Category: Հարց ու պատասխան

Ներմուծման ԱԱՀ

Կարինե.

Եթե մարտ ամսին ունեմ ԵՏՄ-ից ներմուծում, որից առաջացած ԱԱՀ-ն վճարել եմ մինչև ապրիլի 20-ը, ներմուծման ԱԱՀ-ն լրացնում եմ միայն ԱԱՀ-ի հաշվարկի 17-րդ տողու՞մ:

Վերջնահաշվարկ հաստիքի կրճատման դեպքում

Մարիա.

Բարև Ձեզ: Մեր աշխատակիցը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, և նրա հաստիքը կրճատվել է: Հիմա նրան վերջնահաշվարկ պետք է կատարե՞նք, թե՞ ոչ, և ինչպե՞ս: Կանխավ շնորհակալություն:

Հաշիվ ապրանքագրի մեջ չի նշվել բնապահպանական հարկի գումարը

Արամ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունը արտադրում և իրացնում է բնապահպանական հարկով ենթակա արտադրանք: Հաշիվ ապրանքագրի մեջ առանձին տողում չի նշվել բնապահպանական հարկի գումարը: Ի՞նչ խնդիր կարող է առաջանալ:

Աշխատաժամանակ

Եթե աշխատողը աշխատում է կես դրույքով՝ կարո՞ղ եմ վարձատրություն գրել 50 000։ Ժամերն էլ տվյալ ամսվա աշխատանքային ժամերի կեսը։ Գրանցման հայտնում պե՞տք է հստակ նշվի ոչ լրիվ աշխատաժամանակը և շաբաթական ԱՇԽ օրերի քանակը, եթե գրանցման հայտում պարտադիր չէ։ Նշեմ, որ ներքին իրավական ակտում նշել եմ կես դրույք։

Ինչպե՞ս հաշվառել գրասենյակային պիտույքները

Կարինե.

Բարև, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ ասեք՝ գրասենյակային պիտույքները, թուղթը ինչպե՞ս հաշվառել /211, թե՞ 218 /:

Ի՞նչ դասակարգիչ պետք է կիրառել

Քրիստինե.

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել՝ կազմակերպությունը ո՞ր գործունեության դասակարգչի տակ պետք է աշխատի՝ գնում է թուղթ, մեկ այլ տեղ պատրաստում է թղթե տոպրակներ, արկղեր և վաճառելու է մեծածախ։ Լինելու է առևտո՞ւր՝ G 46.90.0, G 46.76.9, թե՞ արտադրություն՝ DE 21.25.0:

Ի՞նչ հարկեր են պահվում արձակման նպաստից

Աշոտ.

Բարև ձեզ: Խնդրում եմ, նշեք՝ արձակման նպաստից ինչ հարկեր են պահվում: «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ արձակման նպաստի գումարը նվազեցվում էր հարկ վճարողի համախառն եկամտից, սակայն օրենքի՝ ուժը կորցնելուց հետո «Հարկային օրենսգրքի» եկամտային հարկի բաժնում ոչինչ չի նշվում արձակման նպաստի մասին: Նշեք, խնդրում եմ, օրենքը, որտեղ ասվում է արձակման նպաստից պահումների մասին:

Նախահաշվի օրինակ

Լիլիթ․

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ կազմել նախահաշիվ (շինարարական ընկերության), Եթե կարող եք՝ ուղարկեք որևէ օրինակ։ Նախապես շնորհակալ եմ։

Արդյոք հնարավո՞ր է 2 տարբեր գործունեություն իրականցնել մեկ ՍՊԸ-ով

Դավիթ.

Բարև Ձեզ: Պատրաստվում եմ ստեղծել կազմակերպություն, որը կաշխատի օնլայն 2 տարբեր ուղղություններով և 2 վեբ կայքերով: Առաջինը՝ լեզվի ուսուցման դասընթաց, երկրորդը՝ օնլայն քարտուղարի ծառայություն: Հարցս հետևյալն է. արդյոք հնարավո՞ր կլինի 2 տարբեր գործունեություն իրականցնել մեկ ՍՊԸ-ի միջոցով և գործել շրջանառության հարկի կամ այլ պարզեցված հարկման տարբերակով: Վարձու աշխատողներ հետագայում նախատեսվում են: Կանխավ շնորհակալ եմ:

Փաստացի աշխատած ժամեր

Եթե եկամատայինի հաշվետվության մեջ փաստացի աշխատած ժամերը սխալ եմ նշել՝ խախտու՞մ է:

Մայրության նպաստ

Սեդա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես 9 տարի աշխատել եմ դեղագործ նույն դեղատանը, հետո դուրս եմ եկել, մի ամիս հետո ընդունվել եմ այլ դեղատուն աշխատանքի, որտեղ պետք է աշխատեմ 5 ամիս և գնամ դեկրետ: Խնդրում եմ ինձ ասեք՝ իմ դեկրետը ինչպե՞ս պետք է հաշվվի, արդյոք պե՞տք է հաշվվի նախորդ գործատուիս մոտ աշխատածն էլ, թ՞ ոչ։

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի դիմում

Լիլիթ.

Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի դիմումը լրացնելիս պե՞տք է գրենք մեր e.mail-ը: Գրում եմ՝ նշում է սխալ է։

Ծախսերի ներառում հաշվարկի մեջ

Արամ.

Բարև ձեզ: Շրջանառության հարկի շրջանականերում հանրային սննդի և մանրածախ առևտրի գործունեություն իրականացնող Ա/Ձ-ները արդյոք կարո՞ղ են 12 ամսվա վճարած շահութահարկի և սոց. վճարի 5 000 դրամները ներառել ծախսերի մեջ:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ

Սիմոն.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք, շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ-ն հարկային մարմնին տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի:
Կանխավ շնորհակալություն:

Ինչու՞ չի երևում լրացված և ուղարկված հաշվետվությունները

Janna.

Բարև Ձեզ: Ինչու՞ մուտք գործելով համակարգ /taxservice/, ես չեմ տեսնում լրացված և ուղարկված հաշվետվությունը:

Ֆիզ. անձից ձեռք է բերվել ապրանք

Հասմիկ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել՝ շուկայից ապրանքի գնման դեպքում բացի եկամտային հարկի հաշվետվության մեջ դա հարկելը, կազմակերպությունը այլ հաշվետվության ձև ունի՞ հանձնելու ֆիզ. անձից ստացած այդ եկամտի մասով, օրինակ՝ պասիվ եկամուտների կամ այլ նմանատիպ հաշվետվություն: Նախապես շնորհակալություն արձագանքի համար:

Ա/Ձ-ն ներկայացրել է դադարեցման դիմում

Լուսինե.

Բարև Ձեզ։ Մայիսի 1-ին Ա/Ձ-ի համար տվել եմ դադարեցում։ Առաջին եռամսյակի հաշվետվությունն ուղարկել եմ։ Խնդրում եմ կասե՞ք՝ 2-րդ եռամսյակի համար էլ պետք է ուղարկեմ հաշվետվություն: Ա/Ձ-ն չունի իրացում, կասեք՝ ի՞նչ վճարումներ պետք է անի այդ 4 ամսվա համար։
Նախապես շնորհակալ եմ:

Աշխատանքային ծախսումների վերաբերյալ վերլուծություն

Արփի.

Խնդրում եմ ինձ տրամադրել ուղղակի նյութական, աշխատանքային ծախսումների վերլուծության վերաբերյալ տեղեկատվություն:

Աշխատանքի ընդունման հրամանի ձև

Լուսիկ.

Խնդրում եմ գրեք աշխատանքի ընդունման հրամանի ձև:

Աշխատողը չի վերադարձել չվճարվող արձակուրդից

Նարինե.

Բարև ձեզ։ Աշխատողը չվճարվող արձակուրդում է՝ 60 օր տևողությամբ։ Ժամկետը լրացել է և աշխատողը չի վերադարձել աշխատանքի։ Ի՞նչ պետք է անի գործատուն։

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Աստղիկ.

Բարի երեկո, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք, նախապես շնորհակալություն։
Ձեռք է բերվել հողամաս, որի դիմաց դեռևս չի վճարվել /2 000 000 դրամ/։
2017թ. հաշվարկված մաշվածությունը կազմում է 38 881 դրամ, իսկ 2018թ.՝ 272 160 դրամ։ Տալ խնդրի հաշվապահական ձևակերպումները։

Չգրանցված աշխատող

Միլա.

Եթե Ա/Ձ-ն ցույց չի տալիս իրական եկամտային հարկը և ունի չգրանցված աշխատողներ, ապա ի՞նչ է լինում այդ դեպքում:

Աշխատանքից ազատման ծանուցման ձև

Գյուլնարա.

Բարև Ձեզ:
Կարո՞ղ եք ինձ աշխատանքից ազատելու ծանուցման ձև ուղարկել:
Կանխավ շնորհակալ եմ:

Հաշիվ վավերագրի վերաբերյալ

Քրիստինե.

Բարև Ձեզ: Եթե կազմակերպությունը պետ. ռեգիստրում գրանցվել է մարտի վերջին օրը, հարկային դաշտում գրանցվել է 15.04.21թ-ին, բայց կազմակերպությանը հաշիվ են գրել 13.04.21թ-ով, ի՞նչ որ խախտում լինում է, թե՞ ոչ: Եթե այո, դիմացի կազմակերպությանը ասեմ տան ճշգրտում նոր ես հաստատե՞մ: Կանխավ շնորհակալություն:

Ո՞ր հոդվածով պետք է աշխատակցին ազատել աշխատանքից

Անի.

Բարև Ձեզ: Եթե աշխատողն աշխատանքի է ընդունվել որպես բանվոր և նրա հետ պայմանագիրը կնքվել է անորոշ ժամկետով, հիմա աշխատանքներն ավարտվել են և պետք է աշխատողին ազատել աշխատանքից, ո՞ր հոդվածով պետք է նրան ազատել աշխատանքից: Նշեմ, որ աշխատել է մոտավոր 1 ամիս:

Դրամարկղային գիրք

Մելինե.

Յուրաքանչյուր տարի նոր դրամարկղային գիրք է լրացվու՞մ, թե՞ կարելի է նախորդ տարվանը շարունակել։

240 և 244 հաշվետվություններ

Նարինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք ինձ՝ Ա/Ձ-ն աշխատում է միկրոյով: Կարո՞ղ եք ասել՝ մինչև ապրիլի 20-ը պետք է ուղարկել 240 և 244 հաշվետվությունները և կատարել վճարում:

Կոնտակտավոր անձ

Անյա.

Բարև Ձեզ։ Ընտանիքում կորոնավիրուսով վարակված անդամ ունենք և դրանով պայմանավորված 14 օր աշխատանքի չեմ գնում։ Վճարվելու՞ եմ արդյոք 14 օրը տանը մնալու համար, թե՞ վճարելու են փաստացի աշխատած օրերի դիմաց։

ՍՊԸ-ն ձեռք է բերել հոսքային գիծ

Արեգ.

Ողջույն բոլորին:
Ունեմ մի այսպիսի խնդիր.
ՍՊԸ-ն ձեռք է բերել հոսքային գիծ 2007թ, որի համար այդ տարիների ընթացքում մաշվածություն չի հաշվարկվել: Այդ տարիների ընթացքում այն բարոյապես մաշվել է և դարձել ոչ պիտանի: 2020թ նշված հոսքագիծը փոխարինել ենք նոր հոսքագծով:
Հարց.1 Կարո՞ղ եմ այն միանգամից դուս գրել և որպես ծախս ներառել շահութահարկի հաշվարկում՝ ամբողջապես և սկզբնական արժեքով:
2. Ի՞նչ կարգով է դա կատարվում և ո՞ր ծախսերի մեջ է այն ներառվում:
3. Ինչպիսի՞ ձևակերպումներ են անհրաժեշտ՞
Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի բարեգործական հիմադրամը

Ագնեսա.

Բարև Ձեզ: 1. Ի՞նչ հաշվետվություններ է ներկայացնում բարեգործական հիմադրամը: 2. Արդյո՞ք վարում է դրամարկղային գիրք։ 3 Տնօրենին, հոգեբարձուների խորհրդի անդամներին պարտադի՞ր է գրանցել որպես աշխատող և արդյո՞ք չեն ազատվում եկամտային հարկից։
Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ է անհրաժեշտ չրի արտադրությամբ զբաղվելու համար

Մարի.

Բարև Ձեզ: Ցանկանում եմ հիմնել չրերի արտադրություն, որը պետք է կիրառվի քաղցրավենիքի մեջ, ինչպես նաև թեյերի ու մրգային չիպսի արտադրություն պետք է գործի: Ի՞նչ փաստաթղթեր են պետք, ինչպես նաև հետագայում արտահանման համար ի՞նչ է պետք, ի՞նչ փաստաթղթեր և չափանիշներ:

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Աստղիկ.

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք՝ վարչական աշխատողների համար հաշվարկվել է աշխատավարձ 150 000 դրամ և այնուհետև վճարվել է։ Տալ խնդրի հաշվապայական ձևակերպումները։
Մատակարարից ձեռք են բերվել հաստոցներ, որոնց դիմաց վճարվել է դրամարկղից 100 000 դրամ։ Տալ խնդրի հաշվապահական ձևակերպումները։

Ինչպե՞ս մուտք գործել օգտվողի հիմնական էջ

Արմինե.

Բարև Ձեզ: Լիազորի գրասենյակ գրանցվել եմ: Ինչպե՞ս կարող եմ մուտք գործել օգտվողի հիմնական էջ հաշվետվություն լրացնելու համար:
Ես ստացելեմ այս պայմանգիրը:
Նախապես շնորհակալ եմ:

Եկամտային հարկի հաշվետվությունում արձակուրդի օրերի լրացման հետ կապված

Բարև Ձեզ: Եթե աշխատողին տվել եմ արձակուրդ 23 աշխատանքային օր և վճարել մարտին՝ 12 աշխատանքային օր մարտ ամսին է լինում, 11 օր ապրիլին: Եկամտային հաշվետվության մեջ պե՞տք է առանձին ցույց տալ 12 օրը մարտին, 11 օրը ապրիլին, թե՞ ընդհանուր մարտին։

Հնարավո՞ր է արդյոք տարածքի մաքրման համար կնքել քաղիրավական պայմանագիր

Կարո՞ղ եմ տարածքի մաքրման համար կնքել քաղիրավական պայմանագիր, նշելով մեկ այցի արժեքը 600 ՀՀ դրամ, ներառյալ՝ հարկերը: Խնդրում եմ ուշադրություն դարձրեք 1 այցը, ոչ թե 1 ժամ, քանի որ 1 այցը կարող է լինել մոտ 15-20 րոպե:

Արդյո՞ք պետք է հանձնել 240 ձև հաշվետվությունը

Լիաննա.

Բարև Ձեզ: Ռեզիդենտ շահութահարկ վճարող կազմակերպության ծախսերն ավելի շատ են, քան եկամուտը։ Այս դեպքում 240 ձև հաշվետվությունը ներկայացվու՞մ է արդյոք:

Ինչպե՞ս փոխել լիազորին

Գոհար.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ ԱՁ-ն բացել է հաշվապահը և լիազորը իրեն է գրանցել, ինչպե՞ս կարող ենք փոխել լիազորին։
Կանխավ շհնորհակալություն:

Արդյո՞ք պետք է շահութահարկի զրոյական հաշվետվություն ներկայացնել

Կարինե.

Բարի օր: Կազմակերպությունը (ԱԱՀ-ով) գրանցվել է 25.12.2020թ․-ին։ Փաստացի գործունեությունը սկսել է 2021թ․-ին։ Շահութահարկի հաշվարկ զրոյական ներկայացնել պե՞տք է։

Շահութահարկի զրոյական հաշվետվություն

Կարինե․

Բարի օր։ Կազմակերպությունը (ԱԱՀ-ով աշխատող) գրանցվել է 25/12/2020թ․-ին։ Փաստացի գործունեությունը սկսել է 2021թ․-ին։ Շահութահարկի զրոյական հաշվարկ ներկայացնել պե՞տք է։

Ֆիլմարտադրությամբ զբաղվող ՍՊԸ

Էլեն․

Ֆիլմարտադրությամբ զբաղվող ՍՊԸ֊ն կարո՞ղ է գրանցվել որպես միկրոձեռնարկություն։ ՍՊԸ֊ի տնօրենին որպես աշխատակից կարիք կա՞ գրանցելու, (այլ աշխատող չկա)։ Կանխավ շնորհակալություն։

Ո՞րն է նորմալ աշխատանքային տևողությունը

Խնդրում եմ պատասխանեք, եթե հերթափոխով աշխատողը աշխատում է շաբաթական 38 ժամ, 6 օր , 1 օր հանգիստ, համարվու՞մ է նորմալ աշխատանքային տևողություն, թե՞ կրճատ:

Դրամական միջոցների լրացման կարգ

Լիկա.

Բարև ձեզ: Շահութահարկի մասին է հարցս. կարո՞ղ եք մանրամասնել բաժին 8` դրամական միջոցների լրացման կարգը:

Արդյո՞ք պետք է ուղարկել ամենամսյա հաշվետվությունները

Տիգրան.

Բարև ձեզ: ՍՊԸ-ն ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը /207 ձև/: Արդյո՞ք պետք է շարունակել ամենամսյա հաշվետվությունները ուղարկել:

Կազմակերպությունը կարո՞ղ է չընդունել արձակուրդի դիմումը

Արմինե.

Բարև Ձեզ: Եթե աշխատակցին տրվել է ծննդաբերության արձակուրդ և հիմա ցանկանում է գնալ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ՝ կազմակերպությունը որևէ կերպ կարո՞ղ է չընդունել արձակուրդի դիմումը և աշխատանքից ազատել աշխատակցին: Խնդրում եմ նշեք օրենքի հոդվածը:
Նախապես շնորհակալություն:

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Նարեկ.

Խնդրում եմ տալ հաշվապահական ձևակերպում՝
մայրության նպաստը կազմել է 553 545 դրամ, որից պահվել է եկամտային հարկ 127 315 դրամ և աշխատողին փաստացի վճարվել է 426 230 դրամ, որից կազմակերպության տվյալ ամսվա եկամտային հարկը կազմել է 277 170, տարբերությունը՝ 149 060 դրամը փոխհատուցվել է սոց. ծառայության կողմից:

Մայրության նպաստի հաշվարկ համատեղությամբ աշխատանքի դեպքում

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատակիցս աշխատում է համատեղությամբ՝ հիմնական աշխատավայրը մեզ մոտ՝ 6 ամիս: Մայրության նպաստի հաշվարկման ժամանակ մեր և մյուս կազմակերպության աշխատավարձերը պե՞տք է գումարել միջինը ստանալու համար:

Վառելիքի ծախսագրման հետ կապված

Արեգ․

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ինձ օգնեք ձեռք բերելու ավտոմեքենայի անհատույց օգտագործման պայմանագրի ձև։ Եվ ունեմ երկու հարց.

1.Պայմանագիրը կնքելուց հետո կարո՞ղ եմ օգտագործված վառելիքը համարել ծախս ՍՊԸ-ի շահութահարկի հաշվարկում

2.ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ձեռք բերված վառելիքը կարելի՞ է դեբետագրել, եթե դա ձեռք է բերվել ՀԴՄ կտրոններով

Աշխատավարձի վճարում բնաիրային տեսքով

Anya.

Բարև ձեզ, այսպիսի հարց ունեմ։ Ընկերությունը տեխնիկայի վաճառքով է զբաղվում։ Վաճառքը քիչ է, և գործատուն բավարար գումար չունի աշխատավարձ վճարելու համար։ Կարո՞ղ է արդյոք աշխատավարձին համարժեք տեխնիկա տալ աշխատողին որպես ամսական աշխատավարձ։ Թե՞ հատուցումը պարտադիր գումարի տեսքով պետք է լինի։