Author: Accountant.am

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Օնլայն վաճառք իրականացնելու համար

Աննա․ Բարև ձեզ։ Զբաղվում եմ նոթատետրերի արտադրությամբ։ Ցանկանում եմ ինստագրամյան և ֆեյսբուքյան հարթակներում օնլայն վաճառք իրականացնել։ Կասե՞ք խնդրեմ՝ ՀԴՄ սարք պարտադի՞ր է ձեռք բերել և ի՞նչ հարկեր պետք է վճարել (վճարումը կատարվելու է միայն անկանխիկ եղանակով)։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆիզ․ անձը ծառայություններ է մատուցում

Մերի․ Բարև Ձեզ։ Եթե ֆիզիկական անձը ծառայություններ է մատուցում ՀՀ բուժհաստատություններին և միջազգային կազմակերպությանը, և եկամուտը ամսական հնարավոր է կազմի 1մլն դրամից ավել, ապա հարկեր պարտավո՞ր է վճարել։ Եթե այո, որքա՞ն։ Եվ ի՞նչ խորհուրդ կտաք՝ արժե՞ բացել Ա/Ձ։ Գրեք խնդրեմ նաև ԱՁ-ի վճարումների չափը։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պահակի աշխատավարձի հաշվարկ

Անահիտ․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ, շա՜տ եմ խնդրում ինձ հստակ կպատասխանե՞ք՝ 24 ժամյա հատուկ կատեգորիայի ցանկում ներառված պահակի աշխատավարձը որքա՞ն կկազմի մայիս ամսվա համար, եթե աշխատանքային պայմանագրով կնքվել է 88 312 դրույքաչափ (սոց․ վճար կատարող չէ) և ծառայում է ամեն 3-րդ օրը։
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դրոշմանիշային վճար

Սոֆա․ Բարև Ձեզ։ Մի հարց՝ եթե աշխատողը գրանցված է ոչ լրիվ դրույքով, աշխատավարձը եկամտային հարկի հաշվարկում 60 000 է, մաքուր աշխատավարձը հուլիսի 1-ից, որ փոխանցեմ, 1 500 դրոշմանիշային վճարը պիտի հանե՞մ: Շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տեղեկանքի օրինակ

Արմինե․ Բարև Ձեզ։ Ինձ ուղարկվել է Ռուսաստանի Դաշնության կենսաթոշակային հիմնադրամի Մոսկվայի մարզային վարչությունից գրություն, համաձայն որի պետք է տամ ռուսերենով տեղեկանք տվյալ անձի աշխատած ժամանակահատվածի և աշխատավարձի վերաբերյան։ Կարող եք օգնել՝ ինչպե՞ս գտնեմ այդպիսի տեղեկանքի օրինակ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ա/Ձ բացելու հետ կապված

Աշոտ․ Բարև Ձեզ։ Խնդրեմ մեկ հարցով կարո՞ղ եք օգնել ինձ։ Կասեք՝ հնարավո՞ր է երկրորդ անձը իմ անունով Ա/Ձ գրանցել, թե՞ իմ ներկայությունը պարտադիր է։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չվճարվող արձակուրդ

Մարինե․ Հարգելի հաշվապահներ, աշխատողն իրավունք ունի՞ մինչև ամենամյա արձակուրդ մեկնելը գնա իր հաշվին՝ մեկ ամսյա ժամկետով, նպատակային, չվճարվող արձակուրդ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վայլդբերրիզի կետ բացելու համար

Կարինե․ Բարև ձեզ։ Ցանկանում եմ Ա/Ձ գրանցվել վայլդբերրիզում Հայաստանում հագուստի վերավաճառքով զբաղվելու համար։ Նախատեսվում է 100 000-200 000 դրամ եկամուտ՝ ամսական։ Այդ դեպքում՝ ինչպիսի՞ հարկեր է պետք վճարել։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ատամնաբուժարանի գործունեության հետ կապված

Էմի․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք ատամնաբուժարանների գործունեությունը ինչպե՞ս պետք է կազմակերպվի հուլիսի 1-ի օրենքի փոփոխության հետ կապված, վճարումների փոխանցումների հետ կապված, ամեն բժիշկ պետք է ունենա իր հաշիվը ու փոխանցվի այդ հաշվին, թե՞ ԱՁ-ի ընդհանուր հաշվին պետք է փոխանցվի։ Կմանրամասնեք խնդրում եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նպաստի վճարում որոշակի ժամկետով պայմանագրի դեպքում

Արփի․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ նշել՝ եթե կնքված է որոշակի ժամկետով պայմանագիր և աշխատակիցը դեռևս գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, ապա հղիության արձակուրդի վճարումը իրականացվում է պայմանագրի ավարտի ամսաթվով, թե՞ վճարվում է ամբողջական հաշվարկ 140 օրվա համար։ Կխնդրեմ նաև նշել օրեսնդրական հիմքերը։ Շնորհակալ եմ։
ConverseBank
ԳործընկերներԿոնվերս Բանկ ՓԲԸ

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի գլխավոր գրասենյակի տվյալների պահոցի (3par storage) տեխնիկական աջակցման և երաշխիքի ձեռքբերման մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի գլխավոր գրասենյակի տվյալների պահոցի (3par storage) տեխնիկական աջակցման և երաշխիքի ձեռքբերման մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով: Կից փաստաթղթեր․
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր են առաջանում

Վարդուհի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Էլեկտրոնային ծառայությունների հետ կապված խնդրում եմ օրենքի հղում անել: Կազմակերպությունն (բուժ հաստատություն) աշխատում է շրջհարկով, ունի ֆեյսբուքյան էջ, որով զբաղվում է տնօրենը (տեղադրում նկարներ, հարցերին պատասխանում)։ Ի՞նչ հարկ է առաջանում այս դեպքում։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ոսկերչական իրերի օնլայն վաճառք

Սեդա Հախվերդյան. Բարև Ձեզ։ Ցանկանում եմ զբաղվել ոսկերչական իրերի օնլայն առևտրով, որը կատարվելու է ոչ միայն Հայաստանում, այլ ցանկացած երկրից կարող են պատվիրել և գումարը փոխանցելուց հետո ապրանքը կառաքվի համապատասխան վայր: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատեմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տնօրենին փոխելու ընթացակարգը

Նարեկ. Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպության տնօրենին փոխելու ընթացակարգը, արդյոք ճի՞շտ եմ հասկացել, որ պետք է նախ և առաջ փոփոխությունն արձանագրել պետ. ռեգիստրում, այնուհետև կնքել աշխատանքային պայամանագիր և գրանցման հայտ ուղարկել taxservice-ում, և եթե նոր տնօրենը պետ. ռեգիստրում գրանցվի ինչ-որ ամսաթվով, գրանցման հայտը պետք է ներկայացնե՞լ հենց այդ ամսաթվով (խոսքս վերաբերվում է նրան, որ հնարավոր է կարիք լինի գրանցման հայտ տալ օրվան նախորդող ամսաթվով, արդյոք դա չի՞ դիտարկվի սխալ)։
Accountant.am
Գտնել հաշվապահ

Տաթևիկ Միքայելյան

Անուն, Ազգանուն` Տաթևիկ Միքայելյան Էլ. փոստ` miqaelyantatev89 շնիկ mail.ru Հեռախոս՝ (077) 093491, (095) 093490 Պաշտոն՝ Գլխավոր հաշվապահ Բովանդակություն՝ Աշխատանքային գործունեություն 2020թ. դեկտեմբերից Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդ ՓԲԸ (ANIF), ոլորտը - ներդրումային գործունեություն 2020թ. - Թաքս Լոու ՍՊԸ հաշվապահական գրասենյակում որպես գլխավոր հաշվապահ, ոլորտը - հաշվապահության վարում խոշոր հարկատեսակ ունեցող ընկերությունների համար 2019թ. - Արզնի առողջարան ՓԲԸ - գլխավոր հաշվապահ՝ առողջարանային բուժում 2017-2019թթ. - Անի Մուշեղ ՍՊԸ - գլխավոր հաշվապահ ՝ ոլորտը - ավտոպահեստամասերի ներմուծում-վաճառք 2017-2019թթ. - Սփեշլ Սթադի Սքուլ ՍՊԸ – դասընթացների վարում, խորհրդատվության իրականացում հաշվապահության ոլորտում, հաշվապահության վարում տարբեր հարկատեսակ ունեցող ընկերությունների համար 2014–2017թթ. - ԲԻ ԷՅ ՍԻ Ըքաունթինգ ՍՊԸ - հաշվապահություն և համակարգչային ծրագրերի` ՀԾ և 1C դասընթացներ, հաշվապահության վարում տարբեր հարկատեսակ ունեցող ֆիրմաների համար, հաշվետվությունների կազմում և ներկայացում՝ taxservice․am , e-invoiceing, trede.gov, Վերո էլեկտրոնային համակարգով, ներմուծումներ ԵՏՄ և ոչ ԵՏՄ երկրներից 2010-2014թթ. - Աշխատել և հետո գտնվել եմ մայրության նպաստի մեջ Ծննդյան ամսաթիվ՝ 1 փետրվարի 1989թ․ Կրթությունը 1996 – 2005 ք. Երևան Նորիկ Խաչատրյանի անվան N113 միջնակարգ դպրոց 2005 – 2011 ք. Երևան Երևանի ՀՊՃՀ 2022թ. Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի կողմից որակավորում Լեզուներ՝ Հայերեն - ազատ տիրապետում եմ Ռուսերեն - բավարար Անգլերեն – բավարար Ընտանեկան դրություն՝ ամուսնացած եմ, ունեմ երեք երեխա։ Համակարգչի իմացություն՝ Microsoft 365` Word, Excel, PowerPoint, StickyNote, Access, Outlook, OneDrive, Teams,Internet, Հայկական ծրագրեր՝ ՀԾ Հաշվապահ,ՀԾ կլիենտբանկ, ՀԾ ինտերնետ բանկ, 1C 7.7 և 1C 8.3,e-invoicing, tradegov.am, Վերո համակարգ, file-online.taxservice.am: Այլ տեղեկություն՝ Գերազանց տիրապետում հարկային, աշխատանքային, մաքսային, վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերին։ Նախասիրություն՝ համակարգիչ, լեզուներ, ճամփորդություն, երաժշտություն: Ցանկալի աշխատավարձ՝ 550 000 դրամից բարձր Այլ նշումներ՝ Աշխատանքային գրաֆիկը՝ 5 օրյա
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Դրամարկղային գրքի վարում

Աննա. Բարի երեկո։ Սիրելի հաշվապահներ, եթե հայտնաբերվել է, որ դրամարկղի գրքում 4 ամիս առաջ մեկ գործարք չի մուտքագրվել (հաշվարկային հաշվի համալրում է եղել), ըստ այդմ սխալ է գնացել հանրագումարի տողերը, ինչպե՞ս վարվել հիմա, ինչպե՞ս ուղղել։ Խնդրում եմ կիսվել անձնական փորձով։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդ

Լամարա. Բարև ձեզ, սիրելի հաշվապահեր: ՀԱՐՑ. աշխատողն ընդունվել է աշխատանքի ծննդաբերության արձակուրդում գտնվողի տեղը և աշխատել 3 լիարժեք ամիս: Դպրոցի ուսուցիչների արձակուրդի օրերի քանակը 35 է: Փետրվար, մարտ, ապրիլ: Մարտի մեջ մեկ շաբաթյա արձակուրդ է գնացել /գարնանային դպրոցներին տրամադրվող/: Ապրիլի մեկ շաբաթով արձակուրդ է գնացել որպես նորածին երեխայի հայր: Իրեն հասանելիք արձակուրդի օրերից այդ 10 օրը հանե՞մ։ 35-ի դեպքում ստացա 13 արձակուրդի օր, հանե՞մ 10, վճարեմ 3 օրվա չօգտագործված արձակուրդ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բյուլետենի և արձակուրդի ներառում նպաստի հաշվարկում

Բարև ձեզ։ Մեկ հարց ունեմ. մայրության 140 օրվա նպաստի հաշվարկման համար հիմք հանդիսացող 12 ամիսների ընթացքում եթե եղել են բյուլետենի ամիս և արձակուրդի ամիս, հաշվարկվելու՞ է նպաստի մեջ: Կասե՞ք կարգը։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի ամրագրում

Արմինե. Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. անվտանգության աշխատակցի հետ աշխատանքային պայմանագիր կնքելիս, աշխատանքային ժամերը ինչպե՞ս ամրագրել, եթե աշխատելու է տարբեր հերթափոխային գրաֆիկներով, օրինակ՝ 2 օր ցերեկային՝ 09:00-21:00, 2 օր գիշերային՝ 21:00-09:00, կամ օրը մեջ գիշերային՝ 21:00-09:00, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 8-ժամյա աշխատակիցների համար աշխատաժամերը ամրագրելը ավելի հստակ է երևում /օրինակ՝ հնգօրյա է նշվում և շաբաթական 40 ժամ/, իսկ հերթափոխային աշխատակցինը ինչպե՞ս պարզ հասկանալի կերևա, քանի որ շաբաթական կազմելու է 36 ժամ կամ 48 ժամ: Խնդրում եմ, կարո՞ղ եք ձևակերպումը շարադրել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանոնադրական կապիտալի վճարում

Նարեկ. Հարգելի հաշվապահաներ, հարցս հետևյալն է. կազմակերպությունը պետռեգիստրում գրանցելուց հետո օրենսդրությամբ ինչքա՞ն ժամանակահատված է սահմանված կանոնադրական կապիտալը վճարելու համար։ Խնդրում եմ նաև տալ հղում օրենքից։ Կանխավ շնորհակալ եմ։
ConverseBank
ԳործընկերներԿոնվերս Բանկ ՓԲԸ

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` վճարային տերմինալների ձեռքբերման մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով

«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` վճարային տերմինալների ձեռքբերման մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով: Կից փաստաթղթեր․
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշիվ վավերագիր

Հայկ. Բարև Ձեզ: Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն հիմնական միջոց (ավտոմեքենա) է վաճառել ֆիզ. անձին և դուրս է գրվել հաշիվ վավերագիր, որում ապրանքների նշանակման վայրը նշվել է գնորդի բնակության հասցեն, սակայն մոռացել ենք լրացնել մատակարարման եղանակը (պետք է նշվեր ինքնատեղափոխում): Սա որևէ խնդիր կարո՞ղ է առաջացնել: Եթե այո, ապա ինչպե՞ս ուղղել սխալը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ե՞րբ պետք է կատարվի վերջնահշվարկը

Անյա. Բարև Ձեզ։ Այսպիսի հարց ունեմ. վերջնահաշվարկը պարտադիր աշխատանքային պայմանագրի լուծման օրը պետք է կատարվի, թե՞ կողմերի համաձայնությամբ հնարավոր է օր որոշել, կամ գործատուն կոնկրետ սահմանված ժամկետ ունենա փոխանցելու համար։
document on top of stationery
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխանՄիկրոձեռնարկատիրություն

Գերծունեության վերսկսման հայտ

Արփինե. Բարև Ձեզ։ Եթե միկրոհամակարգում աշխատող Ա/Ձ-ն ապրիլին դադար է տվել,և 01.06-ից վերսկսելու հայտ է տալու, էլ կարիք չկա չէ՞ 257 ձև ուղարկելու, 2022-ի համար արդեն տվել ենք։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պահպանվելու է աշխատատեղը

Ամալյա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել. ինձ նշանակել են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ ուրիշ դպրոցում, մինչև համապատասխան կարգով տնօրեն ընտրվի։ Չգիտենք ինչքան ժամանակ գործընթացը կտևի։ Իմ հետ պայմանագիրը կնքված է մինչև տնօրեն նշանակելը։ Հարց 1. դպրոցում գրել եմ դիմում՝ 30 օր չվճարվող արձակուրդ՝ ճի՞շտ եմ արել, թե՞ սխալ։ Եվ իմ աշխատատեղը պահպանվելու՞ է մինչև տնօրեն ընտրվելը։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ե՞րբ դուրս գրել հաշիվը

Գևորգ․ Հարգելի հաշվապահներ, ԱՁ-ն տրամադրում է ծառայություն արտասահմանյան կազմակերպությանը (կազմում է հաշվետվություններ) և եկամուտը ստանում է արտարժույթով։ Կազմակերպությունը յուրաքանչյուր հաշվետվության հաշվարկը իրականացնում է առանձին (օրինակ մեկ օրվա ընթացքում հաստատում է 10 փաստաթուղթ, յուրաքանչյուրը 10 դոլարով), սակայն գումարը փոխանցում է անձի էլեկտրոնային հաշվին ամսվա վերջում։ Արդյո՞ք հաշվարկային փաստաթուղթը պետք է դուրս գրել յուրաքանչյուր հաստատման համար, թե՞ հնարավոր է այն դուրս գրել մեկ անգամ (գումարի փոխանցման օրը):
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հեղուկ գազի ներմուծում

Օֆելյա․ Բարև ձեզ։ Ցանկանում եմ իմանալ՝ ՌԴ-ից հեղուկ գազի ներմուծման դեպքում ի՞նչ հարկ պետք է վճարել (Շահութահարկ, ԱԱՀ) և ինչպե՞ս է դա հաշվարկվում։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքի տեղափոխում մարզից մարզ

Ռուբ․ Բարև ձեզ։ 1.եթե ընկերությունը իրեն պատկանող ապրանքը մի մարզից տեղափոխում է մեկ այլ մարզ, սակայն վաճառք տալու ժամանակ հաշվարկային փաստաթղթի մեջ "վայրը որտեղից ապրանքները առաքվել են" տողում գրում է այն վայրը, որտեղից տրվել էր ապրանքի տեղափոխում, կարո՞ղ է սխալ դիտարկվել։ Նշեմ, որ կախված վաճառվող ապրանքի տեսակից, ապրանքը չի տեղափոխվում այլ պահեստ կամ խանութ, պարզապես տեղափոխվում է այլ մարզ և վաճառվում ֆիզիկական անձանց։ 2. Նշված ապրանքների մասով ընկերությունը դուրս է գրում հաշվարկային փաստաթղթեր, այլ ոչ թե ՀԴՄ կտրոններ, քանի որ միանվագ վաճառքի գինը մեծամասամբ անցնում է 300 000-ի շեմը։ Արդյո՞ք այստեղ կա խախտում։
Accountant.am
Գտնել հաշվապահ

Մերի Շահբազյան

Անուն, Ազգանուն՝ Մերի Շահբազյան Էլ. փոստ՝ merine.shahbazyan շնիկ mail.ru Պաշտոն՝ Հաշվետար/օպերատոր տանից Բովանդակություն՝ Փնտրում եմ հաշվետարի օնլայն աշխատանք։ Ունեմ 2 տարվա հաշվետարի աշխատանքային փորձ։ Տիրապեում եմ E-invoicing, Microsoft Excel, Smart Sale ծրագրերին։ Ծանոթ եմ նաև ՀԾ-ին։
Accountant.am
Գտնել հաշվապահ

Էմիլի Ղազարյան

Անուն, Ազգանուն՝ Էմիլի Ղազարյան Էլ. փոստ՝ emilya-ghazaryan շնիկ mail.ru Հեռախոս՝ 077207716 Պաշտոն՝ Հաշվապահ, հաշվետար Բովանդակություն՝ Փնտրում եմ աշխատանք, ունեմ բարձրագույն կրթություն, աշխատել եմ հաշվետար և դիզայներ՝ 1 տարի 6 ամիս տպարանում, այնուհետև աշխատել եմ 2 տարի որպես հաշվապահ։ Տիրապետում եմ Tax service, Excell, Word, E-Invoicing ծրագրերին: Ներկայումս փնտրում եմ աշխատանք, բայց տանից աշխատելու համար: Կկատարեմ նաև Ա/Ձ, ՍՊԸ հաշվետվությունների վարում: Ցանկալի աշխատավարձ՝ 50 000 - 150 000 դրամ
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Դասապատրաստման կենտրոն բացելու համար

Անահիտ. Բարև Ձեզ։ Ցանկանում եմ 1-ից 4-րդ դասարանի աշակերտների հանար դասապատրաստման կենտրոն բացել։ Կասեք՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որտե՞ղ պետք է դիմեմ, և արդյո՞ք լիցենզիավորում պետք է։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրի լուծում

Կարինե. Աշխատողը աշխատանքային պայմանագիրը լուծելու դիմում է ներկայացրել՝ ուրբաթ օրը՝ առանց պայմանագրի լուծման օրը նշելու։ Բանավոր տեղեկացմամբ հաջորդ երկուշաբթի աշխատողը չի ներկայանալու աշխատանքի, քանի որ նույն երկուշաբթի օրը աշխատանքային պայմանագիր է կնքել այլ գործատուի հետ։ Նախկին գործատուի կողմից դիմումին ընթացք չի տրվել, փոխարենը բացակայություններ են ամրագրվում։ Դիմումի առկայության պարագայում գործատուն որքա՞ն բացակա իրավունք ունի դնելու և որո՞նք են աշխատողի իրավունքներն այս դեպքում։
Գտնել աշխատանք

#գործկա Էլ Քոնսալթ ընկերությունում

Ընկերություն` Էլ Քոնսալթ ՍՊԸ Հասցե` Հրաչյա Քոչար 4 Հեռախոս` 094471217 Էլ․ փոստ` elizmarkaryan18 շնիկ mail.ru Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ շինարարության ոլորտում Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահության վարում շինարարական կազմակերպություն Պահանջներ՝ Հարկային օրենսգրքի իմացություն։ Շինարարության ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։ Աշխատավարձ՝ 150 000 - 250 000 ՀՀ դրամ Այլ նշումներ՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկ
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Աննա. Հարգելի ընկերներ, շնորհակալ կլինեմ, եթե օգնեք։ Կազմակորպությունը զբաղվելու է ինտերնետ հաղորդակցության ծառայության մատուցմամբ։ Որպես ներդրում հիմնադիրներից ստացվել է օպտիկական մալուխ՝ 5 կմ, որի 1 կմ֊ի արժեքը մոտ 80 000 դրամ է, օպտիկայի բաժանարարների մեկ հատի արժեքը 1 մլն դրամ է և տարբեր այլ ցածր արժեքային սարքավորումներ, վայֆայ սարքեր, որոնց միջոցով պետք է ատեղծվի օպտիկամալուխային ցանց, որը մեր ՍՊԸ֊ի համար հանդիսանալու է հիմնական միջոց, օգտակար ծառայութբան ժամկետը մոտ 50 տարի։ Հիմա հարցս. ինչպե՞ս պետք է ձևակերպել այս ամենը, կրեդիտում հասկանում եմ 311, իսկ դեբե՞տը։ Ինչպե՞ս ձևակերպել ցանցի ստեղծում` որպես կազմակերպության ներսում ստեղծվո՞ղ ՀՄ, և այդ բարձր արժեքով սարքավորումները, որոնք իրենք էլ կարող են հանդիսանալ ՀՄ, ինչպե՞ս ներառել ընդհանուր ցանցի ստեղծման մեջ։ Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկային դաշտի ընտրություն

Աննա. Անշարժ գույքի գործակալությունը ի՞նչ հարկատեսակով է հարկվում: Կարո՞ղ է արդյոք անշարժ գույքի գործակալությունը համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տոնական և հիշատակի օրեր

Հասմիկ. Բարև Ձեզ։ Հարցս հետևյալն է. եթե մայիսի 28-ը տոն է և ոչ աշխատանքային օր, ապա աշխատանքի հրամանի դեպքում ինչպե՞ս է վարձատրվում, և եթե հնարավոր է հղում կուղարկե՞ք՝ որտեղից կարող եմ կարդալ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազեցում շահութահարկից

Ռուզաննա. Արևային վահանակների ձեռքբերման համար վերցրած վարկի տոկոսները շահութահարկով ծախս համարվու՞մ են, թե՞ ոչ։ Եվ նույն վահանակների ամորտիզացիան ծախս համարվու՞մ է շահութահարկով։