Category: Գործընկերներ

ԱՁ-ն կարո՞ղ է աշխատել մեկ ՀԴՄ-ով

226

Գայանե.

Բարև Ձեզ: Ա/Ձ-ն իր գործող գրախանութին կից առանձին բաժնով բացում է վարսավիրանոց: ԱՁ-ն կարո՞ղ է աշխատել մեկ ՀԴՄ-ով, բայց երկու բաժիններով` բաժին 1 և բաժին 2: Շնորհակալություն:

Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ծախս ճանաչել կոմունալ վճարները

225

Հայկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք: Եթե կազմակերպությունը ֆիզ. անձից տարածք է վարձակալել, որտեղ իրականացնում է իր գործունեությունը, կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ծախս ճանաչել էլ. էներգիայի ու մնացած կոմունալ վարձերը և նվազեցնել շահութահարկից:

Թափուր աշխատատեղ

224
“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ AGC LLC ընկերության կողմից:

Հաշվապահական դասընթացներ ծրագրավորողների համար

222

Վարդգես.

Հարգելի կոլեգաներ, ողջույն:
Խնդրում եմ ինձ հուշեք, թե որտեղ (ո՞ւմ մոտ, ցանկալի է կազմակերպություն) կարելի է անցնել հաշվապահության դասընթացներ: Խնդիրը հաշվապահ պատրաստելը չէ, այլ ծրագրավորողներին հաշվապահություն սովորեցնելը, որպեսզի հետագայում հաշվապահական ծրագիրը մշակելիս բարդությունների առաջ չկանգնեն: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:

Վարձակալական պայմանագիր ֆիզ. անձի հետ

Լիանա.

Բարև Ձեզ:
Խնդրում եմ ինձ օգնել: Նոր եմ բացել ԱՁ, տարածք վերցնելու համար պետք է կազմեմ վարձակալության պայմանագիր ֆիզ. անձի հետ: Կարո՞ղ եմ Վարձակալական պայմանագիր կազմել ֆիզ. անձի և ԱՁ միջև, և արդյո՞ք դա ունի ինչ որ սպեցիֆիկ կազմման ձև: Եվ ես դրա վճարի հետ կապված որևիցե հաշվետվություն ներկայացնելու՞ եմ: Նշեմ, որ շրջանառության հարկով եմ հարկվելու:
Նախապես շնորհակալ եմ:

Ի՞նչ ուղղումներ պետք է տալ

221

emi.

ՀԴՄ-ի սպասարկման հաշիվ-ապրանքագիր եմ ստացել փետրվարին, մատակարարման ամիսը նոյեմբերն է և դեկտեմբեր, որոնք չի ներառվել հաշվարկներում, տրվել է ԱԱՀ հաշվարկ առանց այդ երկու ամսվա մատուցաց ծառայության 6 000 դրամ: Մատակարար կազմակերպությունը ԱԱՀ-ով չի աշխատում: Ինչպիսի՞ ուղղումներ պետք է տամ հաշվարկների և հաշվետվության մեջ (մեր կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով):

Կազմակերպությունը ճանաչում է իրեն ԱԱՀ վճարող փետրվարի 20-ից

220
GLA.

Հարգելի կոլեգաներ,
խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
կազմակերպությունը ճանաչում է իրեն ԱԱՀ վճարող փետրվարի 20-ից, իսկ մինչ այդ համարվել է շրջանառության հարկով հարկվող: Կազմակերպության կողմից դուրս գրված հաշիվները մինչև փետրվարի 20-ը ինչպե՞ս են ճշտգրտվելու և ինչպե՞ս են արտացոլվելու առաջին եռամսյակի ԱԱՀ հաշվարկում: Կանխավ շնորհակալ եմ օգնության համար:

Հաշվապահական ծրագրի ներբեռնում

Գարիկ.

Որտեղի՞ց կարող եմ ներբեռնել ՀԾ Հաշվապահ 2011:

Հիմնական միջոցի արժեքի փոփոխություն

219
Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը ձեռք է բերել նոր սերնդի ՀԴՄ` վճարելով 369 600 դրամ: Մեկ ամիս անց կառավարության որոշման համաձայն այդ գումարից 89 600 դրամ հետ է վերադարձվել մեր բանկային հաշվին: Փաստացի տեղի է ունեցել հիմնական միջոցի արժեքի փոփոխություն: Օգնեք խնդրեմ` ինչպե՞ս պետք է ձևակերպել գումարի հետ վերադարձը, որպեսզի ՀԴՄ արժեքը նույնպես ճշգրտվի: Նախապես շնորհակալություն:

Շահութահարկի կանխավճարների մասին

208

Լյուդմիլա.

Հարգելի մասնագետներ, օգնեք ինձ 2013թ-ի առաջին եռամսյակից մինչև երրորդ եռամսյակ շրջանառության հարկով եմ աշխատել, իսկ չորրորդ եռամսյակում արդեն շահութահարկով: Հարցս հետևյալն է` 2014թ-ի շահութահարկի կանխավճարը հաշվելուց պետք է վերցնեմ շրջանառության հարկի գումարի 40% + 2013-ի չորրորդ եռամսյակի շահութահարկի գումարը և երկուսի հանրագումարի 18.75% հաշվե՞մ: Օրինակի համար շրջ. հարկի 40% – ը 100 000, շահութահարկի չորրորդ եռամսյակի գումարը 300 000

100 000 + 300 000 = 400 000
400 000 * 18.75% = 75 000 (2014 շահութահարկի կանխավճար)

Ժամկետանց դեբիտորական պարտքի վերաբերյալ

207

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպության դեբիտորական պարտքը (2 169 240 դրամ) կետանց դառնալուց հետո 91 – րդ օրը ստեղծել եմ պահուստաֆոնդ 25% – ի չափով, 181-րդ օրը՝ 50 % – ի չափով և 271-րդ օրը՝ 75 % – ի չափով: Իսկ հետագայում ի՞նչ պետք է անել. եթե հաշվետու տարում լրանում է նաև 366-րդ օրը, ապա կարո՞ղ եմ դեբիտորական պարտքը 100 % – ով հատկացնել պահուստաֆոնդին և տարվա վերջում հարկվող շահույթը որոշելիս նվազեցնել որպես այլ նվազեցում: Խնդրում եմ օգնել հնարավորության դեպքում: Շնորհակալություն:

Ինչպե՞ս ձևակերպել նյութերի ելքագրումը

218
Մարիամ.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ շատ շտապ պատասխանել իմ հարցին: Մեր կազմակերպությունը զբաղվում է շինարարությունով, քանի որ այս պահին կան կատարված աշխատանքներ, որի համար օգտագործվել է շինանյութ, բայց դեռ մյուս ամիս նոր կազմվելու է կատարողական ակտ, խնդրում եմ ասեք` ինչպե՞ս կարող եմ այդ նյութերը ելքագրեմ: Կարո՞ղ եմ տալ ձևակերպում որպես անավարտ շինություն, և ինչպե՞ս կլինի ձևակերպումը.
ԴՏ –
ԿՏ –

Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը հաշվանցել հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը

215

Հակոբ.

Կազմակերպությունը համարվում է ԱԱՀ վճարող: Ստացել է հարկային հաշիվ, որում նշված գործարքի արժեքը (ներառյալ ԱԱՀ-ն) կազմել է 1 մլն. դրամ: Գումարը վճարվել է մաս-մաս: Նախ կանխիկ` 250 հազ. դրամ, իսկ հետո մնացած մասը` բանկային փոխանցմամբ: Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը հաշվանցել հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը:

ՀԾ -ով աշխատավարձը ժամավճարով հաշվելու կարգը

Լյուդմիլա.

ՀԾ-ով ինչպե՞ս հաշվել աշխատողի աշխատավարձը ժամավճարով, օրինակ, եթե մեկ ժամվա համար վճարվելու է 3 000 դրամից սկսած, աշխատակցի հավելում պահում դաշտում ինչ եմ գրում: Շտապ է, կանխավ շնորհակալ եմ:

Դրամարկղային գրքում 3 մլն դրամ գերազանցող գումարի գրանցում

214
Գառնիկ.

ՍՊ Ընկերությունը զբաղվում է ավիատոմսերի վաճառքով, հանդիսանում է միջնորդ և վճարվում է միջնորդավճարով: Ամսական շրջանառությունը գերազանցում է 3 մլն. դրամը: Հարցս հետևյալն է` արդյո՞ք որպես խախտում չի դիտվի դրամարկղային գրքում գրանցել ամսվա կտրվածքով 3 մլն դրամ գերազանցող գումար: Հակառակ դեպքում ինչպե՞ս վարվել կամ ի՞նչ օրենքներով առաջնորդվել: Կանխավ շնորհակալություն:

Թափուր աշխատատեղ

213
“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ “ԻՆՏԵՐ ԼՈՏՈ” ընկերության կողմից:

Ինչպե՞ս ակտիվացնել “Էլեկտրոնային գրքեր” էջը

212
Իզաբելա.

Հարգելի գործընկերներ, եթե ճիշտ եմ հասկացել, 2014թ. առաքվող, տեղափոխվող ապրանքների գրքերը լրացվելու են էլեկտրոնային եղանակով: Հարկային հաշիվների ծրագրում կա էլեկտրոնային գրքեր էջը, որը ակտիվ վիճակում չէ: Խնդրում եմ ասել` ինչպե՞ս ատիվացնել այն: Ես ունեմ Հարկային Տեսչության կողմից տրված անուն և գաղտնաբառ:

Անձը մեկ տարվա ընթացքում օտարել է իրեն պատկանող երեք բնակարան

210

Վահագն.

