Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդում գտնվող աշխատողը ցանկանում է վերադառնալ աշխատանքի

Գոհար. Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք ինձ: Ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատողը ցանկանում է վերադառնալ աշխատանքի, բայց դեռ չի լրացել նրա ֆիզ. արձակուրդի ժամկետը: Նա ցանկանում է երեխայի խնամքը հանձնել դայակին: Օրենքով սա թույլատրելի՞ է: Ինչպիսի՞ ձևակերպում, ի՞նչ պետք է անել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում վերջնահաշվարկը

Զանուշ. Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: ՊՈԱԿ-ի պահակին պետք է տրվի վերջնահաշվարկ 5.5 տարվա համար, որից 4 տարին վերջինս աշխատել է 1 դրույք, վերջին 1.5 տարին կես դրույք, ինչպե՞ս է հաշվարկվում վերջնահաշվարկը, մասնավորապես՝ միջին ամսական աշխատավարձը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ե՞րբ է վճարվում մայրության նպաստը

Աղավնի. Բարև ձեզ: Ես 2019 թվականի հուլիսի 1-ին ներկայացրել եմ իմ հիմնարկ տեղեկանք, բյուլետեն, որպեսզի ինձ տրամադրեն հղիության և ծննդաբերության արձակուրդ։ Հրամանս պատրաստ է եղել հուլիսի 3-ից, սակայն մինչ օրս հաշվապահությունը փոխանցում չի արել։ Կասե՞ք՝ քանի օրում է պարտավոր գործատուն գումարը փոխանցել։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Օտարերկրյա քաղաքացուն աշխատանքի ընդունելու վերաբերյալ

Արմինե. Բարև ձեզ: Մի հարց ունեմ: Նոր բացված ՍՊԸ է, ուզում ենք աշխատող ընդունել, բայց աշխատողը ազգությամբ վրացի է, ու գործունեություն պետք է ծավալի ոչ թե ՀՀ-ում, այլ ՀՀ տարածքից դուրս: Ճի՞շտ է՝ կնքվի ծառայության մատուցման պայմանագիր, թե՞ աշխատանքային: Եվ եթե այստեղ չի գործունեություն իրականացնում, առանց սոց. քարտի ու կացության քարտի կարո՞ղ ենք հայտ ուղարկել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարգապահական տույժ ուշանալու համար

Արման. Ժողովուրդ ջան, խնդրում եմ պարզաբանել՝ «գործատուն իրավունք ունի աշխատավարձից պահում կատարել ուշանալու համար, եթե աշխատավարձը հաշվարկվում է ամսական, այլ ոչ թե ժամավարձով»:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Աննա. Միջին աշխատավարձի հաշվարկման ժամանակ, եթե աշխատողը որևէ ամսում գտնվել է արձակուրդում, արդյո՞ք վերցնում ենք 11 ամսվա աշխատավարձը և բաժանում 11-ի, թե՞ արձակուրդի ամիսը բաց ենք թողնում և վերցնում 1 ամսով ավելի վաղ ժամանակահատված: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդի տրամադրման վերաբերյալ

Գեղամ. Ինձ կազմակերպությունում առաջին արձակուրդը տրամադրվել է առաջին 14 ամիսը լրանալուց հետո, և ստացել եմ 20 օրվա գումար (5-օրյա աշխատանքային շաբաթ), 2-րդ արձակուրդը տրվել է առաջինից 15 ամիս հետո՝ 20 օրով: Ստացվում է, որ 29 ամսվա փոխարեն ինձ տրամադրվել է 24 ամսվա կամ պակաս 5 ամսվա համար 8.3 օր (20:12*5=8.3), որը այլևս չի փոխհատուցվի: Արդյո՞ք ճիշտ չէր լինի՝ ամեն արձակուրդի ժամանակ վճարվեր համապատասխան ամիսների համար, և եթե այո, ապա դա կարո՞ղ է խախտում դիտվել և ո՞ր օրենքի հիման վրա:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պարտավոր են անձին տեղափոխել այլ աշխատանքի

Սաթենիկ․ Բարև ձեզ։ Ես աշխատում եմ բժշկական կենտրոնում դեկրետում գտնվող անձի փոխարեն, որը վերադարձել է աշխատանքի։ Արդյո՞ք պարտավոր են ինձ տեղափոխել այլ աշխատանքի, թե ես ազատվելու եմ աշխատանքից։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործում է տուգանք աշխատավարձը ուշ փոխանցելու համար

Շուշան․ Բարև ձեզ: Մի հարց ունեմ։ Ես գիտեմ, որ աշխատանքային օրենսգրքով աշխատավարձը պետք է փոխանցվի մինչև հաջորդ ամսվա 15֊ը, հակառակ դեպքում՝ գործատուն տուգանք է մուծում։ Իսկ եթե գործատուն ներքին կանոնադրությամբ սահմանում է, որ աշխատավարձը փոխանցվում է մինչև ամսի 7֊ը, բայց ուշացնում է ամսի 7֊ից, այդ դեպքում տուգանք գործու՞մ է։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե անձը անցնի երկրորդ աշխատանքի ՀԿ-ում

Սարգիս. Բարև ձեզ։ Եթե անձը, աշխատելով պետական համակարգում, անցնի երկրորդ աշխատանքի ՀԿ-ում ամբողջական դրույքով և չգերազանցի օրական սահմանված 12 ժամը, պարտադի՞ր է կնքվող պայմանագրում նշել, որ համատեղության կարգով է անցնում աշխատանքի։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Լիանա. Բարև ձեզ: Ինձ օգնեք, խնդրում եմ, չեմ կարողանում վերջնահաշվարկ կատարել: Աշխատողը ընդունվել է աշխատանքի 23.04.2018թ. և ազատվել է աշխատանքից 29.06.2019թ., նա 2019թ. մայիսի 8-ին գնացել է ամենամյա արձակուրդ 10 օր, աշխատում էր հնգօրյա շաբաթով: Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ, օգնեք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդի տրամադրում

Յուրա. Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք հետևյալ հարցերին՝ 1. դպրոցներում տնօրենն ու հաշվապահը կարո՞ղ են միաժամանակ գնալ արձակուրդ, 2. դպրոցի հավաքարարը քանի՞ օր իրավունք ունի արձակուրդ գնալու: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ օր առաջ պետք է ներկայացնել արձակուրդի դիմումը

Ասյա. Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ, թե արձակուրդ գնալու համար դիմումը քանի օր շուտ պետք է գրել: Եթե կարելի է, խնդրում եմ, Աշխատանքային օրենսգրքով սահմանված կետը նշեք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ուսման ժամանակաշրջանը հաշվառվու՞մ է աշխատանքային ստաժում

Հասմիկ. Բարև ձեզ։ Ուսանողական տարիների առկա ուսուցումը համարվո՞ւմ է ստաժ, և ավարտելուց հետո կարո՞ղ եմ համալսարան ներկայանալ, որպեսզի աշխատանքային գրքույկում գրանցվի։ Կանխավ շնորակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողի մահվան դեպքում

Արմինե. Աշխատողն ամենամյա հերթական արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում մահացել է։ Մահվան նպաստ, արձակուրդի ավել օրերի հետ պահում, ինչպիսի՞ քայլեր պետք է կատարվեն:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նյութական վնասի հատուցում

Գոհար. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե աշխատակիցը վնասել է իրեն տրամադրված նոութբուքը, նա վնասը պետք է փոխհատուցի գույքի մնացորդային արժեքո՞վ, թե՞ սկզբնական արժեքով։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Աստղիկ. Բարև ձեզ, խնդրում եմ, օգնեք: Աշխատանքի եմ ընդունվել 01.08.2018թ., ազատվել եմ 01.06.2019թ.: Չեմ օգտագործել ինձ հասանելի արձակուրդը (22 օր): Արդյո՞ք ես հանգիստ կարող եմ գործատուից պահանջել արձակուրդային գումար։ Եվ ի՞նչ հիմքեր կարող է ներկայացնել նա չվճարելու համար։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի տևողությունը

Արաքսյա. Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ՝ ներառական կրթության գործընթացում աշխատող լոգոպեդի շաբաթական աշխատաժամանակը որքան է: Ես կարո՞ղ եմ հիմք ընդունել ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի N 201-Ն որոշման N 5 հավելվածը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե երեխայի խնամքի նպաստի առաջին ամսվա գումարը չեն ստացել

Լիլիթ. Բարև ձեզ: Ներեցեք, եթե երեխայի խնամքի նպաստը թղթերը ձևակերպելու պատճառով առաջին ամիսը չենք ստացել, կասե՞ք՝ այդ գումարը երբ կարող ենք ստանալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ

Սուսաննա. Բարև ձեզ: Ես մայիսի 2-24-ի համար ներկայացրել եմ անաշխատունակության թերթիկ, քանի որ հիվանդ եմ եղել։ Իմ մաքուր աշխատավարձը 85 398 դրամ է, իսկ կեղտոտը` մոտ 112 000 դրամ։ Չէի՞ք ասի, թե որքան գումար պետք է ստանամ այս ամիս, ինչպե՞ս է դա հաշվարկվում։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողի հետ կնքվել է քաղաքացիաիրավական պայմանագիր

Նարինե. Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ մի հարցով օգնեք: Եթե աշխատողի հետ կնքել ենք քաղաքացիաիրավական պայմանագիր, որքա՞ն պետք է լինի եկամտային հարկը, և հանձնման-ընդունման արձանագրության մեջ պե՞տք է ներառվի նաև հարկի չափը, թե՞ զուտ եկամուտը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ

Քրիստինե. Բարև ձեզ: Քաղաքացիաիրավական պայմանագիրը լրանալուց հետո կարո՞ղ ենք պայմանագիրը երկարացնել որոշակի ժամկետով` կնքելով համաձայնագիր աշխ. պայմանագրում փոփոխություն և լրացում կատարելու մասին: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի վերաբերյալ

Լևոն. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ արդյո՞ք գործատուն իրավունք ունի չտալ վերջնահաշվարկ՝ պատճառաբանելով, որ ես արձակուրդ եմ գնացել ու նոր եմ ազատվել աշխատանքից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարո՞ղ է տնօրենը որոշել աշխատակցի արձակուրդի ժամանակահատվածը

Նառա. Կարո՞ղ եք ինձ օգնել հետևյալ հարցի հետ կապված: Առհասարակ ուսուցիչներին ամենամյա արձակուրդը տրամադրվել է հուլիսի 1-ից՝ 48 օրով։ Ինձ հետաքրքրում է՝ կա՞ արդյոք այդպիսի օրենք, որի հիման վրա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը աշխատակիցների մի մասին հունիսի 1-ից ուղարկի արձակուրդ՝ անկախ նրանից աշխատակիցը դա ուզում է, թե ոչ։ Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողի հետ կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր

Ռուզաննա. Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ մի հարցով օգնեք: Եթե աշխատողի հետ կնքել ենք քաղիրավական պայմանագիր, նրան աշխատավարձ վճարելուց հարկայինը պետք է հաշիվ ուղարկի՞, կազմենք հանձնման-ընդունման արձանագրություն և գումարը փոխանցենք աշխատողի տարանցիկ հաշվի՞ն: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստի հաշվարկ

Լուսինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Պետք է կատարեմ մայրության նպաստի հաշվարկ: Կարո՞ղ եք ուղարկել հաշվարկի որևէ ձև հաշվիչով, որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի: Աշխատողը դեկրետ գնալուց առաջ կազմակերպությունում աշխատել է 5 ամիս, և նրա ամսական աշխատավարձը ցածր է նվազագույնից, քանի որ ժամային դրույքաչափով է վարձատրվում: Շատ եմ խնդրում, շուտ արձագանքեք: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում

Հերմինե Խաչատրյան. Կարո՞ղ ենք արդյոք աշխատանքից ազատել աշխատողին, եթե նա ընդունվել է աշխատանքի որոշակի ժամկետով: Նրա պայմանագիրը ավարտվում է 2019թ. օգոստոսի 31-ին, բայց գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քաղաքացիաիրավական պայմանագրի վերաբերյալ

Ռուզաննա. Բարև ձեզ: Եթե ֆիզիկական անձի հետ ուզում ենք կնքել քաղիրավական պայմանագիր, 1.հարկայինում ե՞րբ ենք գրանցում և ժամկետը նշու՞մ ենք, թե՞ ոչ, 2.նվազագույն ինչքա՞ն աշխատավարձ պետք է վճարենք, 3.Ի՞նչ պահումներ են կատարում: Շատ շնորհակալ կլինեմ, որ ինձ օգնեք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Կատալեա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել ինձ: Ես 2017 թվականի փետրվարին ընդունվել եմ կազմակերպություն 5-օրյա աշխատանքային գրաֆիկով և հավելավճարներով ստանում եմ 150 հազար դրամ մաքուր աշխատավարձ: Աշխատանքային պայմանագիրս կնքվել է 6 ամսով և այլևս չեմ ցանկանում շարունակել: Այժմ ցանկանում եմ իմանալ, թե ինչքան կկազմի իմ չօգտագործված արձակուրդայինի մոտավոր գումարը վերջնահաշվարկի ժամանակ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Սանիտարական գրքույկների վերաբերյալ

Էլիզա. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Եթե սննդարտադրության ոլորտում աշխատող այն անձինք, ովքեր պետք է ունենան սանիտարական գրքույկներ, չունեն դրանք, ի՞նչ հետևանքներ է դա ենթադրում, ի՞նչ տույժ-տուգանքի մասին է խոսքը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի հաշվարկի վերաբերյալ

Հասմիկ. Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ՝ ֆիզ. արձակուրդի հաշվարկման ժամանակ վերջին 12 ամիսների ընթացքում ամենամյա վճարովի արձակուրդի գումարը հաշվարկի մեջ ներառվու՞մ է, թե՞ ոչ: Նշեմ, որ աշխատում եմ բանկում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության արձակուրդ երրորդ անգամ

Լուսինե. Բարև ձեզ: Հարցս երրորդ անգամ դեկրետից դեկրետ գնալու մասին է: Ես պատրաստվում եմ երրորդ բալիկս ունենալ, այժմ գտնվում եմ դեկրետում, քանի որ երկրորդ բալիկս դեռ 1.6 տարեկան է: Նշեմ, որ ֆիզից ֆիզ եմ գնացել: Հիմա ուզում եմ իմանալ՝ արդյո՞ք թույլատրվում է երրորդ անգամ ֆիզ. արձակուրդ գնալ, եթե այո, ապա ինչպե՞ս է հաշվարկվում այն, նախորդ երկուսի նմա՞ն, թե՞ երրորդ անգամ հաշվում են նվազագույնով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակցի ազատման վերաբերյալ

Ջորջ. Հարգելի գործընկերներ, աշխատողը գնացել է արձակուրդ, իսկ արձակուրդի 2-րդ օրվանից հոսպիտալացվել և վիրահատվել է։ Արդյունքում՝ անաշխատունակության թերթիկի համաձայն՝ արձակուրդից ըստ նպատակի չօգտագործված 11 օրը տեղափոխվել է։ Անաշխատունակության թերթիկում նշված ժամկետի ավարտից հետո հրամանագրվել և հետ է կանչվել աշխատանքի։ Արձակուրդային 11 օրը տեղափոխվել է։ Հիմա, աշխատակիցը ցանկանում է օգտագործել իրեն հասանելիք տարեկան արձակուրդը՝ և՛ չօգտագործված, և՛ տեղափոխված արձակուրդը, այնուհետև ազատվել աշխատանքից արձակուրդի ավարտից անմիջապես հետո՝ հաջորդ օրվանից։ Ինչպե՞ս լուծել այս հարցը։ Ինչպե՞ս վերջնահաշվարկ կատարել։ Ինչպե՞ս ձևակերպել աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն ազատվելու դիմումը։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հաստիքի փոփոխություն

Սուսաննա. Բարև ձեզ։ Խնդրում եմ, օգնեք: Աշխատակցին նույն հաստատությունում այլ հաստիքի տեղափոխելու համար ինչպե՞ս պետք է ձևակերպել հրամանը կամ ի՞նչ հիմքերով։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ե՞րբ կարող է աշխատողը մեկնել արձակուրդ

Սաթիկ. Բարև ձեզ: Ես դպրոցում ընդունվել եմ աշխատանքի 2012թ. սեպտեմբերի 1-ին: 2016թ. հուլիսին գնացել եմ հերթական ամենամյա նվազագույն արձակուրդ, վերադառնալուց հետո նույն թվականի դեկտեմբերից գնացել եմ ֆիզ. արձակուրդ: 2019թ. հունվարի 7-ից վերադարձել եմ աշխատանքի: Խնդրում եմ, ասեք` ե՞րբ կարող եմ գնալ հերթական արձակուրդի և քանի՞ օրով: Իմ արձակուրդը 20 աշխատանքային օր է: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անձը փոխարինում է ֆիզ. արձակուրդում գտնվող աշխատակցին

Սոնա. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է: Պայմանագրով աշխատանքի եմ ընդունվել որպես ֆիզ. արձակուրդում գտնվողի փոխարինող։ Ներկայումս ես ինքս գտնվում եմ ֆիզ. արձակուրդում։ Հնարավո՞ր է աշխատանքից դուրս մնամ, եթե իմ՝ ֆիզ. արձակուրդում գտնվելու ժամանակ վերադառնա աշխատանքի նա, ում փոխարինում եմ ես։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործատուի անվանափոխության դեպքում

Արփի. Ողջույն: Խնդրում եմ ասել գործատուի անվանափոխության դեպքում աշխատակիցների հետ կնքվում է համաձայնագի՞ր, թե՞ պետք է լուծել պայմանագիրը և նորը կնքել: