
Շնորհավոր մարտի 8
🌸 Սիրելի կանայք և աղջիկներ, Ձեր տոնը շնորհավոր 🌸
Մեր համայնքի բոլոր կանանց և աղջիկներին՝ շնորհակալություն, որ ոգեշնչում եք Ձեր գեղեցկությամբ, իմաստությամբ և նվիրումով:

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ՝ Բանկի Գլխավոր գրասենյակի տարածքի, Բանկի Օժանդակ գրասենյակի, Երևան քաղաքի և ՀՀ մարզերում գտնվող մասնաճյուղերի, Բանկի Երևան քաղաքի տարածքում տեղադրված բանկոմատների ամենօրյա մաքրության և ընթացիկ սպասարկման համար ծառայություններ մատուցող կազմակերպություն (այսուհետ՝ Ծառայություններ մատուցող կազմակերպություն) ընտրելու նպատակով:
Մանրամասները՝ կից փաստաթղթում

Հաշվապահական խնդիր
Գայանե․
Բարև Ձեզ, տրված է հետրյալ խնդիրը․
Հաշվետու ամսվա սկզբին "Կրեդիտորական պարտք" հաշվի սկզբնական մնացորդը կազմել է 130 000 դրամ: Հաշվետու ամսվա ընթացքում "Կրեդիտորական պարտք" հաշվի կրեդիտային շրջանառությունում արտացոլված են հետևյալ գործառնությունները. հաշվանցում դեբիտորական պարտքի հետ՝ 10 000 դրամ, ստացված զեղջ՝ 5 000 դրամ և ձեռք բերված ապրանքների ետ վերադարձ՝ 13 000 դրամ: Նույն ժամանակահատվածում հաշվի դեբետային շրջանառությունում արտացոլվել են հետևյալ գործառնությունները. անկանխիկ գնում՝ 30 000 դրամ, կրեդիտորական պարտքի մարում 90 000 դրամ և տրված զեղջ՝ 5 000 դրամ: Պահանջվում է հաշվել "Կրեդիտորական պարտք" հաշվի մնացորդը հաշվետու ամսվա վերջին՝ անհրաժեշt ուղղումներ կատարելուց հետո:
Շնորհակալ կլինեմ օգնեք լուծելու այս խնդիրը, եթե հնարավոր է` քայլերը բացատրեք:

ԱՁ-ն կարո՞ղ է շրջ. հարկ վճարող համարվել
Ռուբեն․
Մերսող/մերսող-թերապևտ (ոչ բժշկական ծառայություն) ԱՁ-ն կարո՞ղ է աշխատել շրջանառության հարկի շրջանակներում։ Եթե ոչ, ապա կա՞ն արդյոք որևէ այլ արտոնյալ պայմաններ նշված ոլորտում ԱՁ-ների համար։

240 հաշվետվության բաժին 8
Վահագն․
Բարև Ձեզ։ Կպատասխանե՞ք մի հարցի։ Շրջ․ հարկով աշխատող ԱՁ-ն 2023թ․-ի համար 240 հաշվետվության մեջ Բաժին 8-ը պե՞տք է լրացնի, թե՞ ոչ՝ "Ակտիվների և պարտավորությունների հաշվապահական հաշվեկշռային արժեքները և հարկային բազաները (հարկման նպատակով հաշվեկշռային արժեքները)"։

Ինկոտերմս

Ի՞նչ է Ինկոտերմս - ը
Ինկոտերմս - ը կանոններ են, որոնք ապահովում են արտաքին առևտրի ոլորտում լայնորեն օգտագործվող առևտրային տերմինների միանշանակ մեկնաբանությունը և վերաբերում են առաջին հերթին ֆրանկոյին՝ վաճառողից գնորդին պատասխանատվության անցման վայրին։
Առաջին Ինկոտերմսը հրապարակվել է 1936թ.-ին, իսկ ներկա պահին գործում է Ինկոտերմս 2020 - ը։
Որո՞նք են Ինկոտերմս տերմիններով կարգավորվող հիմնական սկզբունքները
Ինկոտերմս տերմիններով կարգավորվող հիմնական սկզբունքներն են.
Մանրամասն
10 խորհուրդ սկսնակ հաշվապահին


Հրապարակվող հաշվետվությունների հարթակ Accountant.am կայքում



Բարձրացնում ենք աշխատանքի արդյունավետությունը: Արտադրողականության անկման 5 հիմնական պատճառ


Ապրիլի 15-ին մնաց…


Վերադարձնում ենք աշխատանքն իր հունի մեջ. հետտոնական “ակլիմատիզացիա”


Հեռացված տվյալների վերականգնում


Օրենսդրական փոփոխություններ


Ստուգում (2009թ․)


Ազատ գրաֆիկ, թե՞ լրիվ աշխատանքային օր
Կան չէ՞ հաշվապահներ, ովքեր մի քանի կազմակերպություն են սպասարկում, ունեն ազատ գրաֆիկ, աշխատանքի են ներկայանում "երբ ցանկանան, աշխատում են իրենց համար հարմար ժամանակ և բոլորից (ամենակարևորը` շեֆից) անկախ են":
Սրան հակառակ` կան նաև հաշվապահներ, ովքեր աշխատում են որևէ մեկ կազմակերպությունում լրիվ աշխատանքային օր:
Հիմա հարց է ծագում` ո՞րն է ճիշտ: Մի կողմից, կարծես, ակնհայտ են Մանրամասն

Սուտլիկ առևտրականը

Հորս կնունքով, մորս ծնունդով, վեր կացանք մի օր հինգ ու վեց հոգով, թրով-թվանքով առևտրի գնացինք։ Հադին էր, Հյուդին էր, Չատին էր, Մատին էր, հերս էր, ես էի, գնացինք առևտրի...
Գնացի՜նք, գնացի՜նք, շատ թե քիչ, մին էլ տեսնենք երեք խանութ. երկուսը դատարկ, մնի մեջ էլ ըսկի ապրանք չկա։ Մին էլ, ըհը, մտիկ տանք, որ էս անապրանք խանութում առևտուր են անում երեք հատ սպիտակ հագած վաճառողուհի…
Հադին առևտուր արավ, չկարաց. Հյուդին առևտուր արավ, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս առևտուր արեցի…
Առևտուր արեցի, վեր գցեցի, առևտուր մի ասիլ՝ մի գոմեշ ասա։ Հադին շալակեց, չկարաց, Հյուդին շալակեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ե՛ս շալակեցի։ Շալակեցի, գնացինք Մանրամասն

Հայկական դրամ

Գուրգեն Բ (Կյուրիկե Բ) թագավորի դրամը
Ի՞նչ գիտենք մեր ազգային արժույթի` դրամի մասին, որով ամեն օր տարբեր գործարքներ ենք իրականացնում և կատարում մեր հաշվապահական գրառումները:
Չնայած շուտով նշելու ենք հայկական դրամի արդեն 16-ամյակը, այն ունի ավելի վաղ պատմություն:
Գոյություն ունեցող փաստերի համաձայն` առաջին հայկական պետական դրամները թողարկվել են մ.թ.ա. 2 - րդ դարում, իսկ մեզ հասած նյութերը վկայում են, որ հայերեն տառերով առաջին հայկական դրամը թողարկվել է 11 - րդ դարի երկրորդ կեսում` Լոռու շրջանում իշխող Գուրգեն Բ (Կյուրիկե Բ, 1048 - 1089 թթ) թագավորի օրոք:
Այս դրամներից հինգը այժմ պահվում են Երևանի Պատմության թանգարանում:
Մանրամասն
Հաշվապահական գրառումներում թույլ տրվող սխալները, դրանց հայտնաբերման և ուղղման միջոցները
Տնտեսական գործառնությունների հաշվառման ընթացքում կարող են թույլ տրվել սխալներ - սովորական վրիպակներից մինչև հաշիվների սխալ թղթակցություն: Հաշվառման ցուցանիշների ճշտության ապահովման համար անհրաժեշտ է ստուգել կատարված գրանցումները և ուղղել սխալները (եթե դրանք առկա են): Սխալները բացահայտում են տարբեր մեթոդներով` կախված հաշվապահական հաշվառման վարման բնույթից ու ձևից: Օրինակ, հիշարար - օրդերային ձևի ժամանակ գրանցումների ճշտությունը ստուգվում է` համեմատելով շրջանառու տեղեկագրի մեջ Մանրամասն

Վերջին մեկնաբանություններ