
ՀԴՄ կտրոն չտրամադրելու վերաբերյալ
Անահիտ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՀԴՄ կտրոնի չտրամադրման համար բողոքարկման դիմումի օրինակ կտրամադրե՞ք։ Կանխավ շնորհակալ եմ։

Մայրության նպաստ
Nare.
Բարև Ձեզ: Կներեք, ես նպաստ եմ ստանում և ունեմ 2 անչափահաս երեխա, 3-րդ երեխաս նոր է ծնվել: Ես կարո՞ղ եմ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստանալ:

Արդյո՞ք որևէ պահումներ կարող են անել երեխայի խնամքի նպաստից
Տաթև.
Հարցս պահումների վերաբերյալ է։
Արդյո՞ք որևէ պահումներ կարող են անել մայրության նպաստից և երեխայի խնամքի նպաստից, եթե չկատարված վարկային պարտականությունների պատճառով ԴԱՀԿ-ում են հայտնվել բանկային պարտավորություններս։
Շնորհակալություն:

Քաղաքացիաիրավական պայմանագրի օրինակ
Գոռ.
Որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել աշխատանքի ընդունման քաղաքացիաիրավական պայմանագրի օրինակ:

Աշխատակցին սխալ աշխատավարձ է փոխանցվել
Անի.
Բարև Ձեզ: Աշխատակցին մի քանի ամիս մեխանիկական սխալի պատճառով պակաս աշխատավարձ է փոխանցվել, այժմ ինչպե՞ս ուղղեմ սխալը ըստ օրենքի, և հաշվետվությունները կարո՞ղ եմ ինչքան որ պակաս եմ հաշվել, վերահաշվարկեմ այդ ամսվա հաշվետվության մեջ էլ ցույց տամ:

Կիսատ ամսվա համար արձակուրդի օր հաշվարկելը
Անի.
Հարգելի հաշվապահներ, կիսատ ամսվա դեպքում արձակուրդային հաշվարկին չի մասնակցում, բայց կիսատ ամսվա համար արձակուրդի օր հաշվարկելը ինչպե՞ս է կատարվում:

Որքա՞ն կկազմեն ծախսերը 2-րդ տարում
Մարա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել լուծել այս խնդիրները:
1. Կազմակերպության համախառն շահույթը հաշվետու ժամանակաշրջանում կազմում է 9,5 մլն դրամ, շահութահարկի դրույքաչափը՝ 20%։ Հաշվել զուտ շահույթը։
- Ձեռնարկության ընդհանուր ծախսերն ըստ պլանի 1-ին տարում կկազմեն 50 000 հազ. դրամ, որից 0,3 մասը կկազմեն հաստատուն ծախսերը։ Ըստ պլանի երկրորդ տարում արտադրության ծավալները կաճեն 2 անգամ: Որքա՞ն կկազմեն ծախսերը 2-րդ տարում։ Կանխավ շնորհակալություն:

Եռամսյակային հաշվետվության վերաբերյալ
Gayane.
Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն գործում է միկրոյով, լավաշի արտադրություն է: Եռամսյակային հաշվետվություն ներկայացնում է 215 ձև՞ը:
Շնորհակալություն:

Կազմակերպությունների միավորման վերաբերյալ
Gayane.
Հարգելի հաշվապահներ, մի այսպիսի հարց. Ա և Բ ՍՊԸ-ներից Ա ՍՊԸ-ն շրջհարկով է, իսկ Բ ՍՊԸ-ն միկրոյով է աշխատում, արվեստի բնագավառ են երկուսն էլ, հիմնադիրները նույնն են՝ Ա-18%, Բ-100%: Հիմա հարց. ուզում են այդ երկու ՍՊԸ-ները միավորվեն՝ Հասարակական Կազմակերպություն բացեն, արդյո՞ք կարող են: Ընդհանուր հարկման դաշտ չե՞ն հայտնվի երկու ՍՊԸ-ները:

Արդյո՞ք անհրաժեշտ է ունենալ դրամարկղային գիրք
Gayane.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ն նոր է բացվել, գործունեությունը մարզասրահ է և լավաշի փուռ: Գիտեմ, որ միկրոյով կարող է աշխատել: Պիտի գրանցեմ երեք աշխատող՝ մեկը մարզասրահում, երկուսը փուռում: Աշխատավարձը կանխիկով է վճարվելու: Հիմա հարց. դրամարկղային գիրք պե՞տք է, թե՞ ոչ: Ա/Ձ-ն գնել է երկու ՀԴՄ: 2-րդ հարցս. երբ երկու դասակարգիչ եմ գրում, ամեն մի գործունեությանը 50% եմ գրու՞մ:
Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք գնման ակտերը կարելի է շահութահարկից նվազեցնել
Անահիտ.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ գնման ակտերը շահութահարկի մեջ կարո՞ղ ենք որպես ծախս նվազեցնել:

Մեկ անձից գնման դեպքում
Անի.
Բարև Ձեզ: Մեկ անձից գնման դեպքում եթե բազային միավորը չի գերազանցում մեկ միլիոնը, գնման գերծընթացը ինչպե՞ս է կատարվում, արձանագրությունները պե՞տք է հրապարակել կայքում:

Անձը ցանկանում է զբաղվել առցանց առևտրով
Գայանե.
Բարև ձեզ: Ռուսաստանից մատնահարդարման պարագաներ ներմուծելու համար.
1. Ի՞նչ վճարներ պետք է կատարեմ:
2. Ավելի շահավետ է ներմուծել որպես ֆիզ. ա՞նձ, թե՞ Ա/Ձ:
3. Կա՞ արդյոք թույլատրելի քանակ առանց վճարների:
4. Օնլայն վաճառքի դեպքում կա՞ն հարկային վճարներ:
Շնորհակալ եմ:

Վճարված շահաբաժնի հետ կապված
Alina.
Բարև ձեզ: Խնդրում եմ, եթե կարող եք՝ ասեք, 2020թ. համար ստացած շահաբաժիններից, որը վճարվել է 2021թ. մարտ ամսին, եկամտային հարկը ի՞նչ տոկոսադրույք է:
Շնորհակալություն:

Ինչպե՞ս է հաշվարկվում անաշխատունակության թերթիկը կորոնավիրուսի դեպքում
Նաիրա.
Բարև Ձեզ: Կորոնավիրուսի հիվանդության դեպքում անաշխատունակության նպաստը ինչպե՞ս է վճարվում:

Ինչպե՞ս ձևակերպել գումարը շահութահարկի հաշվետվության մեջ որպես ծախս
Կազմակերպությունը կաթսայատան ընթացիկ սպասարկման համար ծառայություն մատուցող կազմակերպությանը վճարել է ամբողջ գումարը, սակայն տվյալ կազմակերպությունն այդպես էլ հաշիվ դուրս չի գրել: Ինչպե՞ս կարող եմ ձևակերպել այդ գումարը շահութահարկի հաշվետվության մեջ որպես ծախս:

Անձը փոխել է նույնականացման քարտը
Սուրեն.
Բարև ձեզ, Ա/Ձ գրանցելուց մի քանի օր անց (Ա/Ձ փաստաթղթում նշված է id card - ի սերական համրը) PIN և PUK կոդերի չլինելու պատճառով դիմել եմ անձնագրային բաժանմունք նոր id card ստանալու համար, որպեսզի կարողանամ ակտիվացնել էլ․ ստորագրություն, և հիմա ՊԵԿ -ին 20 օրյա ժամկետում միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ Էլեկտրոնային հաշվետվություն պետք է ներկայացնեմ, և ստացվում է, որ նոր id card -իս սերիական համարը տարբերվում է Ա/Ձ - փաստաթղթում նշված նախքին id card -ի սերիական համարից։ Հարցս հետևյալն է, դա կարո՞ղ է համարվի սխալ և հաշվետվությունը չնդունվի, քանի որ id card -ի տարբեր սերիական համարներ են երևալու և ի՞նչ անել եթե դա սխալ է դիտարկվելու, 20 օրյա ժամկետի ավարտին մնացել է 10 օր, նախապես շնորհակալություն:

Կանխիկ ձեռքբերումների սահմանափակումներ
Քրիստինե.
Կանխիկ գնումների թույլատրելի 3 000 000 դրամի մեջ մտնու՞մ է հումք նյութի ձեռքբերումը, իսկ վարձակալական վճարները ներառվու՞մ են այդ գումարի մեջ, էլի կանխիկ է տրվել՝ հանձնման-ընդունման ակտով:

Շահութահարկի հաշվարկի հետ կապված
Քրիստինե.
Խնդրում եմ ասեք` շահութահարկում ծախսերի մեջ ներառվու՞մ է աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարները, թե՞ միայն մաքուր աշխատավարձը: Շահութահարկի եռամսյակային կանխավճարները համարվու՞մ են ծախս, այսինքն՝ ներառվում են շահութահարկի հաշվետվության մեջ, թե՞ ոչ:

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի ՀԿ-ն և ի՞նչ ժամկետներում
Sofya.
Բարև Ձեզ:
Այսպիսի հարցով եմ դիմում Ձեզ:
Խնդրում եմ ասեք ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնենք և ի՞նչ ժամկետներում, եթե.
ՀԿ-ն բացվել է 2016թ-ի դեկտեմբերին և գործունեության դադար է տվել և ներկայացրել շահութահարկի 0-ական հաշվետվություն:
2020թ-ի նոյեմբերին վերաբացման հայտ է ներկայացրել:
2020թ-ի դեկտեմբեր ամսին ՀԿ-ին բարեգործական ծրագիր իրականացնելու նպատակով եվրոպայից գումար են փոխանցել /փոխանցումը կատարվել է մասնավոր դպրոցի տնօրենի կողմից/:
Ծրագիրը իրենից ներկայացրել է ամանորյա նվերների տուփերի տրամադրում Արցախցի երեխաներին:
Աշխատողներ չկան, պարզապես կամավորական հիմունքներով կազմակերպել ենք ծրագրի իրականացումը:
2021թ-ի փետրվարի 9-ին ՀԿ-ն գործունեության դադարի դիմում է ներկայացրել:
Կանխավ շնորհակալություն:

Դեկրետից դեկրետ գնալու վերաբերյալ
Աշխեն.
Բարև Ձեզ։ Ես աշխատող մայր եմ։ Առաջին երեխաս ծնվել է 21/11/2019 թվականին և դեկրետի ժամկետն ավարտելուց հետո ֆիզ. արձակուրդի դիմում գրեցի գոծատուի մոտ ու համապատասխանաբար ստանում եմ երեխայի խնամքի նպաստ։ 01/01/2021 թվականին ծնվեց իմ երկրորդ երեխան, և երեկ դեկրետի ժամկետն ավարտվեց, ու նորից գնացի գոծատուի մոտ դիմում գրելու, որպեսզի հարկային դաշտում իմ երեխայի տվյալները մուտքագրելուց հետո ստանամ նաև երկրորդ երեխայի խնամքի նպաստ։ Այսօր հաշվապահը զանգել, ինձ ասում է, որ հարկայինում իմ տվյալները հնարավոր չի լինում մուտքագրել, որովհետև հնարավոր չի իբրև երկու երեխաների խնամքի նպաստները ստանալ։ Հիմա հարցերս այսպիսին են՝ ինձ ֆիզ.-ից ֆիզ. չի՞ հասնում, ինձ երկու երեխայի համար էլ առանձին-առանձին նպաստ չի՞ հասնում։ Կամ առհասարակ հարկայինում ինչու՞ "Մուտքագրեք" հնարավոր չի լինում տվյալները։ Խնդրում եմ, օգնել հասկանամ, խնդիրն ինչումն է։ Նշեմ նաև, որ սոցապ բաժնում ինձ ասել են, որ նպաստ ստանալու եմ երկու երեխաներին առանձին-առանձին, մինչև երկու երեխաների երկու տարեկանները լրանալը։

Բյուլետենի հաշվարկ
Լոլիտա.
Բարև Ձեզ: Ես 25 տարվա մանկավարժական ստաժ ունեմ, աշխատում եմ դպրոցում, 6 օրյա ռեժիմով ստանում եմ 124 000 մաքուր աշխատավարձ, այսօրվանից 14 օրով բացել եմ բյուլետեն, ուզում եմ իմանալ ինչքա՞ն գումար կստանամ /25.03.21-07.04.21/:

Շահութահարկի հաշվարկում 8-րդ աղյուսակի վերաբերյալ
Արմեն.
Հարգելի կոլեգաներ, արդյո՞ք պարտադիր է շահութահարկի հաշվարկում 8-րդ աղյուսակի լրացումը: Ի՞նչ հետևանքներ կլինեն չլրացման դեպքում:

Որքա՞ն աշխատավարձ պետք է հաշվարկել կիսատ ամսվա համար
Անի.
Բարև Ձեզ: Եթե աշխատողը աշխատել է փետրվար ամսին 12 օր, 92 000 դրամ աշխատավարձի դեպքում 12 օրվա համար որքա՞ն աշխատավարձ պետք է հաշվարկվի:

Անաշխատունակության թերթիկի հաշվարկ
Աննա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ ՔՈՎԻԴ-ի պատճառով ուսուցչի համար բացված անաշխատունակության թերթիկի աշխատավարձի չափը ինչպե՞ս է հաշվարկվում, երբ նրան փոխարինել են, իսկ այդ ընթացքում դասերի մի մասը եղել է օնլայն: Փոխարինող ուսուցիչն էլ պե՞տք է վարձատրվի այդ գումարից /ընդհանուր օրերը 02.03-22.03/:

Պե՞տք է արդյոք փոխանցել սոց. փաթեթ
Անի.
Բարև Ձեզ: Եթե աշխատակիցը հիվանդության թերթիկ է ներկայացրել՝ բյուլետենի մեջ է՝ սոց. փաթեթ պե՞տք է փոխանցել։

Քանի՞ ժամ պետք է աշխատի պահակը
Անժելա.
Քանի՞ ժամ պետք է աշխատի պահակը:

Ինչպե՞ս պետք է ձևակերպել տնօրենի կատարած ծախսերը
Hayk.
Բարև Ձեզ: Կխնդրեմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ-ը աշխատում է շրջհարկով, ունի քարտային հաշիվ: Տնօրենը, որը միաժամանակ նաև միակ հիմնադիրն է, ժամանակ առ ժամանակ քարտային հաշվից անձնական բնույթի ծախսեր է կատարում /օրինակ՝ սրճարանում կամ խանութում քարտով վճարումներ և այլն/: Այդ գործարքները ինչպե՞ս պետք է ձևակերպել, և արդյո՞ք այդ ծախսը կարելի է նվազեցնել շահաբաժնից:
Նախապես շնորհակալություն:

Քանի՞ ամիս աշխատելու դեպքում կարելի է օգտվել ամենամյա արձակուրդից
Անի.
Բարև Ձեզ: Աշխատողը քանի՞ ամիս աշխատելու դեպքում կարող է օգտվել ամենամյա արձակուրդից, խնդրում եմ օրենքի կետն ուղարկել:

Մեկ Ա/Ձ-ով կարո՞ղ է 2 խանութ աշխատել
Շավարշ.
Բարև Ձեզ: Նույն հասցեում գտնվող երկու տարբեր խանութ կարո՞ղ է մի Ա/Ձ-ով աշխատել:

Արդյո՞ք պետք է կնքել համաձայնագիր ժ/պ նշանակման դեպքում
Ani.
Բարև Ձեզ:
Եթե ընկերության աշխատողներից մեկին նշանակել են տնօրենի ժ/պ, այդ դեպքում նրա հետ համաձայնագիր կամ պայմանագիր կնքվելու՞ է, թե՞ ոչ, թե՞ միայն հրամանն արդեն բավարար հիմք է:

Արդյո՞ք պետք է վճարել դրոշմանիշային վճար
Արամ․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե անհատ ձեռնարկատերը աշխատում է շրջանառության հարկով, սակայն եկամուտը 0 է: Ըստ դրոշմանիշային օրենքի նոր փոփոխության արդյո՞ք պետք է վճարի դրոշմանիշային վճար։

Առցանց առևտրի հետ կապված
Mariko.
Բարև Ձեզ:
Ուզում եմ օնլայն վաճառքով զբաղվել /սեփական միջոցներով կարված/: Պետք է ԱՁ բացել, թե՞ ՍՊԸ: Ի՞նչ վճարներ ունեմ անելու, և ՀԴՄ սարք պե՞տք է ինձ:

Ա/Ձ, թե՞ ՍՊԸ
Անուշ․
Պատրաստվում եմ հաշվառվել որպես ԱՁ ներդրումների աջակցման կենտրոնին ֆինանսավորման հայտ ներկայացնելու համար։ Գումարը ծախսվելու է հյուրատուն կառուցելու համար։ Արդյո՞ք հարմար է ԱՁ-ն, թե՞ ՍՊԸ-ն, որ դեպքում ծախսերը քիչ կլինեն, նկատի ունեմ օրինակ՝ շինանյութի ձեռք բերման ժամանակ վճարվող ԱԱՀ-ն։ Ու եթե մինչև հյուրատան բացումը եկամուտ չեմ ունենալու, ի՞նչ փաստաթղթեր է պետք ներկայացնել հարկայինին միկրոձեռնարկատիրության դեպքում։
Շնորհակալություն։

Զինղեկը գնացել է զորավարժանքի
Անի․
Բարև Ձեզ։ Դպրոցի զինղեկը գնացել է զորավարժանքի, հիմա ցանկանում եմ իմանալ օրենքի ո՞ր հոդվածներով պետք է կարգավորվի իր բացակայությունը, և այդ ժամանակ վարձատրվու՞մ է զինղեկը։

Ծրագրավորման ծառայություններ մատուցելիս հնարավո՞ր է ԱԱՀ չվճարել
Հասմիկ․
Բարև Ձեզ։ ՀՀ֊ում գրանցված՝ ՏՏ ոլորտում գործող ընկերությունը արտասահմանի համար ծրագրավորման ծառայություններ մատուցելիս կարո՞ղ է ԱԱՀ չվճարել։

Ա/Ձ-ն ձեռք է բերել կնիք
Անի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կազմակերպությունը կնիք է ձեռք բերել ԱՁ-ից, ԱՁ-ն հաշիվ է դուրս գրել, սակայն կնիքի գումարը չի փոխանցվել բանկային հաշիվ, այլ առձեռն է տրվել։ Այդ դեպքում ինչպե՞ս փաստաթղթավորել, որպես առհաշիվ տրված գումա՞ր, և կնիքը արդյո՞ք կարելի է հաշվառել որպես հիմնական միջոց։

Արդյո՞ք ՀԴՄ կտրոնի վրա պարտադիր է ապրանքացուցակի առկայությունը
Դավիթ․
Ծախս համարվող ՀԴՄ կտրոնների մեջ ապրանքացուցակը պարտադի՞ր է, թե՞ ոչ :

Կազմակերպությունը չի ներկայացրել շրջանառության հարկով աշխատելու համար դիմումը
Արթուր․
Փետրվարի 20-ին գրանցել եմ ԱՁ: Չիմացության պատճառով 20 օրվա ընթացքում չեմ ներկայացրել դիմում շրջանառության հարկով աշխատելու համար և հայտնվել եմ ԱԱՀ դաշտում: Հնարավո՞ր է ինչ-որ ձև կարգավորել խնդիրը:

Վերջնահաշվարկ կազմակերպության լուծարման հետևանքով
Մարինե.
Բարև Ձեզ: Մի էսպիսի հարց. աշխատողը գտնվում է դեկրետում և կազմակերպության լուծարման պատճառով աշխատակիցը ծանուցվում ու դուրս է գալիս աշխատանքից: Հիմա հարց. եթե մինչ դեկրետ գնալը աշխատողը ունեցել է չօգտագործված արձակուրդային օրեր, ի՞նչ կերպով է հաշվարկվում վերջնահաշվարկը: Էլի վերջին 12 ամսո՞վ է հաշվարկվելու միջին օրականը, այսինքն՝ դեկրետում գտնվելու ժամանակ չստացսծ աշխատավարձը իջեցնելու՞ է միջին օրական գումարը:

Ինչպե՞ս դրամարկղային գրքում գրանցումներ կատարել ծախսերի մասով
Մելինե.
Սիրելի հաշվապահներ, հարցս այսպիսին է։ ՍՊԸ-ն պետական ռեգիստրում գրանցվել է նոյեմբեր ամսին, ՀԴՄ ձեռք է բերել փետրվարին, և հետևաբար ՀԴՄ-ով գումար դրամարկղ մուտք է եղել փետրվարից, սակայն դեկտեմբեր, հունվար ամիսներին ՍՊԸ-ն կատարել է ծախսեր /վճարել է աշխատավարձ, եկամտային հարկ, և ձեռք է բերել գործունեության թույլատվության լիցենզիա/, որոնց դիմաց վճարել է կանխիկ։ Հիմա հարց, եթե դեկտեմբեր, հունվար ամիաներին փաստցի դրամարկղում գումար չի եղել, ինչպե՞ս այդ ծախսերի մասով դրամարկղային գրքում գրանցումներ կատարվի։

Արդյո՞ք գյուղական բնակավայրում բնակվողին հասնում է երեխայի խնամքի նպաստ
Գոհար.
Բարև Ձեզ: Կներեք, ուզում եմ իմանալ, գյուղական գնակավայրում բնակվողին մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ հասնու՞մ է, թե՞ ոչ /70 օրականից սկսած/:

Ինչպե՞ս է իրականացվում լիազորագրով հայտարարագիր գրելու գործընթացը
Հռիփսիմե Զարգարյան.
Բարև Ձեզ։ Մենք նոր գրանցված Ա/Ձ ենք, որը դեռ շրջանառություն չունի։ Մեզ ասել են, որ մինչև 20 օրը ներկայանանք հարկային՝ գրենք հայտարարագիր։ Սակայն հարկայինում մեզ որևէ կերպ չօգնեցին, ուղղորդելով ավելի շուտ այդ ամենը անել առցանց եղանակով։ Միայն տվյալ ստացանք, որ կարող ենք լիազորելով այլ անձի տեղում՝ գրասենյակում, գրել հայտարարագիր։ Հարց - ինչպե՞ս կարող ենք այս սկզբնական պահին խուսափել տնից առցանց հայտարարագիր գրելու տարբերակից՝ այդկերպ առայժմ խուսափելով նաև էլեկտրոնային ստորագրության սարք գնելուց։ Եվ երկրորդ՝ ինչպե՞ս է իրականացվում լիազորագրով գրասենյակ մոտենալու և հայտարարագիր գրելու պրոցեսը։ Արդյո՞ք հայտարարագիրը ունի հատուկ ձևաթուղթ, որին պետք է ծանոթանալ նախօրոք։

Տենդերների ծառայության յուրաքանչյուր տեսակի մատուցման դիմաց վճարվող բանաձև
Բարև Ձեզ։
Ո՞վ մանրամասն կբացատրի տենդերների ծառայության յուրաքանչյուր տեսակի մատուցման դիմաց վճարվող բանաձևը՝
ՎԳ=ՄԳ/ՆԳ×Ծ×Ք
Տվյալ գների մեջ ԱԱՀ-ն մտնու՞մ է, թե՞ ոչ։
Նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք ձեռքբերման ՀԴՄ կտրոնները համարվում են ծախս
Դավիթ.
Բարև ձեզ: Շրջհարկով աշխատելու դեպքում համարվու՞մ է արդյոք ծախս ձեռք բերման ՀԴՄ կտրոնները, որի վրա նշված է գնորդի ՀՎՀՀ-ն և ապրանքացուցակը:

Կարո՞ղ է արդյոք անձը զրկվել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստից
Լուսինե.
Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է.
Եթե անձը ցանկանում է ունենալ Ա/Ձ, երբ գտնվում է երեխայի մինչև 2 տարեկան խնամքի արձակուրդում /ֆիզ.արձակուրդը ձևակերպվել է ՊՈԱԿ-ում/, կարո՞ղ է արդյոք զրկվել երեխայի մինչև 2 տարեկան խնամքի նպաստից՝ 53 000 դր-ից /նշեմ, որ ունեմ գյուղական բնակավայրի հաշվառում, Ա/Ձ-ն նույնպես նույն տարածքում է հաշվառվելու/:
Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս է իրականացվում սերտիֆիկատի տրամադրումը
Անի.
Ինչպե՞ս է իրականացվում սերտիֆիկատի տրամադրումը: Դրա համար ի՞նչ է անհրաժեշտ՝ գրանցված լինե՞լ հարկայինում:

Կազմակերպությունը հայտնվել է ԱԱՀ դաշտում
Հարության.
Բարև Ձեզ: Կասեք խնդրեմ, ի՞նչ անեմ, եթե 2020-ի 4 եռամսյակի հաշվետվությունը չենք ներկայացրել և ընկել ենք ндс-ի մեջ, ո՞նց հետ բերեմ ամեն ինչ:

Ա/Ձ-ն չունի վարձակալության պայմանագիր
Artur.
Կարո՞ղ է ԱՁ-ն աշխատել մի տարածքում, որի սեփականատերը չէ և չունի վարձակալության պայմանագիր:

Վերջնահաշվարկ
Vlad.
Բարև Ձեզ: Ես աշխատել եմ 7 ամիս, այդ դեպքում վերջնահաշվարկը ինչպե՞ս պետք է լինի:
Վերջին մեկնաբանություններ