Author: Accountant.am

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեության դասակարգչի փոփոխություն

Շուշանիկ․

2016 թվականից ունենք ԱՁ (Ընտանեկան ձեռնարկատիրություն), որը դադարի մեջ է, հիմա անհրաժեշտ է այն վերաակտիվացնել, բայց աշխատանքն այլ դասիչի է համապատասխանում, որպեսզի դասիչը փոխենք, ի՞նչ քայլեր պետք է կատարել, այս պահին անգամ չենք հիշում մուտքանունը և գաղտնաբառը, պետք է նաև լիազոր գրանցենք։

Հաշվետվություն տալիս դասիչը համապատասխան գրելու տարբերակը գիտենք, մեզ անհրաժեշտ է պետ․ ռեգիստրի քաղվածքում լինի գրված ճիշտ դասիչ։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հագուստի արտադրություն և արտահանում

Նարեկ․

Հարգելի հաշվապահաներ, ո՞վ կուղղորդի․ կազմակերպությունը զբաղվում է հագուստի արտադրությամբ և ուզում է արտադրված հագուստը արտահանել։ Կասե՞ք խնդրեմ՝ արտահանման համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ունենա կազմակերպությունը, որպեսզի սահմանին ցույց տա, որ հայկական արտադրության է հագուստը, և ի՞նչ տեղեկություններ պետք է պարունակվի հագուստի պիտակի վրա (QR, made in Armenia և այլն)։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ի՞նչ ձևակերպում տալ

Արեգա․

Բարև Ձեզ։ Ունեմ այսպիսի հարց․ Հիմնադիրը 25.12.2022թ․ հաշվարկային հաշվին կատարել է 2 մլն դրամ մուտքագրում կանոնադրական կապիտալի ավելացման նպատակով: 2022թ․ և մինչև այս պահը պետ․ ռեգիստրով կանոնադրական կապիտալի ավելացում չի կատարվել: ՀԱՐՑ․ Ի՞նչ հաշվապապահական ձևակերպում տալ: Կանխավ շնորհակալություն պատասխանի համար:

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արտարժույթի փոխարկման ծախս

Լաուրա․

Բարի աշխատանքային օր եմ մաղթում։ Հարցս հետևյալն է՝ շահութահարկը հաշվարկելիս 7148 հաշիվը ներառվու՞մ է, խոսքը վերաբերում է փոխարկումից տարբերություններին (օրինակ մեր բանկային եվրո հաշվից փոխարկում եմ դրամի, էտ ժամանակ առաջացող ծախսը)։ Գիտեմ, որ շահութահարկի հաշվարկի մեջ չեն ներառվում արտարժույթի փոխարժեքային տարբերություններից եկամուտներն ու ծախսերը, ուզում եմ ճշտել նաև, թե այս դեպքում փոխարկման ծախսը ներառվու՞մ է, թե՞ ոչ։ Նախապես շնորհակալ եմ։

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կանխավճարի ձևակերպում

Մելինե․

Բարև ձեզ, կհուշե՞ք խնդրում եմ․

1. Եթե կազմակերպությունը ծառայություն է մատուցում կամ ստանում, և գումարը փոխանցվում (ստացվում) է մինչև հաշիվ դուրս գրելը կամ ստանալը, դա պետք է որպես ստացված կամ տրված կանխավճար ձևակերպել, և հետո նո՞ր միայն ծախսագրել կամ եկամուտներում ճամաչել, թե՞ կարելի է միանգամից։

2․ Եթե մեր դուրս գրված հաշիվները դիմացի կողմը չի ստորագրել արդեն 2 ամիս է, ԱԱՀ-ի հաշվարկում ներառվելու՞ է հարկման բազայում, թե՞ ոչ։ Շնորհակալություն։

հետաքրքիր փաստեր
ՀետաքրքիրՓաստեր

11 հետաքրքիր փաստեր հարկերի մասին

հետաքրքիր փաստեր

1. Շքեղության հարկ

Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը 2013թ-ին հաստատեց "շքեղության հարկը", որը հաշվարկվում էր 1 մլն եվրոյից բարձր եկամուտների 75 %-ի չափով: Շատ հարուստներ տեղում փոխեցին իրենց քաղաքացիությունը: Հանրահայտ դերասան Ժերար Դեպարդյեն որոշեց, որ ավելի էժան կլինի ռուս լինելը, և ստացավ Ռուսաստանի քաղաքացիություն:

