Category: Այլ

Պարգևավճար, թե՞ հավելավճար

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հասարակական կազմակերությունը մեկ տարվա պետական ծրագրով է աշխատել, աշխատավարձի հոդվածում մի 200 հազար դրամ է ավելացել, որ խնդրեմ կհուշեք՝ ինչպե՞ս ճիշտ տնօրինել. պարգևավճար, թե՞ հավելավճար տալ մի երեք աշխատողի: Կանխավ շատ շնորհակալ եմ, կոլեգաներ ջան:

ԵՏՄ-ից առցանց ներմուծման հետ կապված

Աննա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Խնդրում եմ օգնել մի այսպիսի հարցով: ԵՏՄ-ից ներմուծում եմ ունեցել: Գնել եմ 2 տարբեր օնլայն խանութներից և ներմուծել եմ Հայաստան Գլոբբինգ կազմակերպությունով: Ունեմ ավիանակլադնոյ /օդային բեռնագիր/ և եկել են մի պաթեթով: Հիմա կասե՞ք՝ խնդրում եմ, արդյո՞ք ճիշտ կլինի կազմեմ 2 հայտարարագիր, քանի որ 2 գործընկերներ են ստացվում, բայց նույն նակլադնոյի համարով: Կանխավ շնորհակալ եմ:

Դասակարգչի հետ կապված

Անյուտկա.

Խանութը աշխատում է 50/50՝ միրգ և սննդամթերք, բայց դասակարգիչը ցույց ենք տվել միայն G47110։ Ծանուցում է եկել, որ տեսուչի ստուգմամբ մեր գործունեությունը գերակշռությամբ G47210 է։ Հարցս. արդյոք արժի՞ ճշտում տալ, և նշեմ, որ ֆակտուրաները շատ է ստանում մթերքի:

Արդյո՞ք կփոխհատուցեն զինվորականի բնակարանի վարձավճարը

Կարինե.

Բարև Ձեզ։ Ես հիմա գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, երեխայիս 2 տարին լրանում է 2021 թվականի հուլիսի 22-ին: Ես ցանկանում եմ երկարացնել ևս 1 տարով, ես զինվորական եմ և բնակվում եմ վարձով, այս դեպքում ինձ կփոխանցե՞ն վարձավճարը:

ՍՊԸ-ի գործունեության դադարեցման վերաբերյալ

Արմինե.

Բարև Ձեզ: Ունեմ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ, որի միակ աշխատողը տնօրենն է, այժմ ուզում եմ ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը: Կխնդրեի քայլերով և հերթականությամբ ասել՝ ի՞նչ պետք է արվի, խոսքս աշխատողին ազատելու, 207 ձևը լրացնելու, եկամտային և սոցի հաշվետվությունը հանձնելու և մյուս տարի սոց. և շահութահարկ հանձնելու մասին է:

Ա/Ձ-ի գործունեության հասցեի փոփոխության հետ կապված

Արմեն.

Բարև Ձեզ: Ա/Ձ-ն աշխատում է շրջհարկով, հիմա գործունեության վայրը մեկ հասցեից փոխվել է ուրիշ հասցե: Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ փոփոխություն է պետք անել գրանցման մեջ, և ՀԴՄ հասցեն ինչպե՞ս են փոխում:

Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա

Գայանե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք մի հարցում: Շտրիխ կոդերի և քյու ար կոդերի համար լիցենզիայի պահանջ կա՞, թե՞ ոչ: Լիցենզավորման մասին օրենքի 43 հոդվածը և հարկային օրենսգրքի 390 հոդվածը կարդացի, բայց կցանկանայի ձեր կարծիքն էլ լսել… Լիցենզավորման մասին օրենքում 3206 ծածկագի՞րն է, թե՞ սխալվում եմ: Շնորհակալ եմ:

Ինչպե՞ս իրականացնել կանխավճարի վերադարձը

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՀԴՄ սարքի 10 000 դրամի կանխավճարը ինչպե՞ս է վերադարձվում: Գիտեմ, որ պետք է դիմում ներկայացնել: Կօգնե՞ք հերթական քայլերով: Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք անհատ ձեռնարկատերը իրավունք ունի բնակարանում գործունեություն իրականացնել

Արամ.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Արդյո՞ք անհատ ձեռնարկատերը իրավունք ունի բնակարանում իրականացնել գործունեություն և գրանցել ՀԴՄ տվյալ հասցեում: Ի՞նչ հիմքով կարող է հարկային տեսչությունը թույլ չտալ ՀԴՄ կիրառել տվյալ հասցեում:

Կազմակերպությունը ֆիզ. անձից ձեռք է բերել ավտոմեքենա

Սուրեն.

Բարև Ձեզ:
Մեր կազմակերպությունը ձեռք է բերում ավտոմեքենա ֆիզիկական անձից։
Հարց 1։ Խնդրում եմ ասեք, դրա համար հաշիվ ապրանքագիր անհրաշե՞շտ է։
Հարց 2։ Ի՞նչ ձևով է հաշվարկվելու և վճարվելու ֆիզիկական անձի եկամտային հարկը։

Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք չաշխատող մայրերին տրամադրվում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ

Դիանա.

Բարև Ձեզ: Ես չեմ աշխատում, ունեմ 3 երեխա, 3-րդս 2 ամսական է, ուզում եմ իմանալ ինձ մինչև 2 տարեկան նպաստ հասնու՞մ է:

Աշխատողի գրանցման վերաբերյալ

Աննա.

Բարև Ձեզ: Ասացեք խնդրեմ՝ ինչպես իմանալ ե՞րբ, ո՞ր օրվանից են ինձ գրանցել աշխատանքի:

Բյուջետային հաշվարկի օրինակ

Էմիլի.

Հարգելի հաշվապահներ, բյուջետային հաշվարկի ձև եմ ուզում, երբ մի մասը ֆինանսավորվում է համայնքի կողմից մյուս մասը ծառայության մատուցումից: Մի հարց նաև՝ եկամուտները և ծախսերը պե՞տք է նույն գումարը ստանամ՝ ընդամենը բաժնում:

Առցանց հաշվապահական դասընթացների վերաբերյալ

Մանե.

Ողջույն,
ցանկանում եմ տեղեկանալ, թե մոտակա օրերին օնլայն անցկացվող հաշվապահական ի՞նչ դասընթացներ կան, կարո՞ղ եք օգնել:
Շնորհակալություն:

Հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննությունների պատասխաններ

Gohar.

Բարև Ձեզ: Հանրային հատվածի հաշվապահի որակավորման թեստերի պատասխանները ո՞վ կարող է տրամադրել։ Նախապես անչափ շնորհակալություն gohar.matevosyan շնիկ mlsa.am

Կա՞ հարկային օրենսգրքում այնպիսի կետ որի մասով պետք է պարտադիր ստանդարտ ուսումնասիրել

Andranik.

Ողջույն, հարգելի կոլեգաներ: Ձեր օգնության կարիքն ունեմ: Խնդրում եմ պարզաբանել՝ կոնկրետ կա՞ հարկային օրենսգրքում այնպիսի կետ որի մասով պետք է պարտադիր ստանդարտ ուսումնասիրել:

Որքա՞ն կկազմի բնօգտագործման վճարը

Mara.

Խնդրում եմ օգնել լուծել խնդիրը, կանխավ շնորհակալություն:
Բնօգտագործող ձեռնարկությունը 2020թ. առաջին եռամսյակում արդյունաբերական նպատակով իրականացրել է ստորգետնյա քաղցրահամ ջրերի օգտագործում 3940մ խորանադ /ՀՀ բնական պաշարների նախարարության կողմից տրված թույլտվության սահմանները գերազանցել է/: Հաշվել կազմակերպության կողմից 2020թ.առաջին եռամսյակի համար ենթակա բնօգտագործման վճարը:

Ինքնարժեքի հաշվարկի վերաբերյալ

Արամ.

Բարև ձեզ: Հարցս վերաբերվում է ինքնարժեքի հաշվարկին: Կազմակերպությունը զբաղվում է կենդանիների բուծմամբ, այնուհետև մսի մորթով և վաճառքով: Արդյո՞ք մայր կենդանու վրա կատարված ծախսերը պետք է ներառել մսի ինքնարժեքի մեջ: Ուսումնասիրել եմ ՀՀՄՍ 41 ստանդարտը, օգտակար ոչինչ չգտա:

Արդյոք կա՞ անհրաժեշտություն ելքերը և մուտքերը գրանցել դրամարկղի գրքում

ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում։ Դրամական շարժը եղել է բացառապես հաշվարկային հաշվից։ Արդյոք կա՞ անհրաժեշտություն ելքերը և մուտքերը գրանցել դրամարկղի գրքում՝ ձևակերպելով մուտքի և ելքի օրդերներ։

ՀԴՄ սարքի հետ կապված

Կար.

Բարև Ձեզ։ Ունեմ նոր սերնդի ՀԴՄ սարք, մոտ երեք տարի առաջ ձեռք եմ բերել, անվճար կամ շատ էժան սահմանամերձ շրջանում գործունեության համար։ Հարց` հիմա տվյալ խանութը փակել եմ, կարո՞ղ եմ սարքը ուրիշ բնագավառում օգտագործել։ Եվ ընթացակարգը կխնդրեի նշեք։

Արդյո՞ք ՀԿ-ի նախագահը կարող է ինքն իրեն հրաման տալ

Գայանե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՀԿ-ի նախագահը, ով ձևակերպված է նաև որպես սոց. աշխատող, աշխատանքի ընդունման հրաման տալուց կարո՞ղ է ինքն իրեն հրաման տալ:

Ընտանեկան բիզնեսի դեպքում հնարավո՞ր է օգտվել առաքման ծառայությունից

Նարեկ.

Բարև Ձեզ: Ես և կինս պլանավորում ենք զբաղվել հագուստի օնլայն վաճառքով, որպես ընտանեկան բիզնես։ Հարցս հետևյալն է. ապրանքներն առաքելիս կարո՞ղ ենք օգտվել առաքման ծառայությունից, թե՞ պարտադիր պետք է առաքվի ընտանիքի անդամի կողմից:

Անհրաժե՞շտ է արդյոք փոխկապակցված ճանաչվելու պահից սկսած ՀԴՄ կտրոն տրամադրվի պարտադիր անվանացանկով

Արամ.

Բարև Ձեզ, եթե 2 կազմակերպություններ համարվում են փոխկապակցված` A կազմակերպության շրջանառությունը 100 000 000, իսկ B կազմակերպությանը 15 000 000: Արդյո՞ք B կազմակերպությունը փոխկապակցված ճանաչվելու պահից պետք է ՀԴՄ կտրոն տրամադրի պարտադիր անվանացանկով:

Հաշվապահի անհատական դասընթացների վերաբերյալ

Emmi.

Փնտրում եմ ԲԱՆԻՄԱՑ գլխ. հաշվապահի անհատական դասընթացների համար։ Երեկոյան ժամի 18:00-ից հետո 2 ժամ տևողությամբ։ Կա՞ն մասնագետներ, ովքեր անհատական դասընթացներ են անցկացնում։ Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք սա կանխիկ, թե՞ անկանխիկ գործարք է

Արամ.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը ստացել է հաշիվ՝ 400 000 դրամ: Գումարը դրամարկղից տրվել է առհաշվին, առհաշիվը տարել է բանկ և փոխանցել է գործընկերոջ հաշվին: Սա կանխիկ, թե՞ անկանխիկ գործարք է:

Ի՞նչ է անհրաժեշտ Ա/Ձ-ի անվանափոխություն կատարելու համար

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել, եթե Ա/Ձ-ն պետք է փոխել մեկ ուրիշի անունով, ի՞նչ է անհրաժեշտ դրա համար: Եվ, եթե այդ մեկ ուրիշը աշխատում է այլ վայրում /ոչ պետական/՝ կարո՞ղ է արդյոք դա խնդիր լինել:

Արդյո՞ք հատիկով խոնավ անձեռոցիկները դրոշմավորման ենթակա են

Սառա.

Հարգելի գործնկերներ, հատիկով խոնավ անձեռոցիկները դրոշմավորման ենթակա՞ են, թե՞ ոչ, և ո՞ր ԱՏ ԳԱ կոդի տակ են դասվում:

Կարո՞ղ է արդյոք գուրծունեությունը դադարեցրած կազմակերպությունը ավտոմեքենա գնել

Ani.

Հարգելի հաշվապահներ, 3 հարց ունեմ: 1. Կարո՞ղ է արդյոք գործունեության դադարի մեջ գտնվող կազմակերպությունը գնել ավտոմեքենա: 2. Եթե չի կարող, ապա ո՞նց վարվել, գործունեության վերսկսում տալ առանց աշխատակից գրանցելու և գնե՞լ ավտոմեքենան: 3. Կազմակերպության վրա գրանցելու համար ի՞նչ տվյալներ և փաստաթղթեր են պետք, որտե՞ղ է անհրաժեշտ դիմել:

Կարելի է արդյո՞ք կնքել համաձայնագիր գումարի չափը պայմանագրում սահմանվածից փոքր նշելու համար

Էլինա.

Հարգելի իրավաբաններ/հաշվապահներ, խնդրում եմ օգնել:
Փոխատու՝ ֆիզ․անձ/հիմնադիրը/, փոխառու՝ ՍՊԸ,
Քաղաքացիական օրենսգիրք – Հոդված 882 3 մասի համաձայն “Եթե փոխառության պայմանագիրը սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերով վիճարկելիս պարզվում է, որ փոխառուն դրամը կամ այլ գույքն իրականում չի ստացել փոխատուից, փոխառության պայմանագիրը համարվում է չկնքված: Եթե դրամը կամ այլ գույքը փոխառուն փոխատուից ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով, պայմանագիրը կնքված է համարվում ստացված քանակի գումարի կամ գույքի չափով:”
Ճի՞շտ եմ հասկանում, որ վիճարկումը կատարվում է դատարանով։ Կարելի է արդյո՞ք կնքել ինչ-որ համաձայնագիր գումարի չափը պայմանագրում սահմանվածից փոքր նշելու համար, եթե երկու կողմն էլ համաձայն են, թե՞ պարտադիր է վիճարկել։ Եվ ՔՕ-ում արգելող հոդված չգտա փոխառության գումարի չափի վերաբերյալ և անտոկոս տրամադրելու։ Խնդրում եմ գրել հոդվածները, եթե կա սահմանափակում։

“Դայակ` պետության հաշվին” ծրագրի վերաբերյալ

Արմինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ես օգտվում եմ “Դայակ` պետության հաշվին” ծրագրից, դայակը ֆիզ. անձի ՀՎՀՀ է հանել: Մեզ ասել են, որ պետք է տարեկան հաշվետվություն ուղարկել, բայց չգիտենք, թե երբ և ինչ հաշվետվություն: Կուղղորդե՞ք:
Եվ միայն դայակը պե՞տք է հաշվետվություն ուղարկի։
Նախապես շնորհակալություն:

Որքա՞ն կկազմի բնօգտագործման վճարը

Mara.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք գրել հետևյալ խնդիրը:
Դիֆերենցիալ ձեռնարկությունը 2020թ. առաջին եռամսյակում պեռլիտի հանքավայրից իրականացրել է պեռլիտի արդյունահանում 6 520 մ խորանարդ /գերազանցել է ընդերքօգտագործման պայմանագրով սահմանված ծավալները/: Հաշվել կազմակերպության կողմից 2020թ. առաջին եռամսյակի համար վճարման ենթակա բնօգտագործման վճարը:

Լիցենզիա ստանալու վերաբերյալ

Sima.

Բուժքրոջ դիպլոմով լիցենզիա կարո՞ղ եմ ստանալ դեղատուն բացելու համար:

Տնօրենին փոխարինելու վերաբերյալ

Մագա.

Հարց 1. Գործադիր մարմնի ղեկավարը՝ տնօրենը, հանկարծակի հիվանդացել և հոսպիտալացվել է: Ո՞վ պետք է փոխարինի նրան, եթե կազմակերպությունը չունի փոխտնօրենի հաստիք:
Հարց 2. Հանկարծակի մահացել է կազմակերպության միակ հիմնադիրը: Ո՞վ կարող է դառնալ կազմակերպության հիմնադիր:
Հարց 3. Գործադիր մարմնի ղեկավարը՝ տնօրենը, հանկարծակի հիվանդացել և հոսպիտալացվել է: Նրան փոխարինել է փոխտնօրենը: Այդ փաստը պե՞տք է գրանցել պետական ռեգիստրում:

Կարելի է արդյո՞ք ֆիզ. անձի կողմից բանկով վճարված գումարն ընդունել որպես պարտքի մարում

Ռուզաննա.

Բարև Ձեզ: Ունեմ հարցեր: 1. ՍՊԸ-ն դուրս է գրել ապրանքի մատակարարման հ/հաշիվ, որի գումարը վճարվել է ֆիզ. անձի կողմից բանկով, որտեղ նշվել է հ/հաշվի սերիան, համարը, ամսաթիվը։ Ես կարո՞ղ եմ դա ընդունել որպես պարտքի մարում։ Եթե՝ ոչ, ի՞նչ պետքա անել։
Հարց 2. ՍՊԸ-ն ապրանքի առաքման հաշվարկային փաստաթղթով ապրանք է ուղարկել խանութ 2020թ. մարտ ամսին: Խանութը ուզում է ապրանքը հետ վերադարձնել։ Ո՞նց վարվենք։ Հետ վերադարձի հաշիվ գրե՞նք: Առաջարկեք տարբերակներ խնդրում եմ։

Որտեղից ձեռք բերել ԱՏԳ կոդերի ցանկը

Հարգելի հաշվպահներ, կարո՞ղ եք ինձ ծառայությունների ԱՏԳ կոդերի ցանկ տալ։ Ինձ անհրաժեշտ է հանրային սննդի ոլորտում ՀԴՄ կտրոնի վրա արտացոլվող ՍՊԱՍԱՐԿՈՒՄ 10% ծառայութան ԱՏԳ:
Կանխավ շնորհակալ եմ:

Արտադրանքի ինքնարժեքի հաշվարկի մեջ պե՞տք է ներառել տնօրենի աշխատավարձը

Անդրանիկ.

Բարև Ձեզ: Կազմակերպությունն ունի մեկ աշխատակից` տնօրեն: Իրականացնում է մաքրող նյութերի արտադրության գործունեություն: Հարցս հետևյալն է՝ արտադրանքի ինքնարժեքի հաշվարկի մեջ պե՞տք է ներառել տնօրենի աշխատավարձը, թե՞ առանձին ծախսի հաշվով ձևակերպել:

Արդյոք պե՞տք է մաքսազերծում կատարվի գերազանցող մասի համար

Ողջույն, հարգելի խմբակիցներ։

2020թ. հունվարի 1-ից գիտեմ, որ ուժի մեջ է մտել երրորդ երկրներից ներմուծման հետևյալ ձևաչափը՝ նախկինում ամսվա կտրվածքով 1 ներմուծում կատարելու 200 000 դրամի սահմանափակումը վերացվել է, և փոխարենն այժմ ֆիզ. անձը կարող է ամսվա կտրվածքով ներմուծումներ կատարել, սակայն, եթե նույն օրվա դրությամբ նույն անձի անունով մեկից ավել ապրանք է մուտք արվում մաքսային տերմինալ, ապա երկրորդի համար անձը պարտավոր է մաքսազերծում իրականացնել։ Դա այդպե՞ս է, թե՞ պարզապես մի քանի ապրանք կարող է մտնել նույն անձի անունով, նույն օրը մաքսային տերմինալ, բայց  100 000 դրամը կամ 21 կգ-ը գերազանցելու դեպքում պետք է մաքսազերծում արվի գերազանցող մասի համար։

Չեղյալ հայտարարել, թե՞ ճշգրտող հաշիվներ դուրս գրել

Հասմիկ.

Հարգելի կոլեգաներ, բարի օր:
Շատ շնորհակալ կլիմեմ, եթե արձագանքեք:
Երկու իրավաբանական անձեր ունեն կնքած տարածքի վարձակալության պայմանագիր, որը ունի նոտարական վավերացում և պետական գրանցում: Ամեն ամիս դուրս է գրվում հարկային հաշիվ: Փոխադարձ համաձայնությամբ պայմանագրի արժեքը պակասեցվում է: Նոտարական պայմանագիրը կնքվում է 23.11.2020թ., բայց հարաբերությունները փոխված են 01.01.2020թ. դրությամբ:
Հիմա հարցս.
Բոլոր 10 ամիսների համար պե՞տք է հաշիները փոխվի:
Պե՞տք է հաշիվները չեղյալ հայտարարել և գրել նոր հաշիվներ, թե՞ պետք է գրվի ճշգրտող հաշիվներ: Հարկային օրենսգրքի 56 հոդվածի 10 մասի 5 կետով ես հակված եմ չեղյալ հայտարարել և գրել նոր հաշիվներ: Հիմքը՝ գին փոփոխությունը և ի հայտ գալուց 15 օրվա ընթացքում գրել նոր հաշիվներ: Ձեր կարծիքով, ո՞ր տարբերակն է ճիշտ՝ չեղյալ հայտարարել և գրել նոր հաշիվ, թե՞ ճշգրտել հաշիվը:
Կանխավ շնորհակալություն:

Արդյոք կարելի՞ է կանոնադրական կապիտալը մաս-մաս օգտագործել

Էլինա.

Հարգելի հաշվապահներ/իրավաբաններ, խնդրում եմ ուղղեք, եթե սխալ կա և պատասխանեք հարցիս:
ՍՊԸ-ի հիմնադիրը ցանկացել է ներդրում կատարել՝ կանոնադրական կապիտալ։ Կազմվել է որոշում՝ հունվարին՝ 2020թ-ի, կանոնադրական կապիտալ 30 մլն մուտք անելու վերաբերյալ, և տարվա ընթացքում մաս-մաս մուտք է եղել դրամարկղ: Այսպիսով, դեկտեմբերին պիտի կազմվի 2-րդ որոշումը արդեն կանոնադրության փոփոխության վերաբերյալ և կատարվեն համապատասխան քայլերը ռեգիստրում /ներկայացվում են երկու որոշումները, կանոնադրության փոփոխությունը և բոլոր դրամարկղի մուտքի օրդերները/:
Եվ հարցս՝ արդյո՞ք կարելի է այդ մաս-մաս կատարված ներդրումները օգտագործել, օրինակ՝ աշխատավարձ տալ, թե՞ պիտի մնա գումարը դրամարկղում անփոփոխ մինչև չլրանա 30 մլն և կատարվի կանոնադրության փոփոխությունը:
ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:

Արդյո՞ք սոց. փաթեթը փոխվում է աշխատաժամանակի փոփոխման դեպքում

Անի.

Բարև Ձեզ: Աշխատողի աշխատաժամանակի փոփոխման դեպքում սոց. փաթեթը փոխվու՞մ է հաջորդող երկրորդ ամսվանից։ Սեպտեմբերին կատարվել է փոփոխություն, աշխատաժամանակի փոփոխությունը կատարել հոկտեմբեր ամսին, որի դիմաց վճարվում է նոյեմբերին, թե՞ նոյեմբերին, որի դիմաց վճարվում է դեկտեմբերին:

Արդյո՞ք պարտադիր է հաշվապահ կամ գանձապահ գրանցելը

Էլլա.

Հարգելի հաշվապահներ 2 հարց ունեմ: 1. Արդյո՞ք հարկային հաշվում պարտադիր է լրացվի ապրանքների մատակարարման առաքման եղանակը: 2. Եթե կազմակերպությունը ունի 9 աշխատող՝ արդյո՞ք պարտադիր է հաշվապահ կամ գանձապահ գրանցելը:

Կազմակերպությունը զբաղվում է խոզերի մորթով և վաճառքով

Արամ.

Բարև Ձեզ: Մի հարց. կազմակերպությունը զբաղվում է խոզերի մորթով և վաճառքով: Ձեռք է բերում, խոզը մորթում և վաճառում, նաև բուծում և վաճառում: Մսի ինքնարժեքն եմ փորձում հաշվարկել: Ինչ որ մեկը կա՞, որ վարում է նմանատիպ ֆիրմայի հաշվապահություն՝ կխնդրեի արձագանքել:

Ի՞նչ քայլեր են անհրաժեշտ նույնականացման քարտի ակտիվացման համար

Բարև Ձեզ։ Ես ուզում եմ վարել Ա/Ձ-ների հարկային հաշվապահությունը, ունեմ նույնականացման քարտ, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ ստորագրության ակտիվացման համար, և լիազորված անձ դառնալու համար արդյո՞ք պետք է լիցենզիա կամ թույլտվություն հարկայինի կողմից։

Հարկային գրանցումը բավարա՞ր է գործունեություն ծավալելու համար

Artak.

Բարև Ձեզ: Կազմակերպությունը զբաղվելու է հիգիենայի պարագաների՝ ողողման հեղուկների և այլն, արտադրությամբ: ՍՊԸ, թե՞ ԱՁ: Արդյո՞ք պետք է առանձին լիցենզավորում կամ սերտիֆիկացիա, թե՞ հարկային գրանցումը բավարար է գործունեություն ծավալելու համար: Շնորհակալություն:

Կա՞ աշխատակիցների քանակի սահմանափակում միկրոձեռնարկատիրության սուբյեկտի համար

Նարինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ տալ տեղեկություն այն մասին, թե կա արդյո՞ք աշխատակիցների քանակի սահմանափակում միկրոձեռնարկատիրության հարկով աշխատող սուբյեկտի համար։ Շնորհակալություն:

Անձը զբաղվում է նկարչությամբ և փորագրությամբ

Բարև ձեզ։ Ես զբաղվում եմ նկարչությամբ և փորագրությամբ՝ գերեզմանաքարերի վրա։ Նաև երբեմն քարերը ես գնում եմ և վերավաճառում։ Կխնդրեի մի փոքր մանրամասնեիք, արդյո՞ք ինձ անհրաժեշտ է գրանցվել հարկային դաշտում։ Եթե այո, ապա որտեղից պե՞տք է սկսեմ:

Անձը ցանկանում է զբաղվել օնլայն վաճառքով

Marianna.

Բարև Ձեզ:
Ուզում եմ զբաղվել օնլայն վաճառքով՝ մանկական խաղալիքների։
1. Դրա համար անհրաժեշտ է բացել ԱՁ, թե՞ ՍՊԸ: Եթե ես նաև այլ տեղ գրանցված աշխատող եմ, ո՞ր տարբերակն է նախընտրելի այս դեպքում:
2. Ամսական և տարեկան ի՞նչ հարկեր և վճարներ է պետք անել:
3. ՀԴՄ կտրոն է պե՞տք տրամադրել յուրաքանչյուր վաճառքի համար: Եթե ֆիզ. անձին հաշիվ ուզենամ դուրս գրեմ, դրա համար պարտադի՞ր է այդ ֆիզ. անձի անձնագրային տվյալներ ունենալ:

Անհրաժե՞շտ է Ա/Ձ գրանցել փոքր ուսումնական կենտրոն բացելու համար

Վերգինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասել փոքր ուսումնական կենտրոն ունենալու համար անհրաժե՞շտ է ԱՁ գրանցել, եթե ոչ, ի՞նչ իրավական կարգավիճակ է պետք, որպեսզի խնդիրներ չառաջանան։
Կանխավ շնորհակալություն: