Ռազմիկ.
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցին` արդյո՞ք հկ-ի նախագահին (տնօրենին) պետք է գրանցել, եթե եկամուտ չի ստանում, և եթե ոչ, կխնդրեի ասել՝ ո՞ր օրենքով է կարգավորվում։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Ռազմիկ.
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցին` արդյո՞ք հկ-ի նախագահին (տնօրենին) պետք է գրանցել, եթե եկամուտ չի ստանում, և եթե ոչ, կխնդրեի ասել՝ ո՞ր օրենքով է կարգավորվում։
Արմինե,
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Ապառիկի ձևակերպման դեպքում հաշիվ-ապրանքագիրը դուրս են գրում ապառիկի ընդհանուր գումարո՞վ, թե՞ հանում են բանկի գործընկերոջ տոկոսները։
Նվարդ.
Բարև ձեզ: Ֆիզիկական անձ եմ, պատրաստվում եմ զբաղվել բանջարեղենի առևտրով, սակայն հետագայում նախատեսում եմ նաև հացաբուլկեղենի առևտրով զբաղվել: Ի՞նչ խորհուրդ կտաք, գրանցվել որպես ԱՁ՞, թե՞ կազմակերպություն: Նախապես շնորհակալություն:
Անի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, եթե դժվար չէ, ինձ ուղարկեք Ֆինանսների Նախարարության հաշվապահի որակավորման քննության հարցերը, պատասխանները և խնդիրները իրենց լուծումներով: Իմ էլ. փոստի հասցեն` ani.agasevna շնիկ gmail.com
Կանխավ շնորհակալություն:
Սաթենիկ.
Հարգելի հաշվապահներ, ո՞ր ծրագիրն է ավելի հարմար մանրածախ առևտրի մեջ՝ 1C-ը, թե՞ ՀԾ-ն: Խնդրում եմ, օգնեք կողմնորոշվել:
Քրիստինե Կիրակոսյան.
Բարև ձեզ:
Մենք պատրաստվում ենք կազմակերպություն բացել և որոշակի հարցեր ունենք: Մասնավորապես՝ արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա ունենալ տուրիստական գործունեությամբ զբաղվելու համար:
Լիանա.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել: Ընտանեկան ձեռնարկությունում ներգրավված անձը (տնօրենը) կարո՞ղ է այլ ընկերությունում մինչև 20 տոկոս բաժնեմաս ունենալ և շարունակել համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ:
Կանխավ շնորհակալություն:
Վարդան.
Բարև ձեզ:
Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ունենալ միաժամանակ երկու տնօրեն:
– Եթե այո, ինչպե՞ս է դա գրանցվում/արձանագրվում:
– Եթե այո, նշանակու՞մ է արդյոք, որ երկուսը կրում են հավասարաչափ պարտականություններ և պատասխանատվություն:
– Կնշանակի՞ արդյոք, որ բոլոր հրամանները միաժամանակ ստորագրվում են երկուսի կողմից և կարող են համարվել անվավեր, եթե տնօրեններից մեկի ստորագրությունը բացակայում է:
– Եթե ոչ, ապա ի՞նչ workaround-ներ կան երկու համահիմնադիրներով կազմակերպությունում:
Աննա.
Բարև ձեզ: Մասնավոր մանկապարտեզի համար լիցենզիա ստանալու ընթացակարգի հարցում ո՞վ կկարողանա օգնել:
Լուսինե.
Խնդրում եմ ասել՝ որտեղի՞ց կարող եմ գտնել հիմնական միջոցների օգտակար ծառայության ժամկետները և նախատեսված տոկոսները: Կանխավ շնորհակալություն:
Արամ.
Հարգելի գործընկերներ, նոր բացված ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալը կարո՞ղ ենք օգտագործել ընթացիկ ծախսերի համար (դրամարկղի գրքով մուտք ու ելք անեմ):
Պետիկ Բունիաթյան.
Ինչպե՞ս և որտեղի՞ց ստանալ e-invoicing ծրագրի լոգինը և ծածկագիրը:
Մարինա.
Բարև ձեզ:
Ո՞վ կարող է ինձ օգնել: Ինձ պետք է հասկանալ՝ ո՞ր օրենսդրության տակ են ընկնում միջազգային կազմակերպության ներկայացուցչությունները, և ո՞րն է նրանց տարբերությունը ՀԿ-ներից։ Կարո՞ղ եք արդյոք ուղարկել լինքը։ Նաև եթե գիտեք, տարեկան պարտադիր աուդիտի տակ ընկնու՞մ են այդ կազմակերպությունները, թե՞ ոչ։
Կանխավ շնորհակալություն:
Վահե.
Բարև ձեզ: Ընկերությունը տարվա սկզբից աշխատել է արտոնագրային հարկով, իսկ տվյալ պահի դրությամբ համարվում է շրջանառության հարկ վճարող: Ինչպե՞ս հաշվարկել չբաշխված շահույթը և վճարել շահաբաժին: Եթե չկա պարտավորություն հայտարարել շահաբաժին, ապա ինչպե՞ս վարվել դրամարկղում գոյացած գումարի հետ:
Լիլիթ.
Հարգելի հաշվապահներ, եթե ԱՁ-ն նաև հիմնադիր է դադարեցված ՍՊԸ-ի, որն ունի 6 մլն. կապիտալ, կարո՞ղ է ընտանեկան գրանցվել, ոլորտը՝ քարի մշակում:
Անի.
Բարև ձեզ:
ՀԿ գրանցելուց հետո ի՞նչ գործողություններ է պետք իրականացնել էլ. համակարգում: Կա՞ արդյոք ձև, որը պետք է լրացնել, և արդյո՞ք պետք է գրանցել գործադիր մարմնի ղեկավարին համակարգում…
Կանխավ շնորհակալ եմ:
Իրինա.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասացեք, եղբորը պատկանող սեփական տարածքում առևտրային գործունեություն իրականացնելիս տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր կնքել ու վե՞րջ, թե՞ պետք է եկամտային հարկ վճարել:
Լան.
Բարև ձեզ: Եթե կազմակերպության գանձապահի փոխարեն գումարը գանձապետարան է մուտք անում այլ անձ, քանի որ անձնագիր չի եղել այդ պահին, սակայն «նպատակը» դաշտում երևում է գանձապահի անունը, արդյո՞ք դա օրենքի խախտում է, և ի՞նչ տուգանք է հասնում:
Արմ.
Բարև ձեզ: Խնդրում ենք, օգնեք: Լիազոր գրանցվելու համար ի՞նչ քայլեր են պետք կամ ինչպե՞ս վերականգնենք կամ ինչպե՞ս ճշտենք՝ նախկինում ունեցել ենք լիազոր, թե ոչ: Նոր օպերատոր եմ, նախկինից ոչ մի տվյալ այս հարցում չունեմ:
Արփինե.
Բարև ձեզ, խնդրում եմ տեղեկացնել ԸՁ գրանցման taxservice.am հաշվետվությունը լրացնելուց հետո արվող հետագա քայլերն ու գործողությունները:
Նարինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք, հանրային սննդի դրույքաչափը 6%՞ է, թե՞ 8%: Մեկ էլ օրենքի հղում կուղարկե՞ք:
Շնորհակալ եմ:
Մարինա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, եթե դժվար չէ, ինձ ուղարկեք Ֆինանսների Նախարարության հաշվապահի որակավորման քննության հարցերը, պատասխանները և խնդիրները իրենց լուծումներով: Իմ էլ. փոստի հասցեն` audit_vip շնիկ mail.ru
Կանխավ շնորհակալություն:
Գոհար.
Բարև ձեզ: Խնդրում եմ գրեք՝ 2018թ.-ի համար քանի տոկոսով է հաշվարկվում տրանսպորտային միջոցի ամորտիզացիան տարեկան: Կանխավ շնորհակալություն:
Գարիկ.
Բարև ձեզ: Եթե նոտարով անշարժ գույքի վարձակալության պայմանագիր եմ կնքել, վարձակալը ես եմ, ես պարտավո՞ր եմ արդյոք գրանցել կադաստրում, թե՞ կարող եմ խուսափել կադաստրի գրանցումից և անիմաստ 27 հազար չվճարել:
Լիլի.
Բարև ձեզ: Ցանկանում եմ բացել ֆիզիոթերապիայի կաբինետ վարձակալած տարածքում: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ լիցենզիա ստանալու համար: Շնորհակալ եմ:
Արտակ.
Ինչպե՞ս վերսկսել դադարեցված ԱՁ-ի գործունեությունը:
Վահե.
Բարի երեկո հարգելի հաշվապահներ:
Օտարերկրյա քաղաքացին ինչպե՞ս է ստորագրելու հաշվետվությունները, եթե նույնականացման քարտ չունի: ի՞նչ է հարկավոր դրա համար, և ինչպե՞ս կարող եմ ձևակերպել որպես տնօրեն, եթե անգամ կացության իրավունք չունի:
Կանխավ շնորհակալություն:
Արմինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ հուշեք՝ տրանսպորտային ծառայությունը դիտարկվու՞մ է որպես ընտանեկան ձեռնարկատիրություն, և եթե այո, կարելի՞ է երկու գործունեություն ծավալել մեկ ԱՁ-ի ներքո՝ գիդ և տրանսպորտի ծառայություն:
Վարդան.
Բարև ձեզ:
Կխնդրեմ՝ պատասխանեք՝ եթե ընկերությունը տարի է փակել, և արդեն մարտ ամիսն է, կարո՞ղ է փակած տարվա ֆակտուրա ճշգրտել: Կարո՞ղ եք օրենքի հղում ուղարկել:
Հայկ.