2. Օդի հարկը Բյուզանդական կայսրությունում

Բյուզանդիայում համարում էին, որ օդը պատկանում է բոլորին և յուրաքանչյուրին առանձին-առանձին: Եվ եթե փոքր տնակները օդի պակաս չէին առաջացնում, ապա մեծ շինությունները ավելի շատ օդ էին իրենց մեջ տանում, այդպիսով այնտեղ ապրողները որպես հատուցում պետք է վճարեին օդի հարկ` կախված շինության չափերից:

3. Չբացահայտված սպանության հարկ

Միջնադարյան Գերմանիայում գործում էր սպանության հարկ, սակայն այն վճարում էր, բնականաբար, ոչ թե մարդասպանը, այլ համայնքի ղեկավարը: Հարկի գումարը որոշվում էր չբացահայտված սպանությունների քանակին համապատասխան:

Մանրամասն
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Իրական շահառուների հայտարարագիր

Նար․

Բարև ձեզ։ Ունեմ մի քանի հարց ԻՇ հայտարարագրի հետ կապված․

1․Կազմակերպության հիմնադիր տնօրենը 100% բաժնեմաս ունի, սակայն որպես տնօրեն գրանցված է այլ անձ։ Իրական Շահառուի հայտարարագրում ու՞մ տվյալները պետք է նշվեն

2․ Եթե պետռեգիստրի համարը նշելուց կազմակերպության տվյալներ չի գտնվում, ինչի՞ց կարող է լինել խնդիրը

3․ Մինչև ապրիլի 1-ը հայտարարագրի չներկայացման դեպքում ի՞նչ պատասխանատվության կենթարկվի ընկերությունը։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծում և վաճառք

Մարիաննա․

Բարև ձեզ։ Ընկերությունը հանդիսանում է ներմուծող, նաև մանրամեծածախ վաճառող։ Ապրանքները ներմուծելիս մաքսազերծման ժամանակ ընկերությունը վճարում է ԱԱՀ։ Այդ ապրանքները հետո վաճառելիս ընկերությունը պետք է նորի՞ց վճարի ԱԱՀ ամբողջ վաճառված ապրանքի գումարի չափով, թե՞ տարբերության մասով ((վաճառքի գին - ինքնարժեք) x 20%)։ Նաև կարո՞ղ եք տեղեկությունով կիսվել վերադարձվող ԱԱՀ-ի մասին։ Շնորհակալ եմ։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ՍՊԸ-ն կհամարվի ԱԱՀ վճարող

Վահե․

Բարև Ձեզ, խնդրում եմ հնարավորության դեպքում օգնել պարզաբանել՝ արդյո՞ք ՍՊԸ-ն կհամարվի ԱԱՀ վճարող, եթե ԱԱՀ շեմը չի անցել, բայց միակ բաժնետեր ու տնօրեն հանդիսացող անձը որպես ֆիզիկական անձ ստացել է ՀՎՀՀ, որպեսզի բնակարանի վարձակալության դիմաց ստացված եկամուտներից եկամտային հարկ վճարի, պայմանագիրն էլ գրանցվի կադաստրում։ Շնորհակալություն։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետ փորձաշրջանի ընթացքում

Լարիսա.

Բարև ձեզ։ Եթե փորձաշրջանով ընդունված աշխատողը մինչև փորձաշրջանի ավարտը ֆիզ բյուլետեն է ներկայացնում, արձակուրդից հետ վերադառնալիս արդյո՞ք փորձաշրջանը անցած է համարվում։ Շնորհակալություն։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հեռավար աշխատանք

Մանե.

Բարև ձեզ: Կազմակերպությունը աշխատում է ՏՏ ոլորտում: Գրանցել է ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձին որպես աշխատող (ունի սոց. քարտ), սակայն աշխատողը վերադարձել է ՌԴ և աշխատանքը կատարում է այնտեղից: Կարո՞ղ է այդ փաստը կազմակերպության համար առաջացնել այլ հարկային պարտավորություններ, բացի աշխատողի աշխատավարձը։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի մաքսավճարը

Անժելիկա.

Բարև Ձեզ: Չինաստանից պատվիրել եմ ավտոմասեր, փաստացի քաշը 35+15 կգ է, (2 ապրանք է), գլոբբինգը հաշվարկել է ծավալային քաշ 282,9 կգ + 37կգ, ապրանքի արժեքը 1200$ է, ինչպե՞ս կարող եմ հաշվարկել մաքսավճարը:

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ստանալ ՀՎՀՀ

Մարիա.

Բարև Ձեզ։ Ցանկանում եմ ներդրում անել արժեթղթեր շուկայում։ Օգտվելու եմ արտասահմանյան կայքից, որը պահանջում է լրացնել tax identification number (TIN). որտե՞ղ պետք է դիմեմ դա ստանալու համար։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տուրիստական գործակալություն

Էլինա․

Բարև Ձեզ։
Ունեմ ԱՁ՝ տուրիստական գործակալություն։ Ես տուրօպերատորից փաթեթը վերցնում եմ ու վերավաճառում եմ հաճախորդին` արժեքի վրա ավելացնելով իմ միջնորդավճարը։ Հաճախորդը վճարում է ինձ, ես այդ գումարից հաշվանցում եմ ինձ հասանելիք մասը ու օպերատորին փոխանցում փաթեթի արժեքը (նետտո)։ Կասե՞ք խնդրում եմ՝ ես փաստաթղթային ի՞նչ պետք է անեմ (ինվոյս), ի՞նչ հաշիվ պետք է դուրս գրեմ։ Միկրո եմ։ Բայց եթե հաշիվ գրեմ հաճախորդին, ընդամենը մի 2 ամսում միկրոյից կթռնեմ ու գրեթե իմ միջնորդավճարի չափով պետք է հարկ վճարեմ։ Նախապես շնորհակալություն։

Գտնել աշխատանք

#գործկա Կոմֆորտ Ռ և Վ ընկերությունում

Ընկերություն՝ "Կոմֆորտ Ռ և Վ" ՍՊԸ Հասցե՝ Օրբելի 65 Հեռախոս՝ 055057079 Էլ․ փոստ՝ hr@comfort-rv.am Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահի տեղակալ Աշխատանքի նկարագրություն՝ "Կոմֆորտ Ռ և Վ" ՍՊ Ընկերությունն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է Գլխավոր հաշվապահի տեղակալ։ Նկարագրություն՝ • կազմել հարկային և կից օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններ, • կատարել աշխատավարձի հաշվարկ, • կատարել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում, • դուրս գրել հաշիվ-ապրանքագրեր, • ձևակերպել հաշվարկային հաշիվների քաղվածքները, • իրականացնել պետական մարմինների հետ աշխատանքը, • կատարել միջազգային փոխանցումներ, • առաջնային փաստաթղթերի կազմում և ձևակերպում, • դրամարկղային գործառույթների փաստաթղթավորում, • ԵԱՏՄ հաշվետվությունների կազմում, • վիճ հաշվետվությունների կազմում • պաշտոնից բխող այլ աշխատանքներ Պահանջներ՝ • 3 տարվա հաշվապահական փորձ առևտրի ոլորտում, • հարկային օրենսդրության իմացություն, • գլխավոր հաշվապահի իրականացրած գործառութների իմացություն, • հաշվապահական ստանդարտների իմացություն, • MS Office, Excel, E-invoicing, 1C 7․7 հաշվապահ ծրագրերի գերազանց իմացություն, • ուշադրություն, կենտրոնացում, պատասխանատվության բարձր զգացում, սթրեսակայունություն, • ինքնավստահություն, արագ և լարված ռիթմով աշխատելու ունակություն Աշխատավարձ՝ 350 000 ՀՀ դրամ Այլ նշումներ՝ Հնգօրյա աշխատանքային գրաֆիկ, աշխատանքային ժամերը 09:00-18:00, մեկ ժամ ընդմիջում։ Աշխատավարձը՝ 350․000 ՀՀ դրամ։ Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները hr@comfort-rv.am էլեկտրոնային հասցեին՝ վերնագիր դաշտում նշելով "Գլխավոր հաշվապահի տեղակալ"։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆիզ․ անձանց վաճառված ավիատոմսեր

Գայանե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք՝ ընկերությունը ՍՊԸ է, շրջ․ հարկով է հարկվում և զբաղվում է զբոսաշրջությամբ։ Հարցս հետևյալն է․ շրջ․ հարկի հաշվետվությունը հանձնելուց եկամուտը (ֆիզ․ անձանց վաճառված փաթեթներ, ավիատոմսեր և այլն, գումարած միջնորդավճար) պետք է նշեմ հաշվետվության 16 կետու՞մ (Այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտներ)։ Իսկ ծախսերի մասով՝ ձեռք բերված տոմսեր, փաթեթներ և այլն, տող չկա՞, թե՞ պետք է միայն միջնորդավճարի չափը նշեմ 16-րդ տողում։ Խնդրում եմ օգնեք։ Կանխավ շնորհակալություն։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նվազագույն աշխատավարձ

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ մեկնաբանեք՝ ատամնաբույժների, բուժակների և տեխնիկ ատամնաբուժների համար, եթե սահմանված է շաբաթական 33 ժամ և նրանց նվազագույն ժամային տարիֆային դրույքը որոշվում է նվազագույն ամսական աշխատավարձը բաժանելով սահմանված աշխատսժամանակի նորմալ տևողության։ Հիմա օգնել հասկանամ՝ 75 000÷33, թե՞ 75000÷ 4×33, չէ որ 33 շաբաթակն է ասում, բայց ամսվա մեջ կա առնվազն 4 շաբաթ։

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղի գիրքը չի լրացվել

Թամարա.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ասացեք խնդրեմ, եթե շրջ. հարկով աշխատող Ա/Ձ դեկտեմբերին աահ-ով է աշխատել, շահութահարկի հաշվարկում 8 -րդ բաժինը լրացնու՞մ է, թե՞ ոչ։ Եվ ի՞նչ տուգանք է սահմանված այդ 1 ամիսը դրամարկղի գիրք չվարելը կամ գիրք չունենալը։ Շնորհակալություն։

Ինկոտերմս
ԱյլԱյլ նյութերՀետաքրքիրՓաստերՕգտակար

Ինկոտերմս

Ինկոտերմս
Ինկոտերմս

Ի՞նչ է Ինկոտերմս - ը

Ինկոտերմս - ը կանոններ են, որոնք ապահովում են արտաքին առևտրի ոլորտում լայնորեն օգտագործվող առևտրային տերմինների միանշանակ մեկնաբանությունը և վերաբերում են առաջին հերթին ֆրանկոյին՝ վաճառողից գնորդին պատասխանատվության անցման վայրին։

Առաջին Ինկոտերմսը հրապարակվել է 1936թ.-ին, իսկ ներկա պահին գործում է Ինկոտերմս 2020 - ը։

Որո՞նք են Ինկոտերմս տերմիններով կարգավորվող հիմնական սկզբունքները

Ինկոտերմս տերմիններով կարգավորվող հիմնական սկզբունքներն են.

Մանրամասն
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձևակերպումներ ծրագրով

Արտեմ.

Բարև Ձեզ: ՍՊԸ-ն խոհարարական ծառայությունների դիմաց հաշիվ է ստացել արտարժույթով, դուրս է գրվել ինքնահաշիվ: Խնդրում եմ կասեք՝ ինչպիսի՞ ձևակերպում պետք է տալ ծրագրով։

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՍՊԸ փետրվարին ծառայություն չի մատուցել

Նանա.

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն մատուցում է ծառայություններ, ունի գրանցված 1 աշխատող: Այնպես է ստացվել, որ փետրվար ամսվա ընթացքում ծառայություն չի մատուցել և եկամուտ չունի, հետևաբար աշխատողին չի վճարելու աշխատավարձ: Հարց. եկամտային հարկի զրոյական հաշվետվություն պե՞տք է ուղարկել, թե՞ ոչ։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Այլ աշխատանք դեկրետի ընթացքում

Աննա.

Բարև Ձեզ։ Ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում: Ցանկանում եմ աշխատանքի անցնել այլ կազմակերպությունում: Պարտադիր պետք է դիմումո՞վ դուրս գամ նախորդ աշխատավայրից, թե՞ քանի որ դեռ արձակուրդիս ժամկետը չի լրացել, կարող եմ դիմումս գրել լրանալուց հետո, իսկ մինչ այդ անցնել աշխատանքի այլ կազմակերպությունում։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահի որակավորման քննության հարցեր

Գոհար.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, եթե դժվար չէ, ինձ ուղարկեք ֆինանսների նախարարության հաշվապահի որակավորման քննության հարցերը, պատասխանները և խնդիրները իրենց լուծումներով: Իմ էլ. փոստի հասցեն` gohar_mathevosyan@mail.ru։

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հավելավճար ՔԻՊ դեպքում

Անուշ.

Բարև Ձեզ։ Խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցը. քաղիրավական պայմանագրով աշխատողին տրամադրվու՞մ է հավելավճար 30 որպես վնասակար և վտանգավոր պայմաններում աշխատող։ Շնորհակալություն։

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Վարձակալության պայմանագրի լուծում

Զինա․

Բարև ձեզ։ Ասացեք խնդրեմ՝ կարո՞ղ ենք վարձակալության պայմանագրի մեջ կետ ավելացնել, որ տվյալ պայմանագիրը վարձատուն կարող է միակողմանի լուծել՝ առանց որևիցե պատճառի՝ վարձալալին տալով 20 օր ժամանակ տարածքը ազատելու համար։

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Բնապահպանական հաշվետվություն հացի փռի համար

Արփինե․

Բարև Ձեզ։ Խնդրեմ հուշեք՝ հացի փուռը, որտեղ բոլոր վառարաններն աշխատում են հոսանքով, բնապահպանական հարկ վճարելու և եռամսյակային հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն չունի չէ՞։

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ո՞ր եռամսյակում արտացոլել գումարը

Մելինե․

Հարգելի հաշվապահներ, եթե նոյեմբերին մատուցված ծառայության համար հաշիվը դուրս է գրվել հունվարին ՝ մատուցման ամսաթիվ դնելով 31.11.2022, վճարումն էլ ստացել ենք դեկտեմբերին, շրջանառության հարկի ո՞ր եռամսյակում պետք է արտացոլվի այդ գումարը: Շնորհակալություն։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վճարումներ Թելսել – ի միջոցով

Մելինե․

Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը մատուցված ծառայության դիմաց վճարները ստանալու է Թելսել համակարգից, կօգնե՞ք ճիշտ ձևակերպումներ տալ, եթե Թելսելը իր միջնորդավճարները նախապես հանելու է հավաքագրված գումարից և նոր միայն մեզ փոխանցելու մնացած գումարը:

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ծանուցում ԱԱՀ հաշվարկ ներկայացնելու համար

Երվանդ․

Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է՝ Ա/Ձ-ն 2022 թվականի տարվա սկզբից համարվել է միկրոձեռնարկության աշխատող, սակայն 2022թ հուլիսից գերազանցել եմ 24 միլիոն ՀՀ դրամը և շրջանարության հարկի դիմում չեմ տվել: ՊԵԿ-ից ծանուցում եմ ստացել, որ 2022թ-ի համար ԱԱՀ հաշվետվություն ներկայացնեմ: Ես ուզում եմ հասկանալ՝ ԱԱՀ հաշվետվությունը պետք է ներկայացնել 24 միլոնը գերազանցելուց հետո՞, թե՞ ամբողջ 2022 թ-ի համար:

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծում երրորդ երկրից

Նորա.

Բարև Ձեզ։ ՍՊԸ, որը աշխատելու է ավելացված արժեքի հարկով, երրորդ երկրից ներմուծել է ավտոմեքենա, որը վաճառելու է Ռուսաստանի դաշնությանը։ Ի՞նչ հարկեր են վճարվելու և ինչպե՞ս են հաշվարկվում։

Գտնել բեռնափոխադրող ընկերություն

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ձևակերպումներ ծրագրով

Բարև Ձեզ: ՍՊԸ-ն հաշիվ է ստացել դրսից խոհարարական ծառայությունների դիմաց՝ արտարժույթով: Ինքնահաշիվ է դուրս գրվել: Ինչպե՞ս կարող եմ ձևակերպել ծրագրում այս ծառայությունը:

Գտնել աշխատանք

Գլխավոր հաշվապահի տեղակալի #գործկա Զինվորի տուն ՀԿ-ում

Ընկերություն՝ «Զինվորի տուն» բարեգործական հասարակական կազմակերպություն
Հասցե՝ ք. Երևան, Աբովյան 58
Հեռախոս՝ +37477982849
Էլ․ փոստ՝ hr@zinvoritun.am
Թափուր աշխատատեղ՝ Գլխավոր հաշվապահի տեղակալ

Աշխատանքի նկարագրություն՝

• Մասնակցություն հաշվապահական հաշվառման` միջազգային չափանիշներին և օրենսդրական պահանջներին համապատասխան քաղաքականության մշակման գործընթացին,
• Կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ բանկային փոխանցումների կատարում,
• Ֆինանսական փաստաթղթերի ընդունում կամ տրամադրում, եկամուտների և ծախսերի վերահսկում,
• Աշխատավարձերի հաշվարկում և տրամադրում, ինչպես նաև այլ վճարման ենթակա գումարների ժամանակին փոխանցում,
• Հաշվապահական հաշվառումների և դրանց պահպանման համար անհրաժեշտ առաջնային փաստաթղթերի չափանիշի ստեղծում և դրանց ճշգրտության վերահսկում,
• Տեղեկատվության հաշվառում հաշվապահական համակարգում,
• Տեղեկատվության կամ փաստաթղթերի ճշգրիտ և ժամանակին ներկայացում կարգավորող մարմնին,
• Հարկային ստուգման ընթացքում փոխգործակցություն հարկային մարմինների հետ,
• Կազնակերպության շահառուների կամ գործընկերների հետ բանակցությունների և գործերի վարում իր իրավասության սահմաններում:

Պահանջներ՝

• Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից այլ ոլորտում
• Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
• Հարկային օրենսգրքի իմացություն
• Ռուսերենի և անգլերենի իմացություն
• ՀԾ համակարգի գերազանց իմացություն, E-invoicing, MS Office (հատկապես Excel) ծրագրերի իմացություն
• Պլանավորման, կազմակերպչական և առաջնորդման հմտություններ
• Ժամանակի կառավարման և վերջնաժամկետների պահպանման ունակություն
• Թիմային աշխատանքի և գործակցության ունակություններ

Աշխատավարձ՝ 300.000 ՀՀ դրամից սկսած
Այլ նշումներ՝ Դիմելու ընթացակարգ Եթե Ձեր փորձը և որակավորումները համապատասխանում են սույն հաստիքի պահանջներին, ապա խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել hr@zinvoritun.am էլ.փոստի հասցեին՝ «Թեմա/Subject» դաշտում նշելով «Գլխավոր հաշվապահի տեղակալ»։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Wildberries գործունեության վերաբերյալ

Անի․

Բարև Ձեզ, հարգելիներս։ Խնդրում եմ օգնել Wildberries-ում վաճառողի հաշվառման հարցերում։ ԱՁ–ն դեռ չի բացվել, պլանավորում է իրականացնել օնլայն վաճառք Wildberries–ում։

1) Այս դեպքում վաճառողը ԱԱՀ, թե՞ շրջհարկի հայտ պիտի տա (կարո՞ղ եք օրենսգրքից հղում տալ):

2) Ամեն վաճառքից հետո e-invoicing-ով մատակարարի անունից պիտի՞ հաշիվ գրենք ֆիզ անձի անունով

3) Եթե վաճառքները (օնլայն գնորդները) նաև ՌԴ–ում են լիելու, ապա դա դիտարկվելու՞ է որպես արտահանում

4) Իսկ ինչու՞ պետք է հաշիվ գրենք Wildberries–ին (ինչպես նշված էր բազմաթիվ մեկանաբանությունում)։

5) Wildberries-ից առանձին թղթային հաշիվներ ստանալու դեպքում պե՞տք է գրվի ինքնահաշիվներ

Այս հարցում փորձառու ընկերներ Խնդրում եմ օգնեք։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Պայմանագիրը չի լուծարվել

Լիան.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հասկանալ տվյալ իրավիճակի բացասական կողմերը։ Աշխատակիցը սեպտեմբեր ամսից անցել է այլ կազմակերպությունում աշխատանքի, բայց նախկին գործատուն կարծես չի դադարեցրել աշխատանքային պայմանագիրը։ Խնդրում եմ ասել՝ աշխատակցի վրա ի՞նչ բացասական ազդեցություն դա կարող է ունենալ։

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սոցիալական վճար

Հարութ.

Բարև Ձեզ: Խնդրեմ կասե՞ք՝ սոց. վճարում, եթե նշում են 1 020 000 ավել աշխատավարձի դեպքում պահվում է 74 500դրամ, ինչպե՞ս է ստացվում, որ 2 500 000 դրամ աշխատավարձի դեպքում պահում են 87 500 դրամ սոց. վճար։

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հարկատեսակի դիմում

Էլինա․

Բարև ձեզ։ ԱՁ եմ գրանցել։ Ասեցին՝ հարկային հայտ պետք է ներկայացնեմ հարկատեսակի հետ կապված, բայց ես ID չունեմ դեռ։ Ասեցին, որ կարող եմ լիազորել նրան ով ունի։ Կարո՞ղ եք օգնել, թե դա ինչպես է կատարվում։ Ու ո՞ր հարթակից պետք է ուղարկեմ հայտը։ Շնորհակալ եմ նախապես։

Accountant.am
Գտնել հաշվապահ

Լուսինե Եղիազարյան

Անուն, Ազգանուն՝ Լուսինե Եղիազարյան
Էլ. փոստ՝ eghiazaryan.lus@mail.ru
Հեռախոս՝ 043497434
Պաշտոն՝ Հաշվապահ
Բովանդակություն՝ Փնտրում եմ աշխատանք հաշվապահության ոլորտում՝ Վանաձորում կամ այլ քաղաքում՝ հեռավար տարբերակով։
Ունեմ 3 տարվա աշխատանքային փորձ որպես հաշվետար։
Այժմ ունեմ հաշվապահի որակավորում։
Տիրապետում եմ ՝
1. MS office փաթեթին,
2. ՀԾ
3.E-invoicing
4. Tax-service
5. Triosoft։
Սովորել եմ նաև կադրային գործ։
Ցանկալի աշխատավարձ՝ 150 000 դրամից բարձր
Այլ նշումներ՝ Աշխատասեր եմ, ունեմ թիմում աշխատելու կարողություն, լարված իրավիճակներում աշխատելու կարողություն։

Սկսնակ հաշվապահ
ԱյլԱյլ նյութերՕգտակար

10 խորհուրդ սկսնակ հաշվապահին

Սկսնակ հաշվապահ 1. Առաջինը, ինչ պետք է հիշել. մասնագետները նույնպես եղել են սկսնակ: 2. Հաճախե´ք դասընթացների: Շատ կարևոր է հաճախել որակյալ դասընթացների: Հիշե´ք, որ նույնիսկ մասնագետներն են երբեմն կարիք ունենում հաճախելու դասընթացների` վերապատրաստվելու և ինչ որ նոր բաներ սովորելու, փորձով փոխանակվելու համար: 3. Մի´ թողեք այսօրվա գործը վաղվան: Այս ասացվածքը լսած կլինեն շատերը: Սակայն հաշվապահական հաշվառման բնագավառում այն ունի առավել կարևոր նշանակություն: 4. Ավելացրե´ք Ձեր մասնագիտական գիտելիքները մշտապես: Նույնիսկ եթե Դուք հաշվապահի օգնական եք, և Ձեզ տրված է աշխատանքի մի նեղ շրջանակ, պետք չէ
Մանրամասն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գլխավոր հաշվապահի աշխատավարձ

Աշոտ․

Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Ներմուծում և արտադրության գործունեություն իրականացնող, իրացման 5 մլրդ շրջանառություն ունեցող ֆիրմայի գլխավոր հաշվապահի աշխատավարձը ի՞նչ սահմաններում է տատանվում։

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շինարարական կազմակերպության լիցենզիա

Լուսինե․

Բարև Ձեզ: Շինարարական կազմակերպությանը, որը զբաղվելու է ասֆալտապատման աշխատանքներով, լիցենզիա անհրաժե՞շտ է ,թե՞ ոչ։ Կանխավ շնորհակալ եմ:

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բանկի ակտիվների հաշվառում

Էլեն․

Բարև ձեզ։ Ինձ կարո՞ղ եք օգնել՝ պրակտիկայի հաշվետվության մեջ պետք է կատարեմ բանկի ակտիվների հաշվառում։ Օրինակ, բանկը վարկ է տրամադրել հաճախորդին դտ 16010 կտ 30202, հաշվարկել օրական % դրույքը, եկամուտը և մնացածը ըստ հաշվային պլանի հերթականությամբ։ Շատ շնորհակալ կլինեմ օգնության համար։