
Ֆինանսական հաշվետվությունների միջազային չափանիշները թարգմանվել են հայերեն

Որակավորվել է երեք աուդիտոր

Կայացել է «Հարկատու-3» համակարգի շնորհանդեսը
Այսօր «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Հարկատու-3» համակարգի շնորհանդեսին: Ծրագիրը ստեղծվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Էկոնոմիկայի նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի համատեղ ուժերով»՝ Եվրոպական Միության անմիջական աջակցությամբ:
Մանրամասն
Տնտեսական ճգնաժամ.խոշոր ավիաընկերության աշխատակիցները համաձայնել են աշխատել անվճար

«Բրիտանական ավիաուղիներ» (British Airways) ավիաընկերության ութ հարյուր աշխատակից համաձայնել է աշխատել առանց աշխատավարձի, կամավորական հիմունքներով, որպեսզի օգնեն ընկերությանը դուրս գալ ֆինանսական ծանր դրությունից: Այդ մասին տեղեկացրել է «Սքայ նյուզ»-ը:

Գլխավոր հաշվապահը 10 միլիոն դոլար է ծախսել
51 տարեկան Անետտ Յեոմանսը աշխատել է որպես գլխավոր հաշվապահ Quality Woodworks, Inc ընկերությունում, որը զբաղվում է փայտե կահույքի արտադրությամբ:2001 - 2007 թթ ընկած ժամանակահատվածում նա շաբաթական 25 հազար դոլար է ծախսել` կատարելով գնումներ կրեդիտ քարտով, իսկ հետո դուրս է գրել այդ գումարները ընկերության հաշվարկային հաշվից: Ղեկավարությունը իր գլխավոր հաշվապահին լիովին վստահում էր, և այդ ամբողջ ժամանակահատվածի ընթացքում ոչ Մանրամասն

Կառավարությունը կասեցնում է ՓՄՁ-ների ստուգումները
Այսօր տեղի է ունեցել կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպես տեղեկացրին կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից, մինչ օրակարգին անցնելը վարչապետը, ինչպես հայտարարել էր նախորդ նիստում, անդրադարձել է ժամկետանց հանձնարարականներին և լսել դրանց վերաբերյալ հաշվետվություններն ու պարզաբանումները: Տ. Սարգսյանը նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին առաջարկել է նման պրակտիկա կիրառել նաև իրենց ժամկետանց հանձնարարականների վերաբերմամբ:
Մանրամասն
Առաջին անգամ 14 տարվա մեջ SONY ընկերությունը վնասներ է կրում

Առաջին անգամ 1995 թ-ից հետո էլեկտրոնիկայի խոշորագույն արտադրող SONY ընկերությունը ավարտել է 2009 թ-ի առաջին եռամսյակը վնասով:
Հրապարակված ֆինանսական հաշվետվության համաձայն` հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում ընկերության վնասը կազմել է 98,9 միլիարդ իեն (1,04 միլիարդ դոլար): 2008 թ-ին SONY - ն ստացել է 3,87 միլիարդ դոլար շահույթ:

Առաջին անգամ 1950 թ-ից հետո Toyota-ն վնասով է ավարտել տարին

Ֆինանսական տարվա վերջում, որը սկսվել է 2008թ. ապրիլի 1-ից, վնասը կազմել է գրեթե 437 միլիարդ իեն (4,4 միլիարդ դոլար):Դրանից մեկ տարի առաջ Toyota-ն ստացել է ընկերության համար ռեկորդային շահույթ:

2009թ. առաջին եռամսյակում ՀՀ բյուջեի եկամուտները կազմել են 139.8 մլրդ դրամ, ծախսերը` 153.4 մլրդ դրամ

Վարչապետ. Եթե ուշացնենք ԱԱՀ-ի վերադարձը, ապա պետությունը կվճարի տուգանքներ

Վերջին մեկնաբանություններ