Ինչպե՞ս են հաշվարկվում մինչև 10 տարեկան բեռնատար մեքենայի մաքսային վճարները:
Նարինե.
Խնդրում եմ պատասխանեք. եթե փայտը ձեռք բերելուց հետո բունկերում չորացնում ենք, հետո վաճառում, այս գործունեությունը վաճա՞ռք է, թե՞ արտադրություն: Կանխավ շնորհակալ եմ:
Ալբերտ.
Բարև ձեզ, կասե՞ք խնդրում եմ` հանրային սննդի վաճառքի համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, եթե սննդի կետը ավտոմեքենա է և այն կարող է ամեն օր փոխել իր տեղակայման վայրը, նույնիսկ քաղաքը:
Գայանե Երզնկանյան.
Ես ՎեբինարԱՄ ՍՊԸ տնօրենն եմ, որը այժմ գործունեություն չի իրականացնում: Հիմա ուզում եմ վերաբացել և փոխել նախագահին: Որտեղի՞ց պետք է սկսել:
Գոհար.
Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք կամ խորհուրդ տվեք։ Դեղատունը աշխատում է, ունի լիցենզիա։ Դեղագետը մահացել է, լիցենզիան պե՞տք է արդյոք թարմացնել։
Մար.
Բարև ձեզ, 25.02.2019թ. դրությամբ պետռեգիստրում գրանցվել եմ որպես Ա/Ձ, գործունեությանս ոլորտը տուրիստական ընկերություն է, կասե՞ք որպես հարկատու ինչ հարկատեսակներն են գործում, և ե՞րբ եմ պարտավորվելու 1-ին վճարումս կատարեմ: Շնորհակալ եմ:
Ռուզան.
Բարև ձեզ: Կասե՞ք, շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն շահաբաժին վճարելու պարտավորություն ունի՞, եթե այո, որտե՞ղ պետք է երևա շահաբաժնի չափը և 5 տոկոսը: Շնորհակալություն:
Անի.
Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք` եթե 2019 թվականին դրամարկղի գրքում 8 000 000 մնացորդ կա, ինչպե՞ս կարելի է “մաշեցնել” այդ թիվը: Այն գոյացել է 4 տարիների ընթացքում:
Արման.
Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը 05.02.19-ին դուրս է գրել անգլերեն հաշիվ (invoice) ոչ ռեզիդետն կազմակերպության համար USD-ով` ծառայության մատուցման ամսաթիվ նշելով 31.01.19, իսկ 10.02.19-ին դուրս է գրում հարկային հաշիվ այդ invoice-ի հիման վրա AMD-ով: Տվյալ դեպքում ո՞ր օրվա ԿԲ փոխարժեքը պետք է հիմք վերցնել հարկային հաշվի գումարը հաշվարկելու համար: Շնորհակալություն:
Սյուզաննա.
Կարո՞ղ եք ինձ օգնել` գտնեմ հաշվապահության դասընթացներ, որ լինեն Բանգլադեշում և սեղմ ժամկետում լավ գիտելիք տան, շնորհակալություն:
Վարդուհի.
Բարև ձեզ: Միակողմանի գնման ակտերը ծախսերի մեջ մտնու՞մ են, թե՞ ոչ: Խնդրում եմ օրենքի հղումը, եթե գտնեք:
Հասմիկ.
Հարգելիներս, որևէ մեկը տեղյա՞կ է, թե ինչու չի ստացվում 060544444 թեժ գծին զանգել, արդեն 1 ամսից ավել է:
Սեյրան.
Բարև ձեզ:
Շրջանառության հարկով աշխատող ԱՁ ունեմ մեկ աշխատողով: Որտե՞ղ է օգտագործվում էլեկտրոնային ստորագրությունը:
Գագիկ Բաբայան.
Բարև ձեզ: Ես ունեմ գրանցված ՍՊԸ: Սխալմամբ ընտանեկան ձեռնարկատիրության փոխարեն ուղարկել եմ շրջանառության հարկի դիմում: Ինչպե՞ս կարող եմ փոխել:
Սեյրան.
ՀԾ հաշվետար 6 որտեղի՞ց ներբեռնել:
Բարև ձեզ, ասացեք խնդրեմ` որտեղի՞ց կարելի է ներբեռնել հաշվապահների որակավորման քննության հարցատոմսերը, խնդիրներն ու պատասխանները:
Հասմիկ.
Բարև Ձեզ: Կասեք շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն կարո՞ղ է վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի: Եթե այո, այդ դեպքում միայն դրամարկղի գիրք պիտի լրացվի՞ և տրվի դրամարկղի մուտքի օրդեր:
Կանխավ շնորհակալություն:
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Վերջին մեկնաբանություններ