Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Լուծել հաշվապահական խնդիրները

Հովհաննես. Խնդրում եմ ձեզ, օգնեք լուծելու հետևյալ խնդիրը՝ 1. որոշել՝ տրված տնտեսական գործառնությունները հաշվեկշռում ինչպիսի փոփոխություններ են առաջացնում, 2. ձևակերպել տնտեսական գործառնությունները: Գործառնություների բովանդակությունը՝ 1. հաշվարկվել է արտադրական սարքավորումների մաշվածությունը՝ 350 000 դրամ, 2. շենքը կառուցողների համար հաշվարկվել է աշխատավարձ՝ 185 000 դրամ, 3. ձևակերպված է գրասենյակի շենքի նորոգման ծախսումների կապիտալացումը՝ 720 000 դրամ, 4. հիմնական միջոցը ժամանակավորապես հանվել է շահագործումից սկզբնական արժեքով՝ 2 550 000 դրամ, 5. հաշվետու ժամանակաշրջանի վերջում անավարտ շենքի կառուցման ծախսումների փակում՝ 230 000 դրամ: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կստանա մայրության նպաստ, եթե բանկում ունի չմարված պարտավորություն

Իրինա. Բարև ձեզ: Կարո՞ղ եմ իմանալ՝ եթե հղին ունի բանկերի հետ կապված չկատարած պարտավորություններ, բանկն իրավունք ունի՞ ֆիզ. արձակուրդի գումարի վրա կալանք դնի: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է գրանցված աշխատողը հաշվառվել որպես ԱՁ

Արփինե. Բարև ձեզ: Խնդրում ասել՝ եթե գրանցված աշխատող եմ այլ ոլորտում, միաժամանակ զբաղվում եմ երեխաների դասապատրաստմամբ, ապա կարո՞ղ եմ այդ գործունեության համար բացել ԱՁ, և եթե կարող եմ, պե՞տք է լիցենզիա ունենամ դասապատրաստման աշխատանքներ անելու համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը հավատարիմ հաճախորդի տվել է պարտքով ապրանք

Արմեն. Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել մի հարցում․ կազմակերպությունը զբաղվում է մեծածախ վաճառքով և ԱԱՀ վճարող է: Եթե, օրինակ, հավատարիմ հաճախորդի տվել է պարտքով ապրանք՝ 9 մլն դրամի, և այդ հաճախորդը գումարը տալու է 1 ամիս հետո, այդ ժամանակահատվածում կազմակերպությունը ի՞նչ գումարի կորուստ է կրում կամ ի՞նչ խնդիրներ կունենա: Խնդրում եմ, եթե ինչ-որ ինֆորմացիա ունենաք, գրեք: Շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ՍՊԸ-ի համար նախատեսված հաշվապահական հաշվառման վարման քաղաքականություն

Վարդուհի. Բարև ձեզ: Որ խնդրեմ, կարո՞ղ է ինձ ուղարկեք ներքին կանոնակարգի օրինակ ՍՊԸ-ների՝ varduhi.davtyan.1972 շնիկ mail.ru: Կանխավ շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, ևս մեկ խնդրանք. եթե ունեք ՍՊԸ-ի համար նախատեսված հաշվապահական հաշվառման վարման քաղաքականություն, կուղարկե՞ք իմ mail-ին: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողի համար արդյո՞ք հաշվարկվում է ստաժ

Լիլիթ. Բարև ձեզ, հաշվապահներ ջան: Խնդրում եմ, մի հարցի պատասխանեք. միկրոձեռնարկատիրության շրջանակներում գործելու դեպքում այդ ժամանակահատվածը վարձու աշխատողի համար ստաժ համարվու՞մ է, թե՞ ոչ: Խնդրում եմ, պատասխանի դեպքում ներկայացրեք՝ օրենքի որ հոդվածն է դա:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀՕ հոդված 386-ի սահմանափակումների վերաբերյալ

Էմիլիա. Հարգելի հաշվապահներ, ֆիզիկական անձին պասիվ եկամուտներ վճարելիս, մասնավորապես՝ շահաբաժին և վարձակալական վճար, ՀՕ-ի 386-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները կիրառվու՞մ են:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է երկու գործունեություն իրականացվել միևնույն հասցեում

Էվա. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. կարո՞ղ է մի տարածքում արհեստավոր աշխատի (ծառայություն է մատուցում) և գրանցվել է որպես Ա/Ձ չհանդիսացող ֆիզ. անձ, և նույն տարածքում վաճառք իրականացնելու համար մեկ այլ անձի գրանցել որպես Ա/Ձ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է միկրոձեռնարկատիրության սուբյեկտը ցույց տա իր եկամուտը

Արփինե. Հարգելիներս, ուսումնասիրելով ՀՀ հարկային օրենսգրքի 380-րդ հոդվածը՝ պարզ դարձավ, որ գյուղատնտեսական կոոպերատիվը կարող է չօգտագործել ՀԴՄ և իր արտադրանքը վաճառել տրանսպորտային միջոցներով, սակայն այդ դեպքում ինչպե՞ս ֆիքսել եկամուտները, եթե ընկերությունը միկրոձեռնարկատիրության սուբյեկտ է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել նյութածախսը

Մերի. 2 հարց ունեմ, խնդրում եմ, պատասխանեք. 1. Ինչպե՞ս ենք հաշվում նյութածախս։ 2. Եվ կասե՞ք, խնդրում եմ, ինվոյսով երբ ուզում ենք իմանալ գումարն առանց ԱԱՀ-ի, ընդհանուր գումարը բաժանում ենք 6-ի, իսկ երբ ապրանքը զեղչվում է ինչ-որ %-ով, ապա ապրանքի գինը ինչպե՞ս ենք հաշվում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բեռնատար մեքենան վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ

Բարև ձեզ։ Ունեմ բեռնատար։ Կարո՞ղ եմ արդյոք այն հանձնել որպես ԱՁ աշխատող ազգականիս՝ առանց վարձակալության վճարի շահագործման համար։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվելու է ապրանքների ներմուծմամբ

Դավիթ. Բարև ձեզ: Կարո՞ղ եք օգնել՝ կազմակերպությունը պետք է զբաղվի արտասահմանից ապրանքների ներմուծմամբ, կասե՞ք՝ ինքնարժեքի հաշվարկի համար ի՞նչ տվյալներ են պետք:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է զբաղվել ժելեի արտադրությամբ

Մերի. Բարև ձեզ: Տանից վաճառք կատարելու համար ի՞նչ է հարկավոր: Լինելու է ժելե, որը վաճառվելու է էկոլոգիապես մաքուր թղթյա բաժակներով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

10-րդ միջոցառման շահառուն չի կարողանում ստանալ աջակցության գումարը

Ռուզաննա. Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող անձը չեզոքացման միջոցառման 10-րդ ծրագրի շահառու է, սակայն բանկը չի վճարում, քանի որ ունի Նուռ քարտի պարտք, ու՞մ կարող եմ դիմել, խնդրում եմ, պատասխանեք:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Մատակարարի բանկային հաշվին գումար է փոխանցվել

Արայիկ. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Կազմակերպության առհաշիվ անձը բանկով գումար է փոխանցել (ոչ կազմակերպության բանկային հաշվից) մատակարարի բանկային հաշվին: Արդյո՞ք դա դիտվում է կանխիկ: Եվ հաջորդ հարցս. եթե առհաշիվ հաշվետվություն չկազմվի ի՞նչ տուգանքներ կարող են առաջանալ:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ֆիզ․ արձակուրդի 3-րդ տարվա երկարացման պայմաններ

Աշխատողի ֆիզ․ արձակուրդի 2 տարին լրացել է, սակայն նա ցանկանում է օգտվել նաև 3-րդ տարվա չվճարվող արձակուրդից։ Ի՞նչ է պետք անի գործատուն արձակուրդի երկարացման համար։ Կա՞ որևէ դիմում- հայտ, որ պետք է ներկայացնել պետական մարմիններ։ Արդյո՞ք աշխատողը ևս պետք է արձակուրդի երկարացման դիմում-հայտ ներկայացնի գործատուին։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա

Վարդան Կոստանյան. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել և հիմնավորել՝ այս գործունեության տեսակների համար լիցենզիա հարկավո՞ր է, թե՞ ոչ. 1․ մոնտաժային աշխատանքների վերահսկում, 2․ օդափոխության համակարգերի մոնտաժման աշխատանքների վերահսկում, 3․ օդափոխության համակարգերի մոնտաժման աշխատանքներ, 4․ օդափոխության համակարգերի (օդատարների) վերանորոգման աշխանքներ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի կենտրոն բացելու համար

Անժելա. Սիրելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. եթե բացում ենք երեխայի խնամքի կենտրոն, որը սնունդ է ներառում, այդ դեպքում ինչպե՞ս ենք անելու հաշվառումը։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Պետական աջակցության ո՞ր ծրագրի շահառու է հանդիսանում ԱՁ-ն

Լուսինե. Բարև ձեզ: Ես 2018 թվականից ԱՁ ունեմ, որը զբաղվում է թխվածքի արտադրանքով: 2019թ.-ին եղել եմ ընտանեկան ձեռնարկություն և աշխատել եմ հին ՀԴՄ սարքով և նորի համար մեկ տարուց ավել է դիմում եմ ներկայացրել: Իմ ԱՁ-ն հանդիսանու՞մ է արդյոք հանրային սննդի օբյեկտ, և պետական աջակցության ծրագրերից 8-րդ, թե՞ 10-րդն է ինձ վերաբերում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի ԱՁ մայրության նպաստը

Արփինե. Բարև ձեզ։ Ես ԱՁ ունեմ 2018թ. դեկտեմբերից, աշխատում եմ շրջ. հարկով՝ 5 %, մատուցում եմ վերելակի վերանորոգման աշխատանք և դրա դիմաց վարձատրվում ամսական 200 000 դրամ ստաբիլ։ 2019թ.-ի շրջանառությունը կազմել է մոտ 5 800 000 դրամ, 2020թ. հունվարի 1-ից մինչ այսօր՝ 3 000 000 դրամ: 1 ամսից գնում եմ ֆիզ. արձակուրդ։ Ինչպե՞ս է հաշվարկվում ֆիզ.-իս գումարը, ինչքա՞ն գումար կստանամ ֆիզ. գնալիս:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն մարքեթինգային ծառայություններ է մատուցելու արտասահմանյան կազմակերպությանը

Շուշանիկ. Բարև ձեզ: Ես բացել եմ ԱՁ Բելգիական կազմակերպության համար մարքեթինգային ծառայություններ մատուցելու համար։ Ունեմ ԱՁ բանկային հաշիվ և հայտարարություն եմ ներկայացրել շրջ. հարկի մասին։ Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ պետք է անեմ հաջորդիվ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է բացել կարի արտադրամաս

Շուշան Զաքյան. Բարև ձեզ: Ես դերձակ եմ և ցանկանում եմ բացել կարի արտադրամաս (3 կարի մեքենա): Կցանկանայի իմանալ Ա/Ձ-ի և Միկրոբիզնեսի տարբերությունը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է փոխել գործունեության ոլորտը

Արթուր. Բարև ձեզ: Ես ունեմ բացած ԱՁ, զբաղվում եմ արտադրությամբ։ Տվյալ պահին ցանկանում եմ փոխել ոլորտը և սկսել զբաղվել առևտրով։ Պե՞տք է արդյոք ինչ-որ տեղ մոտենամ և ինչ-որ բան փոխեմ, թե՞ դա դեր չի խաղում, և նույն ԱՁ-ի անունից կարող եմ զբաղվել ցանկացած գործունեությամբ։ Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Էլեկտրոնային եղանակով դիմումի ներկայացում

Տաթև. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնել որպես ինքնազբաղ գործունեություն իրականացնող անձ: Գործունեության ոլորտն է կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն (կոշիկի վերանորոգում):
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ներմուծում է կատարել ԵՏՄ-ից

Արտո․ Բարև ձեզ։ 2019թ. ապրիլին ԵՏՄ-ից ներմուծում եմ կատարել, հաշվետվությունը ներկայացրել ենք մայիսին, հետագայում պարզվել է, որ փոխարժեքի հետ կապված անճշտություն կա, և հաշվետվությունը ուղղելու կարիք ունի: Ճշգրտված տարբերակը ՊԵԿ-ը նոյեմբերին ընդունել է: Գործընկերը ասում է՝ Ձեր ներկայացրած հաշվետվությունը մենք չենք ստացել: Փաստաթղթերի կրկնօրինակներն ուղարկել եմ, բայց անօգուտ, հերքում են և հավելում, որ տուգանք են վճարել իմ պատճառով։ Ի՞նչ խորհուրդ կտաք, որո՞նք են իմ հետագա քայլերը։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ պայմանագիր պետք է կնքել

Սյուզաննա. Բարև ձեզ: Մի հարց ունեմ. եթե ցանկանում եմ գումար ներդնել գործընկերոջ գործի մեջ, որի դիմաց ամեն օր գումար կստանամ, ի՞նչ պայմանագիր պետք է կնքել: Պարզապես չգիտեմ՝ ում դիմել: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որտե՞ղ ստանալ լիցենզիա շոկոլադի արտադրության և վաճառքի համար

Նարինե․ Բարև ձեզ: Որպես անհատ ձեռներեց (շոկոլադի արտադրանք և վաճառք) կցանկանայի իմանալ՝ լիցենզիա որտե՞ղ կարող եմ ստանալ և ի՞նչ գումար պետք է վճարեմ։ Շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կարող է անհատ ձեռնարկատերը առցանց տեղեկատվություն ստանալ իր հարկային պարտավորությունների մասին

Տիգրան. Բարև ձեզ: Կասեի՞ք՝ petekamutner.am կամ ուրիշ ի՞նչ կայքով անհատ ձեռնարկատերը կարող է իր հարկային պարտավորությունների կամ հարկային մարմնին պարտքերի տույժ-տուգանքների մասին տեղեկատվություն ստանալ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր մաքսազերծման համար

Ավագ․ Բարև ձեզ։ Ցանկանում եմ ըմպելիք ներմուծել Հայաստան ՌԴ-ից։ Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր մաքսազերծման համար: Շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Թխվածքաբլիթի արտադրության համար

Սամվել. Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք ինձ մի երկու հարցում. առաջինը՝ Ա/Ձ գրանցելու համար անշարժ գույքի հասցե նշվու՞մ է, թե՞ պարտադիր չէ, այսինքն՝ գործունեության վայրի հասցե: Եվ երկրորդ հարցը՝ թխվածքաբլիթի արտադրության համար ուրիշ ի՞նչ պարտադիր գործողություններ կան մինչև սկսելը։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արտակարգ դրության պատճառով հնարավոր չէ ձեռք բերել նյութ

Լուսինե. Եթե քաղ. իրավականով թիթեղագործ եմ վարձել, և նյութն էլ իր կողմից է բերված, այդ դեպքում պայմանագրի մեջ պե՞տք է նշվի և՛ աշխատավարձ, և՛ նյութ, քանի որ փակ են խանութները, հաշիվ-ապրանքագրով հնարավոր չէ այս պահին ձեռք բերել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հասարակական կազմակերպությունը ցանկանում է հումանիտար օգնություն տրամադրել

Գևորգ. Հասարակական կազմակերպությունը ցանկանում է հումանիտար օգնություն տրամադրել։ Ի՞նչ փաստաթղթեր պետք է կազմվի կազմակերպության կողմից, և հաշվապահությունը ի՞նչ պետք է հաշվի առնի օգնությունը տրամադրելիս։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կստանա մայրության նպաստ

Կարեն․ Բարև ձեզ։ Երեխան ծնվելու է հունիսի վերջին: Մայրը չի աշխատում որևէ տեղ և գյուղական համայնքի բնակիչ է: Հուլիսի 1-ից հետո կստանա՞ արդյոք մինչև երկու տարեկանի խնամքի նպաստ կամ ծնվելուց 4 ամիս հետո կարո՞ղ է ընդունվել աշխատանքի որևէ տեղ և այդ դեպքում ստանա նպաստը: Շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է լուծարել ԱՁ-ն

Սոֆյա. Բարև ձեզ։ Ամուսինս 8 տարի առաջ ԱՁ է բացել սննդի կետ աշխատացնելու համար, սակայն այդպես էլ գործունեություն չի ծավալել: Հիմա ինչպե՞ս պետք է լուծարել այդ ԱՁ-ն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Համակարգիչների ծրագրային սպասարկման կետ բացելու համար

Մկրտիչ․ Բարև ձեզ: Ես ցանկանում եմ համակարգիչների ծրագրային սպասարկման կետ բացել և հիմա չգիտեմ՝ ի՞նչ հարկեր եմ մուծելու ամսական և թե տարեկան, և արդյո՞ք ՀԴՄ սարք պարտադիր է, թե՞ ոչ, կխնդրեի ինձ մանրամասն գրեիք: Շնորհակալություն։