
Անհրաժեշտ է հաշվարկել արձակուրդային
Մարիամ.
Բարև ձեզ, որ խնդրեմ կարո՞ղ եք օգնել: Անհրաժեշտ է հաշվարկել արձակուրդային աշխատավարձ 2018թ.-ի փետրվարի 12-ից։ 5-օրյա աշխատանքային շաբաթով աշխատելու դեպքում: 12 լրիվ ամիսների աշխատավարձը, ներառյալ լրավճարները, միասին կազմում է 2 280 000 դրամ, ամսական աշխատավարձը 210 000 դրամ է: Նախապես շնորհակալություն:

Ինչպե՞ս է հաշվարկվում ԱԱՀ-ն
Հայկ.
Բարև ձեզ, ինչպե՞ս է հաշվարկվում ԱԱՀ-ի վճարի չափը: Կատարված աշխատանքի պայմանագրի ընդհանուր գինը 1 000 000 դրամ է, որից նյութածախսը ըստ հաշիվ ապրանքագրի կազմել է 700 000 դրամ, ևս ունեմ գրանցված աշխատող 100 000 դրամ աշխատավարձով: ԱԱՀ վճարվելիք գումարը որոշվում է մնացած 200 000 × 20%, թե՞ ուրիշ բանաձևով:

Բանկում դոլարի արտարժույթային դիրքը կարճ է
Gor.
Բարև ձեզ:
Բանկում դոլարի արտարժույթային դիրքը կարճ է: Դրամը արժեզրկվում է: Արտարժույքի վերագնահատումը ինչպիսի՞ ազդեցություն կունենա բանկի վրա` դրական, բազասական, թե՞ չեզոք, և կբացատրե՞ք: Շնորհակալություն:

ՍՊԸ-ն ձեռք է բերել փայտամշակման հաստոց
Էդվարդ.
Չէի՞ք օգնի կազմել հաշվապահական ձևակերպում. "Կահույքի սրահ" ՍՊԸ-ն ձեռք է բերել փայտամշակման հաստոց 1.200,0 դրամ արժողությամբ: Ձեռքբերման պահին գնահատվում է հաստոցի օգտակար ծառայություն 10 տարի, իսկ մնացորդային արժեքը` 40,0 դրամ, այսինքն մաշվածության գումարը կազմում է 1.160,0 դրամ:

ԱԱՀ շեմի վերաբերյալ
Արմ.
Գործընկերներ ջան, ի՞նչ նորություն ունեք ԱԱՀ շեմից` 2019-ին այն մնում է նույնը` 115 մլն, թե՞ իջնում է 58.35 մլն:

Գործատուին փոխհատուցման ենթակա գումարի մասին լրացվող տեղեկանք
Թեհմինա.
Ողջույն. Խնդրում եմ օգնեք: Գործատուին փոխհատուցման ենթակա գումարի մասին լրացվող տեղեկանքում 6 տողում նշվում է տվյալ ամսվա համար հաշվարկված ընդհանու՞ր եկամտային հարկի գումարը, թե՞ միայն տվյալ աշխատողի, 7 տողում համախա՞ռն, թե՞ մաքուր գումարը, և 10 տողում ճի՞շտ է գրել (7-6) :

Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը
Հասմիկ.
Բարև ձեզ, եթե աշխատողը գրանցվել է աշխատանքի հղիության ընթացքում 6-7 շաբաթականում, ինչպե՞ս է հաշվարկվում դեկրետայինը այս դեպքում:

Արդյո՞ք մասնաճյուղը պետք է հաշիվ վավերագիր դուրս գրի
Իզաբելա.
Հարգելի գործընկերներ,
ԼՂՀ Հայաստանյան մասնաճյուղը կատարել է ապրանքի ներմուծում, կատարել է մաքսային ծառայությունների վճարում և պետք է ապրանքը տեղափոխի ԼՂՀ: Արդյո՞ք մասնաճյուղը պետք է հաշիվ վավերագիր դուրս գրի:

Մայրության նպաստի հաշվարկ երկրորդ անգամ
Իննա.
Բարև ձեզ: Եթե հիմա ֆիզ. արձակուրդում եմ և նորից գնամ ֆիզ. արձակուրդ, արդյո՞ք կստանամ մայրության նպաստի նույն գումարը, ինչքան առաջինի ժամանակ:

Արդյո՞ք դրոշմանիշային վճարը կարող է վճարվել գործատուի միջոցների հաշվին
Նվարդ.
Գործատուն կարո՞ղ է աշխատողի փոխարեն վճարել դրոշմանիշային վճարը` անկախ այն հանգամանքից, որ աշխատավարձը բարձր է նվազագույնից:

ՀԴՄ հասցեի փոփոխության հետ կապված
Աննա.
Դեղատնային գործունեությունը այլ հասցե տեղափոխելու դեպքում մինչ նոր լիցենզիա ստանալը ՀԴՄ-ի հասցեն կարո՞ղ ենք փոխել:

Նոր բացվող ԱՁ-ն խոհարարական արտադրանքներ է արտադրելու
Գայանե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ձեր խորհրդի կարիքն ունեմ: Նոր բացվող ԱՁ-ն խոհարարական արտադրանքներ է արտադրելու, ունենալու է մանրածախ և մեծածախ վաճառք, տեղում սպառում և առաքում: Ի՞նչ հարկեր եմ վճարելու և շրջանառության հարկի ո՞ր դրույքաչափով պետք է աշխատեմ:

Արդյոք նախատեսվա՞ծ է նման դեպքերում աշխատավարձ
Աննա.
Բարև ձեզ, ցանկանում եմ ինձ լիովին նվիրել բարեգործական գործունեության։ Բայց այն լիակատար իրականացնելու համար պետք է ուրիշ ոչ մի բանով չզբաղվեմ։ Արդյոք նախատեսվա՞ծ է նման դեպքերում "աշխատավարձ" այն անձանց համար, ովքեր նման գործունեությամբ են զբաղվում։ Շնորհակալություն։

ԱՁ զբաղվելու է շինարարությամբ
Հայկ.
Բարև ձեզ, զբաղվելու եմ շինարարությամբ, համարվում եմ ԱԱՀ վճարող Ա/Ձ։ Հարցս հետևյալն է` ի՞նչ հաշվետվություններ պիտի ներկայացնեմ և ի՞նչ հարկեր պիտի վճարեմ։ Խնդրում եմ պատասխանել և կանխավ շնորհակալ եմ։ Եթե դժվար չի muk-mukik շնիկ mail.ru էլ.փոստին ուղարկեք հաշվետվությունների օրինակելի ձևերը։

Աշխատողը գործուղումից վերադարձել և ներկայացրել է համապատասխան փաստաթղթերը
Կամո.
Բարև ձեզ: Աշխատողին կանչել եմ արձակուրդից և ուղարկել գործուղման: Մոռացել եմ տալ համապատասխան հրամանները: Աշխատողը գործուղումից վերադարձել և ներկայացրել է համապատասխան փաստաթղթերը: Ինչպե՞ս ձևակերպեմ և վճարեմ աշխատողին: Աշխատողը ծախսերը արել է իր գրպանից: Նախապես շնորհակալ եմ:

Արդյո՞ք անհրաժեշտ են դրոշմապիտակներ
Անուշ.
Բարև ձեզ: Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող անձի գործունեությունը կոտլետների պատրաստում է: Արդյո՞ք անհրաժեշտ են դրոշմապիտակներ:

Արդյո՞ք վճարվում է սոցիալական վճար երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակ
Մարինա.
Բարև ձեզ: Ես ցանկանում եմ իմանալ` արդյո՞ք երբ գտնվում ես ֆիզ. արձակուրդում, կուտակային կենսաթոշակի գումարը վճարվում է:

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը
Էլյա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. ես 4 տարի է գրանցված աշխատող եմ, և հիմա ցանկանում եմ ազատվել աշխատանքից: Աշխատում եմ 6-օրյա / 8 ժամյա գրաֆիկով, տարեկան ունեմ 10 օր արձակուրդ, գրանցված աշխատավարձս` 105 000: Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկս:

Համաձայնագրի տիպային ձև
Արթուր.
Բարի լույս, ՀԱՅԵՐ:
Ինձ պետք է համաձայնագրի տիպային ձև: Համաձայնագիրը համագործակցության բնույթ պետք է կրի, համագործակցությունը՝ տարբեր մշակութային միջոցառումների անցկացում և այլն: Խնդրում եմ արձագանքել:

Հաշվապահական ձևակերպումներ
Անժելա.
Խնդրում եմ տալ համապատասխան ձևակերպում:
1) Կազմակերպությունը կանխիկ գնում է 10 000 դրամ ապրանք վերավաճառքի համար:
2) Կազմակերպությունը ապրանքների կանխիկ իրացումից ստանում է 11 000 դրամ:
3) Ա կազմակերպությունը ապառիկ Բ կազմակերպությանը 15 000 դրամ ապրանք է վաճառում:

ՀԴՄ-ն ապառիկ ձեռքբերելու համար
Անի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, ես ուզում եմ բացել հացի արտադրամաս: Ապառիկ ՀԴՄ ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել, այսինքն, որ գումարն ամսեամիս վճարեմ ՀԴՄ սարք ձեռք բերելու համար: Կանխավ շնորհակալություն:

Անհրաժե՞շտ է արդյոք լրացնել դրամարկղային գիրք
Աշխեն.
Բարև ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում.
IT ոլորտի Ստարտ ափ է, ունի հարկային արտոնություններ, դեռևս միայն անհատ ձեռնարկատիրոջ եկամտային հարկ է փոխանցվում, այլ շրջանառություն առկա չէ: Անհրաժե՞շտ է լրացնել դրամարկղային գիրք: Եթե այո, ապա ինչպե՞ս:

Աշխատանքի ընդունման հրամանում ԱՕ հոդված 95-ի երկրորդ կետը որպես հիմք նշելը
Բարև ձեզ: Աշխատանքի ընդունման հրամանում ԱՕ հոդված 95-ի երկրորդ կետը որպես հիմք նշելը ճի՞շտ է արդյոք:

Արդյո՞ք պարտադիր է կնիքի առկայությունը
Լուսինե.
Բարև ձեզ, խնդրում եմ ասեք` ՍՊԸ-ի համար կնիքի առկայությունը պարտադի՞ր է, թե ոչ, եթե այո, ո՞ր օրենքով, և պայմանագրի համար միայն ստորագրությունը կարո՞ղ է հիմք հանդիսանալ: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ որպես ԱՁ գրանցվելու համար
Սարգիս.
Բարև ձեզ, իսկ որտե՞ղ է գտնվում պետական ռեգիստրը, և ԱՁ բացելու համար պետ. ռեգիստրում ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր: Նախապես շնորհակալություն:

Եթե աշխատակիցը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում
Քրիստինե.
Բարև ձեզ:
Ինձ կարո՞ղ եք հուշել՝ եթե աշխատակիցը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը կրճատել հաստիքը, աշխատանքը բաշխել այլ աշխատակիցների միջև և դրանից հետո նորից համանման հաստիք բացել:

Աշխատանքային գրքույկը հանձնվել է թվայնացման
Աստղիկ.
Բարև ձեզ:
Աշխատանքային գրքույկս օրենքով սահմանված կարգով Գործատուի կողմից ներկայացվել է թվայնացման: Խնդրում եմ պատասխանեք. գործատուն այն ինձ կհանձնի անմիջապես թվայնացումից հետ ստանալուց հետո, թե կպահի մինչև իմ աշխատանքից ազատվելը: Եվ կկատարվի արդյոք գրառում իմ ազատման մասին: Կանխավ շնորհակալություն:

ԱՁ հաշվապահական հաշվառում
Սեյրան.
Բարև Ձեզ: Սպասարկման ոլորտի ԱՁ ունեմ: Գրանցված եմ որպես լիազոր: Հաշվապահությունը այսուհետ ես եմ ցանկանում վարել: Ո՞վ կօգնի վճարովի խորհրդատվությամբ:

Կանոնադրության ձև
Արմեն.
Խնդրում եմ, եթե հնարավոր է, տրամադրել ՍՊԸ կանոնադրության օրինակ ընկերության խորհրդի տարբերակով:

Առցանց խանութի միջոցով առևտուր կազմակերպելու համար
Լիլիթ.
Բարև ձեզ: Ինձ անհրաժեշտ է իմանալ՝ ի՞նչ գործընթացներ են անհրաժեշտ օնլայն խանութի միջոցով առքուվաճառքով զբաղվելու համար (հարթակը վաճառքի՝ Instagram/Facebook):

Եթե կազմակերպությունը հաշվապահական հաշվառում չի վարել
Մհեր.
Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը հաշվապահական հաշվառում չի վարել, սակայն հաշվետվությունները ներկայացրել է և հարկերը վճարել է ժամանակին, ինչ խնդիրներ կարող են առաջանալ հարկային մարմինների հետ: Նախապես շնորհակալություն:

Վերջնահաշվարկի վերաբերյալ
Աննա.
Ես 2018թ․ մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 3-ը աշխատելու եմ ամսական 110 000 մաքուր աշխատավարձով: Ունեմ 12 օր չօգտագործված արձակուրդային օրեր: Կասե՞ք` ինչքան վերջնահաշվարկ պետք է ստանամ:

Եթե կազմակերպությունը անհատույց տալիս է սառնարաններ
Կարինե.
Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել, ես սկսնակ հաշվապահ եմ: Եթե կազմակերպությունը անհատույց տալիս է սառնարաններ, ընդունման-հանձնման ակտով, արդյո՞ք օրենքը փոխվելուց հետո այդ սառանարանների համար անհրաժեշտ է հաշիվ-ապրանքագիր գրել ԱԱՀ-ով: Եվ շշերի հետ կապված, եթե նրանք բազմակի շրջանառելի են համարվում մեր կազմակերպության համար, և մենք չենք ներառում դա Հ/Ա-ի մեջ, արդյո՞ք հիմա պետք է ներառենք և գրենք ԱԱՀ-ով: Խնդրում եմ որքան հնարավոր է շուտ արձագանքեք: Շնորհակալություն:

Արդյո՞ք աշխատակիցը ունի վերջնահաշվարկի իրավունք
Անահիտ.
Բարև ձեզ:
Գրանցված աշխատող եմ 1 տարի ու 8 ամիս արդեն, աշխատավարձը 70.000 (ֆիքսված), ցանկանում եմ աշխատանքից դուրս գալ, ինձ հետաքրքրում է` վերջնահաշվարկ պահանջելու իրավունք ունե՞մ, և որքա՞ն կկազմի այն: Արձակուրդից օգտվել եմ մեկ անգամ` 7 օրով: Շնորհակալություն:

Ինչպե՞ս է կատարվելու արձակուրդայինի հաշվարկը
Աստղիկ.
2017 թվականի հերթական արձակուրդիցս հետ եմ կանչվել 10 օր շուտ իմ համաձայնությամբ` ելնելով անհրաժեշտությունից: 2018-ին գնալու եմ արձակուրդ իմ 24 աշխատանքային օրվա համար (6 օրյա աշխատանքային ռեժիմ), միևնույն ժամանակ ցանկանում եմ, որ գումարվի նաև նախորդ տարվա չօգտագործածս 10 օրը: Ցանկանում եմ իմանալ` վճարումն ինչպե՞ս է կատարվելու` 24 օրվա համար, թե՞ արդեն 34: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ հարկեր է վճարելու ԱՁ-ն
Նարեկ.
Ես ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ ու չորացված թփեր արտադրեմ` 4 տեսակի: Ի՞նչ հարկեր եմ վճարելու:

Արդյո՞ք առաջանում է հարկային պարտավորություն ընկերությունում փայաբաժինը վաճառելու դեպքում
Արթուր.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանել` արդյո՞ք որևիցե հարկ առաջանում է, եթե սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցները (ֆիզիկական անձիք են) վաճառում են ընկերության իրենց փայաբաժինները:

Ֆինանսական վարձակալության հաշվառումը վարձատուի մոտ
Արևիկ.
Բարև ձեզ, հաշվապահներ ջան: Խնդրում եմ օրինակով ներկայացնել ֆինանսական վարձակալության հաշվառումը վարձատուի մոտ, տրված ձևակերպումները, անուիտետը: Կանխավ շնորհակալ եմ:

Հիշարար օրդերի ձև
Siran.
Բարև ձեզ: Եթե հնարավոր է, կարո՞ղ եք ինձ էլ ուղարկել մեմորիալ օրդերի ձև- hiddengoldsiran շնիկ mail.ru: Նախապես շնորհակալ եմ:

Արդյո՞ք գործատուն իրավունք ունի բարձր դրույքաչափով վարձատրություն սահմանել
Միշա.
Արձակուրդ գնալու ժամանակ, երբ աշխատակցի պարտականությունները դրվում է ավելի ցածր աշխատավարձ ստացող աշխատակցի վրա, գործատուն իրավունք ունի՞ երկու աշխատակիցների պարտականությունները կատարող աշխատակցին վճարել բարձր վարձատրվող դրույքաչափով: Խնդրում եմ դրական կամ բացասական պատասխանների դեպքում հղում անել համապատսխան օրենքի համապատասխան կետին:

Ինչպե՞ս է հաշվարկվելու վերջնահաշվարկը
Սիրունիկ.
Բարև ձեզ: Աշխատում եմ խանութում, ստանում եմ մեկ հերթափոխի համար 3 000 դրամ: Սակայն լինում են օրեր, երկու հերթափոխ եմ աշխատում: Աշխատավարձ չվճարելու պատճառով ազատվել եմ աշխատանքից: Ունեմ 1 ամիս 17 օրվա չվճարված աշխատավարձ: Աշխատել եմ հունիսից նոյեմբեր: Խնդրում եմ ասել - քանի՞ օրվա ընթացքում պետք է ստանամ իմ աշխատավարձը, ու վերջնահաշվարկ ինչպե՞ս են հաշվարկելու:

Ինչպե՞ս ճշտել որպես գրանցված աշխատող լինելու հանգամանքը
Մետաքս.
Ցանկանում եմ տեղեկանալ՝ ինչպես կարող եմ ճշտել, թե գրանցված աշխատող հանդիսանում եմ, թե ոչ: Ուզում եմ ինքս ճշտել, առանց աշխատանքի վայրի: Հնարավո՞ր է ճշտել, և ի՞նչ է անհրաժեշտ անել դրա համար:

Ի՞նչ հարկեր է վճարում ԱՁ-ն
Անի.
Կասե՞ք` Ա/Ձ-ն բացի շրջանառության հարկից, այլ ի՞նչ հարկեր է վճարում և ի՞նչ չափերով: Շնորհակալություն:
Իմանալ՝ ինչպե՞ս գրանցվել որպես ԱՁ

Առցանց առևտուր կազմակերպելու համար
Արման.
Կհուշե՞ք՝ ինչպես կարող եմ կազմակերպել առցանց առևտուր, օրինակ՝ list.am կամ facebook: Գրանցված վաճառքի կետ չունեմ, կարո՞ղ եմ արդյոք ՀԴՄ-ով վաճառք իրականացնել, թե՞ e-Invoicing ծրագրով է պետք դուրս գրել հաշիվները:

Գործատուն անօրինական ազատել է աշխատողին աշխատանքից
Մարինա.
Բարև ձեզ, կարո՞ղ եք ասել` եթե համապատասխան դատարանի վճռով գործատուն անօրինական ազատել է աշխատողին աշխատանքից, և դրա արդյունքում ձևավորվել է հարկադիր պարապուրդ, ապա որքան կկազմի վճարը 3 տարվա համար, ենթադրենք` եթե մեկ ամսվա աշխատավարձը կազմում է 600 000 դրամ հարկերը ներառյալ (խնդրում եմ նշել հաշվարկի բանաձևը)։ Ինչպես նաև` որքա՞ն կկազմի գոյացած տուգանքը յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար 0.15 տոկոսի չափով (խնդրում եմ նույնպես նշել հաշվարկի բանաձևը) այդ 3 տարվա համար:
Կանխավ շնորհակալ եմ:

Որքա՞ն պետտուրք է գանձվում որպես Ա/Ձ գրանցվելու համար
Անի.
Բարև ձեզ։ Կասե՞ք` այժմ ինչքա՞ն պետտուրք է գանձվում Ա/Ձ բացելուց, և հնարավո՞ր է արդյոք շրջանառության հարկով հարկվել։ Եվ ո՞րն է նախընտրելի` շրջանառության հարկը՞, թե՞ եկամտայինը։ Շնորհակալություն։

Ինչպե՞ս է հաշվարկվելու նպաստը
Մերի.
Բարև ձեզ: Ես աշխատում եմ դպրոցում, վերջին 1,5 տարում գտնվում եմ ֆիզարձակուրդի մեջ, փետրվարին նորից պետք է գնամ ֆիզարձակուրդ: Ինչպե՞ս կհաշվարկվի ինձ հասանելիք գումարը: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ հարկային պարտավորություններ ունի ԱՁ-ն
Գոհար.
ԱՁ եմ, աշխատում եմ շրջանառության հարկով, ծնված եմ 1978թ.: Խնդրում եմ ձեզ պատասխանել` սոցիալական վճար վճարելու՞ եմ, ի՞նչ չափով, և 1 000 դրամ վճարման մասին:

Հաշիվը չեղյալ անելու վերաբերյալ
Կարինե.
Հարգելի հաշվապահներ, շատ հաճախ եմ հանդիպում հետևյալ երևույթին - դուրս գրված հարկային հաշիվները / հաշվարկային փաստաթղթերը "արխային" չեղյալ անելը: Բայց չէ՞ որ չեղյալ անելու համար հիմքեր են պետք: Արդյո՞ք ձեզ էլ են հանդիպում նման դեպքեր, ձեզանից էլ են երբեմն պահանջում հաշիվը չեղյալ անել` առանց իրավական հիմքի առկայության:

Ինչպիսի՞ հարկային պարտավորություններ են առաջանում
Արմեն.
Ցանկանում եմ բացել ԱՁ իմ անունով և պետք է զբաղվեմ Կարիերայի ուսուցումներ անցկացնելով և Աշխատանքի տեղավորման գործունեությամբ։ Կարո՞ղ եք ինձ տեղեկացնել, թե նման գործունեություններ իրականացնելու համար ինչպիսի հարկատեսակներ պետք է վճարեմ։
Վերջին մեկնաբանություններ