Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձինք ցանկանում են մատնահարդարման սրահ բացել

Ալիսա. Ողջույն: Հարցս հետևյալն է՝ 2 հոգով ցանկանում ենք մատնահարդարման սրահ բացել, որը սկզբնական կունենա մոտ 3-4 գրանցված աշխատող: Ինչպե՞ս կազմակերպել իրավական գործընթացը: Շատ շնորհակալ կլինեմ մասնագիտական կարծիք լսել այստեղից:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Կարո՞ղ է ԱՁ-ն համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ

Ալբերտ. Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատերը, որը նոր է սկսում գործունեություն ծավալել և անձամբ է իրականացնում ձեռնարկատիրության հետ կապված բոլոր աշխատանքները, մատուցում է ծառայություններ, որոնց մի մասը հարկվում է արտոնագրային հարկով: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք տվյալ անհատ ձեռնարկատերը իրավունք ունի ծառայությունների ամբողջ ծավալով համարվել ընտանեկան ձեռնարկատիրության օբյեկտ, մինչև օրենքով սահմանված 18 միլիոն դրամ շրջանառության շեմն անցնելը: ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 267-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝ Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կարող է համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը, որի նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 18 միլիոն դրամը: Սույն մասի կիրառության առումով՝ 1) իրացման շրջանառությունը ներառում է նաև արտոնագրային հարկի և (կամ) շրջանառության հարկով հարկման համակարգի շրջանակներում իրականացվող գործունեության տեսակներին վերագրվող իրացման շրջանառությունը: ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 267-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՏԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝ Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել՝ Օրենսգրքի 57-րդ գլխի համաձայն՝ արտոնագրային հարկ վճարողները՝ գործունեության այդ տեսակների մասով: Եվ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 267-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝ Առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը համարվում են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ գործունեության բոլոր տեսակների մասով, բացառությամբ գործունեության այն տեսակների, որոնք համարվում են արտոնագրային հարկով հարկման օբյեկտ: ՆԱԽԱՊԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տեղեկանք ներկայացնելու վերաբերյալ

Մարտին. Խնդրում եմ պատասխանել, թե այլևս հարկային տեսչություն չի՞ ներկայացվելու ՏԵՂԵԿԱՆՔ՝ դուրս գրված (գնորդներին տրված) և (կամ) մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անձը գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում

Արմինե. Բարև ձեզ: Այս պահին գտնվում եմ հղիության և ծննդաբերության արձակուրդում, որը երկարացվել է բարդ ծննդաբերության պատճառով: Ինձ հետաքրքրում է մի հարց՝ երեխայի խնամքի նպաստի համար պետք է դիմել նրա 70 օրականը լրանալուն պե՞ս, թե՞ երբ որ ավարտվեն իմ ավելացված արձակուրդի օրերը: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հարցեր աշխատակիցների հետ կապված

Մարգարիտա. 1. Տնօրենին արձակուրդ ուղարկելու համար պե՞տք է արդյոք տնօրենի դիմումը: 2. Աշխատողը կազմակերպությունում աշխատում է համատեղությամբ: Մենք պե՞տք է տրամադրենք տեղեկանք նրա աշխատանքի համար և արձակուրդի ժամանակացույց: 3. Աշխատողին, որը պետք է անցնի պարտադիր բժշկական զննություն, պետք է ընդունել, հետո ուղարկե՞լ բուժզննության, թե՞ ուղարկել բուժզննության, հետո միայն ընդունել աշխատանքի: Խնդրում եմ մանրամասնել: 4. Եթե աշխատողը ազատվել է աշխատանքից և նրան վճարվել է վերջնահաշվարկ, բայց համակարգ չի ներկայացվել ազատման հայտը և միայն 3 ամիս անց կազմակերպությունը հայտ է ներկայացրել ազատման տվյալ ամսվա համար, այդ 3 ամիսը որպես աշխատանքային ստաժ հաշվարկվու՞մ է աշխատողի համար, թե՞ ոչ: 5. Եթե աշխատողը (շաբաթական 24 ժամ ծանրաբեռնվածությամբ) փոխարինում է մեկ այլ աշխատողի արձակուրդի ժամանակ (շաբաթական 40 ժամ ծանրաբեռնվածությամբ, աշխատավարձը՝ 90 000 դրամ), 12 աշխատանքային օր ինչպե՞ս վարձատրել համատեղությամբ աշխատանքի համար: Կարո՞ղ եմ արձակուրդ գնացող աշխատողի աշխատավարձի 50 տոկոսի չափով վարձատրել: Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվում է դիմահարդարմամբ

Սուսաննա. Խնդրում եմ, պատասխանեք: Ա/Ձ-ն նոր է գրանցվել և զբաղվում է դիմահարդարմամբ, դեմքի մերսմամբ և նմանատիպ այլ ծառայություններով: Հարկային հաշվետվությունների մեջ ո՞ր ձևերը (համարները) պետք է ընտրենք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կստանա նպաստ

Դիանա Բադիյան. Բարև ձեզ: 1. Խնդրում եմ, հուշեք ֆիզ. արձակուրդի հաշվապահական ձևակերպումը: 2. Եվ եթե անձը, ով հանդիսանում է ՍՊԸ-ի սեփականատեր, նաև այդ ՍՊԸ-ում գրանցված աշխատող է, ապա նրան հասնու՞մ է երեխայի խնամքի նպաստ, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության արձակուրդի վերաբերյալ

Թագուհի․ Բարև ձեզ: Ես ցանկանում էի իմանալ՝ արդյո՞ք հղին իրավունք ունի հասանելիք ֆիզ. արձակուրդ գնալ 8-րդ ամսում, թե՞ օրենքը թույլ չի տալիս։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի և երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ

Լիլիթ․ Բարի օր, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք ինձ հասկանալ. Ես 16-շաբաթական հղի եմ, մինչ այժմ աշխատում էի տանից ու գրանցված աշխատող չեմ եղել։ Հիմա անցնելու եմ աշխատանքի մի հիմնարկ, որտեղ ինձ գրանցելու են։ Հարցերս հետևյալն են՝ ինձ վրա տարածվելու՞ է աշխատող մայրերի նպաստը։ Եվ երկրորդ հարցս՝ հիմնարկի հաշվապահը պնդում է, որ ամուսինս կարող է ստանալ խնամքի արձակուրդի գումարները (18 000 դրամ), առանց արձակուրդի դուրս գալու, արդյո՞ք ցնդաբանություն չէ սա: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում

Հասմիկ. Աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, որի ժամկետը պետք է երկարացվեր 01.04.19թ., սակայն մոռացվել է: Հիմա 27.10.19թ. պետք է գրանցվի երկրորդ երեխայի խնամքի արձակուրդը, ինչպե՞ս վարվել, որ ճիշտ լինի, այսինքն՝ նախորդ տվյալներն ուղղելու հնարավորություն կա՞, թե՞ արդեն ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ներգնա տուրիզմը կարող է ընտանեկան ձեռնարկատիրություն համարվել

Նունե. Բարև ձեզ: Զբաղվում եմ ներգնա տուրիզմով։ Ուզում եմ բացել ընտանեկան ձեռնարկատիրություն։ Արդյո՞ք ներգնա տուրիզմը կարող է ընտանեկան համարվել։ Եվ նաև լավ չեմ պատկերացնում, հայրս մեր ձեռնարկատիրության մեջ վարձու աշխատող է համարվելու։ Ինչպես նաև մեկ այլ աշխատակից ունենք։ 5 000 դրամ եմ վճարելու յուրաքանչյուրի համար և վե՞րջ։ Շրջանառության առումով բավարարում ենք պայմաններին։ Շնորհակալ եմ կանխավ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է Ա/Ձ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Աննա. Հարգելիներս, ես Ա/Ձ եմ և այս տարի ընտանեկան ձեռնարկատեր եմ, թխվածք եմ թխում և ֆակտուրայով տալիս եմ խանութներին Երևանում: 2020թ. կարո՞ղ եմ համարվել միկրոձեռնարկատեր, թե՞ պետք է ես վաճառեմ ՀԴՄ-ով և ոչ թե խանութներին տամ: Շեմը չի անցնում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նոր բյուլետեն բացելու համար

Էմմա․ Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է մի հարց՝ մայրս ոտքը կոտրել է, վիրահատվել է, և բյուլետեն ենք բացել, հետո ինչ-ինչ պատճառներով բյուլետենը փակվել է, բայց մայրս դեռ աշխատունակ չէ, ոտքը վիրահատված է ու դեռ 2 ամիս պետք է վերականգնվի: Խնդրում եմ, ինձ ասեք՝ հնարավո՞ր է նորից բյուլետեն բացել, և ի՞նչ թղթեր են անհրաժեշտ դա անելու համար: Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Սուպերմարկետների հետ համագործակցելու համար

Շավարշ. Բարև ձեզ: Ունեմ ֆերմա և զբաղվում եմ խոզաբուծությամբ: Սուպերմարկետների հետ համագործակցելու համար ի՞նչ տարբերակներ կառաջարկեք: Նշված դեպքում կարո՞ղ եմ օգտվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի կարգավիճակից: Եկամուտները տարեկան չեն գերազանցում 6-7 մլն դրամը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆիզիկական անձը ՍՊԸ-ից ձեռք է բերում ծառայություններ

Ալբերտ. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է՝ ֆիզիկական անձը, որը չի հանդիսանում Ա/Ձ, պայմանագրով ՍՊԸ-ից ձեռք է բերում ծառայություններ: Արդյո՞ք տվյալ ֆիզիկական անձի համար առկա են որևիցե հարկեր վճարելու կամ հաշվարկներ ներկայացնելու հարկային պարտավորություններ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական գրասենյակ բացելու համար

Մարիանա. Բարև ձեզ: Հաշվապահական գրասենյակ բացելու համար կասե՞ք՝ ինչ է հարկավոր: Արդյո՞ք գրասենյակի լիցենզավորված լինելը պարտադիր է: Ծառայությունը մատուցելու է ՊՈԱԿ-ներին:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է նորաձևության սրահ բացել

Արփի. Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Մի քանի հարց ունեմ ձեզ: 1) Ցանկանում եմ գրանցել նորաձևության սրահ (ատելյե), ԱՁ-ով, սակայն հարկատեսակը չեմ կողմնորոշվում: 2) Ցանկանում եմ գրանցել որպես ընտանեկան բիզնես, բայց այս պարագայում էլ ոչ մի ինֆորմացիա չեմ գտնում դեկրետի մասին: Ուզում եմ գրանցված աշխատող լինել նախքան դեկրետ գնալը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ազատման հայտի վերաբերյալ

Լիլիթ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել: Տնօրենս հրամանագրքով աշխատողին ազատել է ամսի 4-ին, այդ օրը նա չի աշխատել: Ազատման հայտում ամսի քանի՞սն է նշվում աշխատանքային հարաբերությունների ավարտ, եթե նշվում է 4-ը, աշխատողը վճարվու՞մ է այդ օրվա համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի լրացման վերաբերյալ

Լուսինե. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք աշխատանքային գրքույկում լրացվում է (էր) քաղաքացիաիրավական պայմանագրերով կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընկերությունը ապրանք է ներմուծում

Լուսինե. Բարև ձեզ: Ընկերությունը ներմուծում է հատակամաքրիչ, մաքրող հեղուկ և լաթ, որոնք և վաճառում է որպես մեկ հավաքածու: Նշված հավաքածուն հայտարարագրվում է դրոշմապիտակավորման ոչ ենթակա ԱՏԳ կոդով: Սակայն միջի հեղուկը առանձին ներմուծելու դեպքում հայտարարագրվում է դրոշմապիտակավորման ենթակա կոդով և օրենքին համապատասխան վերագրվում և դրոշմապիտակավորվում է: Ինչպե՞ս պետք է վարվել նման դեպքում համապատասխան հավաքածուի հետ: Արդյո՞ք պետք է առանձին վերագրել միջի հեղուկը և դրոշմապիտակը փակցնել տուփի վրա: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով

Կարինե. Բարև ձեզ: ԱՁ-ն շրջանառության հարկով է աշխատում, ծառայություն պետք է մատուցի ֆիզիկական անձի, ի՞նչ պարտավորություն է առաջանում ԱՁ-ի համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն ապրանք է ներմուծել ԵՏՄ-ից

Նարինե. Բարև ձեզ: ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն ապրանք է ներմուծել ԵՏՄ-ից, տվյալ երկրի տրանսպորտով, որի հետ առանձին կնքվել է տրանսպորտային ծառայության պայմանագիր, ինվոյս: Հարց 1՝ հայտարարության մեջ ապրանքի արժեքում ներառե՞մ տրանսպորտային ծախսը, թե՞ ոչ: Հարց 2՝ ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվություն տալու՞ եմ, քանի որ ծառայություն է մատուցված ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից (գումարը փոխանցված է): Հարց 3՝ ԱԱՀ-ի հաշվարկի 17 տողում միայն ներմուծված ապրանքներ է ուզում, տրանսպորտի արժեքը գումարեմ ապրանքի գնին նոր ԱԱՀ հարկ հաշվարկե՞մ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գործատուն կարո՞ղ է միակողմանի լուծել պայմանագիրը

Լիլիա․ Բարև ձեզ: Եթե գործատուն պայմանագիր է կապել 2 տարով (խոսքը վերաբերում է դպրոցի դասաժամերին), պայմանագրում հստակ նշված չէ ժամաքանակը, այլ միայն դասարանները, հրամանով տրված է եղել 19 ժամ, եթե տվյալ առարկայի մասնագետ դպրոցում կան 2-ը, մեկը վարչական աշխատող է, որին հասնում է մինչև 8 դասաժամ, մյուսը պայմանագրով աշխատող ուսուցիչն է և հրաժարվում է որոշակի դասաժամերից, գործատուն կարո՞ղ է միակողմանի խզել պայմանագիրը։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն նորաբաց է, չի տվել շրջանառության հարկի հայտարարություն

Հասմիկ․ Ա/Ձ-ն նորաբաց է, չի տվել շրջանառության հարկի հայտարարություն, զբաղվելու է քսերոքսի ծառայությամբ, պարզ է, որ 20 % է հարկվելու ԱԱՀ, իսկ եկամտային և սոց․ վճար ամսակա՞ն է հարկվելու և որքա՞ն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Պե՞տք է արդյոք վճարել օրապահիկ

Ա. Եթե աշխատակիցը գործուղվել է մի քանի վայր, որոնց հեռավորությունները առանձին-առանձին չեն գերազանցում 30 կիլոմետրը, սակայն, հաշվի առնելով այդ բնակավայրերի՝ իրարից հեռավորությունը, ընդհանուր ճանապարհը գերազանցում է 30 կիլոմետրը, այդ դեպքում օրապահիկ պե՞տք է հաշվարկվի և վճարվի, թե՞ ոչ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է տնօրենը շահույթը օգտագործել անձնական նպատակների համար

Տարոն. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն աշխատում է շրջ. հարկով, միակ մասնակիցը և աշխատողը տնօրենն է: Ընկերության կողմից մատուցված ծառայություններից ստացված շահույթը տնօրենը կարո՞ղ է միանգամից՝ առանց որևէ գործընթացի օգտագործել անձնական նպատակների համար: Շահաբաժին հայտարարելը պարտադի՞ր է: Նշեմ, որ աշխատող տնօրենը արդեն մեկ տարի է ընկերության հաշվից կանխիկացրել և օգտագործել է գումարները: Կա՞ օրենքի որևէ խախտում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն մատուցելու է նաև համակարգչային ծառայություններ

Արևիկ. Բարև ձեզ: Ես ուզում եմ ճշտել՝ ինչպես ԱՁ-ն 2-րդ ծառայությունը գրանցի հարկայինում։ Հիմա գրանցված է վարսավիրություն, ուզում ենք ավելացնել համակարգչային ծառայություններ։ Քայլերի հաջորդականությունը կասե՞ք: Շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն գործունեություն չի իրականացրել

Վահրամ. Բարև ձեզ: Ես բացել եմ ԱՁ և մինչև հիմա ոչ մի գործողություն չեմ իրականացրել: Այս ընթացքում հարկային պարտավորություններ իմ նկատմամբ առաջանու՞մ են, թե՞ ոչ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական հաշվետվությունը չի ներկայացվել

Արևիկ. Եթե բանջարեղենի խանութ է, և հաշվապահը վիճակագրական հաշվետվությունը չի ուղարկել, այդ դեպքում վարչական տու՞յժ է լինում, ի՞նչ չափով, և դա ո՞վ պետք է վճարի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագիր ընտանիքի անդամ չհանդիսացող անձի հետ

Արմին. Բարև ձեզ։ Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտը կարո՞ղ է կնքել քաղիրավական պայմանագիր ընտանիքի անդամ չհանդիսացող անձի հետ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անձը ծանուցում է ստացել եկամտային հարկի հաշվարկ ներկայացնելու մասին

Կարինե. Բարև ձեզ։ Ես որպես ֆիզ. անձ նույն տարում ձեռք եմ բերել ավտոմեքենա և նույն տարում էլ վաճառել եմ։ ՊԵԿ-ից ծանուցում եմ ստացել եկամտային հարկի հաշվարկ ներկայացնելու մասին։ Խնդրում եմ, կնշե՞ք՝ ինչ պետք է անեմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսացող ԱՁ

Աննա. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել: Ունեմ ԱՁ, որը զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ: Ի՞նչ վճարումներ ունենք կատարելու՝ սոց. վճար, եկամտային հարկ, զինվ. գումար: Ինչպե՞ս պետք է կատարենք վճարումները:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է զբաղվել մանր առևտրով

Տիգրան. Բարև ձեզ: Ես ուզում եմ մանր առևտրով զբաղվել և պետք է ապրանքը բերեմ դրսից: Ի՞նչ թղթեր են հարկավոր, և հնարավո՞ր է արդյոք աշխատել հին ՀԴՄ սարքով։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Սեյրան. Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն 2020թ. հունվարի 1-ից կհամարվի՞ միկրոբիզնես, եթե շրջանառության գումարը չի գերազանցում 20 մլն դրամը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արտադրանքի վաճառք համացանցով

Արուսյակ. Բարև ձեզ: Կասե՞ք՝ որքան հարկ պետք է վճարեն, եթե գրանցվում են որպես ԱՁ և ներկայացնում են արտադրանք, որի վաճառքը իրականացնում են համացանցով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինֆորմացիոն և գովազդային տեքստերի կազմում, խմբագրում և հրապարակում

Յան. Բարև ձեզ: Ես ռուսական, ուկրաինական և բելառուսական կայքերի համար ինֆորմացիոն և գովազդային տեքստեր եմ գրում, խմբագրում և/կամ հրապարակում: Ուզում եմ հասկանալ՝ 1) ի՞նչ կարգավիճակով պետք է գրանցվեմ (ԱՁ, ինքնազբաղված)՝ օրինական դաշտ մտնելու համար, 2) ինչպիսի՞ և ի՞նչ չափի հարկեր պետք է վճարել, 3) արտասահմանցիների հետ պայմանագիր ինչպե՞ս պետք է կնքեմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի գումարը ենթակա է վերաձևակերպման

Ալլա. ԱԱՀ-ից ազատված հարկով հաշիվը պետք է գրեմ սեպտեմբերին տեղեկանքը ստանալուց հետո, բայց այդ հաշվի հետ կապված ձեռքբերումների ԱԱՀ-ն հաշվանցել եմ նախորդ 2 ամիսների ընթացքում, որը երևում է հաշվետվությունների մեջ, ձևակերպել եմ դտ 226 - կտ 521: ԱԱՀ-ի գումարը ենթակա է վերաձևակերպման: Թղթակցությունները կգրե՞ք, և տեղեկանքը հարկային պե՞տք է ներկայացնեմ, թե՞ ոչ և ի՞նչ ժամկետում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Լիլիթ. Բարև ձեզ: Լիմոնադ և հաց վաճառելու համար ի՞նչ թղթեր են պետք: Ես միայն փորձաքննության եմ տարել և ունեմ ЕАС-ի թուղթը, այսինքն՝ ստանդարտների ինստիտուտ եմ տարել, այլ փաստաթուղթ պե՞տք է:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը հանդիսանում է ԱԱՀ վճարող

Նունե. Հարգելի հաշվապահներ, եթե Հայաստանի կազմակերպությունը պայմանագիր է կնքում Ղազախստանի կազմակերպության հետ, և ծառայությունը մատուցվում է Հայաստանի Հանրապետությունում, պայմանագրում նշվում է, որ մեր կողմից կնքած պայմանագրում ԱԱՀ-ի գումարը վճարվում է, ի՞նչ հարկեր են վճարվում, եթե մեր ֆիրման աշխատում է ԱԱՀ-ով:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկը ներկայացնելիս

Մելինե. Հարգելի հաշվապահներ, եթե ԱՁ-ն արևային մարտկոցներ է ձեռք բերել լիզինգով 5 տ. ժամկետով, շահութահարկի հաշվարկը ներկայացնելիս այդ լիզինգի մարման տարեկան գումարը (մայր գումար+տոկոս) ծա՞խս ենք համարում, թե՞ միայն լիզինգի տոկոսագումարներն են ծախս ճանաչվում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկի հաշվարկի ժամանակ

Արմինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել: Շրջանառության հարկի հաշվարկի ժամանակ հարկվող օբյեկտը հաշվելիս պետք է կատարած ծախսերը հանել ընդհանուր եկամտից, նոր կիրառե՞լ դրույքաչափերը, թե՞ տոկոսադրույքները կիրառվում են միանգամից ստացած եկամտի վրա՝ առանց հանելու այդ ապրանքի վրա կատարած ծախսերը: Խոսքը կահույք արտադրող ՍՊԸ-ի մասին է: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն նախարարությունից գումար է ստացել

Գոհար. Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Մի այսպիսի վիճելի հարց է առաջացել. ՍՊԸ-ն նախարարությունից ստացել է, ասենք թե, 5 000 000 գումար ՀԿ-ի համար՝ գիրք տպագրելու նպատակով: Այդ գումարից ՍՊԸ-ն ծախսել է տպագրության վրա, իսկ ստացած գումարի 60 տոկոսը՝ 3 մլն, կազմում է հոնորարը: Հոնորարը ստացել է ՀԿ-ի նախագահը՝ գիրքը գրելու համար: Ես կցանկանայի իմանալ՝ ինչ կարգի վճարումներ են արվում: Ես գիտեմ, որ հոնորարի 10 տոկոսը պետք է փոխանցվի պետ. բյուջե: Եթե այլ պատասխաններ կլինեն, ես երախտապարտ կլինեմ ձեզ: