
Ապրանքների ներքին շարժերի դեպքում
Minas.
Ուշադիր եղեք ԱԱՀ-ի մասին 8-րդ հոդվածի 12 կետին: Ապրանքների ներքին շարժերի դեպքում անպայման լրացրեք ուղեկցող փաստաթղթեր, որտեղ նշված լինեն մանրածախ վաճառքի գները: Կոմիսիոն վաճառքի հարկային փաստաթղթավորումը փոփոխվել է, և դեռևս անհասկանալի է, թե ինչպես պետք է ձևակերպել վաճառքից հասույթը (նոր օրենքում հարկվող շրջանառություն է համարվում մատակարարված ապրանքի արժեքը):

Ի՞նչ փաստաթղթեր պետք է լրացնել
Վահե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. եթե ընկերությունը գնել է անվադողեր և տեղադրել ընկերությանը պատկանող ավտոմեքենայի վրա, ի՞նչ փաստաթղթեր պետք է լրացնի կամ կազմի ընկերությունը (եթե կատարողական ակտ չկա), որպեսզի հիմնավորվի, որ տվյալ անվադողերը տեղադրվել են վերը նշված ավտոմեքենայի վրա:

Առաքման գրքի լրացման վերաբերյալ
Թեհմինա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
Կազմակերպությունը ունի 2 պահեստ որոնք միմիանցից գտնվում են որոշակի հեռավորության վրա: Առաջին պահեստից նյութերը պետք է տեղափոխել երկրորդ պահեստ: Ապրանքի տեղափոխման ժամանակ մեքենան անցնում է ճանապարհով, որը չի պատկանում տվյալ կազմակերպությանը: Կարիք կա՞ առաքման գրքում գրանցել, և ի՞նչ փաստաթուղթ պետք է լրացնել: Կանխավ շնորհակալություն:
Հարգանքներով, Թեհմինա:

Հարկային հաշվի մատակարարման և դուրս գրման ամսաթվերի վերաբերյալ
Դավիթ Աատրյան.
Ալֆա ՍՊԸ-ն դուրս է գրել հարկային հաշիվ, ասենք 600.0 հազ.դրամ` ներառյալ ԱԱՀ, Բետա ՍՊԸ-ին: Մատակարարման ամսաթիվը 29.12.2011թ., իսկ դուրս գրման ամսաթիվը 09.01.2012թ.: Բետա ՍՊԸ-ն 600.0 հազ. դրամը վճարել է 10.01.2012թ.-ին: Երկուսն էլ ԱԱՀ վճարող են:
Հարց 1: Ալֆա ՍՊԸ-ն 2011թ. 4-րդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկում ի նկատի է ունենում այդ հաշիվը` որպես հարկային պարտավորություն:
Հարց 2: Բետա ՍՊԸ-ն 2011թ. 4-րդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկում ի նկատի է ունենում այդ հաշիվը` որպես հաշվանցման ենթակա հետաձգված ԱԱՀ:
Հարց 3: Ալֆա ՍՊԸ-ն շահութահարկի 2011թ. հաշվարկում ի նկատի է ունենում որպես եկամուտ 500.0 հազ. դրամը:
Հարց 4: Բետա ՍՊԸ-ն շահութահարկի 2011թ. հաշվարկում ի նկատի է ունենում որպես ծախս 500.0 հազ. դրամը:
Տեսեք, թե ինչ խնդիրներ է առաջացնում մի օրենքի փոփոխությունը: Ու՞մ է պետք երկու ամսաթիվ, էդ ի՞նչ պրոբլեմ է, որ օրենք են փոխում...
Կանխավ շնորհակալ եմ:

ԼՂՀ – ում գրանցված ընկերությունից ստացված հաշիվների վերաբերյալ
Վահե.
Արդյո՞ք կա որևէ պաշտոնական պարզաբանում Լեռնային Ղարաբաղում գրանցված ընկերության կողմից ներկայացված հաշիվ ապրանքագրերի` ՀՀ-ում կիրառման հետ կապված: Շնորհակալություն:

Պայմանագրի փոփոխում
Ata.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ես սկսնակ հաշվապահ եմ և հետևաբար խնդրում եմ օգնեք ինձ: Եթե հիմնադիրն ու տնօրենն է փոխվում (երկուսն էլ նույն մարդն է), ֆիզ. անձից տարածք է վարձակալել, իհարկե վարձակալության պայմանագրով, որը նոտարով կնքված է, այդ դեպքում պարտադի՞ր է, որպեսզի փոխվի պայմանագիրը, և տարբերություն կա՞ անհատույց օգտագործման է, թե վարձակալած: Եվ եթե պայմանագրի ժամկետը լրացել է, ինչպե՞ս պետք է վարվել: Կանխավ շատ շնորհակալ եմ:

Հաշիվ-ապրանքագրի և հարկային հաշվի տարբերությունը
Ինգա.
Խնդրում եմ օգնեք հասկանալ` կա՞ արդյոք տարբերություն հաշիվ-ապրանքագրի և հարկային հաշվի միջև իրավական առումով:

Հարկային հաշիվ դուրս գրելու հետ կապված
Հայկուհի.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել գտնելու օրենք, որոշում կապված այն հարցի հետ, որ եթե հաց եմ մատակարարում կազմակերպությանը ամեն օր, ապա պե՞տք է հաշիվ գրեմ ևս ամեն օր, նույնիսկ մեկ հացի համար: Կանխավ շնորհակալ եմ:

Որքա՞ն ժամանակ պետք է պահել հաշվապահական փաստաթղթերը
Արմեն.
Խնդրում եմ օգնեք: Եթե կազմակերպությունը մի քանի տարի գործունեություն չի իրականացրել, որքա՞ն ժամանակ պետք է պահի դրամարկղային քիրքը և հաշվապահական փաստաթղթերը: Ո՞ր օրենքով է այն կարգավորվում: Շնորհակալություն:

Դրամարկղային գիրք վարելու հետ կապված
Arsen.
Ողջույն: Ըստ օրենքի ԱՁ-ն պարտավոր չէ վարել դրամարկղային գիրք: Այդ դեպքում որտե՞ղ է երևում իմ վճարած վարձավճարը, կամ երբ եմ տվել աշխատավարձը: Կանխավ շնորհակալություն:

Առաքման գրքի լրացման վերաբերյալ
Arno.
Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը ունի խանութներ, ունենք ապառիկով վաճառք, ներքին տեղաշարժ ենք անում, նաև հարկային հաշվով վաճառք, մենք առաքումների գիրքը պիտի՞ լրացնենք:
Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք անհրաժեշտ է հրամանագիրք ունենալը
Անուշ.
Խնդրում եմ պատասխանեք, Ա/Ձ տաքսի ծառայությանը անհրաժե՞շտ է ունենալ հրամանագիրք, թե՞ միայն աշխատանքային պայմանագիրը բավարար է: Այդ դեպքում անհատական հաշիվ բացելու մասին հայտի աշխատանքի ընդունման հրամանի համարը մասում ի՞նչ պետք է գիվի:

Զինապարտների գրանցամատյան
Ժաննա.
Խնդրում եմ արձագանքել: Ես տեղյակ չեմ զինապարտների գրանցամատյանից: Ի՞նչ գիտեք այս մասին, որտե՞ղ կարդամ դրա լրացման մասին և որտեղի՞ց ձեռք բերեմ: Կանխավ շնորհակալ եմ:

Փոխառության վերադարձի ակտի Ձև
Tatev.
Հարգելի հաշվապահներ, եթե ունեք փոխառության վերադարձի ակտի Ձև, խնդրում եմ ուղարկեք Tatevsargsyan շնիկ yahoo.com հասցեին: Շնորհակալ եմ:

ՍՊԸ ֆիզիկական անձի հետ կնքել է պայմանագիր
Ալեքս.
Խնդրում եմ օգնել: ՍՊԸ ֆիզիկական անձի հետ կնքել է ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր, այս դեպքում սոցապին պե՞տք է արդյոք ներկայացնել հաշվետվություն: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք պարտադիր է հրամանագիրք վարելը
Լենա.
Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ պատասխանել: Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում եմ աշխատում: Վարում եմ հրամանապանակ, գրանցում եմ ներքին և անհատական իրավական ակտերի հաշվառման գրքում, բայց ինձ ասում են, որ պարտադիր է նաև վարել հրամանագիրք: Խնդրում եմ ինձ օգնել: Ինչքանո՞վ է անհրաժեշտ նույն հրամանը գրանցել նաև հրամանագրքում:

Հաշիվը անվավեր ճանաչվելու դեպքում
A.
Գրանցվու՞մ է արդյոք էլ. ծրագրում 24 ժամ չանցած և անվավեր ճանաչված հաշիվները, և արդյո՞ք դա պետք է գրքում գրառել և հետո ջնջել գրքից:

Դրամարկղային գրքի գործառնություններ
Lina.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, եթե հաստատագրված հարկ վճարելու համար դրամարղային ելքի օրդերով ելք է եղել 300.0 դրամ գերազանցող գումար, արդյո՞ք դա համարվում է սահմանափակումների խախտում:

Հարկային հաշվի դուրսգրում ֆիզ. անձի անունով
Կամո.
Հարգելի հաշվապահներ, այսպիսի հարց ունենք. ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է, զբաղվում է բացառապես մեծածախ առևտրով: Ենթադրենք, ԱՁ չհանդիսացող ֆիզ. անձը ցանկանում է գնում կատարել, և մենք իրեն հարկային հաշիվ ենք դուրս գրում, ի՞նչ եք կարծում, խնդիր կա՞:

Ո՞ր դեպքում պետք է տրամադրվի հարկային հաշիվ
Արմեն.
ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է: Խնդրում եմ պատասխանեք, թե կազմակերպություններին կամ ֆիզ. անձանց ծառայություն մատուցելիս ո՞ր դեպքում պետք է տրամադրվի հարկային հաշիվ, հաշիվ-ապրանքագիր կամ միայն ՀԴՄ կտրոն, և ո՞ր դեպքում է պարտադիր ՀԴՄ կտրոնի տրամադրումը:
Վերջին մեկնաբանություններ