Բարև Ձեզ: Եթե ունեմ հարկադիր՝ ես կարո՞ղ եմ բացել Ա/Ձ:
Category: Այլ
Ա/Ձ բացելու հետ կապված
Սեդա.
Մանկական զարգացման կենտրոն հիմնելու համար մանրամասն տեղեկություն որտեղի՞ց կարող եմ ստանալ: Բոլոր անհրաժեշտ քայլերը հերթականությամբ, պահանջվող փաստաթղթերը, ինչպե՞ս նաև աշխատակիցների լիցենզավորման անհրաժեշտություն կա արդյո՞ք, թե՞ ոչ:
Անի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Արդյո՞ք շինարարության լիցենզիայի համար նախատեսված պետական տուրքը վճարման հատուկ ժամկետ ունի:
Ռազ.
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Կօգնե՞ք ընտրել ախտահանիչ հեղուկների արտադրության դասակարգիչը:
Ատամնաբուժարան բացելու հետ կապված
Գայանե.
Բարև Ձեզ: Ատամնատեխնիկը իրավունք ունի՞ արդյոք բացելու ատամնաբուժական Ա/Ձ իր անունով:
Անի.
Բարև Ձեզ: Դպրոցը, կախված համավարակի հետ, աշխատում է 6 օրյա գրաֆիկով։ Հունվարի 9 աշխատանքայի՞ն օր է։
Լիաննա.
Բարև Ձեզ: Եթե աշխատողը ներկայացրել է մայրության նպաստի թերթիկ՝ այդ դեպքում սոց. փաթեթը դադարու՞մ է:
Մելինե.
Բարև Ձեզ: Եթե կազմակերպությունը վարձակալում է տարածք կազմակերպությունից՝ տվյալ դեպքում եկամտային հարկի հաշվետվությունով ո՞ր կազմակերպությունն է ցույց տալիս:
Արա.
ՔՊ կատարողը կարո՞ղ է ներգրավել երրորդ անձանց աշխատանքների կատարմանը։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ բացատրեք, թե ի՞նչ է նշանակում հետևյալ տողը “ՔՊ. Կատարողը կարող է ներգրավել երրորդ անձանց աշխատանքների կատարմանը”: Այսինքն, եթե աշխատանք մատուցողը ներգրավի այլ անձանց այդ աշխատանքի կատարման համար, ապա ներգրաված աշխատակիցներին չգրանցելու և նրանց մասով պահումներ չկատարելու համար գործատուն որևէ պատասխանատվության չի՞ ենթարկվի, թե՞ այդ մարդկանց չգրանցելը կարող է դիտարկվել որպես օրենքի խաղտում:
Տիգրան.
Բարև Ձեզ։ Եթե գործող ՍՊԸ-ի տնօրենը, ով նաև սեփականատերն է և հիմնադիրը, հանկարծամահ է եղել, ինչպե՞ս կարելի է շարունակել ՍՊԸ-ի գործունեությունը կամ դադարեցնել այն։
Վաչե.
Կասե՞ք, որտեղի՞ց կարող եմ գտնել գնումների համակարգողի թեստեր /իհարկե նորը/:
Ի՞նչ իրավունքներ ունի աշխատողը
Լիլիթ․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ՝ պատասխանեք, եթե ղեկավարն անընդհատ հոգեբանական ճնշում է գործադրում աշխատողի վրա, անընհատ թերագնահատելով աշխատողի աշխատանքը, որը բերում է նրան, որ աշխատողը դիմում է գրում՝ հեռացման, որից հետո դիմումը հետ է պահանջում, բայց հետ չի ստանում՝ սուտ, զրպարտող պատճառաբանությամբ։ Ի՞նչ իրավունքներ ունի այդ դեպքում աշխատողը։ Շնորհակալություն
Հովհաննես․
Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ ինչպե՞ս կարող եմ ՍՊԸ-ին պատկանող անշարժ գույքը տալ վարձակալության, և ի՞նչ հարկային վճարներ պետք է անեմ։
Արամ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Գործատուն աշխատողին աշխատանից ազատելիս չի վճարել վերջնահաշվարկ: Ի՞նչ տուգանք կարող է առաջանալ նման դեպքում:
Ի՞նչ տուգանք կարող է կիրառվել
Արամ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Եթե կազմակերպությունն ունի 10 և ավելի աշխատող, և աշխատավարձը վճարում է կանխիկ՝ ի՞նչ տուգանք կարող է կիրառվել և ինչքա՞ն է չափը:
Արամ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 58 350 000 դրամի շեմը գերազանցած հանրային սննդի գործունեություն իրականացնող կազմակերպությունը արդյոք պարտավո՞ր է ՀԴՄ կտրոն տրամադրել կոնկրետ մենյուի ցանկով, այսինքն՝ պարտադիր պե՞տք է գրվի օրինակ՝ մեկ հյութ, մեկ սուրճ և այլն, թե՞ կարող է ընդամենը գրել հանրային սնունդ:
Բաբկեն.
Հարգելի գործընկերներ,
Իրավաբանական անձին սեփականության իրավունքով պատկանող վարձակալության տրված տարածքը գտնվում է բնակելի շենքի նկուղում: Համատիրությունը վճարումներ կատարելու համար ներկայացնում է հաշվարկ, որը e-invoicing համակարգով ձևավորվված չէ: Խնդրում եմ պարզաբանել՝ արդյո՞ք համատիրությունը ազատված է e-invoicing համակարգով հաշվարկային փաստաթղթեր ձևավորելու պարտականությունից և, եթե ազատված է, ապա ի՞նչ նորմատիվային ակտով:
Կանխավ շնորհակալ եմ:
Սյուզի.
Բարև Ձեզ: Ես փնտրում եմ դասավանդման փորձ ունեցող բանիմաց գլխ. հաշվապահ անհատական հաշվապահական դասընթացների համար։
Պետք է սովորեցնի ՀՀՄՍ, ՖՀՄՍ, նեմուծում, արտահանում, հաշվետվությունների կազմում և ուղարկում:
Ինչպե՞ս ստանալ լիցենզիա
Լուսինե.
Բարև Ձեզ: Ինչպե՞ս ստանալ դեղատնային լիցենզիա:
Էդգար.
Կարո՞ղ է արդյոք ՓԲԸ-ն ստանալ նվիրատվություն ՍՊԸ-ից և ի՞նչ հարկատեսակներ են առաջանում այդ գործարքից:
Ողջույն,
Հարգելի փորձագետներ:
Եթե աշխատակիցը Հայաստանից դուրս է եկել առանց աշխատանքից ազատման և այլևս չի վերադառնալու, ինչպե՞ս պետք է տվյալ աշխատակցի աշխատանքային պայմանագրի լուծումը ձևակերպել, ո՞ր հոդվածով է անհրաժեշտ ուղղորդվել:
Կանխավ շնորհակալություն:
Նոնա.
Խնդրում եմ մեկնաբանել Աշխատանքային օրենսգրքի 141 հոդվածի 3-րդ կետը։ Համաձայն այս կետի հղի կինը, ով չունի մինչև 1 տարեկան խնամքի տակ գտնվող երեխա, կարող է իր պահանջով նոր աշխատաժամանակ սահմանել։ Ենթադրենք 8 ժամի փոխարեն աշխատել 6 ժամ՝ պահպանելով աշխատավարձը և ստաժը:
Անուշ.
Բարև Ձեզ: Աշխատանքային գրքույկի մեջ ծննդյան օրը սխալ է գրված։ Մեկ տարի հետո թոշակի պետք է անցնեմ։ Ու՞մ դիմեմ սխալն ուղղելու համար։ Շնորհակալություն:
Մարինա.
Բարև Ձեզ: Քաղիրավական պայմանագրով աշխատողի գրանցման հայտն ուշ եմ ուղարկել՝ նոյեմբերի 24-ին ընդունվել է, հայտն ուղարկել եմ 18.01.2021-ին: Տեղյակ եմ, որ տուգանք կգա, բայց եթե համալիր ստուգման ժամանակ չֆիքսեն, տուգանք կգա, թե՞ ոչ:
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 2 հարց ունեմ:
1. Ի՞նչ խորհուրդ կտաք՝ թամադան, որ մտնի հարկային դաշտ միկրոյով կարո՞ղ է աշխատել: Տարեկան եկամուտը մոտ 2 մլն դրամ է, և ՀԴՄ պետք է, թե՞ ոչ: Միայն հաշիվ դուրս գրելը բավակա՞ն է:
2-րդ հարց: Անձը կարո՞ղ է լիցենզիա ձեռք բերել, որպեսզի զույգերի ամուսնությունը օրինականացնի, այսինքն՝ տվյալ անձը զագսավորի և տա զագսի վկայական: Նման իրավունք կա՞:
Բարև Ձեզ:
Բանկի որակավորման քննության պատասխանները որտեղի՞ց կարող եմ ձեռք բերել:
Կանխավ շնորհակալ եմ:
Մարիամ.
Բարև Ձեզ: Ես գրանցված աշխատող եմ, համենայն դեպս այդպես եմ տեղեկացված, սակայն այսօր ստացել եմ կենսաթոշակային հաշվի եռամսյակային հաշվետվություն, որտեղ պետության և մասնակցի կողմից վճարումը նշված է 0: Արդյո՞ք սա նշանակում է, որ սոց. վճար չի վճարվում իմ կողմից, և ես գրանցված աշխատող չեմ: Շնորհակալություն:
Ռազ.
Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Ա/Ձ-ն ուզում է փոխել տնտեսական դասակարգիչը, կասե՞ք քայլերը:
Կարինե.
Արցախի տարբեր կազմակերպություններից ստացել ենք պայմանագրային X գումարներ կատարվելիք ծառայության դիմաց։
Աշխատանքները կատարվել է, պատրաստի արտադրանքը, որ պետք է մատուցվեր Արցախում:
1. Մի դեպքում այլևս անհրաժեշտ չէ, որովհետև տարածքը մնացել է թշնամուն։
2. Մյուս դեպքում ծառայությունը մասամբ է մատուցվել, որովհետև պատերազմը սկսվել է, և տարածքը, ինչպես նաև արտադրանքը մնացել է թշնամուն։
3. Կա 3-րդ տարբերակ, երբ տվյալ կազմակերպությունն էլ, որից ստացել ենք կանխավճար՝ չկա այլևս։
Բոլոր նշված դեպքերում էլ հաշիվ-ապրանքագիր չի տրվել։
Հարց։ Ինչպե՞ս վարվել ստացված կանխավճարների հետ։ Միակ տարբերակը եկամուտ ճանաչե՞լ որպես անհուսալի կրեդիտորական պարտք և հարկվել՞։ Բայց եկամուտը պետք է ստանայինք վերջում, իսկ մինչ այդ ստացված կանխավճարի դիմաց կատարվել են ծախսեր։
Խնդրում եմ պատասխանել՝ ինչպե՞ս է ճիշտ վարվել նման իրավիճակում։
Նշեմ նաև, որ կա պայմանագրային կետ, համաձայն որի պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք։
Բարև բոլորին։ Ես ունեմ վարսավիրանոց և համապատասխան տարածք վարսավիրի և ֆլորիստ դիզայների դասեր անցկացնելու համար։ Ինչպե՞ս դա կազմակերպել օրենքի շրջանակներում:
Արմեն.
Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն, որը միկրոձեռնարկատիրության համակարգում է գործում և մատուցում է զբոսավարի ծառայություններ, 2020թ-ին գործունեություն չի իրականացրել, և այժմ ցանկանում է դադար տալ գործունեությունը անորոշ ժամկետով: Հնարավո՞ր է արդյոք դադարի դիմումը ուղարկել հետին ամսաթվով 01.01.2021-ից, որպեսզի, եթե 2021 թվականին գործունեություն չիրականացնի, դրոշմանիշային վճար չվճարի։
Արմինե.
Բարև Ձեզ: Նույն ընկերությունում աշխատող տնտեսվարը կարո՞ղ է նաև պահեստապետ աշխատել:
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ես սկսնակ հաշվապահ եմ և գործի անցնելուց առաջ ծանոթացել եմ առկա իրավիճակին, որը կարծում եմ անմխիթար է ))։ ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում, այն բացվել է 2019 թվականին, բայց գործունեություն ծավալում է նախորդ տարվա հոկտեմբեր ամսից: Տնօրենի գրանցման հայտ ուղարկված չէ, ԱԱՀ հաշվարկներ և հաշվետվություններ նույնպես ուղարկված չեն: Ինչպիսի՞ խնդրի լուծման առաջ եմ հիմա ես կանգնած, և ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ նման բացթողումները:
Բարև Ձեզ: Ես փնտրում եմ ատամնաբուժարանի և ատամնատեխնիկական լաբորատորիայի գործող տարիների փորձ ունեցող հաշվապահի, ով կանցկացնի ոլորտի մասին մանրամասն անհատական դասընթացներ:
Ցանկացողները կարող են դիմել elia.mkrtchyan շնիկ yahoo.com կամ զանգահարել +37494804444
Փոխկապակցված կազմակերպություններ
Բարև Ձեզ: Թույլատրված է արդյո՞ք տարբեր ՍՊԸ-ների (փոխկապակցված) անձանց խումբ կազմելը (գովազդային նպատակներով) առանց գրանցման:
Անահիտ.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ցանկանում եմ Ա/Ձ բացել, որը մասնակցելու է տենդերների` մթերք և բանջարեղեն է վաճառելու։ Կհուշեք խնդրում եմ նման վաճառքի համար ինչպիսի՞ լիցենզիաներ են հարկավոր, և այդ գործընթացը կազմակերպելու համար որտե՞ղ պետք է դիմեմ։
Կանխավ շնորհակալություն։
Վիկտորյա.
Բարև Ձեզ: Միկրոյով աշխատող Ա/Ձ-ի /գեղեցկության սրահ/ հասցեի տեղափոխության համար ի՞նչ է հարկավոր:
Գայանե.
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք մի հարցում: ՍՊԸ-ի գործունեությունը արվեստն է: 20 հոգի երեխաներ են հաճախում տարբեր խմբակների: Ամսական վճարը 5 000 դրամ է: ՀԴՄ սարքը պարտադի՞ր է: Միկրոյով է աշխատելու, իսկ հաշիվ ապրանքագիր գիտեմ, որ պարտադիր է դուրս գրել: Կուզեի իմանալ ամեն երեխայի անունով առանձին հաշիվ պիտի՞ դուրս գրեմ, այսինքն՝ 20 հատ հաշիվ, թե՞ այլ տարբերակ կա ես չգիտեմ: Կանխավ շատ շնորհակալ եմ:
Կարինե.
Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ էլ ուղարկեք կառավարիչների որակավորման քննության հարցերի պատասխանները: Կանխավ շնորհակալություն: bagdasaryan_karine շնիկ mail.ru
Մել.
Բարև Ձեզ: Եթե մայրը գյուղաբնակ է և պետական աշխատող, բացի բյուլետինց և 53 000 դրամից զատ, կստանա արդյո՞ք 7 ամսականում նախատեսված 120 000 դրամ միանվագ գումարը:
Ո՞րն է խունկի մաքսային արժեքը
Վահե.
Բարև Ձեզ: Խունկի մաքսային արժեքը կարո՞ղ եք ասել:
Ալիկ.
Բարև Ձեզ: Լիցենզավորման ներկա դրությամբ որքա՞ն պետք է լինի ստոմատոլոգիական աշխատասենյակի ք/մ մեկ համասարքի համար նույն ստոմատոլոգիայում դեղատնային կրպակ (այսուհետ ոչ դեղեր արտադրող և բաց թողող դեղատուն) տարածքի նվազագույն ք/մ և ատամնատեխնիկական լաբորատորիա շարժական կառույցի համար նախատեսված մեկ աշխատողի համար նվազագույն ք/մ:
Անհրաժեշտ է կադրային մասնագետ
Սրբուհի.
Շտապ! Բարև ձեզ: Փնտրում եմ կադրային գործի մասնագետ, ով որոշակի գումարով կօգնի փաստաթղթեր կազմել՝ հրամաններ, պայմանագրեր: 077810375
Անահիտ.
Բարև Ձեզ: Զբաղվում եմ բնակչության պատվերով՝ հագուստի արտադրությամբ, գործում եմ որպես միկրոձեռնարկատեր ֆիզիկական անձ։ Հարցս հետևյալն է, քանի որ ուզում եմ համացանցով ևս պատվեր ստանալ, գիտեմ, որ էլ միկրոձեռնարկատեր չեմ կարող լինել: Ա/Ձ գրանցելու դեպքում ի՞նչ հարկեր եմ մուծելու, ե՞րբ եմ մուծելու, և ամենակարևոր հարցը՝ ՀԴՄ սարք պե՞տք է ունենամ, թե՞ ոչ։ Ինձ մոտ պատրաստի ապրանք չկա, պատվերով եմ կարելու: Պե՞տք է գումար ծախսեմ ՀԴՄ սարքի վրա։
՛Բարև Ձեզ: Մինչև երկու տարեկան երեխայի նպաստը փաստացի քանի՞ ամիս են ստանում:
Իզաբել Քիլիմջյան.
Բարև Ձեզ: Ես ուզում եմ վերականգնել էլ. ստորագրության էջը, բայց չի ստացվում:
Եվ հաշվապահներ ջան, ինձ անհրաժեշտ է ԷԿԵՆԳ-ի հաշվեհամարը էլ. ստորագրության տարեկան սպասարկման վճարը փոխանցելու համար:
Հասմիկ.
Բարի օր, հարգելի կոլեգաներ: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Մի հարցով կարո՞ղ ենք ինձ օգնել: 58 350 000 դրամ շրջանառության դեպքում ՀԴՄ կտրոնի վրա ԱՏԳ կոդը չնշելու օրենքը գործու՞մ է նաև 2021թ. համար: Եթե դժվար չի հղում կտաք ՀՕ հոդվածի վրա:
Կանխավ շնորհակալություն:
Անի.
Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ն պետք է կատարի բեռնափոխադրումներ Հայաստանից այլ երկրներ և այլ երկրներից Հայաստան։ Արդյո՞ք անհրաժեշտ է ինչ-որ թույլտվություն գործունեության իրականացման համար:
Որքա՞ն կկազմի կենսաթոշակը
Ռուդիկ.
Կասե՞ք՝ ինչքա՞ն կլինի 10 տարվա ստաժով թոշակը:
Արփինե.
Բարև Ձեզ։ Եթե 2020թ-ին շրջանառության հարկով աշխատած Ա/Ձ-ն մարտ ամսվանից տվել է գործունեությունը անորոշ ժամկետով դադարեցնելու մասին հայտարարություն, և այլևս չի վերսկսելու գործունեությունը, պե՞տք է արդյոք մինչև փետրվարի 20-ը ուղարկել շրջանառության հարկով հարկվելու մասին հայտարարություն։
Վերջին մեկնաբանություններ