.Գտնել աշխատանք

«ՄԱՔՍ ՕԻԼ» ՍՊԸ

Ընկերություն՝ «ՄԱՔՍ ՕԻԼ» ՍՊԸ Հասցե՝ Տպագրիչների 8 Հեռախոս՝ 010526751 Էլ. փոստ՝ hr շնիկ maxoil.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Պարտադիր պայմաններ՝ աշխատանքային փորձ, հաշվապահական ծրագրերի իմացություն, հարկային օրենսդրության իմացություն Աշխատավարձ՝ 150 000 - 200 000 ՀՀ դրամ Այլ նշումներ՝ Լրիվ դրույք
.Գտնել աշխատանք

Ակսեպտ ՍՊԸ

Ընկերություն՝ Ակսեպտ ՍՊԸ Հասցե՝ ք.Երևան, Կորյունի 19-ա Հեռախոս՝ +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45, +374 55 58 49 45 Էլ. փոստ՝ info շնիկ accept.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Հագուստի խանութների ցանց: Պարտականություններ՝ ընթացիկ հաշվապահական փաստաթղթերի կազմում և մշակում, փաստաթղթավարություն, հիմնական միջոցների հաշվառում, նյութերի մուտքագրում և հաշվառում, կադրային հաշվառում, աշխատավարձի և արձակուրդային փոխանցումների հաշվառում, դրամարկղային և բանկային հաշիվների վարում, իրացման ծավալների վերաբերյալ ակտերի կազմում, վիճվարչության և այլ վիճակագրական հաշվետվությունների պատրաստում և հանձնում, աշխատակիցների աշխատանքային պայմանագրերի վարում (կնքում, փոփոխում և լուծում), հրամանների պատրաստում: Պահանջներ՝ Բարձրագույն տնտեսագիտական կրթություն, աշխատանքային փորձ հաշվապահի պաշտոնում առնվազն 2-3 տարի, հայկական ծրագրերի, 1С-ի (տարբերակ 8.3) իմացություն, համակարգչային գիտելիքներ՝ MS Word, MS Excel: Ցանկալի է՝ ERP ծրագրի իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն: Անձնական հատկանիշներ՝ նպատակասլաց, արագաշարժ և ճկուն մտածելակերպ ունեցող անձնավորություն, պատասխանատվության զգացում: Տարիք՝ 30-45, սեռ՝ իգական: Աշխատանքի տևողությունը՝ լիարժեք աշխատանքային օր, աշխատանքային ժամերը՝ 10:00 - 18:00, հնգօրյա աշխատանքային գրաֆիկ: Պահանջվող փաստաթղթեր՝ ռեզյումե լուսանկարով և աշխատանքային պարտականությունների նկարագրությամբ: Աշխատավարձ՝ 250 000 դրամ Հավելյալ տեղեկություններ՝ Կազմակերպության գրասենյակը գտնվում է կենտրոնում:
.Գտնել աշխատանք

