
Շրջանառության հարկի 115 մլն դրամի շեմին վերադառնալու վերապահումներն ու ՀԴՄ կտրոն չտրամադրելու մոտիվացիան
Ֆինանսների նախարարության կողմից առաջարկված Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվում է բարձրացնել գործող շրջանառության հարկի շեմը և օրենքին հետադարձ ուժ տալ։ Սակայն դրանից կարող են օգտվել միայն այն հարկ վճարողները, որոնք մինչ օրենքն ուժի մեջ մտնելու պահը չեն գերազանցել գործող շեմը։ Սա ստիպում է մի շարք տնտեսվարողների հրաժարվել ՀԴՄ կտրոն տրամադրել՝ թաքցնելով իրական շրջանառությունը։
Կրկին 115 մլն դրամի շեմ՝ ներկայիս 58.35 միլիոն դրամի փոխարեն
Հայաստանում գործող հարկային օրենսդրությամբ այս տարվա հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող են համարվում տնտեսավորող այն սուբյեկտները, որոնց Մանրամասն


Պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան. ՀԴՄ կիրառման կանոնները խախտելու համար տուգանքներ նշանակելիս հաշվի չեն առնվում իրավախախտման հանգամանքները
Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, այլ սահմանված են տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու իրավախախտման հանգամանքները: Այս մասին տեղեկացնում է պաշտպանի գրասենյակը:
Խոսքը վերաբերում է Օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-5.1-րդ մասերին, որոնց համաձայն, Մանրամասն



Ֆիննախ. Գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են
Գազավորված ըմպելիքներն ակցիազային հարկով հարկելու վերաբերյալ ֆինանսների նախարարությունն այսօր տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությամբ առաջարկվող՝ գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու մոտեցման վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունը շարունակում է քննարկումները շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ: Մասնավորապես՝ վերանայելու համար օրենսդրական առկա սահմանափակումները:
Մանրամասն








Օրենքը հարկ վճարողները փորձում են շրջանցել ու հայտնվում են անհարմար վիճակում. Փայլակ Թադևոսյան
Հարցազրույցում ներկայացված մասնագիտական խումբը Facebook-ում - Taxpayers and Taxes.










Մալայզիայում սպառողների համար այսօր հարկային արձակուրդի մեկնարկման օրն է









Հուլիսի 1-ից ԱԱՀ-ի գումարները կվերադարձվեն նաև հանրապետության տարածքում գործունեություն ծավալող հարկ վճարողներին
Աղբյուր՝ lragir.am
"Ավելացված արժեքի հարկի մասին" ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին" և "Հարկերի մասին" ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին" ՀՀ օրենքների նախագծերը հավանության արժանացան կառավարության կողմից: ՀՀ պետական եկամուտների նախագահ Վարդան Հարությունյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է՝ 2017թ. հուլիսի 1-ից սկսած ԱԱՀ-ի գումարները վերադարձնել ոչ միայն արտահանողներին, այլև հանրապետության ներքին տարածքում գործարքներ իրականացնող հարկ վճարողներին: Հարությունյանի խոսքով, այս փոփոխությունը շատ կարևոր քայլ է ներդրումային միջավայրի բարելավման գործում:
"Այսպիսով, նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն ընձեռել հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների՝ հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների գերազանցող մասն օգտագործել ավելի կարճ ժամկետներում՝ դրանով իսկ բարձրացնելով տնտեսվարող սուբյեկտների շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը: Միաժամանակ ակնկալվում է, որ այն դրական ազդեցություն կունենա նաև գործարար միջավայրի բարելավման աստիճանը գնահատող վարկանիշային ցուցակներում ՀՀ դիրքի վրա",- "Արմենպրես"-ի հաղորդմամբ, ընդգծեց ՊԵԿ նախագահը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորեց ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հանրության իրազեկումը, այդ թվում՝ ԱԱՀ-ի վերադարձի հետ կապված:
Աղբյուր՝ lragir.am




Ի՞նչ կտա հարկային նոր օրենսգիրքը







ՀԴՄ կտրոնների վրա ապրանքի անվանման տպագրման պահանջը հետաձգվեց
Աղբյուր՝ Fintax.am
Այս տարվա դեկտեմբերի 24-ի կառավարության նիստում կառավարությունը որոշեց 2013 թվականի 846 որոշման մեջ կատարել փոփոխություն, համաձայն որի, հետաձգվեց ՀԴՄ կտրոնների վրա ապրանքի (ծառայության) անվանման տպագրման վերջնաժամկետը:
Այսպիսով, 2013 թվականի, 2014 թվականի, 2015 թվականի արդյունքներով մինչև 10.0 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար ՀԴՄ կտրոնների վրա ապրանքի (ծառայության) անվանման տպագրման վերջնաժամկետը սահմանվում է 2016 թվականի մայիսի 1-ը: Մինչև 10.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար սահմանվում է մինչև 2017 թվականի հունվարի 1-ը:
Կառավարությունը որոշեց նաև, որ նախորդ տարվա արդյունքներով 58.35 մլն դրամ և ավելի իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների կողմից ՀԴՄ կտրոնի վրա ապրանքի (ծառայության) անվանումը (տեսակը) պետք է լրացվի ՀՀ էկոնոմիկայի նախարարի 19.09.2013թ. N875-Ն հրամանով հաստատված արտադրանքի դասակարգումն ըստ գործունեության տեսակների դասակարգչի (ԱԴԳՏ) 4-րդ աստիճանին համապատասխան՝ ըստ դասակարգչով սահմանված ապրանքների և ծառայությունների դասերի (4 նիշ), իսկ նախորդ տարվա արդյունքներով 10.0 մլն դրամից մինչև 58.35 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների կողմից՝ առնվազն 2-րդ աստիճանին համապատասխան՝ ըստ դասակարգչով սահմանված ապրանքների և ծառայությունների դասերի (2 նիշ):
Աղբյուր՝ Fintax.am

Նոր ՀԴՄ-ների տեղադրումը կարող է հետաձգվել մեկ տարով
Աղբյուր` Fintax.am
Նոր սերնդի հաշվիչ դրամարկղային մեքենաների ձեռքբերման պարտավորությունը փոքր և միջին ձեռնարկությունների համար կարող է հետաձգվել մեկ տարով: Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը:
Նրա խոսքերով, այս պահին Հայաստանում մոտ 25 հազար ձեռնարկատեր չունի նոր սերնդի ՀԴՄ: Հետևաբար գործադիրն առաջակում է հետաձգել համապատասխան որոշման կիրառության ժամկետը մինչև 2017 թվական:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության՝ hսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կարգի վերաբերյալ որոշումը ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից, ըստ որի՝ բոլոր հարկատուները պետք է ձեռք բերեն և կիրառեն նոր սենրդի ՀԴՄ սարքեր, իսկ կտրոնի վրա պետք է առկա լինի գնված ապրանքների ողջ ցանկը՝ գործարքի մյուս մանրամասներով:
Աղբյուր` Fintax.am


Ուժի մեջ են մտել ՀՀ աշխատանքային օրսենգրքում կատարված փոփոխությունները
Աղբյուրը` © 168.am
2015թ. հոկտեմբերի 22-ին ուժի մեջ է մտել 2015թ. հունիսի 22-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-96-Ն):
Օրենքով կարգավորվել են իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրներ` հետևյալ հիմնական ուղղություններով.
- ամբողջական ձևակերպմամբ սահմանվել է «հատուկ կամ մասնագիտական աշխատանքային ստաժ» հասկացությունը,
- հստակեցվել և ամբողջականացվել է աշխատանքային պայմանագրի բովանդակությունը. փորձաշրջանի պայմանները, ամենամյա արձակուրդի տեսակը և դրա տևողությունը ևս պետք է ամրագրվեն աշխատանքային պայմանագրում,
- սահմանվել է կողմերի էլեկտրոնային ստորագրությամբ աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորությունը,
- փոխվել և լրացվել են աշխատողի տարիքային կենսաթոշակային տարիքը լրանալու հիմքով աշխատանքային պայմանագրի լուծման կամ այդ հարաբերությունները` որոշակի ժամկետով շարունակելու հիմքերը,
- համապարփակ կարգավորվել են աշխատանքային պայմանագրի հիմնական պայմանների փոփոխման հետ կապված հարաբերությունները,
- ամբողջականացվել է աշխատողի հետ վերջնահաշվարկի կատարման կարգը,
- սահմանվել է ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում աշխատանքային պայմանագրի լուծման առանձնահատկությունը,
- սահմանվել է աշխատանքային տարի հասկացությունը,
- առավել հստակեցվել են գործատուի կողմից կարգապահական տույժ կիրառելու հետ կապված կարգավորումները,
- կիրառական տեսանկյունից առավել պարզեցվել է միջին ժամային աշխատավարձի հաշվարկման կարգը,
- միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան` ամբողջական կարգավորման են ենթարկվել մինչև տասնչորս տարեկան երեխաների մասնակցությամբ աշխատանքային հարաբերությունները,
- վերացվել է մինչև 18 տարեկան աշխատողների նկատմամբ աշխատաժամանակի գումարային հաշվարկ կիրառելու հնարավորությունը,
- հղի կանանց և մինչև երեք տարեկան երեխա խնամող աշխատողների համար սահմանվել է պարտադիր բժշկական զննության պահանջ` իրենց համաձայնությամբ գիշերային աշխատանքի ներգրավելու դեպքում,
- աշխատավարձ վճարելիս հաշվարկային թերթիկ ներկայացնելու` գործատուի պարտավորությունը սահմանվել է միայն աշխատողի պահանջով,
- կատարվել են նաև խմբագրական և հստակեցման բնույթի, տարընթերցումները բացառող այլ փոփոխություններ:

Տեսչական ստուգումները կես տարով կդադարեցվեն
Աղբյուր` Fintax.am
Տնտեսվարող սուբյեկտներում տեսչական ստուգումները կես տարով կդադարեցվեն, կառավարության նիստի ընթացքում ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նրա խոսքերով, պետք է ականջալուր լինել տնտեսվարողների դժգոհություններին` կապված պետական մարմինների իրականացրած անհարկի ստուգումների հետ, որոնք խոչընդոտում են ընկերությունների գործունեության բնականոն ընթացքը:
"Ստեղծված իրավիճակում պետք է արվի ամեն ինչ` անհարկի միջամտությունները բացառելու և բոլոր կարգի ստուգումները նվազագույնի հասցնելու համար",- նշել է վարչապետը:
Այս նպատակով Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին քննարկումներ կազմակերպել տեսչական իրավասություններ ունեցող պետական մարմինների հետ և ստուգումները դադարեցնել մինչև 2015 թվականի վերջը:


ACCA DipIFR որակավորման քննության նախապատրաստական դասընթաց


Հաշվապահություն սկսնակների համար


Շրջանառության հարկի “փոխզիջումային” տարբերակը
Աղբյուր` fintax.am, 04.03.2015թ.
ՀՀ Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության ներկայացրած "Շրջանառության հարկի մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին" օրինագիծը` ձայների 92 կողմ, 6 դեմ և 13 ձեռնպահ հարաբերակցությամբ:
Համաձայն այս օրինագծի, այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք կնախընտրեն աշխատել փաստաթղթաշրջանառությամբ, կվճարեն 1,5% շրջանառության հարկ, իսկ փաստաթղթաշրջանառությունից հրաժարվողները՝ 5%: Այսինքն` օրենքի փոփոխված տարբերակը տնտեսվարողին ընտրության հնարավորություն կտա:
Օրենքի փոփոխությունը նախատեսում է նաև շրջանառության հարկի առավելագույն շեմը բարձրացնել մինչև 113,4 մլն դրամ` 58,35 մլն դրամի փոխարեն: Շեմն անցնելու դեպքում ԱԱՀ-ով հարկվում է միայն գերազանցող մասը:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը կողմ է քվեարկել օրինագծին` այն անվանելով "կոնսենսուսային": Նրա կարծիքով, մատակարարումների չփաստաթղթավորված մասը ընդհանուր շրջանառության մեջ մեծ չի լինի, և 1-1,5 տարվա ընթացքում փաստաթղթաշրջանառության հետ կապված հարցերը կլուծվեն: Հրանտ Բագրատյանը ևս կողմ է քվեարկել օրենքի փոփոխությանը, նշելով. "Այո, 5 տոկոս կդառնա, թե 6, պետք է հասկանան, որ եթե դնում ենք 3 տոկոս, երկու այդքան էլ հարկային տեսուչներն են վերցնում": Նախագծին դեմ են քվեարկել ՀԱԿ և "Ժառանգություն" խմբակցությունների պատգամավորները: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զոհրաբյանի խոսքով` իրենք չեն կարող կողմ քվեարկել մի նախագծի, որը ՓՄՁ-ների որոշ հատվածի համար հարկային դրույքաչափի բարձրացում է նախատեսում, իսկ ՕԵԿ խմբակցությունը քվեարկության ժամանակ մնացել է ձեռնպահ:
Հիշեցնենք նաև, որ "Շրջանառության հարկի մասին" ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը հետաձգվել է մինչև այս տարվա հուլիսի 1-ը:
Աղբյուր` fintax.am, 04.03.2015թ.
Վերջին մեկնաբանություններ