Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ձեռք է բերել հիմնական միջոց

Արթուր. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը շուկայից գնման ակտով ձեռք է բերել հիմնական միջոց՝ 100 000 + 11 000 եկամտային հարկ: Այս 11 000 եկամտային հարկը արդյո՞ք միացվում է հիմնական միջոցի ինքնարժեքին, թե՞ դիտվում է որպես ժամանակաշրջանի ծախս: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ-ն դասընթացներ է կազմակերպում

Անահիտ. ՀԿ-ն դասընթացներ է կազմակերպում և հրավիրված դասախոսների հետ պետք է պայմանագիր կնքի և վճարի։ Ի՞նչ տիպի պայմանագիր պետք է դա լինի, եթե նա ամսվա մեջ ընդամենը 1-2 օր կամ մի քանի ժամ է դասավանդում: Ի՞նչ հարկեր է հաշվարկվում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Շողիկ. Ցանկանում եմ թարմ ձկան և մսամթերքի խանութ բացել: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, և ո՞ր հիմնարկների կամ կազմակերպությունների թույլտվությունն է անհրաժեշտ: Խնդրում եմ օգնել, նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու անհատ ձեռնարկատերը

Արսեն. Բարև ձեզ: Գրանցվել եմ որպես ԱՁ և պատրաստվում եմ 35մ2 սեփական տարածքում կազմակերպել մի քանի տեսակի գործունեություն՝ 1. Ինտերնետ ակումբ առանց խաղերի 2. Համակարգիչների վերանորոգում 3. Փաստաթղթերի պատճենահանում 4. Գրենական պիտույքների վաճառք Ունենալու եմ մեկ վարձու աշխատող: Ասացեք, խնդրեմ, ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Աշխատողների համար հավելավճար չի հաշվարկվել

Աննա. Հարգելի հաշվապահներ, հարցս հրատապ է: Խնդրում եմ օգնել: Ես ընդունել եմ աշխատանքի ներկարար և ատաղձագործ, սակայն հավելավճար չեմ հաշվարկել և չեմ վճարել: Ցանկանում եմ ուղղել սխալս և չգիտեմ` արդյո՞ք ճիշտ եմ. 1. արդյո՞ք աշխատանքային պայմանագրում պետք է ներառվի հավելավճարի գումարը, թե՞ ոչ 2. աշխատավարձի քանի՞ տոկոսը պետք է կազմի հավելավճարը 30% թե 50%, և կխնդրեի ասել` օրենքի ո՞ր հոդվածով է դա կարգավորվում 3. և եկամտային հարկի հաշվարկում ո՞ր սյունյակում պետք է ներառել հավելավճարի գումարը (հաշվետվության 1.6 կետ աշխատավարձ (բազային եկամու՞տ Կանխավ շնորհակալ եմ արձագանքի համար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գույքահարկի հաշվարկ

Սասուն. Բարև ձեզ: Ինչպե՞ս հաշվարկեմ 2006թ., 1999թ. 110 ու 100 ձիաուժ ունեցող մարդատար գազելների գույքահարկը 2013թ. 1-ին կիսամյակի համար: Կանխավ հայտնում եմ շնորհակալությունս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է շարունակել ռուսական աշխատանքային գրքույկը

Արսինե. Հարգելի հաշվապահներ, 1. Արդյո՞ք կարող ենք շարունակել ռուսական աշխատանքային գրքույկը, 2. Եթե աշխատողը աշխատում է համատեղությամբ և պետք է գնա ֆիզ. արձակուրդ, ապա ժամանակավոր անաշխատունակության նպաստը ստանում է մե՞կ աշխատավայրից, թե՞ երկու աշխատավայրերից էլ` համապատասխան աշխատավարձի հիման վրա հաշվարկ կատարելով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մեքենայի գույքահարկի հաշվարկ

Ռաֆաել. Բարև ձեզ, կխնդրեի հաշվարկել մեքենայի գույքահարկը: Թողարկման տարի 2007, մարդատար, 175 ձ/ու, և խնդրում եմ ասել` եթե մեքենան և ես գրանցված ենք Գյումրիում, իսկ ես բնակվում եմ Երևանում, կարո՞ղ եմ արդյոք վճարել գույքահարկը Երևանում և ինչպե՞ս:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Նպաստի արտացոլում եկամտային հարկի հաշվետվության մեջ

Մարիամ. Ամսվա ընթացքում վճարվել է աշխատողի թաղման նպաստ: Ինչպե՞ս դա արտացոլել եկամտային հարկի էլեկտրոնային հաշվետվությունում: Հաշվետվությունում չկա թաղման նպաստի տեսակը ընտրելու հնարավորություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի գրանցումների հետ կապված

Artur. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերում է մանրածախ առևտրով զբաղվող ՍՊԸ-ի դրամարկղի գրքում գրանցումներին: Ինչպե՞ս են դրանք գրանցվում, ի՞նչ ժամկետներում: Արդյո՞ք ամեն օր պետք է գրանցել: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատողը կարող է օգտվել հերթական արձակուրդի իրավունքից

Ani. Երեխայի խնամքի արձակուրդում գտնվողն արդյո՞ք կարող է վերցնել իր հերթական տարեկան արձակուրդը: Եվ եթե այո, ապա նա զրկվու՞մ է տվյալ ամսվա նպաստից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք խախտվել են օրենքի պահանջները

Հերմինե. Խնդրում եմ պատասխանեք` եթե աշխատողի ամսական աշխատավարձը կազմում է 150 000 դրամ, աշխատանքի չի ներկայացել 8 օր, ես նրան 8 օրվա համար չեմ վճարել, դա օրենքի խախտում համարվու՞մ է:
.ԱյլՀարց ու պատասխան

Փոխառության տրամադրում կազմակերպության հիմնադրին

Armen. Բարև Ձեզ: Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը հիմնադրին անտոկոս փոխառության պայմանագրով ցանկանում է գումար տրամադրել: Ինձ մի բան է հետաքրքրում. անցյալ տարի 1 անգամ տվել ենք, սակայն այդ գումարը դեռ չի վերադարձվել, մարման ժամկետը մինչև 2016 թվականն է, հիմա ես կարո՞ղ եմ նույն մարդուն կրկին նոր անտոկոս փոխառության պայմանագրի հիման վրա գումար տրամադրեմ: Եթե այո, ապա խնդրում եմ գրել թղթակցող հաշիվը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերահաշվարկ կատարելու համար

Դիանա. Խնդրում եմ օգնեք, ես աշխատել եմ պետական համակարգում 16 տարի, աշխատանքից ազատվել եմ դիմումիս համաձայն 2013թ, այժմ ստացել եմ վերջնահաշվարկ, որը իմ կարծիքով թերի հաշվարկ է: Ես ունեցել եմ 2012թ. արձակուրդի իրավունք, որից չեմ օգտվել և համապատասխան ղեկավարի մակագրությամբ այն տեղափոխել եմ 2013թ., սակայն աշխատանքից հեռացել եմ մայիս ամսին, այսինքն ընթացիկ տարում ևս աշխատել եմ այդքան ամիս: Ավելին, ազատման հրամանից հետո ինձ վերջնահաշվարկը փոխանցվել է հուլիս ամսին միայն, որը կազմում է մեկ աշխատավարձի չափով գումար: Կարո՞ղ եք հուշել` որքանով են խախտված իրավունքներս, և վերահաշվարկ անելու համար ու՞մ պետք է դիմել այս դեպքում: Շատ շնորհակալ կլինեմ արձագանքների համար:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկի ժամանակ

nara. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրւմ եմ օգնեք: Արձակուրդայինի հաշվարկի ժամանակ տվյալ տարվա մեջ մեկ ամսվա պարապուրդը ինչպե՞ս է գումարվոմ: Հմարվում է սովորակա՞ն ամիս:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը աշխատում է զբոսաշրջության ոլորտում

Արթուր. Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը աշխատում է զբոսաշրջության ոլորտում, պայմանագրեր է կնքում ֆիզ. անձանց հետ, ուղարկում է հանգստանալու տարբեր հյուրանոցներ ՀՀ և ԼՂՀ տարածքում: Ֆիզ. անձը գումարը փոխանցում է տվյալ տուրօպերատորի հաշվարկային հաշվին, այնուհետև տուրօպերատորը պահում է իրեն հասանելիք միջնորդավճարը` տարբերությունը փոխանցելով հյուրանոցին: Հյուրանոցների հետ հանձնարարության պայմանագիր կնքելու դեպքում ԱԱՀ շեմի հաշվարկման համար ո՞ր գումարն է հաշվարկվում` ֆիզ. անձից ստացված ամբո՞ղջ գումարը, թե՞ միայն հանձնակատարին հասանելիքը: Եվ նախքան ԱԱՀ շեմը անցնելը շրջանառության հարկով աշխատելու դեպքում ո՞ր գումարն է հարկվելու շրջհարկով` ֆիզ. անձից ստացված ամբո՞ղջ գումարը, թե՞ միայն հանձնակատարին հասանելիքը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Ելիզ. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել, իմ հարցը հետևյալն է. Հիմնական աշխատավարձը` 125000 է, մաքուր աշխատավարձը` 111500, սոց. ապահովության վճարը` 24000: Բայց 125000-24000 հավասար չէ 111500-ի: Հնարավո՞ր է` հիմնական աշխատավարձի չափից հանած սոց. ապահովության վճարը հավասար չլինի մաքուր աշխատավարձի չափին: Կանխավ շնորհակալոււթյուն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական ձևակերպումներ

Մանե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք տալ հետևյալ գործառնությունների հաշվապահական ձևակերպումները: 1 Մատակարարից հարկային հաշվով ձեռք է բերվել հումքի տեսականի /ընդամենը 23.352.000, ԱԱՀ- 4.6700.400/: 2 Ձեռքբերված հումքատեսակները կազմակերպություն են տեղափոխվել կապալառուի բեռնատարով: Ավտոծառայության արժեքը ըստ հարկային հաշվի կազմում է 720.000 դրամ, ներառյալ ԱԱՀ- 120.000 դրամ: 3 Արտադրությունում զբաղված աշխատողներին հաշվեգրվել է աշխատավարձ: 4 Արտադրությունում ծախսվել է Մանրամասն
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Բնական կորուստի դուրսգրման ակտ

Հայկ Սարգսյան. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունում մսի պահեստավորման (սառեցման ժամանակ) բնական կորուստ է տեղի ունենում: Կառավարությունը ունի՞ մշակված ձև բնական կորուստը պահեստից դուրս գրելու: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի արձակուրդայինը

Ռուզաննա. Բարև ձեզ, ես ուսուցչուհի եմ, ստանում եմ ամսական 86990 դրամ: Հուլիսի 1-ից գնացել եմ արձակուրդ: 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում ինչքա՞ն կկազմի իմ արձակուրդայինը: Նշեմ, որ 2012-2013 ուստարում ոչ մի փոփոխություն չի եղել աշխատավարձիս:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ տվյալներ պետք է լրացվեն եկամտային հարկի հաշվարկում

Վարդուհի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ հետաքրքրում է մի հարց. եթե աշխատողին 2012թ.-ի նոյեմբերի 1-ին տրվել է հղիության և ծննդաբերության արձակուրդ, իսկ հիմա այդ աշխատողը գտնվում է երեխայի խնամքի համար տրվող արձակուրդում, եկամտային հարկի հաշվետվության մեջ այդ աշխատողի համար ի՞նչ տվյալներ պետք է լրացվեն: Ճի՞շտ է արդյոք այդ աշխատողի համար ոչինչ չլրացնել և այդպես հանձնել ՊԵԿ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել ձևակերպումը

Գոհար. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: ՍՊԸ-ն հանդիսանում է շրջանառության հարկ վճարող: Ծառայություններից իրացումը կազմել է 100 000 դրամ: Ինչպե՞ս կատարեմ եկամտի և շրջանառության հարկի ձևակերպումը: Կանխավ շնորհակալություն, Գոհար
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառությունը ժամանակին չի վերադարձվել

Կարեն. Հիմնադրից պայմանագրով 1 տարով ստացվել է փոխառության, սակայն անցել է 3 տարուց ավելի և գումարը չի վերադարձվել: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ հարկային առումով:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է հաշվարկվի և վճարվի 11% եկամտային հարկ

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. կազմակերպությունը ՓԲԸ է, զբաղվում է արտադրությամբ և աշխատում է շրջանառության հարկով: Բայց ՓԲԸ-ն ունի նաև արտոնագրային վճարով գործող հանրային սննդի օբյեկտ: Գիտեմ, որ շրջանառության հարկ վճարողները ազատված են 11% եկամտային հարկ պահելու պարտավորությունից, սակայն հարցս հետևյալն է. արտոնագրային վճարող համարվող հանրային սննդի օբյեկտի համար փաստաթղթերով չհիմնավորված ձեռքբերումների մասով արդյո՞ք պետք է հաշվարկվի և վճարվի 11% եկամտային հարկ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հարկվում գարեջրատունը

Սարգիս. Ողջույն: Հարգելի գործընկերներ, "Արտոնագրային վճարների մասին" ՀՀ օրենքի հավելված 7-ում նշվում է, որ "սույն հավելվածի իմաստով հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպումը...": Խնդրում եմ պատասխանեք` այդ դեպքում ինչպե՞ս է հարկվում գարեջրատունը ոգելից խմիչքների և առհասարակ պատրաստի արտադրանքի վաճառքի դեպքում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատողը ունի հերթական արձակուրդի իրավունք

Նարե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. Աշխատողը գտնվում էր երեխայի խնամքի արձակուրդում և 01.02.2013թ-ին վերադարձել է աշխատանքի: Խնդրում եմ ասել` կարո՞ղ եմ արդյոք նրան 01.07.2013թ-ից տրամադրել հերթական արձակուրդ, թե՞ ոչ: Եվ եթե ոչ, ե՞րբ կարող եմ նրան տրամադրել արձակուրդ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գիրքը էլեկտրոնային եղանակով վարելու նախագծի վերաբերյալ

Արման. Հարգելի կոլեգաներ, կոչ եմ անում քննարկել դրամարկղային գրքերի վարման հետ կապված նոր փոփոխությունը, համաձայն որի դրամարկղային գրքերը վարելու ենք էլեկտրոնային եղանակով: Ե՞րբ է օրենքը մտնելու ուժի մեջ, արդյո՞ք լինելու է ցանկությամբ, թե՞ պարտադիր: Արդյո՞ք կողմ եք այդ նախագծի ընդունմանը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարող է անձը հանդես գալ որպես գլխավոր հաշվապահ

Արփինե. Եթե անձը հանդիսանում է ՍՊԸ-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն, կարո՞ղ է արդյոք հանդես գալ նաև որպես ընկերության գլխավոր հաշվապահ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Նորաբաց կազմակերպությունը դեռ չի գործում

Դիանա. Խնդրում եմ կողմնորոշեք` նորաբաց ՍՊԸ-ն, որը դեռ չի գործում, արդյո՞ք պետք է ամսական հաշվետվություն ներկայացնի հարկային մարմնին:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գույքահարկի հաշվարկ

Գագիկ. Ինչպե՞ս կարելի է հաշվարկել 1998 թվականի արտադրության մեքենայի գույքահարկը: Մեքենան OPEL VECTRA մակնիշի է, տիպարտ 2.01, շարժի հզորություը 101/136 ԿՎՏ/Ձ.ՈՒ: Գույքահարկի մասին օրենքի 7-րդ հոդվածը կարդացել եմ, բայց այնտեղ նշված չէ 10 տարուց ավել մեքենայի գույքահարկը, որքան գումարո՞վ է հարկվում 100, թե՞ 200 դրամով:
.ԱյլՀարց ու պատասխան

Գիշերավարձի հատուցում

Հայկ Սարգսյան. Հարգելի գործընկերներ, օգնեք հասկանալ. Եթե աշխատակիցը չի բերում ՀՀ տարածք գործուղվելիս գիշերավարձի ծախսերը հիմնավորող փաստաթղթեր և գործուղման հրամանով տվյալ գործուղման փաստացի կատարված ծախսերի հատուցման պահանջ չի սահմանվում, ապա գիշերավարձը հատուցվու՞մ է յուրաքանչուր գիշերվա համար նվազագույն 5000 դրամի չափով, թե՞ ընդհանրապես չի հատուցվում: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ գործունեություն է ծավալել մինչև 2013 հունվար

Lili. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ բացվել է 2012 սեպտեմբերին, գործունեություն է ծավալել մինչև 2013 հունվար, վարձու աշխատողների հետ պայմանագրերը լուծվել են 2012-ին, հիմնադիրը և տնօրենը նույն անձն է, տնօրենի հետ պայմանագիրը դադարեցվել է 2013 հունվարին, քանի որ անորոշ էին գործունեության ծրագրերը, էլեկտրոնային ներկայացվել են եռամսյակային և տարեկան հաշվետվություններ ապրիլին, կատարվել են բանկային փոխանցումներ բյուջե ապրիլին և հունիսին, սակայն մինչ օրս գործունեությունը ժամանակավոր չի դադարեցվել: Կարո՞ղ էր հիմնադիրը կատարել բանկային փոխանցումներ, և ինչպիսի՞ պարտավորություններ կառաջանան: Խնդրում եմ հնարավորինս շտապ պատասխանել: Կանխավ շատ շնորհակալ եմ:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տեղեկություն` ՀԴՄ-ով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ

Լուիզա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հնարավորինս արագ արձագանքել, կանխավ շնորհակալություն: Ես, համարվելով շրջանառության հարկ վճարող, 2013 հունվարից ուղարկել եմ ՀԴՄ հաշվետվություն` ամենամսյա, սակայն չեմ ուղարկել առաջին եռամսյակի համար շրջանառության հարկի հաշվարկ, ու հիմա չգիտեմ` ինչպես վարվել այս դեպքում. ուղարկե՞մ առաջին եռամսյակի համար շրջանառության հաշվարկ, թե՞ գրություն գրեմ, որ սխալվել եմ, և ամեն ամիս ՀԴՄ-ի հաշվետվությունով եմ ցույց տվել շրջանառությունը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ

Լիլիթ Մելքոնյան. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել, իմ հարցը հետևյալն է. ես հաշվարկել եմ հղիության նպաստ 2012-2013թթ. համար` միջին ամսական հաշվարկի մեջ ներառելով նաև 2012թ. գործատուի սոց. վճարները: Սակայն հաշվետվության մեջ, որտեղ որ գրվում է վերջին 12 ամսվա ընդհանուր աշխատավարձի հանրագումարը, գործատուի սոց. վճարները չեմ ներառել, արդյո՞ք այդպես ճիշտ է, թե՞ ոչ: Որտե՞ղ կարող եմ գտնել հենց 12 ամիսների հանրագումարին վերաբերվող մասը, որ իմանամ` այդտեղ գործատուի սոցը ներառեմ, թե ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ո՞րն է համարվում համատեղությամբ աշխատանք

Ջուլիա. Խնդրում եմ մեկնաբանեք` եթե անձը աշխատում է 2 տարբեր գործատուների մոտ, ո՞րն է համարվում հիմնական և որը համատեղությամբ աշխատանք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը

Իրինա. Եթե ՍՊԸ-ն հարկային մարմին դիմում է ներկայացրել անորոշ ժամկետով իր գործունեությունը դադարացնելու, արդյո՞ք կարող է տնօրենը ազատվել աշխատանքից, և կարիք կա՞ եկամտային հարկի, շրջանառության հարկի և տարեկան հաշվետվությունների ներկայացման: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազագույն աշխատավարձի փոփոխության հետ կապված

Աննա. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպության աշխատակիցը ստանում է ամսական 51 000 դրամ աշխատավարձ - 12 444 դրամ, եկամտային հարկ = 38556 դրամ: Հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը դառնալու է 45 000 դրամ: Արդյո՞ք ես պետք է բարձրացնեմ տվյալ աշխատողի աշխատավարձը, թե՞ նվազագույն աշխատավարձ ասելով` խոսքը վերաբերվում է ԱՎՈՒՄ-ին, այսինքն աշխատավարձ նախքան պահումները: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք անհրաժեշտ է նշել պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը

Karine Ողջույն: Ծանուցագիրը ունի հետևյալ բովանդակությունը. Ես,---տնօրեն---ս, տեղեկացնում եմ Ձեզ`---ին, որ մինչև 2013թ. հունիսի 30-ը Ձեզ հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետի լրանալու կապակցությամբ 2013թ. հունիսի 30-ից պայմանագիրը համարում եմ լուծարված, համաձայն ՀՀ ԱՕ 109 հոդվածի 1-ին մասի, 2-րդ կետի: Հարցս հետևյալն է` արդյո՞ք անհրաժեշտ է նշել պայմանագրի համարը և կնքման ամսաթիվը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստ

Զավեն. Լսել եմ, որ նոր օրինագիծ կա՝ կապված ծննդաբերած մայրերին տրվող ամսական նպաստի հետ: Մասնավորապես՝ անցյալում, երբ ապագա մայրիկը գրանցված աշխատող էր և գնում էր ֆիզ. արձակուրդ, ապա նա ամսական նպաստ էր ստանում պետությունից, իսկ եթե գրանցված աշխատող չէր կամ չէր աշխատում, ապա չէր ստանում: Իսկ այժմ անկախ այն բանից, թե ապագա մայրը աշխատում է կամ չի աշխատում, ծննդաբերությունից հետո ստանալու է ամսական նպաստ: Խնդրում եմ, պատասխանեք՝ նման օրինագիծ կա՞, թե՞ ոչ, և եթե կա, ապա ավելի մանրամասն տեղեկություն տվեք այդ օրինագծի հետ կապված: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք տվյալ կազմակերպության համար գանձապահ ունենալը պարտադիր է

anna. Բարև Ձեզ: Եթե կազմակեպությունը ունի ընդամենը 2 աշխատող` տնօրեն և վաճառող, արդյո՞ք տվյալ կազմակերպության համար գանձապահ ունենալը պարտադիր է: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞րն է համարվում գիշերային աշխատաժամանակ

Մարինե. Ո՞րն է համարվում գիշերային աշխատաժամանակ, ե՞րբ է սկսվում և ավարտվում այն: Խնդրում եմ օգնել հաշվարկել 90 000 դրամ ստացող և հերթափոխով աշխատող երեք աշխատակիցների ամսական աշխատավարձը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք գործատուն աշխատանքի ընդունել հղի կնոջը

Աննա Մուրադյան. Բարև ձեզ: Մի հարց ունեմ՝ կապված հղիության և ֆիզ. արձակուրդի հետ: Հարցս հետևյալն է. տվյալ պահին աշխատում եմ և 3 ամսական հղի եմ: Ուզում եմ աշխատաքիս վայրը փոխել, քանի որ աշխատանքային ժամերը և բնույթը առողջությանս վրա բացասական են ազդում: Կա՞ նման օրենք, որը արգելում է գործատուին ինձ աշխատանքի ընդունել` պատճառաբանելով, որ ես հղի եմ: Եթե ոչ, ապա գործատուն կարո՞ղ է խնդիրներ ունենա` ընդունելով ինձ աշխատանքի հղիության այդ ժամկետում: Ի նկատի ունեմ, խնդիրներ հարկային մարմինների հետ: Չէ՞ որ դեկրետի վճարման հարց է ի հայտ գալու մի քանի ամսից: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ապրանքը ենթակա է մաքսազերծման

Արեգ. Բարև: Ես պատվերներ եմ կատարում օնլայն խանութներից: Հիմա ցանկանում եմ պատվիրել 600 դոլարի ֆոտոկամերա: Այն գնալու՞ է մաքսատուն, և եթե գնալու է, ինչքա՞ն պետք է վճարեմ ապրանքի համար:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը զբաղվում է բանջարեղենի վաճառքով

Անուշ. Բարև ձեզ: Ես մայթեզրին, չգործող խանութի առջևում զբաղվում եմ բանջարեղենի վաճառքով: Արդյո՞ք պետք է մտնեմ հարկային դաշտ և ինչպիսի՞ հարկ պիտի վճարեմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Աշխատակիցն ազատվել է հունիսի 1-ով

Լիանա. Եթե աշխատակիցն ազատվել է հունիսի 1-ով, մայիսի եկամտային հարկի հաշվետվության մեջ վերջնահաշվարկի գումարը նշվու՞մ է, թե՞ հունիսի մեջ պիտի նշվի: