Category: Աշխատավարձ, կադրեր

Կարո՞ղ է ընկերությունը հրաման տալ և ազատել որոշ աշխատակիցների

Anya.

Բարև Ձեզ, այսպիսի մի հարց ունեմ. հյուրանոցը համաճարակի հետ կապված՝ պարետի որոշումն ընդունվելուց հետո չի աշխատում, հնարավոր է աշխատի մեկ տարի հետո: Այս պահին առաջարկում են աշխատակիցներին՝ մաքրուհիներին, ինքնակամ գրել ազատման դիմում և մեկ տարի անց նորից կվերականգնվեն իրենց հաստիքին: Բայց մյուս աշխատակիցները պահպանում են իրենց հաստիքը և վարձատրվում են ամեն ամիս: Մաքրուհիները չեն վարձատրվում, բայց նրանց համար վճարվում է հարկ: Համաճարակի այս պայմաններում կարո՞ղ է ընկերությունը հրաման տալ ազատել որոշ աշխատակիցների:

Ինչպե՞ս հաշվարկել միջին աշխատավարձը

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք՝ ինչպե՞ս հաշվարկել ժամանակավոր անաշխատունակության նպաստի միջին աշխատավարձը, եթե աշխատողը 12 ամսից քիչ է աշխատում: Կանխավ շնորհակալ եմ:

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ

Աշխատակիցը գնացել է մինչև երեք տարեկան երեխայի արձակուրդ՝ ծննդաբերության արձակուրդի ավարտից անմիջապես հետո, բայց այս տարի չի օգտվել ամենամյա արձակուրդից։ Ի՞նչ կարելի է անել։ Այդ դեպքում գործատուն խախտել է ԱՕ-ը, չէ ո՞ր աշխատողը արձակուրդից չի օգտվել։

Արդյո՞ք հուլիս ամիսը համարվում է ֆորսմաժորային իրավիճակ

Hermine.

Բարև Ձեզ, ՀՀ ԱՕ 186 հոդցածի 6-րդ մասի համաձայն գործատուն կարող է չվճարել աշխատավարձ՝ ելնելով արտակարգ դրությունից: Հարց. արդյո՞ք հուլիս ամիսը համարվում է ֆորսմաժորային իրավիճակ, և կարո՞ղ է գործատուն չաշխատած օրերի համար չվճարել պարապուրդ, այլ վճարել փաստացի աշխատանքի եկած օրերի համար:

Մայրության նպաստ

Հասմիկ.

Կասեք, եթե աշխատանքային ստաժը 1 ամիս է դեռ, իսկ հղիությունը 9 շաբաթ, և կինը գյուղաբնակ է՝ նա կստանա՞ աշխատող մայրերին հասանելիք նպաստի չափով գումար:

Հնարավո՞ր է օգտվել հերթական արձակուրդից

Տիրուհի.

Բարև Ձեզ: Խնդրում եմ կասեք՝ ես աշխատում եմ բուժ. ամբուլատորիայում, կորոնավիրուսի հետևանքով գտնվել եմ ինքնամեկուսացման մեջ, այսինքն՝ բյուլետինի մեջ մինչև 16.07.2020, և հիմա ցանկանում եմ իմանալ՝ կարո՞ղ եմ օգտվել իմ հերթական արձակուրդից։ Կանխավ շնորհակալություն:

Մայրության նպաստ

Alina.

Բարև Ձեզ: Խնդրում եմ, եթե կարող եք պարզաբանեք` չաշխատող անձը իրավունք ունի՞ ստանալու 140 օր հղիության և մայրության բյուլետեն և ի՞նչ հաշվարկով: Շնորհակալություն:

Ժամանակավոր անաշխատունակության նպաստի հաշվարկ

Գայանե.

Բարև Ձեզ: Ինձ կպատասխանեք խնդրեմ. եթե աշխատակցի ժամանակավոր անաշխատունակության նպաստը հաշվարկելու համար ստացված միջին ամսական աշխատավարձը 680 000 է կամ դրանից ավելի` պե՞տք է հաշվարկել 680 000-ից, թե՞ ուրիշ թվից:

Ինչքա՞ն պետք է վճարել աշխատողին

Nara.

Բարե Ձեզ: Ես ունեմ ԱՁ և պատրաստ եմ գրանցել մեկ աշխատող: Բայց հաշվի առնելով բոլոր խնդիրները /աշխատաժամանակ շաբաթվա մեջ, իր ուսանող լինելը և այլն/, կարո՞ղ եմ ես իրեն տալ 20 000 կամ 25 000 դրամ, ի՞նչ հարկեր պետք է վճարեմ:

Մայրության նպաստի վերաբերյալ

Ani.

Բարև Ձեզ: Կներեք մեկ հարց. աշխատում եմ մասնավոր ՍՊԸ-ում, 7 ամսից ֆիզ. արձակուրդ եմ գնացել: Թղթերս ներկայացրել եմ հաշվապահություն, հիմա ասել են` սպասի մինչ գործատուն վճարի: Ինչպե՞ս է օրենքը, ու՞մ դիմեմ:

Կարո՞ղ է հղին չօգտվել մինչև ծննդաբերությունը տրվող արձակուրդից

Կարո՞ղ է հղին չօգտվել մինչ ծննդաբերությունը տրվող արձակուրդից և արդյո՞ք իրավունք ունի միևնույն ժամանակ պահանջել արձակուրդային, կամ ի՞նչ է արվում այդ չօգտագործված արձակուրդի հետ:

Անաշխատունակության թերթիկ

Բարև Ձեզ: Հիմնարկի աշխատակիցը հուլիսի 7-ից ինքնամեկուսացվել է, գիտեմ, որ անաշխատունակության թերթիկ է բացվել, բայց ինձ դեռ չի ներկայացվել, քանի որ ընթացքի մեջ է: Հարցս հետևյալն է. հարկայինի հաշվետվության հետ ի՞նչ անեմ, ամսվա վերջ, երբ թերթիկը փակեն և նա ներկայանա աշխատանքի, հուլիս ամսվա եկամտային հարկի հաշվետվության մեջ ցույ՞ց տամ այս աշխատողի անաշխատունակությունը սկսելու և ավարտելու ժամանակահատվածը`  կարո՞ղ է վարչական պատասխանատվության ենթարկվեմ:
Կանխավ շնորհակալ եմ:

Մայրության նպաստ

Արամ․

Բարև Ձեզ։ Անհատ ձեռնարկատերը պետք է ստանա մայրության նպաստ: Անաշխատունակության թերթիկի մեջ սկիզբը 07.08.2020թ․: Ի՞նչ պետք է անել։

Ինչպե՞ս աշխատող գրանցել մեկ օրով

Բարև Ձեզ: Ա/Ձ-ն շրջհարկով է աշխատում: Մեկ օրով աշխատող է պետք գրանցել: Ինչպե՞ս գրանցել աշխատողին և ինչպե՞ս ազատել նրան։ Ի՞նչ հարկային հաշվետվություններ պետք է ներկայացնել։
Շնորհակալություն։

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Բարև Ձեզ։ Ես աշխատում եմ հաստատությունում արդեն 2 տարի և ավել, այժմ ցանկանում եմ դուրս գալ աշխատանքից։ Ստացել եմ տարվա սկզբին 74 000 աշխատավարձ, հունվարից հետո 76 000 աշխատավաձ, իսկ երկրում տիրող իրավիճակի պատճառով չեմ աշխատել մարտ ամսից սկսած, և ստացել եմ ապրիլ, մայիս և հունիս ամիսները 50 000 դրամ աշխատավարձ։ Իսկ հուլիս ամսին իմ հաշվին արձակուրդ եմ նստել չվճարվող։ Հիմա ես որքա՞ն արձակուրդային պետք է ստանամ՝ հուլիսի 20-ից օգոստոսի 20-ը, և որքա՞ն վերջնահաշվարկ։

Մայրության նպաստ

Lusine.

Բարև Ձեզ: Ես աշխատող մայր եմ, հղիության 6-րդ ամսում եմ գտնվում և կուզեի իմանալ` 7 ամսականում, որ ստանում են 156 000 դրամ միանվագ նպաստ, այդ նպաստը աշխատող մայրերին հասնու՞մ է:

Եթե աշխատանքային պայմանագրում փոփոխություններ են կատարվել

Անի.

Բարև Ձեզ։ Եթե աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, որից հետո պայմանագրում փոփոխություններ են կատարվել, որի համար կնքվել է լրացուցիչ համաձայնագիր, հիմա նորից անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարելու։ Նորից համաձայնագիր է կնքվելու՞ և, եթե այո, ապա ի՞նչ է գրվելու համաձայնագիր՝ աշխատանքային պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, թե՞ համաձայնագիր՝ համաձայնագրում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին։

Կազմակերպության լուծարում

Բարև Ձեզ: Եթե կազմակերպությունը լուծարվել է, լիցենզիան ուժը կորցրած է համարվում: Այդ դեպքում կազմակերպությունը աշխատողներին ազատելու դեպքում վերջնահաշվարկ կատարու՞մ է: Շնորհակալություն:

Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ուզում է աշխատող ընդունել

Արմինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ-ի գործունեությունը երգարվեստն է, շրջհարկով է գործում: Ուզում եմ 2 աշխատող ընդունել, բայց դեռ եկամուտ չունեմ, ժամավճարով կվարձատրեմ մինչև ծրագիրս կիրականացնեմ: Ինչպե՞ս ճիշտ վարվեմ, իրավունք ունե՞մ իմ “գրպանից” վճարել:

Կարո՞ղ է գործուղման մեկնած աշխատողը գործուղումից անմիջապես հետո արձակուրդ գնալ

Արդյո՞ք կարող է գործուղման մեկնած աշխատողը գործուղումից անմիջապես վերադառնալուց հետո արձակուրդ գնալ: Եթե այո, ինչպե՞ս, եթե ոչ, ինչու՞:

Արդյո՞ք փոխարինող աշխատողին կարելի է ազատել աշխատանքից

Նառա.

Բարև Ձեզ: Ես մի հարց ունեմ: Եթե մարդ աշխատում է որպես փոխարինող մոտ 9 ամիս, անյուհետև հիմնական աշխատողը հայտարարում է, որ ինքը արդեն վերադառնալու է աշխատանքի, իսկ փոխարինողը հղի է։ Կա՞ տարբերակ աշխատանքի մնալու:

Որքա՞ն կկազմի աշխատավարձը

Իրինա.

Բարև Ձեզ: Ունեմ 24 ժամյա ռեժիմով, 3 օրը մեկ հերթափոխով աշխատող պահակ: Աշխատել է ամսվա մեջ ընդամենը 4 օր, որից 2 օրը եղել է ոչ աշխատանքային: Որքա՞ն կկազմի հաշվարկային աշխատավարձը: Կանխավ շնորհակալ եմ:

Միջին աշխատավարձը հաշվարկելու համար

Մարիետտա․

Բարև Ձեզ։ Եթե աշխատողը գործատուի մոտ աշխատել է 7 ամիս, և ներկայացրել է անաշխատունակության թերթիկ (հիվանդության), միջին աշխատավարձը ստանալու համար ընդհանուր եկամուտը բաժանում եմ 12-ի, թե՞ 7-ի (նախկինում չի աշխատել): Շնորհակալություն։

Համայնքապետարանների միավորման ժամանակ աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում

Լիաննա.

Բարև Ձեզ։ Ես աշխատում եմ համայնքապետարանում, որը մի քանի ամսից կմիավորվի այլ համայնքի հետ։ Հիմա խնդրում եմ ասեք, եթե միավորման ժամանակ ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում` ինձ կարո՞ղ են ազատել աշխատանքից:

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի նպաստ

Բարև Ձեզ։ Ես Ա/Ձ եմ` միկրոձեռնարկատեր, նոյեմբերին պետք է ծննդաբերեմ: Եթե հայտարարություն տամ, որ օգոստոսի 1-ից անցնում եմ շրջհարկի, կկարողանա՞մ օգտվել մինչև 3 տարեկան երեխայի խնամքի նպաստից: Ինչքա՞ն կստանամ և ինչպե՞ս կհաշվարկվի մայրության նպաստը:

Եթե աշխատողը աշխատում է համատեղությամբ

Բարև Ձեզ, եթե աշխատողը աշխատում է համատեղությամբ` շաբաթական 9 ժամ, կարո՞ղ եմ արդյոք այդ աշխատողին նորմալ աշխատաժամանակով գրանցել /40 ժամ շաբաթական/։

Որտե՞ղ պետք է նշվի աշխատակցի դրույքը

Susan.

Բարև Ձեզ, հարգելի գործընկերեր: Որտե՞ղ պետք է նշվի աշխատակցի դրույքը` աշխատանքային պայմանագրի մեջ, թե՞ աշխատանքի ընդունման հրամանի մեջ: Շնորհակալություն:

Եթե աշխատողը վայրի շների հարձակումից տուժել է

Բարև Ձեզ, եթե աշխատողը վայրի շների հարձակումից վնասվել է, և առաջացել է առողջական խնդիր ու բժշկական ուղեցույցով առողջականը չի ներում նախկին աշխատանքը կատարելուն: Ի՞նչ անի այդ անձնավորությունը։

Նպաստը հաշվարկելիս արդյո՞ք հաշվարկվում են օրապահիկները

Բարև Ձեզ, երկու հարց ունեմ.
1․ Ֆիզ․ արձակուրդի գումարը հաշվարկելիս օրապահիկները հաշվարկու՞մ են /ներառվում են հաշվարկվող գումարների մեջ/:
2․ Եթե 7-րդ ամսում չես գնում ֆիզ․ այլ 8-րդ ամսում, այդ դեպքում 140 օրը հաշվարկվու՞մ է 8-րդ ամսից:

Արդյո՞ք աշխատակիցը կստանա մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ

Արթուր.

Դեպք 1. Կազմակերպությունը աշխատակցի կողմից ներկայացված անաշխատունակության թերթիկի հիման վրա հաշվարկել և վճարել է նրան մայրության նպաստ, որից հետո գրանցման հայտով աշխատակցի համար ձևակերպվել է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ: Այնուհետև կազմակերպությունը, հանդիսանալով տուժած ոլորտի սուբյեկտ, դիմում է ներկայացրել անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ: Հարցս հետևյալն է. արդյո՞ք այդ դեպքում դադարեցվում է երեխայի խնամքի ամսական 18 000 դրամ վճարումը:

Դեպք 2. Կազմակերպությունը աշխատակցի կողմից ներկայացված անաշխատունակության թերթիկի հիման վրա հաշվարկել և վճարել է նրան մայրության նպաստ, և մինչ աշխատակիցը գտնվել է հղիության և ծննդաբերության արձակուրդում, կազմակերպությունը, հանդիսանալով տուժած ոլորտի սուբյեկտ, դիմում է ներկայացրել անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ: Ո՞վ է վճարելու երեխայի խնամքի նպաստը այս դեպքում, և արդյո՞ք վճարվելու է:

Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը

Քնքուշ.

Բարև Ձեզ: Ես աշխատում եմ Ա/Ձ-ում 5 ամիս, մինչ այդ աշխատել եմ այլ ՍՊԸ-ում, հիմա պետք է անցնեմ ֆիզ․ արձակուրդի։ Ասեք խնդրեմ՝ ինչպե՞ս պետք է հաշվարկել արձակուրդս և արդյո՞ք անհրաժեշտ է նախկին աշխատավայրից տեղեկանք ներկայացնել: Ի դեպ, նախկին աշխատավայրից ինձ տեղեկանք չեն տալիս՝ ստացած եկամուտներիս վերաբերյալ:

Ինչպե՞ս պետք է հաշվարկվի վերջնահաշվարկը

Բարև  Ձեզ։ Ես աշխատում եմ ուսուցիչ 01․09․2017-ից։ 01․07․2020թ-ին աշխատանքային պայմանագրի ժամկետը վերջացել է և այլևս չի շարունակվելու։ Այս տարիների ընթացքում 2 անգամ գնացել եմ արձակուրդ՝ ուսուցիչներին հասանելի 35 օրյա։ Խնդրում եմ ասել, ինչպե՞ս պետք է հաշվարկվի վերջնահաշվարկը։
Կանխավ շնորհակալություն:

Վերջնահաշվարկ

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք վերջնահաշվարկս հաշվեմ: Ազատվել եմ հաստիքի կրճատումով: Ունեմ 10 օր չօգտագործված արձակուրդ, 6 օր աշխ. գրաֆիկ, մաքուր աշխատավարձ 110 000 դրամ + %: Ինչքա՞ն կլինի նպաստն ու արձակուրդը:

Աշխատաժամանակի փոփոխման հետ կապված

Բարև ձեզ: Եթե աշխատողը ընդունվել է ոչ լրիվ աշխատաժամանակով, հիմա պետք է աշխատանքը դարձնել լրիվ աշխատաժամանակով աշխատանք, արդյո՞ք պետք է կրկին ուղարկել գրանցման հայտ։ Եվ ՀԿ-ի դեպքում պայմանագրին կից արձանագրությու՞ն, թե՞ հրաման, և համաձայնագիր պե՞տք է կազմվի։

Համատեղության դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում հավելավճարը

Sofya.

Համատեղության դեպքում, ո՞ր դրույքից է հաշվարկվում հավելավճարը, հիմնական, թե՞ փոխարինվող:

Որքա՞ն կկազմի մայրության նպաստը

Նարինե.

Բարև Ձեզ: Կցանկանայի իմանալ, եթե ես հղիության 4-րդ ամսին ընդունվել եմ խանութում աշխատանքի, աշխատում եմ 55 000 դրամ աշխատավարձ: Արդյո՞ք ինձ ֆիզ. արձակուրդ կարող է տալ Ա/Ձ-ն, և որքա՞ն կկազմի իմ ֆիզ. արձակուրդի գումարը:

Քանի՞ օրվա արձակուրդ պետք է ձևակերպել

Sofya.

Դպրոցի տնօրենը 17.06.20թ-ին ազատվել է պաշտոնից, մնացել է որպես ուսուցիչ: Քանի՞ օր պետք է գնա արձակուրդ 2019-2020թթ. ժամանակաշրջանի համար:

Քանի՞ օրվա ընթացքում պետք է վճարվի բյուլետենը

Ani.

Բարև Ձեզ: Մայիսի 7-ից 22-ը ներառյալ գտնվել եմ բյուլետենի մեջ: Բյուլետենը ներկայացրել եմ գործատուին մայիսի 27-ին,բայց մինչ օրս չեմ վճարվել դրա համար: Արդյո՞ք դա նորմալ է:

Իրավական ակտի ձևակերպումը ինչպե՞ս գրել

Նարինե․

Բարև ձեզ, հարգելիներս, աշխատողին ցանկանում եմ ազատել (դիմում չի գրել) 113 հոդվածի 2 մասով (ծանուցումն էլ չի ստորագրել) և արձակման նպաստ վճարել 1 ամսվա, խնդրում եմ ասել՝ իրավական ակտի ձևակերպումը ինչպե՞ս գրել, որ ո՛չ թավան վառվի, ո՛չ էլ ձվածեղը։

Վճարվու՞մ է արդյոք արձակման նպաստ կազմակերպության գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքում

Մարի.

Բարև ձեզ: Ասացեք, խնդրեմ, արդյո՞ք վճարվում է արձակման նպաստ կազմակերպության ոչ թե լուծարման, այլ գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքում:

Ո՞ր հոդվածով պետք է աշխատողին ազատել աշխատանքից

Ani.

Բարև Ձեզ: Եթե աշխատակիցն աշխատանքի է ընդունվել որպես գործավարձային բանվոր, և նրա հետ կնքվել է անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր` աշխատել է մեկ ամիս: Հիմա աշխատանքներն ավարտվել են, և այդ աշխատողի հետ կնքված պայմանագիրը պետք է դադարեցնել, և նրան ազատել աշխատանքից: Ո՞ր հոդվածով պետք է նրան ազատել, և արդյո՞ք պետք է նրան ծանուցում ուղարկել և, եթե այո, ապա ի՞նչ ժամկետներում պետք է դա անել:

ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել

Mane.

Բարև Ձեզ: Այսպիսի մի հարց. իմ ծանոթներից մեկը ՍՊԸ է ունեցել 2018թ-ին սնանկ են ճանաչվել, բայց մինչև հիմա ծանոթիս ամուսինը գրանցված աշխատող է այդ ՍՊԸ-ում: Ուզում եմ այնպես անել, որ դուրս գա այդ կարգավիճակից: Կասեք ինչպե՞ս անել:

Գործատուն 3 000 դրամի պահում է կատարում

Սուսաննա․

Բարև Ձեզ, ասացեք խնդրում եմ՝ երեխայի խնամքի նպաստից՝ 18 000 դրամ-ից, գործատուն ի՞նչ գումար իրավունք ունի հետ պահելու, ինչ-որ 3 000 դրամ է ասում։

Ինչպե՞ս պետք է ձևակերպել հրամանը

Սուսաննա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնել․ եթե ՀՈԱԿ-ում նախատեսված է 1 դրույք տնտեսվար, սակայն աշխատակիցն ընդունվել է 0,5 դրույքով /նախատեսված է եղել ունենալ 2 աշխատակից/, և որոշ ժամանակ անց 0,5 դրույքը փոխվել է 1 դրույքի, ապա ի՞նչ հիմունքներով և ի՞նչ բովանդակությամբ հրաման պետք է ձևակերպվի։ Շնորհակալություն։

Արդյո՞ք հնարավոր է աշխատողներին կանխիկ աշխատավարձ վճարել

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն միկրոձեռնարկություն է ունի երկու աշխատող։ Կարո՞ղ եմ աշխատողներին կանխիկ աշխատավարձ վճարել՝ 5 000 եկամտային պահեմ, սոց. պահեմ և զինվորի գումար չէ՞։