Հարգելի հաշվապահներ,

Մեկ տարվա ընթացքում օտարել եմ ինձ պատկանող երեք բնակարան, որոնցից առաջինը վաճառել եմ, իսկ մյուս երկուսը նվիրաբերել եմ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որի հիմնադիրն ու տնօրենը հանդիսանում եմ ինքս: ՍՊԸ-ն իր հերթին վաճառել է այդ բնակարանները, ուստի և վճարել է առաջացած ԱԱՀ-ն: Մտավախություն ունեմ որպես անհատ ևս ենթարկվելու կրկնակի հարկման: Որքանո՞վ է իրատեսական դա: Նշեմ նաև, որ այդ գործընթացը կատարվել է մեկ տարվա ընթացքում:

Զբոսաշրջային գործունեություն

209
Emily.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Կխնդրեի, որ պատասխանեին զբոսաշրջության ոլորտում աշխատող հաշվապահները: Ա/Ձ սկսել է զբաղվել արտասահմանյան երկրների զբոսաշրջային կազմակերպությունների հետ զբոսաշրջային գործունեությամբ և հյուրանոցներում, հանգստյան տներում տեղեր ամրագրելով: Հարցերս հետևյալն են`

1. Արդյո՞ք պետք է Ա/Ձ-արտասահմանյան երկրներ ուղարկվող պայմանագրերի և հաշիվ-ֆակտուրաների համար համար ձեռք բերի կնիք կամ հակառակ դեպքում պե՞տք է արդյոք գլխավոր պայմանագրերը նոտարով հաստատված լինեն:

2. Արդյո՞ք պետք է պայմանագրերը և հաշիվ-ֆակտուրաները լինեն նաև հայերեն տարբերակով, բացի տվյալ երկրի լեզվով գրվածից:

3.Արդյո՞ք Ա/Ձ չի կարող աշխատել միայն բանկային հաշիվներով և պետք է ունենա ՀԴՄ և բացի ՀԴՄ կտրոնից հաճախորդին տրամադրի հաշիվ-ֆակտուրա ռուսերեն կամ անգլերեն, կամ այն երկրի լեզվով, ուր որ գնում է հաճախորդը: Ա/Ձ դեռ շրջանառության հարկ վճարող է:

Եվ վերջում շատ կխնդրեի, որ այս ոլորտում աշխատող հաշվահապներից մեկը իր հեռախոսի համար գրեր, որ հարցերի դեպքում դիմեի, իհարկե եթե կարելի է 🙂

ԱԱՀ հաշվարկի վերաբերյալ

208
Լյուդմիլա.

Շատ շտապ է, խնդրում եմ արագ արձագանքեք հարցիս` 2013 -ի չորրորդ եռամսյակից ԱԱՀ վճարող եմ համարվել, մինչ այդ շրջանառության հարկով եմ հարկվել մինչև սեպտեմբերի 30-ը:

Հարցս հետևյալն է` սեպտեմբերի համար Արմենթելի ու Օրանժի հարկային հաշիվները ստացել եմ Հոկտեմբերի 5-ին: Կարո՞ղ եմ հոկտեմբերի 5-ին ստացած հարկային հաշիվները չորրորդ եռամսյակի ԱԱՀ-ի հաշվարկի մեջ ներառել:

Թափուր աշխատատեղ

206“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ Աուդիտորական ընկերության կողմից:

Թափուր աշխատատեղեր

205“Աշխատանք” բաժնում ավելացվել են նոր հայտարարություններ թափուր աշխատատեղերի վերաբերյալ “Աշտարակ Ձու” ՍՊԸ կողմից:

Արդյո՞ք պետք է հաշիվները գրանցել առաքման գրքում

Նարինե.

Հարցս հետևյալն է` կազմակերպությունը աշխատում է մեծածախ առևտրով, ԱԱՀ-դաշտում: Հաշիվ-ապրանքները գրվել են նաև ոչ էլետրոնային: Արդյո՞ք պետք է ոչ էլեկտրոնային եղանակով դուրս գրված հաշիվ-ապրանքագրերը գրանցել առաքման գրքում: Կանխավ շնորհակալություն:

Դրամարկղային գրքերը էլեկտրոնային եղանակով վարելու վերաբերյալ

Արթուր.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք դրամարկղային գրքերը պարտադիր էլեկտրոնային եղանակով վարելու պահանջը արդեն ուժի մեջ է: Արդյո՞ք ընդունվել է համապատասխան որոշումը:

Դեղորայքի նվիրատվություն

Հակոբ.

Հարգելի հաշվապահներ, խնդրւմ եմ ինձ օգնեք, մինչև օրս ոչ-ոք չի կարողացել հստակ ու ճիշտ պատասխանել իմ հարցին.
Դեղագործական ընկերությունը, երբ դեղ է նվիրաբերռւմ, ինչու՞ է եկամտային հարկ վճարում: Հնարավո՞ր է, երբ բժշկին դեղ նվիրեն` փորձարկելու նպատակով, ինչ-որ միջոցով ազատվեն հարկի վճարումից, արդյո՞ք կա մի հոդված, որով կարող եմ դա հիմնավորել:

Հուսամ` որևէ մեկը ինձ ճիշտ ուղղու վրա կդնի ու կասի միջոց, որը հնարավոր կլինի գործի դնել:
Կանխավ շնորհակալ եմ:

5 % կենսաթոշակային վճարի հաշվարկման հետ կապված

Լուսինե.

Հարցս հետևյալն է. 2014 թվականի հունվարից հետո աշխատավարձի հաշվարկի մեջ արդյո՞ք համախառն աշխատավարձից է հաշվարկվում 5% կենսաթոշակային ֆոնդի գումարը, թե՞ եկամտային հարկի գումարը նվազեցնելուց հետո: Ես հրահանգի մեջ կարդացել եմ, որ 5 տոկոսը հաշվարկվում է մինչև եկամտային հարկի նվազեցումը, սակայն կցանկանայի ստույգ իմանալ` այս հարցի վերաբերյալ որևէ փոփոխություն եղե՞լ է, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Աշխատավարձի հաշվարկը 2014թ. հունվարի 1-ից հետո

ARMAN.

2014թ. անձի աշխատավարձը կազմում է 67 000 դրամ, և եկամտային հարկ ու 5 տոկոս կենսաթոշակային հաշվարկելուց հետո նա ստանալու է 48 120 դրամ, որը փոքր է մինիմալ աշխատավարձից: Արդյո՞ք նորից պետք է կատարվի աշխատավարձի բարձրացում, որպեսզի 50 000 դրամից պակաս չստացվի: Խնդրում եմ գրանցեք ճիշտ հաշվարկի ձև: Շնորհակալություն:

Արդյո՞ք անհրաժեշտ է շահութահարկի պարզեցված հաշվարկ ներկայացնել

Gayane.

Կազմակերպությունը շահույթ չհետապնդող ոչ առևտրային հասարակական կազմակերպություն է: Չի աշխատում ԱԱՀ-ով կամ պարզեցված հարկով:

Ասացեք խնդրեմ` տարեկան հաշվետվություն ներկայացնելիս պե՞տք է արդյոք ներկայացնենք շահութահարկի պարզեցված հաշվարկ, թե՞ ոչ:

Նախապես շնորհակալ եմ:

Թափուր աշխատատեղ

“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ GLENDALE HILLS ընկերության կողմից:

Էքսկավատորների համար պե՞տք է հաշվարկել գույքահարկ

Գրիգոր.

Էքսկավատորների համար պե՞տք է հաշվարկել գույքահարկ: Եթե այո, ապա բեռնատա՞ր մեքենա է, թե՞ մարդատար (p.s. տեխ. վկայագրում ձիաուժ նշված չէ): Եթե ոչ, ապա քանի՞ տարով պետք է մաշեցնել:

ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 1314-Ն որոշում

Gayane.

Խնդրում եմ պարզաբանել` Գործակալները (Գործատուները) Գրանցման հայտեր չեն ներկայացնում այն անձանց համար, որոնց վերաբերող` գրանցման հայտում ներառվելիք տեղեկատվությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանապակ օգտագործման ենթակա տեղեկատվություն: ՀՀ կառավարության 2013 թվականի նոյեմբերի 28-ի N 1314-Ն որոշում:

Նախապես շնորհակալ եմ:

Կազմակերպությունը ցանկանում է գինի արտահանել Ուկրաինա

Լուսինե.

Եթե կարող եք օգնեք խնդրում եմ. կազմակերպությունը, որը զբաղվում է ծառայություններ մատուցելով ընդհանուր հարկման դաշտում, այժմ ցանկանում է գինի արտահանել Ուկրաինա: Նշեմ, որ կազմակերպությունը չունի պահեստ և առաքման գիրք: Արդյո՞ք օրենքը հնարավորություն է տալիս այդ կազմակերպությանը իրականացնել արտահանում՝ ապրանքը մատակարար հանդիսացող գործարանի հասցեից անմիջապես մաքսատուն տեղափոխելու ճանապարհով: Եվ ընդհանրապես հարկային առումով ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ: Պատասխանը շտապ է հարկավոր:
Կանխավ շնորհակալություն:

Թափուր աշխատատեղ

“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ ACCEPT Employment Center ընկերության կողմից:

Որքա՞ն կկազմի նպաստը

Արտակ.

Կազմակերպությունում աշխատում եմ 1,3 տարի, ընդհանուր աշխատանքային ստաժս 28 տարի է, աշխատավարձիս չափը կազմում է ամսական պահումները հանված (որի մեջ ներառված է նաև արհմիության համար 1%-ը)` 106 660 դրամ, հոկտեմբերի 25-ից մինչև նոյեմբերի 1-ը ներառյալ ներկայացրել եմ անաշխատության թերթիկ` նոյեմբերի 4-ին: Խնդրում եմ պատասխանել` կազմակերպությունը ի՞նչ ժամկետում և ինչքա՞ն գումար պետք է վճարի անաշխատունակության թերթիկի դիմաց:

Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ

Անուշիկ.

Բարև Ձեզ,
խնդրում եմ օգնեք մի հարցում: Ծառայություններ մատուցող ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ-ով: 14.11.2013-ին ծառայությունների մատուցման համար գրել եմ հարկային հաշիվ գումարը 120 000դր` արժեքը 100 000դր, ԱԱՀ 20 000դր: 15.11.2013-ին փոխանցել են 120 000 դրամ: Ի՞նչ ձևակերպումներ պետք է տամ: Կանխավ շնորհակալ եմ:

Թափուր աշխատատեղեր

“Աշխատանք” բաժնում ավելացվել են նոր հայտարարություններ թափուր աշխատատեղերի վերաբերյալ “Բելենս Շիթ” ՍՊԸ և “Պետական կազմակերպության” կողմից:

Թափուր աշխատատեղ

“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ THINKER LLC ընկերության կողմից:

ՖԻՆՍՈՖԹ ընկերությունը կազմակերպում է նոր ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի դասընթացներ

Հարգելի՛ հաշվապահներ,
ՖԻՆՍՈՖԹ ընկերությունը կազմակերպում է նոր ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի դասընթացներ.
– Համակարգի արագացված ուսուցում Ձեր գրասենյակում
– Անհատական դասընթացներ Ձեր գրասենյակում
– Անհատական և խմբակային դասընթացներ
Մանրամասները՝(010)564-522 (098) 606-181
www.finsoft.am

Թափուր աշխատատեղ

“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ Legal Audit LLC ընկերության կողմից:

Կազմակերպությունը չի ստորագրել ստացված էլեկտրոնային հաշիվները

Արման.

Հարգելի կոլեգաներ, վերջերս սկսել ենք օգտվել հարկային հաշիվների դուրսգրման էլեկտրոնային տարբերակից և պարզել ենք, որ հնուց բավականին շատ հաշիվներ կան, որոնք ստորագրված չեն մեր կազմակերպության կողմից: Կազմակերպությունը ԱԱՀ հաշվանցման խնդիր չունի` ԱԱՀ-ով չի հարկվում, սակայն հետաքրքիր է` կա՞ն արդյոք հաշիվները չստորագրելու այլ հետևանքներ: Նախապես շնորհակալություն:

Թափուր աշխատատեղ

“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ DTS ընկերության կողմից:

Արդյո՞ք պարտադիր է ուղեկցող փաստաթղթի առկայությունը

Նաիրի.

ԱՁ-ն շրջանառության հարկ վճարող է, հետևաբար առաքման գիրք չի վարում, բայց մեքենայով պահեստից խանութ տարվող ապրանքների համար պարտավո՞ր է ուղեկցող փաստաթուղթ (բեռնագիր) ունենալ:

ԻնֆոԷքսպերտը ներկայացնում է` հաշվապահության խորացված դասընթացներ

Հաշվապահության խորացված դասընթացներ

Դասընթացը իրականացվում է հետևյալ ծրագրով.
– Հաշվապահական հաշվառման հիմունքներ
– Դրամական միջոցների հաշվառում
– Պաշարների հաշվառում
– Հարկեր
– Աշխատավարձ, կադրերի հաշվառում
– Հիմնական միջոցների և Ոչ նյութական ակտիվների հաշվառում
– Արտադրություն
– 1С Հաշվապահություն 8
– Տեսական պարապմունքներն ուղեկցվում են գործնական վարժություններով, խնդիրներով, թեսթային առաջադրանքներով:
– Հաշվապահության վարման համար անհրաժեշտ բոլոր հաշվապահական գրքերի, փաստաթղթերի լրացում ու հարկային հաշվետվությունների կազմում:
– Անհրաժեշտ հաշվարկները 1C հաշվապահություն ծրագրով, MS Excel ծրագրով իրականացման ուսուցում և E-invoicing-ով հարկային հաշիվների դուրս գրման ուսուցում:
– էլեկտրոնային հաշվետվությունների կազմում:
– Յուրաքանչյուր ուսանող ապահովվում է դասընթացի համար անհրաժեշտ նյութերով, գրենական պարագաներով:
Դասընթացի տևողությունն է 50 պարապմունք:
1С 8 հաշվապահություն ուսուցման դասընթացինը՝ 12 պարապմունք:
Շաբաթական՝ 3 անգամ – 2 ժամ տևողությամբ:
Ուսման վարձը ամսական 35.000 ՀՀ դրամ

Գրանցվելու համար կարող եք զանգահարել 010 53-33-61, 093 53-31-97, 060 53-03-61, 060 53-13-61 կամ այցելել Տերյան 25, բն. 6

ԻնֆոԷքսպերտը ներկայացնում է` 1C 8.2 Առևտրի կառավարում (11.1)

• Հաշվառման ընդգրկված ուղղություններն են
– Գնորդների հետ փոխհարաբերությունների կառավարում: CRM կամ Customer Relationship Management – ը (Գնորդների հետ փոխհարաբերությունների կառավարում) հանդիսանում է ձեռնարկությունների ժամանակակից ինֆորմացիոն համակարգերի անբաժան ելի մասը: Նախատեսվում է պայմանագրերի կնքման ու կատարման էտապներում տեղի ունեցած բոլոր իրադարձությունների գրանցում: Համակարգը թույլ է տալիս հետևյալ գործողությունները
– Յուրաքարչյուր գնորդի կարիքներին ուղղված անձնավորվոծ մոտեցում
– Կուտակվում է բոլոր կոնտրագենտների և նրանց աշխատակիցների կոնտակտային ինֆորմացիքն և նրանց հետ կոնտակտների պատմությունը:
– Բիզնես պրոցեսների մեխանիզմների կիրարկմամբ իրացման կառավարում:
– Չավարտված գործարքների վերլուծություն և գնորդների հետ նախատեսվող գործարքների պլանավորում:
– Գնորդների հետ մենեջերմերի իրականացրած աշխատանքի վերլուծություն և էֆեկտիվության գնահատում:
– Վաճառքի կանոնների հայտարորւմ: Ծրագիրը հնարավորությունէ տալիս հայտարարել վաճառքների կանոններ ինչպես գնորդների համար անհատական, այնպես էլ տիպային ըստ սեգմենտների: Դրան վերաբերվում էն գնային քաղաքականությունը, վճարման պայմանները և զեղչային համակարգի պայմանները:
– Վաճառքների ավտոմատացում: Ծրագիրը ամբողջությամբ կանոնակարգում է վաճառքները: Միաժամանակ վաճառքը կարելի ներկայացնել և ողջ ցիկլով սկսած գնորդի կողմից ներկայացված նախնական հետաքրքրությունների հայտի, և պարզեցված ընթացակարգով:
– Առևտրային գործակալների կառավարում: Համակարգում գործում է առևտրային գործակալների կառավարման համակարգ՝ գնորդների ամրագրում ըստ գործակալների, այցելությունների գրաֆիկի հայտարարում, պատվերների գրանցում: Ավանսային հաշվետվությունների օգնությամբ գրանցվում են առևտրային գործակալների ծախսերը:
– Պաշարների կառավարում: Համակարգի ունի պաշարների կառավարման ֆունկցիոնալ հնարավորություն որը ընդգրկում է՝
– Ըստ կուտակված պատվերների և վաճառքների վիճակագրական տվյալների պահեստի մնացորդների ապահովում:
– Գնումների երկարաժամկետ պլանավորում և դրանց հիման վրա պատվերների ձևավորում:
– Պահեստի կառավարում: Համակարգում իրականացված է պահեստում առկա ապրանքների օպերատիվ կառավարման համակարգ: Համակարգը թույլ է տալիս՝
– Ապրանքների մնացորդների կառավարում ըստ տարբեր չափման միավորների:
– Սեփական և իրացման համար ստացված ապրանքների տարանջատված հաշվառում:
– Պահեստում ըստ պահման վայրերի ապրանքների հաշվառման դետալիզացիա ուղղված պատվերների հավաքման օպտիմալացմանը:
– Ապրանքների սերիական հաշվառում
– Ըստ տարբեր բնութագրիչների հաշվառման հնարավորություն (գույն, չափս և այլն):
– Կոմպլեկտավորման ու ապակոմպլեկտավորման հնարավորություն:
– Ապրանքների պահուստավորման հնարավորություն:
– Ֆինանսների կառավարում: Այս համակարգը թույլ է տալիս լուծել դրամական միջոցների հոսքի պլանավորումն ու հաշվառումը և փոխադարձ հաշվարկների կառավարումը: Արդյունքում համակարգը թույլ է տալիս վերլուծել ֆինանսական արդյունքները:

• Լրացուցիչ ֆունկցիոնալ հնարավորություններ
– Բանկ Կլիենտ համակարգ: Վճարման հանձնարարագրերի ավտոմատ արտահանում xml ֆորմատով սպասարկող բանկի հետ համաձայնեցված կանոնակարգերով: Բանկից ստացված xml ֆորմատով քաղվածքից ստացված գումարների անալիտիկայի ներբեռնում ինֆորմացիոն համակարգ:
– Ինտեգրացիա e-invoicing-ի հետ: Հարկային հաշիվների առանձին ու խմբային արտահանում e-invoicing և e-invoicing-ից ներբեռնում ինֆորմացիոն համակարգ:
– Կառավարման վահանակի խմբագրման հնարավորություն: Օգտագործողի կողմից կարելի է խմբագրել կառավարման վահանակը ու թողնել միայն այն հրամանների կետերը, որոնք հարմար կգտնի օգտագործողը: Ստացված տարբերակը մնացած օգտագործողներին փոխանցելու հնարավորություն:
– Ինտերնետ հասանելիություն: Հնարավոր է աշխատանք ինֆորմացիոն բազայում ինտերնետ միջավայրում առանց օգտագործողի համակարգչում ծրագրի տեղադրման Internet Explorer, Google Chrome, Mozilla Firefox, Apple Safari ծրագրերով:
– Թույլտվությունների ճկուն համակարգ: Օգտագործողների համար թույլտվությունների ու հասանելիության ճկուն համակարգ կախված օգտագործողներին տրամադրված աշխատանքային դերերից:

Ձեռք բերելու համար կարող եք զանգահարել 010 53-33-61, 093 53-31-97, 060 53-03-61, 060 53-13-61 կամ այցելել Տերյան 25, բն. 6

ԻնֆոԷքսպերտը ներկայացնում է` 1C 8.2 Հաշվապահություն (3.0)

• Հաշվառման բոլոր ուղղությունների ընդգրկում
– Բանկ ու դրամարկղ: Դրամական հոսքերի հաշվառում, դեբիտորական ու կրեդիտորական պարտավորությունների մարում, կանխավճարների ավտոմատ ձևավորում, առհաշիվ գումարների հաշվառում:
– Գնումներ և իրացում: Դեբիտորական ու կրեդիտորական պարտավորությունների հաշվառում, կանխավճարների ավտոմատ մարում, ձեռք բերվող ԱՆՊ-ի ինքնարժեքի ավտոմատ ձևավորում:
– Ոչ ընթացիկ ակտիվներ (ՈԸԱ): ՈԸԱ ֆինանսական և հարկային առանձնացված հաշվառում (առանձնացված օգտակար գործողության ժամկետներ և ծախսագրման անալիտիկա), ըստ ՀՄ և ՈՆԱ խմբերի ու ըստ նյութական պատասխանատու անձնաց հաշվառում:
– Պահեստի հաշվառում: ԱՆՊ նյութաշարժ ու ծախսագրում ըստ պահման վայրերի, ըստ նյութական պատասխանատու անձանց ու ապրանքային խմբերի:
– Կադրային հաշվառում: Աշխատակիցների անձնական տվյալների, աշխատանքային կենսագրության, կադրային հրամանների (Աշխատանքի ընդունման, կադրային փոփոխությունների, աշխատանքից ազատման, արձակուրդի տրամադրման ու գործուղման) հաշվառում, կուտակված արձակուրդային օրերի հաշվառում, արձակուրդային պահուստաֆոնդի հաշվառում:
– Աշխատավարձ: Արձակուրդայինի հաշվարկ, հիվանդաթերթիկի հաշվարկ, պարգևատրման կարգագիր: Տաբելի ձևավորում համաձայն դրույքաչափի, աշխատանքային գրաֆիկների, կադրային հրամանների, հիվանդաթերթիկների ու արձակուրդայինների հաշվարկների:
– Արտադրություն: Միավոր արտադրանքի սպեցիֆիկաների ձևավորում, հիմնական սպեցիֆիկայի որոշում: Միավոր արտադրանքի նյութածախսի հաշվարկ (պլանային): Արտադրանքի մուտք պահեստ, արտադրանքի ինքնարժեքի ավտոմատ ձևավորում, ամսվա ընթացքում իրացված արտադրանքի չափով իրացված արտադրանքի ինքնարժեքի ավտոմատ կարգավորում:

• Լրացուցիչ ֆունկցիոնալ հնարավորություններ
– Բանկ Կլիենտ համակարգ: Վճարման հանձնարարագրերի ավտոմատ արտահանում xml ֆորմատով սպասարկող բանկի հետ համաձայնեցված կանոնակարգերով: Բանկից ստացված xml ֆորմատով քաղվածքից ստացված գումարների անալիտիկայի ներբեռնում ինֆորմացիոն համակարգ:
– Ինտեգրացիա e-invoicung-ի հետ: Հարկային հաշիվների առանձին ու խմբային արտահանում e-invoicung և e-invoicung-ից ներբեռնում ինֆորմացիոն համակարգ:
– Կառավարման վահանակի խմբագրման հնարավորություն: Օգտագործողի կողմից կարելի է խմբագրել կառավարման վահանակը ու թողնել միայն այն հրամանների կետերը, որոնք հարմար կգտնի օգտագործողը: Ստացված տարբերակը մնացած օգտագործողներին փոխանցելու հնարավորություն:
– Ինտերնետ հասանելիություն: Հնարավոր է աշխատանք ինֆորմացիոն բազայում ինտերնետ միջավայրում առանց օգտագործողի համակարգչում ծրագրի տեղադրման Internet Explorer, Google Chrome, Mozilla Firefox, Apple Safari ծրագրերով:
– Թույլտվությունների ճկուն համակարգ: Օգտագործողների համար թույլտվությունների ու հասանելիության ճկուն համակարգ կախված օգտագործողներին տրամադրված աշխատանքային դերերից:

Ձեռք բերելու համար կարող եք զանգահարել 010 53-33-61, 093 53-31-97, 060 53-03-61, 060 53-13-61 կամ այցելել Տերյան 25, բն. 6

Կազմակերպությունը չի վճարել առաջին եռամսյակի նվազագույն շահութահարկը

Hayk.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. այս տարվա մինչև հունիսի 15-ը և մինչև սեպտեմբերի 15-ը վճարվել է 2-րդ և 3-րդ եռամսյակների նվազագույն շահութահարկը: Հոկտեմբերին պարզվել է, որ չենք վճարել առաջին եռամսյակի նվազագույն շահութահարկը, որն ուզում ենք հիմա վճարել: Կարո՞ղ եք ասել` տույժ էլ պետք է վճարեմ, եթե այո, ապա ի՞նչ ժամկետի համար: Ցանկանում եմ հղում անել նաև շահութահարկի մասին Կարգի 9.4 կետը և կխնդրեի ձեր մեկնաբանությունները:

Ընդ որում` նվազագույն շահութահարկի եռամսյակային գումարների նկատմամբ տույժերը հաշվարկվում են միայն ռեզիդենտի մոտ իրականացված շահութահարկի գծով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ընթացքում:

Կազմակերպությունը որոշել է նվիրատվություն կատարել

Արթուր.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը որոշել է նվիրատվություն կատարել կազմակերպությանը պատկանող մեքենան ֆիզ. անձի: Արդյո՞ք առաջանում են հարկային պարտավորություններ կազմակերպության կամ ֆիզ. անձի համար: Նախապես շնորհակալություն:

Խորհրդի անդամի գործուղում արտերկիր

Լիլիթ.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
Արդյո՞ք կազմակերպությունն իրավունք ունի իր խորհրդի անդամին (որը չի հանդիսանում աշխատակից) գործուղել արտերկիր և նրան վճարել օրապահիկ: Եթե այո, վերջինիս վճարված օրապահիկը արդյո՞ք համարվում է հարկվող եկամուտ, իսկ գործուղման ծախսերը շահութահարկով նվազեցվո՞ղ են:

ԱՁ պատրաստվում է ապրանք ներմուծել Չինաստանից

Հովհաննես.

Բարև Ձեզ: Ես պատրաստվում եմ գրանցել որպես ԱՁ և ապրանքներ ներկրել Չինաստանից վաճառքի նպատակով: Վաճառքը լինելու է ինտերնետով՝ սպառողներ գտնելու միջոցով:

Ինձ հետաքրքրում է.
– ի՞նչ պետք է իմանամ որպես սկսնակ ԱՁ
– ի՞նչ խնդիրների հետ կարող եմ հանդիպել
– ի՞նչ չափի հարկ/տուրք պետք է վճարեմ մաքսայինին ապրանքը ստանալիս, և արդյոք կա՞ “թույլատրելի” սահմանաչափ, որի դեպքում մաքս չի վճարվում
– ի՞նչ ձևերով է իրականացվում մաքսային և հարկային մուծումների չափի որոշումը

Շնորհակալություն:

Թափուր աշխատատեղ

“Աշխատանք” բաժնում ավելացվել է նոր հայտարարություն թափուր աշխատատեղի վերաբերյալ ESTERINA ընկերության կողմից: