
ՀՄ շահագործումից հանում
Ալլա․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Այսպիսի հարց ունեմ՝ հիմնական միջոցը, որը չի օգտագործվում, կարո՞ղ եմ շահագործումից հանել և մաշվածություն չհաշվել, ծախսերս շատ են, չեմ ուզում վնաս ցույց տամ:

Վարկի արտացոլում հաշվետվության մեջ
Աննա․
Բարև Ձեզ: Եթե շրջանառության հարկի դաշտում աշխատող ՍՊԸ-ն վարկ է վերցրել գործունեության ընդլայնման համար, հարկային առումով ինչ որ պարտավորություններ առաջանու՞մ են՝ հաշվետվությունների մեջ ցույց տալու կամ այլ:

Как рассчитать отпускные?
Екатерина.
Добрый день. Ситуация: сотрудница находится в отпуске по уходу за ребенком (декрет), 3 марта он истекает и она должна либо выйти на работу, либо уволиться. У нее есть 10 дней неиспользованного отпуска (еще до родов). Подскажите, пожалуйста, как рассчитать ей отпускные (или компенсацию за неиспользованный отпуск), если последние 12 месяцев ей никаких начислений доходов не было? Спасибо.

Արտոնագրի վերաբերյալ
Լիլիթ․
Հարգելի հաշվապահներ, հարցս վերաբերվում է Պետական տուրքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով գործունեությանը։ Ամեն ամիս ապարատը շահագործելու համար արտոնագիր պե՞տք է ստանալ։ Եթե փետրվար ամսվա համար ստացել ենք և նախապես վճարումն ու հայտարարությունն ուղարկել ենք, և տարբերություն կա հաշվետվությունը ներկայացնելու հետո գումարը վճարելու մասով, կխնդրեի մի փոքր մանրամասնել, քայլերի հերթականությունը։

Հաշվետվությունների վերջնաժամկետներ
Լուսինե․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ գրել հետևյալ հաշվետվությունների վերջնաժամկետները․
- 165. Տեղեկություններ՝ ֆիզիկական անձանց եկամուտների և եկամտային հարկի մասին
- 240․ Հաշվարկ՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի
- 244․ Հաշվարկ՝ անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի
- 273. Այլ պետություններում գրանցված կազմակերպություններին վճարված եկամուտների, եկամուտների վճարման ամսաթվի, այդ եկամուտներից հաշվարկված և պահված շահութահարկի վերաբերյալ տեղեկություններ

Ձևակերպում ՀԾ-ում
Ալիսա․
Բարև Ձեզ, դեկտեմբերի 23-ին ամսվա ամբողջ հերթապահությունների համար վարձատրվել է աշխատակիցը , սակայն դեկտեմբերի 26-ին վաղաժամ ծննդաբերության պատճառով վերջի 2 հերթապահությունը չի կատարվել: ՀԾ ծրագրում անց եմ կացրել իր անաշխատունակության թերթիկը, ինչպե՞ս կարող եմ ՀԾ-ում ձևակերպել նրա գումարի հետ վերադարձը։

Օգնության արտացոլում հաշվետվության մեջ
Նարա․
Բարև Ձեզ։ Ունեմ այսպիսի հարց․ աշխատակցին ընտանիքի անդամի մահվան դեպքով տրվել է միանվագ դրամական օգնություն։ Եկամտային հարկի մասին օրենքի հոդված 6․ կետ 21 համարվում է նվազեցվող եկամուտ։ Եկամտային հարկի հաշվետվության մեջ որտե՞ղ պետք է ցույց տալ այդ գումարը, եթե 1․9 մեջ չի ընդունվում 5% ավել գումարի արտացոլում։ Շնորհակալություն։

1C ուսուցման ձեռնարկ
Անի․
Ինչպե՞ս կարող եմ ձեռք բերել 1C ուսուցման ձեռնարկը։

ԱԱՀ-ի հաշվանցում
Արթուր․
Եթե ՌԴ-ից ներմուծում ես ապրանք, որի արժեքի մեջ ներառված է արդեն ԱԱՀ-ն, դա ինչ որ ձև հաշվանցվում կամ վերադարձվու՞մ է, թե՞ ոչ։

Yandex առաքումներ
Հասմիկ․
Բարև ձեզ, խնդրում եմ շտապ է, անձը յանդեքսի պատվերները առաքում է հասցեներով, իր ստանալիք վճարը այդ առաքման դիմաց վճարվող գումարն է։ Յանդեքսը պարտադրում է առաքողին ա/ձ բացել, ամեն ամիս առաքումից առաջացած գումարի չափով յանդեքսի հաշիվ դուրս գրի, որպեսզի փոխանցվի իր հաշվին, հարցս է՝ կարո՞ղ է ա/ձ- ն միկրոյով աշխատի։

ԱԱՀ դեբետային գումար
Ռոզա․
Հարգելի գործընկերներ, ԱՁ ունի ԱԱՀ դեբետային գումար, հարցս հետևյալն է՝ կարո՞ղ է այդ գումարից հաշվանցել շահութահարկի և դրոշմանիշային վճարները: 2023թ-ին աշխատում է միկրոյի դաշտում:

Բնակարանի վաճառք
Վահե․
Բարև Ձեզ: Ֆիզիկական անձը վաճառում է բնակարան, որն իրեն է պատկանում արդեն 30 տարուց ավելի: Ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան վաճառքի ժամանակ:

Իրական շահառուհի հայտարարագրի լիազորագիր
Անի․
Բարև Ձեզ։ Իրական շահառուի հայտարարագրի համար լիազորագիրը ուղարկելիս՝ պատասխան ենք ստանում, որ տվյալ էլ․ փոստի հասցեն չի կարող ընդունել նամակ, քանի որ ծանրաբեռնված է։ Ի՞նչ անել նման դեպքում, և արդյո՞ք մինչև մարտի 1-ը հայտարարագիր չուղարկելու դեպքում կնշանակվի տուգանք։ Արդյո՞ք չեն նախատեսում երկարացնել ժամկետը, քանի որ իրենց մոտ առկա են նման տեխնիկական խնդիրներ։

Ուսուցչի վերջնահաշվարկ
Մարիամ․
Բարև ձեզ: Ես դպրոցի հաշվապահ եմ: Փոխարինող ուսուցիչն աշխատանքի է ընդունվել 2022թ. ապրիլի 4-ին, և 04.07.22թ-22.08.22թ. ժամանակահատվածում 35օր ով արձակուրդ է գնացել, որի համար կատարվել է համապատասխան արձակուրդայինի հաշվարկ։ 2023թ. հունվարի 9-ից, համաձայն իր դիմումի ազատվել է աշխատանքից, այլ աշխատանքի տեղափոխվելու պատճառով:
Այսինքն` ընդհանուր շամանակահատվածով աշխատել է 9 ամիս` սեպտեմբերից հետո բարձր աշխատավարձով։ Քանի որ նա արդեն օգտվել է ուսուցչի համար տրվող 35 օրյա արձակուրդից, ես կատարել եմ վերահաշվարկ` 7 ամսվա, լրիվ ամիսներ, աշխատավարձի գումարը բաժանելով 7-ի և 21-ի վրա, ստացել եմ միջին օրական աշխատավարձի թիվը, այնուհետև 35-ը բաժանել եմ 12 ամիսների թվի վրա և բազմապատկեի 2.92-ով, ստացել 26 օր վերջնահաշվարկի համար: Միջին օրականը բազմապատկել եմ վերջնահաշվարկի համար հիմք հանդիսացող 26 ով և ստացել իրեն հասանելիք վերշնահաշվարկի գումարը։ Հուլիս -օգոստոս ամիսների համար ստացած գումարը ընդամենը 1 000 դրամի տարբերություն է տալիս։
Ինձ ասում են, որ պետք է սեպտեմբերից հետո աշխատած ժամանակահատվածի համար կատարեմ վերջնահաշվարկ: Խնդրում եմ օգնեք ինձ, որովհետև այս ոլորտում ես նոր նոր աշխատող եմ, և որևէ ուրիշ հիմք չգիտեմ` նման հաշվարկ կատարելու և վճարելու համար: Կանխավ շնորհակալ եմ։

Մայրության նպաստ համատեղության դեպքում
Մերի․
Բարև Ձեզ։ Երբ վարձու աշխատողը համատեղությամբ է աշխատում, և արդեն 1 գործատուն հաշվարկել և վճարել է մայրության նպաստը, 2-րդ գործատուն նպաստը հաշվարկելիս վերցնում է միայն ի՞ր վճարած եկամուտները։ Եվ 1-ին գործատուի կողմից վճարած նպաստը հանում ենք հիմնական գործատուի հաշվարկած նպաստի գումարից, վճարում տարբերությու՞նը։

Ոսկյա զարդերի վաճառք
Ալինա․
Բարև ձեզ։ Ոսկյա զարդերի վաճառքը ինչպե՞ս է հարկվում ԱՁ-ի դեպքում, ի՞նչ հարկեր է անհրաժեշտ վճարել։

Չվճարվող արձակուրդ
Կարինե․
Բարև Ձեզ, կարո՞ղ եք պատասխանել՝ աշխատակիցը իր աշխատանքային տարում քանի՞ օր չվճարվող արձակուրդի իրավունք ունի:

Վիճակագրական հաշվետվությունը ուշ է ներկայացվել
Կարեն․
Բարև Ձեզ։ ԱՁ-ն նոյեմբեր ամսին թվով 5 արտահանում է կատարել ՌԴ։ ԵՏՄ վիճակագրական հաշվետվությունները ժամկետից ուշ է ներկայացրել՝ ներկայացնելով փետրվարի 10-ին։ Վարչական տուգանքը որքա՞ն կկազմի։ 5 արտահանման համար առանձի՞ն պետք է վարչական կիրառեն։ Ո՞ր օրենքը նայեմ այս հարցի հետ կապված։

Ապրանքանիշի ներմուծում
Լիլիթ․
Բարև ձեզ, օգնեք խնդրում եմ․ եթե ՌԴ-ից առանց կրիչի՝ մեիլով ապրանքանիշ ենք ներմուծելու Հայաստան և արտահանելու ենք էլի օնլայն ԵԱՏՄ երկրներ, հարցս այն է, որ իմ մոտ կառաջանա՞ արդյոք ոչ ռեզիդենտի շահութահարկ, և երկրորդ հարցս՝ արդյո՞ք այս պարագայում ներմուծելուց 20 % ԱԱՀ և արտահանելուց 0%, ես ճի՞շտ եմ հասկանում։

Լրացուցիչ պարտականություններ
Ռուզաննա․
Բարև Ձեզ: Կազմակերպությունը ունի բանվորի 0,5 հաստիք զբաղեցնող աշխատակից։ Կարո՞ղ ենք նրա վրա դնել նույն կազմակերպությունում պահնորդի ծառայությունների մատուցման պարտականությունները:
Վերջին մեկնաբանություններ