Author: Accountant.am

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հագուստի ներմուծում ՌԴ-ից

Մարիամ. Բարև Ձեզ: Կարո՞ղ եք օգնել` հայրիկս ԱՁ է և ուզում ենք հագուստ ներմուծել Ռուսաստանից: Ո՞վ կարող է ասել` հարկ ինչպե՞ս պետք է վճարենք և ասացին, եթե քաշը 5 կգ գերազանցի` հարկային բաժին պետք է վճարում կատարենք: Ինչպե՞ս հաշվենք, ինչքա՞ն պետք է վճարենք:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գովազդի համար սահմանված տուրքի դրույքաչափ

Արմեն. Բարև ձեզ: Շատերս ցանկանում ենք իմանալ` եթե կազմակերպությունը իր ֆիրմային անվանումը փակցնում է իր գործունեության վայրի ճակատային մասում և եթե դա համարվում է գովազդ, ապա տուրքի ո՞ր դրույքաչափով պետք է վճարվի, որպես այլ արտաքին գովազդի համար սահմանված լրիվ դրույքաչափո՞վ, թե՞ որպես սեփական կազմակերպության գովազդի համար սահմանվածով, այն է` այլ արտաքին գովազդի դրույքաչափի 10%-ի չափո՞վ: Կանխավ շնորհակալ ենք:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվության լրացման հետ կապված

Լուս. Բարև ձեզ: Օգնեք խնդրում եմ` կազմակերպությանն ունի 85,5 հաստիք, հաշվետվության մեջ պահանջվում է` հաստիքային միավորը, զբաղեցրած հաստիքային միավորը, դրույքային միավորը, զբաղեցրած հաստիքների դրության դրույքային թվաքանակ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Անի. Հարգելի հաշվապահներ, կօգնե՞ք տալ ստույգ ձևակերպումներ. 1. Շինարարությունում օգտագործելու նպատակով ձեռք բերված ցեմենտի վաճառքի արտացոլում 2. Հիմնական միջոցների կառուցման ընթացքում օգտագործված նյութերի արտացոլում 3. Գործուղման ծախսերի արտացոլում 4. Հաստոցի ձեռքբերման նպատակով տրված կանխավճարի հետ ստացում 5. Արտացոլվում են երկարաժամկետ վարկերի գծով չկրած տոկոսային ծախսերը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր

Մարինե. Հարգելի հաշվապահներ, եթե աշխատողը երեխայի խնամքի արձակուրդից անմիջապես հետո ուզում է աշխատանքից ազատվել, նրա անունը հաշվառվու՞մ է աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրում աշխատանքից ազատվելու պահին:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ, թե՞ ՍՊԸ

Մարինա. Հարգելի գործընկերներ, պետք է բացվի կազմակերպություն, որը զբաղվելու է արտադրությամբ, որը պետք է արտահանվի (հումքը ձեռք է բերելու ՀՀ-ից): Ճիշտ կլինի ՍՊԸ, թե՞ Ա/Ձ հիմնել, և ի՞նչ հարկեր են առաջանալու։ Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնել

Մարինա. Հարգելի գործընկերներ, համատիրությունը 2021թ.-ի ընթացքում իր տարածքներից մեկը տվել է վարձակալության, վճարը ստանալու համար ամեն ամիս դուրս է գրել հաշիվ-վավերագիր։ Խնդրում եմ հուշել` ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկել և ի՞նչ հարկեր վճարել։ Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային օրենսգիրք

Գոհար. Որտեղի՞ց գտնեմ օրենքները, որով հաշվարկվում է արձակուրդաինը, աշխատավարձը, բյուլետենը, վերջնահաշվարկը /ֆորմուլան այդ հաշվարկների/: Ո՞ր իրավական ակտում կարող եմ ծանոթանալ: Ցանկանում եմ ծանոթանալ կադրային գործին։ Խնդրում եմ տրամադրել ինձ հղում համապատասխան գրականությանը։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մաքրման ծառայությունների մատուցում

Լիլիթ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ուզում եմ բացել մաքրման ծառայության գրասենյակ, որը կաշխատի միկրոյով, աշխատակիցների աշխատանքը կլինի այսպես` յուրաքանչյուր պատվեր կունենա սահմանված գին, որից x % պետք է վճարի մաքրման սերվիսին։ Խնդրում եմ օգնեք հասկանամ` ինչպե՞ս պետք է հաշվապահորեն ցույց տալ տոկոսադրույքների մուտքը, և քանի որ աշխատանքը կախված է պատվերներից` արժե՞ գրանցել մաքրուհիներին։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ջնջված հաշիվ

Անի․ Հարգելի գործընկերներ, եթե դիմացի կողմը հաշիվ է դուրս գրել սխալ գումարով և հրաժարվում է փոխել գումարը, մենք ջնջել ենք այդ հաշիվը էլեկտրոնային հաշիվների e-invoicing ծրագրում, էլի ինչ-որ անելիքներ ունե՞նք այս կապակցությամբ, թե՞ ոչ։ Շնորհակալություն նաԽապես։
Այլ նյութեր

Հրապարակվող հաշվետվությունների հարթակ Accountant.am կայքում

Accountant.am կայքը տրամադրում է էլեկտրոնային հարթակ՝ կազմակերպությունների հրապարակման ենթակա հաշվետվությունների տեղադրման համար։ Մանրամասների համար կարող եք զանգահարել +(374) 91 088 349 հեռախոսահամարով։
ConverseBank
ԳործընկերներԿոնվերս Բանկ ՓԲԸ

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի Միջցանցային էկրանների լիցենզիաների ձեռքբերման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի Միջցանցային էկրանների լիցենզիաների ձեռքբերման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով Կից փաստաթղթեր․
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

2 պայմանագիր

Ռազ․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հնարավո՞ր է, որ աշխատակիցը նույն կազմակերպությունում ընդունված լինի և աշխատանքային պայմանագրով, և քաղիրավականով միաժամանակ, և ունենա 2 պայմանագիր։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՍՊԸ գործունեության դադարեցում

Լուսի. Բարև Ձեզ: Միկրոյով աշխատող ՍՊԸ-ն նոյեմբեր ամսից ժամանակավոր դադար եմ տվել, բայց աշխատակիցներին չեմ ազատել և եկամտային չեմ ներկայացրել: Հիմա, եթե ազատեմ` խնդիր կլինի՞, թե՞ զրոյական նոյեմբեր և դեկտեմբեր 189 ձևը տամ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բնապահպանական հարկ

Անահիտ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ընկերությունը 3-րդ երկրից ներմուծում է կատարել, որում առկա է բնապահպանական հարկով հարկվող ապրանք։ Բնապ․ հարկը վճարվել է։ Ըստ օրենքի` ընկերությունը, եթե չի վաճառել այդ ապրանքից և պակասեցման ենթակա հարկի գումար չկա, եռամսյակային հաշվետվությունով այնուամենայնիվ պե՞տք է վճարի կրկին բնապ. հարկ` ապրանքի արժեքի ու քանակի արտադրյալի նկատմամբ հաշվարկելով համապատասխան դրույքաչա՞փ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

256 ձև հաշվետվություն

Հասմիկ. Բարև Ձեզ: Փորձում եմ լրացնել 256 հաշվետվությունը, վերջում գրված է Եկամուտները` ըստ գործունեության տեսակների` Բաժին, Հատված, Խումբ, Դաս, Ենթադաս, Տեսակարար կշիռը: Ի՞նչ պետք է լրացնել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային դաշտի փոփոխություն

Նարինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱՁ 2021թ-ին գործել է որպես միկրոձեռնարկատեր: 2022թ-ին արդեն տվել եմ հայտարարություն շարունակելու միկրոյով, սակայն փոխվել են պլանները, և որոշեցի անցնել շրջանառության հարկով հարկման: 201 ձևը ուղարկեցի, համակարգն առանց ինչ-որ խնդրի ընդունեց հաշվետվությունը: Կխնդրեի պատասխանել` հիմա ամեն ինչ նորմա՞լ է, թե՞ հետագայում կարող է խնդիր առաջանալ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամտային հարկի հաշվարկ

Վարդուհի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասել` արդյո՞ք միկրոձեռնարկատիրության ոլորտում աշխատող ԱՁ-ն ներկայացնում է տարեկան հաշվարկ եկամտային հարկի և սոց. վճարի գծով, եթե ունի աշխատող: Եթե այո, ապա ինչպե՞ս կարող եմ եկամտային հարկի դաշտը ճիշտ լրացնել, որովհետև ծրագիրը լրացնում է ավտոմատ և սխալ է հաշվարկում։ Կանխավ շնրոհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր պետք է վճարել

Անահիտ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Իրավաբանական անձը ֆիզ. անձի հետ իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր է կնքում, կասե՞ք` օրենքի ո՞ր կետի համաձայն ի՞նչ հարկեր պետք է վճարվի ֆիզ. անձի համար։ Կանխավ շնորհակալ եմ։
Գտնել աշխատանք

#գործկա Երեմյան Փրոջեքթս ընկերությունում

Ընկերություն՝ Երեմյան Փրոջեքթս Հասցե՝ Երևան, Արցախի փ․ 143 Էլ․ փոստ՝ hr շնիկ yeremyanprojects.com Թափուր աշխատատեղ՝ Արտադրամասի ավագ հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ - Արտադրության հետ կապված մուտքերի, դուրսգրումների, վաճառքների և տեղաշարժերի ձևակերպումներ - Արտադրամասերի հաշվառման վարում - Փաստաթղթաշրջանառության ապահովում և վերահսկողություն - Գործարանի հաշվառման հետ կապված տարբեր գործառույթներ - Հաշվետարների կողմից կատարված աշխատանքների վերահսկողություն - Ապրանքների ինքնարժեքերի և վաճառքի գների վերլուծություն - Հաշվետվությունների ներկայացում անմիջական ղեկավարին: Պահանջներ՝ - Բարձրագույն մասնագիտական կրթություն - ՀԾ հաշվապահ 7-ի գերազանց իմացություն - ՀԾ Ձեռնարկության իմացությունը կդիտվի որպես առավելություն - MS Office ծրագրերի իմացություն - Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ մթերքի արտադրության ոլորտում - Հաղորդակցվելու կարողություն - Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն - Թիմում աշխատելու հմտություն - Պատասխանատվության բարձր զգացում և մարդկային բարձր որակներ
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

Աստղիկ. Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. աշխատողին տրամադրվել է ամենամյա նվազագույն արձակուրդ և ելնելով անհրաժեշտությունից հետ է կանչվել։ Դա եղել է 2018 թվականին։ Օրենքով սահմանված կարգով աշխատողը ստացել է աշխատավարձ և այլն, իսկ չօգտագործած օրերը (15 օր) մինչ օրս չի օգտագործել, չի միացվել հաջորդ արձակուրդներին և ոչ մի ձևով չի օգտագործվել աշխատողի կողմից։ Հիմա լուծվելու է աշխատանքային պայմանագիրը։ Ասացեք խնդրեմ` այդ 15 օրը հաշվարկվու՞մ է որպես վերջնահաշվարկ և վճարվում, թե՞ ․․․․։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցում

Սուրեն. Բարև ձեզ: Ես իրավ. անձ եմ և աշխատում եմ ԱԱՀ դաշտում: Դեկտեմբեր ամսին գնել ենք անշարժ գույք և ստացել հարկային հաշիվ` նույնպես դեկտեմբեր ամսին, բայց գույքը սեփականաշնորհվել է հունվար ամսին: Գույքից առաջացած ԱԱՀ գումարը ո՞ր ամսին պետք է հաշվանցել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կուտակված շահույթ

Հայկ. Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ: Եթե ՍՊԸ հիմնադիրը իր երկու տարիների կուտակված շահույթը ուզում է ներդնել կանոնադրական կապիտալում, ապա ի՞նչ ընթացակարգով է արվում: Այս դեպքում այլևս չի՞ առաջանում շահաբաժնի վճարումից եկամտային հարկ վճարելու պարտավորություն: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է վճարել հարկերը

Անահիտ. Ինտերնետով աշխատանք եմ գտել արտասահմանում, որը տան համակարգիչով եմ անելու։ Պայմանագրի կետերից է, որ հարկերը պետք է մուծեմ, և թուղթը ներկայացնելուց հետո միայն կփոխանցեն աշխատավարձը։ Ինչպե՞ս եմ մուծելու հարկը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ մատուցում է զանգերի կենտրոնի ծառայություններ

Անի. Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն մատուցում է զանգերի կենտրոնի ծառայություն` ՌԴ հարկման ընդհանուր համակարգում։ Որքան տեղյակ եմ կհարկվի 0% դրույքաչափով:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բնապահպանական հարկ

Սեդա. Բարև Ձեզ: Բնապահպանական հարկով 3-րդ երկրից ապրանք ներմուծելիս` ինչպե՞ս պետք է հաշվանցել այդ հարկը` տվյալ եռամսյակում ամբողջությամբ, թե՞ ապրանքի վաճառքից համամասնորեն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ հաշվետվություններ

Գայանե. Բարև ձեզ։ 2021թ. հոկտեմբերի 20-ին բացվել է Ա/Ձ, աշխատում է շրջհարկով, չունի գրանցված աշխատող, հենց Ա/Ձ-ն մատուցում է քասթինգ ծառայություններ։ Հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար վճարվել է 5000դր. եկամտային և 5000դր. սոց. վճարները։ Դրոշմանիշայինը՝ ըստ տարեկան շրջանառության 8 000դրամ է։ Խնդրում եմ հստակ ասել՝ 2021թ. համար ի՞նչ հաշվետվություններ և ի՞նչ ժամկետներում պետք է հանձնել։ Շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Դիանա. Բարև Ձեզ: Ունեմ այսպիսի հարց։ Ես գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, աշխատում եմ պետական հաստատությունում և այս ընթացքում ընդունվել եմ աշխատանքի այլ վայր։ Կարո՞ղ եմ համատեղ գրանցված լինել, և նոր գործատուի մոտ աշխատել լրիվ դրույքով։ Եթե դժվար չէ, կասեք` ո՞ր օրենքով է սահմաված։