Category: Աշխատավարձ, կադրեր

Չօգտագործված արձակուրդի համար դրամական հատուցման վերաբերյալ

Արսեն.

Ողջույն բոլորին։

Ունեմ ձեր օգնության կարիքը։ Ենթադրենք՝ ես աշխատում եմ x կազմակերպությունում գրանցված։ Աշխատում եմ շաբաթական 5 աշխատանքային օր։ Ունեմ ամենամյա արձակուրդի իրավունք՝ նվազագույնը 20 օր։ Եթե ես չեմ օգտվում իմ ամենամյա արձակուրդից, կա այսպիսի օրենք, որում ասվում է, որ «Օրենսգրքի 100-րդ կամ 101-րդ հոդվածով սահմանված ժամկետներով կնքված, ինչպես նաև մինչև վեց ամիս աշխատած աշխատողների հետ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն չօգտագործված ամենամյա արձակուրդի համար աշխատողին վճարում է դրամական հատուցում` սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան»: Այսինքն՝ վճարվում է ինչ-որ չափի գումար վերջնահաշվարկի ժամանակ։ Բայց եթե աշխատանքի տարին լրանալուց գործատուն առանց իրազեկելու ձևակերպում է ամենամյա արձակուրդ, դա թույլատրվու՞մ է և արդյո՞ք դա նորմալ է։ Կա՞ օրենքում այնպիսի կետ, երբ ես անպայման պետք է օգտվեմ ամենամյա արձակուրդից։ Եվ ի՞նչ խորհուրդ կտաք ձեռնարկել այդ դեպքում։ Շնորհակալություն։

Քանի՞ օր առաջ պետք է ներկայացնել ազատման դիմումը

Կարինե.

Հարգելի գործընկեր, ուզում էի հարցնել` եթե աշխատողի նախաձեռնությամբ աշխատանքից ազատման դիմում է ներկայացնում, ապա դիմումն ընդունելուց հետո 14, թե՞ 30 օր պետք է աշխատի, մինչև նոր աշխատակից գտնելը։ ԱՕ-ի մեջ նայեցի` մինչև մեկ ամիս էր գրված, բայց կցանկանայի ևս մեկ անգամ հստակեցնել։ Շնորհակալություն։

Վերջնահաշվարկ

Արթուր.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատել եմ 4 տարի, 4 տարին էլ եղել եմ գրանցված աշխատող, աշխատել եմ ամեն օր, առանց հանգստյան օրերի՝ ամիսը 30 օր, առավոտյան ժամը 11:00 – 20:00, գնացել եմ ամեն տարի 7 օր արձակուրդ: Կասե՞ք, ինչպե՞ս կլինի վերջնահաշվարկս և որքա՞ն կկազմի: Կանխավ շատ շնորհակալ եմ:

Համատեղությամբ աշխատանք

Յուրա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք, արդյո՞ք կարող է երաժշտական դպրոցի դասատուն համատեղությամբ աշխատել 3 տեղ՝ ընդհանուր 2.5 դրույքով:

Աշխատանքային պայմանագրի լուծում

Սոֆյա.

Բարև ձեզ: Եթե աշխատանքից հեռացնում են, ինչպե՞ս է տեղի ունենում պայմանագրի խզումը, և ով ի՞նչ է պարտավորվում, գործատուն և աշխատողը։ Նաև կասե՞ք, աշխատանքային գրքույկում ինչպե՞ս է գրվում:

Ընդմիջման տևողության վերաբերյալ

Հայկանուշ.

Բարև ձեզ: Ասացեք, խնդրեմ, աշխատողը կարո՞ղ է ընտրել ընդմիջման ժամանակի չափը: Եթե ինձ պետք չէ 2 ժամ ընդմիջում, կարո՞ղ են ինձ պարտադրել այն:

Վերջնահաշվարկ

Ռաիսա.

Բարև ձեզ:

Խնդրում եմ մեկնաբանել՝ ինչպես հաշվել վերջնահաշվարկը, եթե աշխատողը պայմանագրով 4 ամսվա աշխատող է: Հաշվարկվում է 2՞, թե՞ 1.67 օր: Նախապես շնորհակալ եմ:

Արդյո՞ք անձը կստանա նպաստ

Անի.

Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք խորհրդով: Եթե ֆիզ.-ից ֆիզ. եմ գնում, իսկ կազմակերպությունը լուծարման և սնանկ ճանաչվելու գործընթացի մեջ է, կստանա՞մ նպաստը:

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Մհեր.

Բարև ձեզ:
Եթե աշխատողը աշխատել է 16․06․2014թ.-ից մինչև 19․03․2019թ., և ստացել է 85 000 աշխատավարձ (կեղտոտ) և տարեկան ունի 28 օր արձակուրդի իրավունք, որքա՞ն կկազմի նրա վերջնահաշվարկը:

Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս ստուգել աշխատողի գրանցված լինելու հանգամանքը

Տաթև.

Բարև ձեզ:

Կասե՞ք, խնդրեմ, կա՞ օնլայն որևէ հարթակ, որ կարողանամ տեսնել դեռ գրանցված աշխատող եմ, թե՞ ոչ:

Աշխատող ընդունելու վերաբերյալ

Գևորգ.

Բարև ձեզ: Արդյո՞ք հիմնադրամի ղեկավարը կարող է աշխատող ընդունել աշխատանքի՝ առանց Հարկային մարմին այցելելու: Ինձ ասել են՝ 79 ձև պետք է լրացնել, սակայն չեմ կարողանում գտնել այն:

Երեխայի խնամքի արձակուրդի վերաբերյալ

Անուշ.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել, փոխարինող աշխատողի հղիության և ծննդաբերության արձակուրդը լրանալու է մարտի 20-ին: Նա կարո՞ղ է գնալ երեխայի խնամքի արձակուրդ մինչև պայմանագրի ժամկետը լրանալը: Պայմանագրի ժամկետը լրանում է 2020թ.:

Արձակման նպաստ

Օլյա.

Եթե աշխատողի հետ լուծվում է աշխատանքային պայմանագիրը, համաձայն ՀՀ ԱՕ 113 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի՝ կազմակերպության լուծարման դեպքում, արդյո՞ք տրվում է արձակման նպաստ, եթե աշխատողը համատեղությամբ աշխատում է այլ կազմակերպությունում:

Հարկադիր պարապուրդ

Մ.

Խնդրում եմ ձեզ ասել, թե ինչպես է իրականացվում հարկադիր պարապուրդի վճարման հաշվարկը: Գիտեմ, որ հաշվարկվում է տարեկան միջին աշխատավարձի հիման վրա, գիտեմ, որ եթե 2 մլն ՀՀ դրամից ավել է ապա հարկվում է 36 տոկոս, սակայն տեղյակ չեմ՝ արդյո՞ք կուտակային պահվում է, եթե այո, ապա որքան՞, և այլ ի՞նչ նրբություններ կան հարցիս հետ կապված:

Դրույքաչափի փոփոխության վերաբերյալ

Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ օրիանակա՞ն է արդյոք դեկրետում գտնվելու ժամանակահատվածում լրիվ դրույք աշխատողին դարձնել կես դրույք։ Նշեմ, որ 6 տարվա աշխատանքային փորձ ունեմ, միշտ եղել եմ լրիվ դրույք:

Ինչպե՞ս է հաշվարկվում նպաստը

Լիլիթ.

Բարև ձեզ։ Եթե ես աշխատավայրում գրանցվում և աշխատում եմ 5 ամիս, հետո գնում եմ ֆիզ. արձակուրդ, ֆիզ. արձակուրդի համար տրվող գումարը ինչպե՞ս է հաշվարկվում: Աշխատավարձս նվազագույն չափով է։

Ուսման վարձի փոխանցում աշխատավարձի փոխարեն

Քրիստինե.

Բարև ձեզ: Կարո՞ղ է գործատուն իր աշխատողի ուսման վարձը փոխանցի աշխատավարձի փոխարեն: Ձևակերպումը ինչպե՞ս տալ:

Սոցիալական վճարի վերաբերյալ

Կարինե.

Հարգելի հաշվապահներ: Համատեղությամբ աշխատողի համար սոց. վճար 3 000 դրամը վճարվում է երկու աշխատավայրերից միասի՞ն, խնդրում եմ պատասխանել:

Աշխատանքի ընդունման հրամանի ամսաթիվ

Անի.

Բարև ձեզ, խնդրում եմ ինձ ասեք` ինչպե՞ս է ճիշտ – աշխատանքի ընդունման հրամանի տրման և աշխատանքի սկիզբը նու՞յն օրով պետք է լինի, թե՞ ոչ:

Մեկ օրվա գործուղում ինչպե՞ս վճարել

Անի.

Բարև ձեզ, խնդրում եմ կասեք` մեկ օրվա գործուղում ինչպե՞ս վճարել – 1 օր Հայաստանի տարածքում: Կանխավ շնորհակալություն:

Բյուլետենի հաշվարկի վերաբերյալ

Արսինե.

Հարգելի հաշվապահներ,

Աշխատողը ներկայացրել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, որում աշխատանքի ներկայանալու հատվածում նշված է շարունակելի: Կատարվել է հաշվարկ՝ 2-րդ օրվանից սկսած 5 օր գործատուի միջոցների հաշվին, իսկ մնացած օրերի համար` պետ. բյուջեից, և վճարվել է:

Հարցս հետևյալն է՝ շարունակվող անաշխատունակության թերթիկի համար հաշվարկ կատարելիս արդյո՞ք նույն կերպ է հաշվարկվում, թե՞ արդեն անաշխատունակության բոլոր օրերի համար (ներառյալ առաջին օրը) հատուցվում է պետ. բյուջեից:

Կանխավ շնորհակալություն:

Աշխատանքային ստաժի վերաբերյալ

Անի.

Բարև ձեզ: Երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը աշխատանքային ստաժի մեջ հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ:

Վերջնահաշվարկ

Միշա.

Բարև ձեզ։

Եթե աշխատողը աշխատել է 01․09․2018թ.-ից մինչև 01․03․2019թ., և ստացել է 78 000 աշխատավարձ (կեղտոտ) և տարեկան ունի 20 օր արձակուրդի իրավունք, որքա՞ն կկազմի նրա վերջնահաշվարկը:

Կանխավ շնորհակալություն:

Ֆիզ. արձակուրդի վերաբերյալ

Նարինե.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք, ըստ օրենքի՝ համատեղության դեպքում երկու աշխատանքի վայրից էլ ֆիզ. արձակուրդ հասնու՞մ է։ Եվ համատեղության դեպքում կարո՞ղ եմ մի աշխատանքային վայրում գտնվել ֆիզ. արձակուրդում, իսկ մյուսում՝ աշխատել։

Շնորհակալություն։

Տաբելի լրացում

Շուշանիկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք, եթե կազմակերպությունում 1 դրույք տնտեսագետի վրա դրված է նաև 0.5 դրույք գանձապահի պարտականությունը, օրական քանի՞ ժամ պետք է տաբելում լրացվի:

Հ.Գ. Ես գիտեմ, որ շատ տարբեր է համատեղումը և համատեղության կարգով տերմինները:

Ինչքա՞ն վերջնահաշվարկ պետք է ստանա աշխատողը

Նաիրա.

Աշխատողն ունի մոտ 6 տարվա տարբեր տարիների չօգտագործված արձակուրդ և մոտ 50 օր արձակուրդից հետ կանչված օրեր: Աշխատանքից ազատվելիս ինչքա՞ն վերջնահաշվարկ պետք է ստանա: Նշեմ նաև, որ գոյություն ունի Վճռաբեկ դատարանի որոշում, որ մինչև 2005թ. չօգտագործված արձակուրդի դիմաց վերջնահաշվարկ չպետք է վճարել: Ինչքանո՞վ է օրինական վճռաբեկ դատարանի որոշումը: Շնորհակալություն:

Համատեղությամբ աշխատանքի վերաբերյալ

Մարգարիտա.

Բարև ձեզ: Ինձ հետաքրքրում է՝ կարո՞ղ է արդյոք աշխատողը միաժամանակ 3 տեղ գրանցված լինել 0,5 դրույքով, և դրանից կախված՝ ինչքա՞ն կլինի նրա աշխատավարձը:

Արձակուրդային ստանալու վերաբերյալ

Էդգար.

Ողջույն։ Եթե ես փոխարինող ուսուցիչ եմ, իսկ հիմնական ուսուցիչը վերադառնում է հունիսի 3-ին, էս դեպքում ես արձակուրդային ստանու՞մ եմ։ Նշեմ, որ աշխատում եմ մոտ 1.5 տարի ու նախորդ անգամ հուլիսին եմ գնացել արձակուրդ:

Երեխայի խնամքի արձակուրդի վերաբերյալ

Ալինա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ օրենքի շրջանակներում պատասխանեք ինձ։ Ես 2018թ սեպտեմբերի 1-ից վերադարձել եմ աշխատաքիս երեխայի խնամքի արձակուրդիս 2 տարին լրանալուց հետո։ Անցել է 5 ամիս։ Ես կարո՞ղ եմ 2019 մարտի մեկից մինչև մայիսի մեկը վերցնել երեխայի խնամքի արձակուրդ։ Երեխայիս 3 տարին կլրանա 2019թ սեպտեմբերին։ Խնդրում եմ ասեք` դա օրինակա՞ն է, և օրենքի ի՞նչ կետեր կան։

Որքա՞ն է կազմելու վճարը

Մարինա.

Բարև ձեզ: Ես հունվարի 10-ից մինչև փետրվարի 3-ը բյուլետենի մեջ եմ եղել, մաքուր աշխատավարձս 36 500 դրամ է, որքա՞ն եմ վճարվելու:

Տնօրենը կատարում է նաև հաշվապահի աշխատանքը

Եթե տնօրենը կատարում է նաև հաշվապահի աշխատանքը, վճարվելու՞ է օրենքով և ինչպե՞ս, այսինքն՝ ի՞նչ չափով: Շնորհակալություն:

Աշխատողը մի քանի տարի չի գնացել արձակուրդ

Սեյրան.

Բարև ձեզ: Եթե մի քանի տարի Ա/Ձ-ի աշխատողը արձակուրդ չի գնացել, ինչպե՞ս կարգավորել փաստաթղթային մասը:

Նպաստի ստացում որպես խնամակալ

Անի.

Հարգելի հաշվապահներ, ես ֆիզ. արձակուրդից ուզում եմ վերադառնալ աշխատանքի, երեխայիս խնամելու է մայրս։ Լսել եմ, որ նա օրենքով որպես խնամակալ պետությունից գումար կարող է ստանալ։ Ու՞մ պետք է դիմենք այդ գումարի համար և արդյո՞ք կարող ենք ստանալ, եթե մայրս գրանցված է որպես ԱՁ։

Անձը ցանկանում է հրաժարվել արձակուրդային վճարից

Շուշան.

Ողջույն, կցանկանայի իմանալ՝ արդյո՞ք ես իրավունք ունեմ հրաժարվել արձակուրդային վճարից և խնդրել, որ սովորական աշխատավարձ վճարեն ինձ: Կա՞ օրենք, որտեղ նշվում է, որ ես պարտավոր եմ ստանալ արձակուրդային վճար:

Անաշխատունակության նպաստ ու՞մ է հասնում

Արմեն.

Բարև ձեզ: Որ խնդրեմ, կասե՞ք՝ բյուլետեն միայն պետական ապարատի աշխատողների՞ն է հասնում, թե՞ բոլոր գրանցված աշխատողներին, և եթե հասնում է, ճի՞շտ գիտեմ 80 %-ի չափի մասին:

Դրոշմանիշային վճարի վերաբերյալ

Հրանտ.

Եթե Ա/Ձ-ի մոտ անձը ըստ պայմանագրի աշխատում է օրը 3 ժամ, նա պե՞տք է դրոշմանիշային 1 000 դրամը վճարի: Կանխավ շնորհակալություն:

Կուտակվու՞մ են արդյոք արձակուրդային օրեր չվճարվող արձակուրդի ընթացքում

Օլյա.

Բարև ձեզ: Եթե աշխատողը գտնվում է չվճարվող արձակուրդում, այդ ժամանակահատվածի համար արձակուրդային օր կուտակվու՞մ է:

Արդյո՞ք երկու գործատուներն էլ պետք է վճարեն հավելավճար

Արմեն.

Բարև ձեզ:
Անձը համատեղությամբ աշխատում է երկու աշխատատեղում, որոնք երկուսն էլ գտնվում են բարձր լեռնային գոտում: Այս դեպքում արդյոք երկու գործատուներն էլ պե՞տք է վճարեն բարձր լեռնային գոտում աշխատելու համար աշխատավարձի հավելավճարը, թե՞ միայն մեկ գործատուն: Կանխավ շնորհակալություն:

Գործուղում ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին

Անժելա.

Բարև ձեզ,

Խնդրում եմ, կհուշեք` եթե ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին գործատուն աշխատակցի համաձայնությամբ ուղարկում է գործուղման, Աշխատանքային օրենսգրքում կա՞ որևէ սահմանում տվյալ դեպքերի մասին:

Նախապես շնորհակալություն:

Աշխատաժամանակի վերաբերյալ

Հասմիկ.

Ասացեք խնդրեմ. կարո՞ղ է արդյոք նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակը աշխատել շաբաթական 40 ժամ ` 9 ժամ աշխատող մանկապարտեզում:

Որքա՞ն կկազմի հավելավճարը

Ռոզա.

Հարգելի գործընկերներ,
ես աշխատում եմ դպրոցում և ունեմ որակավորման առաջին աստիճանի տարակարգ: Հավելավճարը կազմում է մանկավարժական դրույքի 10 %-ը: Ունեմ 0,5 դրույք: Խնդրում եմ հայտնել, թե իմ հավելավճարը ինչքան կկազմի:

Կանխավ շնորհակալ եմ:

Հարգանքներով՝ Ռոզա

Դրույքաչափի սահմանափակում համատեղությամբ աշխատանքի ժամանակ

Մանուշակ.

Բարև ձեզ: Կա՞ արդյոք դրուքաչափի սահմնափակում համատեղությամբ աշխատանքի ժամանակ, եթե կա, ապա որքա՞ն պետք է կազմի համատեղությամբ աշխատանքի դրույքաչափը: Կանխավ շնորհակալություն:

Եթե աշխատողը ազատման դիմում ներկայացնելու ընթացքում հիվանդանում է և բյուլետեն է ներկայացնում

Լիլիթ.

Հարգելի գործընկերներ, եթե աշխատողը ազատման դիմում ներկայացնելու ընթացքում հիվանդանում է և բյուլետեն է ներկայացնում, արդյո՞ք նա պետք է այդ օրերը լրացուցիչ աշխատի: Կանխավ շնորհակալություն:

ՀԿ-ն ուզում է պարգևատրել աշխատողին

Անահիտ.

ՀԿ-ն ուզում է պարգևատրել աշխատողին միանվագ դրամական պարգևատրումով: Արդյո ՞ք դրանից եկամտահարկ է վճարվում, եթե այո, ապա ինչպե՞ս է հաշվարկվում դա: Շնորհակալ եմ:

Քանի՞ օր կարող է աշխատողը արձակուրդ գնալ

Սոնա.

Խնդրում եմ մեկնաբանել` քանի՞ օր կարող է աշխատողը արձակուրդ գնալ, եթե աշխատել է 10 ամիս:

Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող անձը կարո՞ղ է այլ տեղ աշխատել

Հարութ.

Բարև ձեզ: Արդյո՞ք ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող անձը կարող է նաև գրանցված լինել այլ կազմակերպությունում որպես վարձու աշխատող:

Միջնորդություն արձակուրդի չօգտագործված մասը հաջորդ տարի փոխադրելու վերաբերյալ

Անի.

Հարգելի կոլեգաներ,

Մինչև ե՞րբ կարող է աշխատակիցը միջնորդություն ներկայացնել արձակուրդի չօգտագործված մասը հաջորդ տարի փոխադրելու վերաբերյալ:

Կա՞ արդյոք օրենքով սահմանված ժամկետ: