Author: Accountant.am

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի ուշացման դեպքում

Յանա. Բարև Ձեզ։ Խնդրում եմ պատասխանեք. համաձայն աշխատանքային պայմանագրի՝ նշված ժամկետում աշխատավարձի չվճարման դեպքում գործատուն ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար վճարում է տույժ հասանելիք աշխատավարձի 0,02 % չափով։ Ճի՞շտ է։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդ

Մարինե. Հարգելի հաշվապահներ, եթե հիմնարկի տնօրենը իր պարտականությունները ստանձնում է 2022 թվականի փետրվարի 14-ից, նա կարո՞ղ է 2022թ. հոկտեմբերի 10-ից 15 աշխատանքային օր տևողությամբ մեկնել արձակուրդի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Չրի արտադրությամբ զբաղվելու համար

Արսեն. Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ չրի արտադրություն սկսելու համար Ա/Ձ գրանցվելու դեպքում ի՞նչ հարկեր եմ վճարելու: Միկրո հնարավո՞ր է դառնա: Ա/Ձ գրանցումը պարտադիր է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական խորհրդատվություն

Մաշա. Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Խմբում հարկման ընդհանուր համակարգում գործող մանրածախ առևտրով զբաղվող ՍՊԸ-ի հաշվապահներ կա՞ն։ Եթե այո, կխնդրեմ կոնտակներով փոխանակվենք։ Շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծման հարկեր

Նարե. Բարև, հարգելի հաշվապահներ։ Սարքավորում ենք ներմուծելու, հետո մի քանի ամիս անց վաճառենք։ Ո՞վ կարող է օգնել, որ հնարավորինս քիչ հարկվենք, ԱԱՀ չվճարենք: Խնդրում եմ հեռախոսահամար թողնել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ա/Ձ կարկանդակ է մատակարարում դպրոցին

Գոհար. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ ասեք. ԱՁ-Ն գործում է Էջմիածնում և պոնչիկ ու կարկանդակ է մատակարարում մեկ դպրոցի և աշխատում է փոխանցումով։ 1․ Կարո՞ղ է ՀԴՄ չունենալ։ 2․ Կարո՞ղ է գործել միկրոյով։ 3․ Կարո՞ղ է գրանցված աշխատող չունենալ, եթե Ա/Ձ-ն է աշխատում։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Թրեյնինգներ անցկացնելու վերաբերյալ

Անահիտ. Բարև Ձեզ: Հանրային սննդի ոլորտով զբաղվող ընկերությունը դրսից հրավիրում է խոհարարի, որը պետք է երկու ամիս թրեյնինգ անցկացնի, սովորեցնի տվյալ ընկերության աշխատակցին: Հարցս հետևյալն է. տվյալ խոհարարի հետ կապված ծախսերը ինչպե՞ս կարող ենք հարկայինով ցույց տալ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետից դեկրետ

Սուսաննա Վանեսյան. Բարև ձեզ։ Մենք ունենք ֆիզ. արձակուրդում գտնվող, սակայն նա ֆիզից ֆիզ է գնում, բայց սկզբնական ֆիզի դրույքաչափը 92 618 դրամ է, իսկ հիմա 130 000 դրամ։ Խնդրում եմ պատասխանեք, ո՞ր դրույքաչափով պետք է հաշվարկենք։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գիրք

Անահիտ. Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, միկրոյի հարկման դաշտում աշխատող ՍՊԸ-ն զբոսաշրջության օպերատորի ծառայություններ է մատուցում, ունի բանկում բացված դրամային, դոլարային և եվրոյով հաշիվներ։ Արդյո՞ք միկրոյի դաշտում աշխատող ՍՊԸ-ի համար պարտադիր է դրամարկղի գրքի վարումը, թե ծառայությունների դիմաց փոխանցումները կատարվում են բանկային հաշվին և արտարժույթը տեղում փոխանակվում է։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վերաբերյալ

Վահան. Բարև Ձեզ։ Եթե նոր մանրածախ առևտրային ընկերությունը, որը սկիզբում հարկման տեսակը միկրոձեռնարկատիրությունն է, երեք ամիս անց ըստ շրջանառության ծավալների շրջանառության հարկն է և 6 ամիս անց ԱԱՀ-ն Է։ Այս 9 ամիսներին ԱԱՀ-ով ձեռքբերված /ներդրված ծախսերը/ ապրանքները ի՞նչ նպաստավոր պայմաններ են ստեղծում հետագա ԱԱՀ մասով հարկմանը։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագիր

Աննա. Բարձ Ձեզ: Կարո՞ղ եք ինձ պատասխանել, եթե կազմակերպության նոր գլխավոր տնօրեն է նշանակվում անձը, ով արդեն երկու կազմակերպությունում աշխատում է որպես տնօրեն, աշխատանքային պայմանագիր կնքվու՞մ է, թե՞ ոչ:
Գտնել աշխատանք

#գործկա Անդակո ընկերությունում

Ընկերություն՝ Անդակո Հասցե՝ Իսակովի 10/12 Հեռախոս՝ 044419550 Էլ․ փոստ՝ job@andaco.am Թափուր աշխատատեղ՝ Հաշվապահ Աշխատանքի նկարագրություն՝ -Ապրանքային մնացորդի հաշվառում -Դրամարկղային գործառնությունների հաշվառում -Բանկային գործարքների հաշվառում -Աշխատավարձի հաշվառում -Ստացված ծառայությունների հաշվառում -Ընթացիկ ձևակերպումների իրականացում Պահանջներ՝ -կրթությունը՝ բարձրագույն -աշխատանքային փորձը՝ առնվազն 3 տարի -հարկային օրենսդրության լավ իմացություն -Համակարգչային գիտելիքները՝ MS Office, ՀԾ, 1C։ Աշխատանքային ժամերը՝ 09։30-18։30։ Հանգստյան օրերը՝ շաբաթ և կիրակի։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արտահանման ԱԱՀ

Յանա. Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. ԱԱՀ վճարող կազմակերպություն ենք, արտահանման ժամանակ վճարել ենք լրացուցիչ ԱԱՀ (մաքսատուրքից առաջացած)։ Այդ ամսվա ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ո՞ր դաշտում պետք է արտացոլվի մեր կողմից վճարված ԱԱՀ-ն։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահաբաժնի վճարում

Ռուբ. Բարև ձեզ։ Ընկերությունը ցանկանում է հայտարարել շահաբաժին։ Ընկերությունը ունի 2 000 000 շահույթ, այդ գումարը պետք է հարկե՞լ 5%-ով և հիմնադրին վճարել 1 900 000, թե՞ պետք է վճարել 2 000 000-ը և հարկային պարտավությունները ընկնեն ՍՊԸ-ի վրա։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրի ավարտ

Անի. Բարև ձեզ։ Եթե աշխատողի աշխատանքային պայմանագրի ժամկետն ավարտվում է ոչ աշխատանքային օրով, այդ դեպքում ե՞րբ պետք է հրամանը գրվի ու ի՞նչ օրով պետք է ազատվի հարկայինի էջում։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի ուշացման դեպքում

Կարեն. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Աշխատողի աշխատավարձը՝ մաքուր վճարման ենթակա գումարը կազմել է 73 550 դրամ, սակայն վճարվել է 5 օր ուշ: Հարց. արդյո՞ք տույժը ենթակա է հարկման, եթե այո, ապա ինչպե՞ս հաշվարկել՝ հաշվարկված 95 000 դրամ աշխատավարձին գումարել 5 օրվա 95000*0.15% և հարկել։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվության հանձնման հետ կապված

Նունե. Բարև ձեզ։ Հարկային հաշվետվություն եմ տալիս, ստորագրած ֆայլը բեռնում եմ, որ հանձնեմ ՊԵԿ-ին, գրում է, որ ֆայլը դատարկ է՝ չկա ստորագրություն։ Ո՞վ կարող է ասել ինչ անեմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Օնլայն բանկինգի հետ կապված

Էլինա. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք դուք տպում և պահում եք օնլայն բանկով կատարված փոխանցումների վճարման հանձնարարագրերը, արդյո՞ք անհրաժեշտ է արտարժույթի օնլայն փոխանակման դեպքում տպել փաստաթուղթը։ Շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի հաշվարկ

Վարդան. Բարև Ձեզ։ Ինչպե՞ս պետք է հաշվել համախառն աշխատավարձը, իր պահումները և վճարվող աշխատավարձը առաջին ամսվա համար, երբ աշխատանքային պայմանագիրը սկսվում է ամսվա կեսից, ոչ թե սկզբից։ Ո՞ր օրենքով/որոշումով է դա կարգավորվում։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տեղափոխման փաստատթուղթ

Էլինա. Հարգելի հաշվապահներ, հարցս ՀՕ 57 հոդվածին է վերաբերվում։ Կազմակերպությունը աշխատում է ՏՏ ոլորտում և տրամադրում է աշխատողին ՀՄ /համակարգիչ/ ծառայությունների մատուցման համար։ Արդյո՞ք ամեն անգամ տեղաշարժվելուց տուն, աշխատանքի վայր և ծառայության մատուցման վայր համակարգչի համար պետք է դուրս գրել տեղափոխման փաստատթուղթ։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային ստաժի վերաբերյալ

Քրիստինե. Եթե ընկերությունը գործում է Հայաստանում, բայց գրանցված է Ղարաբաղում, գրանցված աշխատողները ստաժ ունենու՞մ են և եթե քաղ. իրավական պայմանագրով են գրանցված։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ավտոմեքենայի օտարում

Արփի. Բարև Ձեզ։ Մեր կազմակերպությունը հունիս ամսին ձեռք է բերել ավտոմեքենա, իսկ հիմա ցանկանում ենք վաճառել ՌԴ քաղաքացու, պայմանագիրը կնքվել է, բայց ոչ նոտարական հաստատմամբ։ Ցանկանում էի իմանալ, հիմա պե՞տք է հաշվարկային հաշիվ դուրս գրել, թե՞ ուղղակի որպես օտարում ցույց տալ շրջ․ հարկի հաշվարկի մեջ։
Գտնել աշխատանք

#գործկա Թի Էմ Էլ Քոնսալթինգ ընկերությունում

Ընկերություն՝ Թի Էմ Էլ Քոնսալթինգ ՍՊԸ Հասցե՝ ք. Երևան, Տերյան 1/1 Էլ․ փոստ՝ info@tmlconsultant.com Թափուր աշխատատեղ՝ Ավագ հաշվապահ Անհրաժեշտ հմտությունները՝ -Բարձրագույն կրթություն, -Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, -Հարկային և հարակից օրենսդրության իմացություն, -Համակարգչային գիտելիքներ` 1C և ERP ծրագրերի իմացություն, -Թիմային աշխատանք կատարելու ունակություններ։ Աշխատանքային պարտականությունները՝ -Անմիջականորեն իրականացնել և/կամ վերահսկել հաշվապահական և ներքին ֆինանսական հաշվետվությունների ամբողջականությունն ու ճշգրտությունը, -Ապահովել եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծությունը, -Վարել և վերահսկել ընթացիկ հաշվապահություն, -Հետևել հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության փոփոխություններին, և ապահովել հաշվապահության վարումը գործող օրենսդրության պահանջներին համապատասխան, -Պատրաստել հարկային հաշվետվությունները: Այլ նշումներ՝ Դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել info@tmlconsultant.com էլեկտորնային հասցեին:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՍՊԸ հաշվետվություններ

Անուշ. Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն բացվել է 2022թ. օգոստոսի 22-ին։ Գրանցվել ենք որպես շրջանառության հարկ վճարող, բայց տվյալ պահին ակտիվ գործունեություն չենք ծավալում, եկամուտներ չունենք։ Ի՞նչ հաշվետվություններ ենք պարտավոր հանձնել հարկային ծառայություն այս դեպքում։ Եվ առաջին անգամ ե՞րբ պիտի հանձնենք։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկ

2020թ․ հունվարի 8-ից մինչև 2022 սեպտեմբերի 01-ը աշխատակիցն աշխատելէ ՏՏ ոլորտի արտոնագրով աշխատող ՍՊԸ-ում՝ 5-օրյա գրաֆիկով, սկզբում ոչ լրիվ աշխ․ժամանակով, վերջին մեկ տարուց ավելին նորմալ տևողությամբ։ Այս ընթացքում երբևէ արձակուրդ չի գնացել։ Ինչպե՞ս է հաշվարկվում վերջնահաշվարկը այս դեպքում։ Նշեմ նաև, որ ոչ լրիվ աշխ․ժամանակով աշխատելիս, զուգահեռաբար աշխատել է մեկ այլ ՍՊԸ-ում նույնպես ոչ լրիվ աշխ․ժամանակով։ Չօգտագործված արձակուրդային օրերն ինչպե՞ս են հաշվարկվում ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Դասընթացներ իրականացնելու վերաբերյալ

Տաթև. Բարև ձեզ: Կազմակերպությունը մատուցում է դասընթաց: Բանկի հետ պայմանագիր է կնքում, ըստ որի իր ուսանողները հնարավորություն են ունենում ուսման վճարը վճարել ապառիկ տարբերակով: ՍՊԸ-ն աշխատում է միկրոյի դաշտում և դուրս է գրում ծառայության համար հաշիվ վավերագիր: Հարց. հաշվապահորեն ո՞նց ներկայացնել տվյալ գործառույթը։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշիվ վավերագիր

Տաթև. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Միկրոյի դաշտում աշխատող ՍՊԸ-ն մատուցել է ծառայություն փետրվար, մարտ, ապրիլ ամիսներին և բացթողում է եղել՝ հաշիվ վավերագրերը չի գրվել։ Եթե հիմա գրենք հաշիվ վավերագրերը, խնդիր կլինի՞ դա։ Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է աշխատանքային պայմանագիր

Սաթենիկ. Եթե մարդը փոխարինող է աշխատել, իսկ հիմա պետք է դառնա հիմնական աշխատող, այդ դեպքում նորի՞ց կնքենք պայմանագիր և հրաման տանք, թե՞ կարող ենք նաև համաձայնագրով հարցին լուծում տալ: Եթե նման դեպքում համաձայնագիր են գրում, օրինակ կուղարկե՞ք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատավարձի կանխիկ վճարում

Ալլա. Հարգելի հաշվապահեր, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. Երևանում գրանցված կազմակերպությունը իրավունք ունի՞ X համայնքում աշխատանք կատարողին կանխիկով վճարել աշխատավարձ: Օրենքում նշված է, որ 2024թ-ից սկսած է անկանխիկ գործարքնեներն իրականացվելու: Շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Բժշկական ապրանքը ԱԱՀ-ից ազատված չէր

Անահիտ․ Բարև ձեզ, ԱԱՀ-ով աշխատող ընկերությունը բժշկական կենտրոնին հաշվարկային հաշիվ է դուրս գրել մի քանի անգամ նախորդ տարվանից, բայց այդ բժշկական ապրանքը ԱԱՀ-ից ազատված չէր, ի՞նչ կարելի է անել, եթե մինչ այժմ էլ հարկայինից ծանուցում չի ստացվել, չեղյալ անել, նորից գրել չենք կարող։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տեղեկանք գյուղացուց

Գոհար․ Բարև Ձեզ, հագելի հաշվապահներ։ Ինձ ով՞ կարող է ուղղարկել գյուղացուց ձեռք բերված գյուղմթերքի համար տրվող տեղեկանքի օրինակ կամ ասեիք, թե ի՞նչ պետք է գրված լինի։ Նաև կասեք՝ մի անգամ եթե տան այդ տեղեկանքը, այլևս պետք չի լինի չէ՞, միայն գնման ակտերով կարող եմ նվազեցում կատարել։