
Վարձակալության վերաբերյալ
Արամ.
Բարև Ձեզ: Կազմակերպությունը ֆիզիկական անձից ունի վարձակալած հիմնական միջոց՝ ավտոմեքենա՝ անհատույց: Տվյալ պարագայում ի՞նչ առանձնահատկություններ կան:

Արդյո՞ք գործարքի փաստաթղթավորումը ճիշտ է
Araksya.
ՍՊԸ ապրանքը գնելուց հետո այն տեղափոխում է պահեստ։ Ապրաքը իրացնելու համար այն տեղափոխում եմ ՀՀ մարզեր ու այդ ժամանակ գրվում է ապրանքների տեղափոխման փաստաթուղթ, որում նշվում է ապրանքի քանակը, գինը, ներառյալ` ԱԱՀ-ն, իսկ ապրանքը վաճառելուց հետո գրվում է հաշիվ վավերագիր։ Թղթաբանական գործընթացը ճիշտ է, թե՞ ոչ։

Ի՞նչ փաստաթղտեր են անհրաժեշտ ՌԴ-ից մեքենա բերելու համար
Աննա.
Եթե ես գնել եմ մեքենա՝ Մոսկվայում, հայկական համարներով ռուսաստանի քաղաքացուց՝ ինչպե՞ս կարող եմ բերել Հայաստան, ի՞նչ փաստաթղտեր են անհրաժեշտ:

Փոխարինող բժիշկը կարո՞ղ է հերթապահել
Ռոզա.
Բարև Ձեզ։ Ես փոխարինում եմ ֆիզ. արձակուրդ գնացած բժշկին։ Կարո՞ղ եմ հերթապահել։

Կանոնադրական կապիտալի վճարում հիմանդրի կողմից
Արամ.
Բարև Ձեզ: Հիմանդիրը ՍՊԸ-ն բացելիս ներդրել է 10 000 դրամ կանոնադրական կապիտալ: Արդյո՞ք դրա մասով պարտավոր եմ դրամարկղի մուտքի օրդեր պատրաստել և գրանցել դրամարկղի գրքում: Ձևակերպումը կլինի՞ դտ. 2511 կտ. 3111:

Ինչպե՞ս է կատարվում ապրանքի տեղափոխման փաստաթղթավորումը
Արամ.
Բարև Ձեզ: Եթե շուկայից ձեռքբերում է կատարվում տվյալ դեպքում ապրանքի տեղափոխման փաստաթղթավորումը ինչպե՞ս է կատարվում:

Կանխիկ գործարքների վերաբերյալ
Արամ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է կանխիկ գործարքներին: 1. Արդյոք կազմակերպությունը իրավունք ունի՞ շուկայից ձեռքբերման համար վճարել կանխիկ 300 000 դրամից ավելի:
2. Դրամարկղային գործառնության սահմանափակումը վերաբերվում է արդյո՞ք վարձակալական վճարներին: 3. Հարկային օրենսգրքի 386 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը՝ 2/ կանխիկ դրամով վճարում չի համարվում այն վճարումը, որի մասով դուրս է գրվել Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի երկրրորդ պարբերության 4-րդ կետով սահմանված` ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և /կամ/ ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի՝ հարկ վճարողի հաշվառման համարը պարունակող՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն՝ այսինքն, եթե կազմակերպությունը միանվագ 400 000 դրամ գումար ստանա անհատ ձեռնարկատիրոջից և տա ՀՎՀՀ-ով ՀԴՄ՝ դա չի՞ համարվի կանխիկ և խախտում չի՞ լինի:

Արդյո՞ք երկու դեպքում էլ գործունեությունը կդիտվի որպես արտադրություն
Արամ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը իրականացնում է խոզի մսի վաճառք: Դեպք 1. Խոզը ձեռք է բերում մորթում և վաճառում: Դեպք 2. Խոզերին բուծում է, մորթում և վաճառում: Հարցս հետևյալն Է.
1. Երկու դեպքում էլ գործունեությունը կդիտվի՞ որպես արտադրություն:
2. Տնտեսական գործունեության ո՞ր դասակարգիչն է տվյալ գործունեությունը:
2. Տնտեսական գործունեության ո՞ր դասակարգիչն է տվյալ գործունեությունը:

Ի՞նչ է անհրաժեշտ փոքրիկ կրպակ բացելու համար
Աննա Կանկանյան.
Բարև ձեզ:
Խնդրում եմ նշել փոքրիկ կրպակ բացելու համար քայլերը: Նախատեսված է պոնչիկ/կարկանդակի տեղում պատրաստում և վաճառք:
Շնորհակալ եմ նախապես:

Ինչպե՞ս օգտագործել բիզնես քարտը
Գայանե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք. բիզնեսի քարտից ինչպե՞ս օգտագործեմ անձնական՝ միայն աշխատավարձ վճարելո՞վ: Կարո՞ղ եմ շահույթ ցույց տալ և շահութահարկ վճարել, և քանի՞ տոկոսն է շահույթից: Իսկ առհաշիվը ինչպե՞ս է ձևակերպվում: Խնդրում եմ մանրամասն գրեք: Շատ շնորհակալ եմ

Անչափահասին աշխատանքի ընդունելուց, ո՞րն է մինիմալ աշխատավարձի չափը
Տիգրան.
Բարև Ձեզ, կասեք՝ անչափահասին աշխատանքի ընդունելուց, ո՞րն է մինիմալ աշխատավարձի չափը, կես դրույք կամ այլ ավելի քիչ աշխատանքային ժամի դեպքում

Արդյո՞ք կարող է դիտվել որպես կանխիկ դրամով վճարման խախտում
Արամ.
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Կազմակերպությանը դրամարկղից կանխիկ գումար է տրվել առաշիվ անձին գործընկերոջ կրեդիտորական պարտքը մարելու համար: Առհաշիվ անձը գումարը փոխանցել է գործընկերոջ բանկային հաշվին: Հարցս հետևյալն է՝ արդյոք դա կարո՞ղ է դիտվել որպես կանխիկ գործարք: Նշեմ, որ փոխանցման հիմք հարկային հաշվի գումարը ներառյալ ԱԱՀ-ն կազմում է 480 000 ՀՀ դրամ և արդյո՞ք կարող է դիտվել որպես կանխիկ դրամով վճարման խախտում:

Տեխնիկական անվտանգություն
Բարև Ձեզ: Ինձ կարող եք ասել՝ անվտանգության հրահանգավորման հետ կապված տեղեկատվություն որտեղի՞ց կարող եմ ստանալ:

Հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննությունների հարցաշար
Ռիմա.
Բարև Ձեզ: Հանրային հատվածի հաշվապահի որակավորման թեստերի պատասխանները ո՞վ կարող է տրամադրել։ Նախապես շնորհակալություն hayrapetyan-rima շնիկ mail.ru

Ինչպե՞ս է իրականցվում հյուրանոցի հաշվապահությունը
Nona.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս են վարում հյուրանոցի հաշվապահությունը։ Ոնց հասկացա կարող է գործել միկրոյի դաշտում, սնունդի մասը ո՞նց է կազմակերպվում, օգտագործվու՞մ է ՀԴՄ:

Աշխատանքային գրքույկի թվայնացման հետ կապված
Լիանա.
Բարև Ձեզ։ Անունս Լիանա է, աշխատանքային գրքույկում անվանս մեջ սխալ է արվել և գրվել է 2 ն-ով /Լիաննա/։ Գործատուն աշխ. գրքույկը ներկայացրել է թվայնացման առանց ուղղում կատարելու։ Հնարավո՞ր է արդյոք թվայնացված աշխատանքային գրքույկում փոփոխություն անել։ Եթե այո, ապա ինչպե՞ս և ո՞ւմ պետք է դիմել։ Կանխավ շնորհակալություն։

Լիազորագրի օրինակ
Kristine.
Բարև Ձեզ: Ինձ լիազորագրի ձև է պետք "Գազպրոմ Արմենիա" ՓԲԸ ներկայացնելու համար, կարո՞ղ եք օգնել. alexs.com շնիկ inbox.ru

Որպես հաշվապահ աշխատելու համար
Արտյոմ․
Բարև Ձեզ։
Որպես հաշվապահ աշխատելու համար որևէ որակավորում անհարժե՞շտ է։ Եթե այո, ի՞նչ է պետք որակավորումը ստանալու համար։

Ի՞նչ է անհրաժեշտ ՌԴ-ից կոսմետիկ միջոցներ և մատնահարդարման սարքավորումներ ներկրելու համար
Mariam.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել. ՌԴ-ից ՀՀ կոսմետիկ միջոցներ այդ թվում մատնահարդարման պարագաներ և սարքավորումներ ներկրելու և վաճառք իրականացնելու դեպքում՝ իմ քայլերի հերթականությունը։ Որպես ԱՁ ի՞նչ վճարումներ են լինելու սկսած մաքսատնից մինչև վաճառքի փուլը։
Շնորհակալ եմ:

Կանխիկ գործառնությունների սահմանափակում
Nona.
Հարգելի հաշվապահներ, ի՞նչ պատասխանատվություն է առաջացնում դրամարկղային գործառնությունների ամսական 3 մլն կանխիկի մուտքի սահմանափակումը խախտելը:

Հնարավո՞ր է հաստիք կրճատել համավարակի ժամանակ
Նառա.
Բարև Ձեզ, իրավունք ունի՞ դպրոցն այս covid-ի պայմաններում հաստիք կրճատելու:

Ի՞նչ է անհրաժեշտ նվիրատվության համար
Մարինե․
Բարև Ձեզ։ Տունը նվիրատվություն անել անչափահաս երեխային՝ ի՞նչ է պետք։

ՀԿ-ի խորհրդի կազմի համալրման վերաբերյալ
Կարինե․
Բարև Ձեզ: ՀԿ-ի խորհրդի կազմը կարո՞ղ է ցանկացած ժամանակ համալրվել նոր անդամներով։

Ի՞նչ դասակարգիչ կիրառել
Գայանե․
Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն միկրոյի դաշտում է գործում, արտադրում է պարկեր /մեշոկներ/։ 1 հարցս․ կասեք, ո՞րն է դասակարգիչը։ 2 հարցս․ պետք է պարտադիր փոխանցումով աշխատի չէ՞, եթե ՀԴՄ սարք չունի։
3-րդ հարցս․ եթե անհատի է վաճառում՝ պե՞տք է անհատի անձնագրային տվյալները լրացվի, այդ դեպքում միայն ես եմ ստորագրում, այդ հաշիվը համարվելու՞ է վավեր։
Կանխավ շնորհակալ եմ։

Ո՞րն է դիմակի վերավաճառքի տնտեսական դասակարգիչը
Ռազ․
Բարև Ձեզ։ Դիմակի վերավաճառքի տնտեսական դասակարգիչը կասե՞ք։

Որպես Ա/Ձ գրանցվելու համար
Կարինե.
Բարև Ձեզ, եթե ՍՊԸ ունեմ՝ կարո՞ղ եմ Ա/Ձ էլ բացել:

Արդյո՞ք սպանդանոցները իրականացնում են մսի վաճառք
Գոհար.
Սպանդանոցների գործունեության վերաբերյալ ինձ տեղեկություն կտաք՝ թե ո՞ր դաշտում է գործում, մսի վաճառք իրականացնում է, թե՞ միայն մորթ է կազմակերպում:

Ի՞նչ է իրենից ներկայացնում կրեդիտային ավիզոն
Nona.
Հարգելի հաշվապահներ, ով ինձ հասկանալի ձևով կբացատրի` ի՞նչ է իրենից ներկայացնում կրեդիտային ավիզոն, ո՞ր կողմն է դա ներկայացնում, և որտեղի՞ց կարող եմ ձևը գտնել:

Ի՞նչ քայլեր պետք է արվի լիցենզավորման և սննդի տեսչության հետ կապված
Արփինե.
Բարև Ձեզ: Նորաբաց Ա/Ձ-ն բացել է մթերային խանութ, որտեղ պետք է վաճառվի ալկոհոլային խմիչք, ծխախոտ և թարմ միս: Կասեք՝ ի՞նչ քայլեր պետք է արվի լիցենզավորման և սննդի տեսչության հետ կապված:

Արցախում հնարավո՞ր է Ա/Ձ-ի գրանցումը կատարել բնակության վայրի հասցեով
Syuzi.
Բարև Ձեզ: ԱՁ-ի հաշվառումը բնակության վայրի հասցեով կատարվու՞մ է Արցախում, եթե ԱՁ-ն զբաղվում է հրուշակագործությամբ՝ տան պայմաններում:

Նույնականացման քարտի կոդերի վերաբերյալ
Սարո.
Բարև Ձեզ: Ես կուզենայի իմանալ իմ ID-ի քարտի պին կոդը:

Ի՞նչ է անհրաժեշտ դեղատուն բացելու համար
Անի.
Բարև Ձեզ, խնդրում եմ ասել դեղատուն բացելու համար ի՞նչ է անհրաժեշտ, եթե մասնագիտությամբ դեղագետ, դեղագործ չես, նաև խնդրում եմ ասել՝ լիցենզիա ստանալու կարգը։ Շնորհակալություն:

Ախտահանիչ հեղուկների արտադրությամբ զբաղվող Ա/Ձ-ն ուզում է նաև դիմակներ արտադրել
Ռազ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. եթե ԱՁ-ն զբաղվում է ախտահանիչ հեղուկների արտադրությամբ և պետ. ռեգիստրում գրանցված է համապատասխան դասակարգիչի տակ և հիմա ուզում է ավելացնել դիմակի արտադրություն՝ ի՞նչ քայլեր պետք է անի, կա՞ դիմումի ձև, որ ներկայացնի հարկային:

Ի՞նչ է անհրաժեշտ մսի խանութ բացելու համար
Բարև Ձեզ։ Մսի վաճառքի խանութ բացելու համար ի՞նչ նրբություններ ու թույլտվություններ են պետք։

Թոշակառուն կարո՞ղ է աշխատել դպրոցում
Lili.
Բարև Ձեզ։ Մի հարց տամ․ թոշակառուն կարո՞ղ է արդյոք աշխատել դպրոցում։

Արվեստի դպրոցը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Գայանե.
Բարև Ձեզ: Արվեստի դպրոցը ՍՊԸ է, կարո՞ղ է միկրոձեռնարկատիրությամբ գործել: 2-րդ հարցս. երեխաների վարձավճարները առանց մուտք անել ՍՊԸ-ի հաշվին, կարո՞ղ ենք կանխիկով ասենք գույք գնել՝ ՀԴՄ-ի վրա նշելով ՀՎՀՀ-ն: Առհասարակ ինչպե՞ս կարող ենք գումար կանխիկացնել: Շնորհակալություն:

Արդյո՞ք օպտիկական լինզաների համար նախատեսված հեղուկի արտադրությունն ու առևտուրը լիցենզավորման ենթակա է
A.Stepanyan.
Ողջույն, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. արդյո՞ք օպտիկական լինզաների և դրանց համար նախատեսված հեղուկի արտադրությունն ու առևտուրը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ է։ Կանխավ շնորհակալ եմ:

Ի՞նչ է անհրաժեշտ հիմնադրամի լուծարման համար
Անի.
Բարև Ձեզ:
Հիմնադրամի լուծարման համար ի՞նչ է անհրաժեշտ, և ի՞նչ գործընթաց է դա իրենից ներկայացնում:
Շնորհակալություն:

Հայտարարագիր ընկերության եկամուտների և աշխատողների թվի վերաբերյալ
Հարգելի հաշվապահներ, պետք է կազմել Հայտարարագիր ընկերության եկամուտների և աշխատողների թվի վերաբերյալ։ Սրա համար հաստատված որևէ ձևաթուղթ կա՞։ Եթե նման փորձ ունեք, կխնդրեի կիսվել։ Շնորհակալություն։

Գլխավոր հաշվապահի որակավորման վերաբերյալ
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` գլխավոր հաշվապահին պարտադիր պայման ունի՞ ստանալու ինչ որ որակավորում՝ սերտիֆիկատ կամ լիցենզիա, եթե ընկերությունը խոշոր հարկատու է, կամ կա՞ արդյոք, որ սահմանված շեմից անցնում է գումարի շրջանառությունը, պետք է Կենտրոնական բանկից կամ ինչ որ կառույցից ստանա տվյալ հավաստագիրը։
Կանխավա շնորհակալություն:

Դպրոցում նոր նշանակված տնօրենը գույքագրման ընթացքում հայտնաբերել է պակասորդ
Անահիտ․
Բարև Ձեզ: Դպրոցում նոր նշանակված տնօրենը գույքագրման ընթացքում հայտնաբերել է պակասորդ: Նախկին տնօրենը ստորագրել է պակասորդի ակտը, ընդունել իր կողմից թույլ տրված սխալ: Պակասորդ կա և՛ հիմնական գույքի, և՛ ցածրարժեք գույքի մասով: Ի՞նչ պետք է անի նոր տնօրենը, ինչպե՞ս պետք է վերականգնվի դպրոցի վնասը: Խնդրում եմ օգնեք, մատնանշեք օրենքը: Շնորհակալ եմ:

Արդյո՞ք անհրաժեշտ է լրացնել դրամարկղային գիրքը
Nona.
Բարև Ձեզ։ Միկրոյով աշխատող Ա/Ձ-ն արտադրությունը ո՞նց պետք է ցույց տա իր շրջանառությունը։ Արդյո՞ք անհրաժեշտ է լրացնել դրամարկղի գիրք, թե՞ արդեն հաշվարկային փաստաթղթերը բավարար են։ Գիտեմ, որ միայն ԱԱՀ վճարող ԱՁ-ներն են լրացնում դրամարկղի գիրք, բայց ցանկանում եմ տաք ավելի ճիշտ պարզաբանում: Ինչպե՞ս կարող եմ ՊԵԿ-ից ստանալ աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ՝ դիմելով տեղի հարկային տեսչությու՞ն:

Շինանյութերի վերագնահատման վերաբերյալ
Հասմիկ Մարտիրոսյան.
Հարգելի տիկին/պարոն: Հարցս վերաբերում է շինանյութերի վերագնահատմանը: Ամրանները ձեռք է բերվել 2014 թվականին: Պահվել է ոչ պատշաճ պայմաններում: Հիմա այդ ամրանները պիտանի չեն շինարարության համար: Կարո՞ղ ենք վերագնահատել, արժեքը փոխել և վաճառել այլ նպատակով:
Կանխավ շնորհակալություն:

Զովացուցիչ ըմպելիքների արտադրությունում ի՞նչ գործառույթներ պետք է անել
Arpine Serobyan.
Բարև Ձեզ: Ցանկանում ենք բացել զովացուցիչ ըմպելիքների արտադրություն: Եթե հնարավոր է՝ կարող եք ուղղորդել ի՞նչ գործառույթներ պետք է անել հարկային ոլորտում, ի՞նչ պարտավորություններ ունենք, որևէ աջակցություն կա՞ արդյոք պետության կողմից:

Կարո՞ղ է Ա/Ձ-ն դադարեցնել գործունեությունն առանց հետևանքների
Nune.
Բարև Ձեզ: Ես պետ. ռեգիստրում գրանցվել եմ որպես ԱՁ, բայց դեռ ՊԵԿ չեմ տվել հայտարարություն /դեռ քսան օրը չի լրացել/ կարո՞ղ եմ արդյոք այս պահին սառեցնել գործունեությունս առանց հետևանքների:
Կանխավ շնորհակալ եմ:

Գնումների համակարգողների որակավորման քննությունների հարցաշար
Հասմիկ.
Բարև Ձեզ: Որ խնդրեմ, ինձ կուղարկե՞ք գնումների համակարգողի քննության հարցաշարը՝ hasmik_badalyan_1986 շնիկ mail.ru

Արդյո՞ք բացի նպաստից կատարվելու՞ է նաև վերջնահաշվարկ
Բարև Ձեզ։ Գործատուն ծանուցել է աշխատանքային պայմաների փոփոխման մասին, որում նշված է, որ չընդունելու դեպքում պայմանագիրը կլուծվի Աշխ. օրենսգրքի 105 հոդվածի 5-րդ կետի և 109 հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետի համաձայն։ Եվ այդ դեպքում 129 հոդվածի 1 կետի 1 ենթակետի համաձայն կվճարվի արձակման նպաստ։ Ես աշխատել եմ ընդամենը 6 ամիս, գնացել եմ ինձ հասանելի ամբողջ արձակուրդը։ Հարցը հետևյալն է. բացի նպաստից կատարվելու՞ է վերջնահաշվարկ և վճարվելու՞ է ինչ որ գումար։
Կանխավ շնորհակալություն։

Արդյոք գործատուն կարող է տեսնել, թե իր նախկին աշխատակիցները հիմա որտե՞ղ են աշխատում
Արամ.
Բարև Ձեզ: Կարող եք ասել, գործատուն ինչպե՞ս կարող է տեսնել իր նախկին աշխատակիցները հիմա որտեղ են աշխատում, ինչքա՞ն ես գիտեմ հարկայինով հնարավոր է այդպիսի բան:

Եթե կազմակերպությունն ունի ոչ պիտանի արագամաշ ապրանքների որոշակի քանակություն
Susanna.
Բարև Ձեզ։ Հարգելի գործընկերներ, եթե կազմակերպությունը վերանորոգման և երկարատև չաշխատելու պատճառով ունի ոչ պիտանի արագամաշ ապրանքների որոշակի քանակություն և դրանք պետք է դուրս գրել, կ՞ա արդյոք որոշակի սահմանափակում՝ կապված քանակի կամ կազմած գումարի հետ։ Շնորհակալություն։

Կա արդյո՞ք ապրանքները դասակարգող ընկերություն
Մանե.
Բացի ՊԵԿ-ից ապրանքները դասակարգող ընկերություն կարո՞ղ եք առաջարկել:
Վերջին մեկնաբանություններ