Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

2017թ. հունվարի 1-ից հետո գործող օրենսդրական փոփոխություններ

Արմեն. Հարգելի գործընկերներ, նախ շնորհավորում եմ բոլորի Նոր Տարին և Սուրբ Ծնունդը: Խնդրում եմ ծանոթացնել այն գլխավոր փոփոխություններին, որոնք կատարվել են օրենսդրական ակտերում և գործելու են 2017թ. հունվարի 1-ից: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվ-ապրանքագրերի պահպանման հետ կապված

Արման. Պարտադի՞ր է արդյոք հարկային հաշիվների / հաշիվ-ապրանքագրերի թղթային պահպանումը, և կարո՞ղ ենք պահպանել միայն էլեկտրոնային:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Խորհրդատվություն ստանալու համար

Հարութ. Արդյո՞ք ՀՀ - ում կան հաշվապահական կազմակերպություններ կամ կենտրոններ, ովքեր սկսնակ գործարարներին տրամադրում են անվճար խորհրդատվություններ ԱՁ - ի վերաբերյալ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հաշվետվությունների օգտվողների կառավարման նոր համակարգ

Արման. Հարգելի գործընկերներ, ե՞րբ է էլեկտրոնային հաշվետվությունների օգտվողների կառավարման նոր համակարգում գրանցվելու վերջնաժամկետը: Հնարավո՞ր է արդյոք տվյալ գործողությունը կատարել հունվար ամսին` մինչև հաշվետվություններ ուղարկելը: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է կատարել վերջնահաշվարկը

Ալլա. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել` ինչպե՞ս պետք է կատարեմ աշխատողի վերջնահաշվարկը, եթե 20 տարի աշխատելուց հետո մահացել է ու արձակարդում էլ եղել է երևի մի 5 անգամ: Արդյո՞ք պետք է բոլոր տարիների չգնացաց արձակուրդի օրերը հաշվեմ, ու որ տարվա աշխատավարձը պետք է վերցնեմ միջինի համար: Ու եթե դժվար չէ` կասե՞ք , թե քանի արձակուրդային օր է հասնում դպրոցի աշխատողներին: Կանխավ շնոհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճարի հետ կապված

Հասմիկ. Հարգելի հաշվապահներ, հայտնեք, խնդրում եմ, ձեր կարծիքները։ ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ օրենքի կիրառման առումով. Հարց 1․ Աշխատանքային պայմանագրով ՀՀ տարածքից դուրս աշխատող ոչ ռեզիդենտից 1 000 դրամ գանձվելու՞ է, թե՞ ոչ: Հարց 2․ Մաքրման ծառայությունների քաղ. իրավական պայմանագրով (ամսական վճարը 15 000 դրամ է), ֆիզ. անձից գանձվելու՞ է 1 000 դրամ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տնտեսական ապրանքներ ներմուծելու համար

Արթուր. Բարև ձեզ: Ցանկանում եմ տնտեսական ապրանքներ բերեմ Հայաստան Վրաստանից: Պարտադի՞ր պետք է անհատ ձեռներեց լինեմ, որ իրավունք ունենամ ներմուծման, և ի՞նչ հարկեր պետք է վճարեմ ու ինչպե՞ս, մանրամասն կասե՞ք, նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ավտոմեքենայի մաքսազերծում

Հայկ. Ես Մոսկվայում մեքենա եմ գնել, Mercedes-Benz E 240, 2001 թ. 170 ձ. ու.: Տրանզիտ համարներով: Գործու՞մ է այդ դեպքում մաքսազերծում և եթե այո, ապա ի՞նչ տոկոսադրույքներով և տուրքերով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Դպրոցի հաշվապահությունը վարելու հետ կապված

Astghik94. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ուղղություն տվեք` ո՞ր օրենքներով առաջնորդվեմ դպրոցի հաշվապահություն վարելիս և գլխավոր դրամարկղի, շրջանառության գրքերը վարելու համար անհրաժեշտ հաշվային պլանը ինչպե՞ս գտնեմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ծախսերը կհամարվեն գործուղման ծախսեր

Լևոն. Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ` արտասահմանյան գործուղումների դեպքում գործուղումները հաշվարկելիս գործուղման ժամանակահատվածում տաքսիներից օգտվելու ծախսերը (առկա են կտրոնները) համարվու՞մ են գործուղման ծախսեր, խոսքը չի գնում օդանավակայանից դեպի հյուրանոց կամ հակառակը: Խոսքը գնում է գործուղման ժամանակահատվածում տաքսիներից օգտվելու մասին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պայմանագիրը ստորագրելու հետ կապված

Նառա. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ինձ օգնել մեկ հարցով. եթե նոր բացվող ընկերություն է, և ընկերության տնօրենի հետ, ով ընկերության կանոնադրության համաձայն հանդիսանում է նաև ընկերության հիմնադիրը, պետք է կնքվի աշխատանքային պայմանագիր, ապա երկու կողմերն էլ ստորագրում է նու՞յն քաղաքացին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ֆիզ. արձակուրդում գտնվող անձը ունենում է երկրորդ երեխան

Լիլիթ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել, ֆիզ. արձակուրդում գտնվող անձը ունենում է երկրորդ երեխան, նախածննդյան և հետծննդյան արձակուրդի գումարը ի՞նչ սկզբունքով է հաշվարկվում և ինչպե՞ս շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աուդիտորական ստուգման հետ կապված

Հասմիկ Ա. Բարև ձեզ։ Ես մի հարց ունեմ. Իրավունք ունի՞ արդյոք աուդիտը պահանջելու, որ հաշվապահը ստուգման ենթակա բոլոր փաստաթղթերը տա իրեն, և նա դրանք տանի իր հետ` իրեն հարմար վայրում ստուգելու համար։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Առցանց վաճառքով զբաղվելու համար

Արսեն. Բարև ձեզ: Ունեմ կայք, որը պատրաստվել է օնլայն վաճառքով զբաղվելու համար, կա՞ արդյոք դրա համար սահմանված հարկ, և եթե կա, ի՞նչ է պետք դա գրանցելու համար, և եթե չգրանցել սկզբնականում, տուգանքի չափ կա՞ դրա համար սահմանված և ինչքա՞ն։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք աշխատողից կպահվի 2 000 դրամ

Միքայել. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, վերջերս ընդունված «1 000 դրամների» մասին օրենքով՝ եթե ֆիզիկական անձը աշխատում է երկու տեղ համատեղությամբ, իրենից պահվելու՞ է արդյոք 2 000 դրամ, յուրաքանչյուր գործատուի կողմից 1 000։ Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկ երկու գործատուի մոտ աշխատելու դեպքում

Լուսինե. Կասե՞ք` իմ նպաստը ինչքան կկազմի, եթե ես ունեմ 2 գործատու, հիմնական գործատուի մոտ աշխատում եմ 02.03.2015թ, մաքուր աշխատավարձս 55 000 դրամ է, իսկ մյուս ՍՊԸ-ում 01.06.2016 մաքուր աշխատավարձս 150 000: Գնալու եմ արձակուրդ 25.12.2016թ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ գրանցելու համար

Anahit. Խնդրում եմ ինձ ուղարկել հասարակական կազակերպության կանոնադրության, արձանագրության տիպային նմուշ և այլ անհրաժեշտ փաստաթղթերի նմուշներ, որոնք անհրաժեշտ են ՀԿ գրանցելու համար: Շնորհակալություն 8a.asatryan շնիկ gmail.com
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Պարտադի՞ր է արդյոք որպես ԱՁ գրանցվելը

Armen. Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ո՞վ կարող է պատասխանել` եթե ես ցանկանում եմ տարբեր տեսակի ապրանքներ բերեմ Հայաստան, ապա պարտադի՞ր է արդյոք, որ ես դառնամ ԱՁ: Շատ շնորհակալ կլինեմ արագ արձագանքի համար: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մուտք e-invoicing ծրագիր

Զառա. Բարև ձեզ: Փակել ենք ԱՁ-ն: Հիմա արդեն e-invoicing ծրագիր չենք կարողանում մտնել: Բայց մեզ պետք են դուրս գրված ու ստացված հաշիվները հաշվետվություն ներկայացնելու համար: Ինչպե՞ս կարող ենք դա անել: Կանխավ շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահաբաժինների հարկման հետ կապված

Արման. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ճիշտ է, որ 2017թ-ից շահաբաժինները հարկվելու են, և այդ դեպքում արդյո՞ք դա տարածվում է 2016թ. արդյունքներով հայտարարված շահաբաժինների վրա: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Բնակչության պետական ռեգիստրում այս անձի համար տվյալ փաստաթուղթը բացակայում է

Լիանա. Հարգելի մասնագետներ, օնլայն համակարգում աշխատող գրանցելուց (նույնականացման քարտով) բերում է այս խնդիրը. "Բնակչության պետական ռեգիստրում այս անձի համար տվյալ փաստաթուղթը բացակայում է": Ո՞վ է առնչվել այս խնդրի հետ և ի՞նչ լուծում եք տվել: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդայինի հաշվարկ

Մարինե. Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Դիցուք աշխատողը գնում է արձակուրդ սեպտեմբերի 1-ից: Նրան անհրաժեշտ է վճարել արձակուրդային առնվազն երեք օր առաջ (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 169 հոդվածի համաձայն), այսինքն առնվազն օգոստոսի 28-ին: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածում նշվում է. "Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ` հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով:" Խնդրում եմ պատասխանել այսպիսի հարցին. պահանջ առաջանալու պահը համարվում է սեպտեմբերի 1-ը, թե՞ օգոստոսի 28-ը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված

Vahe. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված նվազագույն աշխատավարձի շեմը չպահպանելու համար:
.ԱյլՀարց ու պատասխան

Որքա՞ն են կազմում օրապահիկն ու գիշերավարձը

Լիա. Բարի օր բոլորին: Շնորհակալ կլինեմ, եթե կարողանաք օգնել. Բրյուսելի գործուղման համար օրապահիկն ու գիշերավարձը ինչքա՞ն է կազմում: Խնդրում եմ պատասխանել A.S.A.P.
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործնական առաջարկ

Լուսի. Հարգելի հայեր, ո՞վ կցանկանա տրամադրել իր Ա/Ձ-ն ծառայությունների համար, բիզնեսը կա, ԱՁ բացելու հնարավորություն չունենք, թիմի անդամները բոլորը գրանցված, սակայն խնդիրներով ՍՊԸ-ներ ունեն: Եթե որևէ մեկը ցանկանա համագործակցել, շնորհակալ կլինենք՝ շոշափելի և առարկայական:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային Օրենսգրքի 13 բաժնի, 1 կետի, 11 ենթակետի վերաբերյալ

Պողոսյան Թամարա. Խնդրում եմ պատասխանեք` Աշխատանքային Օրենսգրքի 13 բաժնի, 1 կետի, 11 ենթակետի հիման վրա կարելի՞ է աշխատանքից ազատել կենսաթոշակային տարիքի պատրվագով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհատը ցանկանում է ձեռնարկատիրական գործունեություն ծավալել

Lucie. Ի՞նչ տարբերակ կա անհատի համար, ով ունի քիչ շահույթ, և դրա համար Ա/Ձ բացել չի ցանկանում, սակայն ուզում է, որ իր գործունեությունը օրինական լինի:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք կարելի է ապրանքը մուտք անել պահեստ

Աննա. Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք` CMR գրված է Место разгрузки груза г. Ереван Армения, ապա ես կարո՞ղ եմ դա առանց Ապրանքի ներքին տեղափոխության փաստաթղթի մուտք անեմ պահեստ, որը գտնվում է Երևանում: Թե՞ CMR պետք է նշվեր ոչ թե Երևան, այլ պահեստի հասցեն ամբողջովին` փողոցը նշելով: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք գոյություն ունեն արտոնություններ

Lucie. Բարև ձեզ, խնդրում եմ ասեք` եթե Ա/Ձ-ն գրանցվում է հաշմանդամություն ունեցող մեկի կողմից, արդյո՞ք որևէ արտոնություն կա հարկեր վճարելուց:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է գործունեություն սկսել նաև Երևանում

Lucie. Բարև ձեզ, խնդրում եմ հուշեք` եթե Ա/Ձ-ն (մատուցում է ծառայություննր) գրանցված է Գյումրիում, սակայն ուզում է գործունեություն սկսել նաև Երևանում, ի՞նչ է դրա համար հարկավոր անել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք թարգմանչական ծախսերը կարող են նվազեցվել շահութահարկի հաշվարկի ժամանակ

Hasmik. Հարգելի կոլեգաներ, կցանկանայի իմանալ Ձեր կարծիքները հետևյալ հարցի մասին: ՀՀ ռեզիդենտ համարվող կազմակերպության 100 տոկոս բաժնետերը օտարերկրյա ընկերություն է: Բաժնետերը ամբողջությամբ վերահսկում է դուստր ընկերության գործունեությունը և անհրաժեշտություն է առաջանում թարգմանել բոլոր փաստաթղթերը և ներկայացնել բաժնետիրոջը: Թարգմանչական ծախսերը "Շահութահարկի մասին" օրենքով ծախս կարո՞ղ են համարվել, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն արձագանքների համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հարկման բազայի վերաբերյալ

Աննա. Բարև ձեզ: Արտահանման դեպքում հարկման բազան որոշվում է` Ապրանքի գինը + տրանսպորտային ծախսեր (ՀՀ սահմանից մինչև ք.Երևան), ուրիշ ծախսեր չե՞ն ներառվում, օրինակ` մաքսավճար, ՄՀ գնահատում, ՀՀ սահմանից մինչև Ռուսաստան: Եվս մեկ հարց` տրանզիտնի դեկլարացիան, CMR և Ինվոյսը կազմվել են 10/11/2016թ, իսկ ՀՀ սահմանը անցել է և մաքսայինի կողմից կնքված է 11/11/2016թ, ապա Արտահանման հարկային հայտարարագրում հարկման բազան ո՞ր ամսաթիվն է հիմք ընդունում: Խնդրում եմ շտապ պատասխանեք: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ կարող է դադարեցնել գործունեությունը

Արթուր. Բարև ձեզ, մի հարց ունեմ` անհատ ձեռներեցը ցանկանում է դադարեցնել գործունեությունը, սակայն ունի փաստաթղթերով ձեռք բերած ապրանքներ, այդ դեպքում կարո՞ղ է դադարեցնել, թե՞ պետք է ամբողջը վաճառի, նոր: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկը քիչ է հաշվարկվել

Անի. Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ, օգնեք, շտապ է պետք: Հիմնարկի լուծարման արդյունքում կատարվել է վերջնահաշվարկ, բայց գումարը ըստ իս քիչ է հաշվարկված: Ի՞նչ տվյալներ տրամադրեմ, որ լիարժեք հաշվարկ արվի: Ասեմ, որ 16.07.2001թ. ընդունվել եմ աշխատանքի, այս նոյեմբեր ամսին եղել եմ արձակուրդում:
.ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արտարժութային գործարքների հետ կապված

266 Աննա. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել և գրել արտարժույթի կամ տարադրամի փոխարկման ձևակերպումը, ես ճի՞շտ եմ գրել. 1) Դրամարղից (արտարժույթային) 2 000 դոլարը փոխանակման կետում դարձրել եմ դրամ և այդ դրամը մուտքագրել եմ դրամարկղ (դրամային): Ես կարո՞ղ եմ նման ձևակերպում տալ. Ելքի Օրդեր - Դ 2511 Կ2512 Տարադրամի փոխարկում 2000$ Մուտքի Օրդեր - Դ2512 Կ2511 Դրամարկղի (դրամային) համալրում 960 000, 1$-480 2) Դրամարղից (դրամային) 960 000 դրամը փոխանակման կետում դարձրել եմ դոլար և այդ դոլարը մուտքագրել եմ դրամարկղ (արտարժույթային): Ես կարո՞ղ եմ նման ձևակերպում տալ. Ելքի Օրդեր - Դ 2512 Կ2511 Արտարժույթի փոխարկում 960 000 Մուտքի Օրդեր - Դ2511 Կ2512 Դրամարկղի (արտարժույթային) համալրում 2 000
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը մթերք է գնում գյուղացուց

Աննա. Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք: ՍՊԸ, որը աշխատում է ԱԱՀ դաշտում, անմիջապես գյուղացուց (տեղեկանքի հիման վրա) գնում է մթերքներ և դրա դիմաց վճարում է 4 000 000 դրամ միանգամից: "Դրամարկղային գործառնությունների մասին" ՀՀ օրենքի համաձայն ես իրավունք ունեմ այդ վճարումը կատարել, թե՞ պետք է բաժանել ու մաս մաս վճարել 300 000 դրամներով: Խնդրում եմ նշեք` ի՞նչ ձևակերպում տալ նման գործարքի: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն ժամանակում կարելի է դիմել դատարան

Քնարիկ. Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Ես այսպիսի մի հարց ունեմ` աշխատողը սեփական դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից, նրան մի քանի ամսվա աշխատավարձ չեն վճարել, ինչպես նաև վերջնահաշվարկ չեն կատարել: Խոսք են տվել, որ որոշակի ժամկետում կանեն, պատճառաբանել են, որ այդ պահին գումար չունեն: Հիմա հարցս հետևյալն է` աշխատանքային պայմանագիրը լուծվելուց հետո ու աշխատողի ազատման դիմումը ստորագրելուց հետո որքա՞ն ժամանակում կարող ենք դիմել դատարան:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կհաշվարկվի նպաստը

Աննա. Բարև ձեզ: Խնդրում եմ ասել` արդյո՞ք երկվորյակ երեխաներ սպասելու և կեսարյան հատման դիմելու դեպքում ֆիզ. արձակուրդ գնալու ժամկետը կրճատվում է, այսինքն ավելի շուտ են գնում ֆիզ: Իսկ վճարումն ինչպե՞ս է իրականացվում այս դեպքում: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել արձակման նպաստը

Լուսինե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օրինակի վրա բացատրել` ինչպե՞ս հաշվել արձակման նպաստը, եթե աշխատողը 6 տարի աշխատել է կազմակերպությունում և ստանում է նվազագույն աշխատավարձ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վարչական աշխատողների շաբաթական աշխատաժամանակ

Արմ. Հայրումյան. Խնդրում եմ ձեզ պարզաբանել` որքա՞ն պետք է լինի հանրակրթական դպրոցի վարչական աշխատողների շաբաթական աշխատաժամանակը: Կանխավ շնորհակալություն, Ակնալճի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցի փոխտնօրեն` Արմ. Հայրումյան: