Accountant.am
ԱյլՀետաքրքիրՓաստեր

10 հետաքրքիր փաստեր հարկերի մասին

1. Մեծ Բրիտանիայում 1784 - 1811թթ գոյություն ուներ գլխարկների հարկ, որը գանձվում էր գլխարկ գնելու ժամանակ: Հենց սկզբից էլ այս հարկը դարձավ վիճաբանության առարկա` ո՞ր գլխածածկերն են համարվում գլխարկ, այդ պատճառով 1804թ-ից սկսած բոլոր գլխածածկերից այս հարկը գանձվում էր, իսկ 1811թ-ին վերացվեց:     Մանրամասն
.ՀետաքրքիրՊատմություններ

Ի՞նչ պատմություն ունի նվազագույն աշխատավարձը

Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը 55 000 դրամ է, իսկ գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը`
  • 330 դրամ (40-ժամյա աշխատանքային շաբաթ)
  • 367 դրամ (36-ժամյա աշխատանքային շաբաթ)
  • 550 դրամ (24-ժամյա աշխատանքային շաբաթ)
Իսկ ի՞նչ ծագում ունի նվազագույն աշխատավարձը համաշխարհային պատմության մեջ: Մանրամասն
.ԱյլՀետաքրքիրՊատմություններ

Հաշվապահական հաշվառման նպատակները և խնդիրները Գերմանիայում

hamrich Գերմանիայում հաշվապահական հաշվառման վարումը և ֆինանսական հաշվետվությունների կազմումը կարգավորող հիմնական իրավական ակտը Առևտրային կոդեքսն է (Առևտրային իրավունքը), որը ուժի մեջ է մտել 1900 թ-ից: Գերմանական հաշվապահական հաշվառման վերակազմավորման մեջ մեծ դեր է ունեցել գերմանացի տնտեսագետ Ուլրիխ Լեֆֆսոնը (1911-1989), ով առևտրային իրավունքում առանձնացրել է հաշվապահական հաշվառման, փաստաթղթավորման և հաշվետվությունների կազմման հիմնական խնդիրները: Միևնույն ժամանակ նա դիտարկում է պարտատերերի իրավունքների պաշտպանությունը որպես հաշվապահական հաշվառման` օրենքով թելադրված հիմնական նպատակ: Մանրամասն
Accountant.am
ՀետաքրքիրՊատմություններ

Առաջին հաշվիչ սարքը օգտագործել են հին հույները

Այս խորհրդավոր մեխանիզմի հանելուկը լուծվել է Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, ԱՄՆ-ից հավաքված մի խումբ գիտնականների կողմից:Պարզվել է, որ այն մեծ ճշգրտություն ունեցող հաշվիչ սարք է: Այսպես կոչված "Անտիկիտերայի Մեխանիզմը" 1902 թ-ին գտել են մարգարիտ որոնողները: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել էր մեխանիզմի մաս կազմող 82 արույրե կտոր, ներառյալ քարերով դրվագազարդված ատամնանիվները:Մեխանիզմը վերականգնվել է ռենտգենյան տոմոգրաֆիայի օգնությամբ:

Մետաղի վրա հայտնաբերվել են նաև թաքնված գրություններ:

Մանրամասն
Accountant.am
ԱյլՀետաքրքիրՓաստեր

4 խոշորագույն աուդիտորական և խորհրդատվական ընկերությունները – “Մեծ քառյակ”

Աշխարհի 4 խոշորագույն ընկերությունները, որոնք մատուցում են աուդիտորական և խորհրդատվական ծառայություններ, անվանում են "Մեծ քառյակ": Ստորև նեկայացված են "Մեծ քառյակի" ընկերությունները, նրանց հասույթը և աշխատակիցների քանակը:
Ընկերությունը Հասույթը Աշխատակիցների քանակը Տարին
PricewaterhouseCoopers $28,2 մլրդ 155693 2008
Deloitte $27,4 մլրդ 165000 2008
Ernst&Young $24,5 մլրդ 135000 2008
KPMG $22,7 մլրդ 137000 2008
Մանրամասն
Accountant.am
Հարց ու պատասխանՀետաքրքիրՓաստեր

Գիտեի՞ք, որ …

gerb Հաշվապահների գերբի վրա,որը ընդունվել է որպես հաշվապահների միջազգային խորհրդանշան,պատկերված են արևը, կշեռք, Բերնուլլիի կորը, և գրված է կարգախոս ` "Գիտություն, անկախություն, բարեխղճություն": Մանրամասն

.ՀետաքրքիրՓաստեր

10 լավագույն հաշվապահական ընկերությունները աշխատելու համար

Vault.com կայքը հրապարակել է աշխատելու համար ԱՄՆ լավագույն հաշվապահական ընկերությունների իր տարեկան ռեյթինգը, որը հիմնված է 4100 հաշվապահների հարցման արդյունքների վրա: Հարցման մասնակիցները 1-10 բալանոց սանդղակով գնահատել են այն ընկերությունները, որոնց ծանոթ են եղել` բացառելով այն ընկերությունը, որտեղ աշխատում են: Բացի դա, մասնակիցները գնահատել են իրենց ընկերություններում աշխատանքի պայմանները: Մանրամասն
Accountant.am
ՀետաքրքիրՊատմություններ

Ամերիկյան հարկային համակարգի կրճատ պատմությունը

Իսկ դու վճարե՞լ ես հարկերը

"Այս կյանքում ոչինչ այնքան որոշակի չէ, քան մահը և հարկերը",-Բենջամին Ֆրանկլին

Բենջամին Ֆրանկլինը ճիշտ է արտահայտվել մահվան և հարկերի մասին, սակայն բացի որոշակի լինելը ԱՄՆ-ում հարկերը նաև հեռու են հաստատուն լինելուց: Ամերիկան ծանրաբեռնված չի եղել հարկերով բավական երկար ժամանակ իր պատմության մեջ, այսինքն` ուղղակի հարկերով, ինչպիսին եկամտահարկն է: Վերջին հաշվով, հարկերն էին, որ ստիպեցին ամերիկացիներին ապստամբել Բրիտանիայի դեմ 1773թ-ին: Հեղափոխական պատերազմից հետո նոր Ամերիկյան կառավարությունը զգույշ էր մոտենում հարկման հարցին: Ուղղակի հարկումը բացառված էր սահմանադրությամբ բոլոր գործնական նկատառումներով:

Մանրամասն
Accountant.am
ՀետաքրքիրՊատմություններ

Թվերի պատմությունը

ալ-Խորեզմի

ալ-Խորեզմի

Արաբական թվերը առաջացել են Հնդկաստանում V դարից ոչ ուշ: Այդ ժամանակ էլ բացահայտվել և ձևավորվել է զրոյի (շունյա) հասկացությունը, որը թույլ է տվել անցնել թվերի դիրքային գրառմանը:

"Արաբական թվեր" անվանումը ձևավորվել է պատմականորեն, քանի որ հենց արաբներն էին տարածում տասնորդական դիրքային համակարգը:

Ավանդական արաբական թվերը (տե´ս աղյուսակի երկրորդ սյունը, ձախ ընտրանք ) հանդիսանում են հնդկական թվերի ձևափոխված գծագրերը:

Գրառման հնդկական համակարգը լայնորեն ժողովրդականացրել է ալ-Խորեզմին, հանրահայտ "Կիտաբ ալ-ջաբր վա-լ-մուկաբալա" աշխատության հեղինակը: Այս աշխատության անվանումից է առաջացել "ալգեբրա" (հանրահաշիվ) տերմինը:

Մանրամասն
Accountant.am
ՀետաքրքիրՊատմություններ

Ռուսական համրիչ

Համրիչ Համրիչը հաշվարկներ կատարող առաջին պարզ սարքն է: Այն էվոլյուցիայի երկար ճանապարհ է անցել, որը կարելի է բաժանել չորս փուլի: Առաջինը ազդարարում է համրիչի առաջացումը` դա կորիզների միջոցով հաշվարկն է, որը շատ նման է եվրոպական հաշվարկին` գծերի վրա: Երկրորդը` "տախտակե հաշվարկն" է: Այն սկսվում է 16-րդ դարի վերջում և վերջանում է 18-րդ դարի սկզբում: Այս փուլում ստեղծվում է ռուսական համրիչը, որը իր ձևով շատ է տարբերվում ժամանակակից համրիչներից: Հաջորդ` երրորդ փուլը ընդգրկում է ողջ 18-րդ դարը և 19-րդ դարի սկիզբը: Այս փուլի սկզբում համրիչը ձեռք է բերում Մանրամասն
Accountant.am
ՀետաքրքիրՊատմություններ

Ինչու՞ փողից հոտ չի գալիս

Վեսպասիանոս Բոլորին քաջ ծանոթ է "деньги не пахнут"` "փողից հոտ չի գալիս" արտահայտությունը, սակայն որտեղի՞ց է այն առաջացել: Հռոմեական կայսր Վեսպասիանոսին բաժին էր ընկել քաղաքացիական պատերազմից ավերված երկիր, այդ պատճառով նա ստիպված էր կիրառել իսկապես ոչ սովորական մտածելակերպ և կառավարչական տաղանդ` այն վերականգնելու համար: Պետական գանձարանի` որքան հնարավոր է արագ լցնելու անհրաժեշտությունը պարտադրեց Վեսպասիանոսին ամենատարբեր հարկեր մտցնել և խստագույնս պատժել դրանց վճարելուց խուսափողներին, ինչը հռոմեացիներին առիթ տվեց բավական հեգնական և ծաղրական վերաբերվել իրենց կայսրին, ում դժգոհ քաղաքացիները երբեմն նույնիսկ մեղադրում էին սակավամտության մեջ: Մանրամասն
Accountant.am
ՀետաքրքիրՓաստեր

Հետաքրքիր փաստեր հարկերի մասին

Հարկը "օգտակար աշխատանք" է

Ասորեստան Հետաքրքիր է նշել, որ Հին Արևելքի պատմության մեջ հարկեր հավաքելու պատճառով ապստամբություններ գրեթե չեն եղել, քանի որ երկրի ողջ բնակչությունը հասկանում էր հարկերի անհրաժեշտությունը պետության համար: Նույնիսկ "հարկեր" բառը հին ասորականից թարգմանվում էր որպես "օգտակար աշխատանք": Հարկերը Ասորական կայսրությունում վճարվում էին բնամթերքով` ձիերով, ցորենով, ծղոտով, ինչը առաջին հերթին պայմանավորված էր ասորական պետության ռազմական բնույթով: Ծղոտի հարկը կազմում էր բերքի 25 %, իսկ ցորենինը` 10 %: Մանրամասն
Accountant.am
Այլ նյութերԱռօրյա

Ստուգում (2009թ․)

Ստուգում -Ծանոթացեք, Աստղիկը մեր գլխավոր հաշվապահն է: -Բարև, բալիկ: -Բարև Ձեզ: -Դե, եկել ենք ստուգենք (քմծիծաղով ասաց հարկային տեսուչը): -Հանձնարարական ունե՞ք: -Չե, լևիյա (կիսալսելի ձայնով ասաց տեսուչը): "Լևի" պատասխանեցի բոլոր հարցերին, քանի որ շեֆը "դաբրո" էր տվել: "Ստուգման" ակնկալիքները չարդարացան: Աչքերում "այլ բի բեք" արտահայտությամբ տեսուչը հրաժեշտ տվեց մեզ: Տնօրենիս հայացքը Մանրամասն
Accountant.am
ՀետաքրքիրՊատմություններ

10 ամենահայտնի հաշվապահները

Էլիզաբեթ Արդեն

Էլիզաբեթ Արդեն

10-րդ տեղ. Էլիզաբեթ Արդենը, աշխատելով որպես հաշվապահ, կոսմետիկայի բնագավառում իր առաջին հետազոտություններն սկսեց իրականացնել` հիմնվելով սեփական փորձի վրա: 1910 թ-ին Նյու-Յորքում տեղի ունեցավ նրա առաջին գեղեցկության սրահի բացումը: 90-ականներին "Life" ամսագիրը նրան ներառեց "XX դարի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում":

Մանրամասն
Accountant.am
ՀետաքրքիրՊատմություններ

Պարոն 5 %

Գյուլբենկյան

1912 թ-ին բրիտանական կառավարությունը բեմի վրա հայտնաբերեց նոր "խաղացողի": Դա "Թուրքական նավթային ընկերությունն էր": Քանի որ Թուրքական ազգային բանկի 30 % բաժնետոմսերը պատկանում էին հայ միլիոնատեր Գալուստ Գյուլբենկյանին, դա նրան դարձնում էր նաև այս նավթային ընկերության 15-տոկոսային բաժնեմասի տեր:

Գալուստ Սարգսի Գյուլբենկյանը ծնվել է 1869թ-ի մարտի 23-ին Կոստանդնուպոլսում` հայ մեծահարուստ նավթարդյունաբերող և բանկիր Սարգիս Գյուլբենկյանի ընտանիքում, ով իր ունեցվածքը աշխատել էր` Ռուսաստանից Օսմանյան կայսրություն նավթ ներմուծելով: Որպես պարգև այս գործունեության համար սուլթանը նրան նշանակել էր Սև ծովի նավահանգստի ղեկավար: Ընտանիքը բնակվում էր Կոստանդնուպոլսում, որտեղ էլ Գալուստը կատարեց իր առաջին ֆինանսական գործարքը. Մանրամասն