
Դրամարկղային գրքերը էլեկտրոնային եղանակով վարելու վերաբերյալ
Արթուր.
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք դրամարկղային գրքերը պարտադիր էլեկտրոնային եղանակով վարելու պահանջը արդեն ուժի մեջ է: Արդյո՞ք ընդունվել է համապատասխան որոշումը:

Տրանսպորտային միջոցների վարձակալության պայմանագիր
Աննա.
Բարև ձեզ: Խնդրում եմ տրամադրել տրանսպորտային միջոցների վարձակալության պայմանագիր ծառայությունների մատուցմամբ և առանց ծառայությունների մատուցման: Կանխավ շնորհակալություն:

Կազմակերպությունը չունի առաքման գիրք
Հ.Ա..
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է.
ի՞նչ հարկային հետևանք կարող է ունենալ որևէ հասցեում առաքման գիրք չունենալը, եթե ԱԱՀ վճարող կազմակերպությունը հարկային հաշիվները դուրս է գրում բացառապես էլեկտրոնային եղանակով և իրականացրել է ապրանքի վաճառք մի հասցեից, որի համար չունի առաքման գիրք, ինչպես նաև նշված հասցեից իրականացրել է տեղափոխում կազմակերպության այլ հասցեներ:

Աշխատանքային գրքույկի վերաբերյալ
Marine.
Բարև Ձեզ, շատ կարևոր է, խնդրում եմ հնարավորին շուտ արձագանքել:
Անձն իր աշխատանքային գրքույկը տվել է կարիքի մեջ գտնվող այլ անձի, որ դրանով ձևակերպեն աշխատանք ու կարիքի մեջ գտնվողի եկամուտն աշխատավայրում չկրճատեն (դրանով կարողանա ավելի շատ աշխատավարձ ստանալ):
Գրքույկը ժամանակավոր տրամադրած անձը ինչպե՞ս կարող է այն հետ ուզել` առանց այդ անձին վնասելու ու ավելորդ քաշքշուկների:
Իր գրքույկը տրամադրած անձը խնդրել է վերադարձնել այն, բայց ապարդյուն: Այն վերցնողն ասում է, թե հաշվապահությունից գրքույլը վերցնելը (ժամանակավոր) ու դրանում այլ տվյալներ ներառելը իրեն կվնասի:
Գրքույկի տերը կասկածում է, որ աշխ. գրքույկը կորցրել են: Որևէ կերպ հնարավո՞ր է ճշտել` կորցրել են, թե` ոչ (առանց այն կիրառող անձին քաշքշուկների մեջ ներառելու և ավելորդ խնդիրների): Եթե ոչ, ապա աշխատանքային գրքույկի տվյալները որևէ կերպ հնարավո՞ր է վերականգնել:

Կազմակերպությունը ցանկանում է գինի արտահանել Ուկրաինա
Լուսինե.
Եթե կարող եք օգնեք խնդրում եմ. կազմակերպությունը, որը զբաղվում է ծառայություններ մատուցելով ընդհանուր հարկման դաշտում, այժմ ցանկանում է գինի արտահանել Ուկրաինա: Նշեմ, որ կազմակերպությունը չունի պահեստ և առաքման գիրք: Արդյո՞ք օրենքը հնարավորություն է տալիս այդ կազմակերպությանը իրականացնել արտահանում՝ ապրանքը մատակարար հանդիսացող գործարանի հասցեից անմիջապես մաքսատուն տեղափոխելու ճանապարհով: Եվ ընդհանրապես հարկային առումով ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ: Պատասխանը շտապ է հարկավոր:
Կանխավ շնորհակալություն:

Քաղաքացիաիրավական պայմանագրի կնքում աշխատակցի հետ
Անի.
Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. արդյո՞ք կազմակերպությունը կարող է քաղ. իրավական պայամանգիր կնքել իր մոտ աշխատանքային պայմանագրով աշխատող աշխատակցի հետ: Կանխավ շնորհակալություն:

Վճարված նպաստի փոխհատուցում
Ռոմա.
Խնդրում եմ ասել` ի՞նչ փաստաթղթեր (տեղեկանքի և այլ բլանկների ձևեր) են պետք հարկային տեսչություն ներկայացնելու և գործատուին փոխհատուցում տալու համար` հղիության և ծննդաբերության նպաստի ավել վճարելու դիմաց, և որտե՞ղ կարող եմ գտնել այդ տեղեկանքի-բլանկների ձևերը: Եթե կարելի է, այդ ձևերն ուղարկել իմ հասցեին` romik.martirosyan շնիկ mail.ru:

Քաղաքացիաիրավական պայմանագրի ձև
Անուշ.
Որտեղի՞ց կարող եմ քաղաքացիաիրավական պայմանագրի ձև գտնել:

ԱՁ-ն իրականացնում է արտադրություն
Ռաֆիկ.
Բարև ձեզ, ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը. ԱՁ-ն իրականացնում է արտադրություն, ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրի պատվիրատուին, և ֆակտուրայի ոչ լիարժեք լրացնելու համար ինչպիսի՞ վարճական տույժեր են նափատեսվում, և արդյո՞ք անհատ ձեռնարկատերը պետք է պահի որևիցե գիրք: Հարցը տալուց առաջ ուսումնասիրել եմ օրենսգիրքը` ԱՁ-ների և շրջանառության հարկ վճարողների վերաբերյալ, և ակնկալում եմ առավել բավարար պատասխան, նախապես շնորհակալություն:

Արդյո՞ք պարտադիր է ուղեկցող փաստաթղթի առկայությունը
Նաիրի.
ԱՁ-ն շրջանառության հարկ վճարող է, հետևաբար առաքման գիրք չի վարում, բայց մեքենայով պահեստից խանութ տարվող ապրանքների համար պարտավո՞ր է ուղեկցող փաստաթուղթ (բեռնագիր) ունենալ:

Հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտեր
Վարդուհի.
Խնդրում եմ ուղարկել հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտի՝ Ձև ՀՄ-9, դուրսգրման ակտի՝ Ձև ՀՄ-8, շահագործումից հանման ակտի՝ Ձև ՀՄ-6, և Ձև ՀՄ-1, Ձև ՀՄ-3 ձևաթղթերը:
Կանխավ շնորհակալություն:

Հիմնադիրը և տնօրենը նույն անձն է
Վահան.
Բարև Ձեզ: Հարցս կապված է կազմակերպության (ՍՊԸ) տնօրենի հետ: Եթե Համահիմնադիրը և տնօրենը նույն մարդն է, պե՞տք է արդյոք ինքն իր հետ կնքի պայմանագիր: Իսկ եթե չկնքի, կարո՞ղ է հիմնադիրը (սեփականատեր) իրականացնել տնօրենի գործառույթները:

ԱՁ-ն ցանկանում է ապրանք արտահանել ԼՂՀ
Արսինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք.
ԱՁ-ն զբաղվում է արտադրությամբ, աշխատում է շրջանառության հարկով և ցանկանում է իր արտադրանքը արտահանել ԼՂՀ և առաջարկել խանութներին: Նման պարագայում.
1. ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ
2. ի՞նչ հաշիվ-ապրանքագիր պետք է դուրս գրվի և քանի՞ օրինակից
3. ԼՂՀ խանութներին տրված հաշիվ-ապրանքագրերում նշված գումարի 3,5%-է արդյոք հաշվարկվում որպես շրջանառության հարկ
Եթե հնարավոր է` նաև հղում կատարեք, թե որ օրենքով է դա կարգավորվում:
Կանխավ շնորհակալություն:

Պարտադի՞ր է կազմակերպության հրամանները գրել բլանկի վրա
Մարիանա.
Բարև Ձեզ:
Ցանկանում եմ իմանալ` պարտադի՞ր է կազմակերպության հրամանները գրել կազմակերպության բլանկի վրա: Ավելացնեմ, որ մեր կազմակերպությունը հանդիսանում է ՓԲԸ:

ՀԿ կանոնադրություն
Քրիստինա.
Խնդրում եմ ինձ ուղարկել հասարակական կազակերպության կանոնադրության, արձանագրության տիպային նմուշ և այլ անհրաժեշտ փաստաթղթերի նմուշներ, որոնք անհրաժեշտ են ՀԿ գրանցելու համար: Շնորհակալություն, 099 38 74 30:

Հրամանագրքում սխալ գրառում է կատարվել
Մարիամ.
Խնդրում եմ ինձ հուշել. երբ հրամանագրքում սխալ գրառում է արվում, տվյալ դեպքում ամիսը սխալ է գրվում, ինչպե՞ս պետք է ուղղում կատարել: Հատկապես ջնջում չանելու համար: Կանխավ շնորհակալություն:

Հարկային հաշիվը անվավեր ճանաչելու համար
Lilit.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. ունեմ էլեկտրոնային եղանակով դուրս գրված հաշիվ և ցանկանում եմ այն անվավեր ճանաչել, սակայն 24 ժամը լրացել է: Ինձ հետաքրքրում է` այն անվավեր ճանաչելուց ու ծրագրի համապատասխան կոճակով տեղեկություն ուղարկելուց բացի անհրաժե՞շտ է արդյոք անվավեր ճանաչման պատճառը հիմնավորող երկկողմանի ստորագրված բացատրագիր: Խնդրում եմ պատասխանը հիմնավորեք որևէ հղումով: Կամ կա՞ արդյոք այլ ընթացակարգ: Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս տեսնել ստացված էլեկտրոնային հաշիվները
Աննա.
Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպության տնօրենը ունի էլեկտրոնային ստորագրություն, սակայն չի դուրսգրում էլեկտրոնային հաշիվներ, ինչպե՞ս կարող է տեսնել իրեն դուրս գրված էլեկտրոնային հաշիվները:

Դրամարկղային գրքի լրացման հետ կապված
Ալբերտ.
Հարգելի հաշվապահներ, դրամարկղային գիրքը լրացնելիս արդյո՞ք կարելի է մեկ էջի վրա լրացնել ամբողջ տարվա մուտքի և ելքի օրդերները, դրանք այդքան էլ շատ չեն, ամեն ամիս մեկ կամ երկու փաստաթուղթ:

ՀԿ-ն դասընթացներ է կազմակերպում
Անահիտ.
ՀԿ-ն դասընթացներ է կազմակերպում և հրավիրված դասախոսների հետ պետք է պայմանագիր կնքի և վճարի։ Ի՞նչ տիպի պայմանագիր պետք է դա լինի, եթե նա ամսվա մեջ ընդամենը 1-2 օր կամ մի քանի ժամ է դասավանդում: Ի՞նչ հարկեր է հաշվարկվում:
Վերջին մեկնաբանություններ