Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս պետք է դուրս գրել կանխիկ վճարման հաշիվ վավերագիր

Վահագն. Բարև Ձեզ: Շրջհարկով աշխատող ԱՁ-ն ինչպե՞ս պետք է դուրս գրի կանխիկ վճարման հաշիվ վավերագիր: Գնորդ ֆիրման շրջհարկով աշխատող ՍՊԸ է, որը վճարելու է կանխիկ:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարո՞ղ եմ աշխատակիցների աշխատավարձը վճարել փոխառությունից

Կարինա. Բարև ձեզ: Կազմակերպության բանկային հաշվեհամարները և դրամարկղային գիրքը արգելանքի տակ են։ Կարո՞ղ եմ աշխատակիցների աշխատավարձը վճարել՝ տնօրենին (ով նաև հիմնադիր է) տրված փոխառությունից փոխմարում անելով։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում մաքսային ձևակերպումը

Վաչե. Խնդրում եմ ասեք` մաքսային ձևակերպումը ինչպե՞ս է հաշվարկվում և որտե՞ղ պետք է վճարել։ Կրկին անգամ շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Մատակարարման ամսաթվի նշում հաշվի մեջ

Բարև Ձեզ, շտապ է, խնդրում եմ պատասխանել։ Եթե վերապատրաստման դասընթացը ավարտվել է 01.06.20թ-ին, կարո՞ղ եմ արդյոք այսօր դուրս գրել հաշիվները՝ մատակարարման օրը նշելով 01.06.20թ.։ Եվս մեկ հարց՝ ֆիզ անձին հաշիվ դուրս գրելիս պարտադի՞ր է արդյոք նշել բնակության հասցեն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Անձը 18.06.2020թ.-ին գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր

Գևորգ․ Բարև ձեզ։ 18.06.2020թ.-ի դրությամբ գրանցվել եմ որպես անհատ ձեռնարկատեր և որպես ձեռնարկատիրական գործունեության տեսակ ստացել եմ 95.12.0 (կապի սարքավորանքի նորոգում) դասակարգիչը։ Սակայն միևնույն ժամանակ իմ գործունեությունը նաև ներառում է համակարգիչների վերանորոգում, որը արդեն ներկայացված է այլ դասակարգչով (95․11․0 համակարգիչների և ծայրամասային սարքվածքների նորոգում)։ Խնդրում եմ, ասեք՝ այս պարագայում ես ինչպե՞ս վարվեմ, որպեսզի միևնույն ժամանակ կարողանամ նաև զբաղվել մյուս գործունեությամբ (համակարգիչների նորոգում)։ Մեկ հարց ևս. որպեսզի հարկայինում գրանցվեմ որպես միկրոձեռնարկատեր, ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկեմ, եթե արդեն հանդիսանում եմ որպես անհատ ձեռնարկատեր (միևնույն ժամանակ նշեմ նաև, որ հարկային մարմնում դեռ գրանցված չեմ)։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ներմուծված ապրանքի ինքնարժեքի հաշվարկ

Արտավազդ․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնել հաշվել ինքնարժեքը․ ԵԱՏՄ-ից ներմուծել եմ ապրանք, ինոյսով վճարել եմ 10 000 ռուբլի 6.65 կուրսով 66 500֏ + 4 000 բանկային միջնորդավճար։ Սահմանը հատելիս կուրսը բարձրացել է՝ դառնալով 6.85։ վճարել եմ 68 500-ի 20% ը։ Բեռնափոխադրումը կազմել է 10 000֏։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոփոխություններ կուտակային կենսաթոշակի հաշվարկում

Anush. Հարգելի հաշվապահներ, ինձ կհուշեք, թե՞ եկող ամսվանից ինչ փոփոխություններ են կիրառվելու կուտակային կենսաթոշակի հաշվարկում: Խնդրում եմ նաև օրենքի հղում տալ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շինարարական լիցենզիա ստանալու համար

Հռիփսիմե. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերիս. 1) Շինարարական լիցենզիա ստանալու դեպքում կարո՞ղ ենք արդյոք դիմում գրել էլեկտրոնային, եթե այո` խնդրում եմ գրեք ինչպե՞ս, և բացի 80 000 ՀՀ դրամ պետ. տուրքից ի՞նչ այլ վճարներ են վճարվում: Ինչպես նաև ինձ պետք է այն տեղեկանքի ձևը, որը լրացվում է այն կազմակերպությունների կողմից, որի մոտ մեր շինարար-մասնագետը նախկինում ունի կատարած շինարարական աշխատանքներ, ում անունով էլ ՍՊԸ-ն ուզում է ստանալ լիցենզիա: 2) ՍՊԸ-ի բաժնետերերի փոփոխության դեպքում կարո՞ղ ենք արդյոք դիմել պետ. ռեգիստր էլեկտրոնային եղանակով, եթե այո՝ ինչպե՞ս և ի՞նչ վճարներ ենք վճարելու:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ո՞ր կետի համաձայն փոխել աշխատանքային պայմանագիրը

Lusy. Բարև ձեզ: Աշխատանքային օրենսգրքի ո՞ր կետի համաձայն կարելի է փոխել աշխատանքային պայմանագրի հիմնական պայմանները։ Նվազեցնել աշխատանքային օրերի քանակը ինչպես նաև աշխատավարձը։ Խնդրում եմ նշել ծանուցման ժամկետները:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վարձավճարները հավաքելու պարտավորությունն իրականացնում է աշխատակիցը

Սուսաննա. Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Եթե մանկապարտեզի վարձավճարները հավաքելու պարտավորությունն իրականացնում է որևէ աշխատակից /գանձապահի հաստիք չկա/, ապա կա՞ արդյոք համապատասխան հոդված, որը հիմք ընդունելով՝ կարող ենք կարգադրություն ձևակերպել։ Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շարժական բիզնես բացելու համար

Սամվել Ալիխանյան. Բարև ձեզ: Ցանկանում ենք բացել շարժական բիզնես, կարո՞ղ եք ասել՝ Երևանի ո՞ր տարածքում կարող ենք կայանել թրեյլերը և որտեղ՝ ոչ, և դրա համար ո՞ր մարմնին պետք է դիմենք՝ հետագայում տեղի համար խնդիրներ չունենալու նպատակով։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ցուցանակի փակցնելը կհամարվի գովազդ

Անի. Բարև Ձեզ: Մի հարց ունեմ, կարո՞ղ եք օգնել: Եթե գյուղացին ծրագրի է մասնակցում, որի մասնակցության համար վճարում է, ինչպես նաև եկամուտ է ստանում: Եվ ծրագրի մասնակցության համար կազմակերպությունը ցանկանում է ցուցանակ կպցնել նրա դռան վրա: Արդյո՞ք դա համարվում է գովազդ, արդյո՞ք պետք է հարկեր վճարել և ո՞վ է հարկ վճարողը` կազմակերպությունը, թե՞ գյուղացին: Եվ դա բոլոր գյուղական համայնքներին է վերաբերու՞մ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆրանսիայից խնամքի միջոցներ ներմուծելու համար

Մարինե․ Բարև Ձեզ։ Ցանկանում եմ գրանցել ԱՁ և Ֆրանսիայից ներմուծել խնամքի միջոցներ,կոսմետիկա և մանրածախ վաճառք իրականացնել։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարեմ ներառյալ մաքսային վճարները։ Հնարավորինս մանրամասն խնդրում եմ։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք թույլտվություն է անհրաժեշտ Made in Armenia արտահայտության մակնշման համար

Ալլա․ Բարև Ձեզ։ Կազմակերպությունը կարո՞ղ է արտադրված ապրանքի վրա փակցնել ապրանքային նշան, որը չի պատկանում որևէ այլ ընկերության, սակայն գրանցված չի։ Եվ արդյո՞ք թույլտվություն է անհրաժեշտ Made in Armenia արտահայտության մակնշման համար։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է զբաղվել կիսաֆաբրիկատների արտադրությամբ

Լուսինե. Բարի երեկո։ Ցանկանում եմ տանը պատրաստել կիսաֆաբրիկատ և տալ խանութներին։Ի՞նչ փաստաթղթեր են պետք և որտե՞ղ պետք է գրանցվել։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե ԱՁ-ն փոխում է գործունեության հասցեն

Արփինե․ Բարև Ձեզ։ Եթե ԱՁ-ն փոխում է գործունեության հասցեն, միայն ՀԴՄ-ն վերագրանցելը բավարա՞ր է, թե՞ պետք է պետռեգիստրում էլ տեղյակ պահվի և փոփոխություն արվի։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է զբաղվել հացի և թխվածքաբլիթների արտադրությամբ

Ալեքսանդր․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել․ ես ՀՀ քաղաքացի եմ, բնակվում եմ ՀՀ-ում, ցանկանում եմ բացել ԱՁ և զբաղվել հացի և թխվածքաբլիթների արտադրությամբ։ Ի՞նչ հերթականությամբ և ի՞նչ գործողություններով պիտի սկսեմ և որտեղից, կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Սոց․ փաթեթի շրջանակներում հյուր ընդունելու համար

Կարինե․ Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ Հայաստանում գործող ցանկացած հյուրանոց և հյուրատուն իրավունք ունի՞ սոց․ փաթեթով հյուր ընդունել: Ի՞նչ թղթավարություն է հարկավոր դրա համար։
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Մթերային խանութ բացելու համար

Երվանդ․ Բարեվ ձեզ։ Ես ուզում եմ մթերային խանութ բացեմ իմ տարածքում, աշխատողը ես եմ լինելու։ Կասեք խնդրում եմ՝ ինչ թղթեր ու ինչ վճարներ են լինելու։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է զբաղվել մենթալ թվաբանության դասավանդմամբ

Հերմինե Գևորգյան. Բարև ձեզ: Խնդրում եմ մի հարցում ինձ օգնել: Ես ցանկանում եմ զբաղվել մենթալ թվաբանության դասավանդմամբ: Արդյո՞ք ես կարող եմ առանց ԱՁ հիմնելու գործունեություն ծավալել և հարկային ինչպիսի՞ պարտավորություններ կունենամ: Հավելեմ, որ միայն ես եմ աշխատելու:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ընտանիքը կստանա նպաստ

Արմինե. Կներեք, մեկ հարց ունեմ. ես ամուսնացած եմ, ունեմ 1 բալիկ, գտնվում եմ հղիությանս 7-րդ ամսում, ամուսնուս հետ բնակվում եմ սկեսուրիս գնած բնակարանում, բնակարանը գտնվում է լավ վիճակում, սակայն ես չեմ աշխատում, ամուսինս էլ աշխատում է սեզոնային, շինարարությամբ է զբաղվում: Կցանկանայի իմանալ՝ բալիկիս ծնվելուց հետո մեզ հասնու՞մ է ընտանեկան կամ սոցիալական նպաստ, գիտեմ, որ կայքում հնարավոր է նման մասնագետներ չլինեն ու չպատասխանեն, քանի որ այն հաշվապահական հարցեր են հիմնականում, բայց կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում

Գագիկ. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ ծառայություններ են մտնում հետևյալի մեջ՝ մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է բացել «Լվա ինքդ» ավտոլվացման կետ

Sort. Գյուղական համայնքում, տանս կից ունեմ ավտոտնակ, որը ցանկանում եմ վերափոխել «Լվա ինքդ»-ի, ինձ ո՞վ կասի իմ կողմից կատարվելիք գործողությունների շղթան և հերթականությունը: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է զբաղվել բնակարանների վերանորոգմամբ

Արմեն․ Բարև ձեզ։ Ուզում եմ բացել ԱՁ բնակարանների վերանորոգման ոլորտում, պարտադի՞ր է լիցենզիա ստանալ գործունեություն ծավալելու համար։ Եվ որպես շրջանառության հարկ վճարող ի՞նչ ընթացակարգ պիտի լինի իրականացված աշխատանքներից ստացված գումարը հարկելու համար։ Նկատի ունեմ՝ կատարողական կամ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ՀԿ-ն անցկացնում է վերապատրաստման դասընթացներ

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել։ ՀԿ-ն անցկացնում է վերապատրաստման դասընթացներ, արդյո՞ք պետք է յուրաքանչյուր ֆիզ. անձի համար հաշիվ դուրս գրել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ-ն նորոգել է համայնքային սեփականություն հանդիսացող շինություն

Ռուզաննա Խանզադյան. Բարև ձեզ: Մի հարց ունեմ, եթե կարող եք, պատասխանեք: Համայնքում կա հասարակական կազմակերպություն, նախորդ տարի նրանք իրենց միջոցներով նորոգել են համայնքային սեփականություն հանդիսացող շինություն: Հիմա նրանք ցանկանում են նվիրատվության պայմանագրով կատարած աշխատանքների ակտը հանձնեն համայնքին, բայց ցույց տան, որ նախորդ տարի են հանձնել: Այդպես հնարավո՞ր է: Խնդրում եմ, պատասխանեք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նվիրատվություն անելու դեպքում

Գոհար. Բարև ձեզ: Ցանկանում էի իմանալ՝ նվիրատվություն անելուց հետո նվիրատուն այլևս ինչ-որ տեղ կունենա՞ տվյալ գույքի պատմություն, թե՞ նվիրատուի վրայից գույքը դուրս կգա և չի երևա ոչ մի տեղ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահների որակավորում

Բարև ձեզ: ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հաշվապահների և աուդիտորների որակավորման գործընթացի վերաբերյալ հայտարարության մեջ նշվել է, որ 2020 թվականի ապրիլի 16-ից «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հավատարմագրվել է որպես հավատարմագրված մասնագիտացված կառույց և սրանով պայմանավորված՝ ՀՀ ֆինանսների նախարարությունը 2020 թվականի ապրիլի 17-ից հաշվապահների որակավորման քննությանը մասնակցելու և աուդիտորի որակավորում ստանալու դիմումներ այլևս չի ընդունելու։ Այսինքն՝ Ֆիննախի կողմից որակավորում այլևս չի՞ լինելու, թե՞ ուղղակի այդ գործառույթը տրվել է ՀՀԱԱ-ին։ Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սննդի կետ

Բարև ձեզ: Ունեմ մի քանի հարց: Այսօր բացել եմ ԱՁ, ցանկանում եմ զբաղվել սննդի (ավելի կոնկրետ՝ սենդվիչների և նմանատիպ բրդուճների) պատրաստմամբ և վաճառքով, տարածքում կա կանգնակ, նշեմ նաև, որ բացի իմ պատրաստածից վաճառելու եմ նաև ոչ ալկոհոլային խմիչքներ, գազավորված ըմպելիքներ: 1. Կարո՞ղ եք ասել՝ համարվու՞մ է դա հանրային սննդի ոլորտ, թե՞ ոչ: Ասեմ, որ պետ. ռեգիստրում նշել են 47.19.0: 2. Ի՞նչ գործընթաց պետք է իրականացվի սննդի կետ բացելու համար: 3. Ի՞նչ հարկեր պետք է վճարեմ, նշեմ, որ ունենալու եմ մեկ աշխատող:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհրաժեշտ է հաշվապահ

Բարև ձեզ: Գրանցել եմ ՍՊԸ։ Ցանկանում եմ ԱՄՆ-ից ներմուծել ապրանքներ և վաճառել Հայաստանում։ Երևի կաշխատեմ ԱԱՀ դաշտում, որ կարողանամ հաշվանցել ներմուծման ԱԱՀ-ն։ Ինձ հարկավոր է հաշվապահ, ով կկարողանա հաշվետվությունները ճիշտ կազմել։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է փայտի մշակման սարքավորում ներմուծել

Հայկ․ Բարև ձեզ։ Ուզում եմ Ռուսաստանից փայտի մշակման սարքավորում բերեմ Հայաստան, խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ վճարներ է պետք անել ու ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որպեսզի մաքսակետերում խնդիր չառաջանա։ Շնորհակալություն։