



10 հետաքրքիր փաստեր հարկերի մասին


Ի՞նչ պատմություն ունի նվազագույն աշխատավարձը

- 330 դրամ (40-ժամյա աշխատանքային շաբաթ)
- 367 դրամ (36-ժամյա աշխատանքային շաբաթ)
- 550 դրամ (24-ժամյա աշխատանքային շաբաթ)

Հաշվապահական հաշվառման նպատակները և խնդիրները Գերմանիայում


Առաջին հաշվիչ սարքը օգտագործել են հին հույները
Այս խորհրդավոր մեխանիզմի հանելուկը լուծվել է Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, ԱՄՆ-ից հավաքված մի խումբ գիտնականների կողմից:Պարզվել է, որ այն մեծ ճշգրտություն ունեցող հաշվիչ սարք է: Այսպես կոչված "Անտիկիտերայի Մեխանիզմը" 1902 թ-ին գտել են մարգարիտ որոնողները: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել էր մեխանիզմի մաս կազմող 82 արույրե կտոր, ներառյալ քարերով դրվագազարդված ատամնանիվները:Մեխանիզմը վերականգնվել է ռենտգենյան տոմոգրաֆիայի օգնությամբ:
Մետաղի վրա հայտնաբերվել են նաև թաքնված գրություններ:
Մանրամասն
4 խոշորագույն աուդիտորական և խորհրդատվական ընկերությունները – “Մեծ քառյակ”
Ընկերությունը | Հասույթը | Աշխատակիցների քանակը | Տարին |
PricewaterhouseCoopers | $28,2 մլրդ | 155693 | 2008 |
Deloitte | $27,4 մլրդ | 165000 | 2008 |
Ernst&Young | $24,5 մլրդ | 135000 | 2008 |
KPMG | $22,7 մլրդ | 137000 | 2008 |

Գիտեի՞ք, որ …
Հաշվապահների գերբի վրա,որը ընդունվել է որպես հաշվապահների միջազգային խորհրդանշան,պատկերված են արևը, կշեռք, Բերնուլլիի կորը, և գրված է կարգախոս ` "Գիտություն, անկախություն, բարեխղճություն":
Մանրամասն

10 լավագույն հաշվապահական ընկերությունները աշխատելու համար

Ամերիկյան հարկային համակարգի կրճատ պատմությունը

"Այս կյանքում ոչինչ այնքան որոշակի չէ, քան մահը և հարկերը",-Բենջամին Ֆրանկլին
Բենջամին Ֆրանկլինը ճիշտ է արտահայտվել մահվան և հարկերի մասին, սակայն բացի որոշակի լինելը ԱՄՆ-ում հարկերը նաև հեռու են հաստատուն լինելուց: Ամերիկան ծանրաբեռնված չի եղել հարկերով բավական երկար ժամանակ իր պատմության մեջ, այսինքն` ուղղակի հարկերով, ինչպիսին եկամտահարկն է: Վերջին հաշվով, հարկերն էին, որ ստիպեցին ամերիկացիներին ապստամբել Բրիտանիայի դեմ 1773թ-ին: Հեղափոխական պատերազմից հետո նոր Ամերիկյան կառավարությունը զգույշ էր մոտենում հարկման հարցին: Ուղղակի հարկումը բացառված էր սահմանադրությամբ բոլոր գործնական նկատառումներով:
Մանրամասն
Թվերի պատմությունը
ալ-Խորեզմի
Արաբական թվերը առաջացել են Հնդկաստանում V դարից ոչ ուշ: Այդ ժամանակ էլ բացահայտվել և ձևավորվել է զրոյի (շունյա) հասկացությունը, որը թույլ է տվել անցնել թվերի դիրքային գրառմանը:
"Արաբական թվեր" անվանումը ձևավորվել է պատմականորեն, քանի որ հենց արաբներն էին տարածում տասնորդական դիրքային համակարգը:
Ավանդական արաբական թվերը (տե´ս աղյուսակի երկրորդ սյունը, ձախ ընտրանք ) հանդիսանում են հնդկական թվերի ձևափոխված գծագրերը:
Գրառման հնդկական համակարգը լայնորեն ժողովրդականացրել է ալ-Խորեզմին, հանրահայտ "Կիտաբ ալ-ջաբր վա-լ-մուկաբալա" աշխատության հեղինակը: Այս աշխատության անվանումից է առաջացել "ալգեբրա" (հանրահաշիվ) տերմինը:
Մանրամասն
Ռուսական համրիչ


Ինչու՞ փողից հոտ չի գալիս


Հետաքրքիր փաստեր հարկերի մասին
Հարկը "օգտակար աշխատանք" է


Ստուգում (2009թ․)


10 ամենահայտնի հաշվապահները
Էլիզաբեթ Արդեն
10-րդ տեղ. Էլիզաբեթ Արդենը, աշխատելով որպես հաշվապահ, կոսմետիկայի բնագավառում իր առաջին հետազոտություններն սկսեց իրականացնել` հիմնվելով սեփական փորձի վրա: 1910 թ-ին Նյու-Յորքում տեղի ունեցավ նրա առաջին գեղեցկության սրահի բացումը: 90-ականներին "Life" ամսագիրը նրան ներառեց "XX դարի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում":
Մանրամասն
Պարոն 5 %

1912 թ-ին բրիտանական կառավարությունը բեմի վրա հայտնաբերեց նոր "խաղացողի": Դա "Թուրքական նավթային ընկերությունն էր": Քանի որ Թուրքական ազգային բանկի 30 % բաժնետոմսերը պատկանում էին հայ միլիոնատեր Գալուստ Գյուլբենկյանին, դա նրան դարձնում էր նաև այս նավթային ընկերության 15-տոկոսային բաժնեմասի տեր:
Գալուստ Սարգսի Գյուլբենկյանը ծնվել է 1869թ-ի մարտի 23-ին Կոստանդնուպոլսում` հայ մեծահարուստ նավթարդյունաբերող և բանկիր Սարգիս Գյուլբենկյանի ընտանիքում, ով իր ունեցվածքը աշխատել էր` Ռուսաստանից Օսմանյան կայսրություն նավթ ներմուծելով: Որպես պարգև այս գործունեության համար սուլթանը նրան նշանակել էր Սև ծովի նավահանգստի ղեկավար: Ընտանիքը բնակվում էր Կոստանդնուպոլսում, որտեղ էլ Գալուստը կատարեց իր առաջին ֆինանսական գործարքը. Մանրամասն

Լեյբնիցի հաշվիչ սարքը

Շարունակելով հաշվիչ սարքերի և դրանց ստեղծողների մասին թեման` անդրադառնանք գերմանացի գիտնական Գոթֆրիդ Վիլհելմ Լեյբնիցին, ով 1673 թ – ին ստեղծեց իր մեխանիկական հաշվիչ մեքենան:
Մեքենայի ստեղծման գաղափարը Լեյբնիցի մոտ ի հայտ եկավ այն բանից հետո, երբ նա ծանոթացավ հոլլանդացի մաթեմատիկոս և աստղագետ Քրիստիան Գյույհենսի հետ: Հաշվարկների մեծ ծավալը, որը ստիպված էր լինում կատարել աստղագետը, Լեյբնիցի մոտ միտք հղացրեցին ստեղծել մի մեխանիկական սարք, որը դյուրին կդարձնի այդպիսի հաշվարկները (“Քանի որ դա վայել չէ այդպիսի նշանակալի մարդկանց, Մանրամասն

Հայկական դրամ

Գուրգեն Բ (Կյուրիկե Բ) թագավորի դրամը
Ի՞նչ գիտենք մեր ազգային արժույթի` դրամի մասին, որով ամեն օր տարբեր գործարքներ ենք իրականացնում և կատարում մեր հաշվապահական գրառումները:
Չնայած շուտով նշելու ենք հայկական դրամի արդեն 16-ամյակը, այն ունի ավելի վաղ պատմություն:
Գոյություն ունեցող փաստերի համաձայն` առաջին հայկական պետական դրամները թողարկվել են մ.թ.ա. 2 - րդ դարում, իսկ մեզ հասած նյութերը վկայում են, որ հայերեն տառերով առաջին հայկական դրամը թողարկվել է 11 - րդ դարի երկրորդ կեսում` Լոռու շրջանում իշխող Գուրգեն Բ (Կյուրիկե Բ, 1048 - 1089 թթ) թագավորի օրոք:
Այս դրամներից հինգը այժմ պահվում են Երևանի Պատմության թանգարանում:
Մանրամասն
Վերջին մեկնաբանություններ