Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքը պետք է տեղափոխվի պահեստ

Աննա. Բարև ձեզ: ՍՊԸ աշխատում է ԱԱՀ դաշտում: Ներմուծված ապրանքը մաքսատնից տեղափոխվել է իրավաբանական հասցե, իսկ հիմա դա պետք է տեղափոխվի պահեստ: Այդ դեպքում էլեկտրոնային ո՞ր փաստաթուղթն են դուրս գրում: Այսինքն, e-invoicing ծրագրով ապրանքի տեղափոխման փաստաթուղթ են դուրս գրում, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ապրանք է արտահանելու ՌԴ

Աննա. Բարև ձեզ: Խնդրում պատասխանեք. ՍՊԸ աշխատում է ԱԱՀ դաշտում, ձեռք է բերվել ՀՀ տարածքում ապրանք առանց ԱԱՀ, Ռուսաստան արտահանման դեպքում այդ ապրանքից կստանա՞մ ԱԱՀ գերավճար իմ հաշվին, թե՞ ոչ: 2) Արտահանման դեպքում e-Invoicing ծրագրում լրացվում է Հարկային հաշիվ, թե՞ Հաշվարկային փաստաթուղթ 3) Հաշվարկային փաստաթղթեր բաժնում` Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ լրացվում է միայն Հաշիվ ապրանքագիր գրելու դեպքում, թե՞ նաև Հարկային հաշիվ դուրս գրման դեպքում: 4) Ռուսաստան Արտահանման դեպքում Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ լրացվու՞մ է Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունը համարվում է շրջանառության հարկ վճարող

ArGalstyan. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ. Ընկերությունը համարվում է շրջանառության հարկ վճարող: Խնդրում եմ գրել` ի՞նչ հաշվետվություններ պիտի ներկայացնի: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք տնօրենին անհրաժեշտ է ազատել աշխատանքից գործունեության դադարեցման ժամանակ

Արմեն. Հաշվապահներ ջան, եթե կազմակերպությունը դադարեցնում է գործունեությունը անորոշ ժամկետով, արդյո՞ք տնօրենին անհրաժեշտ է ազատել աշխատանքից: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխան

ՀԴՄ կտրոնի վրա ապրանքի/ծառայության անվանման տպելու պահանջի վերաբերյալ

Արման. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ՀԴՄ կտրոնի վրա ապրանքի/ծառայության անվանման տպելու պահանջը դուրս է եկել փոքր կազմակերպությունների համար: Խնդրում եմ նշել համապատասխան որոշման/հրամանի համարը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա

Beovulf. Բարև ձեզ, ասեք խնդրեմ՝ ՀՀ տարածքոմ հագուստի արտադրամասում արտադրվելու է հագուստեղեն տղամարդու, կանանց և երեխաների համար, հագուստի արտադրության համար համապատասխան լիցենզիայով: Արդյո՞ք անհրաժեշտ է առանձին լիցենզիա մանկական հագուստի արտադրման համար (ինչպես դա ընդունված է ՌԴ-ում), թե՞ եթե ընկերությունը ունի հագուստի արտադրանքի լիցենզիա, ապա կարող է արտադրել նաև մանկական հագուստ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ակտիվները համարվում են ընթացի՞կ, թե՞ ոչ ընթացիկ

Սեդա Հովհաննիսյան. Հարգելի հաշվապահներ, կօգնե՞ք ինձ իմանալ` «ՄԿ տիպի հաստոցներ մշակման ընթացքում», «լեգիրված պողպատ կտորներով», «պողպատ թիթեղյա»` ընթացի՞կ, թե՞ ոչ ընթացիկ ակտիվներ են: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

«ԱԱՀ մասին» օրենքի հոդված 6-ի հետ կապված

Հասմիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք: Հարցը կապված է «ԱԱՀ մասին» օրենքի հոդված 6-ի հետ: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացված գործարքները համարվում են ապրանքի մատակարարում հետևյալ դեպքերում՝ հասարակական նշանակության գույքի օտարումը: Հարց՝ արդյո՞ք ֆիզիկական անձի գույքի վրա բանկի կողմից կիրառված բռնագանձումը վարկային պայմանագրի հիման վրա` իրացումը, առաջացնում է պարտավորություն ֆիզիկական անձին ԱԱՀ վճարում կատարելու համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատողին հասնում է արձակման նպաստ և վերջնահաշվարկ

Արմեն. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել: Աշխատողն ընդունվել է աշխատանքի 2015 թ-ի մայիսի 6-ին և ազատվել է աշխատանքից 2016 թ-ի հոկտեմբերի 10-ին: 2016թ-ի օգոստոսի 1-ից մինչև 2016-թ-ի սեպտեմբերի 1-ը գտնվել է արձակուրդում 24 աշխատանքային օր, քանի որ աշխատողը համայնքային ծառայող է: 2016թ-ի ամսական հաշվարկային աշխատավարձը կազմել է 150 000 դրամ, իսկ 2005թ-ի ամսական հաշվարկային աշխատավարձը` 130 000 դրամ: Աշխատողն ազատվել է աշխատանքից գործատուի նախաձեռնությամբ: Ասացեք խնդրեմ` հասնու՞մ է արդյոք արձակման նպաստ և վերջնահաշվարկ, և եթե հասնում է` գրեք խնդրում եմ արձակման նպաստի հաշվարկը և վերջնահաշվարկը: Կանխավ շնորհակալ եմ:
.Հարց ու պատասխան

Ինչպե՞ս է հարկվելու բեռնափոխադրումների գործունեությունը

261 Արտակ. Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումներով և վճարում է հաստատագրված վճար այդ գործունեության համար: Ճի՞շտ է արդյոք, որ 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսգրքով հաստատագրված վճարը դուրս է գալիս: Այդ դեպքում ինչպե՞ս է հարկվելու բեռնափոխադրումների գործունեությունը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տնօրենը կարո՞ղ է առանց նոտարական վավերացման լիազորագիր տալ այլ անձի

Hrant. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք: Արդյո՞ք ՍՊԸ-ի տնօրենը կարող է առանց նոտարական վավերացման լիազորագիր տալ այլ անձի, ով իր աշխատողը չէ` իր փոխարեն լուծարելու ՍՊԸ-ի կողմից կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀՀ-ում ռեզիդենտ հանդիսանալու վերաբերյալ տեղեկանք

Արմեն. Հարգելի հաշվապահներ, մեր ռուս գործընկերները ՀՀ-ում ռեզիդենտ հանդիսանալու վերաբերյալ տեղեկանք են ուզել մեր կազմակերպությունից: Խնդրում եմ բացատրել այդ փաստաթուղթը ստանալու կարգը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվելու միջին աշխատավարձը

Անի. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին, կանխավ շնորհակալ եմ: Եթե աշխատակցին նույն աշխատավայրում տեղափոխում են այլ պաշտոնի, սակայն աշխատակիցը 2 ամիս աշխատելուց հետո, սեփական դիմումի հիման վրա դուրս է գալիս աշխատանքից, ապա վերջնահաշվարկը ինչպե՞ս է կատարվում, միջին աշխատավարձը ո՞ր ժամանակահատվածով է կատարվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի նպաստը

Marina. Բարև ձեզ, կասե՞ք խնդրում եմ` ես աշխատում եմ պետակամ հիմնարկում, մաքուր աշխատավարձս կազմում է 156 000 դրամ, բայց ստանում եմ մոտ 110 000 դրամ, աշխատում եմ արդեն 5 տարի, պատրաստվում եմ գնալ ֆիզ. արձակուրդ, ինչքա՞ն կկազմի արձակուրդիս վճարը, շնորհակալություն: Ֆիզ-ը հաշվարկվում է մաքու՞ր աշխատավարձից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ

Սոնա. Բարև ձեզ: Աշխատում եմ դպրոցում: Մաքուր աշխատավարձս` 54 000 դրամ, կեղտոտը` 78 000 դրամ: Նոյեմբերի սկզբին գնալու եմ ֆիզ. արձակուրդ: Որքա՞ն կկազմի մայրության նպաստը, եթե հուլիս - օգոստոս ամիսներին եղել եմ արձակուրդում 20 օր: Շատ շնորհակալ եմ նախապես:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի վարչական տուգանքը

Ալլա. Բարև ձեզ, մի հարց ունեմ ձեզ: Աշխատողի ամսական սոցիալական վճարը և եկամտային հարկը վճարել ենք, բայց էլեկտրոնային հաշվետվություն չենք ուղարկել, հիմա նամակ են ուղարկել, որ տուգանվելու ենք: Դրա տուգանքը, եթե չեմ սխալվում, 10 000 - 20 000 դրամ է: Ինչպե՞ս են որոշում` ինչքան են տուգանելու:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կանխավճարի փոխանցման հաշվի օրինակ

Սուսաննա. Հարգելի հաշվապահներ, անչափ շնորհակալ կլինեմ, եթե ինձ տրամադրեք կանխավճարի փոխանցման հաշվի օրինակ: Մենք նորաբաց ՀԿ ենք և մատուցելու ենք մեր առաջին ծառայությունը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք ընկերությունը առանց աշխատողի իմացության կրկին նրան ընդգրկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում

Michael. Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ է արդյոք ընկերությունը առանց աշխատողի իմացության կրկին նրան ընդգրկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ և կատարել պահումներ առանց աշխատողի իմացության, եթե նախկինում գրվել է դիմում համակարգից հրաժարվելու մասին, և պահումները մինչև վերջին ամիս չէին կատարվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի նպաստը

Մերի. Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել ֆիզարձակուրդի հաշվարկման հարցում: Դպրոցում աշխատում եմ 01.09.2013թ, մաքուր աշխատավարձս կազմում է 51 700 դրամ: Դեկտեմբերի 1-ից գնալու եմ ֆիզարձակուրդ, որքա՞ն է կազմելու իմ ֆիզարձակուրդի գումարը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը երկար տարիներ չի օգտվել հերթական արձակուրդի իրավունքից

Գևորգ. Հարգելի գործընկեր, հարցը կայանում է նրանում, որ աշխատողը ընդունվել է աշխատանքի 2008 թվականին և առ 2015թ. ներառյալ չի օգտվել ամենամյա արձակուրդից: 2016թ. օգտվել է ամենամյա արձակուրդից: Արդյո՞ք ընկերությունը պարտավոր է 2008-2015թթ.-ի չօգտագործված բոլոր արձակուրդների համար վճարել աշխատողին և համաձայն Աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածի:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատանք 3 հաստատություններում

Լևոն. Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ ասեք` կարո՞ղ եմ աշխատանքս համատեղել 3 ուսումնական հաստատություններում` գրանցված 0.5, 0.5 և 0.8 մանկավարժական դրույքաչափերով: Եթե այո, ապա կարո՞ղ եմ ունենալ երկրորդ աշխատանքային գրքույկ, իսկ եթե ոչ, կխնդրեմ հնարավորինս աջակցել գտնելու ցանկալի լուծում, քանի որ չեմ ուզում կորցնել առաջարկվող աշխատանքս: Կանխավ շնորհակալ եմ: Հարգանքով` Լևոն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տաբել չվարելու համար ի՞նչ պատասխանատվություն է սահմանված

Արթուր. Գործընկերներ, ի՞նչ պատասխանատվություն է սահմանված տաբել չվարելու համար, և ընդհանրապես ի՞նչ հետևանքներ կարող են լինել տաբել չվարելու դեպքում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում անաշխատունակության նպաստը

Ամալյա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հուշել՝ ինչպե՞ս է հաշվարկվում անաշխատունակության նպաստը 2-րդ երեխայի դեպքում, եթե առաջին երեխայի ծննդյան, այնուհետև խնամքի արձակուրդի անցնելուց հետո մայրը աշխատանքը չի վերսկսել։ Նախապես շնորհակալ եմ, Ամալյա
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ժամավարձով ընդունում է աշխատող

Լալա. Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. եթե կազմակերպությունը ժամավարձով ընդունում է աշխատող, և տվյալ հաստիքը չունենք, ապա ի՞նչ պայմանագիր պետք է կնքենք:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման քաղաքականություն

Հայարփի. Հարգելի հաշվապահներ, մեր ՊՈԱԿ-ին (ավագ դպրոց) անհրաժեշտ է Հաշվապահական հաշվառման քաղաքականություն: Կարո՞ղ եք օգնել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի նպաստի գումարը

Հասմիկ. Բարև ձեզ: Տվյալ կազմակերպությունում աշխատում եմ 19.10.2014 թվից: 2016-ի նոյեմբերի 1-ից գտնվելու եմ ֆիզարձակուրդում, միջին ամսական աշխատավաչձը կազմում է 120 000 դրամ, ունեմ 22 օր չօգտագործված արձակուրդ: Որքա՞ն կկազմի նպաստի գումարը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի աշխատավարձը

Անահիտ. Բարև ձեզ: Իմ մաքուր աշխատավարձը կազմում է 55 000, սեպտեմբեր ամսին գնացել եմ 20 օրով արձակուրդ, հիմա իմ այս ամսվա աշխատավարձը որքա՞ն կկազմի: Ասեմ, որ աշխատում եմ 01.12.2015թ.-ից: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է ներկայացնել ճշգրտված հաշվետվություն

Arsine. Հարգելի հաշվապահներ, շտապ է: Կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Հունիս ամսին դուրս է գրվել 2 հարկային հաշիվ` ընդհանուր մոտ 70 000 դրամի, որոնցում մատակարարման ամսաթիվը 20.06.2016թ-ի սխալմամբ նշվել է 20.05.2016: Մայիս ամսվա ԱԱՀ հաշվետվությունը ուղարկվել է առանց այդ երկու հաշիվների, որոնք ներառվել են հունիս ամսվա հաշվետվության մեջ: Հարկայինից ստացվել է ծանուցում կամերալ ստուգման արդյունքների մասին, որով արձանագրվել է, որ մայիս ամսվա շրջանառությունը 70 000 դրամով պակաս է ներկայացված: Նշեմ, որ ՀՏ-ն միայն արձանագրել է մայիս ամսվա պակաս շրջանառությունը, սակայն չի արձանագրել, որ հունիսին 70 000-ով ավել է ներկայացվել: Ի՞նչ խորհուրդ կտաք: Արժե՞ արդյոք ներկայացնել ԱԱՀ ճշտված հաշվետվություն: Տվյալ դեպքում պետք է ներկայացվի մայիս և հունիս ամիսների ճշտում: Թե՞ ուղղակի կարելի է բացատրություն ներկայացնել, որ ամսաթվերը պատահաբար սխալ են գրվել և դրանք ներառված են հունիս ամսվա հաշվետվության մեջ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ վարչական տույժեր են կիրառվում

Սոնա. Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Կասե՞ք ինձ՝ եկամտային հարկի հաշվետվության ուշացման դեպքում (ձև 109) ի՞նչ վարչական տույժեր են կիրառվում:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունը ապրանք է ներմուծում Ռուսաստանից

230 Hayk. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. ՀՀ-ում շրջանառության հարկով հարկվող ընկերությունը ապրանք է ներմուծում Ռուսաստանից, որտեղ ռուսական այդ ընկերությունը աշխատում է պարզեցված հարկով: Ինչպե՞ս է կարգավորվում ԱԱՀ-ի հարցը. արդյո՞ք ՀՀ-ում շրջ. հարկ վճարողը ներմուծման համար վճարում է ԱԱՀ: Եվ 2-րդ հարցը. եթե շրջ. հարկ վճարողը ապրանք է արտահանում ԵՏՄ, արդյո՞ք ԱԱՀ-ն ետ է վերադարձվում:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման քաղաքականության ձև

Zatikyan Christina. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Ինձ անհրաժեշտ է հաշվապահական հաշվառման քաղաքականության ձև, օրինակ, որը կօգնի ինձ մշակել քաղաքականություն մեր կազմակերպության համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ մասին օրենքի հոդված 6.1 –ի հետ կապված

Արա Ա. Հարգելի գործընկերներ, հարցը կապված է ԱԱՀ մասին օրենքի հոդված 6.1 –ի հետ: Կազմակերպությունը չի օգտվել ԱԱՀ հետաձգման արտոնությունից, վճարել է ԱԱՀ մաքսային մարմիններին (ներմուծումը ԵՏՄ անդամ երկրից չէ) ապրիլի 27-ին, սակայն մաքսային մարմիններին դիմում չի ներկայացրել ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ: ԱԱՀ վճարվել է և հաշվանցվել ապրիլի ԱԱՀ հաշվարկով (մայիսի 20-ին): ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է 05/06-ով: Հետո օգոստոս ամսին ներկայացվել է ապրիլ ամսվա ԱԱՀ հաշվարկի ճշգրտում՝ առանց հաշվանցման գումարի, որի հետևանքով հաշվարկվել են տույժեր մինչև հուլիսի 20-ը: Հարց՝ արդյո՞ք ճիշտ է տույժերի հաշվարկը, եթե ոչ, ապա ո՞ր ժամանակահատվածի համար են հաշվարկվելու տույժերը տվյալ դեպքում: Եվ կարելի է արդյո՞ք ինչ որ բան անել՝ տույժերից խուսափելու համար, քանի որ փաստացի հարկը վճարվել է ժամանակին, ուղղակի ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու դիմումն է ուշ ներկայացվել: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չաշխատող մայրերի նպաստի հաշվարկ

Նունե. Բարև ձեզ: Կխնդրեի բացատրել չաշխատող մայրերի մայրության 126 600 դրամ տրվելիք գումարը ինչպես են հաշվում: Գիտեմ՝ միջին աշխատավարձը 55 000 դրամ է: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության արձակուրդ / չվճարվող արձակուրդ

Սիրարփի. Աշխատում եմ 2 տեղ, մեկից ստացել եմ հղիության և ծննդաբերության արձակուրդը բժշկի թղթի հիման վրա: Ի՞նչ գործընթացով եմ ստանում չվճարվող արձակուրդ 2-րդ գործատուից: Միայն դիմումը բավարա՞ր է արդյոք, թե՞ պարտավոր եմ ներկայացնել այլ հիմքեր: