Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հիմնական միջոցի վերանորոգման ձևակերպում

Վլադիմիր. Բարև Ձեզ: Ինչպե՞ս ձևակերպել շահագործման մեջ գտնվող հիմնական միջոցի վերանորոգում: Արդյո՞ք այն պետք է հանել շահագործումից: Ձեռնարկությունը կատարել է պերֆորատորի վերնորոգում: Դրա համար գնվել է համալրող սարք, որը փոխարինում է շարքից դուրս եկածին, և վճարել է այդ աշխատանքները կատարելու համար: Արդյո՞ք ճիշտ է այդ սարքի արժեքը 118-ից միանգամից տեղափոխել 111: Եվ ի՞նչ անել վերանորոգման համար վճարած գումարը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բանակի ծառայությունը հանդիսանու՞մ է ստաժ

Սմբատ. Ուզում եմ համայնքապետարանում աշխատել որպես համայնքային ծառայող և այդ աշխատանքի համար աշխատանքային ստաժը պարտադիր է: Այս պարագայում բանակի ծառայությունը հանդիսանու՞մ է ստաժ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում են հարկային պարտավորություններ

Ռիտա. Ես բնակվում եմ արտերկրում, սակայն ունեմ տնամերձ հողամաս Հայաստանում: Որպեսզի անտերության չմատնվի` բարեկամներց մեկը օգտագործում է, զբաղվում է ծառերի, ծաղիկների աճեցմամբ: Հարցս այն է` արդյո՞ք դրա համար ես պարտավոր եմ հարկ մուծել, կամ եթե ինչ որ մեկին վարձում ես տանը քեզ օգնելու համար, պարտավո՞ր ես արդյոք տեղեկացնել հարկայինին: Ինչպե՞ս կարող եմ այդ հարցը լուծել: Նախապես շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անձնական նվազեցման կիրառման վերաբերյալ

Գայանե. Հարգելի կոլեգաներ, ասացեք խնդրեմ` 2013թ-ից աշխատավարձի հաշվարկման ժամանակ կազմակերպությունը կիրառելու՞ է արդյոք 35000 դրամ անձնական նվազեցումը: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ակցիայի կազմակերպում

Հասմիկ. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Եթե հնարավոր է` կխնդրեի ուղղորդել ինձ հետևյալ հարցում: Մեր կազմակերպությունը ներկայացուցչություն է (չի հանդիսանում ԱԱՀ վճարող): Կոնկրետ արտադրատեսակի վաճառքի խթանման նպատակով պարբերաբար իրականացվում են ակցիաներ, որի ժամանակ տրամադրվում են նվերներ գնորդներին: Ակցիան կազմակերպելու համար մեր կազմակերպությունը պայմանագիր է կնքել մեկ այլ կազմակերպության հետ, որը պետք է կազմակերպի այդ ակցիայի անցացումը, և նվերները տրվում են այդ կազմակերպությանը ակցիայի մասնակիցներին բաժանելու նպատակով: Հարցս հետևյալ է. արդյո՞ք առաջանում է եկամտահարկի հարց: Հնարավո՞ր է արդյոք, որ հարկայինը դա դիտարկի որպես միջնորդավորված ձևով ֆիզիկական անձանց եկամտի տրամադրում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անհրաժե՞շտ է արդյոք էլեկտրոնային ստորագրություն

Նանե. Բարև ձեզ: Ես հանդիսանում եմ հասարակական կազմակերպության հիմնադիր: Մեր ՀԿ-ում չկան վարձատրվող աշխատողներ, կազմակերպությունը բարեգործական է, և երիտասարդները գործում են կամավորության սկզբունքով, հետևաբար և գրանցված աշխատողներ չկան: 2013 հունվարի 1-ից եկամտային հարկի նոր օրենքով պետք է հաշվետվությունները ներկայացվեն էլեկտրոնային եղանակով, սակայն եթե առայժմ չկան գրանցված աշխատողներ, հետևաբար հաշվետվություններ չեն ներկայացվելու, անհրաժե՞շտ է արդյոք էլեկտրոնային ստորագրություն: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նոր գրանցված ԱՁ

Հակոբ. Նոր գրանցված անհատ ձեռներեց եմ, զբաղվելու եմ շին. գործիքների մանրածախ կամ մեծածախ վաճառքով: Ընդհանրապես չեմ պատկերացնում` ինչ կերպով պետք է կազմակերպեմ իմ հարկային պարտավորությունները, ունենալու եմ մեկ աշխատող (վաճառող): Խնդրում եմ հնարավորինս նկարագրեք, թե ինչ և ինչպիսի հարկային ծախսեր եմ ունենալու: Գործունեություն եմ ծավալելու վարձակալած տարածքում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքի վերաբերյալ

Arevik. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք: Փոքր կազմակերպության հաշվապահություն եմ վարում, առաքման գիրք են վարում, սխալմամբ նույն տողը 2 տարբեր հաշիվներում է օգտագործվել: Ի՞նչ կարելի է անել:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անհատույց ապրանքների տրամադրում հաճախորդներին

Արթուր. Խնդրում եմ պատասխանել` կազմակերպությունը ձեռք է բերել ապրանքներ և այդ ապրանքները ակցիայի շրջանակներում նվիրելու է իր հաճախորդներին, ովքեր գնումներ են կատարելու: Անհատույց տրված ապրանքների համար գրե՞լ հարկային հաշիվ` գրելով "անհատույց տրամադրված": Խնդրում եմ գրեք, ով գիտի անհատույց տրամադրված ապրանքների մասին, ինչպե՞ս հաշվառել, եթե հնարավոր է` օրինակով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրերի կնքման հետ կապված

Nara. Կազմակերպությունն իրավունք ունի՞ բոլոր աշխատողների հետ կնքելու որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրեր 1 տարի ժամկետով և հետագայում երկարացնել նույն ժամանակահատվածով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ձեռք է բերել ավտոմեքենա

Անդրանիկ. Ողջույն: Դիցուք ՍՊԸ-ն առուվաճառքի պայմանագրով ֆիզանձից ավտոմեքենա (1115) գնելու դեպքում պետք է որպես հարկային գործակալ ֆիզանձի փոխարեն վճարի 10 տոկոս եկամտահարկ: Իսկ եթե մեքենան ոչ օգտագործվում է ՍՊԸ-ի գործունեության համար, ոչ էլ ծախս է պետք գրանցել, համ էլ հարկեր իզուր չգոյացնել... Այսինքն, եթե Պետավտոտեսչությունում փաստացի գնումը իրականացվի, ՍՊԸ-ի անունով տեխանձնագիր տան, ու հաշվապահը չմուտքագրի հիմնական միջոցը բալանս, չներառի դա ընդհանրապես... Ի՞նչ կլինի որ:
.ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Էլեկտրոնային ստորագրություն օտարերկրացու համար

Աշոտ. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարցս հետևյալն է` օտարեկրացին հիմնադրամ է հիմնել այստեղ, աշխատել և 2011թ ժամանակավորապես դադարեցրել գործունեությունը: Այժմ, երբ բոլորը պետք է էլեկտրոնային ստորագրության և հաշվետվությունների անցնեն, ի՞նչ պետք է անի հիմնադրամի հիմնադիրը, որը ՀՀ քաղաքացի չէ և բացի այդ` հիմնադրամը ոչ մի հաշվետվություն չի տալիս: Եթե ստորագրությունը պարտադիր է, ապա օտարերկրացին ո՞ր անձնագրային բաժին պետք է գնա, կամ միգուցե նրանց համար այլ կարգ է սահմանված: Ակնկալում եմ Ձեր պատասխանին, հարգանքով` Աշոտ:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հացաբուլկեղենի արտադրամաս

Իրինա. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաններ: Եթե կարող եք, խնդրում եմ շտապ պատասխանեք: Ես վարելու եմ հացաբուկեղենի արտադրության հաշվապահությունը, որը հանդիսանում է Ա/Ձ: Պատասխանեք խնդրում եմ` որո՞նք են լինելու հարկային պարտականությունները, ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվելու: Առաքիչներին տրվելու է հաշիվ-ապրանքագիր ապրանքը առաքելու համար: Եթե Ա/Ձ-ն հարկվելու է արտոնագրային վճարով, ըստ օրենքի ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվետվություն չի՞ ներկայացնելու: Ներկայացնելու է սոցի հաշվետվություն ըստ գրանցված աշխատողների, եկամտահարկի եռամսյակային հաշվետվություն, սոցապին անհատական հաշվետվություն: Ա/Ձ-ն, որքանով գիտեմ, հարկային հաշիվ չի կարող գրել: Շատ եմ խնդրում, հարգելի կոլեգաներ, ինձ օգնեք: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մասնակիցներից մեկը վաճառում է իր բաժնեմասը

Լիլի. ՍՊԸ-ի մասնակիցներից մեկը, ով ունի 60% բաժնեմաս, վաճառում է իր բաժնեմասը մյուս մասնակից իրավաբանական անձին: Խնդրում եմ ինձ ասել` հնարավո՞ր է արդյոք բաժնեմասը վաճառել ցանկացած գնով` կնքելով առուվաճառքի պայմանագիր: Տվյալ դեպքում իրավաբանական և հարկային ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ: Հնարավո՞ր է արդյոք նվիրատվության պայմանագրով բաժնեմասը տալ մյուս մասնակցին: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գրառում աշխատանքային գրքույկում

Սաթենիկ. Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ բացատրեք. եթե ես աշխատանքի եմ ընդունվել, և գործատուն ինձ հետ աշխատանքային պայմանագրի փոխարեն կնքել է ծառայությունների մատուցման պայմանագիր, ապա ես կարո՞ղ եմ պահանջել, որ աշխատանքային գրքույկումս կատարվի գրառում կատարվող աշխատանքի մասին, և արդյո՞ք այդ ժամանակահատվածը հաշվարկվելու է իմ աշխատանքային ստաժում: Կանխավ շնորհակալություն:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ձեռք է բերել սարքավորում

lusine. Խնդրում եմ օգնել լուծել հետևյալ խնդիրը. Կազմակերպությունը ձեռք է բերել սարքավորում, որը ենթակա է տեղակայման, գնման գինը 1 200 000 դր, կատարվել են տեղակայման հետևյալ ծախսումները` նյութեր - 120 000 արագամաշ առարկաներ - 15 000 դրամարկղ - 100 000 աշխատավարձ - 100 000 սոց. վճար - 19 000 Տալ բոլոր հաշվապահական ձևակերպումները և սարքավորումները հանձնել շահագործման:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտահարկի հաշվետվության ներկայացում

Նունե. Խնդրում եմ պատասխանել` արհեստակցական կազմակերպությունը, որը չունի աշխատողներ, հարկային մարմնին եկամտահարկի հաշվետվությունը թղթայի՞ն է ներկայացնելու, թե՞ էլեկտրոնային: Ընդ որում, եկամտահարկի հաշվետվության ներկայացման պահանջ առաջացել է ֆիզիկական անձից ապրանք գնելու արդյունքում 10 տոկոս եկամտահարկ փոխանցելուց:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն

Tatev. Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Կասե՞ք ինձ` ինչպես ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն: Գիտեմ, որ պետք է սկսեմ նույնականացման քարտ վերցնելուց: Ասեմ, որ բիզնեսը գրանցված է շրջանում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 205

Արա Ա. Հարգելի կոլեգաներ, արդյո՞ք ծանոթ եք ՀՀ Քրեական օրենսգրքի հոդված 205-ին. Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը 1. Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր չափերով՝ Մանրամասն
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հյուրանոցային տնտեսության օբյեկտների վերաբերյալ

Թամարա. Հարգելիներս, ինձ անհրաժեշտ է պարզաբանել մի քանի հարց` կապված հյուրանոցների գործունեության և նրանց մատուցած ծառայությունների դիմաց գանձվող հարկերի մասին: Ինչպես հայտնի է` հյուրանոցային տնտեսության օբյեկտները հարկվում են արտոնագրային վճարով: Այստեղ նշված է` հյուրանոցային տնտեսության օբյեկտներ: Հարց է առաջանում. արդյո՞ք հյուրանոցի տարածքում գործող 20 ք.մ. սննդի տարածքը և հուշանվերների վաճառքի կետը 2 ք.մ. մտնում են հյուրանոցային տնտեսության օբյեկտների մեջ, և դրանցից ստացվող եկամուտը հարկվու՞մ է ըստ արտոնագրային վճարի: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱԱՀ վճարող չհանդիսացող կազմակերպությանը փոխանցվել է ԱԱՀ գումար

Անի. Բարի երեկո, հարգելի հաշվապահներ: Ձեր օգնության կարիքն ունեմ: ՍՊԸ-ն ՓՄՁ է և չի հանդիսանում ԱԱՀ վճարող: Սակայն ըստ պայմանագրի (պայմանագրում նշված է՝ "միջնորդավճարը կազմում է X գումար, որը ներառում է ԱԱՀ"), որը կնքվել է ԱԱՀ վճարող հանդիսացող կազմակերպության հետ, նրա հաշվին փոխանցվել է գումար, որը պարունակում է ԱԱՀ: Ի՞նչ անել այդ գումարի հետ: Գուցե ուղղակի ե՞տ փոխանցել: Կանխավ շնորհակալություն օգնության համար:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյո՞ք պարտադիր է ունենալ հաշվապահ

Karine. Արդյո՞ք օրենքով պարտադիր է ՍՊԸ-ներում կամ ՓԲԸ-ներում ունենալ հաստիքով հաշվապահ, եթե տնօրենը ինքնուրույն վարում է հաշվապահությունը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկման նոր կարգ

Karina. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Լսել եմ, որ 2013թ.-ի հունվարի 1-ից սկսած փոխվում է ծննդաբերության նպաստի հաշվարկի ձևը: Ինչպե՞ս պետք է կատարել հաշվարկը: Շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ

Hayk. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ֆիզ. անձից 200000 դրամի գույք է ձեռք բերել և 10 տոկոս եկամտահարկ վճարել: Խնդրում եմ ասեք` ինչպիսի՞ հաշվապահական ձևակերպումներ պետք է տալ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վարձակալական վճարից գանձվող եկամտահարկի վճարում

Լուիզա. Հարգելի՛ հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք. Ա/Ձ վարձակալական վճարից գանձվող եկամտահարկը ի՞նչ հաշվեհամարով է մուծելու: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՀՀ ԱՕ հոդված 167

Հարություն. Հարգելի կոլեգաներ, համաձայն ՀՀ ԱՕ հոդված 167 "Տեղափոխված ամենամյա արձակուրդը, որպես կանոն, տրամադրվում է նույն աշխատանքային տարում, բայց ոչ ուշ, քան 18 ամսվա ընթացքում` սկսած այն աշխատանքային տարվա վերջից, որի համար աշխատողին չի հատկացվել կամ մասնակի է հատկացվել ամենամյա արձակուրդը:" Իսկ ի՞նչ պատասխանատվություն է սահմանված այդ ժամկետը լրանալուց հետո աշխատողներին արձակուրդ չտրամադրելու դեպքում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն լուծարվում է

Դավիթ. ՍՊԸ-ն լուծարվում է: Երեկ զանգահարեցին հարկային տեսչությունից և ասացին, որ գնանք լուծարման մասին որոշումը վերցնենք, որից հետո պետք է ստուգում իրականացնեն: Ի՞նչ ստուգման մասին է խոսքը, և ինչի՞ն պատրաստ լինել: Նախապես շնորհակալություն:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Որոշել հաշվետու ամսվա ընթացքում կազմակերպության ֆինանսական արդյունքը

lusine. Խնդրում եմ լուծում տալ խնդրին: Կազմակերպությունը ձեռք է բերել A և B տեսակի ապրանքներ: A տեսակի 200 հատ, 1 հատի գինը 1000 դր, B տեսակի ապրանքից 3000 հատ, 1 հատի գինը 1500 դր: Հաշվետվու ամսվա ընթացքում կազմակերպությունը վաճառել է A տեսակի ապրանքից 1300 հատ, 1 հատի վաճառքի գինը 1300 դր, և B տեսակի ապրանքից 2100 հատ, վաճառքի գինը 2000 դր: Որոշել հաշվետու ամսվա ընթացքում կազմակերպության ֆինանսական արդյունքը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողի արձակուրդայինները չեն վճարվել

Artyom. Ես 2002 թվականից մինչև 2004 թվականը աշխատել եմ կազմակերպությունում ձուլման արտադրամասում գիշերային ռեժիմով, ու մինչ օրս էլ աշխատած տարիներիս արձակուրդայիններս չեն վճարվել: Խնդրում եմ պատասխանեք, թե ինչպես կարող եմ ստանալ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ակցիզային դրոշմանիշների վերաբերյալ

Սիրանուշ. Հարգելի իրավասու պատասխանող, հանրային սննդի օբյեկտներում կարելի՞ է արդյոք ամբողջովին պոկել ալկոհոլի ակցիզը (թե՞ մասամբ այն պիտի մնա շշի վրա), և ի՞նչ ժամանակահատված կարելի է պահել առանց ակցիզի շիշը (որոշակի պարունակությամբ):
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվը պետք է անվավեր ճանաչել

Աննա. Հարգելի հաշվապահներ, հարցս հրատապ է, շնորհակալ կլինեմ արագ արձագանքի համար: 24 ժամը անցած հարկային հաշիվը պետք է անվավեր ճանաչել: Գիտեմ, որ հարկային հաշվի վրա պետք է նշվի անվավեր ճանաչման հիմքը, սակայն կուզենաի իմանալ` e-invoicing համակարգում այդ հաշիվը շարունակելու՞ է վավեր մնալ մինչև անվավեր ճանաչված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկության ներկայացումը: Օրինակ, եթե հաշիվը դուրս եմ գրել հոկտեմբերին, ապա e-invoicing համակարգում այն կշարունակի՞ մնալ վավեր մինչև 2013թ. հունվարի վերջին օրը` քանի դեռ չեմ ներկայացրել հաշվետվությունը: Եվ ԱԱՀ հաշվարկի հետ կապված, դա պարզապես չե՞մ ներառում տվյալ ամսվա հաշվարկում: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի լրացման վերաբերյալ

Վաչագան. Կխնդրեմ ինձ օգնեք մի այսպիսի հարցում: Ես ընդունվել եմ աշխատանքի: Աշխատանքային պայմանագրի մեջ նշվում է, որ վճարման կարգը հետևյալն է` ընդունել են "պայմանական միավոր" հասկացությունը, և ըստ իմ կողմից ամսվա վերջում տրված հաշվետվության կատարվելու է աշխատավարձի վճարում: Հիմարկը, որը ընդունեց ինձ, հայտնեց, որ իմ աշխատանքային գրքույկը (իմ առաջին աշխատանքն է) պետք է լրացնի սոցը` կապված հենց այդ "աշխատանքի դիմաց վճարումների" հետ: Արդյո՞ք դա այդպես պետք է լինի:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գումարի կանխիկացման դեպքում

Անի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ: ՍՊԸ-ն ունի բանկային հաշիվ: Գումար կանխիկացնելու դեպքում արդյո՞ք հարկավոր է դրամարկղի գրքում գրանցել այդ գումարը: Կանխավ շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքի լրացման հետ կապված

Accountant.1985. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք` եթե առաքման և տեղափոխման գրքում լրացվել է հիմնական միջոցի տեղափոխման բեռնագիրը, ապա պե՞տք է ուղղում կատարել, թե՞ ոչ, և արդյո՞ք որևէ տուգանք է սահմանվում գրքում ավել գրառում կատարելու համար: Շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկի լրացում

Մհեր. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: 14 հուլիսի 2011 թվականի N1024-Ն որոշման մեջ հստակ տրվում է, թե ժամանակավոր անաշխատունակության թերթիկը ինչ ձևի պետք է լինի` հավելված 4: Սակայն մինչ օրս այդ թերթիկները չեն փոխվել, և հին թերթիկներն են տալիս բուժհիմնարկությունները: Նույնիսկ սոց. բաժնի աշխատողը ասում է, որ այդ հին թերթիկը վավերական է: Խնդրում եմ ինձ ասացեք, թե ինչպես ես լրացնեմ հին բյուլետենը, եթե այն չի համապատասխանում նոր օրենքի պահանջներին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն է հիվանդության նպաստը

Liana. Բարև Ձեզ: Ինձ հետաքրքիր է, թե հիվանդության պատճառով աշխատանքից բացակայելու դեպքում (հիվանդության թերթիկի առկայությամբ) որքա՞ն գումար են ինձ վճարելու: Իմ միջին աշխատավարձի չափո՞վ, թե՞ ավելի քիչ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե գնման առարկան չի գերազանցում 1 միլիոն դրամը

Սուսաննա. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին. եթե գնման առարկան (գրասենյակային ապրանքներ) չի գերազանցում 1 միլիոն դրամը, ապա պարտադի՞ր է մրցույթով կատարել գնումը: Եթե այո, ապա ինչպե՞ս, կամ մեկ բաժակ գնելու համար ի՞նչ մրցույթ կարող է կազմակերպվել, որքանո՞վ է ճիշտ: