Author: Accountant.am

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Փորձաշրջանի հետ կապված

Նանե. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք խորհրդով: Ես մայիսի 2-ից անցնելու եմ աշխատանքի որպես փորձնակ՝ բանկում, 3 ամիս տևողությամբ, այնուհետև դա հաղթահարելուց հետո անցնելու եմ հիմնական աշխատանքի: Ես ամսի 2-ով հրամանագրվելու եմ: Այժմ պարզել եմ, որ հղի եմ 5 շաբաթական: Խնդրում եմ կասեք իմ հետագա քայլերը, արդյո՞ք իրավունք ունի գործատուն հեռացնել աշխատանքից։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Մայրության նպաստ

Հասմիկ. Բարև Ձեզ: Եթե ես գրանցված եմ ՍՊԸ-ում, որի սեփականատերը ամուսնուս մայրը և եղբայրն են, ինձ մայրության նպաստ կվճարվի՞: Եթե այո, կասե՞ք՝ ինչպես է վճարվելու՝ գործատուն վճարելու է ինձ, այնուհետև պետությունը փոխանցելու է գործատուի՞ն։ Նշեմ, որ միկրոբիզնես է, և մաքուր աշխատավարձս կազմում է 160 000 դրամ։ Կխնդրեմ նշել նաև՝ ինչքան կկազմի նպաստի չափը:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Կանոնադրական կապիտալի ավելացում

Արթուր. Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցով. ուրեմն ՍՊԸ-ի գործադիր տնօրենը ցանկանում է ավելացնել կանոնադրական կապիտալը, ներդնելով շարժական գույք՝ մարդատար ավտոբուս: Հիմա հարցս. պետռեգիստրում գրանցման համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվի և կա՞ն արդյոք այլ ընթացակարգեր այն կազմակերպելու համար։ Եվ ձևակերպումը ո՞նց է տրվում հաշվապահորեն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Թոշակի հետ կապված

Արփինե. Բարև ձեզ։ Ֆիզիկական անձը ոստիկանության աշխատակից է եղել և թոշակի է անցել արտոնյալ պայմաններով` 55 տարեկանում։ Եթե իր անունով ԱՁ գրանցվի և գործունեություն ծավալի, դա թոշակի վրա ինչ-որ կերպ կազդի՞։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գիրք արտարժույթի համար

Անի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն ունի դոլարի և ռուբլու դրամարկղային գրքեր, քանի որ կատարում է արտարժույթով կանխիկ գործարքներ: Այդ գրքերում գումարի մուտքն ու ելքը արտարժույթո՞վ պիտի կատարվի, թե՞ համարժեք դրամով։ Ու էլի մի հարց. դրամարկղային գիրքը 3 ամսվա կտրվածքով կարելի՞ է լրացնել, քանի որ գործարքները քիչ են։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ծանուցում փոխարինող աշխատակցին

Աննա. Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. կազմակերպության վարորդին ուղարկում ենք հերթական արձակուրդ, նրա պարտականությունները պետք է դնենք նույն կազմակերպության այլ վարորդի վրա: Արդյո՞ք պետք է փոխարինող վարորդին ծանուցել այդ մասին և կազմել համաձայնագիր: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ձեռագործ զարդերի առցանց վաճառք

Լուսինե. Բարև Ձեզ: Ցանկանում եմ իմ կողմից, տնային պայմաններում պատրաստված, ձեռագործ զարդերը (ոչ մետաղական, ոչ թանկարժեք) վաճառել համացանցով (հավանաբար ինստագրամյան էջով): Խնդրում եմ ասել. 1. Պարտադի՞ր է հաշվառվել/գրանցվել որպես Ա/Ձ, թե՞ ոչ։ 2. Եթե այո, ապա ի՞նչ հարկեր/տուրքեր/վճարներ են առաջանալու։ Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Հայկ. Բարև Ձեզ: Ունենք աշխատակից, որի աշխատավարձից յուրաքանչյուր ամիս պահում եմ 30% հարկադիրի գումարը: Կասե՞ք՝ ինչպե՞ս տալ ձևակերպումները, որ ճիշտ լինի: Շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՏՏ ոլորտի ծառայությունների մատուցում

Անի. Բարև Ձեզ, հարգելիներս։ Խնդրում եմ օգնեք՝ ցանկանում ենք ՍՊԸ բացել Հայաստանում, որը ՏՏ ոլորտի ծառայություններ է մատուցելու ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, որը Հայաստանում մշտական հաստատություն չունի: Հարց 1. ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափ կկիրառվի՞ արդյոք։ Հարց 2. ՏՏ ոլորտի արտոնությունից կարո՞ղ ենք օգտվել, եթե աշխատակիցների թիվը լինի 1։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ զբաղվում է մետաղի ջարդոնի առևտրով

Ռուզաննա. Բարև Ձեզ: ԱՁ-ն աշխաում է շրջհարկով և զբաղվում է սև մետաղի ջարդոնի մեծածախ առևտրով: Ապրանքի ձեռքբերումը կատարվում է տարբեր ֆիզ. անձանցից: Այժմ ԱՁ-ն պիտի անցնի ԱԱՀ դաշտ: 1. Այս դեպքում ձեռքբերված ապրանքները որպես ծախս հիմնավորելու համար արդյո՞ք պետք է կազմի երկկողմանի գնման ակտ և վճարի 10% եկ. հարկ: 2. Արդյո՞ք երկկողմանի գնման ակտով հիմնավորված, ձեռքբերված ապրանքների արժեքը կարող է նվազեցնել որպես ծախս շահութահարկի հաշվարկում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հարկային օրենսդրության վերաբերյալ դասընթացներ

Աստղիկ. Սիրելի հաշվապահներ, որտե՞ղ կարող եմ մասնակցել հարկային օրենսդրության դասընթացների։ Որտեղ նայում եմ, հաշվապահական դասեր են, որոնց մի մասը վերաբերում են հարկայինին, բայց ինձ պետք է կոնկրետ հարկային օրենսդրությունը առավել խորը, քանի որ հաշվապահական դասընթացը արդեն անցել եմ։
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղման հրամանի ձև

Անի. Հարգելի՛ հաշվապահներ, 1. ինձ կարո՞ղ եք ՀՀ տարածքում գործուղման հրամանի ձև և վերադարձի հաշվետվության ձև ուղարկել կամ հղում տալ: 2. Եթե ՍՊԸ-ի տնօրենը նույն ինքը հիմնադիրն է, այլ աշխատակից չունի, ինչպե՞ս տեղեկանք գրել եկամուտների մասով բանկ ներկայացնելու համար: Ինչ-որ հատուկ ձև կա՞: Շնորհակալ եմ։
Գտնել աշխատանք

#գործկա Երեմյան Փրոջեքթս ընկերությունում

Ընկերություն՝ Երեմյան Փրոջեքթս Էլ․ փոստ՝ hr@yeremyanprojects.com Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ - Կազմել հարկային և կից օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններ - Կատարել աշխատավարձի հաշվարկ - Կատարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում - Դուրս գրել հաշիվ-ապրանքագիր - Ձևակերպել հաշվարկային հաշիվների քաղվածքները - Իրականացնել պետական մարմինների հետ աշխատանքը Պահանջներ՝ - Առնվազն 2 տարվա հաշվապահական փորձ, - Հարկային օրենսդրության իմացություն, հաշվապահական ստանդարտների իմացություն - MS Office, E-invoicing, ՀԾ հաշվապահ իմացությունը պարտադիր է, ՀԾ Ձեռնարկության իմացությունը ցանկալի է - Ուշադրություն, կենտրոնացում - Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն - Թիմում աշխատելու հմտություն - Պատասխանատվության բարձր զգացում և մարդկային բարձր որակներ
Գտնել աշխատանք

#գործկա Երեմյան Փրոջեքթս ընկերությունում

Ընկերություն՝ Երեմյան Փրոջեքթս Էլ․ փոստ՝ hr@yeremyanprojects.com Թափուր աշխատատեղ՝ Հանրային սննդի ոլորտի հաշվետար Աշխատանքի նկարագրություն՝ - Իրականացնել ձեռք բերված ապրանքների և մթերքի հաշվառում - Իրականացնել ապրանքների արժեքների մուտքագրում, ելքագրում - Կատարել նյութածախսի հաշվարկ, վերահսկել հումքի ծախսը - Մասնակցել փաստացի գույքագրման աշխատանքներին - Վերլուծել արտադրական ծախսերի և կորուստների ձևավորման աղբյուրները Պահանջներ՝ - Բարձրագույն կրթություն - Հանրային սննդում հաշվետարի աշխատանքային փորձը պարտադիր է - MS Office փաթեթի գերազանց իմացություն - Խնդիրների արագ և արդյունավետ լուծման կարողություն - Պատասխանատվության զգացում - Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու ունակություն - Ժամանակը ճիշտ կառավարելու ունակություն
Գտնել աշխատանք

#գործկա Երեմյան Փրոջեքթս ընկերությունում

Ընկերություն՝ Երեմյան Փրոջեքթս Էլ․ փոստ՝ hr@yeremyanprojects.com Թափուր աշխատատեղ՝ Ֆինանսիստ - հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ - Արտադրության հետ կապված մուտքերի, դուրսգրումների, վաճառքների և տեղաշարժերի ձևակերպումներ - Արտադրամասերի հաշվառման վարում - Փաստաթղթաշրջանառության ապահովում և վերահսկողություն - Գործարանի հաշվառման հետ կապված տարբեր գործառույթներ - Հաշվետարների կողմից կատարված աշխատանքների վերահսկողություն - Ապրանքների ինքնարժեքերի և վաճառքի գների վերլուծություն - Հաշվետվությունների ներկայացում անմիջական ղեկավարին Պահանջներ՝ - Բարձրագույն մասնագիտական կրթություն - ՀԾ հաշվապահ 7-ի գերազանց իմացություն - ՀԾ Ձեռնարկության իմացությունը կդիտվի որպես առավելություն - MS Office ծրագրերի իմացություն - Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ մթերքի արտադրության ոլորտում - Հաղորդակցվելու կարողություն - Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն - Թիմում աշխատելու հմտություն - Պատասխանատվության բարձր զգացում և մարդկային բարձր որակներ
Accountant.am
Գտնել հաշվապահ

Լիլիթ Կարապետյան

Անուն, Ազգանուն` Լիլիթ Կարապետյան Էլ. փոստ` lilkarapetyan93 շնիկ gmail.com Պաշտոն՝ Հաշվապահ/հաշվետար Բովանդակություն՝ Ունեմ բարձրագույն տնտեսագիտական կրթություն, մասնակցել եմ հաշվապահական դասընթացների BAC ընկերությունում, ունեցել եմ գերազանց առաջադիմություն։ Ունեմ 1,5 տարվա կադրային գործի հաշվապահի փորձ։ Տիրապետում եմ ՀԾ, e-invoicing, taxservice, MS office ծրագրերին։ Դեկրետում գտնվող մամային առաջարկեք աշխատանք, որը հնարավոր կլինի կատարել տանից։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի վերջնահաշվարկը

Մանե. Բարև Ձեզ։ Օգնեք հաշվել վերջնահաշվարկ։ Աշխատողն ընդունվել է աշխատանքի 21․12․2021թ-ին 0,625 դրույքով՝ դաստիարակ, աշխատավարձը կազմում է 60 172 դրամ։ Ազատվել է աշխատանքից 25․04․2022թ-ին, տարվա համար հասանելիք արձակուրդային օրերը 25 է, 5-օրյա աշխատանքային շաբաթ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխառություն հիմնադրի կողմից

Մելինե. Բարև ձեզ։ Չէի՞ք ասի՝ հիմադիրն ինչքա՞ն փոխառության պարտք կարող է տալ իր ՍՊԸ-ին, կա՞ն արդյոք սահմանափակումներ: Երաշխիքի համար է պետք և ՍՊԸ-ի հաշվին չեմ կարող գցել, արգելանք կա ՊԵԿ-ից: Կարո՞ղ է հիմնդիրը ֆիզ. անձով առանձին հաշիվ բացել և դրանով փոխանցել երաշխիքը և ինչպե՞ս նշել դրամարկղային գրքում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի հետ կապված

Եթե ԱՁ-ում բժիշկը աշխատում է 6-օրյա գրաֆիկի դեպքում օրը 2 ժամ, հավաքարարը՝ 1 ժամ, դա շաբաթական քանի՞ ժամյա գրաֆիկ է համարվում։ Կլինիկան աշխատում է օրը 10 ժամ, որպեսզի հաշվարկեմ նվազագույն աշխատավարձ։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ազատման հետ կապված

Նարինե. Բարև Ձեզ։ Խնդրում եմ ուղղորդել, աշխատակցին էական պայմանի փոփոխմամբ այլ վայր ենք տեղափոխել աշխատանքի: Աշխատակիցը դատարան է դիմել հրամանն անվավեր ճանաչելու պահանջով, հայցի ապահովման միջոցն էլ վերաքննիչում է միայն 29-ին կունենանք որոշում: Այս պահին երկու օր արդեն իսկ աշխատակիցը աշխատանքի չի ներկայանում և արձանագրվել է այդ փաստը ստուգայցով: Արդյո՞ք կարող ենք ազատել աշխատանքից: Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գրանցման հայտի փոփոխություն

Արմինե. Հարգելիներս, խնդրում եմ ուղղորդել. աշխատակիցը երեխայի խնանքի արձակուրդից վերադարձել է աշխատանքի, հանգամանքների բերումով նորից արձակուրդը շարունակելու է (նույն երեխայի)։ Այժմ ցանկանում է կրկին վերադառնալ աշխատանքի՝ այլ հաստիքով (իրեն հին հաստիքով փոխարինող կա այժմ)։ Ինչպե՞ս պետք է լրացվի հարկայինի ծրագրում՝ հին պաշտոնի ավարտ տրվի և նոր պաշտոնի ավելացու՞մ, իսկ փոխարինողը գրանցվի որպես հիմնական։ (Նշեմ, որ ծրագրում խնամքի արձակուրդը արդեն նշվել է մինչև 3տ լրանալու ամսաթիվը՝ դեկտեմբեր ամսին, վերադառնալու դեպքում նախապես լրացված ամսաթիվը չի՞ խոչընդոտի նոր պաշտոնի համար։)
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մթերային խանութ բացելու համար

Ան. Հարգելի՛ հաշվապահներ, մի քանի հարց ունեմ, եթե կարողանաք մանրամասն տեղեկություններ տալ, շատ շնորհակալ կլինեմ։ Ես և ընկերուհիս մթերային խանութ ենք բացում, Ա/Ձ-ով ցանկանում ենք ամեն բան օրինական լինի, բայց այս հարցում անփորձ ենք և ոնց հաշվում ենք հարկերը շատ շատ են լինում։ Խնդրում եմ ասացեք`1) հնարավո՞ր է Ա/Ձ բացող անձը լիազորել մեկ այլ անձի, որ կատարի բանկային գործարքներ, եթե տվյալ խանութի աշխատակից չի։ 2) Արդյո՞ք ի սկզբանե հարկավոր է գրանցել բոլոր աշխատողներին։ 3) Եթե կարելի է ասել երկու ընտանիքի «բիզնես» է լինելու, ընտանիքի մյուս անդամները կարո՞ղ են չգրանցվել։ 4) Եթե հարկավոր է, ապա աշխատողը ամսական ստանալու է 40000 ՀՀ դրամ, ապա որքա՞ն կլինեն հարկերը և աշխատանքային պայմանագրի մեջ ինչպե՞ս պետք է ֆիքսել այս կետը, միևնույն ժամանակ չի գերազանցելու աշխատանքային 40 ժամը։ 5)Շրջանառության հարկի դեպքում, կա՞ն այնպիսի ծախսեր որոնք հարկերից նվազում են Ա/Ձ-ի դեպքում։ 6) Եթե հաշիվը արդեն դուրս է գրված կամ նույնիսկ փոխանցումը արդեն կատարված է, օրինակ՝ խանութը փակելու դեպքում կարո՞ղ ենք ապրանքի վերադարձ անել։ 7) Խանութի աշխատակիցների հետ կարո՞ղ ենք կնքել քաղիրավական պայմանագրեր, քանի որ այս պահին դեռ չենք պատկերացնում, որքան կգոյատևի խանութը։ 8) Արդյո՞ք ճիշտ կլինի վաճառողին գրանցել նվազագույն աշխատավարձով (68 00դր.) և աշխատանքային շաբաթը սահմանել 6 օրյա, շաբաթական 48 ժամ։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծառայություն գնման ակտով

Ռուբ. Բարև ձեզ։ Ընկերությունը ֆիզիկական անձանցից ծառայությունների գնման ակտով ծառայություն է ձեռք բերել, որում նշվել են օրենքով սահմանվող բոլոր պարտադիր պայմանները դա ծախս ճանաչելու համար։ Հարկերը պահվել են 10 տոկոս և վճարվել պետությանը։ Նշեմ, որ ընկերությունն աշխատում է ԱԱՀ դաշտում։ Օրենքի խախտում կա այս դեպքում, թե՞ ոչ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետից դեկրետ

Անի. Աշխատակիցը գտնվում է ֆիզ. արձակուրդի մեջ: Ֆիզ. արձակուրդը վճարելու ժամանակ, միջին աշխատավարձի հաշվարկման համար հիմք ենք վերցրել նրա երկրորդ աշխատավայրի աշխատավարձը, որտեղ ձևակերպված է մինչ օրս: Այժմ աշխատողը գնում է ֆիզ. արձակուրդից ֆիզ. արձակուրդ: Ինչպե՞ս է վճարվում նրա երկրորդ ֆիզ. արձակուրդը և ու՞մ կողմից է վճարվում։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ կազմակերպաիրավական ձև ընտրել

Մաշա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Հարցս վերաբերում է ՌԴ քաղաքացու կողմից ձեռնարկատիրական գործունեությանը, մասնաորապես՝ կացության քարտ, բանկայն հաշիվ բացելուն, ինչպես նաև ավտոմեքենաների ձեռքբերման և արտահանմանը ԵՏՄ անդամ երկրներ։ Կխնդրեմ, եթե հնարավոր է, ասեք՝ ի՞նչ կազմակերպաիրավական ձև ընտրի և ո՞ր հարկատեսակն է հարմար։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազեցում շահութահարկից

Արա. Բարև ձեզ։ Եթե կազմակերպությունը ֆիզիկական անձից կատարել է գնումներ, որոնք օգտագործել է իր հիմնական գործունեության համար, որպես նյութեր, և կազմել է երկկողմանի գնման ակտեր, բյուջե վճարել հարկերը, ապա կարո՞ղ ենք դրանք նվազեցնել շահութահարկից, թե՞ ոչ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահը կատարում է նաև գանձապահի պարտականություններ

Արա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ 1. Կազմակերպության աշխատակիցների քանակը չի գերազանցում երեքը և հաշվապահի վրա նաև դրված են գանձապահի պարտականությունները։ Հաշվապահը պատճենահանող թղթի օգնությամբ գանձապահին հատկացվող ստորագրության մասում ստորագել է, նշել ելքի և մուտքի օրդերների քանակը, սակայն որպես հաշվապահ դրամարկղի գրքում ստորագրել է առանց պատճենահանող թղթի։ Դա դրամարկղի գրքի լրացման սխալ համարվու՞մ է, թե՞ ոչ։ 2. Կարո՞ղ է արդյոք հաշվապահը մուտքի և ելքի օրդերների վրա գրված "գլխավոր հաշվապահ" հատվածում ստորագրել, այս դեպքում, երբ ընկերությունը փոքր է և որպես այդպիսին գլխավոր հաշվապահ չկա։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին ամսական աշխատավարձ

Մելինե․ Բարև Ձեզ։ Այսպիսի իրավիճակ է առաջացել, կօգնե՞ք հասկանամ: Վարձու աշխատողը վերջին 12 ամիսների ընթացքում նույն գործատուի մոտ ազատվել և նորից ընդունվել է աշխատանքի։ Նպաստը հաշվարկելիս, եթե ժամանակավոր անաշխատունակությունն առաջանալու օրվա դրությամբ վարձու աշխատողի` տվյալ գործատուի մոտ աշխատելու ժամանակահատվածը պակաս է տասներկու ամսից, ապա վարձու աշխատողի միջին ամսական աշխատավարձը հաշվարկելիս հաշվի՞ է առնվում նաև հաշվարկային ժամանակահատվածում նույն գործատուի մոտ աշխատած ամիսները։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի վերականգնում

Լիանա. Բարև Ձեզ։ Ես ունեմ 8 տարվա աշխատանքային փորձ, այս պահին լինելով նաև Ռուսաստանի քաղաքացի, պատրաստվում եմ Մոսկվայում աշխատել։ Գործատուն ինձանից ուզում է իմ աշխատանքային գրքույկը, որը Հայաստանի իմ գործատուն կորցրել է։ Ինչպե՞ս կարող են ձեռք բերել իմ աշխատանքային գրքույկի ինֆորմացիան, թեկուզ էլէկտրոնային տարբերակով։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հաստիքացուցակի անհրաժեշտություն

Ռուզաննա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք հաստիքացուցակ կազմել և հաստատելը այժմ պարտադիր է, քանի որ այն շատ փոփոխական է։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Գտնել հաշվապահ

Կարապետ Ասատրյան

Անուն, Ազգանուն` Կարապետ Ասատրյան Էլ. փոստ` m.markosyan2182 շնիկ gmail.com Հեռախոս՝ 093341346 Պաշտոն՝ Հաշվապահ Բովանդակություն՝ Անցել եմ հաշվապահական դասընթացներ, սովորում եմ Պլեխանովի անվան ռուսական համալսարանում, սկսնակ հաշվապահ եմ։ Փնտրում եմ աշխատանք։
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տրված վերջնահաշվարկի հետ կապված

Հայկ. Բարև Ձեզ։ Այսպիսի իրավիճակ է առաջացել, կօգնե՞ք հասկանամ: Աշխատակիցը որոշել էր ազատվել աշխատանքից, դիմում էր ներկայացրել, որի հիման վրա նրան փոխանցել եմ վերջնահաշվարկ, սակայն չեմ տվել հարկայինին ազատման հայտը, քանի որ 3 օր ժամանակ կա: Հիմա փոշմանել է, ուզում է շարունակել աշխատելը: Խնդիրներ կունենա՞նք, եթե չազատեմ, իսկ վերջնահաշվարկի գումարը ձևակերպեմ որպես աշխատավարձի կանխավճար: Այսինքն՝ բանկի քաղվածքում վերջնահաշվարկ բառը ինչ-որ խնդիր կառաջացնի՞: Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

ՀԾ-ում ստացված հաշիվների ձևակերպում

Էլինա. Հարգելի հաշվապահներ, սկսնակ եմ, խնդրում եմ օգնեք։ Նախապես ասեմ, դիմել եմ ՀԾ սպասարկում։ Հարցս հետևյալն է. ինչպե՞ս են ցույց տալիս ՀԾ-ում մատակարարի անունից դուրս գրված հաշիվները։ Ի՞նչ քայլեր պիտի անեմ, որ ծրագրում դուրս գրված հաշվի ԱԱՀ համընկնի ձև 260-ի հաշվարկի հետ։ Ես ստացած հաշիվներս նեմուծել եմ ինվոյսինգից և դրանց հիման վրա ձևավորել եմ "ստացած ծառայություն" և մատակարարի անունը, որը հաշիվը ներմուծելուց իմ կազմակերպության անունն է, փոխեցի մատակարարի անունով, բայց ԱԱՀ-ի հաշվարկը չի համընկնում։ Նկարագրած գործողությունը ձևավորում է 260-ի հաշվարկի դեբետները 18-րդ վանդակի։ Ինչպե՞ս ձևավորել 10 վանդակի կրեդիտները։ Կանխավ շնորհակալ եմ օգնության համար։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Առանց փաստաթուղթ ձեռքբերում

Արամ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ընդհանուր հարկման դաշտում աշխատող ՍՊԸ-ն կատարել է շուկայից ձեռքբերում՝ առանց փաստաթղթի, որի համար վճարել է 20 տոկոս եկամտային հարկ: Արդյո՞ք տվյալ ծախսը շահութահարկի հարկման բազայի որոշման ժամանակ կարելի է ներառել նվազեցնումների մեջ։
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Մաքսային հայտարարագիր

Ալբերտ. Ֆինանսատնտեսական ոլորտի, հարգելի մասնագետներ. մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տարբերակը կազմելու ՀՍՏԱԿ ՈՒՂԵՑՈՒՅՑ, ցավոք, գոյություն չունի: Առկա է, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳ, որը որոշակիորեն բացահայտում է էլեկտրոնային հայտարարագիր լրացնելու ձևը, սակայն ոչ ամբողջական և լիարժեք: Առկա են որոշակի տարբերություններ, ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԻ և Մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տարբերակի ձևի միջև, որը որոշակի անորոշություն է ստեղծում: Կարո՞ղ եք օգնել մաքսային հայտարարագրի էլեկտրոնային տարբերակ կազմել: Նույն խնդիրն առկա է ԲՏԱ Նախարարությունից կապի միջոցի ներմուծման համար անհրաժեշտ լիցենզիա ստանալու համար, հայտի էլեկտրոնային տարբերակի և այդ հայտի լրացման ուղեցույցում առկա տեղեկատվության միջև։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել աշխատավարձ

Աննա. Բարև ձեզ։ Կասեք՝ ինչպե՞ս հաշվեմ աշխատավարձը, երկու երրորդով ապրիլի 1-ից մինչև 25-ը, իսկ 25-ից ամբողջ աշխատավարձը մինչև 30, այսինքն՝ 5 աշխատանքային օր աշխատավարձ, մնացածը 2/3-ով 67 200 աշխատավարձ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեության դադարեցում

Հայկ. Հարգելի կոլեգաներ, բարև ձեզ։ Հարցս հետևյալն է. ՍՊԸ-ն մեկ ամսից անորոշ ժամկետով դադարեցնում է իր գործունեությունը, բոլոր աշխատկիցներին, այդ թվում և տնօրենին պատրաստվում ենք ազատել աշխատանքից։ Ինչպե՞ս վարվենք մեր մեկ աշխատակցի դեպքում, եթե նա գտնվում է երեխայի խնամքի մասնակի վճարովի արձակուրդում, պատրաստվում է մայրանալ երկրորդ անգամ՝ ներկայացնելով 2022թ. նոյեմբերին նոր անաշխատունակության թերթիկ: Շնորհակալ կլինել կարդալ ձեր խորհուրդները կամ օրեսդրական կետեր, եթե այդպիսիք կան.... Կանխավ շնորհակալ եմ։ Հարգանքներով՝ Հայկ
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողի գրանցման հայտ

Քնարիկ. Բարև ձեզ։ Խնդրում եմ խորհուրդ տվեք՝ աշխատողի գրանցման հայտում նշված է աշխատանքային պայմանագիր, բայց պետք է փոխել քաղիրավ, կարո՞ղ եմ հնի վրա փոխել ու ինչպե՞ս դա անեմ։ Շնորհակալություն։