Մարինե.
Բարև ձեզ: Եթե պարետի կողմից գործունեությունը արգելված է, չենք կարող վճարել աշխատավարձ, արդյո՞ք աշխատողների գրանցման հայտում ինչ-որ փոփոխություն ենք կատարում, թե՞ պարզապես տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվետվությունում ԱՎՈՒՄ-ը գրում ենք 0:
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Մարինե.
Բարև ձեզ: Եթե պարետի կողմից գործունեությունը արգելված է, չենք կարող վճարել աշխատավարձ, արդյո՞ք աշխատողների գրանցման հայտում ինչ-որ փոփոխություն ենք կատարում, թե՞ պարզապես տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվետվությունում ԱՎՈՒՄ-ը գրում ենք 0:
Էմիլիա.
Հարգելի հաշվապահներ, ֆիզիկական անձին պասիվ եկամուտներ վճարելիս, մասնավորապես՝ շահաբաժին և վարձակալական վճար, ՀՕ-ի 386-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները կիրառվու՞մ են:
Վարդան.
Հարգելի կոլեգաներ, կառավարության 5-րդ միջոցառման շահառու ՍՊԸ-ն ստացել է դրամական օգնություն։ Խնդրում եմ հուշել, թե ինչպես գրանցել ՀԾ-ում գործարքը։
Դտ 252 հաշվարկային հաշիվ,
կտ ?
Շնորհակալ եմ նախապես։
Քրիստինե.
Բարև ձեզ։ Ես` Քրիստինե Հովհաննիսյանս գտնվում եմ նպատակային արձակուրդում։ Երեխայիս 2 տարին լրանալուն պես կարո՞ղ եմ վերադառնալ աշխատանքի արտակարգ դրության պայմաններում: Ես աշխատում եմ ՀՈԱԿ-ում որպես մեթոդիստ Արարատի մարզի Մասիս քաղաքի թիվ 5 մանկապարտեզում։
Արաքսյա.
Բարև ձեզ։ Ինձ շտապ հարկավոր է փակել ԱՁ, այն բացվել է իմ անունով և նորից փոխվել ուրիշի անունով, այն իմ անունով ընդհանրապես չի գործել, բայց չի էլ փակվել։ Ասեք՝ ի՞նչ անեմ։
Էվա.
Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. կարո՞ղ է մի տարածքում արհեստավոր աշխատի (ծառայություն է մատուցում) և գրանցվել է որպես Ա/Ձ չհանդիսացող ֆիզ. անձ, և նույն տարածքում վաճառք իրականացնելու համար մեկ այլ անձի գրանցել որպես Ա/Ձ:
Անի.
Կարելի՞ է քաղիրավական պայմանագիրը կնքել 1 տարի ժամկետով։
Գրիգոր.
Բարև ձեզ:
Ասացեք, խնդրեմ, ինչպե՞ս բացել հաշվապահական ընկերություն:
Նաիրա.
Բարև ձեզ: Հարցս վերաբերում է աշխատողի գրանցման հայտի չեղարկմանը. աշխատողին գրանցելուց հետո հայտը նշել եմ, որ սխալմամբ է հանձնվել, հարկայինից ծանուցում եմ ստացել՝ պետք է պարզաբանում ներկայացնել մոնիտորինգի կենտրոն, կասե՞ք՝ կա պարզաբանում ներկայացնելու ձևանմուշ: Կանխավ շնորհակալ եմ:
Արփինե.
Հարգելիներս, ուսումնասիրելով ՀՀ հարկային օրենսգրքի 380-րդ հոդվածը՝ պարզ դարձավ, որ գյուղատնտեսական կոոպերատիվը կարող է չօգտագործել ՀԴՄ և իր արտադրանքը վաճառել տրանսպորտային միջոցներով, սակայն այդ դեպքում ինչպե՞ս ֆիքսել եկամուտները, եթե ընկերությունը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է:
Հասմիկ.
Ա/Ձ-ն Երևանից դուրս՝ Մասիսում, զբաղվելու է անասնակերի վաճառքով միկրոձեռնարկատիրության համակարգով, Ռուսաստանից ներմուծելու է անասնակեր, ի՞նչ լրացուցիչ հաշվետվություն պետք է ներկայացնի բացի տարեկանից, և ո՞ր ժամանակաշրջանի համար:
Մերի.
2 հարց ունեմ, խնդրում եմ, պատասխանեք.
1. Ինչպե՞ս ենք հաշվում նյութածախս։
2. Եվ կասե՞ք, խնդրում եմ, ինվոյսով երբ ուզում ենք իմանալ գումարն առանց ԱԱՀ-ի, ընդհանուր գումարը բաժանում ենք 6-ի, իսկ երբ ապրանքը զեղչվում է ինչ-որ %-ով, ապա ապրանքի գինը ինչպե՞ս ենք հաշվում:
Բարև ձեզ։ Ունեմ բեռնատար։ Կարո՞ղ եմ արդյոք այն հանձնել որպես ԱՁ աշխատող ազգականիս՝ առանց վարձակալության վճարի շահագործման համար։
Նաստյա.
Բարև ձեզ։ Խնդրում եմ, կասե՞ք՝ հնարավո՞ր է վերջնահաշվարկ չստանալ, եթե ունես ընթացիկ տարվա չօգտագործված արձակուրդ։ Եվ քանի՞ օրում է նստում վերջնահաշվարկն ազատման հրամանը գալուց հետո։
Վ․Մանուկյան.
ԱՁ քաղվածքը քանի՞ օրում է տրամադրվում քաղաքացուն դիմումի ընդունման օվանից հետո։
Տոմա.
Բարև ձեզ: Եթե ես սնունդ եմ արտադրում արտադրամասում, չունեմ հանրային սննդի նման որևէ վաճառքի կետ, սակայն առաքմամբ եմ մոտեցնում պատվիրատուներին, արդյո՞ք չեմ կարող համարվել միկրոձեռնարկություն։
Լիանա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք ինձ մի հարցում: Խոսքը կորոնավիրուսի չեզոքացման հետևանքով 8-րդ միջոցառման մասին է: Մինչև ապրիլի 30-ը ես ուղարկել էի դիմում և մերժվել: Սակայն ապրիլի 30-ին կառավարության որոշման համաձայն ավելացվեցին ևս 13 ոլորտներ, որից մեկին հաստատ համապատասխանում եմ ես: Սակայն այսօր կրկին դիմում ուղարկեցի և պատասխան եկավ՝ «Ձեզ արդեն ուղարկվել է մերժված դիմում»: Խնդրում եմ, պատասխանեք՝ ինչպե՞ս կարող եմ դիմել նոր ավելացած ոլորտների համար, որպեսզի չմերժվեմ, քանի որ համապատասխանում եմ, և որպեսզի նախկինում մերժված դիմումը չպահպանվի: Կանխավ շնորհակալություն:
Նարինե.
Հարգելի կոլեգաներ, Ա/Ձ-ն աշխատում է շրջ. հարկի դաշտում։ Ֆիզիկական անձից գնման ակտով ձեռք է բերում կոսմետիկա՝ հետագայում արտահանելու նպատակով։ Խնդրում եմ ասել՝ արդյո՞ք առաջանում է եկամտային հարկ՝ 10 %, քանի որ գնման ակտի վրա նշվելու են ֆիզիկակական անձի տվյալները։
Գայանե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե գործատուն որոշել է վճարի աշխատակցին աշխատանքի գալու համար տրանսպորտային ծախսը՝ տաքսու գումարը, այդ դեպքում ինչ-որ հարկեր առաջանալու՞ են, բնականաբար տաքսի ծառայության համար ոչ մի փաստաթուղթ չկա:
Մերի.
Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ կասե՞ք՝ եթե կազմակերպությունը ԱԱՀ վճարող է և գրում է հարկային հաշիվներ, ապա այս դեպքում տեղափոխման փաստաթուղթը ինչպե՞ս է գրում:
Գայանե.
Բարև ձեզ: 2014թ. լուծարվել է ՍՊԸ-ն, սակայն այսօր պարզվում է, որ կա չազատված աշխատակից, որը չի կարողանում օգտվել սոց. աջակցության 9-րդ միջոցառումից։ Նախկին գործատուն Հայաստանում չի, և կապ ընդհանրապես չկա։ Իսկ չազատված աշխատակիցը ունի երկու անչափահաս երեխա և հանդիսանում է 9-րդ միջոցառման շահառու։ Ի՞նչ պետք է անել:
Դավիթ.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել՝ կազմակերպությունը պետք է զբաղվի արտասահմանից ապրանքների ներմուծմամբ, կասե՞ք՝ ինքնարժեքի հաշվարկի համար ի՞նչ տվյալներ են պետք:
Շուշան.
Բարև ձեզ: Այժմ գտնվում եմ արձակուրդում, սակայն ցանկանում եմ ազատման դիմում ներկայացնել, արդյո՞ք կարող եմ արձակուրդի ընթացքում ներկայացնել ազատման դիմում:
Մերի.
Բարև ձեզ: Տանից վաճառք կատարելու համար ի՞նչ է հարկավոր: Լինելու է ժելե, որը վաճառվելու է էկոլոգիապես մաքուր թղթյա բաժակներով:
Ռուզաննա.
Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող անձը չեզոքացման միջոցառման 10-րդ ծրագրի շահառու է, սակայն բանկը չի վճարում, քանի որ ունի Նուռ քարտի պարտք, ու՞մ կարող եմ դիմել, խնդրում եմ, պատասխանեք:
Հերմինե.
Բարև ձեզ: Եթե աշխատողն օգտագործել է իրեն հասնող բոլոր արձակուրդները (վճարվող և չվճարվող արձակուրդները), այսինքն՝ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսվող 60 օրը, ու լրացել է սահմանված ժամկետը, ու պետք է գա աշխատանքի, բայց իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողանում վերադառնալ աշխատանքի՝ ելնելով կարանտինային վիճակից: Նման պարագայում աշխատանքի գալը հնարավոր չի, քանի որ փաստացի աշխատանքի կարիքը չկա… իսկ կա նաև այլ դեպք, նա ուզում է գալ աշխատանքի, բայց լինելով այլ երկրում՝ չի կարողանում վերադառնալ, տվյալ երկիրը սահմանները փակել է: Տվյալ դեպքում գործատուն պե՞տք է ազատի աշխատանքից, թե՞ որևէ այլ լուծում կա:
Սեդա.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ եթե աշխատողի աշխատանքը համարվում է համատեղությամբ, օրական 2 ժամ, աշխատավարձը կարո՞ղ է 68 000 դրամից ցածր լինել:
Արթուր.
Բարև ձեզ: Առաքման ծառայության համար օնլայն հարթակ բացելու դեպքում արդյո՞ք պարտադիր է հարկային դաշտ մտնել։ Շնորհակալ եմ:
Արայիկ.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Կազմակերպության առհաշիվ անձը բանկով գումար է փոխանցել (ոչ կազմակերպության բանկային հաշվից) մատակարարի բանկային հաշվին: Արդյո՞ք դա դիտվում է կանխիկ: Եվ հաջորդ հարցս. եթե առհաշիվ հաշվետվություն չկազմվի ի՞նչ տուգանքներ կարող են առաջանալ:
Ալինա․
Բարև ձեզ։ Ինձ կասե՞ք՝ 4 տարի է աշխատում եմ նույն գործատույի մոտ, աշխատավարձս կազմում է 100 000 դրամ, որքա՞ն կկազմի իմ ֆիզ արձակուրդայինը։ Այդ գումարը տալիս է գործատուն, թե պետությունը։
Լևոն Գաբրիելյան.
Հարկ վճարողի հաշվառման համարը որտեղի՞ց կարող ենք վերցնել:
Տոմա.
Բարև ձեզ։ Սնունդ արտադրող ԱՁ եմ բացել երկու օր առաջ։ Սակայն միկրոյի մասին նոր եմ տեղեկանում։ Արդյո՞ք հնարավոր է փոփոխել: Գործունեությունը Երևան քաղաքում է իրականացվում։
Գայանե.
Բարև ձեզ.
Խնդրում եմ, օգնեք ինձ գտնել իրավական հիմքեր միջպետական փոխադրումներ կատարող վարորդների աշխատաժամանակի հաշվարկի համար: Կանխավ շնորհակալություն:
Նարե.
Բարև ձեզ: Եթե մարդ հանդիսանում է հայաստանյան կազմակերպությունում լրիվ դրույքային աշխատող, կարո՞ղ է այդ անձը նաև ունենալ ԱՁ և ծառայություն մատուցել դրսի կազմակերպությանը, ոլորտը՝ ծրագրավորում։ Եվ ԱՁ-ի դեպքում ի՞նչ հարկեր պետք է վճարվի, արդյո՞ք պետք է վճարվի նաև եկամտահարկ, թե՞ միայն շրջանառության հարկ։ Շնորհակալ եմ:
Աշխատողի ֆիզ․ արձակուրդի 2 տարին լրացել է, սակայն նա ցանկանում է օգտվել նաև 3-րդ տարվա չվճարվող արձակուրդից։ Ի՞նչ է պետք անի գործատուն արձակուրդի երկարացման համար։ Կա՞ որևէ դիմում- հայտ, որ պետք է ներկայացնել պետական մարմիններ։ Արդյո՞ք աշխատողը ևս պետք է արձակուրդի երկարացման դիմում-հայտ ներկայացնի գործատուին։
Լիանա.
Բարև ձեզ: Ես մեկ հարց ունեմ. եթե ես ֆիզ. արձակուրդ եմ գնում մայիսի 11-ից, նշեմ, որ աշխատում եմ բանկում, քանի՞ օրվա ընթացքում պետք է վճարեն ֆիզ. արձակուրդիս գումարը։
Լիդիա.
Բարև ձեզ: Հուսամ՝ հարցս տեղին կլինի, ու ինձ կօգնեք։ Ես Ա/Ձ եմ բացել, դիմել շրջ. հարկով հարկվելու համար։ Կասե՞ք՝ բացի եկամտի 5 %-ից ի՞նչ ամսական հարկեր ունեմ վճարելու։ Կանխավ շատ շնորհակալ եմ։
Վարդան Կոստանյան.
Բարև ձեզ:
Խնդրում եմ պատասխանել և հիմնավորել՝ այս գործունեության տեսակների համար լիցենզիա հարկավո՞ր է, թե՞ ոչ.
1․ մոնտաժային աշխատանքների վերահսկում,
2․ օդափոխության համակարգերի մոնտաժման աշխատանքների վերահսկում,
3․ օդափոխության համակարգերի մոնտաժման աշխատանքներ,
4․ օդափոխության համակարգերի (օդատարների) վերանորոգման աշխանքներ:
Անժելա.
Սիրելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. եթե բացում ենք երեխայի խնամքի կենտրոն, որը սնունդ է ներառում, այդ դեպքում ինչպե՞ս ենք անելու հաշվառումը։
Լուսինե.
Բարև ձեզ: Ես 2018 թվականից ԱՁ ունեմ, որը զբաղվում է թխվածքի արտադրանքով: 2019թ.-ին եղել եմ ընտանեկան ձեռնարկություն և աշխատել եմ հին ՀԴՄ սարքով և նորի համար մեկ տարուց ավել է դիմում եմ ներկայացրել: Իմ ԱՁ-ն հանդիսանու՞մ է արդյոք հանրային սննդի օբյեկտ, և պետական աջակցության ծրագրերից 8-րդ, թե՞ 10-րդն է ինձ վերաբերում:
Քնարիկ․
Բարև Ձեզ։ Ուզում եմ ԱՁ բացել, հնարավո՞ր է օնլայն։
Սոնա.
Բարև բոլորին: Կարո՞ղ եք ինձ օգնել հետևյալ խնդրում․
Կազմակերպությունում կիրառվում է ներդրումային գույքի հետագա չափման իրական արժեքի մոդելը։ 2010թ․ դեկտեմբերի վերջի դրությամբ ներդրումային գույքի իրական արժեքը կազմել է 12 000 000 դրամ, 2011թ․ վերջի դրությամբ՝ 12 500 000 դրամ, 2012թ. վերջի դրությամբ՝ 11 800 000։ 2013թ. հոկտեմբերին գույքը վաճառվել է։ Այդ պահին իրական արժեքը կազմել է 13 200 000 դրամ։ Վաճառքից գումարը ստացվելու է գնորդից 30 օրվա ընթացքում։ Ձևակերպել ներդրումային գույքի իրական արժեքով վերաչափման և վաճառքի հետ կապված գործառնությունները:
Տիգրան.
Բարև ձեզ:
Ինչպե՞ս կարող եմ փոխել գործունեության դասիչը պետ. ռեգիստրում:
Արփինե.
Բարև ձեզ։ G 47190 (մանրածախ առևտուր ոչ մաստագիտացված խանութներում) դասակարգչով, շրջ. հարկի դաշտում աշխատող ԱՁ-ն առաքման տարբերակով ապրանքների վաճառքի դեպքում այլ հարկեր չի վճարում չէ՞, դուրս է գրում հաշիվը և նույն՝ 5 % – 4 %, բայց ոչ պակաս քան 1,5 % սկզբունքով հարկվում։ Նախապես շնորհակալ եմ։
Մերի.
Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատերը իրականացնելու է հյութի արտադրություն՝ ԱՏԳԴ C11.07.2, արտադրանքը պիտակավորվող է 22.02.: Կարո՞ղ է արդյոք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Կանխավ շնորհակալ եմ:
Վարդուհի.
Բարև ձեզ: Ֆիզիկական անձը 2019թ.-ին ստացել է տարածքի վարձակալությունից եկամուտ առևտրի և ծառայությունների համար: Հիմա ուզում է հայտարարագիր գրել և վճարել հարկերը: Ասացին, որ պետք է տալ հայտարարություն: Խնդրում եմ քայլ առ քայլ հուշել հերթականությունը: Շատ շտապ է:
Արփինե.
Բարև ձեզ։ Ես ԱՁ ունեմ 2018թ. դեկտեմբերից, աշխատում եմ շրջ. հարկով՝ 5 %, մատուցում եմ վերելակի վերանորոգման աշխատանք և դրա դիմաց վարձատրվում ամսական 200 000 դրամ ստաբիլ։ 2019թ.-ի շրջանառությունը կազմել է մոտ 5 800 000
դրամ, 2020թ. հունվարի 1-ից մինչ այսօր՝ 3 000 000 դրամ: 1 ամսից գնում եմ ֆիզ. արձակուրդ։ Ինչպե՞ս է հաշվարկվում ֆիզ.-իս գումարը, ինչքա՞ն գումար կստանամ ֆիզ. գնալիս:
Բարև ձեզ։ Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր դրսում քաղցր բամբակ վաճառելու համար, ինչպիսի՞ հարկեր են գործում, և հարկավո՞ր է արդյոք ՀԴՄ։
Շուշանիկ.
Բարև ձեզ: Ես բացել եմ ԱՁ Բելգիական կազմակերպության համար մարքեթինգային ծառայություններ մատուցելու համար։ Ունեմ ԱՁ բանկային հաշիվ և հայտարարություն եմ ներկայացրել շրջ. հարկի մասին։ Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ պետք է անեմ հաջորդիվ:
Հարութ.
Բարև ձեզ։ Իմ մեքենան ես լիազորագրով տվել եմ ընկերոջս, և նա մեկնել է Ռուսաստան։ Հիմա գույքահարկը գալիս է իմ վրա։ Ինչպե՞ս անել, մեքենան այստեղ չէ և այստեղ չի շահագործվում։
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Վերջին մեկնաբանություններ