Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ստանալ վերջնահաշվարկը

Astghik. Բարև ձեզ: Աշխատել եմ 4 ամիս` գրանցված եղել 3 ամիս: Աշխատանքից ազատվել եմ և ունեմ համապատասխան փաստաթուղթ, որտեղ ասվում է. հաշվապահությանը կատարել վերջնահաշվարկ --/--/-- - --/--/-- թթ ժամանակահատվածի համար, որը դեռևս չի վճարվել և, կարծես թե, գործատուն չի էլ պատրաստվում վճարի: Ինչպե՞ս ստանալ այդ գումարը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞ր հոդվածով է ազատվում աշխատողը

Tereza. Հարգելի մասնագետներ, խնդրում եմ պատասխանել. ո՞ր հոդվածով է ազատվում ժամանակավոր աշխատողը, եթե աշխատել է հիմնական աշխատողի փոխարեն և պայմանագիրը կնքվել է անորոշ ժամկետով: Հրամանում նշվում է, որ պայմանագիրը կլուծվի x աշխատողի վերադարձի օրը, ծանուցում տրվու՞մ է, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գեղեցկության սրահի հաշվապահական հաշվառում

Արփի. Բարև: Սկսնակ հաշվապահ եմ, ուզում եմ վարել գեղեցկության սրահի հաշվապահություն: Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս կարող եմ վարել կամ ինտերնետում որտե՞ղ կարող եմ գտնել օգտակար ինֆորմացիա: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ լուծարում` հետագայում պարտքը մարելու պայմանով

Անահիտ. Բարև ձեզ: Ես 2009թ-ին բացել եմ ԱՁ, որը փաստացի գործել է 1 ամիս: ՀԴՄ-ն հանձնել եմ, բայց ԱՁ-ն չի լուծարվել: Մինչ օրս այն չի գործել, սակայն վրան կուտակվել է 170 000 դրամ սոց. պարտք: Հիմա հնարավորություն չունեմ այդ պարտքը մարեմ: Կարո՞ղ եմ արդյոք լուծարեմ ԱՁ-ն՝ հետագայում պարտքը մարելու պայմանով:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկի լրացման հետ կապված

Գոհար. Խնդրում եմ ասեք` ԱԱՀ-ի հաշվետվություն կազմելիս հաշվարկի 16-րդ կետի [Ա] վանդակում լրացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների (այդ թվում` ԱԱՀ-ով չհարկված) ընդհանուր արժեքը, այդ տողում գումարը գրում եմ ներառյալ ԱԱՀ-ն, թե՞ առանց ԱԱՀ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպության ղեկավարը կարող է կատարել գանձապահի գործառնությունները

Լևոն. Արդյո՞ք կազմակերպության (ՍՊԸ) ղեկավարը կարող է կատարել գանձապահի գործառնությունները, եթե կազմակերպությունն ունի մեկ աշխատակից (ղեկավարը):
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս ձևակերպել գործուղման ծախսերը

225 Վարդան. Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպության մարքեթինգի բաժնի աշխատակիցը մեկնել է գործուղման և այդ նպատակով դրամարկղից ստացել 500 000 դրամ: Գործուղումից վերադառնալուց հետո Պետրոսյանը հաշվապահություն է ներկայացրել հաշվետվություն կատարած 400 000 փաստացի ծախսերի վերաբերյալ, որին կցվել են տրանսպորտային տոմսերը, հյուրանոցային վճարների անդորրագրերը, ներկայացուցչական ծախսերն ապացուցող կտրոնները: Գործուղման նպատակով չծախսված 100 000 դրամ գումարի մնացորդը նա հետ է վերադարձրել դրամարկղ: Խնդրում եմ պարզաբանել, թե ինչպես ձևակերպեմ դա փաստաթղթերով: Հարգանքով` Վարդան vxanumyan շնիկ mail.ru
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել հունվար ամսվա նպաստը

Inna. Հարգելի հաշվապահներ, վարձու աշխատողը 2014թ նոյեմբերի 1-ից գտնվում է ժամանակավոր անաշխատունակ վիճակում: 2015թ հունվար ամսվա նպաստը ինչպե՞ս հաշվարկել: Աշխատավարձը` 50 000 դրամ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բուսական թեյի արտադրություն սկսելու համար

Արսեն. Բարև ձեզ: Բուսական թեյի արտադրություն սկսելու համար ի՞նչ պարտադիր թղթեր են պետք (լիցենզավորում, սանէպիդկայան, որակի սերտիֆիկատ, շտրիխ կոդ և այլն), խնդրում եմ օգնեք:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ կարդալ հաշվապահական հաշվառման վերաբերյալ

Armine. Հարգելի հաշվապահներ, ես հաշվապահության մագիստրոս եմ, սակայն պրակտիկայում երբեք չեմ զբաղվել հաշվապահությամբ: Շուտով ուզում եմ սկսեմ աշխատել: Խնդրում եմ խորհուրդ տալ` ինչի՞ց սկսեմ կարդալ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք լիցենզիայի ներդիրները կկորցնեն իրենց ուժը

Taron. Եթե լիցենզավորված ՍՊԸ-ն աշխատողներին աշխատանքից ազատում է, իսկ այդ աշխատողների անունով լիցենզիայի ներդիրներ ունի, այդ ներդիրները կորցնու՞մ են իրենց ուժը, թե՞ ոչ: Իսկ եթե որոշ ժամանակ անց նույն աշխատողներին նորից վերականգնեն աշխատանքի, այդ ներդիրները կգործե՞ն, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է կատարվելու վերջնահաշվարկը

Նարե. Շատ եմ խնդրում հուշել, թե մահացած աշխատողին ինչպես են ազատում տալիս, ի՞նչ կարգով, վերջնահաշվարկ արվելու՞ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ու՞մ է կատարվելու վճարումը: Մի խոսքով՝ կխնդրեի այս պարագային առնչվող տեղեկատվություն տալ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը մեկնելու է հղիության և ծննդաբերության արձակուրդ

Հասմիկ. Հարգելի էքսպերտ, ես աշխատում եմ Հարավ-Կովկասյան Երկաթուղում: Այժմ գտնվում եմ երեխայիս խնամքի արձակուրդում, դեռ 1 տարի ունեմ աշխատանքի վերադառնալուս համար: Ամռանը կծնվի 2-րդ երեխաս: Կուզեի իմանալ, թե նվազագույնը որքան ժամանակ է ինձ հարկավոր աշխատել` մինչ ֆիզ. արձակուրդի գնալս, որպեսզի օգտվեմ վերջերս բարձրացված աշխավարձովս հաշվարկվող 140 օրվա գումարս: Դեկրետից դեկրետ եմ գնում, բայց մի փոքր կարող եմ աշխատել: Այդ ժամկետն է ինձ հետաքրքրում, 1 լրիվ ամիսը բավարա՞ր է: Շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ ի՞նչ տարեկան հաշվետվություն է լրացնելու

Վահե. Ընկերներ ջան, ես հանդիսանում եմ ԱՁ և 2014թ. գործունեության համար վճարել եմ ֆիքսված եկամտային հարկ (ամսական 5 000 դրամ): Ինձ կարո՞ղ եք օգնել, տարեկան հաշվետվության համար ի՞նչ ձև պետք է լրացնեմ և էլեկտրոնային տարբերակով ու՞ր ուղարկեմ: Կանխավ շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Երկարաժամկետ անտոկոս փոխառության ձևակերպում

222 Սյուզաննա. Բարև ձեզ: Հարգելի կոլեգաներ, մի կազմակերպության հաշվապահություն եմ ընդունում, որտեղ 2006թ-ից 4 000 000 ներդրում է եղել դրամարկղով և մինչև օրս չի վերադարձվել: Կարո՞ղ եմ երկարաժամկետ անտոկոս փոխառություն ձևակերպեմ 15 տարով, որ կարողանամ ետ վերադարձ անեմ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատակիցը չօգտագործված արձակուրդի փոխհատուցման իրավունք ունի

Ալինա. Բարև ձեզ։ Ներկայացնեմ իրավիճակը` աշխատակիցը 5 տարի աշխատելուց հետո դուրս է եկել ընկերությունից, սակայն այդ 5 տարիների ընթացքում ոչ մի անգամ արձակուրդ չի գնացել: Ինքը ունի՞ արդյոք իրավունք պահանջել այդ 5 տարիների չվճարված արձակուրդայինի գումարը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատակիցը իրավունք ունի աշխատել համատեղությամբ

Կարինե. Եթե աշխատակիցը աշխատում է ոչ պետական հաստատությունում, նա իրավունք ունի՞ համատեղության կարգով աշխատել ուսումնական հաստատությունում: Խնդրում եմ, եթե հնարավոր է, շտապ պատասխանեք: Կանխավ շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվելու է պահեստամասերի ներմուծմամբ և վաճառքով

221 Լուսինե. Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում. Անձը պետ. ռեգիստրում գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր և ցանկանում է իրականացնել ավտոմեքենաների որոշ մասերի ներմուծում և իրացում: Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատի ԱՁ-ն և որքա՞ն եկամտային հարկ պետք է վճարի յուրաքանչյուր ամիս: Նշեմ նաև, որ ԱՁ-ն չունի աշխատողներ: Շտապ է, խնդրում եմ պատասխանել հնարավորություն դեպքում: Շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր օրվա փոխարժեքը հիմք վերցնել

104 Արթուր. Ընկերությունը զբաղվում է ներմուծմամբ: Ներմուծված ապրանքի invoice-ի ամսաթիվը մոտ 10-15 օրով հետ է մաքսային հայտարարագրի ամսաթվից, բնականաբար տարբեր օրերի կենտրոնական բանկի փոխարժեքներն էլ են տարբեր, ո՞ր ամսաթվի դրությամբ պետք է ապրանքի դոլարային գինը դրամ դարձնել, որպեսզի ինքնարժեք ստանալ: Ու նաև այդ ապրանքը ներկրվում է 3-րդ պետությունից պատվիրված տրանսպորտային ընկերության կողմից, որն էլ իր հերթին է տալիս invoice այլ ամսաթվով, $-ով: Այդ ծախսը ո՞ր ամսաթվի դրությամբ պետք է դրամի վերածել ինքնարժեք ստանալու համար: Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանելիս նշեք օրենքը, որով կարգավորվում են նշածս հարցերը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել մայրության նպաստը

Նունե. Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս հաշվեմ մայրության նպաստը, եթե միջին ամսական աշխատավարձի չափը 50 843 դրամ է: Քանի՞ օր պետք է հաշվեմ հնգորյա աշխատանքի դեպքում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կհաշվարկվի նպաստը

Ջուլիետտա. Հարգելիներս, հիմա աշխատում եմ ՍՊԸ-ում և գրանցված եմ նվազագույն աշխատավարձով: Այժմ հղի եմ, կծննդաբարեմ մոտավորապես հուլիսի 5-ին: Դեկրետ գնալու համար, ինչքան գիտեմ, աշխատողը կարող է նախածննդյան ու հետծննդյան գումարը ստանալ, եթե վերջին 6 ամիսն է աշխատել տվյալ տեղում: Հիմա միտում կա, որ ՍՊԸ-ի գործունեությունը դադարի, և ես տեղափոխվեմ այլ ՍՊԸ՝ նույն նվազագույն աշխատավարձով: Ինչպե՞ս կհաշվարկվի դեկրետը այդ դեպքում, կամ եթե չտեղափոխվեմ, և ՍՊԸ-ն դադարի գործել, կստանա՞մ արդյոք նախածննդյան և հետծննդյան արձակուրդը: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդի սկիզբ և ավարտ

Սիլվա. Հարգելի հաշվապահներ, հղիության ու ծննդաբերության անաշխատունակության թերթիկն ավարտվել է 19.12.2014թ., երեխան ծնվել է 05.10.2014թ.: Մինչև 3 տարեկան երեխայի արձակուրդի հրամանում 20.12.2014թ. - 20.12.16թ. գրե՞մ, թե՞ 20.12.2014թ. - 05.10.2016թ.: Թիվ 79 գրանցման հայտում, ավելացնել չվճարվող արձակուրդ բաժնում, սկիզբը գրանցել եմ 20.12.2014թ., ավարտը՝ 05.10.2016թ.: Արդյո՞ք ճիշտ եմ վարվել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը փոխարինում է օպերատորին

Արևիկ. Երևանի դպրոցներից մեկում աշխատում եմ որպես օպերատոր 1 դրույքով, քանի որ մյուս օպերատորը գտնվում է ֆիզարձակուրդում արդեն 2 տարի է, փոխարինում եմ նաև նրան և ունեմ 1,5 դրույք: Չգիտեմ` որ օրենքի համաձայն հունվարի 1-ից ինձնից վերցրել են կես դրույք օպերատորի պարտականություն պատճառաբանելով, որ այլևս թույլ չի տրվում աշխատողին տալ 1 ու կես դրույք: Խնդրում եմ պարզաբանեք` արդյո՞ք կա նման օրենք, որ արգելում է աշխատել 1 ու կես դրույքով, անգամ եթե այդ կես դրույքը գրանցված է միայն փոխարինում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը հարկային հաշիվ է դուրս գրել գործունեությունը դադարեցրած ԱՁ-ի անունով

Arsine. ՍՊԸ զբաղվում է մեծածախ առևտրով և աշխատում է ԱԱՀ դաշտում: Հունվարին X խանութին տվել է ապրանք և դուրս է գրվել հարկային հաշիվ: Սակայն օրեր անց պարզվել է, որ այդ խանութը հունվարից գործում է այլ ԱՁ-ի անվամբ, իսկ նախկին ԱՁ-ն գործունեությունը դադարեցրել է, որի մասին խանութը նախապես չէր տեղեկացրել: Նշեմ նաև, որ արդեն իսկ դուրս գրված հարկային հաշվի հիմքով կատարվել է վճարում: Ինչպե՞ս կարող եմ վարվել նման պարագայում: Եթե դուրս գրված հաշիվը անվավեր ճանաչեմ, ապա ի՞նչ կլինի կատարված վճարման հետ: Կանխավ շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մրգի և բանջարեղենի խանութը ի՞նչ հարկատեսակով է հարկվում

250 Artur. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` մրգի և բանջարեղենի խանութը ի՞նչ հարկատեսակով է հարկվում, ինչպես սովորական խանութ` շրջանառության հարկով, թե՞ գյուղատնտեսական արտադրանքի իրացման համար այլ մոտեցում կա: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել մայրության նպաստը

Ani. Բարև ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Ինչպե՞ս հաշվել հղիության նպաստը, եթե աշխատակցի աշխատավարձը 30 000 AMD է ներառյալ հարկերը (ժամավճար): Ընդունված է աշխատանքի 01.02.2014 -ին, նախկին աշխատավայրը լուծարված է: Այլ հավելավճարներ և պարգևատրումներ չեն եղել, սոց վճար և պարտադիր կուտակային չի պահվել: Անաշխատունակության թերթիկը տրված է 16.12.2014 -ից մինչև 04.05.2015-ը ներառյալ: Աշխատել է վեցօրյա աշխատանքային գրաֆիկով: Պետք է նվազագույն աշխատավարձի 50%-ով հաշվել, թե՞ ... Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ի` սոց. վճարից հրաժարվելու դիմում

Hamest. Բարև ձեզ, շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը, խնդրում եմ մի հարցի պատասխանել` եթե Ա/Ձ -ի պարտադիր սոց. վճարի հրաժարման դիմումի փոխարեն ուղարկել եմ վերսկսմանը, և չկա ճշգրտում տալու ձև, ի՞նչ անել այդ դեպքում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ կարժենա մաքսազերծումը

Արտակ. Պատրաստվում եմ Չինաստանից ներմուծել մոտոբլոկ գյուղատնտեսական նպատակով, գինը՝ $ 1 400, ծանրոցի քաշը՝ 145 կգ: Ի՞նչ կարժենա մաքսազերծումը, և արդյո՞ք պետք է մաքսազերծել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործատուն ավելի պակաս վարձատրությամբ աշխատանք է առաջարկել հետծննդյան արձակուրդից վերադարձող աշխատողին

Անյուտա. Բարեւ ձեզ: Խնդրում եմ օգնեք: Լրագրող եմ, բալիկս 2տ 3 ամսական է: ՄԻնչ հղիության արձակուրդ գնալս որպես գրանցված աշխատող աշխատել եմ լրատվամիջոցում` պատրաստելով աշխատանքային պլանով նախատեսված նյութեր և դրա դիմաց ստանալով ֆիքսված, հաստատուն աշխատավարձ, ենթադրենք ամսական 20 նյութ 100.000 աշխատավարձ: Այժմ ցանկանում եմ դուրս գալ աշխատանքի, սակայն գործատուն ասում է, որ նախկին աշխատանքի ծավալով ինձ չի կարող վերցնել աշխատանքի, որովհետև արտահաստիքային թղթակիցներ ևս ունի, որոնք իմ բացակայության ժամանակ փաստորեն պատրաստել են նյութեր և ըստ գործատուի քանի որ նրանք այժմ էլ շարունակելու են պատրաստել: Ստացվում է, որ լրատվամիջոցը ստանում է իր 20 նյութը, բայց այս դեպքում ցանկանում է դա բաշխել իմ ու ևս երկու լրագրողի միջև: Լսել եմ, որ աշխատանքային օրենսգրքով գործատուն չի կարող ավելի պակաս վարձատրությամբ աշխատանք առաջարկել հետծննդյան արձակուրդից վերադարձող աշխատողին: Կուզեի իմանալ, կարո՞ղ եմ պահանջել, որ պատրաստեմ նախկին աշխատանքային պլանով նախատեսված նյութերը և դրա դիմաց ստանալ նախկինում ստացածս ֆիքսված, հաստատուն աշխատավարձը: Ի՞նչ է նախատեսվում օրենքով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հնարավո՞ր է արդյոք աշխատանքից դուրս գալուց հետո վերջնահաշվարկը 0 լինի

Shushan. Բարև ձեզ, Խնդրում եմ օգնեք հասկանալ, ՍՊԸ-ում 8,5 տարի աշխատելու ընթացքում, երբ տարեկան 10 օր է արձակուրդ ունեցել աշխատողը, և միայն երկու անգամ 20 օր , հնարավո՞ր է արդյոք աշխատանքից դուրս գալուց հետո վերջնահաշվարկը 0 լինի: Աշխատանքից դուրս գալուց առաջ աշխատողն իր հաշվին արձակուրդ է վերցրել արտերկրում որակավորման կուրսերի մասնակցելու համար: Կանխավ շնորհակալ եմ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը իր սեփական տարածքում բացում է ավտոտեխսպասարկման կետ

229 Hasmik. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Անձը իր սեփական տարածքում բացում է ավտոտեխսպասարկման կետ, ինչի՞ց պետք է սկսի, ինչպիսի՞ հարկային պարտավորություններ են նախատեսված այսպիսի ծառայություններ մատուցող կառույցների համար: Հնարավո՞ր է արդյոք ավտոպահեստամասերի առք ու վաճառք նույն կառույցի ներքո: Հարգանքներով` Հասմիկ
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է երկարաձգել աշխատանքային պայմանագիրը

Մարինե. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասացեք, արդյո՞ք կարելի է երկարաձգել հիվանդության թերթիկ ներկայացրած աշխատակցի աշխատանքային պայմանագիրը, եթե ժամկետը լրացել է, իսկ նա դեռ չի վերադարձել իր աշխատանքին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հնարավո՞ր է արդյոք հաստիքացուցակում աշխատավարձ բարձրացնել արձակուրդում գտնվող աշխատակցին

Արմինե. Բարև ձեզ, խնդրում եմ օգնել, հնարավո՞ր է արդյոք հաստիքացուցակում աշխատավարձ բարձրացնել ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին, եթե նրան կան փոխարինողներ, և տվյալ դեպքում համաձայնագիր ու՞մ հետ պետք է կնքվի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի նպաստի գումարը ԼՂՀ-ում

Ալինա. Հարգելի կոլեգա, Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում՝ ինչպե՞ս է հաշվարկվում ֆիզ. արձակուրդը ԼՂՀ-ում: Աշխատակիցը ՀՀ քաղաքացի է և աշխատում է ԼՂՀ-ում գրանցված կազմակեպությունում որպես տնօրեն, և նրա աշխատավաձը կազմում է 150.000 ՀՀ դրամ: Որքա՞ն կկազմի նրա ֆիզ. արձակուրդի միանվագ գումարը, եթե նա գնա արձակուրդ 01.07.2015թ: Խնդրում եմ ինձ օգնել իմանալու նաև ֆիզ. արձակուրդի հաշվարկի ձևը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե արտոնագիր ստանալու համար դիմում-հայտարարությունը ուշ է ներկայացվել

