Author: Accountant.am

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխկապակցվածություն

Անի․ Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել այս հարցին. եթե հայրս ունի շրջանառության հարկով աշխատող ՍՊԸ, որտեղ համահիմնադիր տնօրեն է, և կա դադարի մեջ գտնվող մեկ այլ ՍՊԸ, որտեղ համահիմնադիր է մայրս, իսկ հայրս՝ գործադիր տնօրեն, բայց առանց 20 տոկոս մասնակցության, հիմա այս դեպքը համարվու՞մ է փոխկապվածություն, և եթե հայրս ազատվի գործադիր տնօրենի պաշտոնից, և գործադիր տնօրեն դառնամ ես, էլի 2 ՍՊԸ-ները կհամարվե՞ն փոխկապակցված։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակցի տվյալների փոփոխություն

Անի․ Բարև ձեզ։ Եթե աշխատողի պաշտոնը փոխվել է անցյալ տարվա մարտի 1-ին և մինչև հիմա չի փոխվել հարկայինի էջում, ինչպե՞ս պետք է վարվել, կարելի՞ է հիմա փոխել հետին ամսաթվով։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել հաշվարկը

Լիլիթ․ Բարև Ձեզ։ Աշխատողը ընդունվել է փոխարինող 10.01.2022թ, ազատվել 11.02.2022թ., աշխատում է համատեղությամբ: Խնդրում եմ ասեք՝ վերջնահաշվարկ հասնու՞մ է և ինչպե՞ս պետք է հաշվել: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ա/Ձ շրջանառության հաշվարկ

Ան. Բարև ձեզ: Կասե՞ք՝ շրջ. հարկով աշխատող ԱՁ-ն ինչպե՞ս հաշվարկի շրջանառությունը, եթե ունի օրական 1 000 000 հասույթ և 1 500 000-ի գնում, ինչպես նաև այն դեպքը, երբ գնումը 500 000 է: Շնորհակալություն նախապես:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կրիպտոարժույթի կարգավորումներ

Լուսինե. Բարև Ձեզ: Ինձ հետաքրքիր է` ինչպիսի՞ կարգավորումներ են գործում ՀՀ-ում կրիպտոարժույթի թողարկման (mining) վերաբերյալ: 1. Արդյո՞ք համարվում է ձեռնարկատիրական գործունեություն, թե՞ ուղղակի ֆիզ. անձը կարող է տարվա վերջում եկամուտ հայտարարագրել: 2. Ի՞նչ հարկեր է անհրաժեշտ վճարել: Շնորհակալ եմ ցանկացած տեղեկատվության համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի բաշխում

Sofa. Բարև ձեզ։ Կասեի՞ք՝ գործատուի միջոցներին որքանը գրեմ, պետ. բյուջեինը որքանը՝ եկամտային հարկի 189 հաշվետվության մեջ հիվանդության նպաստի հաշվարկը, եթե անաշխատունակության թերթիկում 22.12.2021-05.01.2022թթ. նշված աշխատավարձը 60 000*12, աշխատանքայի՞ն օր են հաշվում, թե՞ օրացուցային։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հայտնի բրենդերի վաճառք

Կարեն․ Բարև Ձեզ։ Տարբեր հայտնի բրենդերի վաճառքը լեգա՞լ է առանց բրենդերի ներկայացուցիչների համաձայնության։ Այսինքն՝ վերավաճառքը, քանզի շատերն են նման գործունեությամբ զբաղվում և անգամ գրանցված ԱՁ կամ ՍՊԸ-ներ են, և կա՞ արդյոք տարբերություն տվյալ գործունեությունը օնլայն և օֆլայն անելու միջև։ Շնորհակալություն:
Accountant.am
Գտնել հաշվապահ

Անահիտ

Անուն, Ազգանուն` Անահիտ Էլ. փոստ` anahit-ka շնիկ mail.ru Հեռախոս` 099512166 Պաշտոն` Գլխավոր հաշվապահ Բովանդակություն` • Կազմակերպության ստեղծում և գրանցում • Հաշվապահական Հաշվառում • Ֆինասական և հարկային հաշվետվությունների կազմում • Կադրային գործավարություն • Ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվությունների կազմում և ներկայացում • Փաստաթղթաշրջանառության վարում • online բանկ/դրամարկղ • Հաշիվ ապրանքագրերի դուրսգրում • Հաշիվների դուրսգրում, քաղվածքի անցկացում • Դրամարկղային գործառնությունների իրականացում • Հաշվետվությունների ներկայացում • Հաշիվ-ապրանքագրերի համակարգչային ծրագիր ներմուծում • Ապրանքների մուտքերի և ելքերի վարում • e-invoicing հաշիվների դուրս գրում • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վարում • Աշխատավարձի հաշվարկ • Գործուղման ձևակերպումներ և վճարումների իրականացում • Փոխանցումների իրականացում • Եկամտային հարկի հաշվարկ և հաշվետվության ներկայացում Ցանկալի աշխատավարձ` 450 000 դրամ
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկի հետ կապված

Անյա. Բարև ձեզ: Եթե աշխատակիցը նոր է ընդունվել աշխատանքի և որոշ ժամանակ անց հիվանդացել և հիվանդաթերթիկ է ներկայացրել, այդ օրերի համար գումար ստանալու՞ է, եթե մեկ ամիսը դեռ չի լրացել աշխատելու:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ֆրախտի համար հարկ վճարել

Սեդա Հախվերդյան. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասեք` Բելառուսից պետք է ապրանք ներմուծվի, բեռնափոխադրումը կատարելու են իրենք: Հիմա ֆրախտի դիմաց ստացված եկամտից եկամտային հարկ վճարելու՞ ենք, թե՞ ոչ, այդ հոդվածը գործում է, թե՞ ոչ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Մելանյա. Հարգելի հաշվապահներ, ՍՊԸ-ին պատկանող անշարժ գույքը կադաստրի կոմիտեում սեփականության վկայականով գրանցված է 2006թ.-ից: Քանի որ գործունեությունը դադարեցված է եղել կամ աշխատել է ոչ լրիվ տարի, հիմնական միջոցի համար մաշվածություն չի հաշվարկվել: Նշեմ, որ գույքը միշտ տրվել է վարձակալության: Խնդրում եմ` օգնեք տալ ճիշտ ձևակերպում 31.12.2021թ.-ի դրությամբ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ոչ ռեզիդենտ կազմակերպություն

Նարեկ. Բարև Ձեզ: Հարկային օրենսգրքում կա Հայաստանի Հանրապետությունում հաշվառված մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպություն հասկացությունը։ Եթե ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ՀՀ-ում մշտական հաստատություն չունի` ինչպե՞ս կարող եմ իմանալ ՀՀ-ում հաշվառված է, թե՞ ոչ:
ԱյլԿայքի նորություններ

Ինքնահոս գրիչ Chinese White

Տեսակը՝ ինքնահոս Գրելու մասի հաստությունը՝ 0,7 մմ Իրանը՝ պլաստմասե Քարթրիջի թանաքի գույնը՝ կապույտ
  • Բացի թանաքով լիցքավորվելուց, գրիչը գրում է նաև միջուկ-քարթրիջով
  • Գրիչի հետ տրվում է 1 միջուկ-քարթրիջ
  • Գրիչն ունի փաթեթավորում՝ նվիրելու համար
[product id="73461"]
Accountant.am
ԳործընկերներԿոնվերս Բանկ ՓԲԸ

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի Ավտոմատ գանձման մեքենաներին ուղղորդող լուսային վահանակների ընթացիկ սպասարկման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի Ավտոմատ գանձման մեքենաներին ուղղորդող լուսային վահանակների ընթացիկ սպասարկման, վերանորոգման աշխատանքների և պահանջվող այլ ծառայությունների ձեռքբերման համար մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով Կից փաստաթղթեր․
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցն ունի Իրանի անձնագիր

Անյա. Բարև ձեզ: Աշխատակցին պետք է գրանցել, բայց Իրանի անձնագիր ունի։ Հայկական անձնագրի ժամկետը 2 տարի է լրացել է, բայց ունի սոցիալական քարտ։ Կարո՞ղ եմ իրանական անձնագրով գրանցել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Բարև ձեզ: Ինձ կարո՞ղ եք խորհուրդ տալ արձակուրդի հաշվարկման հետ կապված։ Եթե աշխատողն ընդունվել է աշխատանքի մայիսից, նոյեմբերին գնացել է արձակուրդ, 2022թ. հունվարի 3-15 նորից գնացել է, ընդհանուր թիվը բաժանում եմ 12-ի՞, թե՞ 8-ի, թե՞ 7-ի, հետո բաժանում 25 ու բազմապատկում 12-ի՞: Եվս մեկ հարց. եթե աշխատողը գտնվել է արձակուրդում 3-15.01.2022թ., հունվարի 6-ը ոչ աշխատանքային օր է, աշխատողը գտնվել է 11՞, թե՞ 12-օրյա արձակուրդում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բեռնափոխադրումներ իրականացնելու համար

Արփինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք մի հարցում. ԱՁ ցանկանում է բեռնափոխադրումներ կատարել ֆիզիկական անձանց համար, ՀՀ-ից ՌԴ և հակառակը: Ի՞նչ քայլեր են հարկավոր դրա համար, միայն լիցենզիա ստանա՞լ, կարո՞ղ է աշխատել միկրոհամակարգում և այդ դեպքում հաշիվ ինչպե՞ս է դուրսգրում։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԴՄ կտրոնը որպես ծախսի հիմնավորում

Թամարա. Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ` ռեստորանի համար հդմ կտրոններով ձեռք բերված ապրանքների գումարը կարո՞ղ եմ ծախս ճանաչել և նվազեցնել շրջհարկը, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հիմնական միջոցի պիտանելիության ժամկետ

Գայանե. Ինչպե՞ս են որոշում հիմնական միջոցի պիտանելիության ժամկետը, օրինակ` գրասեղանը ձեռք է բերվել 1998թ., 2018թ. կատարվել է վերագնահատում: Ինչքա՞ն պետք է սահմանել նրա պիտանելիության ժամկետը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկի հետ կապված

Մանե. Բարև Ձեզ: Աշխատողը գնացել է ֆիզ 27.07.2021թ-ին, անաշխատունակության թերթիկում նշված է սկզիբը 27.07.21, վերջը` 13.12.21թ., այնուհետև դրան ավելացվել է 15 օր բյուլետեն, որն ավարտվել է 29.12.21թ-ին։ Գրանցման հայտով ֆիզի ավարտը նշում եմ բյուլետենի ավարտը, թե՞ ոչ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բնակարանը տրվել է վարձով

Սոնա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս հետևյալն է. ֆիզ. անձը, հանդես գալով որպես վարձատու, բնակարանը տվել է վարձով 2021թ.` օրենքի սահմաններում պայմանագիր կազմելով։ Շուրջ 1 տարի ստացել է եկամուտ։ Մինչ օրս չի ստացել որևէ ծանուցում հարկ չվճարելու հետ կապված։ Հիմա ուզում եմ հասկանալ` արդյո՞ք որևէ խնդիր կառաջանա այս առումով։ Վարձատուն պարտավո՞ր է հետաքրքրվել և իմանալ, թե ինչ հարկ պետք է վճարի, թե՞ պետք է ծանուցվի համապատասխանաբար։ Եթե այո, ապա տարածքային հարկային մարմի՞ն պետք է դիմել։ Եթե հնարավոր է` տեղադրեք օրենքից հղում, թե ինչքան հարկ է առաջանալու և վճարման կանոնների հետ կապված։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տերմինալների տեղադրում

Անահիտ Եփ․ Բարև ձեզ հարգելի հաշվապահներ, ընկերությունը ցանկանում է տեղադրել վճարային տերմինալներ, սուրճի ապարատներ, կասե՞ք խնդրեմ՝ ի՞նչ հարկատեսակով են հարկվում այդ գործունեությունները։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀԿ հաշվետվություններ

Սոֆյա․ Ասացեք խնդրեմ, արդյո՞ք 2022թ-ի համար կան նոր փոփոխություններ՝ կապված ՀԿ-ի հաշվետվությունների հետ: Պե՞տք է արդյոք ՀԿ-ն, որ 2021թ-ին ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը, շահութահարկով հարկվելու հաշվետվություն տա մինչև փետրվարի 20-ը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվի մատակարարման ամսաթիվ

Gegham Bagrazyan. ՀՈԱԿ-ը աղբահանության իրականացնելու համար լիցենզիա ստանալու համար կնքել է պայմանագիր փորձաքննություն իրականացնող կազմակերպության հետ 1 800 000 գումարի չափով 2021թ-ի հոկտեմբերին, բայց աշխատանքների մի մասն է ավարտել, և չի կազմվել ակտ, չեն ներկայացրել հաշիվ ապրանքագիր, չնայած մենք կանխավճար ենք փոխանցել 2021-ի հոկտեմբերին 900 000դրամ, խնդրում եմ օգնեք․ կարո՞ղ են արդյոք 2022թ-ի փետրվարին հաշիվ ներկայացնել՝ մատակարարման ամսաթիվը 2021թ-ի դեկտեմբերով, և ի՞նչ չափով կարող ենք ծախսագրել 2021թ-ով։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Աշխատանքը թերի է կատարվել

Արմինե. Բարև ձեզ: Եթե սկսնակ աշխատողը չի կատարել կամ թերի է կատարել իր աշխատանքը (հաշվապահություն), բայց կազմակերպությունը չի կրել նյութական վնաս՝ միայն բացակա կամ թերի թղթաբանություն և հետագայում ստումգումների արդյունքում բացահայտվում է ու տվյալ անձին տուգանում կամ այլ պատասխանատվության են ենթարկում (իր անունով սեփականություն չունի): Ինչպե՞ս են վարվում, կա՞ պատասխանատվության որոշակի գումարային շեմ կամ մեղմացուցիչ հանգամանք։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ծախսի հիմնավորում

Աննա. Բարև Ձեզ: Ընկերությունը պետությունից ժամանակավոր օգտագործման նպատակով պիտի ստանա շինություն: Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ դասավորել, որպեսզի կատարված ծախսերը հիմնավորված լինեն և ապագայում խնդիրներ չունենանք հարկայինի հետ:
macbook pro on brown wooden table
ԱյլՀարց ու պատասխանՄիկրոձեռնարկատիրություն

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Նարեկ. Բարև Ձեզ: Միկրոձեռնարկատիրության (կամ (միկրոբիզնեսի) վերաբերյալ ինչ-որ տեղեկատվություն կամ օրենսդրության հղում կուղարկե՞ք:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գույքի առքուվաճառք

Սամ. Բարև Ձեզ։ Երկու ՍՊԸ-ների միջև իրականցվելու է գույքի առուվաճառքի գործընթաց։ ՍՊԸ-ները աշխատում են ԱԱՀ-ով։ Խնդրում եմ հայտնել` ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում, և վճարված ԱԱՀ-ի գումարը հաշվանցվելու է, թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Լիազորագրի օրինակ

Նելլի. Հարգելի աշխատակիցներ, կցանկանայի ձեռք բերել բանկային լիազորագրի նմուշ, որով իմ վստահված մարդուն կլիազորեմ կատարել իմ փոխարեն բանկային գործողություններ: Շատ ցանկալի կլինի գերմաներեն տարբերակն էլ: Շատ շնորհակալ կլինեմ օգնության համար:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի դեղատունը

Անի. Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ: Դեղատունը բացի հարկային հաշվետվություններից, ներկայացնու՞մ է արդյոք հաշվետվությունններ Առողջապահության կամ Բնապահպանության նախարարություններին:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եկամուտ համատիրության համար

Նարինե. Համատիրությունը, որը համարվում է շահույթ չհետապնդող կազմակերպություն, ամեն ամիս գրում է հաշվարկային փաստաթուղթ` ոչ բնակելի տարածքներին։ Խնդրում եմ պատասխանել` արդյոք այն համարվում է համատիրության համար եկամուտ, թե՞ ոչ, և շահութահարկի հաշվետվությունում որտե՞ղ պետք է այն ներկայացվի։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկի հաշվարկ

Ռիմա. Բարև Ձեզ։ Եթե աշխատակցի համար բացվել է անաշխատունակության թերթիկ և նա գտնվում է անաշխատունակության ընթացքի մեջ և միևնույն ժամանակ ցանկանում է աշխատել տնից, նշելով, որ իր անաշխատունակության թերթիկը մասամբ հաշվի առնենք, այսինքն` մի մասը հաշվի առնենք, իսկ մյուս մասը, քանի որ տնից աշխատելու է, հաշվի չառնենք: Արդյոք կա՞ որևէ օրենքի հղում, որը կկարգավորի այս հարցը։ Միգուցե սահմանվում է, որ անաշխատունակության ընթացքում աշխատակիցը իրավունք չունի զբաղվել իր աշխատանքային պարտականություններով։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի կանխավճարներ չեն կատարվել

Մարիա․ Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն 2021թ-ին աշխատել է ընդհանուր հարկման դաշտում (շահութահարկ և ԱԱՀ)։ Համաձայն ՀՕ հոդված 135՝ պետք է կատարեր շահութահարկի կանխավճարներ, սակայն չի կատարել։ Հիմա, երբ արդեն պարզ է շահութահարկի գումարը, ստացվել է այնպես, որ կանխավճարների գումարը ավելի մեծ է, քան փաստացի շահութահարկի գումարը։ Հարցը հետևյալն է՝ ԱՁ-ն պետք է մարի պարտավորությունը շահութահարկի կանխավճարների գումարի չափով, հետո ավել մասը ետ ստանա, թե՞ կարող է վճարում կատարել փաստացի շահութահարկի չափով։ Շնորհակալություն։