Ակսեպտ ՍՊԸ

Ընկերություն` Ակսեպտ ՍՊԸ Հասցե՝ ք.Երևան, Կորյունի 19-ա Հեռախոս՝ +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45, +374 55 58 49 45 Էլ. փոստ՝ info շնիկ accept.am Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Տնտեսական խանութների ցանց Աշխատավարձ՝ 400 000 դրամ Այլ նշումներ՝ Պարտականություններ՝ Հաշվապահական հաշվառման քաղաքականության ձևավորում հաշվապահական հաշվառման օրենսդրության համաձայն, հաշվապահության բաժնի թիմի հավաքագրում, աշխատանքների բաշխում ընկերության գործունեության առանձնահատկություններից ելնելով, վերահսկողության իրականացում բաժնի աշխատանքների նկատմամբ, օրենսդրության պահանջներին համապատասխան՝ հաշվապահական հաշվառման կազմակերպում, առաջնային փաստաթղթերի լիարժեք արտացոլման կազմակերպում և վերահսկում, մասնակցություն ընկերության գործունեության իրականացման ուղիների բոլոր քննարկումներին, դրանց իրականացման նկատմամբ հարկային օրենսդրության պահանջի մասին տեղեկատվության տրամադրման, ճիշտ և ժամանակին կիրառման ապահովում, հաշվարկների և վճարային պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողություն, աշխատավարձի և աշխատակազմի հետ կապված այլ ծախսերի հաշվարկում, ձևակերպում կամ վերահսկողություն, բյուջեի տուրքերի և հարկերի, սոցիալական հիմնադրամների ապահովագրական վճարների հաշվարկ և փոխանցում, ընկերության բոլոր գործընկերների շրջանառության վերահսկում: Աշխատել բանկ-հաճախորդ համակարգում, հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների ժամանակ ապահովել օրենսդրության համապատասխան անհրաժեշտ տեղեկատվությամբ ընկերության տնօրենին և ստուգումն իրականացնող անձանց, ապահովել անհրաժեշտ հարկային և հաշվապահական տեղեկատվությամբ ընկերության տնօրենին և ֆինանսական բաժնի ղեկավարին, պահպանել բիզնես էթիկայի և գաղտնիության կանոնները: Պահանջներ՝ Բարձրագույն տնտեսագիտական կրթություն, առնվազն 4 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում, ՀԾ-Հաշվապահ ծրագրի գերազանց իմացություն, համակարգչային գիտելիքներ՝ MS Office, MS Excel, մեծ ծավալի ինֆորմացիայի հետ աշխատելու ունակություն, ռուսերեն լեզվի գերազանց իմացություն, ցանկալի է՝ անգլերեն լեզվի լավ իմացություն, 1C ծրագրի իմացություն: Անձնական հատկանիշներ՝ նպատակասլաց, արագաշարժ և ճկուն մտածելակերպ ունեցող անձնավորություն, պատասխանատվության բարձր զգացում, թիմը ղեկավարելու, թիմում աշխատելու և հաղորդակցվելու բարձր հմտություններ: Աշխատանքային փորձ՝ 2-3 տարի: Տարիք՝ 30-45, սեռ՝ իգական: Աշխատանքի տևողությունը՝ լիարժեք աշխատանքային օր, աշխատանքային ժամերը՝ 09:00 - 18:00: Պահանջվող փաստաթղթեր՝ ռեզյումե լուսանկարով և աշխատանքային պարտականությունների նկարագրությամբ: Հավելյալ տեղեկություններ՝ Վեցօրյա աշխատանքային գրաֆիկ, փորձաշրջան՝ 3 ամիս, կազմակերպության գրասենյակը գտնվում է Չարբախում:
.Գտնել աշխատանք

Մուրացանի Ֆուդ Կորտ

Ընկերություն՝ Մուրացանի Ֆուդ Կորտ Հասցե՝ ք.Երևան, Ռոստովյան 34/4 Հեռախոս՝ 093337802 Էլ. փոստ՝ hrpartner19 շնիկ gmail.com Թափուր աշխատատեղ՝ Գանձապահ Աշխատանքի նկարագրություն՝ Հերթափոխային գրաֆիկով և 7 ժամ աշխատաժամանակով (09:00-17:00, 17:00-24:00), շաբաթական 1 հանգստյան օր: Երեկոյան հերթափոխի համար կտրամադրվի ավտոմեքենա: Triosoft օպերացիոնալ ծրագրի տիրապետումը կդիտարկվի որպես առավելություն: Աշխատավարձ՝ 80 000 - 100 000 դրամ Այլ նշումներ՝ Ինքնակենսագրականները ուղարկելու վերջնաժամկետ՝ 20.08.2019թ.:
.Գտնել աշխատանք

Փարվանյան Քոնսալթինգ ՍՊԸ

Ընկերություն` Փարվանյան Քոնսալթինգ ՍՊԸ Հասցե` ք․Երևան, Ազատության 13/1 Հեռախոս` +374 10 206100 Էլ. փոստ` hr շնիկ pconsult.am Թափուր աշխատատեղ` Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն` Աշխատանքային պարտականությունները՝ • Ստացված հաշվարկային փաստաթղթերի ձևակերպում ՀԾ հաշվապահ համակարգում • e-Invoicing համակարգով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում և ձևակերպում ՀԾ հաշվապահ համակարգում • Դրամարկղային գործառնությունների ձևակերպում ՀԾ հաշվապահ համակարգում • Դրամարկղային փաստաթղթերի կազմում և ներկայացում հաստատման • Վաճառքի գների համեմատում գնացուցակի հետ (սովորաբար կիրառվող գների հետ) ԱԱՀ վճարողների համար • Վաճառքի 20 %-ից ավել զեղչերի համար ներքին իրավական ակտերի կազմում • Արտադրության ձևակերպում, նյութածախսի հաշվետվությունների կազմում • ԱԱՀ և ակցիզային հարկի միասնական հաշվարկի և շրջանառության հարկի հաշվարկի կազմում և ներկայացում ՀՀ ՊԵԿ • Շահութահարկի հաշվարկի կազմում • Ֆիզիկական ծավալների վերաբերյալ հաշվետվության կազմում և ներկայացում ՀՀ ՊԵԿ • Գործուղումների ձևակերպում ՀԾ հաշվապահ համակարգում (օրապահիկ, գիշերավարձ, ճանապարհածախս) • Ապրանքանյութական արժեքների քանակագումարային մնացորդների ներկայացում Պատվիրատուներին • Գործընկերների մնացորդների և հարկային պարտավորությունների ներկայացում Պատվիրատուին • Գործընկերների հետ փոխհաշվարկներ • Պայմանագրերի և հանձման-ընդունման ակտերի կազմում: Պահանջվող որակավորում՝ • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական) • ՀՀԱԱ կողմից տրամադրված հաշվետարի որակավորման վկայական • Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացություն • MS Office (Word, Excel) և ՀԾ ծրագրերի գերազանց աշխատանքային հմտություններ • Հայերեն լեզվի գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր (ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է) • Աշխատանքային օրենսգրքի հիմնական դրույթների իմացություն • Օֆիսային էլեկտրական սարքավորումների շահագործման կանոնների իմացություն • 1 (մեկ) տարվա աշխատանքային փորձը ցանկալի է: Այլ նշումներ՝ Վերը նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ինքնակենսագրությունները ուղարկել hr շնիկ pconsult.am էլ. փոստին` նշելով պաշտոնը («Հաշվապահ»), որի համար դիմում եք: Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք:
.Գտնել աշխատանք

ՖինանսԱփ ՍՊԸ

Ընկերություն՝ ՖինանսԱփ ՍՊԸ Հասցե՝ Ներսիսյան փող․, 10ա Հեռախոս՝ 010202245 Էլ. փոստ՝ finupllc շնիկ gmail.com Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ/հաշվետար Աշխատանքի նկարագրություն՝ FinUp հաշվապահական ընկերությունը հրավիրում է աշխատանքի հաշվապահի և հաշվետարների։ Աշխատանքի բնույթը՝ • Հարկային հաշվառում • Ֆինանսական հաշվառում • Կառավարչական հաշվառում: Աշխատանքի առանձնահատկությունը՝ վերոնշյալ երեք ուղղություններից հաշվապահն ունի հնարավորություն ուսումնասիրել և աշխատանքային փորձի մեծ բազա հավաքագրել, զարգացնել վերլուծական մտածելակերպ, հմտանալ և արագ կողմնորոշվել աշխատանքային խնդիրների բազմաֆունկցիոնալ լուծման պրոցեսներում։ Աշխատանքային պարտականություններ՝ • Հաշվապահական հաշվառման վարում՝ ՀՀ օրենսդրությանը և ՀՀՄՍ-ներին համապատասխան • Ներքին ֆինանսական հաշվետվությունների կազմում և փաստաթղթաշրջանառության վարում • Հաշվապահական հաշվառման համար տեղեկատվության մշակում, հավաքագրում և մուտքագրում • Ապրանքանյութական արժեքների, դրանց շարժի հետ կապված գործառնությունների արտացոլում և մուտքագրում • Դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների արտացոլում հաշվապահական հաշվառման հաշիվներում • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հսկողության իրականացում • Կադրային հաշվառման իրականացում • Անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքների կատարում: Պահանջվող որակավորումներ՝ • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական) • Առնվազն 2 (երկու) տարվա աշխատանքային փորձ • Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության գերազանց իմացություն (ՀՀՄՍ ստանդարտների իմացությունը կդիտվի որպես առավելություն) • ՀԾ և 1C ծրագրերի գերազանց աշխատանքային հմտություններ • Համակարգչային հմտություններ՝ MS Office (Word, Excel) • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր (անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն) • Թիմում աշխատելու ունակություն • Կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ • Ժամանակի կառավարման ունակություն • Սթրեսակայունություն և բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն: Այլ նշումներ՝ Աշխատանքային ժամերը՝ 10։00-18։00, հանգստյան օրերը՝ կիրակի, (շաբաթ օրերը՝ ժամը 11:00-15:00 աշխատանքային ըստ անհրաժեշտության): Վերոնշյալ պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ինքնակենսագրականներն ուղարկել finupllc շնիկ gmail.com էլ. փոստին՝ նշելով պաշտոնը («Հաշվապահ», «Հաշվետար»): Հարցազրույցի կհրավիրվեն պահանջներին համապատասխանող անձինք:
.Գտնել աշխատանք

Job fair

Ընկերություն՝ Job fair Հասցե՝ Գ.Նժդեհ 14 Հեռախոս՝ (010) 48-07-37, (093) 075-037, (043) 075-077 Էլ. փոստ՝ job-fair2010 շնիկ mail.ru Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար մինչև 40 տարեկան Աշխատանքի նկարագրություն՝ Շինանյութի խանութ-արտադրամասում աշխատելու համար պահանջվում է մինչև 40 տ. փորձառու կին հաշվետար: 1C ծրագրի իմացությունը պարտադիր է: Գրաֆիկը՝ 09:00-19:00, կիրակի հանգիստ: Դիմել՝ Գ.Նժդեհ 14: Կոդ՝ 1373: Աշխատավարձ՝ Սկսած 150 000 դրամից Այլ նշումներ՝ Job fair
.Գտնել աշխատանք

Աթենք ՍՊԸ

Ընկերություն՝ Աթենք ՍՊԸ Հասցե՝ ք.Երևան, Հայաստան Հեռախոս՝ 060434303 Էլ. փոստ՝ hr շնիկ atenk.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Գործառույթները՝ - Հաշվապահական հաշվառման վարում և համապատասխան փաստաթղթերի ձևակերպում - Փաստաթղթաշրջանառության և նամակագրության վարում - Հիմնական միջոցների, ապրանքների, ինքնարժեքի հաշվառում - Համապատասխան վերլուծությունների իրականացում և հաշվետվությունների կազմում - Անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված առաջադրանքների կատարում Պահանջները՝ - Բարձրագույն տնտեսագիտական կամ հաշվապահական կրթություն - Մասնագիտական գիտելիքներ՝ ձևակերպում, ստանդարտներ - Համապատասխան աշխատանքային փորձը պարտադիր է - MS Excel-ի և ՀԾ-ի գերազանց իմացություն - Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն Դիմելու կարգը՝ ինքնակենսագրություններն ուղարկել hr շնիկ atenk.am էլ. փոստին՝ նամակի թեմայում նշելով աշխատատեղի անվանումը, կամ լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ձեռք է բերել գույք

231 Արմեն. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը (հյուրանոցային գործունեություն) ձեռք է բերել հեռուստացույցներ, սառնարաններ, կահույք և դռներ հյուրանոցի համար: Արդյո՞ք դրանք ավելացվում են հիմնական միջոցի արժեքին, թե՞ միանգամից դիտարկվում են ծախս: Շնորհակալություն:
.Գտնել աշխատանք

Group

Ընկերություն՝ Group Էլ. փոստ՝ buypuy շնիկ gmail.com Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար Աշխատանքի նկարագրություն՝ Հաշիվների դուրսգրում e-Invoicing ծրագրով, կադրերի ընդունում-ազատում, վիճ. հաշվետվությունների կազմում Աշխատավարձ՝ 80 000 դրամ (լրիվ դրույք) Այլ նշումներ՝ Իգական սեռի: Խնդրում ենք CV-ին կցել լուսանկար:
.Գտնել աշխատանք

Job fair

Ընկերություն՝ Job fair Հասցե՝ Գ.Նժդեհ 14 Հեռախոս՝ (010) 48-07-37, (093) 075-037, (043) 075-077 Էլ. փոստ՝ job-fair2010 շնիկ mail.ru Թափուր աշխատատեղ՝ Գանձապահ Աշխատանքի նկարագրություն՝ Տեխնիկայի խանութում աշխատելու համար պահանջվում է մինչև 35 տ. փորձառու աղջիկ գանձապահ (1C ծրագրին տիրապետելու դեպքում աշխատավարձը 200 000 դրամ): Գրաֆիկը՝ 10:00-20:00, շաբաթական մեկ օր հանգիստ: Դիմել՝ Գ.Նժդեհ 14: Կոդ՝ 1318: Աշխատավարձ՝ 120 000 - 200 000 դրամ
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տրակտորի ներմուծում

Խաչիկ. Բարև ձեզ։ Ես ցանկանում եմ Alibaba կայքից գնել տրակտոր անձնական օգտագործման համար, և ինձ հետաքրքիր է՝ արդյո՞ք Հայաստան հասնելուց հետո պետք է մաքսազերծել, թե՞ որպես գյուղտեխնիկա չի մաքսազերծվում: Նախապես շնորհակալություն:
.Գտնել աշխատանք

Էքստերիեր Գրուպ

Ընկերություն՝ Էքստերիեր Գրուպ Հասցե՝ Դավիթ Բեկ 134/4 Հեռախոս՝ 060668888 Էլ. փոստ՝ hr շնիկ exterior.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ – Իրականացնել հաշվապահական հաշվառում – Ներմուծման գործարքների հաշվառում (ԵԱՏՄ և 3-րդ երկրներ) – Բանկային հաշիվների շարժի մուտքագրում – Վաճառքների ծրագրային ապահովում – Ընթացիկ դրամական հոսքերի վերահսկողություն – Ներքին ֆինանսական հաշվետվությունների կազմում և փաստաթղթաշրջանառության վարում – Գնորդների և մատակարարների դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում ՀԾ ծրագրում – Տվյալների մուտքագրում ՀԾ ծրագիր – Պահեստի շարժի ապահովում և անհրաժեշտ պահեստային մնացորդների վերահսկում – Հաշվետվությունների ներկայացում Պահանջվող հմտություններ՝ – Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության կամ հաշվապահության ոլորտում – ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն – Համակարգչային գիտելիքներ, MS Excel-ի լավ իմացություն – ՀԾ ծրագրերի լավ իմացությունը պարտադիր է – 1C ծրագրի իմացություն – Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ – Պարտաճանաչություն – Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն – Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում 1-2 տարի Աշխատավարձ՝ 250 000 դրամ Այլ նշումներ՝ Աշխատանքային գրաֆիկը՝ 5-օրյա, ժամը 10:00-18:00: Դիմելու համար խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը hr շնիկ exterior.am էլ. փոստի հասցեին:
.Գտնել աշխատանք

Ֆինանս Ափ ՍՊԸ

Ընկերություն՝ Ֆինանս Ափ ՍՊԸ Հասցե՝ ք․Երևան, Ներսիսյան փող․, շենք 10 Էլ. փոստ՝ finupllc շնիկ gmail.com Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ • Հաշվապահական հաշվառման վարում՝ ՀՀ օրենսդրությանը և ՀՀՄՍ-ներին համապատասխան • Ներքին ֆինանսական հաշվետվությունների կազմում և փաստաթղթաշրջանառության վարում • Հաշվապահական հաշվառման համար տեղեկատվության մշակում, հավաքագրում և մուտքագրում • Ապրանքանյութական արժեքների, դրանց շարժի հետ կապված գործառնությունների արտացոլում և մուտքագրում • Դրամական միջոցների հաշվառման ապահովում, դրանց շարժի հետ կապված գործառնությունների արտացոլում հաշվապահական հաշվառման հաշիվներում • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հսկողության իրականացում • Կադրային հաշվառման իրականացում • Անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված այլ առաջադրանքների կատարում: Աշխատավարձ՝ 80 000 - 120 000 ՀՀ դրամ՝ կախված փորձից և հմտություններից Այլ նշումներ՝ Պահանջվող որակավորումներ՝ • Բարձրագույն կրթություն (ցանկալի է տնտեսագիտական) • Առնվազն 1 /մեկ/ տարվա աշխատանքային փորձ • Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության գերազանց իմացություն (ՀՀՄՍ ստանդարտների իմացությունը կդիտվի որպես առավելություն) • ՀԾ և 1C ծրագրերի գերազանց աշխատանքային հմտություններ • Համակարգչային հմտություններ՝ MS Office (Word, Excel) • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր (անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն) • Թիմում աշխատելու ունակություն • Կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ • Ժամանակի կառավարման ունակություն • Սթրեսակայունություն և բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
.Գտնել աշխատանք

ՍՊԸ

Ընկերություն՝ ՍՊԸ Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Հրաչյա Ներսիսյան փող., 14/1 շենք Հեռախոս՝ 011707807, 043567400 Էլ. փոստ՝ marketing շնիկ iloft.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվետար-օպերատոր Աշխատանքի նկարագրություն՝ Պարտականությունները՝ - Գնորդների և մատակարարների դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում ՀԾ ծրագրում - Տվյալների մուտքագրում ՀԾ ծրագիր - Վաճառքների ձևակերպում ՀԾ ծրագրում - Պահեստի ապրանքների մուտքի և ելքի վարում - Պահեստի շարժի ապահովում և անհրաժեշտ պահեստային մնացորդների վերահսկում - Հաշվետվությունների ներկայացում Պահանջվող հմտություններ՝ - Բարձրագույն կրթություն՝ տնտեսագիտության կամ հաշվապահության ոլորտում - ՀՀ հարկային օրենսդրության և հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն - Համակարգչային գիտելիքներ, MS Excel-ի լավ իմացություն - ՀԾ ծրագրերի լավ իմացությունը պարտադիր է (ՀԾ Ձեռնարկության իմացությունը ցանկալի է) - Աշխատանքային փորձ՝ 2 տարի համապատասխան ոլորտում - Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ - Սթրեսակայունություն - Պատասխանատվության զգացում - Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն Այլ նշումներ՝ Աշխատաժամեր՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկ, 09:00-18:00, կիրակի՝ հանգիստ: Աշխատավարձ՝ սկսած 120 000 դրամից՝ կախված գիտելիքներից և հմտություններից: Աշխատանքի համար կարող եք դիմել՝ Ձեր ինքնակենսագրականներն ուղարկելով marketing շնիկ iloft.am էլ. փոստի հասցեին կամ զանգահարել 043567400 հեռախոսահամարով:
.Գտնել աշխատանք

ՍՊԸ

Ընկերություն՝ ՍՊԸ Հասցե՝ ՀՀ, ք.Երևան, Հրաչյա Ներսիսյան փող., 14/1 շենք Հեռախոս՝ 011707807, 043567400 Էլ. փոստ՝ marketing շնիկ iloft.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Պարտականությունները՝ - Իրականացնել հաշվապահական հաշվառում - Ներմուծման գործարքների հաշվառում (ԵԱՏՄ և 3-րդ երկրներ) - Պահեստի ապրանքների մուտքերի և ելքերի հաշվառում - Բանկային հաշիվների շարժի մուտքագրում - Գործընկերների դեբիտորների և կրեդիտորների վարում ՀԾ հաշվապահ ծրագրով - Հաշվետվությունների կազմում, հաշիվ-ապրանքագրերի դուրսգրում, ձևակերպում - Վաճառքների ծրագրային ապահովում - Ընթացիկ դրամական հոսքերի վերահսկողություն - Ներքին ֆինանսական հաշվետվությունների կազմում և փաստաթղթաշրջանառության վարում Պահանջվող հմտություններ՝ - Ֆինանսական կամ տնտեսագիտական կրթություն - Աշխատանքային փորձը ցանկալի է - ՀԾ հաշվապահ ծրագրի գերազանց իմացությունը պարտադիր է - Excel-ի գերազանց իմացություն - Ռուսերենի իմացությունը ցանկալի է - Աշխատանքի օպերատիվ կազմակերպման հմտություններ Այլ նշումներ՝ Աշխատաժամեր՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկ, 09:00-18:00, կիրակի՝ հանգիստ: Աշխատանքի համար կարող եք դիմել՝ Ձեր ինքնակենսագրականներն ուղարկելով marketing շնիկ iloft.am էլ. փոստի հասցեին կամ զանգահարել 043567400 հեռախոսահամարով:
.Գտնել աշխատանք

Ակսեպտ ՍՊԸ

Ընկերություն` Ակսեպտ ՍՊԸ Հասցե՝ ք.Երևան, Կորյունի 19-ա Հեռախոս՝ +374 10 58 49 45, +374 99 58 49 45, +374 94 58 49 45, +374 55 58 49 45 Էլ. փոստ՝ info շնիկ accept.am Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ Բարեգործական հասարակական կազմակերպություն Աշխատավարձ՝ 450 000 ՀՀ դրամ Այլ նշումներ՝ Պարտականություններ՝ Օրենսդրության պահանջներին համապատասխան հաշվապահական հաշվառման կազմակերպում, առաջնային փաստաթղթերի, փաստաթղթերի հոսքի և արխիվացման լիարժեք արտացոլման կազմակերպում և վերահսկում, հաշվապահական հաշվառման քաղաքականության ձևավորում՝ հաշվապահական հաշվառման օրենսդրության համաձայն, հաշիվներում հիմնական միջոցների և գույքագրման օբյեկտների գույքային և դրամական հոսքերի հաշվառման կազմակերպում, հաշվարկների և վճարային պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողություն, ֆիքսված և դրամական միջոցների գույքագրում, աշխատավարձի, բյուջեի տուրքերի և հարկերի հաշվարկ և փոխանցում, սոցիալական հիմնադրամների ապահովագրական վճարներ, բանկային հաստատություններին վճարումներ, ընկերության դեբիտորական պարտքերի և վճարների հետ աշխատանք, ձեռնարկել միջոցներ գումարի և գույքագրման ապօրինի ծախսի կանխարգելման նպատակով, ֆինանսական և տնտեսական օրենսդրության խախտումների կանխարգելման ուղղությամբ, բոլոր մատակարարների և կապալառուների համար գրանցված ծախսերի վերահսկում, աշխատել բանկ-հաճախորդ համակարգում: Պահանջներ՝ Բարձրագույն կրթություն, ցանկալի է տեխնիկական, գլխավոր հաշվապահի փորձ առնվազն 5 տարի: Հաշվապահական, հարկային, աշխատանքային օրենսդրության, քաղաքացիական իրավունքի վերաբերյալ Հայաստանի օրենսդրության իմացություն, հաշվապահական հաշվառման և հարկային հաշվառման բոլոր ոլորտների վերաբերյալ գործնական գիտելիքներ, հաշվապահական հաշվառման բոլոր բնագավառներում փաստաթղթերի կառավարման իմացություն, գույքագրման ընթացակարգի և գործընկերների հետ հաշվարկների կարգի մասին գիտելիքներ, համակարգչային գիտելիքներ՝ MS Office և 1C ծրագրի (կամ նմանատիպ ծրագրերի) իմացություն, ռուսերեն լեզվի լավ իմացություն: Անձնական հատկանիշներ՝ նպատակասլաց, արագաշարժ և ճկուն մտածելակերպ ունեցող անձնավորություն, պատասխանատվության զգացում: Աշխատանքային փորձ՝ 5-ից ավել: Տարիք՝ 30-50: Սեռ՝ իգական: Աշխատանքի տևողությունը՝ լիարժեք աշխատանքային օր: Աշխատանքային ժամեր՝ 09.00 - 18.00: Պահանջվող փաստաթղթեր՝ ռեզյումե լուսանկարով և աշխատանքային պարտականությունների նկարագրությամբ: Հավելյալ տեղեկություններ՝ Հնգօրյա աշխատանքային գրաֆիկ, փորձաշրջան՝ 3 ամիս, աշխատավարձը փորձաշրջանի ընթացքում՝ 350 000 ՀՀ դրամ: Կազմակերպության գրասենյակը գտնվում է Մասիս քաղաքում:
.Գտնել աշխատանք

Փարվանյան Քոնսալթինգ ՍՊԸ

Ընկերություն` Փարվանյան Քոնսալթինգ ՍՊԸ Հասցե` ք․Երևան, Ազատության 13/1 Հեռախոս` +374 10 206100 Էլ. փոստ` hr շնիկ pconsult.am Թափուր աշխատատեղ` Ավագ հաշվապահ Աշխատանքի նկարագրություն` Աշխատանքային պարտականությունները՝ • Ապահովել հաշվապահական հաշվառման ամբողջական վարումը՝ ՀՀ օրենսդրությանը և ՀՀՄՍ-ներին համապատասխան • 1-ին կետում ամրագրված պարտականությունները իրականացնելիս կատարում է աշխատանքի բաժանում խմբի ներսում • Ստեղծել ոգեշնչող թիմային միջավայր բաց հաղորդակցության մշակույթով • Տալ հանձնարարություններ և սահմանել հստակ ժամկետներ • Վերահսկել կատարվող աշխատանքների ընթացքը • Մշտական կապի մեջ լինել գործընկերների հետ՝ տեղեկացված նրանց բոլոր ընթացիկ պահանջներին և խնդիրներին, հնարավորինս սուղ ժամկետներում տալ դրանց լուծումներ՝ խոչընդոտների դեպքում տեղեկացնելով անմիջական ղեկավարությանը • Ամբողջապես տիրապետել գործընկերների բիզնես գործընթացներին • Հանդես գալ նախաձեռնություններով գործընկերների հաշվապահական հաշվառման գործընթացների կատարելագործման ուղղությամբ՝ համաձայնեցնելով ղեկավարության հետ • Ապահովում է գործընկերների մասնագիտական ամբողջական խորհրդատվությունը անձամբ կամ ղեկավարության միջոցով • Խստորեն պահպանել կազմակերպության որակի կառավարման սկզբունքները • Մասնակցում է գործընկերների հարկային կամ այլ ստուգման գործընթացին։ Պահանջվող որակավորում՝ • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտական) • ՀՀԱԱ կամ ՀՀ ՖՆ-ի կողմից տրամադրված հաշվապահի վկայական կամ պատրաստակամություն հնարավորինս սեղմ ժամկետներում այն ձեռք բերելու • Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության գերազանց իմացություն • MS Office (Word, Excel) և ՀԾ ծրագրերի գերազանց աշխատանքային հմտություններ • Հայերեն լեզվի գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր (ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է) • Աշխատանքային օրենսգրքի հիմնական դրույթների իմացություն • Օֆիսային էլեկտրական սարքավորումների շահագործման կանոնների իմացություն • Առնվազն 3 (երեք) տարվա աշխատանքային փորձ: Պահանջվող կոմպետենտություն` • Կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ • ժամանակի կառավարման ունակություն • Սթրեսակայունություն և բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն: Այլ նշումներ՝ Վերը նշված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ինքնակենսագրությունները ուղարկել hr շնիկ pconsult.am էլ. փոստին` նշելով պաշտոնը («Ավագ հաշվապահ»), որի համար դիմում եք: Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք:
.Գտնել աշխատանք

«Գուդիս Բուրգեր Հաուզ» ՍՊԸ

Ընկերություն` «Գուդիս Բուրգեր Հաուզ» ՍՊԸ Հասցե` Հյուսիսային պողոտա 18 Էլ. փոստ` directorgoodys շնիկ gmail.com Թափուր աշխատատեղ` Հաշվապահներ Աշխատանքի նկարագրություն` Պարտականություններ՝ - Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում - Բանկային հաշիվների ամենօրյա ձևակերպում - Աշխատավարձի հաշվարկային և վճարային փաստաթղթերի կազմում և վճարում - Գործընկերների դեբիտորների և կրեդիտորների վարում ՀԾ հաշվապահ ծրագրով - Գլխավոր հաշվապահի հանձնարարությամբ այլ աշխատանքների իրականացում Պահանջվող հմտություններ՝ - Բարձրագույն մասնագիտական կրթություն - Համակարգչի լավ իմացություն - Հայկական ծրագրերի իմացություն - Աշխատանքային փորձ - Ճշտապահություն, ազնվություն - Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություններ - Գաղտնի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն - Սթրեսակայունություն - Ժամանակը ճիշտ կառավարելու հմտություն - Մանրամասներին մեծ ուշադրություն դարձնելու կարողություն Այլ նշումներ՝ Դիմել կարող եք` ինքնակենսագրությունները ուղարկելով directorgoodys շնիկ gmail.com էլ. փոստին՝ նշելով պաշտոնը, որի համար դիմում եք: Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող անձինք: