
Վերանորոգման ծառայությունները որպես միկրոձեռնարկատիրություն
Գարիկ․
Բարև ձեզ։ Կարո՞ղ եմ դառնալ միկրոձեռնարկատեր, և իմ գործունեության (վերանորոգում) համար անհրաժեշտ սպառվող մասերը (շինարարական գործիքների դետալներ) ներկրել երրորդ երկրներից։

ԱՁ տարվա կեսից դարձել է ԱԱՀ վճարող
Գայանե․
Բարև Ձեզ։ Եթե ԱՁ տարվա կեսից դարձել է ԱԱՀ վճարող և պետք է ներկայացնի շահութահարկի հաշվարկ, ընտրում է ԱՁ նոտար բաժինը, թե՞ դա միայն նոտարներին է վերաբերում։

Լիզինգի ձևակերպումներ
Կարեն․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող Կազմակերպությունը լիզինգով ստացել է հիմնական միջոց, որի դիմաց լիզինգատուն գրել է լիզինգի հանձնման ընդունման ակտի հաշիվ։ Կապիտալ գումարը (առանց ԱԱՀ) 70 000 000 է, որը ձևակերպել եմ դ․տ 119 կտ 413։ Ամեն ամիս լիզինգատուն հաշիվ է գրում, որի մեջ ներաված է վարձավճարը, որի ընդհանուր գումարը ես արդեն ձևակերպել եմ, ինչպես նաև տոկոսագումարը։ Օրինակ, առաջին ամսվա համար գրվել է՝ 845 000 ՀՀ դրամ ԱԱՀ-ով վարձավճար և տոկոսագումար առանց ԱԱՀ 984 600 ՀՀ դրամ։ Հարց։ Այդ հաշիվները ո՞նց ճիշտ մուտքագրեմ և ի՞նչ գործառնություններ տամ։

Տուգանք հարկերի ուշացման համար
Արթուր․
Բարև Ձեզ։ Ուզում եմ իմանալ՝ ձեզ հետ նման դեպք պատահե՞լ է, ու ի՞նչ եք արել։
2023-ի հունվարի 9-ին ՊԵԿ միասնական հաշիվ 2022-ի չորրորդ եռամսյակի շրջանառության հարկի չափով գումար եմ փոխանցել՝ իմ ԱՁ-ի «2022-ի չորրորդ եռամսյակի հարկային պարտավորություն» նպատակով։ Միասնական հաշվից առաջին հերթին 2022-ի սոցվճարի գանձում է կատարվել, իսկ մնացորդից՝ 2022-ի չորրորդ եռամսյակի շրջանառության հարկի մարում է կատարվել, որը բնականաբար ավելի քիչ է եղել, քան իրական գումարը։
Հիմա ՊԵԿ-ը տուգանել է՝ հարկերը ժամանակին չվճարելու համար։ Այնինչ 2022-ի սոցվճարի, շահութահարկի ու դրոշմանիշային վճարի համար մինչև 2023-ի ապրիլի 20-ը կարող ենք փոխանցել։

Հարկերի ուշացման տույժ և տուգանք
Անի․
Բարև Ձեզ։ ԱՁ եմ, աշխատում եմ սոցիալական մեդիա մարքեթինգի ոլորտում։ Այս ամիս պետք է վճարեմ՝
1․ Շրջանառության հարկ,
2․Անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճար,
3․ՀԱՇՎԱՐԿ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ԵՎ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ
4․ Դրոշմանիշային վճար
Ցավոք անձնական խնդրների պատճառով չեմ կարողանա վճարել մոտակա 2 ամսվա ընթացքում։ Կասե՞ք խնդրում եմ՝ ի՞նչ տույժ և տուգանք է նախատեսվում յուրաքանչյուրի ուշացման համար։
Կանխավ շնորհակալություն։

Շահութահարկի կանխավճար
Հայկ․
Բարև Ձեզ: 2022թ․ շահութահարկի հաշվարկի հիման վրա ամենամսյա կանխավճարի չափը հաշվարկել եմ, ուզում եմ իմանալ՝ շահութահարկի կանխավճարները ինչպե՞ս պետք է ձևակերպել, և արդյո՞ք այդ մասով հարկային հաշվետվություն պետք է ներկայացնել, թե՞ միայն մեզ համար է դա արվում: Շնորհակալություն։

ԱՊՊԱ փոխհատուցում
Անի․
Հարգելի՛ հաշվապահներ, կազմակերպության մեքենայի համար ԱՊՊԱ կազմակերպությունից պատահարի համար ստացվել է փոխհատուցում: Այդ ստացված գումարն ինչպե՞ս ձևակերպել, ի՞նչ ձևակերպումներ տալ, որ գործընկերների մնացորդների մեջ չարտացոլվի: Շնորհակալություն։

Ներմուծված բեռնատարի ԱԱՀ հաշվանցում
Հասմիկ․
Բարև Ձեզ, խնդրեմ կասե՞ք՝ եթե բեռնատար մեքենա ենք ներմուծում Վրաստանից՝ իրացման նպատակով, հաշվանցվու՞մ է ԱԱՀ։

Ապրանքի դիմաց վճարում ֆիզ. անձի կողմից
Կարեն․
Բարև Ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ԱՁ-ն ֆիզ անձին 200 000 ՀՀ դրամի ապրանք է վաճառել՝ դուրս գրելով հարկային հաշիվ։ Քանի որ դիմացի կողմը ֆիզ անձ է, կարո՞ղ է մինչև 300 000 ՀՀ դրամի կանխիկ չափով վճարում կատարի։ Հարկային հաշիվ գրելու դեպքում արդյո՞ք պարտադիր է անկանխիկ վճարում կատարի։

Հացի արտադրություն
Լիլիկ․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ընտանիքով սկսել ենք զբաղվել հացաթխման արտադրությամբ։ Օգնեք խնդրեմ՝ ինչպիսի՞ իրավաբանական ձևակերպում տանք այս արտադրական ձեռնարկությանը, որ մտնենք հարկային դաշտ, եթե ունենք մեկ հիմնական աշխատող, և աշխատողն էլ պատերազմի մասնակից 22 տարեկան երիտասարդ է։ Եթե բիզնեսը հաջողվի՝ ո՞ր ձեռնարկատիրական ձևն է հարմար ընտրել, եթե աշխատողների թիվը հասնի 5 և ավելիի։

Վարձավճարի ծախսագրում
Նար․
Բարև ձեզ։ ՍՊԸ-ն ֆիզ․ անձից մեքենա է վարձակալել 300 000 + դրամով և վճարել կանխիկ։ Սակայն կա պայմանագիր։ Դա որպես ծախս չենք կարող չէ՞ դիտարկել։

Վարկի տոկոսի ծախսագրում
Անահիտ․
Բարև ձեզ, կասե՞ք խնդրում եմ՝ վարկերի համար վճարված տոկոսները շահութահարկի հարկման բազայից նվազեցման ենթակա՞ են, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ:

ԱՄՆ-ից մեքենաների ներմուծում
Արսեն․
Բարև Ձեզ։ ԱՄՆ-ից մեքենաների ներմուծման և վաճառքի գծով օրենքներին կարո՞ղ եք ծանոթացնել։ ՍՊԸ եմ բացում, ցանկանում եմ իմանալ՝ ինչ հարկեր պետք է մուծեմ:

Գազաբալոնները հիմնական միջո՞ց են
Նանա․
Բարև Ձեզ: Ավտոմեքենաների վրա տեղադրվող գազաբալոնները հիմնական միջո՞ց են համարվում։

Կայքով թվային ապրանքների վաճառք
Տաթև․
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ 🙃 ԱՁ-ն շրջհարկով է գործում, կայքով թվային ապրանքներ պետք է վաճառվեն, փոխանցումները իդրամով, ինչպես նաև բանկային քարտերով կայքում կլինի: Խնդրում եմ օգնել հասկանալ.
1. ՀԴՄ կտրոնի գեներացումը բավարա՞ր է, թե՞ նաև հաշիվ վավերագիր պետք է դուրս գրել
2. Եթե գնորդը ՀՀ-ից դուրս է, այլ հարկեր առաջանու՞մ են
3. Վճարման համակարգից պահումները ինչ որ ձևով ծախս հնարավո՞ր է ձևակերպել, եթե արտադրություն է (ապրանքները մշակվում են ԱՁ-ի կողմից / չեն գնվում )։
Շնորհակալ եմ:

Վճարումներ կանխիկ և քարտից քարտ
Գոհար․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք հասկանամ․
1․ Եթե վճարումներն քարտից քարտ է լինում, ՀԴՄ կտրոն տրամադրեմ, հերիք է, չէ՞
2․ Եթե ես ունեմ հյուրատուն, և ինձ կանխիկ են վճարում, իսկ ես հաշիվ եմ գրում, արդյո՞ք ճիշտ եմ աշխատում

Ծառայության ստացում ոչ ռեզիդենտից
Աստղ․
Խնդրում եմ պատասխանել՝ ճի՞շտ եմ հասկանում․
ԱԱՀ–ով աշխատող կազմակերպությունը ստացել է ծրագրային ապահոմվան ծառայություններ ոչ ռեզիդենտ ընկերությունից: Այս դեպքում պե՞տք է կատարել հետևյալ քայլերը.
1) դուրս ենք գրում ինքնահաշիվ (հարկային հաշիվ մատակարարի անունից՝ դուրսգրման նախորդ օրվա ՀՀ ԿԲ-ի փոխարժեքով)
2) եթե ունենք կրկնակի հարկման համաձայնագիր, և ներկայացնում է ռեզիդենտության տեղեկանք, ներկայացնում ենք ոչ ռեզիդենտի շահութահարկի հաշվետվություն, սակայն դրանից հարկ չի առաջանում
3) ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ինքնահաշվի մասով և դեբետ է առաջանում և կրեդիտ, որը հաշվանցվում է և դառնում 0

Գրանցման հայտ – ում մասնագիտության լրացում
Քրիստինե․
Բարև բոլորին: Մի հարցով կօգնե՞ք. աշխատող պետք է ընդունենք, ում մասնագիտությունը դիպլոմում գրված է Շինարարություն՝ շենքերի նախագծում: Նման մասնագիտություն, պաշտոն ծրագիը չի բերում, ինչպե՞ս գրանցեմ:

Ավտոմեքենայի վաճառք ֆիզ. անձի կողմից
Վահագն․
Բարև Ձեզ։ Ֆիզիկական անձը անցած տարի վաճառել է իր մեքենան։ Հարկ առաջանու՞մ է, և հաշվետվության հանձնման անհրաժեշտություն կա՞։

Անվանման գրանցում
Ալլա․
Ասացեք խնդրեմ՝ նախակրթարանի անվանումը օրինականացնելու համար ու՞մ դիմել։
Վերջին մեկնաբանություններ