Category: Այլ հայտարարություններ

Թաթուլ Մովսիսյանի «Հաշվապահական հաշվառում» (2-րդ լրամշակված հրատարակություն)

Գիրքը նախատեսված է հաշվապահական հաշվառումն ինքնուրույն ուսումնասիրող սկսնակների, ուսումնական հաստատությունների դասախոսների և ուսանողների, ինչպես նաև կազմակերպությունների հաշվապահների, ֆինանսահաշվային ոլորտի այլ աշխատողների համար:

Այս հրատարակությունն անդրադարձել է նաև ՖՀՄՍ-ներում և Հարկային Օրենսգրքում վերջին տարիներին կատարված փոփոխություններին, ինչպես նաև ընդգրկվել են նոր թեմաներ, այդ թվում.

  • Հասույթ. կատարման պարտականություն, գործարքի գին, ճանաչում և չափում (ՖՀՄՍ 15)
  • Վարձակալություն. դասակարգում, ճանաչում և չափում, կարճաժամկետ և փոքրարժեք ակտիվների վարձակալություն (ՖՀՄՍ 16)
  • Գյուղատնտեսություն. կենսաբանական ակտիվներ և գյուղատնտեսական արտադրանք, բերքատու բույսեր (ՀՀՄՍ 16, ՀՀՄՍ 41)
  • Ֆինանսական գործիքներ. դասակարգում, չափում, դեֆոլտ և ակնկալվող պարտքային կորուստներ (ՖՀՄՍ 9)
  • Արտարժույթով տրված և ստացված կանխավճարներ (ՀՀՄՍ 21)
  • Փոխառության ծախսումների կապիտալացում (ՀՀՄՍ 23)
  • Հայեցակարգային հիմունքներ, ՀՀ-ում հաշվապահական հաշվառման նոր կարգավորումներ:

Նյութի մատուցման պարզ ու հստակ շարադրանքը, տրամաբանական հաջորդականությունը, ուսումնասիրած թեմաների ընկալումը ստուգող հարցերի ու առաջադրանքների առկայությունը թույլ են տալիս մատչելի և դյուրին դարձնել յուրացումը և նախանշել օգտագործողների շատ լայն շրջանակ:

Ծանոթանալ գրքի բովանդակությանը

Գիրքը ձեռք բերելու համար կարող եք զանգահարել (011) 607081(091) 583121(094) 583121