Accountant.am
ՀետաքրքիրՊատմություններ

Ամենաճիշտ հաշվիչը

Աբակ

Հռոմեացիները կատարելագործեցին աբակը` փոխարինելով փայտե տախտակն, ավազն ու քարերը մարմարյա մասերով

Թվային սարքերի պատմությունը պետք է սկսել համրիչից: Այսպիսի գործիք հայտնի է եղել բոլոր ժողովուրդների մոտ: Հին հունական աբակը (տախտակ կամ “սալամինյան տախտակ”` Էգեյան ծովում գտնվող Սալամին կղզու անունով) իրենից ներկայացնում էր ծովային ավազով շաղ տված տախտակ: Ավազի վրա անցնում էին ակոսիկներ, որոնց վրա քարերով նշվում էին թվերը: Մեկ ակոսիկը համապատասխանում էր միավորներին, մյուսը` տասնավորներին և այլն: Եթե որևէ ակոսիկում հաշվարկի ժամանակ հավաքվում էր 10 – ից ավել քարեր, դրանք հանում էին և ավելացնում մեկ քար հաջորդ կարգի ակոսիկում:

Մանրամասն
Accountant.am
ՀետաքրքիրՊատմություններ

Բենեդետտո Կոտրուլի

ԿոտրուլիԲենեդետտո Կոտրուլին XV դ. իտալացի առևտրական էր Ռագուզայից, "Առևտրի և կատարյալ առևտրականի մասին" գրքի հեղինակը (գրել է 1458 թ-ին, իսկ խմբագրել ու հրատարակել է Պատրիզին 1573 թ-ին` 115 տարի անց: 1602 թ-ին լույս է տեսել երկրորդ, իսկ 1990 թ-ին` երրորդ հրատարակչությունը: Վերջին հրատարակչությունը պայմանավորված էր նրանով, որ պատմաբան Ուգո Տուկկին հայտնաբերել էր էական սխալներ և բացթողումներ, որոնք թույլ էր տվել Պատրիզին):
Մանրամասն
Accountant.am
ՀետաքրքիրՊատմություններ

Կրկնակի գրանցման եղանակի հեղինակը

pacholi 1869թ-ին հաշվետարների Միլանյան ակադեմիայի անդամները խնդրեցին մաթեմատիկայի պրոֆեսոր Լյուչինիին դասախոսություն կարդալ հաշվապահական հաշվառման պատմության մասին:Պատրաստվելով դասախոսությանը` Լյուչինին պատահաբար գտավ հին մի գիրք, որը գրված էր ոմն Լուկա Պաչոլիի կողմից:
Այդ գրքի բաժիններից մեկը, որը կոչվում էր "Հաշիվների և գրանցումների մասին տրակտատ",նվիրված էր առևտրի մեջ մաթեմատիկայի կիրառմանը:Այստեղ ներկայացված էր նաև կրկնակի գրանցման եղանակի սկզբունքը,որը այժմ կիրառվում է հաշվապահության բոլոր համակարգերում(ամենատարրական մակարդակի վրա այդ սկզբունքը կարելի է նկարագրել հետևյալ կերպ. առաջին գրանցում`որտեղից է առաջացել գումարը,երկրորդ գրանցում`ուր է այն գնացել):Զարմանալի չէ, որ Մանրամասն
Accountant.am
ՀետաքրքիրՊատմություններ

Ինչպե՞ս է զարգացել հաշվապահական հաշվառումը

Հաշվապահական հաշվառումը ունի մոտ վեց հազար տարվա պատմություն:Հաշվառման ծագումը կապված է մարդու տնտեսական գործունեության հետ:Սկզբնական շրջանում հաշվառումը իրականացվել է հաշվետախտակների վրա` կետերի ու գծիկների միջոցով: Այս շրջանում տեղի էր ունենում միասեռ հաշվառում,որը վերարտադրում էր տնտեսական գործունեության փաստերը չափման այն միավորներով,որոնցով դրանք առաջանում էին:Այսպիսի հաշվառման օրինակ է ընտանի կենդանիների գլխաքանակի հաշվառումը:Իսկ հին եգիպտացիները իրենց հաշվառումը վարում էին պապիրուսի վրա` կարմիր ու սև ներկերով:Նրանց հաշվառման հիմնական եղանակը գույքագրումն էր,որը մ.թ.ա.3400-2980թթ կատարվում էր երկու տարին մեկ անգամ`երկրի` փարավոնին պատկանող ամբողջ շարժական ու անշարժ ունեցվածքը հաշվելու նպատակով:Այս իմաստով,

Մանրամասն