
Դրամարկղային գրքի լրացման հետ կապված
Անի.
Եթե ամսվա ընթացում դրամարկղի մուտք ու ելք չունենք, հերևաբար տվյալ ամսվա ընթացքում դրամարկղային գրքում գրանցում չունենք, արդյո՞ք տվյալ ամսում կատարվում է գրքի թերթի եզրափակում:

Տնօրեն նշանակելու վերաբերյալ
Աննա.
Բարև Ձեզ: Կազմակերպությունը նոր է բացվում: Կազմակերպությունը ունի 1 հիմնադիր, հիմնադրի որոշումով իրեն պետք է նշանակել տնօրեն, իր հետ կնքելով աշխատանքային պայմանագիր: Պետ. ռեգիստրի փաստաթղթի մեջ էլ նշված է, որ ինքը տնօրեն է, հիմա tax service-ում ես պետք է հայտ ուղարկե՞մ՝ իրեն նշանակելով տնօրեն, բայց իրենք ուզում են, որ տնօրեն նշանակեմ մեկ ուրիշի: Ինչպե՞ս վարվեմ:

Աշխատանքից ազատման վերաբերյալ
Սուսաննա.
Բարև Ձեզ: 2006 թվականին կնքած աշխատանքային պայմանագրի կետերից մեկով՝ գործատուն իր նախաձեռնությամբ իրավունք ունի լուծել աշխատանքային պայմանագիրը, իսկ մեկ այլ կետով՝ պայմանագիրը գործում է անորոշ ժամկետով: Մյուս կողմից ԱՕ-ի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն Գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող աշխատողի վաթսուներեք տարին, իսկ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող աշխատողի վաթսունհինգ տարին լրանալու դեպքում, եթե համապատասխան հիմքը նախատեսված է աշխատանքային պայմանագրով: Դիցուք՝ 2020թ.-ի հոկտեմբերին լրացել է աշխատողի 63 տարին: Գործատուն կարո՞ղ է այժմ 2021թ.-ի մայիսին աշխատողին ծանուցել և 2 ամիս անց ազատել աշխատանքից:

Առհաշիվ տրված գումարների ձևակերպում
Արամ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է առհաշիվ տրված գումարների ձևակերպմանը: Եթե կազմակերպության տնօրենին գումար է տրվում դրամարկղից կազմակերպության բանկային հաշվի մուտքագրման համար: Եթե ձևակերպվի առանց 228 հաշվի՝ դա կդիտվի՞ խախտում:

Ինչպե՞ս փոխել առք ու վաճառքի պայմանագիրը
Էմիլի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի հարց ունեմ: Առք և վաճառքի պայմանագիր է կնքվել, բայց որքան գինը նշվել է պայմանագրում և որքան նախատեսված է եղել բյուջեով անհրաժեշտ ապրանքը գնելուց, հետո արժեքը բարձրացել է մոտ 100 000 դրամով: Հիմա ուզում եմ իմանալ՝ ինչպե՞ս անեմ՝ նոր պայմանագիր կքնե՞մ, նոր գնով, թե՞ հին պայմանագրի համար ի լրումն տամ:

Ամենամյա վճարվող արձակուրդի հաշվարկի վերաբերյալ
Արմինե.
Բարև Ձեզ: Արդյո՞ք ամենամյա վճարովի արձակուրդ տալուց ներառում ենք նաև հղիության և ծննդաբերության արձակուրդի ամիսները:

Տոն օրերի հետ կապված
Ռիմա.
Բարև ձեզ: Ցանկանում եմ իմանալ՝ այն ամիսներին, երբ ոչ աշխատանքյաին (տոն) օրեր են, այդ օրերի համար վարձատրվու՞մ եմ, եթե նույն ամսում գտնվել եմ արձակուրդում:

Բյուլետենի հաշվարկ
Լուսինե.
Բարև Ձեզ: Կասե՞ք՝ բյուլետենի դեպքում աշխատավարձը պակաս են վճարում:

Ինչպե՞ս ձևակերպել սոց. վճարը ՀԾ-ում
Լուսինե.
Բարև Ձեզ: ՀԾ-ում ինչպե՞ս ձևակերպեմ ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցի համար վճարվող 3 000 դրամ սոց. վճարները։

Արդյո՞ք Ա/Ձ-ն պետք է ունենա հաշվարկային հաշիվ
Անի.
Բարև ձեզ։ Արդյո՞ք ԱՁ-ն պարտավոր է ունենալ հաշվարկային հաշիվ։

Բարդ ծննդաբերության դեպքում նպաստի հաշվարկ
Սերինե.
Բարև Ձեզ: Խոսքը հղիության և ծննդաբերության նպաստի մասին է: Համաձայն Աշխատանքային օրենսգրքի հոդված 172-ի՝ բարդ ծննդաբերության դեպքում տրամադրվում է 155 օր հղիության և ծննդաբերության արձակուրդ (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության): Բարդ ծննդաբերության դեպքում տրվում է երկրորդ անաշխատունակության թերթիկը, ըստ որի հաշվարկվում է նպաստը` արդեն ոչ թե 140, այլ 155 օրվա համար: Ուզում էի հաշվարկի ձև իմանալ:

Հանձնման-ընդունման ակտի օրինակելի ձև
Naira.
Բարև ձեզ: Ինձ հարկավոր է գույքագրում անելուց հետո հանձնման-ընդունման ակտի օրինակելի ձև:
Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք պետք է հանձնել 240 ձև հաշվետվությանը
Մելինե.
Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ն 2019թ.-ից դադար է, վերսկսում տված չի, բայց 2020 թվականին հող է ձեռք բերել ֆիզ. անձից, որը արտացոլվել է եկամտային հարկի հաշվարկում: Այս դեպքում պե՞տք է հանձնել 240 ձևը հաշվետվության:

Ինչպե՞ս ներկայացնել ԵՏՄ ներմուծման հայտարարությունը
Anahit.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեմ ուղղություն ցուց տալ, ինչպե՞ս սկսեմ ԵՏՄ ներմուծման հայտարարությունը տալ, հայտարարագիրը տալուց հետո։ Կանխավ շնորհակալություն։

Արդյո՞ք անհրաժեշտ է պահուստաֆոնդ ձևավորել
Ալլա.
Բարև Ձեզ: Ով կօգնի՝ անհարգելի բացակայությունների դեպքում պահուստաֆոնդ ձևավորել, թե՞ ոչ:

Մայրության նպաստ
Լուսինե.
Բարև ձեզ: Կասե՞ք՝ կապ ունի, թե քանի ամիս պետք է գրանցված աշխատեմ, որ գնամ դեկրետ: Եվ, եթե հաշվում են 12 ամսվա կտրվածքով և ես աշխատել եմ նաև այլ տեղ՝ այս աշխատանքից առաջ, հնարավո՞ր է ներկայացնել տեղեկանք նախորդ աշխատատեղից աշխատավարձի վերաբերյալ, որ հաշվարկը ճիշտ լինի:

Կազմակերպությունը ցանկանում է կնքել ֆինանսական ծառայությունների մատուցման պայմանագիր
Nora.
Հարգելի հաշվապահներ, բարև ձեզ:
ՀՀ ռեզիդենտ ընկերությունը կնքում է Կիպրոսում գտնվող ընկերության հետ ֆինանսական ծառայությունների մատուցման պայմանագիր (ծառայությունը Կիպրոսի կազմակերպություն է մատուցելու): Ի՞նչ պետք է ներառվի պայմանագրում, ի՞նչ նրբություններ կարող են լինել (հարկային դրույթ):

Ինչպե՞ս հաշվել հիվանդության թերթիկը
Արփիկ Դաբաղյան.
Բարև Ձեզ: Նոր ընդունված աշխատողը աշխատել է 12 օր։ Ինչպե՞ս հաշվել հիվանդության թերթիկը։ Նախապես շնորհակալ եմ:

Արդյո՞ք փոխարինող աշխատակիցը կարող է գնալ ֆիզ. արձակուրդ
Լիլիթ.
Բարև ձեզ: Ես աշխատում եմ ուսուցչուհի, բայց որպես փոխարինող: Արդյո՞ք ես կարող եմ օգտվել ֆիզ. արձակուրդից:

Ա/Ձ ցանկանում է վերսկսել իր գործունեությունը
Սյուզաննա.
Բարև Ձեզ: Խմդրում եմ օգնել։ ԱՁ-ն բացվել է 21.07.2020թ.-ին և հաշվառումից հանվել է 21.08.2020թ.-ին։ Խնդրում եմ ասեք՝ արդյո՞ք կարիք կար որևէ հաշվետվություն հանձնելու, թե եթե որևէ գործունեություն չի ծավալել կարիք չկար։ Եվ երկրորդ հարցս, հիմա ԱՁ-ն ցանկանում է նորից սկսել իր գործունեությունը, ինչպե՞ս ճիշտ կլինի՝ լուծարած ԱՁ-ն վերաբացել, թե՞ նորը բացել, քանի որ ԱՁ-ն ցանկանում է աշխատել շրջանառության հարկով։ Կնախավ շնորհակալություն։

Աշխատանք համատեղությամբ
Բարև Ձեզ: Պետք է անցնեմ նոր աշխատանքի՝ լրիվ դրույքով: Սակայն քովիդի հետ կապված դեռևս չեմ հասցրել լուծարել պայմանագիրս մյուս աշխատավայրերիս հետ: Այլ տեղեր աշխատում եմ մեկ և կես դրույքով, սակայն տեղեկացա, որ թույլատրվում է առավելագույնը 1.5 դրույք: Երկու աշխատավայրերում էլ ճկուն գրաֆիկ է, սակայն մեկ դրույքովի դեպքում պաշտոնապես ֆիքսված ժամեր կան: Երրորդ աշխատանքին անցնելու համար կամ պետք է հրաժարվեմ մեկ դրույքովից, կամ կեսից և մեկը կես դարձնեմ: Սակայն խնդիրն այն է, որ դեռ չեմ հասցրել լուծել այդ հարցը, պաշտոնապես ստացվում է՝ անցնում եմ երրորդ աշխատանքին և 2.5 դրույք է դառնում, ինչը օրենքի խախտում է և կարող է տուգանքի ենթարկել իմ նոր գործատուին (եթե ճիշտ եմ տեղեկացված): Իսկ նրա հետ պայմանագիրն արդեն կնքված է և ուժի մեջ է մտնում ամսի երեքին, հենց այդ օրն էլ պետք է լուծարեմ պայմանագրերս մյուս երկուսի հետ, կամ նրանցից մեկի, ինչպես ստացվի: Արդյո՞ք հարվածի տակ չեմ դնում իմ երրորդ գործատուին: Եթե ես նույն օրը լուծարեմ պայմանագիրս, դեռևս մի երկու օր երևի կտևի մինչև պաշտոնապես համարվի լուծված: Ստացվում է ինձ ընդունելով օրենքի խախտում են արել, արդյո՞ք այդ երկու երեք օրը խնդիր կառաջացնի: Եթե այո, ինչպե՞ս խուսափել դրանից, ի՞նչ լուծում կառաջարկեք: Նախապես շնորհակալ եմ:

Ինչպե՞ս փոխել աշխատանքային պայմանագիրը
Լաուրա.
Բարև ձեզ: Ինձ մի հարցով կարո՞ղ եք օգնել։ Աշխատանքային պայմանագիրը ոնց կարող եմ փոխել քաղաքացիաիրավականի:

Վերջնահաշվարկ
Անուշ.
Բարև Ձեզ: Խորհրդի կարիք ունեմ: Թոշակառու մանկավարժը, վիրուսով պայմանավորված, 2020 թվականի սեպտեմբերից չի աշխատել, բայց վճարվել է մասնակի՝ ըստ գործող օրենքի: 2021թ. ապրիլի 1-ին գրել է ազատման դիմում: Խնդրում եմ ասել՝ որքա՞ն վերջնահաշվարկ է տրվելու նրան, եթե մաքուր, լրիվ աշխատավարձը կազմել է 100 000 դրամ։

Սրճաղացի տաղավարում տաք սուրճ վաճառելու համար
Լուսինե.
Բարև Ձեզ: Սրճաղացում տաք սուրճ վաճառելու համար ի՞նչ որ թույլտվություն է պետք: Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս է կատարվում շարունակական բյուլետենի հաշվարկը
Անի.
Բարև Ձեզ:
Եթե աշխատողի բյուլետենի վերջում աշխատանքի ներկայանալու տեղում գրված է շարունակելի՝ նշանակում է, որ պետք է նոր բյուլետեն ստանա և, եթե այո, ապա ինչպե՞ս է տրվում հրամանը, և ինչպե՞ս է կատարվում հաշվարկը:

Շահութահարկի հաշվարկ՝ աղյուսակ 8
Արամ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է շահութահարկի հաշվարկի աղյուսակ 8-ին: Կրեդիտորական պարտք բյուջեին բաժնում ԱԱՀ-ի գծով պարտքի թիվը պետք է գրել դեկտեմբեր ամիսը ներառյալ, թե՞ ոչ: Փաստացի հաշվարկը ներկայացվել է 2021թ. հունվարի 2-ին:

Կանխավճարի և կրեդիտորական պարտքի փոխմարում
Արամ.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ա կազմակերպությունը զբաղվում է մանրածախ առևտրով՝ ընդհանուր հարկման դաշտում: Բ կազմակերպության հետ ունի կնքած պայմանագիր, համաձայն որի Բ կազմակերպությունը պետք է մատուցի ծառայություն, որի ավարտը լինելու է 4 ամիս հետո: Ա կազմակերպությունը ամեն ամիս կանխավճար է վճարում Բ կազմակերպությանը: Բ կազմակերպությունը հաշիվ է դուրս գրում՝ ծառայության մատուցման ամսաթիվ 31.12.2020, իսկ դուրս գրման ամսաթիվը 15.01.2021: Հարց. կանխավճարի և կրեդիտորական պարտքի փոխմարման ամսաթիվը հաշվապահորեն ո՞րը ճիշտ կլինի: Եվ հաշվապահական հաշվեկշռի մեջ ինչպե՞ս պետք է արտացոլվեն:

Արդյո՞ք հաշիվ պետք է դուրս գրել առանց ԱԱՀ
Լուսինե.
Բարև Ձեզ: Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով, պետք է արտահանում կատարի՝ սննդամթերքի: Հաշիվը գրվու՞մ է առանց ԱԱՀ:

Հավաբուծությամբ զբաղվելու համար
Ալֆրեդ.
Կասե՞ք, եթե որոշել եմ հավի ճուտ պահել, հետո մեկ ամսականում վաճառել ռեստորաններին, հետո նորից գնել, ապա այս հավաբուծության ծրագրի համար գրանցում պե՞տք է:

Սուրճի ապարատ տեղադրելու համար
Մարիետա.
Կարող եք հուշել՝ սուրճի ապարատ տեղադրելու համար հարկային տեսանկյունից ինչպե՞ս է ճիշտ աշխատել, որպեսզի պետությանը քիչ գումար վճարեմ:

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ սննդի կետ բացելու համար
Sara.
Բարև Ձեզ: Օֆիսում սննդի կետ բացելու համար (միայն պատրաստի սննդի վաճառք և սենդվիչների պատրաստում): Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։

Հնարավո՞ր է օգտվել ուսուցիչների համար նախատեսվող ամառային արձակուրդի գումարից
Լուսինե.
Բարև Ձեզ: Աշխատում եմ դպրոցում արդեն 1,5 տարի, հունիս ամսից ֆիզ. արձակուրդ պետք է գնամ: Խնդրում եմ ասեք՝ կարո՞ղ եմ օգտվել նաև ուսուցիչների համար նախատեսվող ամառային արձակուրդի գումարից։

Դեկրետ գնալու վերաբերյալ
Հեղինե.
Բարև ձեզ: Գտնվում եմ հղիության 27 շաբաթում, այս պահին հիվանդ եմ և հիվանդության արձակուրդ եմ վերցրել, եթե տերմինը ճիշտ գիտեմ: Այսօր տեղեկացա, որ տնօրենս, առանց ինձ հետ անձամբ զրուցելու, առանց իմ կողմից դեկրետ գնալու հայտ ներկայացնելու, որոշել է, որ մայիսի հստակ օր ես աշխատանքս դադարում եմ: Հենց այդ օրը նոր լրանում է իմ 30 շաբաթական հղիությունը, և այդ օրվանից հետո նոր ես կարող եմ թուղթ վերցնել իմ հղիությունը վարող հաստատությունից գործատուին ներկայացնելու համար: Հարց. արդյո՞ք իրավունք ունեն նման կերպ ինձ "ուղարկելու" դեկրետ, թե՞ ես կարող եմ աշխատել այնքան, ինչքան ես կցանկանամ: Օրինակ՝ ամբողջ մայիս ամիսը: Շնորհակալություն:

Տալ հաշվապահական ձևակերպումներ
Կիմա.
1. Հիմնական միջոցների նվիրատվությունից ծախսերի ձևակերպում:
2. Հիմնական միջոցների անհատույց ստացված եկամուտների ձևակերպում:
3. Հիմնական միջոցներ որպես նվեր դուրս գրման ձևակերպում:
4. Հիմնական միջոցների որպես նվեր մուտքագրման ձևակերպում:

Բարձրլեռնային բնակավայրի աշխատակցի աշխատավարձի հաշվարկ
Հեղինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ կասեք, եթե աշխատակիցը կես դրույքով է աշխատում, ապա բարձրլեռնային վճարը 4 000 պետք է կազմի՞:

Աշխատանքային պայմանագիր
Մանե.
Բարև Ձեզ:
Ա/Ձ-ով աշխատող խմորեղենի արտադրամաս-խանութ է, որտեղ աշխատողները նախատեսում ենք, որ պետք է աշխատեն 09:00-21:00: Օգնեք ինձ հասկանալ՝ ինչպե՞ս կնքեմ աշխատանքային պայմանագիրը, ինչպե՞ս նշեմ ժամերը:

ՀԿ-ների գործունեության հաշվետվության օրինակ
Նարինե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ հուշել՝ կա՞ արդյոք 2020 թվականի ՀԿ-ների գործունեության հաշվետվության օրինակը և ի՞նչ ժամկետներում պետք է հանձնել:

Ի՞նչ փատաթղթեր են անհրաժեշտ ԵՏՄ ներմուծման հաշվետվությունների համար
Anahit.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասեք` ԵՏՄ ներմուծման հաշվետվությունների ժամանակ, ո՞ր փաստաթղթերն են կցվում։ Կանխավ շնորհակալություն։

ՀԾ-ի հետ կապված
Anahit.
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ։ Կխնդրեի ուղղորդել ինձ, թե ՀԾ-ի շրջանառությունով, ո՞ր հոդվածների թվերը նայեմ, Ձև 1-ՏԳ (տարեկան) հաշվետվության հետևյալ տողերը լրացնելու համար՝ 09.1.1, 23.2, 23.18, 23.23, 25, 26, 28, 44.1, 44.8, 46.9։ Կանխավ շնորհակալություն։

Միջին աշխատավարձի հաշվարկ
Լուսինե.
Եթե աշխատողն աշխատում է 6 ամիս՝ ինչպե՞ս հաշվել միջինը, աշխատավարձն էլ 130 000:

Եթե միջին ամսականը ցածր է նվազագույն աշխատավարձից
Անուշ.
Բարև Ձեզ: Ֆիզ. գնացող աշխատողի միջին ամսական եկամուտը 927 000 է: Քանի որ աշխատել է 10 ամիս՝ 92 700-ական դրամով, ստացվում է ներկայիս նվազագույն աշխատավարձից ցածր, դա նորմա՞լ է, թե՞ ոչ: Եվ եթե աշխատել է 10 ամիս՝ կեղտոտ 92 700, ինչքա՞ն պիտի ֆիզ. ստանա:

Արժեթղթերի բրոքերի լիցենզավորման համար խնդիրներ
Հասմիկ.
Բարև Ձեզ: Եթե ունեք արժեթղթերի բրոքերի լիցենզավորման համար խնդիրներ ու թեստեր՝ ուղարկեք hasmik_sahakyan_01 շնիկ mail.ru էլեկտրոնային հասցեին։ Անչափ շնորհակալ կլինեմ։

Ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատել
Qnarik.
Դպրոցահասակ երեխաների հետ պարապելու եմ դասապատրաստում և լեզուների ուսուցում: Խնդրում եմ ասեք` Ա/Ձ, թե՞ ՍՊԸ, ՀԴՄ պե՞տք է լինելու, թե՞ կարող եմ բանկային հաշվով ստանալ գումարները և, ո՞ր հարկատեսակով կարող եմ հարկվել՝ շրջ. հարկով, միկրոձեռնարկություն, թե՞ ԱԱՀ:

Հիվանդաթերթիկի հաշվարկ
Անուշ.
Բարև Ձեզ: Կասեք՝ հիվանդության թերթիկ /բյուլետեն/ հաշվարկելիս կարո՞ղ ենք 12 ամիս հետ չգնալ, քանի որ մենք վարձատրվում ենք նվազագույնով՝ 68 000 դրամ /92 700/, վերցնել հենց 92 700 դրամ բյուլետեն հաշվելիս: Եթե օրենքի հղում կա՝ կասե՞ք:

Ինչպե՞ս է վճարվում երեխայի հիվանդության համար բացված անաշխատունակության թերթիկը
Աելիտա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ կասեք՝ ինչպե՞ս է վճարվում երեխայի հիվանդության համար բացված անաշխատության թերթիկը, մայրը մանկավարժ է:
Նախապես շնորհակալ եմ։

Էլեկտրոնային ՀԴՄ
Իկա.
Բարև Ձեզ: Մի հարց ունեմ. ՍՊԸ-ն օնլայն վաճառք է իրականացնում: Խնդրում եմ՝ էլեկտրոնային ՀԴՄ-ի մասին տեղեկություն հաղորդել։

Հնարավո՞ր է ատամնաբույժին կես դրույքով ընդունել աշխատանքի
Կարո՞ղ եմ ատամնաբույժին կես դրույքով ընդունել, շաբաթական 22 ժամ է ներկայանալու, և վարձատրությունը նշեմ մինչև 2020թ. 40 000 համախառն, իսկ 2020 հունվարից՝ 50 000դ.:

ՀԿ-ն ցանկանում է դուստր առևտրային կազմակերպություն բացել
Արմինե.
Բարև Ձեզ: ՀԿ-ն ցանկանում է դուստր առևտրային կազմակերպություն բացել: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել պետ. ռեգիստր: Նախապես շնորհակալություն:

Ո՞ր ամիսներն են ներառվում 2-րդ դեկրետի հաշվարկի ժամանակ
Մելինե.
Բարև ձեզ: Եթե աշխատակիցը գնում է ֆիզ, բայց նախորդող 12 ամիսները եղել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այդ դեպքում ո՞ր ամիսների աշխատավարձն ենք վերցնում հաշվարկի համար:
Կասեք՝ նշված տեքստում եկամուտը պայմանագրով սահմանված աշխատավա՞րձն է: Եվ եթե այո, ապա հաշվարկ կատարելիս, օրինակ, եթե 80 000 է եղել աշխատավարձը, դա բաժանում եմ 12-ի, թե՞ միանգամից 30.4-ի: Հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ ՀՀ օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:

Ի՞նչ գրքեր խորհուրդ կտաք սկսնակ հաշվապահին
Արևիկ.
Բարև ձեզ։ Ի՞նչ գրքեր խորհուրդ կտաք սկսնակ հաշվապահին, ի՞նչից սկսել (հաշվետար եմ աշխատում):
Վերջին մեկնաբանություններ