Անի․
Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ 2023 թվականից որպես գլխավոր հաշվապահ աշխատելու համար պարտադի՞ր է արդյոք լիցենզիա ունենալը։
Կայք հաշվապահների համար և ոչ միայն…
Անի․
Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ 2023 թվականից որպես գլխավոր հաշվապահ աշխատելու համար պարտադի՞ր է արդյոք լիցենզիա ունենալը։
Գայանե.
Բարև Ձեզ։ Կասեք՝ եթե աշխատակիցը աշխատում է շաբաթական 4ժամ, տվյալ աշխատակցին ամենամյա արձակուրդ հասնու՞մ է, թե՞ ոչ։
Լիաննա.
Բարև ձեզ։ Եթե աշխատակիցը ազատման դիմում է գրել և ազատման ամսաթիվ նշել է 06/06/2022թ., արդյո՞ք ազատման օրը համարվում է աշխատանքային օր, թե՞ ոչ։
Լիլի․
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ մանկական հագուստի բիզնես սկսել։ Գնել եմ կտորները, գտել աշխատող, մտածել անվանումն ու լոգոտիպը, սակայն ցանկանում եմ իմանալ քայլերիս հերթականությունը՝ ինչը որտեղ, ինչպես գրանցել ընթացակարգերը, վճարները և այլն, օրինականության շրջանակում գործունեություն ծավալելու և արտադրանքը շրջանառության մեջ դնելու համար։
Հայարփի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե հիմնադիրը անտոկոս փոխառություններ է տալիս իր կազմակերպությանը (շրջհարկով աշխատող) և վերջում չի կարողանում մարել, արդյո՞ք հարկային պարտավորություններ է առաջանում և ինչպիսի՞։
Հերմինե․
Բարև Ձեզ։ Աշխատում եմ 2 բուժհիմնարկում: Որոնցից մեկը հիմնական, մյուսը` քաղիրավական պայմանագրով: Կասեք՝ ֆիզարձակուրդ գնալիս քաղիրավական աշխատատեղից 1 տարվա աշխատավարձի քաղվածքը ներկայացնեմ հիմնական աշխատավայր, թե՞ միայն հիմանական աշխատավայրի աշխատավարձի հիմնան վրա եմ ֆիզարձակուրդի գումար ստանալու։
Սեդա․
Բարև ձեզ։ Կարո՞ղ եք ասել՝ մանկապարտեզի բուժքույրը քանի՞ ժամ պետք է աշխատի, եթե դրույքաչափը 0,75 է, մանկապարտեզն աշխատում է 8 ժամ։
Արմեն․
Հարգելի բարեկամներ, ուզում եմ մի հարց տալ․ երբ իմ ՍՊԸ-ի հաշվապահն ասում է, որ նախորդ տարվա զուտ շահույթը 01.01.2022 դրությամբ ենթադրենք 750 000 դրամ է, դա նշանակում է, որ այդ օրվա դրությամբ ՍՊԸ-ի հաշվին պետք է լինի 750 000 դրա՞մ։ Ճի՞շտ եմ հասկանում, որ մաքուր շահույթը պետք է հավասար լինի առկա դրամական միջոցների հանրագումարին, թե՞ ոչ։
Աննա․
Բարև ձեզ։ Զբաղվում եմ նոթատետրերի արտադրությամբ։ Ցանկանում եմ ինստագրամյան և ֆեյսբուքյան հարթակներում օնլայն վաճառք իրականացնել։ Կասե՞ք խնդրեմ՝ ՀԴՄ սարք պարտադի՞ր է ձեռք բերել և ի՞նչ հարկեր պետք է վճարել (վճարումը կատարվելու է միայն անկանխիկ եղանակով)։
Մերի․
Բարև Ձեզ։ Եթե ֆիզիկական անձը ծառայություններ է մատուցում ՀՀ բուժհաստատություններին և միջազգային կազմակերպությանը, և եկամուտը ամսական հնարավոր է կազմի 1մլն դրամից ավել, ապա հարկեր պարտավո՞ր է վճարել։ Եթե այո, որքա՞ն։ Եվ ի՞նչ խորհուրդ կտաք՝ արժե՞ բացել Ա/Ձ։ Գրեք խնդրեմ նաև ԱՁ-ի վճարումների չափը։
Անահիտ․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ, շա՜տ եմ խնդրում ինձ հստակ կպատասխանե՞ք՝ 24 ժամյա հատուկ կատեգորիայի ցանկում ներառված պահակի աշխատավարձը որքա՞ն կկազմի մայիս ամսվա համար, եթե աշխատանքային պայմանագրով կնքվել է 88 312 դրույքաչափ (սոց․ վճար կատարող չէ) և ծառայում է ամեն 3-րդ օրը։
Սոֆա․
Բարև Ձեզ։ Մի հարց՝ եթե աշխատողը գրանցված է ոչ լրիվ դրույքով, աշխատավարձը եկամտային հարկի հաշվարկում 60 000 է, մաքուր աշխատավարձը հուլիսի 1-ից, որ փոխանցեմ, 1 500 դրոշմանիշային վճարը պիտի հանե՞մ:
Շնորհակալ եմ։
Արմինե․
Բարև Ձեզ։ Ինձ ուղարկվել է Ռուսաստանի Դաշնության կենսաթոշակային հիմնադրամի Մոսկվայի մարզային վարչությունից գրություն, համաձայն որի պետք է տամ ռուսերենով տեղեկանք տվյալ անձի աշխատած ժամանակահատվածի և աշխատավարձի վերաբերյան։ Կարող եք օգնել՝ ինչպե՞ս գտնեմ այդպիսի տեղեկանքի օրինակ։
Թագուհի․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե կա տրանսպորտային միջոցի մաշվածության հաշվարկի ձև, խնդրում եմ տրամադրել, եթե ոչ, խնդրում եմ ասեք ինչպե՞ս մաշվածության հաշվարկ կատարեմ։
Աշոտ․
Բարև Ձեզ։
Խնդրեմ մեկ հարցով կարո՞ղ եք օգնել ինձ։ Կասեք՝ հնարավո՞ր է երկրորդ անձը իմ անունով Ա/Ձ գրանցել, թե՞ իմ ներկայությունը պարտադիր է։ Կանխավ շնորհակալ եմ։
Արմեն․
Բաչև Ձեզ։ ՍՊԸ-ն հիմնադրին տալիս է փոխառություն, հետո տարվա արդյունքում շահույթ է գոյանում, կարո՞ղ եմ արդյոք շահաբաժինը մարել փոխառությունով՝ փոխադարձ ակտով։
Մարինե․
Հարգելի հաշվապահներ, աշխատողն իրավունք ունի՞ մինչև ամենամյա արձակուրդ մեկնելը գնա իր հաշվին՝ մեկ ամսյա ժամկետով, նպատակային, չվճարվող արձակուրդ: Կանխավ շնորհակալություն:
Անուշ.
Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին․ որքա՞ն է կազմում ներկայում գործող ժամավճարային դրույքաչափը։ Շնորհակալություն։
Կարինե․
Բարև ձեզ։ Ցանկանում եմ Ա/Ձ գրանցվել վայլդբերրիզում Հայաստանում հագուստի վերավաճառքով զբաղվելու համար։ Նախատեսվում է 100 000-200 000 դրամ եկամուտ՝ ամսական։ Այդ դեպքում՝ ինչպիսի՞ հարկեր է պետք վճարել։ Նախապես շնորհակալ եմ։
Էմի․
Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասեք ատամնաբուժարանների գործունեությունը ինչպե՞ս պետք է կազմակերպվի հուլիսի 1-ի օրենքի փոփոխության հետ կապված, վճարումների փոխանցումների հետ կապված, ամեն բժիշկ պետք է ունենա իր հաշիվը ու փոխանցվի այդ հաշվին, թե՞ ԱՁ-ի ընդհանուր հաշվին պետք է փոխանցվի։ Կմանրամասնեք խնդրում եմ:
Արփի․
Բարև Ձեզ։
Խնդրում եմ նշել՝ եթե կնքված է որոշակի ժամկետով պայմանագիր և աշխատակիցը դեռևս գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, ապա հղիության արձակուրդի վճարումը իրականացվում է պայմանագրի ավարտի ամսաթվով, թե՞ վճարվում է ամբողջական հաշվարկ 140 օրվա համար։ Կխնդրեմ նաև նշել օրեսնդրական հիմքերը։ Շնորհակալ եմ։
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` Բանկի գլխավոր գրասենյակի տվյալների պահոցի (3par storage) տեխնիկական աջակցման և երաշխիքի ձեռքբերման մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով:
Կից փաստաթղթեր․
Արթուր.
Բարև Ձեզ։ Վերավարձակալության պայմանագրի ձև ԿՈՒՂԱՐԿԵ՞Ք։
Վարդուհի.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Էլեկտրոնային ծառայությունների հետ կապված խնդրում եմ օրենքի հղում անել: Կազմակերպությունն (բուժ հաստատություն) աշխատում է շրջհարկով, ունի ֆեյսբուքյան էջ, որով զբաղվում է տնօրենը (տեղադրում նկարներ, հարցերին պատասխանում)։ Ի՞նչ հարկ է առաջանում այս դեպքում։
Սեդա Հախվերդյան.
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ զբաղվել ոսկերչական իրերի օնլայն առևտրով, որը կատարվելու է ոչ միայն Հայաստանում, այլ ցանկացած երկրից կարող են պատվիրել և գումարը փոխանցելուց հետո ապրանքը կառաքվի համապատասխան վայր: Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկատեսակով պետք է աշխատեմ:
Նարեկ.
Հարգելի հաշվապահներ, հարցս հետևյալն է. կազմակերպության տնօրենին փոխելու ընթացակարգը, արդյոք ճի՞շտ եմ հասկացել, որ պետք է նախ և առաջ փոփոխությունն արձանագրել պետ. ռեգիստրում, այնուհետև կնքել աշխատանքային պայամանագիր և գրանցման հայտ ուղարկել taxservice-ում, և եթե նոր տնօրենը պետ. ռեգիստրում գրանցվի ինչ-որ ամսաթվով, գրանցման հայտը պետք է ներկայացնե՞լ հենց այդ ամսաթվով (խոսքս վերաբերվում է նրան, որ հնարավոր է կարիք լինի գրանցման հայտ տալ օրվան նախորդող ամսաթվով, արդյոք դա չի՞ դիտարկվի սխալ)։
Անուն, Ազգանուն` Տաթևիկ Միքայելյան
Էլ. փոստ` miqaelyantatev89 շնիկ mail.ru
Հեռախոս՝ (077) 093491, (095) 093490
Պաշտոն՝ Գլխավոր հաշվապահ
Բովանդակություն՝
Աշխատանքային գործունեություն
2020թ. դեկտեմբերից Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդ ՓԲԸ (ANIF),
ոլորտը – ներդրումային գործունեություն
2020թ. – Թաքս Լոու ՍՊԸ հաշվապահական գրասենյակում որպես գլխավոր հաշվապահ,
ոլորտը – հաշվապահության վարում խոշոր հարկատեսակ ունեցող ընկերությունների համար
2019թ. – Արզնի առողջարան ՓԲԸ – գլխավոր հաշվապահ՝ առողջարանային բուժում
2017-2019թթ. – Անի Մուշեղ ՍՊԸ – գլխավոր հաշվապահ ՝ ոլորտը – ավտոպահեստամասերի ներմուծում-վաճառք
2017-2019թթ. – Սփեշլ Սթադի Սքուլ ՍՊԸ – դասընթացների վարում, խորհրդատվության իրականացում հաշվապահության ոլորտում, հաշվապահության վարում տարբեր հարկատեսակ ունեցող ընկերությունների համար
2014–2017թթ. – ԲԻ ԷՅ ՍԻ Ըքաունթինգ ՍՊԸ – հաշվապահություն և համակարգչային ծրագրերի` ՀԾ և 1C դասընթացներ, հաշվապահության վարում տարբեր հարկատեսակ ունեցող ֆիրմաների համար, հաշվետվությունների կազմում և ներկայացում՝ taxservice․am , e-invoiceing, trede.gov, Վերո էլեկտրոնային համակարգով, ներմուծումներ ԵՏՄ և ոչ ԵՏՄ երկրներից
2010-2014թթ. – Աշխատել և հետո գտնվել եմ մայրության նպաստի մեջ
Ծննդյան ամսաթիվ՝ 1 փետրվարի 1989թ․
Կրթությունը
1996 – 2005 ք. Երևան
Նորիկ Խաչատրյանի անվան N113 միջնակարգ դպրոց
2005 – 2011 ք. Երևան
Երևանի ՀՊՃՀ
2022թ. Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի կողմից որակավորում
Լեզուներ՝
Հայերեն – ազատ տիրապետում եմ
Ռուսերեն – բավարար
Անգլերեն – բավարար
Ընտանեկան դրություն՝ ամուսնացած եմ, ունեմ երեք երեխա։
Համակարգչի իմացություն՝ Microsoft 365` Word, Excel, PowerPoint, StickyNote, Access, Outlook, OneDrive, Teams,Internet, Հայկական ծրագրեր՝ ՀԾ Հաշվապահ,ՀԾ կլիենտբանկ, ՀԾ ինտերնետ բանկ, 1C 7.7 և 1C 8.3,e-invoicing, tradegov.am, Վերո համակարգ, file-online.taxservice.am:
Այլ տեղեկություն՝ Գերազանց տիրապետում հարկային, աշխատանքային, մաքսային, վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերին։
Նախասիրություն՝ համակարգիչ, լեզուներ, ճամփորդություն, երաժշտություն:
Ցանկալի աշխատավարձ՝ 550 000 դրամից բարձր
Այլ նշումներ՝ Աշխատանքային գրաֆիկը՝ 5 օրյա
Աննա.
Բարի երեկո։
Սիրելի հաշվապահներ, եթե հայտնաբերվել է, որ դրամարկղի գրքում 4 ամիս առաջ մեկ գործարք չի մուտքագրվել (հաշվարկային հաշվի համալրում է եղել), ըստ այդմ սխալ է գնացել հանրագումարի տողերը, ինչպե՞ս վարվել հիմա, ինչպե՞ս ուղղել։ Խնդրում եմ կիսվել անձնական փորձով։
Լամարա.
Բարև ձեզ, սիրելի հաշվապահեր: ՀԱՐՑ. աշխատողն ընդունվել է աշխատանքի ծննդաբերության արձակուրդում գտնվողի տեղը և աշխատել 3 լիարժեք ամիս: Դպրոցի ուսուցիչների արձակուրդի օրերի քանակը 35 է: Փետրվար, մարտ, ապրիլ: Մարտի մեջ մեկ շաբաթյա արձակուրդ է գնացել /գարնանային դպրոցներին տրամադրվող/: Ապրիլի մեկ շաբաթով արձակուրդ է գնացել որպես նորածին երեխայի հայր: Իրեն հասանելիք արձակուրդի օրերից այդ 10 օրը հանե՞մ։ 35-ի դեպքում ստացա 13 արձակուրդի օր, հանե՞մ 10, վճարեմ 3 օրվա չօգտագործված արձակուրդ։
Բարև ձեզ։
Մեկ հարց ունեմ. մայրության 140 օրվա նպաստի հաշվարկման համար հիմք հանդիսացող 12 ամիսների ընթացքում եթե եղել են բյուլետենի ամիս և արձակուրդի ամիս, հաշվարկվելու՞ է նպաստի մեջ: Կասե՞ք կարգը։ Նախապես շնորհակալ եմ։
Արմինե.
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում. անվտանգության աշխատակցի հետ աշխատանքային պայմանագիր կնքելիս, աշխատանքային ժամերը ինչպե՞ս ամրագրել, եթե աշխատելու է տարբեր հերթափոխային գրաֆիկներով, օրինակ՝ 2 օր ցերեկային՝ 09:00-21:00, 2 օր գիշերային՝ 21:00-09:00, կամ օրը մեջ գիշերային՝ 21:00-09:00, հաշվի առնելով այն հանգամանքը, որ 8-ժամյա աշխատակիցների համար աշխատաժամերը ամրագրելը ավելի հստակ է երևում /օրինակ՝ հնգօրյա է նշվում և շաբաթական 40 ժամ/, իսկ հերթափոխային աշխատակցինը ինչպե՞ս պարզ հասկանալի կերևա, քանի որ շաբաթական կազմելու է 36 ժամ կամ 48 ժամ: Խնդրում եմ, կարո՞ղ եք ձևակերպումը շարադրել: Կանխավ շնորհակալություն:
Նարեկ.
Հարգելի հաշվապահաներ, հարցս հետևյալն է. կազմակերպությունը պետռեգիստրում գրանցելուց հետո օրենսդրությամբ ինչքա՞ն ժամանակահատված է սահմանված կանոնադրական կապիտալը վճարելու համար։ Խնդրում եմ նաև տալ հղում օրենքից։ Կանխավ շնորհակալ եմ։
«Կոնվերս Բանկ» ՓԲԸ հայտարարում է բաց ընթացակարգով մրցույթ` վճարային տերմինալների ձեռքբերման մատակարար կազմակերպություն ընտրելու նպատակով:
Կից փաստաթղթեր․
Անի.
Բարև ձեզ։ Կներեք, մի հարց ունեմ։
Կօգնե՞ք հասկանալ, թե ինչու չի թույլատրվում բանկային և դրամարկղային փաստաթղթերում սխալների ուղղում կատարել։
Անի.
Բարև Ձեզ:
Կասե՞ք` հացի փուռ բացելուց առաջ սանէպիդկայանի և սննդի անվտանգության հետ կապված ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ և ի՞նչ ստուգումներ։
Հայկ.
Բարև Ձեզ: Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն հիմնական միջոց (ավտոմեքենա) է վաճառել ֆիզ. անձին և դուրս է գրվել հաշիվ վավերագիր, որում ապրանքների նշանակման վայրը նշվել է գնորդի բնակության հասցեն, սակայն մոռացել ենք լրացնել մատակարարման եղանակը (պետք է նշվեր ինքնատեղափոխում): Սա որևէ խնդիր կարո՞ղ է առաջացնել: Եթե այո, ապա ինչպե՞ս ուղղել սխալը:
Անյա.
Բարև Ձեզ։ Այսպիսի հարց ունեմ. վերջնահաշվարկը պարտադիր աշխատանքային պայմանագրի լուծման օրը պետք է կատարվի, թե՞ կողմերի համաձայնությամբ հնարավոր է օր որոշել, կամ գործատուն կոնկրետ սահմանված ժամկետ ունենա փոխանցելու համար։
Արփինե.
Բարև Ձեզ։ Եթե միկրոհամակարգում աշխատող Ա/Ձ-ն ապրիլին դադար է տվել,և 01.06-ից վերսկսելու հայտ է տալու, էլ կարիք չկա չէ՞ 257 ձև ուղարկելու, 2022-ի համար արդեն տվել ենք։
Ամալյա.
Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանել. ինձ նշանակել են տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ ուրիշ դպրոցում, մինչև համապատասխան կարգով տնօրեն ընտրվի։ Չգիտենք ինչքան ժամանակ գործընթացը կտևի։ Իմ հետ պայմանագիրը կնքված է մինչև տնօրեն նշանակելը։ Հարց 1. դպրոցում գրել եմ դիմում՝ 30 օր չվճարվող արձակուրդ՝ ճի՞շտ եմ արել, թե՞ սխալ։ Եվ իմ աշխատատեղը պահպանվելու՞ է մինչև տնօրեն ընտրվելը։
Սաթենիկ.
Բարև Ձեզ։ Ինչպե՞ս անորոշ ժամկետով պայմանագիրը դարձնել որոշակի, եթե աշխատողի կենսաթոշակային 63 տարին լրանում է։
Գևորգ․
Հարգելի հաշվապահներ,
ԱՁ-ն տրամադրում է ծառայություն արտասահմանյան կազմակերպությանը (կազմում է հաշվետվություններ) և եկամուտը ստանում է արտարժույթով։ Կազմակերպությունը յուրաքանչյուր հաշվետվության հաշվարկը իրականացնում է առանձին (օրինակ մեկ օրվա ընթացքում հաստատում է 10 փաստաթուղթ, յուրաքանչյուրը 10 դոլարով), սակայն գումարը փոխանցում է անձի էլեկտրոնային հաշվին ամսվա վերջում։
Արդյո՞ք հաշվարկային փաստաթուղթը պետք է դուրս գրել յուրաքանչյուր հաստատման համար, թե՞ հնարավոր է այն դուրս գրել մեկ անգամ (գումարի փոխանցման օրը):
Օֆելյա․
Բարև ձեզ։ Ցանկանում եմ իմանալ՝ ՌԴ-ից հեղուկ գազի ներմուծման դեպքում ի՞նչ հարկ պետք է վճարել (Շահութահարկ, ԱԱՀ) և ինչպե՞ս է դա հաշվարկվում։ Նախապես շնորհակալություն։
Ռուբ․
Բարև ձեզ։
1.եթե ընկերությունը իրեն պատկանող ապրանքը մի մարզից տեղափոխում է մեկ այլ մարզ, սակայն վաճառք տալու ժամանակ հաշվարկային փաստաթղթի մեջ “վայրը որտեղից ապրանքները առաքվել են” տողում գրում է այն վայրը, որտեղից տրվել էր ապրանքի տեղափոխում, կարո՞ղ է սխալ դիտարկվել։ Նշեմ, որ կախված վաճառվող ապրանքի տեսակից, ապրանքը չի տեղափոխվում այլ պահեստ կամ խանութ, պարզապես տեղափոխվում է այլ մարզ և վաճառվում ֆիզիկական անձանց։
2. Նշված ապրանքների մասով ընկերությունը դուրս է գրում հաշվարկային փաստաթղթեր, այլ ոչ թե ՀԴՄ կտրոններ, քանի որ միանվագ վաճառքի գինը մեծամասամբ անցնում է 300 000-ի շեմը։ Արդյո՞ք այստեղ կա խախտում։
Անուն, Ազգանուն՝ Գոհար Խաչատրյան
Էլ. փոստ՝ gogi_kh շնիկ mail.ru
Հեռախոս՝ 099278045
Պաշտոն՝ Հաշվետար, գանձապահ
Բովանդակություն՝ Ունեմ 20 տարվա փորձ բանկային համակարգում
Ցանկալի աշխատավարձ՝ 150 000 դրամ
Անուն, Ազգանուն՝ Մերի Շահբազյան
Էլ. փոստ՝ merine.shahbazyan շնիկ mail.ru
Պաշտոն՝ Հաշվետար/օպերատոր տանից
Բովանդակություն՝ Փնտրում եմ հաշվետարի օնլայն աշխատանք։ Ունեմ 2 տարվա հաշվետարի աշխատանքային փորձ։ Տիրապեում եմ E-invoicing, Microsoft Excel, Smart Sale ծրագրերին։ Ծանոթ եմ նաև ՀԾ-ին։
Անուն, Ազգանուն՝ Էմիլի Ղազարյան
Էլ. փոստ՝ emilya-ghazaryan շնիկ mail.ru
Հեռախոս՝ 077207716
Պաշտոն՝ Հաշվապահ, հաշվետար
Բովանդակություն՝ Փնտրում եմ աշխատանք, ունեմ բարձրագույն կրթություն, աշխատել եմ հաշվետար և դիզայներ՝ 1 տարի 6 ամիս տպարանում, այնուհետև աշխատել եմ 2 տարի որպես հաշվապահ։ Տիրապետում եմ Tax service, Excell, Word, E-Invoicing ծրագրերին: Ներկայումս փնտրում եմ աշխատանք, բայց տանից աշխատելու համար: Կկատարեմ նաև Ա/Ձ, ՍՊԸ հաշվետվությունների վարում:
Ցանկալի աշխատավարձ՝ 50 000 – 150 000 դրամ
Անահիտ.
Բարև Ձեզ։ Ցանկանում եմ 1-ից 4-րդ դասարանի աշակերտների հանար դասապատրաստման կենտրոն բացել։ Կասեք՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որտե՞ղ պետք է դիմեմ, և արդյո՞ք լիցենզիավորում պետք է։
Կարինե.
Աշխատողը աշխատանքային պայմանագիրը լուծելու դիմում է ներկայացրել՝ ուրբաթ օրը՝ առանց պայմանագրի լուծման օրը նշելու։ Բանավոր տեղեկացմամբ հաջորդ երկուշաբթի աշխատողը չի ներկայանալու աշխատանքի, քանի որ նույն երկուշաբթի օրը աշխատանքային պայմանագիր է կնքել այլ գործատուի հետ։ Նախկին գործատուի կողմից դիմումին ընթացք չի տրվել, փոխարենը բացակայություններ են ամրագրվում։ Դիմումի առկայության պարագայում գործատուն որքա՞ն բացակա իրավունք ունի դնելու և որո՞նք են աշխատողի իրավունքներն այս դեպքում։
Լուիզա.
Բարև ձեզ։ Ամառային դպրոց եմ ցանկանում բացել, ինձ ասացին, որ գործունեությունը պետք է լինի ինքնավար: Խնդրում եմ բացատրել՝ ին՞չ է դա նշանակում:
Ընկերություն` Էլ Քոնսալթ ՍՊԸ
Հասցե` Հրաչյա Քոչար 4
Հեռախոս` 094471217
Էլ․ փոստ` elizmarkaryan18 շնիկ mail.ru
Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ շինարարության ոլորտում
Աշխատանքի նկարագրություն՝ Հաշվապահության վարում շինարարական կազմակերպություն
Պահանջներ՝
Հարկային օրենսգրքի իմացություն։
Շինարարության ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
Աշխատավարձ՝ 150 000 – 250 000 ՀՀ դրամ
Այլ նշումներ՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկ
Բաժանորդագրվել
Կայքի ամենահետաքրքիր նյութերը կուղարկվեն Ձեր էլ. փոստին
© 2020 Accountant.am
Վերջին մեկնաբանություններ