
Արդյո՞ք կնշանակվի վարչական տուգանք
Մարիաննա.
Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:
Հարցս հրատապ է և հետևյալն է.
01.02.2018-ին քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող աշխատակցին հաշվարկվել և վճարվել է 136 700 դրամ, որից եկամտային հարկ՝ 31 441 դրամ, առձեռն 104 259 դրամ: Մարտին փետրվարի հաշվետվությունը ներկայացնելիս, պարզվել է, որ աշխատակիցը սոց. վճարող է և անմիջապես փոխանցվել է սոց. վճար` 6 835 դրամ: Սակայն հաշվի չի առնվել այն փաստը, որ եթե սոց. վճարող աշխատակցին առձեռն վճարվել է 104259 դրամ, ապա իր չհարկված 136 700 դրամ աշխատավարձը հաշվետվության մեջ պետք է նշել 146193 դրամ, որից եկ. հարկ` 33 624, սոց. վճար` 7 310: Նման սխալմունք է տեղի ունեցել 2 աշխատակցի վճարների հաշվարկում, ինչի հետևանքով ներկայացվել է սխալ հաշվետվություն եկ. հարկի մասով մոտ 5 500 դրամ և սոց. վճարի մասով մոտ 1 100 դրամ շեղումով: Սակայն կազմակերպությունն իր միասնական հաշվին ունի մեծ գերավճար, որի շնորհիվ 5 ամիս չվճարված գումարի մասով, կարծում եմ, տույժ չի առաջանա: Ճշգրտված հաշվետվության մասով կգա՞ արդյոք վարչական և որքա՞ն այն կլինի:
Կախավ շնորհակալ եմ:

ՀԾ սովորելու համար
Տաթև Ն.
Բարև ձեզ: Ուզում եմ ՀԾ սովորել: Որտե՞ղ խորհուրդ կտաք:

Արդյո՞ք հաստիքը համարվում է վնասակար
Սոնա.
Բարև ձեզ:
Խնդրում եմ, ինձ օգնեք մի հարցում: Ունեմ հնոցապանի հաստիք, արդյո՞ք տվյալ հաստիքը համարվում է վնասակար, և աշխատողին պե՞տք է հավելավճար տամ վնասակար աշխատանքի համար: Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:

Եթե հիվանդանոցի տնօրենը մեկնում է արտերկիր գործուղման
Արմենուհի Ե.
Բարև ձեզ, խնդրում եմ խորհուրդ տվեք` եթե հիվանդանոցի տնօրենը մեկնում է արտերկիր գործուղման և ծախսերը հոգում է հրավիրող կողմը, աշխատավայրում արդյո՞ք կարելի է թույլատվության հրաման պատրաստել առանց արձակուրդ ձևակերպելու և տվյալ ժամանակահատվածում պահպանել աշխատավարձը:

Կարո՞ղ է արդյոք աշխատաժամանակի տեղեկագրում մշտապես նշվի բացակա
Արսեն Ա.
Կարո՞ղ է արդյոք նոր բացված ընկերության աշխատաժամանակի տեղեկագրում մշտապես նշվի բացակա, որպեսզի աշխատավարձ չտրվի և հարկ չվճարվի, քանի դեռ չկա գործունեություն:

Հնարավո՞ր է կատարել ԱՁ անվանափոխություն
Հովսեփ.
Բարև ձեզ: Հնարավո՞ր է կատարել ԱՁ անվանափոխություն, և եթե այո, ի՞նչ է հարկավոր դրա համար:

ՀՀ Օրենսգրքի 115 հոդվածի 2-րդ մաս
Լևոն Մ.
Խնդրում եմ պարզաբանել ՀՀ Օրենսգրքի 115 հոդվածի 2-րդ մասի կիրառումը:

Որքա՞ն է կազմում 120քմ բնակելի տան գույքահարկը
Հասմիկ.
Որքա՞ն է կազմում 120քմ բնակելի տան գույքահարկը տարեկան:

Արդյո՞ք կպահպանվի նպաստի իրավունքը
Աննա.
Բարև ձեզ: Ես ներկա պահին գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, երեխաս 1.5 տարեկան է: Սակայն ցանկանում եմ աշխատել այլ դպրոցում մինչև իմ հիմնական աշխատանքին անցնելը: Արդյո՞ք ես կստանամ 18 000 դրամ նպաստը մինչև երեխայի 2 տարին լրանալը աշխատանքին զուգահեռ: Եվ ինձ հետաքրքրում է` մինչև ե՞րբ են տրվում 18 000 դրամները:

Արդյո՞ք աշխատողին իրավունք ունեն ազատել աշխատանքից
Ա.
Բարև ձեզ: Ես գտնվում եմ ֆիզ. արձակուրդի մեջ, հիմա ցանկանում եմ վերադառնալ աշխատանքի: Արդյո՞ք ինձ իրավունք ունեն աշխատանքի հետ չընդունեն առանց որևէ հիմնավորման:

Ինչպե՞ս պետք է գրանցվել որպես ԱՁ
Արտակ Փ.
Բարև ձեզ: Ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ: Ինչպե՞ս պետք է դա իրականացնել:

Ինչպե՞ս փաստաթղթավորել տնօրենի արձակուրդը
Մարիամ.
Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում` ինչպե՞ս փաստաթղթավորել տնօրենի արձակուրդը, և եթե դիմում և հրաման կազմվի տնօրենի կողմից, ու՞մ է ուղղված լինելու:

Օրենքի փոփոխությունից հետո պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ինչքա՞ն գումար պետք է վճարել
Ալինա Ռ.
Բարև ձեզ: 4 տարի առաջ, եթե հիշողությունս չի դավաճանում, դիմում եմ գրել պարտադիր կուտակայինից հրաժարվելու համար: Այժմ ունեմ ԱՁ, բացի ինձանից այլ աշխատող չունեմ և վճարում եմ կենսաթոշակային 5 000 դրամ: Ցանկանում եմ իմանալ` այժմ օրենքի փոփոխությունից հետո պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ինչքա՞ն գումար պետք է վճարեմ: Նախապես շնորհակալ եմ հարցին պատասխանելու համար:

Արդյո՞ք առաջանում են հարկային պարտավորություններ
Գրիգոր Ս.
Բարև ձեզ:
Ինձ մի հարց է հետաքրքրում. վաճառել եմ սեփական բնակարանս, այնուհետև գնել նորը և նորից ուզում եմ վաճառել, անցել է մոտ 6 ամիս, հարկ վճարելու՞ եմ, թե՞ ոչ:

Ի՞նչ է անհրաժեշտ ԱՁ բացելու համար
Տիգրանուհի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ հուշել` ի՞նչ է անհրաժեշտ ԱՁ բացելու համար: Եվ սկզբնական շրջանում ինչի՞ վրա է պետք մեծ ուշադրությունը դարձնել` խնդիրներից խուսափելու համար:

Ինչպե՞ս է կատարվում շահութահարկի կանխավճարի հաշվարկը


Ի՞նչ հարկային պարտավորություններ կունենա կազմակերպությունը
Վաչե Հ.
Բարև ձեզ: Կօգնե՞ք մի հարցում: ՍՊԸ-ն մասնավոր մանկապարտեզ է, շրջանառության հարկով հարկվող, բայց դեռ չի գործում, կգործի սեպտեմբերից: Ունի հիմնադիր և գործադիր տնօրեն: Բացի ամսական եկամտային հաշվետվությունից և շրջ. հարկից ի՞նչ հաշվետվություն և ի՞նչ հարկեր պետք է վճարվի:

Արդյո՞ք կառաջանա հարկային պարտավորություն
Կարինե Ա.
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք, թե հասարակական կազմակերպությունը կարո՞ղ է արտասահմանում գտնվող ՀԿ-ի նախագահի անձնական հաշվին գումար փոխանցել, դա արդյո՞ք հարկային պարտավորություն չի ենթադրում Հայաստանում:

Ինչպե՞ս կազմել ի պահի փաստաթուղթ
Արևիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք` ինչպե՞ս կազմել ի պահի անվանական փաստաթուղթ:

Արդյո՞ք աշխատակցին չի հասնում վերջնահաշվարկ
Լալա Հ.
Բարև ձեզ:
Մի հարց ունեմ վերջնահաշվարկի վերաբերյալ: Քաղաքացին աշխատել է աշխատավայրում 49 տարի, ստացել է մոտավոր 86 000 դրամ ամսական աշխատավարձ, ցանկանում է դուրս գալ իր դիմումի համաձայն, օգտագործել է իր բոլոր տվյալ և նախորդ տարիների արձակուրդները: Նրան ասել են, որ այս պարագայում վերջնահաշվարկ չի հատկացվում: Խնդրում եմ, կարո՞ղ եք պարզաբանել՝ ճիշտ են ասել արդյոք: Եվ արդյո՞ք գոնե երկար տարիներ աշխատելու համար ազատման նպաստ չի հատկացվում:
Շնորհակալ եմ շատ նախապես:

Վերջնահաշվարկի կատարում
Անի.
Բարև ձեզ:
Հարց - բարձրագույն հաստատության դասախոսի պայմանագիրը լրանալուց հետո, նրան պետք է տրամադրել վերջնահաշվարկ: Արդյո՞ք վերջնահաշվարկում պետք է հաշվի առնել հասանելի 35 արձակուրդային օր: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք փոխվում է միջին աշխատավարձի հաշվարկը
Արուսյակ.
Ես ունեմ հետևյալ հարցը:
Եթե վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել եմ բիզնես ճանապարհորդություններ, արդյո՞ք փոխվում է իմ տարվա ընդհանուր եկամուտը, և հաշվարկվում է ֆիզ արձակուրդում:
Նախապես շնորհակալություն:

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում
Անմոռուկ.
Բարև ձեզ: Ա/Ձ-ն, որը շրջանառության հարկ վճարող է, իրականացնում է գործունեության տարբեր տեսակներ: 2018թ-ի երկրորդ եռամսյակում դուրս է գրել ապրանքների և արտադրանքների մատակարարման հաշվարկային փաստաթուղթ` ծառերի, թփերի, տնկիների: Ո՞վ կարող է ինձ հուշել` այդ հաշվարկային փաստաթղթի մասով ինչպիսի՞ հարկ պետք է հաշվարկեմ` 0% որպես գյուղատնետասական արտադրանք, 3.5% որպես արտադրություն, թե՞ 5% որպես ապրանքի վաճառք` առանց ձեռքբերման նվազեցման: Հստակ հիմնավորված` օրենքի հղումներով տեղեկություններ տրամադրելու համար շատ շնորհակալ կլինեմ:

Արդյո՞ք աշխատողը կարող է ստանալ մայրության նպաստ
Աննա Բ.
Ես մի հարց ունեմ ֆիզ. արձակուրդի վերաբերյալ: Եթե ես գրանցվել եմ որպես աշխատեղ ս/թ մայիսի 15-ից, իսկ հուլիսի 2-ին հղիության ժամկետս 7 ամսական է դառնում, և պետք է բուլետեն տան, արդյո՞ք ինձ հասնում է դեկրետի գումար, 1,5 ամսվա աշխատողին հասնու՞մ է դեկրետ, թե՞ ոչ, եթե ոչ, ես կարող եմ ձևակերպվել որպես չաշխատող մայր և ստանալ պետությունից հասնող 126 000 դրամը:

ԱՁ բացելու համար որքա՞ն գումար է հարկավոր
Սարգիս Դ.
Բարև ձեզ, կասե՞ք խնդրեմ` ԱՁ բացելու համար որքա՞ն գումար է հարկավոր:

Ինչպե՞ս է վճարվում արձակուրդայինը
Վերջինե.
Բարև ձեզ: Քաղծառայողը եթե աշխատում է դպրոցում որպես ուսուցիչ, դա համարվու՞մ է համատեղություն: Ինչպե՞ս է վճարվում արձակուրդայինը:

Մինչև ե՞րբ կերկարաձգվի արձակուրդը
Hripsime.
Բարև ձեզ: Եթե հնարավոր է` օգնեք ինձ այս հարցում: Ես վերցրել եմ իմ նախորդ տարվանից տեղափոխված արձակուրդ 2 օր և ընթացիկ տարվա արձակուրդ 12 օր ս. թ. 11.06.2018-ից: Սակայն հանգամանքների բերումով ս.թ.11.06.2018-ից մինչև 22.06.2018 ներկայացրել եմ հիվանդաթերթիկ: Կարո՞ղ եք ասել` մինչև ե՞րբ կերկարաձգվի արձակուրդս:

Միջնորդական ծառայությունների մատուցման պայմանագիր
Արամ Հ.
Խնդրում եմ ուղարկել "Միջնորդական ծառայությունների մատուցման պայմանագիր", էլ․ փոստ aram.57 շնիկ mail.ru:Կանխավ շնորհակալություն:

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի մայրության նպաստ
Աննա.
Բարև ձեզ: Քաղ. իրավական պայմանագրով աշխատողի մայրության ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարում է գործատու՞ն, թե՞ սոց.ապ.-ը: Բացի այդ վերը նշված աշխատողը արդյո՞ք իրավասու է ստանալ ամսական 18 000 դրամ նախատեսված գումարը: Շնորհակալություն:

Գեղեցկության սրահ բացելու համար
Լուսինե.
Բարև ձեզ: Մի հարց ունեմ. ուզում եմ ԱՁ բացեմ և գեղեցկության սրահ բացեմ: Հարկը ինչպե՞ս պետք է վճարեմ` տարածքի քառ. մետրով, թե՞ ՀԴՄ հսկիչ սարք են տալիս եկամտի տոկոսով:

Անձը անշարժ գույքի գործակալ է
DA VO.
Բարև ձեզ: Ես անշարժ գույքի անհատ գործակալ եմ, արդյոք պետք է հարկեր վճարեմ և գրանցվեմ որպես ԱՁ:

ՍՊԸ-ն զբաղվում է ավտոմեքենաների ներկրմամբ և վաճառքով
Վահե Քեշիշյան.
ՍՊԸ-ն զբաղվում է ավտոմեքենաների ներկրմամբ և վաճառքով: Հայտ է ներակացրել, որպեսզի աշխատի Շրջանառության հարկի դաշտում: Խնդրում եմ նշել, թե տվյալ պարագայում ո՞րն է համարվում հարկման բազա, և հարկի գումարի հաշվարկման ժամանակ ի՞նչ նվազեցումներ են կատարվում:
Շնորհակալություն:

Շահութահարկի կանխավճարը փոխանցվել է հին հաշվեհամարին
Արտ Գ.
Շահութահարկի կանխավճարը փոխանցել եմ հին հաշվեհամարին: Պե՞տք է ինչ որ բան անել, թե իրենք կուղարկեն միասնական հաշվեհամարին:

«Լվա ինքդ» ավտոլվացման կետի հարկման հետ կապված
Անի Կ.
Բարև ձեզ: Ուզում էի ճշտել՝ «Լվա ինքդ» ավտոլվացման կետը գործում է արտոնագրային վճարո՞վ: Ու եթե այո, ապա հայտարարության մեջ «Ավելացնել գործունեության տեսակ», որն եմ նշում: Շնորհակալություն:

Անձը մշակում է սեփական ֆերմայի կաթը
Արամ.
Խնդրում եմ նշեք, եթե կան, ԱՁ-ի հարկային պարտավորությունները, եթե մշակում եմ իմ ֆերմայի կաթը:

Արդյո՞ք հաշվարկվում է արձակուրդային օր
Էդգար.
Ողջույն: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին` արդյո՞ք հաշվարկվում է արձակուրդային օր և վճարվում, եթե աշխատակիցը ունեցել է մեկ կամ ավել բացակա և չվճարվող արձակուրդ, և եթե հաշվարկվում է, ապա ո՞ր կետի համաձայն:

Գործուղման հրամանի ձև
Յուրա Հ.
Խնդրում եմ ինձ ուղարկել գործուղման հրամանի ձև:

Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի եկամտային հարկի կանխավճար
Ա.
Բարև ձեզ:
ԱՁ-ն 2018թ-ի հունվարին ներկայացրել էր հարկային դադարեցման դիմում, իսկ հունիսին վերականգնման դիմում: Արդյո՞ք ԱՁ-ն պիտի վճարի երկրորդ եռամսյակի եկամտային հարկի կանխավճար ամբողջ եռամսյակի համար, որի ընթացքում նա չի աշխատել, թե՞ մենակ հունիս ամսվա կտրվածքով հաշվարկված: Շնորհակալություն:

Արդյո՞ք աշխատողի աշխատանքային գրքույկը արխիվացվել է
Արթուր.
Ես աշխատանքից դուրս եմ եկել 2018 թվականի մայիս ամսին, իմ աշխատանքային գրքույկն ինձ չեն տալիս, ինչպե՞ս կարող եմ ստուգել` արխիվացրել են, թե ոչ:

Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու ավտոլվացման կետը
Սուսաննա Ա.
Բարև ձեզ: Ես ցանկանում եմ ավտոլվացման կետ բացել, կասե՞ք` ինչ հարկատեսակով եմ հարկվելու:

Առցանց առևտուր անելու դեպքում արդյո՞ք առաջանում են հարկային պարտավորություններ
Ռուստամ Դ.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ արդյո՞ք հարկ է սահմանվում օնլայն առևտրով զբաղվողի վրա, եթե նրա ամսական շահույթը չի անցնում 50 000-ը:

Ի՞նչ հարկային արտոնություններ կան հաշմանդամների համար
Հասմիկ.
Բարև ձեզ:
Խնդրում եմ ասեք` հաշմանդամություն ունեցող և հաշմանդամ երեխա ունեցող ա/ձ-ը հարկային ի՞նչ արտոնություններ կարող է ունենալ:

Որքա՞ն են կազմում 2017թ. կանխավճարները
Աստղիկ.
Բարև ձեզ: Իմ հարցը 2017թ. շահութահարկի 38 կետին է վերաբերվում: Որքա՞ն են կազմում 2017թ. կանխավճարները, եթե ներկայացրել եմ այլընտրանքային դիմում 2018թ. համար, իսկ 2016թ. 4 եռամսյակի շրջանառությունը եղել է 46 153 000, կանխավ շնորհակալություն:

Ու՞մ է հասնում արձակման նպաստ
Արփինե.
Եթե աշխատողը աշխատել է մեկ կամ երկու տարի, արձակուրդներն օգտագործել է և ազատվել է, եթե անգամ ունեցել է արձակուրդային, դա էլ է հաշվարկվել ազատման ժամանակ, կա՞ արդյոք նաև առանձին արձակման նպաստի անհրաժեշտություն, շնորհակալություն:

Արդյո՞ք կարելի է տուգանքը ներառել ծախսերի հաշվարկում
Արփինե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ապրանքների մատակարարումն ուշացնելու պատճառով մեր կազմակերպությունը տուգանվել է մոտ 4 մլն դրամով: Հարցս հետևյալն է: Շահութահարկի հաշվարկում կարո՞ղ եմ այդ գումարը ներառել ծախսերի մեջ: Շնորհակալություն:

Շահութահարկի կանխավճարի հաշվարկ


2-րդ դեկրետի նպաստը ինչպե՞ս է հաշվարկվում
Վարդ.
Բարև ձեզ:
Կարո՞ղ եք ասել` եթե կինը դեկրետից դեկրետ է գնում, այդ դեպքում 2-րդ դեկրետի նպաստը ո՞նց է հաշվարկվում, եթե վերջին 12 ամիսները կինը չի աշխատել, այլ գտնվում էր 1-ին դեկրետում:

Խանութը ցանկանում է ետ վերադարձնել ժամկետանց ապրանքը
Arpine.
Բարև ձեզ, հարցս հետևյալն է. խանութը ցանկանում է ետ վերադարձնել ժամկետանց ապրանքը, կազմակերպությունը առանց հաշիվ-ապրանքագրի ետ չի ընդունում, կարո՞ղ եմ էլեկտրոնային հաշիվ վավերագիր կազմել` մեջը նշելով ետ վերադարձ, ու եթե կարելի է` նշեք օրենքի որ կետի հիման վրա:

Հաշվապահական հաշվառման կազմակերպում
Մարինե Դ.
Ինչպե՞ս է իրականացվում հաշվապահական հաշվառման կազմակերպումը միջին մասնագիտական հիմնարկներում:

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը
Մարինե.
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել այս հարցին - Եթե աշխատողը աշխատել է 6 տարի, չի օգտվել ամենամյա արձակուրդից և վերջին ամիսը չի ներկայացել աշխատանքի, ազատման դեպքում ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկը:
Վերջին մեկնաբանություններ