Հարություն. Հարգելի գործընկերներ, եթե արտոնագիր ստանալու համար դիմում-հայտարարությունը ուշ է ներկայացվել, կազմակերպությունը աշխատել է, ՀԴՄ կտրոններ է տրամադրել, ապա այս դեպքում արդյո՞ք միայն վարչական տուգանք է հասնում, և ի՞նչ է նշանակում "գանձվում է տուգանք` առանց արտոնագրի գործունեությունը փաստացի իրականացնելու ժամանակահատվածի (բայց ոչ պակաս երեք ամսվա) համար սույն օրենքի N 8 հավելվածով սահմանված կարգով հաշվարկված` վճարման ենթակա արտոնագրային վճարի կրկնակի չափով", այսինքն` եթե մեկ շաբաթ առանց արտոնագիր ենք աշխատել, ուրեմն պետք է երեք ամսվա արտոնագրային վճարի կրկնակիի չափ տուգանք վճարենք, թե՞ երեք ամսից պակաս առանց արտոնագրի աշխատելու դեպքում տուգանք չի հասնում: Նապապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Քանի՞ աշխատանքային օր ունեն ամիսները

Լուսինե. Բարև ձեզ: Խնդրում եմ 5-օրյա աշխատանքային գրաֆիկով տարեկան կտրվածքով ասել` յուրաքանչյուր ամիս քանի՞ օր է գալիս աշխատանքային: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատողը կարող է գրանցվել որպես ԱՁ

Լուսինե. Բարև ձեզ: Ես աշխատում են X-ընկերությունում: Իրավունք ունե՞մ զուգահեռ գործունեություն ծավալել որպես Ա/Ձ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ֆիզիկական անձից վարձակալել է տարածք

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Կազմակերպությունը ֆիզիկական անձից վարձակալել է տարածք ամսական 20 000 դրամով: Եկամտային հարկի հաշվետվությամբ ներկայացվում է և հարկը հաշվարկվում է 10 %, այսինքն` 2 000 դրամ: Հարցս հետևյալն է` Արդյո՞ք այդ 2 000 դրամը կազմակերպության համար ծախս է, թե՞ այն պահվում է վարձատուից: Այսինքն վարձատուին պետք է վճարվի 18 000, թե՞ հենց 20 000 դրամ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի և արձակուրդայինի գումարների հաշվարկ

Արմինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասել ինձ կայքի հասցե, որի միջոցով կարելի է հաշվարկել աշխատավարձի և արձակուրդայինի գումարները: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ընդունվել է աշխատանքի որպես օպերատոր

Կարինե. Բարև ձեզ: 2008թ. ընդունվել եմ դպրոցում որպես համակարգչային օպերատոր, հետագայում ստացել եմ նաև ֆիզիկայի դասաժամեր, 2012 թ. հոկտեմբերից մեկնել եմ երեխայի խնամքի արձակուրդ: Այդ ընթացքում օպերատորի կես դրույքը դարձել է դրույք ու կես, հիմա ուզում եմ վերադառնալ աշխատանքի, բայց ինձ ասում են, որ ինձ հասնում է օպերատորի միայն կես դրույքը, արդյո՞ք դա ճիշտ է: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպության հիմնական միջոցների մաշվածության գումարը մեծ թիվ է

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Կազմակերպության հիմնական միջոցների մաշվածության գումարը մեծ թիվ է իրենից ներկայացնում, և եթե այն վերագրում ենք ծախսերին, ապա ստացվում է, որ կազմակերպությունը աշխատել է վնասով, բայց իրականում դա այդպես չէ: Ինչպիսի՞ լուծում կարելի է տալ այս հարցին: Կանխավ շնորհակալություն:
.Հարց ու պատասխան

Պարտադիր գույքագրման պահանջի հետ կապված

219 Արման. Հարգելի գործընկերներ, հարցս վերաբերում է "Շրջանառության հարկի մասին" օրենքով սահմանված պարտադիր գույքագրման պահանջին: Ասում են, այդ պահանջը հետաձգվել է մինչև 2015թ. փետրվար: Արդյո՞ք դա այդպես է, և ո՞ր օրենսդրական ակտով է այդ հետաձգումը ընդունվել: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը փետրվարին պլանավորում է դադարեցնել գործունեությունը

Գագիկ. Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը պետք է նոր սերնդի ՀԴՄ տեղադրի 2015թ. հունվարի 1-ից, սակայն փետրվարին պլանավորում է դադարեցնել գործունեությունը: Ինչպե՞ս վարվել: Միթե 1 ամսվա համար պետք է պարտադիր գնենք այդ ՀԴՄ: Շնորհակալություն: