան (գրասենյակային ապրանքներ) չի գերազանցում 1 միլիոն դրամը, ապա պարտադի՞ր է մրցույթով կատարել գնումը: Եթե այո, ապա ինչպե՞ս, կամ մեկ բաժակ գնելու համար ի՞նչ մրցույթ կարող է կազմակերպվել, որքանո՞վ է ճիշտ:

Արդյո՞ք ընկերությանը անհրաժեշտ է ստանալ լիցենզիա

Արտակ.

Ընկերությունը նպատակ ունի տրամադրել կարճատև մասնագիտական դասընթացներ, օրինակ ֆինանսական մաթեմաթիկա` ավարտին մասնակիցներին հանձնելով ընկերության կողմից ոչ պետական նմուշի սերտիֆիկատներ: Արդյո՞ք ընկերությանը անհրաժեշտ է ստանալ լիցենզիա Կրթության ու գիտության նախարարության կողմից կամ տեղեկացնել նախարարությանը իր մտադրության մասին:

Կանխավ շնորհակալություն:

Հիմնադրամի ակտիվների վերաբերյալ

Նաիրա.

Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում.

Հիմնադրամների մասին ՀՀ օրենքի Գլուխ 6-ի Հոդված 39. կետ 3-ում նշված է հետևյալը՝

ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն դրամը:

Հարցս հետևյալն է՝ որո՞նք են հիմնադրամի ակտիվները, ի՞նչ է մտնում դրա մեջ:

Կանխավ շնորհակալ եմ:

“Գնումների մասին” ՀՀ օրենքի վերաբերյալ

Sirarpy.

Բարև ձեզ, հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին. գնումներին վերաբերող օրենքը բազային միավորը սահմանում է 1 միլիոն դրամ: Կարո՞ղ եք ասել` այդ բազային միավորը վերաբերում է ապրանքատեսակներին, թե՞ մեկ կազմակերպության հետ կարող ես մինչև 1 միլիոն գնումներ կատարել:

Ներմուծվել է հիմնական միջոց

Изабела.

Հարգելի հաշվապահներ, ներմուծել ենք հիմնական միջոց և վճարել ԱԱՀ և մաքսավճար: Արդյո՞ք մաքսավճարը պետք է միացվի հիմնական միջոցի արժեքին, և ԱԱՀ-ի հաշվարկ 15Ա տողում այն երևալու՞ է մաքսային արժեքի մեջ:

Երեխային հասնող միանվագ նպաստ

Կարինե.

Լսել եմ, որ ըստ նոր օրենքի փոխվել է երեխային հասնող միանվագ նպաստի չափը: Եթե դժվար չէ, խնդրում եմ պատասխանեք` ճի՞շտ է դա, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչքա՞ն է դարձել:

Գործուղում ձևակերպելու համար

Նարինե.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ, պատասխանեք հարցիս հնարավորինս շուտ: Գործուղում ձևակերպելու համար հրամանագրքում հրաման տալը պարտադի՞ր է, թե՞ ոչ, քանի որ գործուղման վկայականի վրա պահանջվում է հրամանի համար: Ես ուզում եմ գործուղումների համար առանձին հրամանագիրք վարել, քանի որ դրանք բավականին շատ են լինելու: Կարո՞ղ եմ այդպես վարվել, թե՞ ոչ: Եվ ևս մեկ հարց՝ ժամանումը կարո՞ղ եմ նշել ոչ աշխատանքային ժամ: Ասենք՝ ժամանել է 19:30, դրա համար արտաժամյա պե՞տք է հաշվեմ, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալություն:

ՍՊԸ-ի գրանցելուն հաջորդող գործողություններ

Մ.Ա..

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` ՍՊԸ-ի գրանցելուն հաջորդող գործողությունները` կապված պետական մարմիների հետ, եթե ոչ մի գործունեություն դեռ չեմ սկսել:

Նույնականացման քարտի վերաբերյալ

Լուսինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ տեղեկություն տրամադրել նույնականացման քարտի վերաբերյալ: Որտեղի՞ց պետք է ստանամ և ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ: Կանխավ շնորհակալ եմ:

Բեռնափոխադրման ընկերություն բացելու համար

Աննա.

Բարև Ձեզ: Ինչպե՞ս բացել միջազգային բեռնափոխադրման ընկերություն: Շնորհակալություն:

ՀԿ անդամներ ընդունելու համար

Նելլի.

Բարև ձեզ: Հասարակական կազմակերպությունների համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ անդամներին ընդունելու համար: Խոսքը գնում է նորաստեղծ կազմակերպության մասին: Եվ արդյո՞ք պետք է ունենալ հրամանագիրք:

Հաշվապահություն սովորելու համար

Լուսինե.

Բարև Ձեզ:
Հաշվապահություն սովորելու համար հաշվապահության ուսուցման ո՞ր կենտրոնը խորհուրդ կտաք` ելնելով Ձեր փորձից: Կանխավ շնորհակալ եմ:

Տարածքի հագեցվածությանը վերաբերող ձևաթուղթ

Վոլոդյա.

Բարև Ձեզ, ու՞մ կողմից են տրամադրվում դեղատնային գործունեության լիցենզիայի ստացման համար անհրաժեշտ օրենքով նախատեսված ձևաթղթերը` մասնավորապես տարածքի հագեցվածությանը վերաբերող ձևաթուղթը:

Կազմակերպության աշխատակիցները գործուղվել են ՌԴ

Սաթեն.

Կարո՞ղ եք օգնել: Ապրանքի գնման համար երկու աշխատակից մեկնել են ՌԴ: Տոմսի արժեքը և գործուղման ու օրապահիկի գումարը ներառվու՞մ են ապրանքի ինքնարժեքի մեջ:

Փոխառության տրամադրում հիմնադրի կողմից

Էդգար.

Բարև Ձեզ: խնդրում եմ օգնել մի հարցում. կազմակերպության հիմնադիր-տնօրենը կարո՞ղ է 1.000.000 դրամ փոխառությունը միանգամից մուտք անել դրամարկղ: Շնորհակալություն:

Տերմինների հայերեն թարգմանություն

Tatevik.

Բարև Ձեզ:

Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարաբերակցությունների հայերեն թարգմանությունը գտնել`

1. Analysis of management performance
-Return on shareholders’ equity
-Return on capital employed
-Return on total assets
-Operating profit as % of sales (revenue)
-Gross profit percentage
-Total assets usage
-Fixed assets (non-current assets) usage
2. Liquidity and working capital
-Current ratio
-Acid test
-Stock holding period (inventories holding period)
-Customers (trade debtors) collection period
-Suppliers (trade creditors) payment period
-Working capital cycle
3. Gearing
-Debt/equity ratio
-Interest cover

Ծառայության դիմաց չի տրվել ՀԴՄ կտրոն

Ռուզաննա.

Բարև Ձեզ: Եթե ՀԴՄ կտրոնը ծառայության դիմաց չի տրվել, արդյունքում ակտի հիման վրա ՍՊԸ-ն տուգանվել է համապատասխան ձևով, գումարը հարկային տեսուչը մուտքագրել է ՀԴՄ-ով և հանել Z հաշվետվություն: Այդ գումարը հետ է վերադարձվել տեսուչին, ինչը նշված է արձանագրության մեջ: Եթե այդ ծառայությունը չի մատուցվել և գումարը վերադարձվել է, ապա այդ գումարը համարվու՞մ է եկամուտ և դրամարկղային գրքում գրանցվելու՞ է, թե՞ ոչ: Եթե այո, ու՞մ անունից պետք է գրանցվի մուտքի օրդերը:

Նորաբաց տաքսի ծառայություն

Ժաննա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Ես բացել եմ տաքսի ծառայություն և գրանցել եմ ընդամենը մեկ մեքենա: Եթե խնդրեմ ինձ կասե՞ք` եռամսյակային ինչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ հարկային: Ասեմ, որ գրասենյակի տարածքը իմ սեփականն է: Նախապես շնորհակալություն:

Արտադրական հոսքագիծ ներմուծելու համար

Համազասպ.

Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ: Ինչպե՞ս կարելի է Հայաստանում մաքսազերծել արտադրական հոսքագիծ, որը ներկրված է սեփական արտադրության կարիքների համար: Եվ ճի՞շտ է արդյոք, որ Հայաստանում մաքսային արտոնություններ կան արտադրական հոսքագիծ ներկրելիս:

Փոխանակման կետի աշխատողի որակավորման վկայական

Karine.

Ցանկանում եմ ձեռք բերել փոխանակման կետի աշխատողի որակավորման վկայական, խնդրում եմ օգնեք` որտեղի՞ց ձեռք բերեմ հարցաշար: Եթե կարող եք, ավելի շատ տեղեկություն տվեք մասնակցելու, ձեռք բերելու համար: Շնորհակալություն:

Դեղատան մասնաճյուղ բացելու համար

Qrist.

Խնդրում եմ ձեզ պատասխանել, եթե հնարավոր է, թե ինչ փաստաթուղթ և որտեղ է պետք ներկայացնել գործող դեղատան մասնաճյուղ բացելու համար:

Հաշվապահական ծրագրի ընտրություն

Diana.

Բարև ձեզ: Ցանկանում եմ իմանալ` առաջին հերթին պետք է 1C սովորել, թե՞ ՀԾ: Սկսնակ եմ, ցանկանում եմ իմանալ` որն է անհրաժեշտ:

Նպաստ ստանալու համար

Արթուր.

18 000 ստանալու համար մենք ներկայացնում եք երեխայի ծննդականը և տեղեկանք այն մասին, որ գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, բյուլետենի մասին խոսք չկա: Բայց գործատուն ի՞նչ հիմք ընդունի, ինչի՞ հիման վրա տա տեղեկանքը, եթե բուլետեն չի բերել:

Ավտոմեքենաների ներմուծում

Gor.

Ցանկանում եմ իմանալ, թե որ մեքենան ինչ թվի և ինչ հզորության ինչ մաքսային արժեք կսահմանվի Հայաստան ներմուծելիս:

Ո՞րն է CIF և CPT տարբերությունը

Liana.

Խնդրում եմ օգնել ինձ: Ես այսպիսի մի հարց ունեմ: Մեր կազմակերպությունը ապրանք է ներմուծում արտերկրից: Պայմանագրում առաքման պայմանները նշված են CIF, իսկ ինվոյսում` CPT: Ո՞րն է դրանց տարբերությունը:

Լիցենզավորված հաշվապահի անհրաժեշտություն

Aram.

Ո՞ր կազմակերպությունների հաշվապահական հաշվառման համար է անհրաժեշտ լիցենզավորված հաշվապահ:

Կազմակերպությունը աշխատում է վնասով

em.

Խնդրում եմ պատասխանեք` քանի՞ տարի կարող է ՍՊԸ – ն աշխատել վնասով, կանոնադրական կապիտալի նվազեցում երբվանի՞ց պետք է անի, ո՞րտեղ կարող եմ նայել:

Շնորհակալություն:

Հիմնադիրը ցանկանում է վաճառել իր մասնաբաժինը

Անի.

Ընկերությունը պատկանում է 2 ֆիզիկական անձի: Եթե հիմնադիրներից մեկը ցանկանում է իր մասնաբաժինը վաճառել, արդյո՞ք կարող է ընկերության մյուս հիմնադիրը վերցնել այն` փոխարենը տալով ընկերությանը պատկանող անշարժ գույք:

Ի՞նչ կարգով է կատարվելու նվիրատրությունը

Թեհմինե.

Կարո՞ղ է արդյոք ՍՊԸ-ն, որը աշխատում է ԱԱՀ-ով, իրեն պատկանող անշարժ գույքը նվիրատրել մեկ այլ կազմակերպության, որը չի աշխատում ԱԱՀ-ով: Ի՞նչ կարգով է կատարվելու նվիրատրությունը:

ՀԿ հիմնադրման վերաբերյալ

Էլլա Բաղրամյան.

Բարև ձեզ: Մի հարց էի ուզում տալ: Ես ցանկանում եմ հիմնադրել կենտրոն, որտեղ երեխաները անվճար կսովորեն օտար լեզուներ, համակարգիչ, և որը կֆինանսավորվի դրամաշնորհների գումարով: Հիմա հարցս հետևյալն է՝ որպես ՀԿ պետք է գրանցե՞մ պարտադիր, թե՞ կարող եմ նաև որպես ՍՊԸ կամ այլ կերպ գրանցել: Ինչպես նաև՝ հետագայում պետվճարները մինիմալացնելու համար ո՞ր ձևն է օպտիմալ: Կանխավ շնորհակալություն:

ՀԿ-ն ստացել է դրամաշնորհ

Գոհար.

Հարգելի գործընկերներ, եթե ՀԿ-ն ստացել է դրամաշնորհ, ապա ինչպե՞ս է կատարվում դրա հաշվառումը, ծախսերի բախշումը և ընդհանրապես այդ հարցի հետ կապված որոշակի խորհուրդներ կամ ուղեցույց որտեղի՞ց կարող ենք ստանալ: Շնորհակալություն:

Դավթաշենի վիճակագրական վարչության հասցեն

Աստղիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշեք Դավթաշենի վիճակագրական վարչության հասցեն: Շնորհակալություն:

Կազմակերպությունը տեղափոխել է պահեստը

Արթուր.

1. Եթե կազմակերպությունը իր պահեստը տեղափոխել է ուրիշ հասցե, ապա անհրաժե՞շտ է գրել տեղափոխման բեռնագիր ամբողջ ապրանքի համար և գրանցել առաքման գրքում, թե՞ ոչ

2. Կարո՞ղ եք բացատրել, թե ինչպես է կատարվում չեկի գրքույկով առևտուրը

Հաշվապահական ծրագրի հետ կապված

Sanya.

Գոյություն ունի՞ 1C ծրագրի հայկականացված տարբերակը: Նախապես շնորհակալություն:

Նպաստ երկրորդ երեխայի համար

Լիլիանա.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ ասեք` ինչքա՞ն է վճարում պետությունը երկրորդ երեխայի համար, եթե ես ունեմ մեկ անչափահաս երեխա, շուտով էլ սպասում ենք երկրորդին, տանը աշխատում է միայն ամուսինս, մեզ հասնում է որևէ նպաստ: Նախապես շնորհակալություն:

Նորաբաց պոլիկլինիկայի հաշվառումը ՀՏ-ում

Գուրգեն.

Նոր կազմավորվող պոլիկլինիկային ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հարկայինում հաշվառվելու և բանկում հաշիվ բացելու համար:

Համատեղությամբ աշխատանք

Lus.

Հարգելիներս, կասե՞ք, թե ես որպես հաշվապահ քանի տեղ իրավունք ունեմ գրանցվելու (կես դրույք դրույքաչափով, իհարկե):

Կազմակերպությունները աշխատելու են բարտերային հիմունքներով

Նաիրա.

Բարև Ձեզ: Մեր ընկերությունը իր Պատվիրատուներից մեկի հետ աշխատելու է բարտերային հիմունքով: Պատվիրատուի հետ անհրաժեշտ է կնքել բարտերի պայմանագիր: Եթե հնարավոր է, խնդրում եմ տիպային օրինակ տրամադրել:

Կանխավ շնորհակալություն:

Ապրանքի վաճառք ապառիկով

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք` առաջին անգամ պետք է զբաղվենք ապառիկ առևտրով: Ֆիզ. անձը գնում է ապրանքը ապառիկով, սակայն գումարը փոխանցում է բանկը, այսինքն ես ՀԴՄ-ի կտրոն չեմ կարող տրամադրել գնորդին, դրա փոխարեն պետք է դուրս գրեմ հաշիվ-ֆակտուրա, որպեսզի կրկնակի շրջանառություն չլինի, բայց այս դեպքում էլ ԱԱՀ-ի 12 տողի շրջանառության և ՀԴՄ-ի ֆիսկալային թվի միջև կլինի տարբերություն, խնդրում եմ օգնեք ավելի ճիշտ հասկանալու և ձևակերպելու նման գործարքները:

Կազմակերպությունը ներմուծում է կատարել

Արամ.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը ներմուծում է կատարել: Հարցը հետևյալն է` ո՞ր ամսվաթվով` օտարերկրյա կազմակերպության կողմից տրամադրված հաշիվ-ապրանքագրի, թե՞ ներմուծման օրվա փոխարժեքով պետք է ապրանքը մուտք անել պահեստ: Կանխավ շնորհակալություն:

ՀԿ կանոնադրության ձև

Ջավահիր.

Բարև Ջեզ, ես Ջավահիրն եմ, ապրում եմ Արմավիրի մարզում: Ցանկանում եմ բացել հասարակական կազմակերպություն, խնդրում եմ, եթե հնարավոր է, ինձ ուղարկեք ՀԿ կանոնադրության ունիվերսալ ձև, եթե այդպիսին կա: Կանխավ շնորհակալություն:

Հաշվային պլանում կատարված փոփոխություններ

Tsovinar.

Խնդրում եմ շտապ պատասխանեք` եթե ես ունեմ 2009թ. հրատարակված հաշվային պլանի գրքույկն իր պարզաբանումներով և ձևակերպումներով, արդյո՞ք կարող եմ այն օգտագործել հիմա, և ի՞նչ փոփոխություններ են կատարվել դրանում ՀՀ ֆինանսների նախարարության 2012թ ապրիլի 17-ի թիվ 353-Ն որոշումով: Շնորհակալություն:

Արդյո՞ք գրականությունը համարվում է ՀՄ

Քնարիկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` գեղարվեստական գրականությունր համարվու՞մ է հիմնական միջոց, թե՞ ոչ:

Հաշվարկային հաշվի մնացորդի նկատմամբ տոկոսների հաշվարկ

Նարինե.

Կազմակերպությունը ՊՈԱԿ է, նրա միակ ֆինանսական աղբյուրը պետությունից ստացված սուբսիդիան է, ամսվա ընթացքում կատարված ծախսերից հետո մնում է մնացորդ: Բանկը, որտեղ մեր հաշվարկային հաշիվն է, այդ գումարի վրա տոկոս է աշխատացնում` 0,05: Արդյո՞ք այդ գումարը համարվում է եկամուտ, և պե՞տք է ցույց տամ եկամտահարկի հաշվետվության մեջ և հարկեմ 10 տոկոսով որպես տոկոսներ: Կանխավ շնորհակալություն:

Կազմակերպության գործունեության հասցեում փակցնելու ենթակա փաստաթղթեր

Sweet.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Ի՞նչ պարտադիր փաստաթղթեր է հարկավոր փակցնել ՍՊԸ-ի գործունեության հասցեում, որոնք ենթակա են հարկային տեսչության մարմինների կողմից ստուգման: Արդեն փակցրված են “Օրինակելի ձև հարկ վճարողի կողմից տեղեկություններ փակցնելու հայտարարությունը” և “Ոգելից/ալկոհոլային խմիչք և ծխախոտ վաճառելու թույլտվությունները”: Խնդրում եմ օգնեք ինձ լրացնել այլ անհրաժեշտ փաստաթղթեր, եթե դրանք կան: Նախապես շնորհակալ եմ: